հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ |
- Դաստու Շվոլբան ծնողների և երեխաների հասարակական հարաբերություններին վերաբերող արդեն մի քանի գիրք էր տպել, ընդորում՝ հայտնաբերելով, որ ըստ անառարկելի ապացույցների, դրանք ամենաբնական մարդկային հարաբերություններն են աշխարհում։
- Դասախոասթյանների շարքը, որ կարդացել էր զանազան հասարակություններում, օրինակ՝ «Կանանց ակումբամ» և «Ընտանիք» երկշաբաթյա հանդեսի ակումբում, որը ծնողներին ու երեխաներին մտերմացնելու նպատակ էր իրեն աոաջադրել, նրան արտակարգ ինքնատիպ անձնավորության փառք բերեցին, հատկապես այն բանից հետո, երբ վերոհիշյալ հանդեսի առաջնորդողում ապացուցել էր, որ երեխաներն անվիճելիորեն հանդիսանում են ծնողների տոհմի շարունակությունը, և որ տրամաբանական կապը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել, ընդորում՝ վկայակոչելով հին արարողապետ Ադոլֆ Կնիգգեին և դժբախտ դոկտոր Դատան Գբադեին։
- Սակայն Շվոլբայի գիտական փառքը չափազանց ցավալիորեն է անդրադարձել կարիերայի վրա. միայն անհեթեթ պատահականության պատճառով պիտի բացատրել, որ այդ կիսաապուշին վստահվել էր սովորող երիտասարդության դաստիարակությունը։ Ճակատագիրը պարոն դասատուի հետ կոպիտ կատակ էր արել։ Նա ստիպված էր նստել գիմնազիայի ամբիոնում՝ փոխանակ լավ եղանակներին զբոսանք կատարեր հայտնի բուժարանի այգում։
- Դպրոցական իշխանությունները Շվոլբային տեղից-տեղ էին փոխադրում, բայց նա չեխերենի դասերին բացատրում էր, որ երեխաներ ունենալով ծնողները նպաստում են ընտանիքի պահպանմանը։
- Նրա հանձնարարած տնային աշխատանքները կրում էին փիլիսոփայական-մանկավարժական բնույթ, ինչպես, օրինակ, սա՝ «ծնողները պիտի մասնակցե՞ն իրենց երեխաների չարություններին, թե՞ ոչ»։
- Այս կարգի հանձնարարությունների հետևանքով նա ճամփորդում էր տեղից տեղ՝ հանրապետության հյուսիսից հարավ, հարավից՝ արևելք, արևելքից՝ արևմուտք։
- Վերջ ի վերջո Շվոլբան դարձյալ հայտնվեց մի նոր տեղում, այս անգամ՝ (հարավ-արևմուտքում, և գիմնազիայի հինգերորդ դասարանի աշակերտների համար չեխերենի ժամին ունեցած իր աոաջին իսկ ելույթում կարդաց մի հետաքրքրաշարժ դասախոսություն այն մասին, թե որդին ծնված օրվանից ճանաչում է իր հորը, և որպեսզի հայրը որդու մեջ հակակրանք չառաջացնի, վերջինս պարտավոր է գնահատել հոր բնավորության լավ գծերը։ Դրա հետ միասին որդին, սակայն, պարտավոր է միշտ հաշվի առնել ծնողների թերությունները՝ դրանցից զերծ մնալու համար։
- Որպես դասախոսաթյունից բխող եզրակացություն աշակերտներին հանձնարարվեց «Թեկուզ երեխաները հիմք ունենան ամաչելու իրենց ծնողների թերությունների համար, միևնույն է՝ նրանցից պետք է շնորհակալ լինեն» խորիմաստ վերնագրով տնային աշխատանք գրել։
- Դասատու Շվոլբան թելադրեց մի շարք դրույթներ ու կետեր, որոնցով աշակերտները առաջնորդվելու էին՝ հիշյալ թեմայով աշխատանքը կատարելիս։
- 1. Իմ ծնողների անբարոյական արարքների ու արատների թվարկումը։
- 2. Ծնողներս ինձանից թաքցնո՞ւմ Էն իրենց արատները։
- 8. Ինչո՞ւ պիտի մենք հնարավորին չափ հասարակությունից թաքցնենք մեր ծնողների թերությունները։
- 4. Ինչո՞ւ մենք չպիտի հետևենք նրանց վատ օրինակին։
- 5. Վիճո՞ւմ են ծնողներս միմյանց հետ։
- 6. Մենք ինչո՞ւ պիտի ողջախոհ ու շրջահայաց լինենք ընտանենան խայտառակությունների ժամանակ։
- - Այո, թանկագին աշակերտներ,֊ հանդիսավոր հայտարարեց ուսուցիչ Շվոլբան,– տնային շարադրությունների հետ տարվող աշխատանքներում ես ելակետ եմ ընտրում սկզբունքորեն նոր մանկավարժական համալիր։ Ես ջանում եմ՝ ծնողներին մտերմացնել որդիներին։ Առաջ անթույլատրելի Էր համարվում, որ ծնողները երեխաներին օգնեն դասերը սովորելիս։ Սակայն ես ուղղակի պնդում եմ, որպեսզի ծնողները ձեզ օգնեն, և, իմ առաջնահերթ խնդիրն Է լինելու՝ մոտակա ժամանակներս ծնողների ընդհանուր Ժողով հրավիրելը, որտեղ զեկուցում պիտի կարդամ ընտանիքի ամրապնդման և, առիթն օգտագործելով, պարզել, թե ծնողներդ ինչպիսի օգնություն են ցուցասերում ձեզ՝ դասերը սովորելիս։
- Չնայած հինգերորդ դասարանցիների մեջ կային, արդեն հինգ տարի ամեն տեսակ դասատուների հետ մարտնչող խիզախներ, սակայն սրանք էւ տատանվեցին ու գունատվեցին՝ հանդիպելով այս մոլեռանդին, որի ելույթներն ու չորչորուկ կերպարանքը նրանց հիշեցնում էր ահեղ Սավոնարոլոյին, որի դիմանկարը նրանց էր նայում պատից։
- Ընդմիջման ժամանակ, երբ Շվոլբան դուրս գնաց, դասարանը միահամուռ այն եզրակացության եկավ, որ նոր ուսուցիչը պարզապես գիժ է ու նրա հետ հարկավոր է զգույշ վարվել, իսկ ինչ վերաբերում է հասձնարարված թեմային, առավել ևս, պետք է խուսափել ծնողների հետ ամեն տեսակ համագործակցությունից։
- Վերադառնալով դպրոցից, օկրուգի պետի որդին՝ հինգերորդ դասարանցի Մաշեկը խնամքով թաքցրեց չեխերեն լեզվի իր նշումների թերթիկը, ուր ամփոփված էին չարաբաստիկ վեց կետերը, և ճաշի ժամանակ հոր տված այն հարցին, թե ինչ նորություն կա գիմնազիայում, թե տնային աշխատանք տվել են և դուր է եկել նոր ուսուցիչը, պատասխանեց, որ ոչ մի նորություն չկա գիմնազիայում, տնային աշխատանքներ չեն հանձնարարել, իսկ նոր ուսուցիչը շատ հաճելի ու համակրելի պարոն է։
- Օկրուգի պետ Մաշեկի որդին վերտին շրջանում հոր հետ չափազանց լարված հարաբերությունների մեջ էր։ Հայրը նրան արգելել էր հանդես գալ «Քվինտա Ա» դասարանական ֆուտբոլի թիմում և նույնիսկ լսել չէր ուզում այն մասին, որ թիմը երիտասարդ Մաշեկին առաջարկել է ֆուտբոլի գնդակ գնել, էթե ցանկանում է թիմի ավագը դառնալ։
- Դա էր, այսպես ասած, այն գլխավոր տարաձայնությունը, որ ծագել էր ավագ և կրտսեր Մաշեկների միջև՝ չհաշված մի շարք մանր-մանր թյուրիմացությունները, որոնցից մեկն էլ մոտակա տոներին Շումավա կատարելիք բոյսկաուտների արշավին կոպտորեն դեմ լինելն էր։
- Օկրուգի պետը, խոսելով որդու հետ, նրան միշտ այլասերված էր համարում։ Հորն առանձնապես դուր չէր գալիս կրոնական պարտականությունների նկատմամբ որդու ցուցաբերած անտարբերությունը։ Օկրուգի պետը ծայրաստիճան ապշել էր, երբ պաշտոնական ճանապարհով իմացել էր, որ իր որդին, ապավինելով իր տասնչորս տարիներին, անդամագրվել էր «յոթերորդ օրվա ադվենդիստների» աղանդին։ Պատանի Մաշեկն այդ քայլին դիմել էր՝ ելնելով զուտ շահամոլական դրդապատճառներից, քանզի ինչ-որ մեկն ասել էր, իբր թէ այդ աղանդն անցնող յուրաքանչյուրին տալիս են երկու հարյուր հիսուն կրոն և քսան կիլո ոչխարի միս։ Խեղճը հաշվարկել էր, որ ոչխարի միսը կծախի և, դրանից գոյացած փողին ավելացնելով կաթոլիկ եկեղեցուն դավաճանելու համար ստացած երկու հարյուր հիսուն կրոնը, կարող է գնել պահեստի կամերայով անգլիական ֆուտբոլի գնդակ։ Նա մարզական հետաքրքրության համար գնդակը փոխել էր կրոնի հետ։
- Ավա՜ղ, նրան հիասթափություն էր սպասում։ «Յոթերորդ օրվա ադվենդիստները» նրան ուղարկեցին անգլերեն աստվածաշունչ, երեսուներկու լեզվով (այդ թվում՝ մաշոկոլոմբո նեգրական ցեղի բարբառով) եկեղեցական երգերի ժողովածու և մի անդորրագիր, որով առաջարկվում էր երկու ֆունտ վճարել պաստոր Մակ Ռոսներին՝ Պրագա, Գալշտասկա 16։
- Այսպիսով, երիտասարդ Մաշեկը՝ ճաշից հետո նստած իր սենյակում՝ հիշելով իր դաժան հորը և բոլոր հիասթափությունները, որ նրան հրամցրել էր կյանքը, որոշեց բացարձակորեն ճիշտ–ճիշտ պատասխանել հանձնարարված տնային աշխատանքի հարցերին,– չխնայել հորը, ընդունել մարտը, ինչպես արել էր «Քվինտա Ա»–ն «Օկտավա Բ»–հ հետ ունեցած ֆուտբոլային մրցավեճում, թեև նախապես գիտեր, որ պարտվելու է, իսկ սա հաստատվեց 22։3 հաշվով։
- Եվ այսպես, նա արտակարգ սառնասրտորեն ձեռնամուխ եղավ առանձին հարցերին պատասխանելուն՝ սկսելով աոաջին «Իմ ծնողների այլանդակ, անբարոյական արարքների թվարկությունը» կետից։
- «1․ Մայրս քարշ Է գալիս ինժեներ Պուպետի հետ՝ Կրուլիխ և ընկ. ֆիրմա, արհեստական պարարտանյութերի գործարան։ Պուպետը կարողանում է նան հմտորեն ծախսել իմ մայիկի փողերը և այդ պատճառով հայրիկս հուզվեց ու բղավեց աղախնի ներկայությամբ, թե իրեն արդեն զզվեցրել են։ Եթե նա այդքան շատ պարտք չլիներ ինժեներ Պուպետին, նրանք վաղուց ամուսնալուծված կլինեին։ Հայիկս ամեն օր ծառայողական ժամերն անցկացնում է Մարկովսկիների պանդոկում, ուր միշտ մի քանի կնիկ են ֆռֆռում։ Սրանցից մեկի հետ նա վերջերս գնացել է Կամենի ուեզդ։ Այնպես որ, ծնողներս միմյանց արժեն։ Ինչ վերաբերում է իմ ծնողների բնավորությւոններին, ապա մայրս չափազանց անդաստիարակ է, շատ դյուրագրգիռ, իր երեխաների նկատմամբ մայրական հոգատարություն բոլորովին չի ցուցաբերում և կատաղում է մեր տարիքի ամենաանմեղ զվարճությունների վրա։ Տնային տնտեսությամբ նա բոլորովին չի զբաղվում և ամբողջ օրը հաճույքով կցցվի հայելու առաջ, երեսը կլաղոթի կրեմով ու դիմափոշով և կհագնվի այնպես, կարծես բեմ է ելնելու։ Հայրս հին բյուրոկրատ է և ստոր բնավորության տեր, որը հայտնի է ողջ քաղաքին դեռո պատերազմի ժամանակներից։ Ավստրիական տիրապետության շրջանում, զբաղեցնետվ նույն պաշտոնը, ինչ հիմա է զբաղեցնում, իր ազգանունը գրում էր գերմանական ձևով՝ Մատչեկ, իսկ հեղաշրջումից հետո անմիջապես փոխեց ազգանունը և հիմա գրվում է՝ Մաշեկ։ Վերջերս, երբ գործով նրա մոտ էի գնացել, աստիճանների վրա այցելուներից մեկը մյուսին ասում էր, որ հայրիկս ավստրիացիների օրոք անասուն էր և նույնն է մնացել հանրապետության ժամանակներում։ Անցյալ տարի հանգուցյալ կայսեր անվանակոչության օրը նա աշխատանքի դուրս չեկավ, այլ գնաց պատարագ և սարսափելի զարմացել էր՝ տեսնելով, որ կոստյոլը փակ է, և միայն ճաշին հասկացավ, թե ինչ֊ինչոց է։ Իր երեխաների նկատմամբ դաժան է, կարգուկանոնը ջանում է պահպանել մահակի ուժով և հալածում է նրանց, ինչպես պատերազմի ժամանակ՝ քաղաքական տեսակետից կասկածելի քաղաքացիներին, այսինքն՝ ամբողջ օկրուգը։ Երեխաներին զրկում է ամեն ուրախությունից, տանել չի կարողանում ֆուտբոլն ու ֆիզկուլտուրան։ Սպասավորներ է վերցնում բացառապես Իգլավայից, որպեսզի գերմաներեն խոսելու հնարավորություն ունենա։ Պանդոկից վերադառնում է միշտ կոնծած ու սկսում է երեխաների մոտ գլուխ գովել, թե ինքը մեր հսաակում ինչքան լավ է սովորել, ինքը միայն կլոր հինգեր ու գովասանագրեր է ստացել, իսկ մենք մի անգամ գտել էինք նրա դպրոցական հին օրագիրը, որտեղ մեկեր ու երկուսներ էին շարված ու վերաքննություններ նշանակված։ Գիմնազիայում այնքան վատ է սովորել, որ մի անգամ նրան նույն դասարանում երկրորդ տարին են թողել։
- Երկրորդ հարցին՝ «Ինձանից թաքցնո՞ւմ են ծնողներս իրենց արատները»,–– պատանի Մաշեկը այսպես պատասխանեց․
- «2. Չեն թաքցնում։ Մեզ մոտ։ ամեն ինչ արվում է բացահայտ, և երեխաներից որևէ բան թաքուն անել չի հաջողվի, իսկ թե որևէ զազրելի արարք վրիպում է մեր աչքից, ապա այդ մասին միևնույն է, իմանում ենք կողմնակի մարդկանցից, երբ հյուր ենք գնում»։
- Երրորդ կետին՝ «Ինչո՞ւ ենք մենք պարտավոր հասարակությունից հնարավորության սահմաններում թաքցնել այդ թերությունները», նա պատասխանեց ուսուցիչ Շվոլբայի բացման խոսքից փոխառնված բառերով.
- «3․ Որովհետև մենք պարտավոր ենք նրանցից շնորհակալ լինել, քանի որ նրանք մեզ աշխարհ են բերել»։
- «Ինչո՞ւ մենք չպիտի հետևենք նրանց վատ օրինակին» հարցին պատասխանելը բավականին դժվար եղավ, սակայն դա Էլ հաղթահարեց՝ գրելով,
- «4․ Քանի որ յուրաքանչյուր որդի պարտավոր Է առաջնորդվել ողջամտությամբ, որպեսզի ապագայում, չափահաս դառնալով, խուսափի իր ծնողների սխալներից և, մշտական աշխատանք ստանալով, նվիրաբերվի իր երեխայի դաստիարակությանը, որն առանց հայրական հոգատարության կննջի սառը հողի տակ»։
- Հինգերորդ հարցը՝ <Վիճո՞ւմ են ծնողներս միմյանց հետ» դժվարություններ չառաջացրեց։
- «5․ Օր չկա, որ անցնի առանց խայտառակության և բանը չհասնի տուրուդմփոցի»։
- Վեցերորդ հարցին «Մենք ինչո՞ւ պիտի ողջախոհ ու շրջահայաց լինենք ընտանեկան խայտառակությունների ժամանակ, Մաշեկին վիճակված չէր պատասխանել։
- Մեկը, ոտնաթաթերի ծայրին քայլելով, հետևից մոտեցավ ու ձեռքը դրեց նրա ուսին։ Տարաբախտ հինգերորդ դասարանցին իր ստեղծագործությունը ոչնչացնելու ժամանակ արդեն չունեցավ։ Թիկունքին կանգնած էր օկրուգի պարոն պետը։
- Նա քիչ առաջ էր վերադարձել պանդոկից և շատ բարեհոգի տրամադրություն ուներ։
- - Սիրելի տղաս,- ասաց նա հայրական ջերմությամբ,– հիմա տեսնում եմ, թե ինչպիսի ջանասիրությամբ ես աշխատում։ Դու նույնքան ջանասեր ես ուսման մեջ, որքան ես՝ անցյալում, երբ միայն գովասանագրեր էի ստանում։ Այ թե ինչ լավ ձեռագիր ունես։ Մինչև հիմա ինչպես չէի նկատել։ Իսկ ինչո՞ւ ես մատիտով գրում, դու սևագրությո՞ւն ես անում։
- Նա շոյեց ոոդու գլուխը և, դժբախտ տղայի գրվածքը վերցնելով, սիրալիր ասաց.
- - Մի քիչ սպասիր, տղաս, և դու ինձանից գնդակ կստանաս։ Ֆուտբոլ կխաղաս, սկաուտ կդառնաս․․․
- Այս բառերի հետ սկսեց թերթել որդու գրածը։ Որքան նա աճող հետաքրքրությամբ Էր կարդում, նույնքան փոխվում Էր դեմքի արտահայտությունը։ Խեղճ հինգերորդ դասարանցին սկսեց կամաց-կամաց նահանջեիլ դեպի դուռը, սակայն օկրուգի պետը նրան հասավ՝ հովազի ցատկ կատարելով։
- Դրան հաջորդող տեսարանը կարող Էը տարաբախտ աշակերտի քիչ առաջ գրածի համար նկարազարդում ծառայել. «Իր երեխաների նկատմամբ նա շատ դաժան է, իսկ կարգուկանոնը ջանում է պահպանել մահակի ուժով․․․»։
- Օկրուգի պետը հարազատ որդու վրա ջարդեց ավստրիանան երբեմնի փառքի մնացորդը՝ իր շքահանդեսային համազգեստի ճկասուսերը, որ նա օգտագործում էր որպես ճիպոտ․․․
- Երբ մյուս շաբաթ աշակերտները ուսուցիչ Շվոլբային էին հանձնում տնային աշխատանքները, երիտասարղ Մաշեկը դողացող ձեռքերով տվեց իր տետրը, ուր «Թեկուզ երեխաները հիմք ունենան ամաչելու իրենց ծնողների թերությունների համար, միևնույն է՝ նրանցից պետք է շնորհակալ լինեն» խորագրի տակ գրված էր.
- «Ձեր հարցերն ու դրույթները գնահատելու համար ես ծառայության գծով ուղարկել եմ լուսավորության մինիստրություն»։
- Դրա տակ դրված էր օկրուգի պետի կնիքը։
- Ատում են, ուսուցիչ Շվոլբային տեղափոխել են ԱնդրկարպատյանՈւկրաինա։