Changes

:Վերջ ի վերջո կալանվածին բաց էին թողնում կամ, եթե նա բողոք չէր արտահայտել այդ օրինական գործողությունների առթիվ, ուղարկում էին Կառլովյան հրապարակի քրեական բաժին։
:Այստեղից չարագործին, հետևելով փուլ առ փուլ գործելաձևին, ղրկում էին՝ ըստ բնակության վայրի։ Սա համարվում էր համեմատաբար մեղմ պատիժ այն հանցանքի դիմաց, որ դժբախտը փորձել էր գործել՝ վնաս հասցնելով Պրագայի մագիստրատի ֆինանսական բաժնին։
:Եվ այս ամենին բավարարված էր նայում Պրագայի կամուրջների Մարատը՝ հարկահավաք Շտեպան Բրիխը։
:Մի անգամ տուրք հավաքողի տնակին մոտեցավ մագիստրատի խորհրդական, ֆինանսական բաժնի ծառայող Պոյզլը և խնդրեց․
:― Բարեկամ, թույլ տուր անվճար անցնել։ Սմիխով եմ շտապում, իսկ դրամապանակս թողել եմ տանը։