Նորից նրա առաջ պատկերացան մի կողմից հարստությունը, ագարակը, ստրուկները, հասարակության մեջ ունեցած դիրքը, մյուս կողմից աղքատությունն իր բոլոր զրկանքներով ու ձախորդություններով․․․
Աղքատությունը նրան զզվելի էր թվում, թեև ոչ ավելի զզվելի, քան իր առաջ կանգնած մարդը, իր քրոջ որդին, որն ուզում էր իր որդին դառնալ։
Պոյնդեքստերի սրտում բարին զիջեց չարին։ Նա խոստացավ Կասսիին օգնել կործանելու իր դստեր երջանկությունը։