Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք իններորդ

Ավելացվել է 12 բայտ, 17:37, 31 Օգոստոսի 2016
Կարծես թե նրա համար ամենից ավելի անմիջական բանը հիմա այն էր, որ գնա ուղղակի Ֆյոդոր Պավլովիչի տունը և իմանա՝ որևէ բան չի՞ պատահել այնտեղ, և եթե այո՝ ի՞նչ է պատահել հատկապես, և անժխտելիորեն համոզվելուց հետո միայն գնալ ոստիկանապետի մոտ, ինչպես արդեն հաստատ րոշել էր Պյոտր Իլյիչը։ Բայց մութ գիշեր էր, Ֆյոդոր Պավլովիչի տան դարպասներն ամուր էին, պետք էր նորից թակել, իսկ Ֆյոդոր Պավլովիչի հետ հեռվից֊հեռու էր ծանոթ։ Հապա եթե երկար թակելուց հետո դուռը բանային և հանկարծ պարզվեր, թե ոչինչ էլ չի պատահել այնտեղ. ծաղրասեր Ֆյոդոր Պավլովիչը վաղն ևեթ անեկդոտ կդարձներ այդ բոլորը և ամբողջ քաղաքում կպատմեր, թե ինչպես Պերխոտին անունով մի անծանոթ պաշտոնյա կեսգիշերին իր դուռն էր ջարդում՝ իմանալու համար, թե արդյոք որևէ մեկր չի՞ սպանել իրեն։ Խայտառակությո՜ւն։ Իսկ Պյոտր Իլյիչն աշխարհում ամենից ավելի վախենում էր խայտառակությունից։ Եվ այնուամենայնիվ, նրան առաջ մղող զգացումն այնքան ուժեղ էր, որ նա ոտքը զայրույթով գետին խփեց ու նորից հայհոյեց ինքնիրեն, բայց անմիջապես սլացավ մի այլ ճանապարհով՝ ոչ թե Ֆյոդոր Պավչովիչի տունը, այլ տիկին Խոխլակովայի։ Եթե այդ տիկինը, մտածեց նա, պատասխանի այն հարցին, թե ի՞նքն է արդյոք Դմիտրի Ֆյոդորովիչին երեք հազար ռուբլի տվել այսօր, այսինչ ժամին, ապա ժխտական պատասխանի դեպքում իսկույն կգնա ոստիկանապետի մոտ, առանց Ֆյոդոր Պավլովիչի տունը հանդիպելու. հակառակ դեպքում ամեն ինչ կթողնի վաղվան և տուն կվերադառնա։ Այստեղ անմիջապես կարելի է պատկերացնել անշուշտ, որ երիտասարդի այդ որոշումը,— գիշերվա ժամը տասնմեկին բարձրաշխարհիկ ու բոլորովին անծանոթ մի տիկնոջ տունը գնալ, թերևս անկողնից հանել նրան՝ զարմանալի հանգամանք ունեցող մի հարց տալու համար,— խայտառակություն առաջ բերելու շատ ավելի մեծ առիթ էր ստեղծում գուցե, քան Ֆյոդոր Պավլովիչի մոտ գնալը։ Բայց երբեմն այդպես են լինում ամենաճշտասեր ու սառնարյուն մարդկանց որոշումները, մանավանդ այսպիսի դեպքերում։ Իսկ Պյոտր Իլյիչն այդ րոպեին արդեն սառնարյուն էլ չէր։ Նա հետո իր ամբողջ կյանքում հիշում էր, թե ինչպես մի անհաղթահարելի անհանգստություն, աստիճանաբար տիրելով իր էությանը, վերջապես հասել էր տանջանքի աստիճանին ու նույնիսկ հակառակ իր կամքին քշել֊տարել էր իրեն։ Իհարկե, նա համենայն դեպս ամբողջ ճանապարհին նախատում էր իրեն, որ գնում է այդ տիկնոջ մոտ, բայց «գործը կհասցնեմ, կհասցնե՜մ մինչև վերջ» կրկնում էր արդեն տասներորդ անգամ, կրճտացնելով ատամները, և իսկապես իր մտադրությունը կատարեց՝ գործը հասցրեց մինչև վերջ։
Ժամը ուղիղ տասնմեկն էր, երբ մտավ տիկին Խոխլակովայի տունը։ Բավական շուտ բացեցին նրա առաջ բակի դուռը, բայց այն հարցին, թե քնա՞ծ է արդեն տիկինը կամ դեռ չի՞ պառկել արդյոք՝ դռնապանը չկարողացավ որոշակի պատասխան տալ, միայն ասաց, թե սովորաբար պառկում է այդ ժամին։ «Գնացեք վերև, հայտնեցեք. եթե ուզեն ընդունել ձեզ՝ կընդունեն, եթե չուզեն՝ չեն ընդունի»։ Պյոտր Իլյիչը վեր բարձրացավ, բայց գործն ավելի դժվարացավ այստեղ։ Սենեկապանը չուզեց զեկուցել ու վերջապես կանչեց աղախնին։ Պյոտր Իլյիչը քաղաքավարի, բայց պնդող շեշտով խնդրեց նրան զեկուցել տիրուհուն, որ ահա եկել է Պերխոտին անունով տեղացի մի պաշտոնյա, եկել է մի հատուկ գործով, և եթե շատ կարևոր չլիներ այդ գործը, չէր էլ համարձակվի գալ. «հենց այս բառերով, հենց այս բառերով զեկուցեցեք»,— խնդրեց նա աղախնին։ Աղջիկը գնաց։ Պյոտր Իլյիչն սպասեց նախագավիթում։ Տիկին Խոխլակովան թեև չէր պառկել տակավին, բայց արդեն քաշվել էր իր ննջասենյակը։ Միտյայի այցելոլթյունից այցելությունից ի վեր նա հուզախռով վիճակի մեջ էր և նախազգում էր արդեն, որ գիշերն անխուսափելի է միգրենը՝ սովորական իր գլխացավը նման դեպքերում։ Նա զարմանքով լսեց աղախնի զեկույցը, բայց ջղայնորեն հրամայեց մերժել, չնայած որ այսպիսի ուշ Ժամին անծանոթ մի «տեղացի պաշտոնյայի» անակնկալ այցելությունը արտակարգորեն գրավել էր նրա կանացի հետաքրքրությունը։ Բայց Պյոտր Իլյիչն այս անգամ ջորու նման համառեց. լսելով մերժումը, նա չափազանց հարապնդորեն խնդրեց, որ կրկին զեկուցի աղախինը և հաղորդի «հենց այս բառերով», թե ինքը «արտակարգորեն կարևոր մի գործով է եկել, և տիկինը գուցե զղջա հետո, եթե հիմա չընդունի իրեն»։ «Կարծես գլխիվայր գլորվում էի այն ժամանակ»,— պատմում էր հետագայում Պյոտր Իլյիչը։ Աղախինը զարմացած նայեց նրան և գնաց կրկին զեկուցելու։ Տիկին Խոխլակովան ապշեց, մտածեց, հարցուփորձ արեց, թե ինչ տեսք ունի այցելուն, և իմացավ, որ նա «շատ վայելուչ է հագնվել, երիտասարդ է և այնքա՜ն քաղաքավարի»։ Հարևանցիորեն նկատենք փակագծերի մեջ, որ Պյոտր Իլյիչը բավական գեղեցիկ երիտասարդ էր և ինքն էլ գիտեր այդ բանը։ Տիկին Խոխլակովան վերջապես որոշեց տեսնել այցելուին։ Արդեն իր տնային վերնազգեստն ու հողաթափերն էր հագել, բայց մի սև շալ նետեց ուսերին։ «Պաշտոնյայից» խնդրեցին, որ հյուրասենյակ մտնի, հենց այն սենյակը, ուր մի քանի ժամ առաջ ընդունել էին Միտյային։ Տիկինը հյուրասենյակ եկավ խիստ ու հարցական արտահայտությամբ, և առանց հյուրին հրավիրելու, որ նստի, ուղղակի հարցրեց. «Ի՞նչ եք ուզում»։
— Ես համարձակվեցի ձեզ անհանգստացնել, տիկին, մեր ընդհանուր ծանոթ Դմիտրի Ֆյոդորովիչ Կարամազովին վերաբերող մի խնդրով,— սկսեց Պերխոտինը, բայց հազիվ էր այդ անունն արտասանել, երբ հանկարծ տանտիրուհու դեմքին սաստիկ ջղայնություն երևաց։ Նա գրեթե ճչաց ու մոլեգնորեն ընդհատեց նրան։
— Բայց եթե արդեն սպանե՞լ է նրան։
— Ա՜խ, աստված իմ, իրո՜ք որ։ Ղե Դե ուրեմն ի՞նչ ենք անելու հիմա։ Ինչ եք կարծում, ի՞նչ պետք է անել հիմա։
Բայց միաժամանակ նա Պյոտր Իլյիչին ստիպեց նստել և ինքն էլ նրա դիմացը նստեց։ Պյոտր Իլյիչը համառոտակի, բայց բավական հստակորեն պատմեց խնդիրը, գոնե այն մասը, որին ինքն էր այսօր ականատես եղել, պատմեց նաև քիչ առաջվա իր այցելոլթյունը այցելությունը Ֆենյային և սանդկոթի մասին էլ ասաց։ Բոլոր այդ մանրամասնությունները ծայր աստիճան ցնցեցին հուզագրգիռ տիկնոջը, որ ճիչեր էր արձակում և աչքերը փակում ձեռքերով...
— Երևակայեցեք, ես նախազգո՜ւմ էի այդ բոլորը։ Ես օժտված եմ այդ հատկությամբ, ի՜նչ որ պատկերացնեմ՝ կատարվում է։ Եվ քանի, քանի՜ անգամ նայել եմ այդ սարսափելի մարդուն և միշտ մտածել եմ՝ ահա՛ մի մարդ, որ վերջ ի վերջո կսպանի ինձ։ Եվ ահա այդպես էլ եղավ... Այսինքն՝ եթե հիմա սպանեց ոչ թե ինձ, այլ իր հորը, պատճառն անշուշտ այն է, որ աստծո մատն այստեղ երևաց ու ինձ պաշտպանեց, և բացի այդ՝ ինքն էլ ամաչեց ինձ սպանելու, որովհետև ես ինքս իմ ձեռքով, այս սենյակում, հենց այստեղ, նրա վզին կախեցի մի սրբապատկեր, որի մեջ մեծ նահատակ Վարվառայի մասունքները կային... Ուրեմն ես այդ վայրկյանին որքա՜ն մոտ էի մահվան, չէ՞ որ ուղղակի մոտեցել էի այդ սարսափելի մարդուն, ընդհուպ մոտեցել էի, և նա իր ամբո՜ղջ վիզը երկարեց իմ առաջ։ Գիտե՞ք, Պյոտր Իլյիչ (ներեցեք, կարծեմ ասացիք, որ Պյոտր Իլյիչ է ձեր անունը), գիտե՞ք, ես չեմ հավատում հրաշքների, բայց այդ սրբապատկե՛րը և այս ակնհայտ հրա՜շքը, որ կատարվեց հիմա ինձ հետ՝ սա ցնցում է ինձ, և սկսում եմ նորից հավատալ ինչի՜ որ ուզեք։ Լսե՞լ եք հայր Զոսիմայի մասին... Բայց չգիտեմ ինչ եմ ասում... Եվ պատկերացրեք, սրբապատկերը վզին էր ու նորից էլ թքեց ինձ վրա... Իհարկե, թքեց միայն, ոչ թե սպանեց, և... և ահա թե ո՜ւր վազեց գնաց։ Բայց մե՞նք ուր գնանք, մե՞նք ուր գնանք հիմա, ի՞նչ եք կարծում։
Պյոտր Իլյիչը վեր կացավ ոլ ու հայտարարեց, որ հիմա ուղղակի պետք է գնա ոստիկանապետի մոտ և ամեն ինչ պատմի նրան, իսկ հետո նրա՛ գործն է արդեն։
— Ա՜խ, նա սքանչելի, սքանչելի մարդ է, ես ծանոթ եմ Միխայիլ Մակարովիչի հետ։ Անպայման, հենց նրա մոտ պետք է գնալ։ Ի՛նչ հնարամիտ մարդ եք, Պյոտր Իլյիչ և ինչ լա՜վ մտածեցիք այդ բոլորը։ Գիտե՞ք, եթե ես ձեր տեղը լինեի, ոչ մի կերպ չէի կարող այդ բանը մտածել։
Պյոտր Իլյիչը վստահ գիտեր, որ այդ երեկո Միխայիլ Մակարովիչի մոտ անպայման կհանդիպի հյուրերից որևէ մեկին, միայն չգիտեր, թե ո՛ւմ հատկապես։ Եվ հենց այդ պահին էլ ոստիկանապետի հետ նստած թուղթ էին խաղում դատախազը և մեր գավառական բժիշկ Վարվինսկին։ Վերջինս հենց նոր Պետերբուրգից եկած մի երիտասարդ էր՝ Պետերրոլրգի բժշկական ակադեմիայի փայլուն շրջանավարտներից մեկը։ Իսկ դատախազ Իպոլիտ Կիրիլվիչը (այսինքն դատախազի օգնական էր նա, բայց մեր քաղաքում բոլորն էլ դատախազ էին կոչում նրան) յուրօրինակ մի մարդ էր, տակավին երիտասարդ, ընդամենը երեսունհինգ տարեկան, բայց խիստ հակամետ էր թոքախտի, ըստ որում ամուսնացել էր մի շատ գեր ու ամուլ կնոջ հետ, ինքնասեր էր ու ջղային, թեև շատ պատկառելի խելք ուներ և նույնիսկ բարի սիրտ։ Նրա բնավորության ամենադժբախտ կողմը կարծես այն էր, որ իր մասին մի քիչ ավելի բարձր կարծիք ուներ, քան թույլ էին տալիս իր արժանիքները։ Եվ ահա թե ինչու նա մշտապես անհանգիստ էր թվում։ Մանավանդ որ ավելի բարձր և նույնիսկ գեղարվեստական հավակնություններ էլ ուներ. այսպես օրինակ, հավակնում էր, որ ինքը հոգեբանական ներթափանցման ձիրքն ունի, և հավատում էր, որ ինքը հատկապես գիտե մարդկային հոգին, առանձնահատուկ շնորհ ունի ճանաչելու ոճրագործին և նրա կատարած ոճրագործությունը։ Այս իմաստով նա իրեն մի քիչ վիրավորված էր զգում, համարելով, որ արժանի պաշտոն չեն տվել իրեն, և միշտ այն համոզմանքին էր, թե բարձրագույն շրջաններում չկարողացան իրեն գնահաաել, և թե ինքը թշնամիներ ունի։ Մռայլ րոպեներին սպառնում էր նույնիսկ թողնել պաշտոնը և քրեական գործերի դատապաշտպան դառնալ։ Կարամազովների այս հայրասպանության անսպասելի գործը մի տեսակ լրիվ թափ տվեց նրան. «Այնպիսի՜ գործ է, որ կարող է ամբողջ Ռուսաստանով մեկ հայտնի դառնալ»։ Բայց այս բանն արդեն ժամանակից շուտ եմ ասում։
Հարևան սենյակում, օրիորդների հետ, նստել էր նաև մեր երիտասարդ դատական քննիչ Նիկոլայ Պարֆյոնովիչ ՆելյուդովյըՆելյուդովը, որ ընդամենը երկու ամիս առաջ եկել էր Պետերբուրգից։ Հետագայում մեզ մոտ խոսակցության ու նույնիսկ զարմանքի առարկա դարձավ այն, թե կարծես դիտմամբ բոլոր այդ անձնավորությունները գործադիր իշխանության տանն էին հավաքվել «ոճրագործության» իրիկունը։ Այնինչ խնդիրը շատ ավելի պարզ էր, չափազանց բնականորեն էր պատահել այդ բանը։ Արդեն երկրորդ օրն էր, ինչ Իպոլիտ Կիրիլովիչի կնոջ ատամներն էին ցավում, և մարդը պետք է վերջապես փախչեր նրա տնքոցներից, գնար մի տեղ։ Բժիշկն արդեն իր բնավորության իսկ բերումով չէր կարող մի երեկո անցկացնել առանց թղթախաղի։ Իսկ Նիկոլայ Նելյուդովը դեռ նույնիսկ երեք օր առաջ միտքն էր դրել այդ երեկո հանդիպել Միխայիլ Մակարովիչի տունը, իբր թե այսպես ասած պատահականորեն, որպեսզի անակնկալի բերեր և դավադրաբար շշմեցներ մեծ օրիորդին՝ Օլգա Միխայլովնային, ասելով, թե գիտե նրա գաղտնիքը, գիտե, որ այսօր նրա ծննդյան օրն է, և որ նա դիտմամբ ուզեցել է թաքցնել այդ բանը մեր հասարակությունից, որպեսզի ամբողջ քաղաքը չհրավիրի պարահանդեսի։ Նելյուդովը պատկերացնում էր, թե որքան պիտի ծիծաղեն ու ակնարկություններ անեն նրա տարիքի վերաբերյալ, որ իբր թե օրիորդը վախենում է ի հայտ բերել, բայց հիմա որ ինքը՝ Նելյուդովը գիտե նրա գաղտնիքը, վաղն ևեթ ասելու է բոլորին և այլն, և այլն։ Այս սիրունիկ երիտասարդը մի մեծ չարաճճի էր այսպիսի հարցերում, մեր տիկնայք հենց այդպես էլ նրան չարաճճի էին կոչել, և կարծես դա շատ էր դուր գալիս նրան։ Բայց նա շատ լավ հասարակության մեջ էր մեծացեի մեծացել, լավ ընտանիքից էր՝ լավ դաստիարակությամբ ու լավ զգացումներով, ու թեև հաճոյասեր մարդ էր, բայց շատ անմեղ ու միշտ բարեվայելուչ։ Կարճահասակ էր նա՝ թույլ ու նուրբ կազմվածքով։ Բարակ ու գունատ մատների վրա միշտ էլ մի քանի չափազանց խոշոր մատանիներ էին փայլփլում։ Իսկ իր պաշտոնը կատարելու ժամանակ արտակարգորեն ծանրակշիռ էր դառնում, կարծես սրբության պես ընկալելով իր նշանակությունն ու իր պարտավորությունները։ Հարցաքննությունների ընթացքում հատկապես կարողանում էր շփոթության մատնել ռամիկ դասին, պատկանող մարդասպաններին և այլ չարագործներին, և իսկապես, եթե ոչ հարգանք, համենայն դեպս որոշ զարմանք էր հարուցում նրանց մեջ իր նկատմամբ։
Մտնելով ոստիկանապետի տունը, Պյոտր Իլյիչը պարզապես շշմեց, հանկարծ տեսավ, որ ամեն ինչ գիտեն արդեն։ Իսկապես, թողել էին թղթախաղը, բոլորը ոտքի էին կանգնել ու դատողություններ էին անում, և նույնիսկ Նիկոլայ Պարֆյոնովիչն օրիորդներին թողել ու վազել֊եկել էր, ամենամարտական ու խոյընթաց տեսք ընդունելով։ Պյոտր Իլյիչին դիմավորեց այն շշմեցուցիչ լոլրըլուրը, թե իսկապես Ֆյոդոր Պավլովիչին սպանել են այդ երեկո իր տան մեջ, սպանել են ու կողոպտել։ Իսկ այդ լուրը հենց նոր էր հասել ոստիկանապետին, հետևյալ ձևով։
Մարֆա Իգնատևնան, ցանկապատի մոտ զգետնված Գրիգորիի կինը, պինդ քնել էր իր անկողնում և կարող էր այդպես էլ քնած մնալ մինչև առավոտ, բայց հանկարծ արթնացավ։ Նրան զարթեցրեց ընկնավորի այն սարսափելի աղաղակը, որ կողքի սենյակում ուշակորույս պառկած Սմերդյակովն արձակեց։ Այդ աղաղակով էին միշտ սկսում նրա նոպաները և միշտ էլ սոսկալի վախ էին պատճառում Մարֆա Իգնատևնային, հիվանդագին ազդեցություն էին գործում նրա վրա։ Նա երբեք էլ չէր կարողանում վարժվել դրանց։ Քնաթաթախ վեր թռավ կինը և գրեթե խելակորույս վազեց Սմերդյակովի սենյակը։ Բայց մութ էր այնտեղ, նա միայն լսեց, որ հիվանդն սկսում է սոսկալի խռխռալ ու տապլտկել։ Եվ Մարֆա Իգնատևնան ինքը սկսեց ճչալ ու ամուսնուն կանչել, բայց հանկարծ գիտակցեց, որ երբ ինքը վեր էր կենում անկողնից, Գրիգորին կարծես թե այնտեղ չէր։ Վազեց մահճակալի մոտ և սկսեց շոշափել նորից, բայց իսկապես դատարկ էր անկողինը։ Ուրեմն Գրիգորին ելել գնացել էր. իսկ ո՞ւր էր գնացել։ Կինը դուրս վազեց ու սանդուղքի վրայից վեհերոտ ձայնով կանչեց ամուսնուն։ Պատասխան չստացավ անշուշտ, բայց գիշերային լռության մեշ ինչ-որ տնքոցներ լսեց հեռվից, կարծես թե այգու խորքից։ Ականջ դրեց. տնքոցները կրկնվեցին, և պարզ դարձավ, որ դրանք իսկապես այգուց էին գալիս։ «Տե՜ր աստված, ոնց որ Լիզավետա Սմերդյաշչայան էն ժամանակ»,— անցավ նրա խռովահար մտքով։ Վեհերոտ քայլերով իջավ աստիճաններից ու տեսավ, որ այգու դռնակը բաց է։ «Հա՜, երևի էնտեղ է, հոգուն մատաղ»,— մտածեց նա, մոտեցավ դռնակին և հանկարծ պարզ լսեց, որ Գրիգորին կանչում է իրեն՝ «Մարֆա՜, Մարֆա՜», կանչում է թույլ, հառաչուն, սարսափելի ձայնով։ «Տե՜ր աստված, պահիր մեզ փորձանքից»,— փսփսաց Մարֆա Իգնատևնան, վազեց դեպի ձայնը և ահա այդպես գտավ Գրիգորիին։ Բայց գտավ ոչ թե ցանկապատի մոտ, ոչ թե այնտեղ, ուր նա ընկել էր, այլ մոտավորապես քսան քայլ հեռու ցանկապատից։ Հետո պարզվեց, որ Գրիգորին, ուշքի գալով, սողացել է, և հավանաբար երկար ժամանակ է սողացել, մի քանի անգամ կորցնելով գիտակցությունը և նորից ուշակորույս մնալով։ Մարֆա Իգնատևնան իսկույն նկատեց, որ նա ամբողջովին արյունաթաթախ է, և սկսեց բարձր ձայնով ճչալ ու օգնություն կանչել։ Իսկ Գրիգորին թոթովում էր կամաց ու անկապ. «Սպանեց... հորը սպանեց... ի՞նչ ես գոռում, հիմար կնիկ... վազիր... մարդ կանչիր...»։ Բայց Մարֆա Իգնատևնան խելքի չէր գալիս ու շարունակում էր ճչալ, և հանկարծ տեսնելով, որ իր տիրոջ պատուհանը բաց է և լույս կա այնտեղ, վազեց այդ կողմը և սկսեց կանչել Ֆյոդոր Պավլովիչին։ Սակայն երբ պատուհանից ներս նայեց, ահավոր մի տեսարան բացվեց նրա առաջ, տերը մեջքի վրա ընկել էր հատակին, անշարժ։ Բաց գույնի վերնազգեստն ու կրծքի վրա սպիտակ շապիկն արյունոտ էին։ Սեղանի վրա վառվող մոմը պայծառ լուսավորում էր արյունն ու Ֆյոդոր Պավլովիչի անկենդան դեմքը։ Այստեղ արդեն ծայր աստիճան ահաբեկված, Մարֆա Իգնատևնան ետ քաշվեց պատուհանից, դուրս վազեց այգուց, քաշեց դարպասի փականը և ետևի կողմից գլխապատառ վազեց դեպի հարևանուհու տունը։ Մարյա Կոնդրատևնան և իր դուստրը քնել էին արդեն, բայց Մարֆա Իգնատևնայի ճիչերից ու լուսամուտի փեղկին հասցրած կատաղի թակոցներից զարթնեցին ու վազեցին լուսամատի մոտ։ Մարֆա Իգնատևնան սկսեց անկապ֊անկապ ճչալ ու գոռգոռալ, բայց կարողացավ հայտնել բուն իրողությունը և օգնության կանչեց։ Հենց այդ օրն էլ նրանց մոտ էր գիշերել թափառական Ֆոման։ Անմիջապես արթնացրին նրան ու երեքը մեկ վազեցին դեպի ոճրագործության վայրը։ Ճանապարհին Մարյա Կոնդրատևնան հասցրեց հիշել, որ այդ երեկո, ժամը իննի մոտ, մի սարսափելի, ականջ ծակող աղաղակ էր լսել նրանց այգուց, և դա անշուշտ հենց այն աղաղակն էր, որով Գրիգորին «Հայրասպա՜ն» էր գոռացել ամբողջ թաղով մեկ, երբ ձեռքերով կառչել էր ցանկապատի վրա նստած Դմիտրի Ֆյոդորովիչի ոտքից։ «Միայն մի մարդ էր՝ գոռաց ու հանկարծ լռեց»,— վկայում էր Մարյա Կոնդրատևնան վազելով։ Հասնելով այն տեղը, ուր գետնին պառկել էր Գրիգորին, երկու կանայք Ֆոմայի օգնությամբ նրան տեղափոխեցին բակի շենքը։ Լույսը վառեցին ու տեսան, որ Սմերդյակովի վիճակը դեռ չի թեթևացել, տապլտկում է նա իր սենյակում, աչքերը շլվել են, իսկ շրթունքներից փրփուր է հոսում։ Գրիգորիի գլուխը սրբեցին քացախաջրով, և նա արդեն լիովին ուշքի եկավ ջրի շնորհիվ ու իսկույն հարցրեց. «Սպանվա՞ծ է Ֆյոդոր Պավլովիչը, թե ոչ»։ Այն ժամանակ երկու կանայք ու Ֆոման շտապեցին Ֆյոդոր Պավլովիչի մոտ, և երբ այգի մտան, այս անգամ տեսան, որ ոչ միայն պատուհանը, այլև տնից դեպի այգի տանող դուռն էլ լրիվ բաց է, այնինչ Ֆյոդոր Պավլովիչն ամբողջ վերջին շաբաթվա ընթացքում անձամբ կողպում էր այդ դուռը ամեն երեկո և նույնիսկ Գրիգորիին թույլ չէր տալիս որևէ պատրվակով գալ ու թակել։ Բաց տեսնելով այդ դուռը, երեքն էլ իսկույն վախեցան գնալ Ֆյոդոր Պավլովիչի մոտ, «որպեսզի տակից մի բան դուրս չգա հետո»։ Իսկ երբ բակի շենքը վերադարձան, Գրիգորին հրամայեց իսկույն ևեթ վազել հենց ոստիկանապետի մոտ։ Եվ ահա այդ ժամանակ է, որ Մարյա Կոնդրատևնան վազեց ու բոլորին ոտքի հանեց ոստիկանապետի տանը։ Ընդամենը հինգ րոպեով կանխեց նա Պյոտր Իլյիչին, այնպես որ վերջինս եկավ ոչ թե արդեն իր ենթադրություններն ու եզրակացությունները միայն հայտնելու, այլ որպես ականատես վկա, որ իր պատմածով ավելի ևս հաստատեց այն ընդհանուր կասկածը, թե ով է ոճրագործը (մի կասկած, որին նա իր հոգու խորքում չէր ուզում հավատալ մինչև այդ վերջին րոպեն)։
Որոշեցին գործել արագ ու թափով։ Քաղաքի ոստիկանական տեսուչի օգնականին անմիջապես հանձնարարեցին չորս հոգի հավաքել որպես ենթավկա, և ըստ բոլոր կանոնների, որոնք այլևս չեմ նկարագրում այստեղ, մտան Ֆյոդոր Պավչովիչի տունը և քննություն կատարեցին ոճրագործության վայրում։ Գավառական բժիշկը, տաքարյուն ու նոր մարդ լինելով, գրեթե աղաչեց, որ ինքն էլ ընկերանա ոստիկանապետին, դատախազին ու քննիչին։ Համառոտակի նշեմ միայն, որ Ֆյոդոր Պավլովիչին գտան կատարելապես սպանված. ջախջախվել էր գլուխը, բայց ինչո՞վ, շատ հավանաբար այն նույն զենքով, որով հետո հարված էր ստացել նաև Գրիգորին։ Եվ ահա տեղն ու տեղը գտան նաև այդ զենքը, երբ Գրիգորին, հնարավոր բժշկական օգնությունն ստանալուց հետո, թույլ ու բեկբեկուն ձայնով ու բավական կապակցված խոսելով պատմեց, թե ինչպես էր ինքը տապալվել։ Սկսեցին լապտերներով փնտրել ցանկապատի մոտ և գտան պղնձե սանդկոթը, որ նետված էր ուղղակի այգու արահետի վրա, ամենից ավելի ակնառու մի տեղ։ Ոչ մի անկարգություն չնկատեցին այն սենյակում, ուր ընկած էր Ֆյոդոր Պավլովիչը, բայց վարագույրի ետև, նրա մահճակալի մոտ, հատակից վերցրին մի մեծ, գրասենյակային չափսի, հաստ թղթից ծրար, որի վրա գրված էր՝ «Երեք հազար ռուբլի նվեր իմ հրեշտակ Գրուշենկային, եթե ուզենա գալ», իսկ ներքևում, հավանաբար ավելի ուշ, Ֆյոդոր Պավլովիչն ավելացրել էր՝ «և ճուտիկին»։ Կարմիր կնքամոմի երեք խոշոր կնիք կար ծրարի վրա, որ սակայն պատռված ու դատարկ էր արդեն. փողը հանված էր։ Հատակին գտան նաև այն բարակ, վարդագույն ժապավենը, որով կապված էր ծրարը։
Պյոտր Իլյիչի ցուցմունքների մեջ, ի միջի այլոց, կար մի հանգամանք, որ արտակարգ տպավորություն գործեց դատախազի ու քննիչի վրա, այսինքն այն ենթադրությունը, թե Դմիտրի Ֆյոդորովիչն անպայման անձնասպան կլինի առավոտյան դեմ, թե նա ինքն է որոշել այդ բանը, ինքն է այդպես ասել Պյոտր Իլյիչին, որի ներկայությամբ լցրել է ատրճանակը, մի երկտող է գրել ու դրել է գրպանը և այլն, և այլն։ Իսկ երբ Պյոտր Իլյիչը, դեռ չուզենալով հավատալ նրան, սպառնացել է, որ կգնա ու կհայտնի որևէ մեկին, որպեսզի կանխվի անձնասպանությունը, Միտյան քմծիծաղով պատասխանել է՝ «Տես «Չես հասցնի»։ Ուրեմն պետք էր շտապել, ժամանակին հասնել Մոկրոե ու բռնել ոճրագործին, քանի դեռ իսկապես նրա խելքին չի փչել անձնասպան լինել։ «Դա պարզ է, պա՛րզ,— կրկնում էր դատախազը արտակարգորեն հուզված,— նրա նման թոկից փախածները ճիշտ ու ճիշտ այդպես են՝ վաղը կսպանե՜մ ինքս ինձ, իսկ մահից առաջ քեֆ եմ անում»։ Խանութից գինի և ուտեստեղեն գնելու պատմությունն ավելի ևս բորբոքեց դատախազին։ «Հիշո՞ւմ եք այն տղային, պարոնայք, որ վաճառական Օլսուֆևին սպանեց, գողացավ հազար հինգ հարյուր ռուբլին և իսկույն գնաց մազերը գանգրացրեց, հետո էլ լավ չթաքցնելով փողերը, համարյա թե նույնպես ձեռքում բռնած, վազեց աղջիկների մոտ»։
Սակայն հետաքննությունը, Ֆյոդոր Պավլովիչի տան խուզարկությունը, ձևակերպումները և այլն ուշացնում էին բոլորին։ Այդ ամբողջը ժամանակ էր պահանջում, ուստի իրենց գնալուց երկու ժամ առաջ Մոկրոե ուղարկեցին գավառական ոստիկանապետ Մավրիկի Մավրիկիևիչ Շմերցովին, որ նախորդ օրն առավոտյան քաղաք էր եկել իր ռոճիկն ստանալու։ Ըստ տրված հրահանգի, Մոկրոե հասնելուց հետո Մավրիկի Մավրիկիևիչը, առանց որևէ տագնապ հարուցելու, պետք է անդադար հետևեր «ոճրագործին» մինչև պետական իշխանությունների ժամանումը, ինչպես և պետք է նախապատրաստեր ենթավկաներին, գյուղական ոստիկանության վերակացուներին և այլն, և այլն։ Այդպես էլ վարվեց Մավրիկի Մավրիկիևիչը, մնալով incognito և միայն իր հին ծանոթ Տրիֆոն Բորիսովիչին մասամբ հայտնելով գաղտնիքը։
— Գրուշա, դու իմ կյա՜նքս, իմ արյո՜ւնս, սրբությո՜ւնս իմ, Գրուշա,— նրա կողքին ծնկի նետվեց նաև Միտյան և ամուր սեղմեց նրան իր գրկում։— Մի՛ հավատաք նրան,— գոռաց,— մեղավոր չէ նա, ոչ մի բանում մեղավոր չէ, ոչ մի արյուն, ո՜չ մի բան։
Հետագայում նա հիշեց, որ մի քանի հոգի ուժով ետ քաշեցին իրեն Գրուշենկայից և նրան հանկարծ տարան, իսկ ինքը ուշքի եկավ, երբ արդեն նստել էր սեղանի մոտ։ Իր կողքին ու իր ետևում կանգնած էին այն մարդիկ, որոնք վահանակներ ունեին կրծքի վյրա։ Իր դիմացը, սեղանի մյուս կողմը, բազմոցի վրա նստել էր դատական քննիչ Նիկոլայ Պարֆյոնովիչը, և անընդդատ անընդհատ համոզում էր մի քիչ ջուր խմել սեղանի վրա դրված բաժակից. «Դա կթարմացնի ձեզ, կհանգստացնի ձեզ, մի՛ վախենաք, մի՛ անհանգստանաք»,— ավելացնում էր նա չափազանց քաղաքավարի կերպով։ Բայց Միտյային, ինչպես ինքն էր հիշում հետո, հանկարծ սոսկալի հետաքրքրեցին քննիչի խոշոր մատանիները, որոնցից մեկի վրա մեղեսիկ կար, իսկ մյուսի վրա՝ վառ դեղին ու թափանցիկ մի շողակ, որ այնքան գեղեցիկ փայլ ուներ։ Եվ հետագայում դեռ նա երկար ժամանակ զարմանքով հիշում էր, որ այդ մատանիներն անդիմադրելիորեն գրավում էին իր հայացքը հարցաքննության բոլոր այդ սարսափելի ժամերի ընթացքում, այնպես որ նա, չգիտես ինչու, ոչ մի կերպ չէր կարողանում պոկվել ու մոռանալ դրանք՝ որպես իր դրությանը բոլորովին չհամապատասխանող բաներ։ Միտյայի ձախ կողմը, այնտեղ, ուր երեկոյի սկզբում նստել էր Մաքսիմովը, հիմա դատախազն էր տեղ գրավել, իսկ Միտյայի աջ կողմը, այնտեղ, ուր Գրուշենկան էր առաջ, տեղավորվել էր վարդագույն այտերով մի երիտասարդ, որ մի տեսակ որսորդական ու խիստ մաշված բաճկոն էր հագել, և որի առաջ թանաքաման ու թուղթ կար։ Պարզվեց, որ նա քննիչի գրագիրն է, և քննիչը նրան բերել է իր հետ։ Իսկ ոստիկանապետը հիմա կանգնած էր պատուհանի մոտ, սենյակի մյուս ծայրը, Կալգանովի կողքին, որ նույն պատուհանի մոտ նստել էր աթոռի վրա։
— Մի քիչ ջուր խմեցեք,— կրկնեց մեղմորեն քննիչը արդեն տասներորդ անգամ։
— Այսպես ուրեմն, դուք...— սկսեց նորից քննիչը։
— Թույլ տվեք, պարոնայք, մի րոպե ևս թույլ տվեք,— ընդհատեց Միտյան, երկու արմունկները դնելով սեղանին և ափերով ծածկելով դեմքը,— թողեք մի քիչ մտածեմ, թողեք շունչ քաշեմ, պարոնայք։ Սոսկալի ցնցում են այս բոլորը, սոսկալի, մարդը հո թմբուկի կաշի չէ, պարոնա՛ք։պարոնա՛յք։
— Նորից մի քիչ ջուր խմեիք...— մրմնջաց Նիկոլայ Պարֆյոնովիչը։
Միտյան ձեռքերը հեռացրեց դեմքից ու ծիծաղեց։ Կորովի էր նրա հայացքը, կարծես լրիվ կերպարանափոխվել էր նա մի վայրկյանում։ Փոխվել էր նաև նրա ամբողջ կեցվածքը. արդեն նորից այդ բոլոր մարդկանց հետ, այդ իր նախկին ծանոթների հետ նստել էր որպես նրանց հավասար մի մարդ, ճիշտ այնպես, ինչպես եթե մի բարձրաշխարհիկ հավաքույթի մեջ հանդիպած լինեին այդ բոլորը երեկ, երբ դեռ ոչինչ չէր պատահել։ Ի դեպ նշենք, որ Միտյան, երբ դեռ նոր էր եկել մեզ մոտ, սիրալիր ընդունելություն էր գտել ոստիկանապետի տանը, բայց հետո, հատկապես վերջին ամսվա ընթացքում, համարյա չէր այցելում նրան, իսկ ոստիկանապետը երբ պատահաբար հանդիպում էր Միտյային, օրինակ փողոցում, սաստիկ խոժոռվում էր և միայն քաղաքավարության սիրույն ողջույն էր տալիս, և Միտյան շատ լավ նկատել էր այդ։ Դատախազի հետ ավելի քիչ էր ծանոթ, բայց երբեմն շատ հարգալից այցելություն էր տալիս նրա տիկնոջը, որ ցնորքներով տարված ու ջղային մի կին էր, և Միտյան ինքն էլ չէր հասկանում, թե ինչու է գնում նրա մոտ, իսկ դատախազի կինը միշտ էլ նրան սիրալիր էր ընդունում, մինչև վերջին օրերս հետաքրքրվում էր նրանով՝ չգիտես ինչու։ Իսկ քննիչի հետ դեռ չէր հասցրել ծանոթանալ, թեև նրան էլ մեկ կամ երկու անգամ հանդիպել էր ու նույնիսկ խոսել հետը երկու անգամ էլ գեղեցիկ սեռի մասին։
— Ինչպես տեսնում եմ, դուք շատ վարպետ քննիչ եք, Նիկոլայ Պարֆյոնովիչ,— ուրախ ծիծաղեց հանկարծ Միտյան,— բայց հիմա ինքս կօգնեմ ձեզ։ Օ՜ պարոնայք, ես վերածնվեցի... և ծուռ աչքով մի՛ նայեք ինձ, որ այսպես առանց ձևականության, այսպես ուղղակի դիմում եմ ձեզ։ Մանավանդ որ մի քիչ էլ հարբած եմ, ասեմ ձեզ անկեղծորեն։ Կարծեմ պատիվն եմ ունեցել... պատիվն ու հաճույքն եմ ունեցել հանդիպելու ձեզ իմ ազգական Միուսովի մոտ, Նիկոլայ Պարֆյոնովիչ... Պարոնայք, պարոնայք, ես հավակնությունը չունեմ հավասարի պես խոսելու ձեզ հետ, ես շատ լավ եմ հասկանում, թե որպես ո՛վ եմ նսաել նստել հիմա ձեր դիմաց։ Ինձ վրա ընկնում է... եթե Գրիգորին է իմ դեմ ցուցմունք տվել... ուրեմն ինձ վրա ընկնում է... օ՜, իհարկե ընկնում է այդ ահավոր կասկածը։ Սարսափելի է, սարսափելի, ես շատ լավ եմ հասկանում դա։ Բայց գործի անցնենք, պարոնայք, պատրաստ եմ ես, և մենք հիմա մի վայրկյանում վերջ կտանք դրան, որովհետև... լսեցեք, լսեցե՛ք, պարոնայք։ Դե քանի որ գիտեմ, թե ես մեղավոր չեմ, ուրեմն մի վայրկյանում վերջ կտանք անշուշտ։ Այնպես չէ՞։ Այնպես չէ՞։
Միտյան արագ ու շատ էր խոսում, խոսում էր ջղայնորեն ու բաց սրտով, կարծես իր ունկնդիրներին ուղղակի համարելով իր լավագույն բարեկամները։
— Արձանագրե՞լ։ Ուզում եք արձանագրե՞լ այդ բանը։ Դե լավ, արձանագրեցեք, համաձայն եմ, տալիս եմ իմ լիակատար համաձայնությունը, պարոնայք... Միայն թե գիտե՞ք ինչ... Սպասեք, սպասեք, այսպես գրեցեք. «Կռվազանության մեջ մեղավոր է, խեղճ ծերուկին ծանր հարվածներ հասցնելու մեջ մեղավոր է»։ Դե՛հ, մեկ էլ ինքն իր ներսում, իր հոգու խորքում մեղավոր է, բայց այս մեկը պետք չէ գրել,— դարձավ նա հանկարծ գրագրին,— սա արդեն իմ անձնական կյանքն է, պարոնայք, սա արդեն ձեզ չի վերաբերում, այդ հոգու խորքե՛րը այսինքն... Բայց իմ ծերունի հոր սպանության մեջ՝ մեղավոր չե՛մ։ Դա վայրենի՛ միտք է։ Բացարձակապես վայրենի միտք... Ես կապացուցեմ ձեզ, և դուք վայրկենապես կհամոզվեք։ Ու պիտի ծիծաղե՜ք, պարոնայք, ինքներդ պիտի քահ-քահ ծիծաղեք ձեր կասկածի վրա...
— Հանգստացեք, Դմիտրի Ֆյոդորովիչ,— հիշեցրեց քննիչը, երևի ցանկանալով իր հանդարտությամբ հաղթել մոլուցքի մեջ ընկած մարդուն։— Նախքան հարցաքննությունը շարունակելը ես կցանկանայի ձեզնից լսել, եթե անշուշտ համաձայն եք պատասխանելու, կցանկանայի լսել, որ դուք հաստատում եք այն փաստը, թե կարծեմ չէիք սիրում հանգուցյալ Ֆյոդոր Պավլովիչին, նրա հետ անընդհատ ինչ֊որ գժտություն ունեիք... Համենայն դեպս հիմա այստեղ, մի քառորդ ժամ առաջ, կարծեմ ասացիք, թե նույնիսկ ուզում էիք սպանել նրան։ «Չեմ սպանել,— դոռացիքգոռացիք,— բայց ուզում էի սպանել»։
— Այդպիսի բա՞ն ասացի։ Ա՜խ, կարող է պատահել, պարոնայք։ Այո, դժբախտաբար, ուզում էի սպանել նրան, շատ անգամ ունեցել եմ այդ ցանկությունը... դժբախտաբար, դժբախտաբա՜ր։
— Ահավո՜ր է դա, պարոնայք,— ցնցվեց հանկարծ Միտյան, արմունկները դրեց սեղանին ու երեսը ծածկեց աջ ձեռքով։
— Շարունակենք,— ընդհատեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։ — Պարֆյոնովիչը։— Այսպես ուրեմն, ինչն էր այն ժամանակ ձեզ ղեկավարում ատելության ձեր զգացմունքների մեջ։ Դուք կարծեմ հրապարակով հայտարարել եք, թե խանդի զգացմո՞ւնքն էր։
— Դե հա՛, խանդը, և ոչ միայն խանդը։
Բարեսիրտ ոստիկանապետը ավելորդ բաներ շատ ասաց, բայց Գրուշենկայի վիշտը, մարդկային վիշտը տոգորել էր նրա բարի սիրտը, և նույնիսկ արցունք կար նրա աչքերի մեջ։ Միտյան վեր թռավ ու վազեց նրա մոտ։
— Ներեցեք, պարոնայք, թույլ տվեք, օ՜, թույլ տվեք,— գոչեց նա։— Հրեշտակի հոգի ունեք դուք, հրեշտակի՜, Միխայիլ Մակարովիչ, շնորհակալ եմ Գրուշենկայի համար։ Հանգիստ կլինեմ, հանգիստ, զվարթ կլինեմ, ասացեք նրան ձեր հոգու անչափ բարությամբ, ասացեք, որ ես զվարթ եմ, ուրախ, նույնիսկկ նույնիսկ սկսեմ ծիծաղել հիմա, գիտենալով, որ ձեզ նման մի պահապան հրեշտակ ունի նա։ Ա՛յս րոպեիս կվերջացնեմ ամեն ինչ, և հենց որ ազատվեմ՝ իսկույն կվազեմ նրա մոտ, կտեսնի՛ նա, թող սպասի։ Պարոնա՛յք,— դարձավ նա հանկարծ դատախազին ու քննիչին,— հիմա իմ ամբողջ հոգին կբանամ ձեր առաջ, կզեղեմ ամբողջությամբ, մի վայրկյանում կվերջացնհնք այս բանը, ուրախ կվերջացնենք, և վերջում կծիծաղենք իհարկե, այնպես չէ՞, կծիծաղե՜նք։ Բայց այդ կինը իմ սրտի թագուհի՜ն է, պարոնայք։ Օ՜, թույ, թույլ տվեք ինձ ասել այս բանը, ա՛յս մեկն արդեն կբանամ ձեր առաջ... Տեսնում եմ, չէ՞, ազնվագույն մարդկանց հետ է իմ գործը։ Նա իմ լույսն է, իմ սրբությո՜ւնը, և եթե իմանայի՜ք... Լսեցիք, թե ինչպես էր գոռում՝ «Քեզ հետ մահապատժի՜ էլ կգնամ»։ Իսկ ի՞նչ եմ տվել ես նրան, ես՝ աղքատի, տկլորի մեկը, ինչո՞ւ այդպիսի սեր իմ նկատմամբ, արժանի՞ եմ արդյոք ես՝ անշնորհք, խայտառակ մի արարած, խայտառակ դեմքով, արժանի՞ եմ այդպիսի սիրո, արժանի՞ եմ, որ նա ինձ հետ աքսոր գնա։ Ինձ համար քիչ առաջ ձեր ոտքերն էր ընկել, նա՜, որ հպարտ է և ոչ մի մեղք չունի։ Ինչպե՞ս չպաշտեմ նրան, ինչպե՞ս չաղաղակեմ, չսուրամ նրա մոտ՝ այն, ինչ արեցի հիմա։ Օ՜ պարոնայք, ներեցեք ինձ։ Բայց հիմա, հիմա արդեն սփոփվել է իմ սիրտը։
Եվ նա ընկավ աթոռին, երկու ափով ծածկեց դեմքը և սկսեց աղիողորմ լաց լինել։ Բայց դրանք արդեն երջանիկ արցունքներ էին։ Վայրկենապես ուշքի եկավ։ Ծերունի ոստիկանապետը շատ գոհ էր, և իրավաբաններն էլ կարծես գոհ էին. նրանք զգացին, որ հարցաքննությունը հիմա նոր փուլի մեջ կմտնի։ Երբ ոստիկանապետը դուրս էր գնում, Միտյան պարզապես ուրախ էր արդեն։
— Դուք չգիտեք, թե մեզ էլ ինչպե՜ս եք քաջալերում ձեր այդ պատրաստակամությամբ, Դմիտրի Ֆյոդորովիչ...— սկսեց խոսել Նիկոլայ Պարֆյոնովիչն աշխույժ արտահայտությամբ, նա իր ակնոցը հանել էր մի րոպե առաջ, և նրա խոշոր ու բաց մոխրագույն, դուրս ընկած, խիստ կարճատես աչքերի մեջ փայլում էր ակնհայտ գոհունակությունը։— Եվ դուք հիմա իրավացիորեն արեցիք այդ նկատումը փոխադարձ վստահության վերաբերյալ, առանց որի երբեմն նույնիսկ անկարելի է արդյունքի հասնել այսպիսի կարևորություն ունեցող գործերում, այն պարագային, երբ կասկածելի անձը իրոք ցանկանում է, հույս ունի և կարող է արդարացնել իրեն։ Մենք մեր կողմից ի գործ կդնենք ամեն ինչ, որ կախված է մեզնից, և նույնիսկ դուք ինքներդ կարող էիք տեսնել հիմա, թե ինչպես ենք վարում գործը... Դուք հավանություն տալի՞ս եք, Իպոլիտ Կիրիլովիչ,— դարձավ նա հանկարծ դատախազին։
— Օ՜, անտարակույս,— հավանություն տվեց դատախազը, թեև նրա շեշտը մի քիչ ավեի ավելի չոր էր՝ Նիկոլայ Պարֆյոնովիչի եռանդի հետ համեմատած։
Մի անգամ ընդմիշտ նշեմ, որ դեռ վերջերս մեզ մոտ եկած Նիկոլայ Պարֆյոնովիչը, իր գործունեության հենց սկզբից, բացառիկ հարգանք էր զգացել մեր դատախազ Իպոլիտ Կիրիլովիչի հանդեպ և համարյա թե նրա սրտակից բարեկամն էր դարձել։ Նա գրեթե միակ մարդն էր, որ անպայմանորեն հավատացել էր «չգնահատված ու վշտացած» մեր Իպոլիտ Կիլոիլովիչի հոգեբանական ու հռետորական արտակարգ տաղանդին և լրիվ հավատում էր նաև, որ նա իսկապես վշտացած է։ Նրա մասին դեռ Պետերբուրգում էր լսել։ Բայց և Նիկոլայ Պարֆյոնովիչն էլ, իր հերթին, ամբողջ աշխարհում եղավ միակ մարդը, որին մեր «վշտացած» դատախազն անկեղծորեն սիրեց։ Ճանապարհին, այստեղ գալու ժամանակ, նրանք հասցրել էին որոշ հարցերում խոսք մեկ անել ու պայմանավորվել առաջիկա գործի վերաբերյալ, և հիմա, երբ նստել էին սեղանի առաջ, Նիկոլայ Պարֆյոնովիչի սուր միտքն անմիջապես որսում ու հասկանում էր ամեն մի ցուցմունք, ամեն մի շարժում իր ավագ պաշտոնակցի դեմքին, կռահում էր կես բառից, մի հայացքից, աչքերի մի թեթև թարթումից։
— Եվ ընդհանրապես, լավ չէ՞ր լինի, եթե ձեր պատմությունն սկսեիք ձեր երեկվա ամբողջ օրը կանոնավորաբար նկարագրելով՝ հենց առավոտից սկսած։ Թույլ տվեք, օրինակ, իմանալ, թե ինչո՞ւ բացակայեցիք քաղաքից և հատկապես ո՞ր ժամին գնացիք, ո՞ր ժամին վերադարձաք... և բոլոր այս փաստերը...
— Դե ուրեմն այսպես էլ հարցնեիք հենց սկզրիցսկզբից,— բարձրաձայն ծիծաղեց Միտյան։— Եվ եթե ուզում եք, պետք է սկսել ոչ թե երեկվա օրից, այլ անցյալ օրվա հենց առավոտից, այն ժամանակ կհասկանաք, թե որտեղ, ինչու և ինչպես եմ գնացել։ Անցյալ օրը, պարոնայք, առավոտյան գնացի վաճառական Սամսոնովի մոտ՝ երեք հազար ռուբլի փոխ վերցնելու նրանից, ամենահաստատ գրավականով, հանկարծ սոսկալի պետք եղավ այդ գումարը, պարոնայք, սոսկալի պետք եղավ...
— Թույլ տվեք ընդհատել ձեզ,— քաղաքավարի կերպով վրա բերեց դատախազը,— ինչո՞ւ հանկարծ պետք եղավ, և հենց այդպիսի մի գումար, այսինքն երեք հազար ռուբլի։
— Թույլ տվեք, հարգելի պարոն, նախազգուշացնել ձեզ ու կրկին անգամ հիշեցնել, եթե անշուշտ չգիտեիք այս բանը,— ասաց դատախազը մի հատուկ ու բավական խիստ հորդորանքով,— որ դուք լիակատար իրավունք ունեք չպատասխանելու այն հարցերին, որոնք առաջարկվում են հիմա ձեզ, իսկ մենք էլ, ընդհակառակը, ոչ մի իրավունք չունենք պատասխաններ կորզելու ձեզնից, եթե ինքներդ խուսափում եք պատասխանել այս կամ այն պատճառով։ Դա թողնվում է ձեր անձնական դատողության։ Բայց և միաժամանակ մեր պարտքն է այսպիսի դեպքում ձեր ուշադրությանը հանձնել ու բացատրել ամբողջ չափը այն վնասի, որ ինքներդ պատճառում եք ձեզ, հրաժարվելով տալ այս կամ այն ցուցմունքը։ Իսկ այժմ խնդրում եմ շարունակել։
— Պարոնայք, ես հո չեմ բարկանում... ես— ես,— սկսեց մրթմրթալ Միտյան, մի քիչ շփոթված այդ նախազգուշացումից,— դե հասկանո՞ւմ եք, պարոնայք, հենց այդ Սամսոնովը, որի մոտ գնացի այն ժամանակ...
Մենք, իհարկե, մանրամասնորեն չենք մեջ բերի նրա պատմածը, որ արդեն ծանոթ է ընթերցողին։ Նա անհամբեր ուզում էր պատմել ամեն ինչ, մինչև ամենահետին մանրամասնությունը, և միաժամանակ ուզում էր շուտ վերջացնել։ Բայց որքան ցուցմունք էր տալիս, այնքան արձանագրում էին, ուստի և անհրաժեշտորեն ընդհատում էին նրան։ Դմիտրի Ֆյոդորովիչը կշտամբում էր դրա համար, բայց ենթարկվում էր. բարկանում էր, բայց դեռ բարեհոգաբար։ Ճիշտ է, երբեմն բացականչում էր՝ «Պարոնա՛յք, դա հենց աստծուն էլ համբերությունից կհանի», և կամ՝ «Պարոնա՛յք, գիտե՞ք, որ պարզապես իզուր ջղայնացնում եք ինձ»։ Բայց այնուամենայնիվ, այդպես բացականչելով հանդերձ, նա դեռ պահպանում էր իր բարեկամական, զեղուն տրամադրությունը։ Այսպես, նա պատմեց, թե ինչպես երկու օր առաջ Սամսոնովը «խաբեց» իրեն։ (Հիմա արդեն լիովին հասկանում էր, որ իրեն խաբել են այն ժամանակի ճանապարհածախսի համար ժամացույցը վեց ռուբլով ծախելը, մի փաստ, որ դեռ բոլորովին անծանոթ էր քննիչին ու դատախազին, անմիջապես նրանց արտակարգ ուշադրությունը գրավեց, և դա արդեն չափից դուրս վրդովեց Միտյային, որովհետև անհրաժեշտ գտան մանրամասնորեն արձանագրել այդ փաստը՝ որպես կրկնակի մի հաստատում այն հանգամանքի, թե նախորդ օրն էլ նա համարյա ոչ մի կոպեկ փող չուներ արդեն։ Հետզհետե Միտյան սկսեց մռայլվել։ Հետո, նկարագրելով Լյագավիին տեսնելու համար կատարած ճամփորդությունը, ածխահոտով թունավորված խրճիթում գիշերելը և այլև, պատմությունը հասցրեց մինչև քաղաք վերադառնալու պահը։ Եվ այստեղ արդեն ինքն անձամբ, առանց իրավաբանների կողմից հատուկ խնդրանքի, սկսեց մանրամասնորեն նկարագրել Գրուշենկայի նկատմամբ իր խանդի տանջանքները։ Լուռ և ուշադիր լսում էին նրան։ Հատկապես խորացան այն հանգամանքի մեջ, որ Միտյան վաղուց արդեն, Գրուշենկային հետևելու համար դիտակետ է ունեցել Ֆյոդոր Պավլովիչի տան «ետևի կողմը», Մարյա Կոնդրատենայի այգում, և որ Սմերդյակովն էր տեղեկություններ բերում նրան. այս կետը շեշտակի նշեցին ու արձանագրեցին։ Իր խանդի մասին նա խոսեց եռանդով ու ընդարձակորեն, ու թեև ներքուստ ամաչում էր, որ իր ամենաթաքուն զգացմունքները դնում է, այսպես ասած, «ընդհանուր պարսավանքի» առաջ, բայց երևի հաղթահարում էր ամոթը, որպեսզի ճշմարտությունը պատմի։ Ի վերջո Միտյային սաստիկ խռովեցին քննիչի ու մանավանդ դատախազի սևեռուն հայացքները, որոնք անկարեկից խստությամբ ուղղվել էին նրան, երբ նա իր պաամությոէնն պատմությունն էր պատմում։ «Այս երեխան, Նիկոլայ Պարֆյոնովիչը, որի հետ դեռ ընդամենը մի քանի օր առաջ հիմարություններ էի խոսում կանանց մասին, և այս հիվանդ դատախազը արժանի չեն, որ այս բանը պատմեմ նրանց,— մտածեց նա տխրությամբ,— խայտառակությո՜ւն է»։— «Համբերիր, խաղաղվիր ու լռիր»,— վերջացրեց նա իր մտածմունքը այս բանաստեղծական տողով, բայց այնուամենայնիվ ոգեպնդեց ինքն իրեն նորից, որպեսզի շարունակի իր պատմությունը։ Անցնելով Խոխլակովային կատարած իր այցելության, նույնիսկ զվարթացավ կրկին և նույնիսկ ուզեց գործի հետ կապ չունեցող մի նոր անեկդոտ պատմել այդ տիկնոջ մասին, բայց քննիչը կանգնեցրեց նրան և քաղաքավարի կերպով առաջարկեց անցնել «ավելի էական» հարցերի։ Վերջապես, նկարագրելով իր հուսահատությունը, պատմեց այն րոպեի մասին, երբ, Խոխլակովայի տնից դուրս գալով, նույնիսկ մտածել էր «թեկուզ սպանել որևէ մեկին, բայց ձեռք բերել երեք հազարը». այստեղ նորից ընդհատեցին նրան և արձանագրեցին, որ «ուզում էր սպանել»։ Միտյան լուռումունջ թողեց, որ արձանագրեն։ Եվ վերջապես հասավ պատմության այն պահին, երբ հանկարծ իմացել էր, որ Գրուշենկան խաբել է իրեն և իր ուղեկցելուց անմիջապես հետո գնացել է Սամսոնովի տնից, այնինչ իրեն ասել էր, որ մինչև կեսգիշեր նսաելու նստելու է ծերունու մոտ։ «Եթե այդ րոպեին ես չսպանեցի այդ Ֆենային, պարոնայք, պատճառը միայն այն էր, որ ժամանակ չունեի»,— թռավ հանկարծ նրա բերանից, երբ պատմության այդ կետին էր հասել։ Այդ էլ ուշի֊ուշով արձանագրեցին։ Միտյան մռայլ դեմքով սպասեց, հետո սկսեց պատմել այն մասին, թե ինչպես հոր այգին էր վազել, բայց հանկարծ քննիչը կանգնեցրեց նրան, բացեց իր խոշոր թղթապանակը, որ դրել էր կողքին, բազմոցի վրա, և այնտեղից հանեց պղնձե սանդկոթը։
— Ձեզ ծանո՞թ է այս առարկան,— ցույց տվեց նա սանդկոթը Միտյային։
— Իսկ առաջ էլ, երբ գիշերը դուրս էիք գալիս, մի որևէ զենք վերցնո՞ւմ էիք ձեզ հետ, եթե այդպես վախենում էիք մութից։
— Է՜, գրո՛ղ, թո՛ւհ։ Պարոնայք, բացարձա՛կապես չի կարելի խոսել ձեզ հետ,— գոռաց Միտյան ծայր աստիճան ջղայնացած, և դառնալով գրագրին, զայրույթից կաս—կարմիր կաս-կարմիր կտրած, ձայնի մեջ մոլեգին մի շեշտով ասաց նրան.
— Գրի՛ր անմիջապես... անմիջապես... «որ հետս վերցրի սանդկոթը, որպեսզի վազեմ սպանելու հորս... Ֆյոդոր Պավլովիչին... գլխին հարվածելով»։ Էհ, գո՞հ եք հիմա, պարոնայք։ Սրտներդ հանգստացա՞վ,— ասաց նա, աչքերը հանդիմանորեն սևեռելով քննիչի ու դատախազի վրա։
— Իզուր չէ, պարոնայք, իզուր չէ՜,— բորբոքվեց կրկին Միտյան, թեև նորից սկսել էր բարեհոգի դառնալ, երևի անակնկալ զայրույթի այդ պոռթկումը թեթևացրել էր սիրտը։— Դուք կարող եք չհավատալ հանցագործին կամ մեղադրյալին, որ չարաչար տանջվում է ձեր հարցերից, բայց չե՛ք կարող չհավատալ ազնվագույն մարդուն, հոգու ազնվագո՜ւյն մղումներին (համարձակորեն գոռում եմ այս բանը), ո՜չ, պարոնայք, չե՛ք կարող չհավատալ դրան... նույնիսկ իրավո՛ւնք չունեք չհավատալու... բայց՝
<poem>
լռիր, սիրտ իմ,<br />Համբերիր, խաղաղվիր ու լռիր։</poem>
Է՜հ, ինչ եք ասում, շարունակե՞մ,— մռայլորեն ընդհատեց նա։
— Իսկ դուք չնկատեցի՞ք արդյոք,— սկսեց հանկարծ դատախազը, կարծես ուշադրություն էլ չդարձնելով Միտյայի հուզմունքին,— պատուհանից դեն վազելու ժամանակ չնկատեցի՞ք արդյոք, թե բա՞ց կամ փա՞կ էր այն դուռը, որ գտնվում է տան մյուս ծայրին, այգու կողմը։
— Ոչ, բաք բաց չէր։
— Բաց չէ՞ր։
Միտյան խորապես հեգնական, բայց և միաժամանակ ահավոր ատելությամբ լեցուն մի հայացքով նայեց դատախազին։ Նայեց երկար ու լուռ, այնպես որ դատախազն սկսեց հաճախակի թարթել աչքերը։
— Նորի՜ց բռնեցիք աղվեսին,— ասաց վերջապես Միտյան,— ճզմեցիք թշվառականի պոչը և բռնեցիք, հե-հե՜։ Ձեր ուղն ու ծուծն եմ տեսնում, դատախա՛զ։ Հենց այդպես էլ մ տածում մտածում էիք, չէ՞, կարծում էիք, որ անմիջապես տեղիցս վեր կցատկեմ, կկառչեմ այն բանից, որ դուք ինձ հուշում եք, և կոկորդս պատռելով կգոռամ. «Ա՜յ, Սմերդյակո՜վն է, ահա՜ մարդասպանը»։ Խոստովանեցեք, որ մտածեցիք այդ բանը, խոստովանեցեք, և այդ դեպքում կշարունակեմ։
Բայց դատախազը չխոստովանեց։ Լուռ սպասում էր։
Միտյան աչքերը հառեց հատակին։
— Կատակը մի կողմ,— ասաց նա մռայլորեն,— լսեցե՛ք. հենց սկզբից, համարյա թե այն րոպեին, երբ ես վարագույրի ետևից դուրս վազեցի ու եկա ձեզ մոտ, իմ մտքից արդեն անցավ այդ բանը՝ «Սմերդյակո՜վ»։ Նստել էի այս սեղանի առաջ և գոռում էի, որ մեղավոր չեմ, իսկ իմ մեջ անընդհատ մտածում էի՝ «Սմերդյակո՜վ»։ Եվ հոգուս կպել էր Սմերդյակովը։ Վերջապես հենց հիմա նույնը մտածեցի հանկարծ՝ «Սմերդյակո՜վ», «Սմերդյակո՜վ»։ Բայց միայն մի վայրկյան, դրա հետ անմիջապես մտածեցի՝ «Ո՛չ, Սմերդյակովը չէ»։ Սա նրա գործը չէ, պարոնա՛յք։
— Այդ դեպքում մի ուրիշ անձնավորության վրա կասկած չունե՞ք,— զգուշորեն հարցրեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։
— Լսել ենք այդ առասպելը։ Բայց չէ՞ որ դուք էլ ահա ձեր հոր որդին եք, և սակայն հենց ինքներդ էլ ասել եք բոլորին, որ ուզում էիք սպանել նրան։
— Քա՜ր եք գցում իմ կտուրը։ Եվ ստո՛ր, զզվելի մի քար։ Չե՛մ վախենում։ Օ՜ պարոնայք, գուցե շատ մեծ ստորություն է, որ հենց իմ երեսին ասում եք այդ բանը։ Ստորություն եք անում, որովհետև այգ այդ բանը ի՛նքս եմ ասել ձեզ։ Ոչ միայն ուզում էի, այլև կարող էի սպանել, և դեռ, ավելին, ինքս կամովի՛ն մեղք բարդեցի ինձ վրա, ասելով, թե քիչ մնաց սպանեի։ Բայց չէ՞ որ չսպանեցի նրան, չէ՞ որ ինձ փրկե՛ց իմ պահապան հրեշտակը, ահա ա՛յս է, որ դուք հաշվի չառաք... Դրա համար էլ ստորություն եք անում, ստորությո՛ւն։ Որովհետև ես չե՛մ սպանել, չե՛ սպանել, չե՛մ սպանել։ Լսո՞ւմ եք, դատախա՛զ. չե՛մ սպանե՜լ։
Համարյա թե շնչահեղձ եղավ նա։ Ամբողջ հարցաքննության ընթացքում դեռ ոչ մի անգամ այդպես չէր հուզվեիհուզվել։
— Իսկ ի՞նչ ասաց ձեզ նա, պարոնայք, այդ Սմերդյակովը ,— ավելացրեց նա հանկարծ, մի քիչ լռելուց հետո։— Կարո՞ղ եմ այս բանը հարցնել ձեզնից։
— Դուք կարող եք ամեն ինչ հարցնել մեզնից,— սառն ու խիստ արտահայտությամբ պատասխանեց դատախաղը,— ամեն ինչ, որ վերաբերում է գործի փաստական կողմին, իսկ մենք, կրկնում եմ, նույնիսկ պարտավոր ենք գոհացում տալ ձեր յուրաքանչյուր հարցին։ Ծառա Սմերդյակովին, որի մասին հարցնում եք դուք, ուշակորույս պառկած գտանք իր անկողԽոմ՝ ընկնավորության չափազանց ուժեղ, գուցե տասը անգամ իրար վրա կրկնված նոպայի մեջ։ Մեզ հետ եղող բժիշկը, քննելով հիվանդին, նույնիսկ ասաց, որ գուցե նա չապրի մինչև առավոտ։
— Մենք դեռ կվերադառնանք այդ փաստին,— որոշեց Նիկոլայ Պարֆյոնովիչյը։— Իսկ այժմ չե՞ք ցանկանա շարունակել ձեր ցուցմունքը։
Միտյան հանգստանալու թույլտվություն խնդրեց։ Քաղաքավարի կերպով թույլ տվեցին նրան։ Հանգստանալուց հետո շարունակեց պատմել։ Բայց երևում էր, որ տաժանելի է նրա համար։ Տանջվել էր նա, վիրավորվել ու ցնցվել բարոյապես։ Եվ մանավանդ որ հիմա դատախազը, արդեն կարծես դիտմամբ, սկսեց ամեն րոպե ջղայնացնել նրան, բռնելով «մանրուքների» պոչից։ Հազիվ էր Միտյան նկարագրել թե ինչպես ինքը, ցանկապատի վրա նստած, սանդկոթով հարվածել էր իր ձախ ոտքից կառչած Գրիդորիի Գրիգորիի գլխին և հետո իսկույն ետ էր ցատկել տապալված ծերունու մոտ, և ահա դատախազն ընդհատեց նրան ու խնդրեց ավելի մանրամասն նկարագրել, թե ինչպես էր նստել ցանկապատի վրա։ Միտյան զարմացավ։
— Ա՛յ այսպես էի նստել ահա, ձի հեծնելու պես, մեկ ոտքս այս կողմ, մյուս ոտքս այն կողմ։
— Լավ կլիներ, եթե հիմա աթոռի վրա նստեիք ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ նստել էիք ցանկապատի վրա, և, պարզելու համար, մեր աչքի առաջ ցույց տայիք, թե ինչպես և ո՛ր կողմից թափ առաք, ո՛ր կողմը շարժեցիք ձեր ձեռքը։
Բտյց Բայց ինչ է, դուք ծիծաղո՞ւմ եք ինձ վրա,— հարցրեց Միայան, հպարտորեն նայելով հարցաքննողին, բայց վերջինս աչքերն անգամ չթարթեց։ Միտյան ջղաձգորեն դարձավ, ձիավորի պես նստեց աթոռին և թափահարեց ձեռքը.
— Ա՛յ այսպես խփեցի։ Ա՛յ այսպես սպանեցի, էլ ի՞նչ եք ուզում։
— Ես բժիշկ չեմ, չկարողացա որոշել։ Փախա, մտածելով որ սպանել եմ, բայց ահա ուշքի է եկել։
— Հիանալի է,— վերջացրեց դատախազը։ — դատախազը։— Շնորհակալ եմ։ Այդ էր միայն իմ ուզածը։ Հաճեցեք շարունակել։
Ավա՜ղ, Միտյան թեև հիշում էր, բայց մտքովն էլ չանցավ պատմել, որ ծերուկի մոտ ցատկել էր խղճահարությունից մղված, ե նույնիսկ, կանգնելով նրա գլխին, մի քանի կարեկցական խոսք էր ասել. «Փորձանքի ընկար, բիձուկ, էլ ի՞նչ կարող եմ անել, դե այդպես էլ մնա»։ Իսկ դատախազը մեկ եզրակացություն միայն հանեց. այսինքն թե մարդը «այդպիսի րոպեին և այդպիսի հուզված վիճակում» ցատկել է՝ պարզապես հաստատ համոզվելու համար, որ իր ոճրագործության ''միակ'' վկան կեն դանի՞ կենդանի՞ է, թե ոչ։ Եվ որ, ուրեմն, ի՜նչ ուժ, վճռականություն, պաղարյունություն ու հաշվենկատ վերաբերմունք է ունեցել մարդը նույնիսկ այդպիսի րոպեին... և այլն, և այլն։ Դատախազը գոհ էր. այսինքն թե՝ «դյուրաբորբոք մարդուն գրգռեցի «մանրուքներով», և նա իր ասել չուզածն էլ բերանից թռցրեց»։
Միտյան տանջահար սրտով շարունակեց պատմել։ Բայց այս անգամ արդեն Նիկոլայ Պարֆյոնովիչն անմիջապես ընդհատեց նրան.
Իսկ այնուհետև Միտյան պատմեց, թե ինչպես ինքը անակնկալորեն որոշել էր «մի կողմ քաշվել» և «ճանապարհ տալ երջանիկներին»։ Բայց արդեն ոչ մի կերպ չէր կարող նորից բաց անել իր սիրտը քիչ առաջվա նման և պատմել «իր հոգու թագուհու» մասին։ Նողկանք էր զգում այդ սառնասիրտ մարդկանցից, որոնք «փայտոջիլների նման կպել էին իրեն»։ Այդ պատճառով էլ կարճ ու կտրուկ պատասխանեց կրկին ու կրկին տրվող հարցերին.
— Դե՛հ, վճռեցի սպանել ինքս ինձ։ Էլ ինչո՞ւ պետք է ողջ մնայի. այս հարցը ինքն իրեն կանգնում էր իմ առաջ։ Հայտնվել էր նրա առաջին, անվիճելի սիրահարը, այն մարդը, որ նրա սիրտն էր կոտրել, բայց հիմա, հինգ տարի հետո, վազելով եկել ու իր սերն էր բերել օրինական ամուսնությամբ քավելու համար իր հասցրած վիրավորանքը։ Դե ուրեմն հասկացա, որ ամեն ինչ կորել էր ինձ համար... Իսկ իմ ետևում՝ խայտառակությո՜ւն, և ահա այդ արյունը, Գրիգորիի արյունը... Էլ ինչո՞ւ ապրեի։ Դե ուրեմն գնացի ետ առնելու գրավ դրած ատրճանակներս, որպեսզի լքնեմ լցնեմ դրանք և լուսադեմին փամփուշտը խրեմ գանգիս մեջ...
— Իսկ մինչ այդ, գիշերը փառավոր մի խնջո՞ւյք։
— Այո, գիշերը փառավոր խնջույք։ Է՜, գրողը տանի, պարոնայք, շուտ արեք, վերջացրեք։ Ուզում էի անպայման ցրիվ տալ գանգս, ա՛յ այստեղ հեռու չէ, գյուղի, ծայրին, և առավոտը ժամը հինգին պեպք է մաքրեի իմ հաշիվը, գրպանումս մի երկտող էի պատրաստել արդեն։ Պերխոտինի մոտ էի գրել, երբ ատրճանակն էի լցնում։ Ահա՛ այդ թուղթը, կարդացեք։ Ձեզ համար չէ՛, որ պատմում եմ,— ավելցրեց ավելացրեց նա հանկարծ արհամարհանքով։ Բաճկոնակի գրպանից հանեց թուղթը և նետեց սեղանի վրա. քննիչները հետաքրքրությամբ կարդացին և, ըստ սովորականի, այդ թուղթն էլ միացրին գործին։
— Եվ նույնիսկ երբ պարոն Պերխոտինի մոտ գնացիք, դեռ չէի՞ք մտածում ձեր ձեռքերը լվանալ։ Ուրեմն չէի՞ք վախենում կասկածներից։
— Թույլ տվեք այդ դեպքում կրկնել հարցը,— շարունակեց Նիկոլայ Պարֆյոնովիչը, մի տեսակ սողոսկելով դեպի բուն խնդիրը։— Որտեղի՞ց կարող էիք այդպիսի գումար ձեռք բերել միանգամից, երբ նույն օրը, ժամը հինգին, ձեր իսկ խոստովանությամբ...
— Տասը ռուբլու կարիք ունեի և ատրճանակները գրավ դրի Պերխոտինի մոտ, հետո գնացի Խոխլակովայից երեք հազար ռուբլի խնդրելու, բայց նա չտվեց, և այլն, և այլն, ահա այսպիսի բաներ,— կտրականորեն ընդհատեց Միտյան։— Հա՛ ուրեմն, պարոնայք, փող չունեի, և մեկ էլ հանկարծ երե՜ք հազար ռուբլի թասավ բուսավ գետնի տակից, հը՞։ Գիտե՞ք ինչ, պարոնայք, հիմա երկուսիդ էլ փորը վախ է ընկել հապա եթե չասի՜, թե որտեղից է վերցրել այդ փողը։ Հենց այդպես էլ է. չեմ ասի, պարոնայք, ճիշտ կռահեցիք։ Չե՛ք իմանա այդ բանը,— ասաց հանկարծ Միտյան, արտակարգ վճռականությամբ շեշտելով իր խոսքը։ Քննիչները մի պահ լուռ մնացին։
— Հասկացեք, պարոն Կարամազով, մեզ համար էականորեն անհրաժեշտ է իմանալ այդ բանը,— ասաց Նիկալոյ Պարֆյոնովիչը մեղմ ու հեզաբարո։
— Հասկանում եմ, բայց և այնպես՝ չեմ ասի։
Միջամտեց նաև դաաախազը դատախազը և նորից հիշեցրեց, որ հարցաքննվողն անշուշտ կարող է չպատասխանել հարցերին, եթե այդպես անելը իր համար շահավոր է համարում և այլն, բայց նկատի ունենալով, որ կասկածի ենթակա անձը ինչպիսի՜ վնաս կարող է հասցնել իրեն իր լռությամբ, և հատկապես նկատի առնելով այսպիսի կարևորություն ունեցող հարցերը, որոնք...
— Եվ այլն, պարոնայք, և ա՜յլն։ Բավական է, լսեցի արդեն այդ քարոզը,— նորից ընդհատեց Միտյան։— Ինքս էլ հասկանում եմ, որ խնդիրը շատ կարևոր է, և որ հենց ա՛յս է ամենաէական կետը, բայց և այնպես՝ չեմ ասի։
— Է՛հ, մե՞զ ինչ, սա հո մեր գործը չէ, ձե՛ր գործն է, ինքներդ ձեզ կվնասեք,— ջղայնորեն նկատեց նիկոլայ Պարֆյոնովիչը։
— Գիտե՞ք ինչ, պարոնայք, կատակը մի կողմ թողնենք,— Աչքերը բարձրացրեց Միտյան և հաստատակամորեն նայեց երկուսին էլ։— Հենց սկզբից արդեն նախազգում էի, որ մենք այս կետի վրա ճակատ ֊ճակատի ենք խփվելու։ Բայց քիչ առաջ, երբ սկսեցի ցուցմունքներ տալ, այս ամբողջը դեռ հեռավոր մշուշի մեջ էր, վայրիվերո մի բան, և ես նույնիսկ այնքա՜ն պարզամիտ եղա, որ «մեր միջև փոխադարձ վստահություն» առաջարկելով սկսեցի։ Հիմա ինքս եմ տեսնում, որ այդ վստահությունը չէր էլ կարող լինել, որովհետև համենայն դեպս պետք է հասնեինք այց այդ անիծյա՜լ պատնեշին։ Է՛հ, հասանք ուրեմն։ Չի՞ կարելի, և վե՛րջ։ Բայց դե ես չեմ մեղադրում ձեզ. դռ՛ւք դո՛ւք էլ չեք կարող պարզապես իմ խոսքին հավատալ, հասկանում եմ իհարկե։
Նա մռայլորեն լռեց։
— Իսկ չե՞ք ասի, թե ի՞նչ բնույթի է, այդ, անպաավությունը,— կմկմաց Նիկոլայ Պարֆյոնովիչը։
Դատախազը սոսկալի խոժոռվեցհխոժոռվեց։
— Չէ-չէ, cest fini(վերջացավ, ֆրանս.), իզուր մի՛ հոգնեք։ Չարժի էլ, որ ձեռքերս կեղտոտեմ։ Այնպես էլ արդեն կեղտոտվեցի ձեզ հետ շփվելով։ Արժանի չեք, ոչ ոք արժանի չէ... Բավական է, պարոնայք, վերջ եմ տալիս։
Չափազանց վճռականորեն ասվեց այդ բանը։ Նիկոլայ Պարֆյոնովիչը չպնդեց այլևս, բայց Իպոլիտ Կիրիլովիչի աչքերից անմիջապես նկատեց, որ նա դեռ հույսը չի կորցնում։
— Չե՞ք կարող գոնե հայտնել, թե ի՞նչ գումար ունեիք ձեր ձեռքում, երբ մտաք պարոն Պերխոտինի տունը, այսինքն քանի՞ ռուբլի հատկապես։
Ալդ Այդ էլ չեմ կարող հայտնել։
— Պարոն Պերխոտինին, կարծեմ, ասել եք երեք հազար ռուբլու մասին, որ իբր թե ստացել եք տիկին Խոխլակովայի՞ց։
— Է՜հ, դրա մասին հարցրեք բոլոր այստեղացիներին։ Բայց դե լավ, ես էլ կպատմեմ։
Ու պատմեց, բայց մենք չենք կրկնի նրա պատմածը։ Պատմեց չոր ու հարևանցի։ Իր սիրո խայտանքների մասին բոլորովին չխոսեց։ Պատմեց, սակայն, թե ինչպես չքացավ անձնասպան լինելու իր վճիռը՝ «նոր փաստերի շնորհիվ»։ Պատմում էր առանց պատճառաբանելու, առանք առանց մանրամասնությունների մեջ մտնելու։ Եվ քննիչներն էլ այս անգամ շատ չանհանգստացրին նրան. պարզ էր, որ նրանց համար ևս գլխավոր կետը այդ չէ հիմա։
— Մենք այդ բոլորը կստուգենք, մենք դեռ կվերադառնանք այդ բոլորին՝ վկաների հարցաքննության ժամանակ, որ անշուշտ ձեր ներկայությամբ տեղի կունենա,— Նիկոլայ Պարֆյոնովիչն ավարտեց հարցաքննությունը։— Իսկ այժմ թույլ տվեք մի խնդրանք ներկայացնել ձեզ. դրեք սեղանի վրա ձեր ունեցած բոլոր իրերը և մանավանդ այն ամբողջ դրամը, որ գտնվում է հիմա ձեր գրպաններում։
— Ես ինքս էլ պնդում էի։
— Մենք դեռ այս բոլորը կստուգենք՝ ուրիշ չհարցաքննված անձանց վկայություններով։ Ձեր դրամի մասին մի՛ մտահոգվեՔի մտահոգվեք, սրանք կպահվեն որտեղ որ պետք է և նորից ձեր տրամադրության տակ կլինեն, երբ վերջանա այս ամբողջ... որ սկսվել է... եթե պարզվի կամ այսպես ասած ապացուցվի, որ դուք անվիճելիորեն այս դրամի տերն եք։ Է՛, իսկ հիմա...
Նիկոլայ Պարֆյոնովիչը հանկարծ վեր կացավ և հաստատապես հայտարարեց Միտյային, որ «ստիպված է և պարտավոր է» ամենամանրամասն և ամենաստույգ խուզարկության ենթարկել «ձեր հագուստը և ամեն ինչը...»։
— Խնդրեմ, պարոնայք, բոլոր գրպաններս շուռ կաամկտամ, եթե ուզում եք։
Եվ նա իրոք սկսեց շուռ տալ գրպանները։
=== VI։ Դատախազը բռնում է Միտյային ===
Սկսվեց մի բան, որ բոլորովին անսպասելի ու զարմանալի էր Միտյայի համար։ Նա ոչ մի կերպ ու երբեք, նույնիսկ մի րոպե աջաջ առաջ չէր կարող ենթադրել, թե որևէ մեկը կարող է այդպեա այդպես վարվել իր հետ՝ Միտյա Կարամազովի՛ հետ։ Եվ նամանավանդ՝ ստորացուցիչ մի բան կար դրա մեջ, իսկ նրանց կողմից՝ «ամբարտավան ու իր նկատմամբ արհամարհական» մի բան։ Սերթուկը հանելը դեռ ոչի՜նչ, բայց խնդրեցին, որ դեռ շարունակի հանվել։ Եվ ոչ թե պարզապես խնդրեցին, այլ ըստ էության հրամայեցին, ինքը շատ լավ հասկացավ այդ։ Հպարտությունից ու արհամարհանքից դրդված՝ նա լիովին ենթարկվեց, առանց որևէ բան ասելու։ Բացի Նիկոլայ Պարֆյոնովիչից, վարագույրի ետև եկավ նաև դատախազը, մի քանի գյուղացիներ էլ ներկա գտնվեցին, «անշուշտ ուժ գործադրելու համար,— մտածեց Միտյան,— և գուցե մի ուրիշ որևէ նպատակով էլ»։
— Է՛հ, ինչ է, վերնաշապի՞կս էլ հանեմ,— կտրուկ հարցրեց նա, բայց Նիկոլայ Պարֆյոնովիչը չպատասխանեց։ Դատախազի հետ միասին նա, կլանված, զննում էր սերթուկը, տաբատը, բաճկոնակն ու գլխարկը, և երևում էր, որ երկուսն էլ խիսա խիստ հետաքրքրվել են այդ զննությամբ։ «Ոչ մի բանից չեն քաշվում,— անցավ Միտյայի մտքով,— նույնիսկ անհրաժեշտ քաղաքավարությունն էլ չեն պահպանում»։
— Երկրորդ անգամ եմ հարցնում ձեզ՝ պե՞տք է հանեմ վերնաշապիկս, թե ոչ,— ասաց նա ավելի կտրուկ և ավելի ջղայնորեն։
— Մենք կատակելու տրամադրություն չունենք,— խստորեն դիմադարձեց նիկոլայ Պարֆյոնովիչը։
— Դե լավ, եթե պետք է... ես...— մրթմրթաց Միտյան և, նստելով մահճակալին, սկսեց հանել գուլպաները։ Անտանելիորեն անհարմար էր զդում զգում նա. բոլորը հագնված են, իսկ ինքը մերկ է և, տարօրինակ բան, այդպես մերկ լինելով՝ կարծես ինքն էլ մի տեսակ մեղավոր էր զգում իրեն նրանց պռաջառաջ, և մանավանդ ինքն էլ համաձայն էր գրեթե, որ իսկապես հանկարծ ավելի նվաստ էր դարձել, քան նրանք, և որ հիմա արդեն լիովին իրավունք ունեն արհամարհելու իրեն։ «Երբ բոլորն են մերկ՝ ամոթ չէ, բայց երբ մեկ հոգի է մերկ, իսկ բոլորը նայում են՝ խայտառակությո՜ւն է,— կրկին ու կրկին անցնում էր նրա մտքով։— Կարծես երազ լինի. երբեմն երազի մեջ ինքս ինձ տեսել եմ այսպիսի խայտառակ վիճակում»։ Բայց գուլպաները հանելը մինչև իսկ տանջալի էր նրա համար. շատ անմաքուր էին դրանք, և սպիտակեղենը՝ նույնպես, և հիմա բոլորը տեսնում էին այդ բանը։ Եվ մանավանդ ինքն էլ չէր սիրում իր ոտքերը. ամբողջ կյանքում, չգիտես ինչու, անճոռնի էր համարել երկու ոտքերի բթամատերը, հատկապես աջ ոտքի կոպիտ, տափակ, դեպի ներքև ծռված մի եղունգը, և ահա հիմա բոլոր այս մարդիկ կտեսնեն դա։ Անտանելի ամոթ զգալով, նա հանկարծ ավելի ևս կոպիտ սկսեց վարվել արդեն դիտմամբ։ Ինքը անձամբ պոկեց ու հանեց իր վերնաշապիկը։
— Չե՞ք ուզում մի ուրիշ տեղ էլ խուզարկել, եթե չեք ամաչում։
Նորից նրան հասկացրին, որ այս հարցում էլ չափազանցում է. պարոն Կալգանավը թեև ավելի բարձրահասակ է նրանից, բայց ոչ այնքան, և գուցե տաբատը միայն երկար լինի մի քիչ։ Բայց սերթուկի ուսերն իսկապես նեղ եկան։
— Գրո՛ղը տանի, կոճկելն էլ դժվար է,— քրթմնջաք նորից Միտյան։— Բարի եղեք խնդրեմ, հենց այս վայրկյանիս հաճեցեք իմ կողմից հաղորդել պարոն Կալգանովին, որ ես ինքս չեմ խրնդրել խնդրել նրա հագուստը, ինձ ստիպեցին հագնել ու խեղկատակ դարձրին այսպես։
— Նա շատ լավ հասկանում է այդ բանը և ցավում է... այսինքն ոչ թե իր հագուստի համար է ցավում, այլ, ճիշտն ասած, այս ամբողջ դեպքի համար...— կմկմաց Նիկոլայ Պարֆյոնովիչը։
Խնդրեցին, որ նորից անցնի «այն սենյակը»։ Միտյան դուրս եկավ, զայրույթից մռայլված, աշխատելով ոչ ոքի չնայել։ Ուրիշ հագուստով նա իրեն բոլորովին խայտառակված էր զգում, նույնիսկ այդ գյուղացիների և Տրիֆոն Բորիսովիչի առաջ, որի դեմքը հանկարծ, չգիտես ինչու, երևաց դռան մեջ ու անհայտացավ։ «Եկավ մի աչք գցելու իմ կերպարանքի վրա»,— մտածեց Միտյան։ Նստեց իր նախկին տեղը՝ նույն աթոռին։ Ամեն ինչ մղձավանջային ու անհեթեթ էր երևում աչքին. թվում էր իրեն, թե խելքը կորցրել է։
— Է՛հ, հիմա՞ ինչ, սկսելու եք ճիպոտներով ծեծել, հը՞։ Էլ ուրիշ բան չմնաց, չէ՞,— կրճտացրեք նա ատամները, դիմելով դատախազին։ Նիկոլայ Պարֆյոնովիչի կողմը դառնալ անգամ չէր ուզում արդեն, կարծես արժանի էլ չհամարելով նրա հեա հետ խոսել։ «Չափից ավելի ուշադիր զննում էր իմ գուլպաները, որպեսզի բոլորին ցույց տա, թե ինչ կեղտոտ է իմ սպիտակեղենը»։
— Այ հիմա պետք է անցնենք վկաների հարցաքննության,— ասաց Նիկոլայ Պարֆյոնովիչը, կարծես պատասխանելով Դմիտրի Ֆյոդորովիչի հարցին։
— Մենք, Դմիտրի Ֆյոդորովիչ, հենց ձեր օգտին արեցինք ամեն ինչ, որ կարող էինք,— շարունակեք Նիկոլայ Պարֆյոնովիչը,— բայց երբ դուք այդքան կտրականորեն մերժում եք բացատրել մեզ, թե որտեղից եք ձեռք բերել այն գումարը, որ գտնվեց ձեզ մոտ, մենք տվյալ րոպեին...
— Այդ ի՞նչ քար է ձեր մատանու վրա,— ընդհատեց հանկարձ հանկարծ Միտյան, կարծես մտասույզ իդ իր վիճակից սթափվելով. նա մատով ցույց տվեց մեկն այն երեք խոշոր մատանիներից, որոնք զարդարում էին Նիկոլայ Պարֆյոնովիչի աջ ձեռքը։
— Մատանի՞,— կրկնեց Նիկոլայ Պարֆյոնովիչը զարմացած։
Միտյան մի քանի վայրկյան շշմածի նման կանգնեց մնաց։
— Պարոնա՜յք, Սմերգյակո՛վն Սմերդյակո՛վն է,— գոռաց հանկարծ ամբողջ ուժով,— նա՛ է սպանել, նա՛ է կողոպտել։ Միայն նա՛ գիտեր, թե ծերուկը որտեղ է պահել այս ծրարը... նա է, նա՛, պարզ է հիմա։
— Բայց չէ՞ որ դուք էլ գիտեիք այս ծրարի մասին ու գիտեիք նաև, որ դրված էր բարձի տակ։
— Ինչպես թե, անշուշտ։
— Գիտեմ, որ ճանաչում եք։ Ազնվագույն մի հոդիհոգի, ազնիվների մեջ ազնվագույնը, որ սակայն ատում է ինձ, օ՜, վաղուց արդեն, վաղուց... և իրավունքով, իրավունքո՜վ է ատում։
— Կատերինա Իվանովնա՞ն,— զարմացած հարցրեց քննիչը։ Դատախազը նույնպես աչքերը սոսկալի սևեռեց։
— Օ՜, իզուր մի՛ առնեք նրա անունը ձեր բերանը։ Սրիկա՛ եմ ես, որ նրան էլ մեջտեղ եմ բերում։ Այո, ես տեսնում էի, որ նա ատում էր ինձ... վաղուց... հենց առաջին անգամից... հենց այն օրից, երբ իմ բնակարանում, դեռ այնտեղ... Բայց բավավա՛ն է, բավակա՛ն է, դուք արժանի էլ չեք այդ բանը իմանալու, պետք չէ, բոլորովին պետք չէ... Միայն մի բան պետք է ասեմ, մի ամիս առաջ նա կանչեց ինձ, երեք հազար ռուբլի տվեց, որպեսզի Մոսկվա ուղարկեմ՝ իր քրոջը և իր մի ուրիշ ազգականուհուն (կարծես թե ի՜նքը չէր կարող ուղարկել), իսկ ես... դա իմ կյանքի հենց այն ճակատագրական պահն էր, երբ ես... դե մի խոսքով՝ երբ ես հենց նոր սիրել էի ուրիշին, ''նրան'', հիմակվա հիմիկվա իմ... այ նա հիմա նստել է ներքևում, Գրուշենկան... Ես այն ժամանակ նրան բերեցի այստեղ՝ Մոկրոե, երկու օրում վատնեցի այդ անիծյալ երեք հազարի կեսը, այսինքն հազար հինգ հարյուր ռուբլի, իսկ մյուս կեսը պահեցի մոտս։ Ահա ուրեմն այդ իմ պահած հազար հինգ հարյուրն էր, որ կրում էի վզիս հուռութի պես, իսկ երեկ հանեցի այդ փողը և ծախսեցի։ Ութ հարյուր ռուբլի մնացորդը ձեր ձեռքումն է հիմա, Նիկոլայ Պարֆյոնովիչ, երեկվա հազար հինգ հարյուրի մնացորդն է դա։
— Ներեցեք, ինչպե՞ս թե, չէ՞ որ դուք երեք հազար եք ծախսել այսաեղ այստեղ մի ամիս առաջ, և ոչ թե հազար հինգ հարյուր։ Բոլորը գիտեն, չէ՞։
— Իսկ ո՞վ գիտե, ո՞վ։ Ո՞վ է հաշվել։ Ո՞ւմ եմ ես հաշիվ տվել։
— Ներեցեք, բայց դուք ինքներդ եք ասել բոլորին, թե ուզիղ ուղիղ երեք հազար եք ծախսել այդ ժամանակ։
— Ճիշտ է, ասել եմ, ամբողջ քաղաքին եմ ասել, ամբողջ քաղաքն էր խոսում, բոլորն այդպես էին կարծում, և այստեղ էլ՝ Մոկրոեում էլ բբոլոր բոլորը կարծում էին, թե երեք հազար էր։ Բայց ինչ էլ կարծեն, ես ոչ թե երեք հազար, այլ հազար հինգ հարյուր ծախսեցի, իսկ մյուս կեսը կարեցի լաթի մեջ ու վզիս կախեցի։ Ահա այսպես է եղել բանը, պարոնայք, ահա թե որտեղից երեկվա փողը...
— Դա գրեթե հրաշքի նման է...— կմկմաց Նիկալայ Պարֆյոնովիչը։
— Բացարձակապես ոչ ոքի։ Ոչ ոքի, ոչ մեկին։
— Բայց ի՞նչն է նման գաղտնապահության պատճռը։ պատճառը։ Ի՞նչը դրդեց ձեզ այդպիսի մի գաղտնիք դարձնել այդ բանը։ Միտքս ավելի հստակ բացատրեմ. դուք վերջապես հայտնեցիք մեզ ձեր գաղանիքըգաղտնիքը, որ ըստ ձեր ասածի այնքա՜ն «անպատվաբեր» է, թեև ըստ էության, այսինքն իհարկե համեմատաբար ասած, այդ արարքը, այսինքն հենց ուրիշի երեք հազար ռուբլին յուրացնելը, և միայն ժամանակավորապես անկասկած, այդ արարքը, գոնե իմ տեսակետով, վերին աստիճանի թեթևամիտ մի արարք է պարզապես, բայց ոչ այնքան անպատվաբեր, նկատի առնելով, բացի այդ, նաև ձեր նկարագիրը... Դե ասենք նաւյնիսկ վերին աստիճանի ամոթաբեր արարք է, համաձայն եմ, բայց ամոթաբեր, և ոչ համենայն դեպս անպատվաբեր... Այսինքն, ճիշտն ասած, խնդիրն այն է, որ այս վերջին ամսվա ընթացքում, առանց ձեր խոստովանության էլ, շատերն արդեն կռահել էին, որ այդ երեք հազարը վերցրել եք օրիորդ Վերխովցևայից ու վատնել եք։ Ինքս անձամբ լսել եմ այդ առասպելը... Միխայիլ Մակարովիչը, օրինակ, նույնպես լսել է։ Այնպես որ դա ի վերջո առասպել իսկ չէ արդեն, այլ ամբողջ քաղաքում տարածված բամբասանք։ Բացի այդ, նշաններ կան, որ դուք ինքներդ էլ, եթե չեմ սխալվում, այդ բանը խոստովանել եք ինչ֊որ մեկին, այսինքն թե այդ դրամը վերցրել էիք օրիորդ Վերխովցևայից... Ուստի ինձ չափազանց զարմացնում է, որ դուք մինչև հիմա, այսինքն մինչև հենց այս րոպեն, այդպիսի արտասովոր մի գաղտնիք եք դարձրել այդ հազար հինգ հարյուր ռուբլին, որ մի կողմ եք դրել ձեր ասելով, և նույնիսկ ինչ-որ սարսափելի բանի բնույթ եք տվել ձեր այդ գաղտնիքին... Անհավատալի է, որ այդպիսի մի գաղտնիք խոստովանելը կարող էր այնքա՜ն տանջանքներ արժել ձեզ համար... որովհետև դուք հիմա նույնիսկ գոռում էիք, որ ավելի լավ է աքսորն ու տաժանակրությունը, քան խոստովանելը...
Դատախազը լռեց։ Տաքացել էր նա։ Չէր թաքցնում իր վրդովմունքը, համարյա զայրույթը, և դուրս տվեց ամեն ինչ, որ կուտակվել էր իր մեջ, նույնիսկ չմտածելով ոճի գեղեցկության մասին, այսինքն անկապակից ու մինչև իսկ խառնափնթոր խոսելով։
— Ոչ թե հազար հինգ հարյուր ռուբլին էր անպատվությունը, այլ այն, որ այդ հազար հինգ հարյուրը անջատել էի երեք հազարից,— ասաց Միտյան անդրդվելիորեն։
Հեաո Հետո ի՜նչ,— ջղայնորեն քմծիծաղեց դատախազը,— ի՞նչ մի անպատվություն է այն, որ ըստ ձեր հայեցողության մի կողմ եք դրել երեք հազարի կեսը, այն երեք հազարի, որ արդեն, վերցրել եք ամոթաբեր ձևով և կամ, եթե ուզում եք, թեկուզ և անպատվաբեր ձևով։ Ավելի կարևոր է այն, որ դուք յուրացրել եք երեք հազարը, և ոչ թե այն, թե ինչպես եք տնօրինել այդ դրամը։ Ի դեպ, ինչո՞ւ եք հենց այդպես տնօրինել, այսինքն առանձնացրել եք այդ կեսը։ Ինչո՞ւ համար, ի՞նչ նպատակով եք այդպես արել, կարո՞ղ եք բացատրել մեզ։
— Օ՜ պարոնայք, հենց նպատակն է ամբողջ խնդիրը,— բացականչեց Միտյան։— Առանձնացրի, որովհետև ստոր էի, այսինքն հաշիվ ունեի, իսկ այս դեպքում հենց հաշիվն է ստորությունը... Եվ այդ ստորությունը շարունակվեց մի ամբողջ ամիս։
— Ասենք թե այնքան էլ լավ չէ, ես հիանալի կարող եմ հասկանալ այդ բանը և չեմ վիճում դրա դեմ,— զուսպ պատասխանեց դատախազը։— Եվ առհասարակ մի կողմ թողնենք բոլոր հակաճառությունները այդ նրբությունների և տարբերությունների մասին, և լավ կլիներ, որ հաճեիք նորից բուն խնդրին անցնել։ Իսկ խնդիրը հենց այն է, որ դուք դեռ չբարեհաճեցիք բացատրել մեզ, թեև մենք հարցրինք՝ ինչո՞ւ ամենից առաջ երկու մասի բաժանեցիք այդ երեք հազարը, այսինքն մի կեսը մսխեցիք, իսկ մյուս կեսը պահեցիք։ Հատկապես ի՞նչ նպատակով պահեցիք, հատկապես ինչի՞ համար ուզում էիք օգտագործել ձեր այդ առանձնացրած հազար հինգ հարյուր ռուբլին։ Ես պնդում եմ այս հարցը, Դմիտրի Ֆյոդորովիչ։
— Հա՜, այո, իսկապես,— գոչեց Միտյան, ձեռքը խփելով ճակատին,— ներեցեք, տանջում եմ ձեզ, բայց ամենակարևորը չեմ բացատրում, թե չէ դուք մի վայրկյանում կհասկանայիք, որովհետև հենց այդ նպատա՛կը, այդ նպատա՛կն է անպատվությունը։ Հասկանո՞ւմ եք, խնդիրը այդ ծերուկն է նորից, հանգուցյալը, նա անընդհատ խռովում էր Ագրաֆենա Ալեքսանդրովնային, իսկ ես խանդում էի և այն ժամանակ մտածում, որ նա տատանվում է իմ և ծերուկի միջև։ Եվ ահա ամեն օր մտահոգվում էի՝ ի՞նչ պետք է անեմ, եթե հանկարծ որոշում տա Գրուշենկան, եթե հոգնի ինձ տանջելուց և հանկարծ ասի՝ «Քեզ եմ սիրում, ոչ թե նրան, տար ինձ աշխարհի մյուս ծայրը»։ Ընդամենը մի երկու հատ քսանկոպեկսքնոց քսանկոպեկանոց ունեմ, ինչո՞վ կարող եմ տանել նրան, ի՞նչ անեմ այդ դեպքում։ Ուրեմն կորա... Ես չէի ճանաչում նրան այդ ժամանակ, չէի հասկանում նրան, կարծում էի՝ նրան փող է պետք և չի ների ինձ, որ աղքատ եմ։ Եվ ահա ես նենգորեն հաշվեցի այդ երեք հազարի կեսը, առանձնացրի, սառնասրտորեն կարեցի լաթի մեջ, դեռ հարբելուց առաջ կարեցի, և հետո երբ արդեն կարել պրծել էի՝ մնացած կեսը վերցրի ու գնացի խմելու։ Չէ՜, դա ստորությո՛ւն է։ Հասկացա՞ք հիմա։
Դատախազը բաձրաձայն ծիծաղեց, քննիչը՝ նույնպես։
— Իսկ ինչո՞ւ հենց երեկ իրիկուն վճռեցիք այդ բանը,— ընդատեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։
— Ինչո՞ւ։ Ծիծաղելի է հարցնելը։ Որովհետև մահվան էի դատապարտել ինքս ինձ. առավոտյան ժամը հինգին, այստեղ, լուսածագին։ «Միևնույնը չէ՞, մտածեցի, որպես սրիկա՞ ես մեռնում, թե որպես ազնիվ մարդ»։ Բայց ահա պարզվեց, որ ո՜չ, միևնույնը չէ՛։ Հավատացեք, պարոնայք, ամբողջ գիշերը տանջվում էի, բայց ոչ թե, ո՜չ թե այն պատճառով, որ ծերունի ծառային եմ սպանել և Սիբիր գնալու վտանգն է կախվել գլխիս, այն էլ ե՜րբ... երբ պսակներո՜վ է զարդարվել իմ սերը և նորից երկինքն է բացվել իմ առաջ։ Օ՜, դա ինձ տանջում էր, բայց ոչ այնքան. համենայն դեպս ոչ այնպես, ինչպես այն անիծյալ գիտակցությունը, թե վերջապես պոկեցի իմ կրծքից այդ անիծյա՜լ փողը և ծախսեցի և ուրեմն գո՛ղ եմ այլևս, գող եմ վերջնականորեն։ Օ՜ պարոնայք, նորից եմ ասում ձեզ, այրվող սրտով եմ ասում՝ շա՜տ բան իմացա այս գիշեր։ Իմացա, որ ոչ միայն սրիկայորեն ապրելն է անկարելի, այլև սրիկա մեռնելն իսկ անկարելի է... Չէ՜, պարոնայք, մարդ պետք է ազնի՛վ մեանիմեռնի...
Գունատ էր Միտյան։ Ուժասպառ ու տանջված մարդու տեսք ուներ դեմքը, հակառակ որ ծայր աստիճան հուզվել էր նա։
— Սկսում եմ հասկանալ ձեզ, Դմիտրի Ֆյոդորովիչ,— ծոր տվեց դատախազը մեղմորեն ու նույնիսկ մի տեսակ կարեկցանքով,— բայց այս ամբողջը, թույլ տվեք ասել պարզապես ջղերի հարց է ըստ իս... ձեր վատառողջ ջղերի, ահա թե ինչ։ Եվ ինչո՞ւ, օրինակ, չազատվեիք գրեթե մի ամբողջ ամիս տևող այդպիսի տանջանքներից, չգնայիք ու չվերադարձնեիք այդ հազար հինգ հարյուրը այն օրիորդին, որ վստահել էր ձեզ այգ այդ դրամը, ինչո՞ւ չբացատրեիք խնդիրը նրան, և հետո, նկաաի նկատի առնելով ձեր այն ժամանակվա վիճակը, որ այնքա՜ն սարսափելի էր ըստ ձեր նկարագրածի, ինչո՞ւ չփորձեիք այն կերպը, որ շատ բնականորեն կարող է մարդու միտքը գալ. այսինքն, ձեր սխալներն ազնվորեն խոստովանելուց հետո, ինչո՞ւ հենց այդ օրիորդից էլ չխնդրեիք ձեր ծախսերի համար անհրաժեշտ գումարը, որ նա չէր մերժի անշուշտ, լինելով այդպսի այդպիսի մեծասիրտ մի անձնավորություն և տեսնելով ձեր ծանր վիճակը, մանավանդ եթե դրամը ստացագրով վերցնեիք և կամ, վերջապես, թեկուզ այն նույն երաշխիքով, որ առաջարկել եք վաճառական Սամսոնովին ու տիկին Խոխլակավային։ Խոխլակովային։ Կարծեմ մինչև հիմա էլ դեռ արժեքավոր եք համարում ձեր այդ երաշխիքը, չէ՞։
Միտյան հանկարծ կարմրեց.
— Մի՛ անհանգստանաք այդպես, Դմիտրի Ֆյոդորովիչ,— ասաց դատախաղը,— ամեն ինչ, որ արձանագրվում է հիմա, հետո ինքներդ կլսեք, և եթե համաձայն չլինեք որևէ բանի, կփոխենք ըստ ձեր ցանկության։ Իսկ հիմա երրորդ անգամ կրկնելու եմ մի փոքրիկ հարց. մի՞թե իսկապես ոչ ոք, հենց ուղղակի ոչ ոք չի լսել ձեզնից այն փողի մասին, որ կարել եք լաթի մեջ։ Ասեմ ձեզ, գրեթե անկարելի է պատկերացնել այդ բանը։
— Ո՛չ ոք, ոչ ոք, ասացի արդեն, այլապես դուք ոչինչ չեք հաակացել։ հասկացել։ Հանգիստ թողեք ինձ։
— Խնդրեմ։ Այս հարցը պետք է պարզվի, և դրա համար դեռ շատ ժամանակ ունենք մեր առաջ, բայց առայժմ մտածեցեք՝ մենք գուցե տասնյակներով վկայություններ ունենք, որ հենց ինքներդ ամեն տեղ տարածել ու նույնիսկ գոռացել եք ձեր ծախսած այդ երեք հազարի մասին, եթե՜ք հազար, ոչ թե հազար հինգ հարյուր, և հիմա էլ դարձյալ, երեկվա դրամը ձեռք բերելուց հետո, նույնպես հասցրել եք շատերին իմացնել, թե նորից երեք հազար ռուբլի եք բերել ձեզ հետ...
— Հարյուրանոց թղթադրամը կեսից ծալեք, այ այդ մեծության։
— Լավ կլիներ, որ ցույց տայիք մեզ լաթի կաորները։ կտորները։ Պահել եք ձեր մի որևէ գրպանում, չէ՞։
— Է՜, գրո՛ղը տանի... այս ինչ հիմարություն է... չգիտեմ որտեղ են դրանք։
— Դա չափազանց կարևոր է, Դմիտրի Ֆյոդորովիչ, իրեղեն ապացույցներ՝ հենց ձեր օգտին։ Ինչպե՞ս չեք ուզում հասկանալ այդ բանը։ Իսկ մեկ ամիս առաջ ո՞վ օգնեց ձեզ կարելու։
— Ոչ ոք չի օգնեչօգնել, ինքս եմ կարել։
— Դուք կարել գիտե՞ք։
— Պարոնա՛յք,— գոչեց նա,— ես հո տեսնում եմ, որ կորա արդեն։ Բայց նա՞, Գրուշենկա՞ն։ Ասացե՛ք ինձ նրա մասին, աղաչում եմ, մի՞թե նա էլ պետք է կորչի ինձ հետ։ Անմեղ է նա, հասկանո՞ւմ եք, երեկ պարզապես խելքը կորցրել էր, երբ գոռում էր՝ «ամեն ինչում մեղավոր եմ»։ Նա ոչ մի մեղք չունի, ո՜չ մի մեղք։ Աբողջ գիշերը սիրտս մղկտում էր, երբ նստել էի ձեզ հետ... Չի՞ կարելի արդյոք, չե՞ք կարող արդյոք ինձ ասել՝ ի՞նչ եք անելու նրան հիմա։
— Կատարելապես հանգիստ եղեք այդ մասին, Դմիտրի Ֆյոդորովիչ,— պատասխանեց դատախաղն դատախազն անմիջապես ու ակնհայտ աճապարանքով,— առայժմ մենք ոչ մի նշանակալից շարժառիթ չունենք որևէ ձևով անհանգստացնելու այն տիկնոջը, որով դուք այնքան հետաքրքրվում եք։ Հույս ունեմ, որ գործի հետագա ընթացքն էլ նույն բանը ցույց կտա... Ընդհակառակը, այդ առնչությամբ մենք կանենք ամեն ինչ, որ հնարավոր է մեր կողմից։ Կատարելապես հանգիստ եղեք։
— Շնորհակալ եմ, պարոնայք, ես այդպես էլ գիտեի, որ դուք համենայն դեպս ազնիվ ու արդար մարդիկ եք, չնայած այս բոլորին։ Ազատեցիք իմ սիրտը ծանր բեռից... Դե լավ, էլ ի՞նչ ենք անելու հիմա։ Ես պատրաստ եմ։
— Բայց նախ մի թեյ չխմե՞նք,— ընդհատեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։— Կարծեմ թե այլևս արժանի՜ ենք դրան։
Որոշեցին, որ եթե պատրաստ թեյ կա ներքևում (քանի որ Միխայիլ Մակարովիչը վստահաբար գնացել էր «թեյելու»), մեկական բաժակ խմեն ու հետո «շարունակեն ու շարունակեն»։ Իսկ բուն «նախաճաշը» հեաաձգեն հետաձգեն ավելի ազատ մի ժամի։ Ներքևում իսկապես պատրաստ թեյ կար և շուտով վեր բերեցին։ Միտյան սկզբում հրաժարվեց մի բաժակ թեյից, որ Նիկոլայ Պարֆյոնովիչը սիրալիր առաջարկում էր նրան, բայց հետո ինքը խնդրեց ու խմեց ագահորեն։ Եվ ընդհանրապես մի տեսակ զարմանալիորեն տանջված տեսք ուներ։ Կարելի էր մտածել, թե աժդահա ուժի տեր այդ մարդու համար ի՞նչ մի բան է մի գիշերվա գինարբուքը, թեկուզ և ամենաուժեղ հուզմունքներն ապրած լինի միաժամանակ։ Բայց նա ինքը զգում էր, որ հազիվ է կարողանում նստել, իսկ մերթ ընդ մերթ կարծես բոլոր իրերն սկսում էին ուղղակի պտտվել ու պար գալ իր աչքերի առաջ։ «Մի քիչ էլ, և արդեն կսկսեմ զառանցել երևի»,— մտածեց նա ինքն իրեն։
=== VIII։ Վկաների ցուցմունքը։ Երեխեն ===
Վկաների հարցաքննությունն սկսվեց։ Բայց մենք այլևս մեր պատմությունը չենք շարունակի այնպիսի մանրամասնությամբ, ինչպես անում էինք մինչև հիմա։ Ուստի և զանց կառնենք այն, թե ինչպես Նիկոլայ Պարֆյոնովիչն ազդարարում էր յուրաքանչյուր կանչվող վկային, որ նա պետք է ցուցմունք տա ըստ ճշմարտության ու խղճի մտոք, և որ հետագայում պարտավոր է երդմամբ կրկնել իր այդ ցուցմունքը։ Եվ վերջապես չենք պատմի, թե ինչպես յուրաքանչյուր վկայից պահանջվում էր, որ նա ստորագրի իր ցուցմունքների արձանագրությունը և այլն, և այլն։ Նշենք միայն մի բան. ամենագլխավոր կետը, որի վրա առավելաբար հրավիրվում էր հարցաքննվողների ուշադրությունը, նույն այդ երեք հազար ռուբլու հարցն էր, այսինքն՝ երե՞ք հազար ռուբլի էր այդ գումարը, թե հազար հինգ հարյուր, երբ Դմիտրի Ֆյոդորովիչն իր առաջին խնջույքն էր արել այստեղ՝ Մոկրոեում, մեկ ամիս առաջ, և երեկ էլ, Դմիտրի Ֆյոդորովիչի երկրորդ խնջույքին, երե՞ք հազար էր նորից, թե հազար հինգ հայուր։ հարյուր։ Ավա՜ղ, բոլոր վկայությունները, առաջինից մինչև վերջինը, Միտյայի դեմ եղան, և ոչ մեկը նրա օգտին չխոսեց. իսկ վկաներից ոմանք հենց ուղղակի նոր, գրեթե շշմեցուցիչ փաստեր բերեցին ի հեճուկս Միտյայի ցուցմունքների։ Առաջին հարցաքննվողը Տրիֆոն Բորիսիչն էր։ Նա հարցաքննողների առաջ կանգնեց առանց դույզն վախի. ընդհակառակը, մեղադրյալի դեմ խիստ ու դառն վրդովմունք ունեցողի տեսք ընդունեց և դրանով էլ, անկասկած, արտակարգ ճշմարտասիրության ու սեփական արժանապատվության տեր մարդու երևույթ տվեց ինքն իրեն։ Քիչ ու զուսպ խոսեց, սպասելով հարցերին և ճշգրիտ ու մտածված պատասխանելով։ Հաստատապես և առանց այլևայլի վկայեց, որ մեկ ամիս առաջ ծախսված գումարը չէր կարող երեք հազարից պակաս լինել, և որ այստեղի բոլոր գյուղացիները կարող են վկայել, թե հենց «Միտրի Ֆյոդորովիչից» են լսել այդ երեք հազարի մասին։ «Միայն գնչուհիներին ինչքա՜ն փող էր գցում։ Երևի մի հազարից էլ ավել հենց մենակ նրանց տվեցտ։տվեց»։
— Գուցե մի հինգ հարյուր էլ չեմ տվել,— մռայլորեն նկատեց Միտյան դրա դիմաց,— միայն թե չհաշվեցի այն ժամանակ, հարբած էի, և ափսո՜ս, որ չհաշվեցի...
Միտյան այս անգամ կողքով էր նստել, մեջքը վարագույրին դարձրած, լսում էր մռայլորեն, տխուր ու հոգնած դեմքով, որ կարծես ասում էր՝ «Է՛հ, տվեք ինչ վկայություն որ ուզում եք, հիմա էլ ամե՜ն ինչ միևնայնն միևնույնն է»։
— Հազարից ավել գնաց էդ գնչուհիների վրա, Միտրի Ֆյոդորովիչ,— անդրդվելիորեն ժխտեց Տրիֆոն Բորիսովիչը,— զուր գցում էիք, նրանք էլ վերցնում էին։ Էդ ժողովուրդն ախր գող ու խարդախ է, ձիագողեր են նրանք, քշեցին նրանց էստեղից, թե չէ ինքները գուցե կգային ու վկա կլինեին, թե ինչքան են ձեզնից օգուտ ստացել։ Ինքս էն օրը ձեր ձեռքում էն գումարց տեսա, հաշվելը՝ դե չհաշվեցի իհարկե, դուք իմ ձեռքը չտվեցիք, դա ճիշտ է, բայց աչքի չափով, հիշում եմ, հազար հինգ հարյուրից շատ-շատ ավել կլիներ... Ի՜նչ հազար հինգ հարյուր, է՜։ Մենք էլ հո փող ենք տեսել, կարանք դատենք...
Վեցերորդ հազարի մասին վկայությունը արտակարգ տպավորություն գործեց հարցաքննողների վրա։ Դուր եկավ նոր ձևակերպումը. երեքին գումարած երեք՝ վեց է անում, ուրեմն երեք հազար այն անգամ, երեք հազարն էլ հիմա՝ ահա և վեց հազարը, պարզ հաշիվ էր ստացվում։
Հարցաքննեցին Տրիֆոն Բորիսովիչի մատնանշած բոլոր գյուղացիներին, Ստեփանին ու Սեմյոնին, կառապան Անդրեյին և Պյոտր Ֆոմիչ Կալգանովին։ Գյուղացիներն ու կառապանը առանց այլևայլի հաստատեցին Տրիֆոն Բորիսիչի ցուցմունքը։ Բացի այդ, հատկապես արձանագրեցին Անդրեյի պատմածը՝ ճանապարհին Միտյայի հետ նրա ունեցած այն խոսակցության մասին, թե «որտե՞ղ եմ ընկնելու ես՝ Դմիտրի Ֆյոդորովիչս, դրա՛խտ, թե դժոխք, և արդյոք կներե՞ն ինձ մյուս աշխարհումդ աշխարհում, թե ոչ»։ «Հոգեբան» Իպոլիտ Կիրիլովիչն այդ բոլորը լսեց մի նուրբ ժպիտով և ի վերջո հանձնարարեց «գործին կցել» նաև այդ ցուցմունքը, այսինքն այն մասին, թե որտեղ է «ընկնելու» Դմիտրի Ֆյոդորովիչը։
Կալգանովը, երբ կանչեցին, դժկամորեն ներս մտավ, խոժոռված, քմահաճ, և այնպես խոսեց դատախազի ու Նիկոլայ Պյարֆյոնովիչի հետ, որ կարծես թե առաջին անգամ էր տեսնում նրանց իր կյանքում, այնինչ վաղեմի և ամենօրյա ծանոթն էր նրանց։ Հենց սկզբից էլ ասաց, որ «ոչինչ չգիտե այդ բոլորի մասին և չի էլ ուզում իմանալ»։ Բայց պարզվեց, որ լսել է «վեցերորդ հազարի» մասին, և ընդունեց, որ այդ րոպեին Միտյայի մոտ էր կանգնել։ Նրա կարծիքով՝ Միտյայի ձեռքում «չգիտեմ որքան» փող կար։ Իսկ այն մասին, թե լեհերը թղթախաղի մեջ խարդախություն արեցին, նա վկայեց հաստատապես։ Պատասխանելով կրկնակի հարցումներին, բացատրեց նաև, որ լեհերի դուրս արվելուց հետո Միտյայի գործն իսկապես լավ գնաց Ագրաֆենա Ալեքսանդրովնայի հետ, և որ վերջինս ինքն ասաց, թե սիրում է նրան։ Ագրաֆենա Ալեքսանդրովնայի մասին Կալգանովը զուսպ ու հարգալից արտահայտվեց, ասես նա ամենալավ հասարակության պատկանող մի ազնվական տիկին լիներ, և նույնիսկ ոչ մի անգամ իրեն թույլ չտվեց «Գրուշենկա» կոչել նրան։ Հակառակ որ երիտասարդն ակնհայտորեն զզվանք էր զգում վկայություն տալուց, Իպոլիտ Կիրիլովիչը երկար հարցաքննեց նրան և միայն նրանից իմացավ բոլոր մանրամասնություններն այն բանի, որն այսպես ասած Միտյայի «սիրավեպն» էր եղել այդ գիշեր։ Միտյան ոչ մի անգամ չընդհատեց Կալգանովին։ Վերջապես ազատ թողեցին երիտասարդին, և նա անսքող վրդովմունքով հեռացավ սենյակից։
Հարցաքննեցին նաև լեհերին։ Նրանք իրենց սենյակում թեև պառկել էին քնելու, բայց ամբողջ գիշերն արթուն էին մնացել, իսկ իշխանավորների ժամանումից հետո շտապ հագնվել ու պատրաստվել էին, հասկանալով, որ անպայման կկանչեն իրենց։ Արժանապատվությամբ ներկայացան նրանք, թեև մի քիչ էլ վախեցել էին։ Պարզվեց, որ գլխավոր, այսինքն կարճահասակ հանը պանը տասներկուերորդ կարգի պաշտոնաթող աստիճանավոր է, որպես անասնաբույժ ծառայել է Սիբիրում, ազգանունն էլ Մուսյալովիչ է։ Իսկ պան Վրոլբլյովսկին, բանից դուրս եկավ, ատամնաբույժ է, որ աշխատուժ է առանց վկայագրի։ Չնայած որ Նիկոլայ Պարֆյոնովիչն էր հարցեր տալիս նրանց, բայց երկուսն էլ, հենց որ սենյակ մտան, իրենց պատասխաններն անմիջապես սկսեցին ուղղել մի կողմ կանգնած Միխայիլ Մակարովիչին, անդիտորեն անգիտորեն կարծելով, թե նա է գլխավոր պետն ու ղեկավար դեմքը, և ամեն մի բառից հետո նրան կոչելով «պան գնդապետ»։ Մի քանի անգամ հենց Միխայիլ Մակարովիչը նկատել տվեց ու հետո միայն նրանք հասկացան, որ իրենց պատասխանները պետք է ուղղեն միայն Նիկոլայ Պարֆյոնովիչին։ Պարզվեց, որ կարող են շատ ճիշտ ռուսերեն խոսել, բացի որոշ բառերի արտասանությունից։ Գրուշենկայի հետ իր անցյալ ու ներկա փոխհարաբերությունների մասին պան Մուսյալովիչն սկսեց բարբառել եռանդով ու հպարտորեն, այնպես, որ Միտյան անմիջապես համբերությունը կորցրեց ու գոռաց, որ «սրիկային» թույլ չի տա այդպեո այդպես խոսել իր ներկայությամբ։ Պան Մուսյալովիչն իսկույն ևեթ ուշադրություն հրավիրեց «սրիկա» բառի վրա և խնդրեց, որ մտցնեն արձանագրության մեջ։ Միտյան կատաղությամբ բռնկվեց։
— Այո՛,սրիկա՛ է, սրիկա՜։ Գրեցե՛ք այս բանը, և այն էլ գրեցեք, որ չնայած արձանագրությանը ես դարձյալ գոռում եմ՝ սրիկա՛ է նա,— բղավեց Միտյան։
Նիկոլայ Պարֆյոնովիչը թեև մտցրեց այդ բանը արձանագրության մեջ, բայց այո այս տհաճ միջադեպի առիթով հույժ դրվատելի գործնականություն և հարցերը տնօրինելու ընդունակություն ցուցաբերեց. Միտյային խիստ նկատողություն անելուց հետո, ինքն էլ իսկույն դադարեցրեց գործի սիրավեպային կողմի հետ առնչված բոլոր հետագա հարցապնդումները և շուտով անցավ էական խնդրին։ Իսկ էական խնդրին պատասխանելիս պաները առաջ քաշեցին մի ցուցմունք, որ քննիչների արտակարգ հետաքրքրությունը շարժեց. այսինքն այն, թե ինչպես Միտյան փոքր սենյակում կաշառում էր պան Մուսյալովիչին և երեք հազար ռուբլի հրաժարագին էր առաջարկում՝ յոթ հարյուր ռուբլին առձեռն, իսկ մնացյալ երկու հազար երեք հարյուրն էլ «հենց վաղը առավոտ քաղաքում» տալու պայմանով, ըստ որում ազնիվ խոսքով երդվում էր, թե այստեղ, Մոկրոեում, առայժմ այդքան փող չունի մոտը, բայց թե քաղաքում փող ունի։ Միտյան, տաքացած, տեղն ու տեղը առարկեց, թե ինքը չի ասել անպայման կտա վաղը քաղաքում. սակայն պան Վրուբլյովսկին հաստատեց ցուցմունքը, և Միտյան ինքն էլ մի րոպե մտածելուց հետո, հոնքերը կիտելով համաձայնվեց, որ ըստ երևույթին այնպես էլ եղել է, ինչպես ասում են պաները, որովհետև ինքը այդ պահին բորբոքված էր, ուստի և իրոք կարող էր այդպես ասած լինել։ Դատախազն ուղղակի կառչեց այդ ցոլցմունքիցցուցմունքից. հետաքննության համար պարզ էր դառնամ (ինչպես իրոք եզրակացրին հետո), որ Միտյայի ձեռքն անցած երեք հազար ռուբլու կեսը կամ մի մասը կարող էր իսկապես պահված լինել քաղաքում մի տեղ, կամ էլ գուցե նույնիսկ այստեղ Մոկրոեում, մի ոբևէ որևէ անկյունում, այնպես որ այդ ձևով պարզվում էր նաև հետաքննության համար կնճռոտ այն հանգամանքը, թե Միտյայի ձեռքին ընդամենը ութ հարյուր ռուբլի էին գտել։ Այդ հանգամանքը մինչև հիմա միակ ցուցմունքն էր, որ բավական չնչին լինելով հանդերձ՝ համենայն դեպս մի որոշ վկայություն էր հօգուտ Միտյայի։ Իսկ հիմա այդ նրա օգտին եղող միակ վկայությունն էլ խորտակվում էր։ Երբ դատախազը Միտյային հարցրեց, թե որտեղի՞ց էր նա վերցնելու մնացյալ երկու հազար երեք հարյուր ռուբլին՝ հաջորդ օրը պանին տալու համար, եթե ինքն իսկ պնդում է, որ ընդամենը հազար հինգ հարյուր ռուբլի ուներ, այնինչ միաժամանակ ազնիվ խոսք տալով ջանացել է վստահեցնել պանին, Միտյան հաստատորեն պատասխանեց, թե ուզում էր հաջորդ օրը այդ «լեհուկին» ոչ թե փող առաջարկել, այլ Չերմաշնյա կալվածքի վրա իր ունեցած իրավունքները հանձնելու պաշտոնական վավերագիր, հենց այն իրավունքները, որ առաջարկել էր Սամսոնովին ու Խոխլակովային։ Դատախազը նույնիսկ ժպտաց «չքմեղանքի միամտության» վրա։
— Եվ դուք կարծում եք, որ նա կհամաձայնվե՞ր երկու հազար երեք հարյուր ռուբլի առձեռն դրամի փոխարեն ընդունել այդ «իրավունքները»։
— Անպայման կհամաձայնվեր,— վրա բերեց Միտյան եռանդով։— Ի՜նչ եք ասում, ոչ թե երկու, այլ չորս, նույնիսկ վե՜ց հազար կարող էր չնթել դրա դիմաց։ Անմիջապես կհավաքեր իր մանր-մունր փաստաբաններին, լեհուկներին ու ջհուդներին, և ոչ թե երեք հազար, այլ ամբողջ Չերմաշնյան կխլեին ծերուկից։
Իհարկե, պան Մուսյալովիչի ցուցմունքն ամենայն մանրամասնությամբ մտցրին արձանագրության մեջ։ Եվ դրանով էլ բավարարվեցին ու ազատ արձակեցին պաներին։ Իսկ թղթախաղի խարդախության փաստը համարյա թե չհիշաաակեցին չհիշատակեցին անգամ. առանց այղ այդ էլ Նիկոլայ Պարֆյոնովիչը չափազանց երախտապարտ էր նրանց և չէր ուզում դատարկ բաներով անհանգստացնել, մանավանդ որ այդ ամբաղջ ամբողջ թղթախաղը անիմաստ մի կռիվ էր եղել հարբած վիճակում, ուրիշ ոչինչ։ Էլ ի՜նչ կերուխում ու այլանդակություն ասես չէր եղել այդ գիշեր... Եվ շորթված փողը, երկու հարյուր ռուբլի, այնպես էլ մնաց պաների գրպանում։
Այնուհետև կանչեցին ծերուկ Մաքսիմովին։ Նա վախվխելով ներս մտավ, մոտեցավ մանր քայլերով, թափթփված տեսք ուներ և շատ տխուր էր։ Մինչ այդ նա շարունակ պատսպարվել էր ներքևում, Գրուշենկայի մոտ, լուռ նստել էր նրա կողքին և «մեկ էլ տեսար՝ հակվում էր նրա վրա և սկսում էր հեկեկալ, իսկ աչքերը սրբում էր կապույտ, քառակուսավոր թաշկինակով», ինչպես պատմում էր հետո Միխայիլ Մակարովիչը։ Այնպես որ Գրուշենկան ինքն էր այլևս հանգստացնում ու մխիթարում նրան։ Ծերուկն իսկույն ևեթ, արցունքն աչքերին, խոստովանեց, որ մեղավոր է ինքը, որ Դմիտրի Ֆյոդորովիչից պարտք է վերցրել «տասը ռուբլի, տիարք, իմ աղքատության երեսից, տիարք», և որ պատրաստ է վերադարձնելու... Նիկոլայ Պարֆյոնովիչի այն ուղղակի հարցին, թե նա չի՞ նկատել արդյոք՝ որքան փող կար Դմիտրի Ֆյոդորովիչի ձեռքում, քանի որ պարտք վերցնելու ժամանակ ամենից ավելի մոտիկ կարող էր տեսնել նրա ձեոքի փողը, Մաքսիմովն ամենայն վճռականությամթ հայտարարեցg հայտարարեց, թե «քսան հազար» ռուբլի կար։
— Իսկ դուք առաջ երբևիցե քսան հազար ռուբլի տեսե՞լ եք որևէ տեղ,— հարցրեց Նիկոլայ Պարֆյոնովիչը ժպտալով։
— Ինչպե՜ս թե, տեսել եմ, տիարք, միայն թե ոչ քսան հազար, այլ յոթ հազար, երբ կինս գրավ դրեց իմ փոքրիկ գյուղակը։ Միայն հեռվից թողեց, որ նայեմ, պարծեցավ իմ առաջԼ առաջ։ Շատ խոշոր մի կապոց էր, բոլորը վարդագույն հարյուրանոցներ։ Դմիտրի Ֆյոգորովիչի ձեռքում էլ բոլորը վարդագույն էին...
Շուտով բաց թողեցին նրան։ Վերջապես հերթը հասավ նաև Գրուշենկային։ Քննիչները հայտնապես երկյուղ էին կրում այն բանից, թե ինչ տպավորություն կարող էր գործել նրա երևալը Դմիտրի Ֆյոդորովիչի վրա, և Նիկոլայ Պարֆյոնովիչը նույնիսկ մի քանի հորդորական խոսքեր մրթմրթաց Միտյային, բայց Միտյան լռելյայն խոնարհեց գլուխն ի պատասխան, հասկացնելով, որ «անկարգություն չի լինի»։ Միխայիլ Մակարովիչն անձամբ ներս բերեց Գրուշենկային։ Նա ներս մտավ խստահայաց ու մռայլ դեմքով, որ արտաքուստ գրեթե հանգիստ էր, և հանդարտորեն նստեց ցույց տրված աթոռին՝ Նիկոլայ Պարֆյոնովիչի դիմաց։ Շատ գունատ էր, մրսում էր կարծես, և պինդ փաթաթվել էր իր սքանչելի սև շալով։ Իրոք, մի թեթև, տենդագին դող էր բռնել նրան այդ պահին, և դա սկիզբն էր այն երկարատև հիվանդության, որով նա տառապեց այդ գիշերից հետո։ Նրա խստաշունչ տեսքը, շիտակ ու լուրջ հայացքը և հանգիստ վարվելակերպը շատ բարենպաստ տպավորություն գործեցին բոլորի վրա։ Նիկոլայ Պարֆյոնովիչն անմիջապես մի քիչ «հրապուրվեց» նույնիսկ։ Հետագայում տեղ-տեղ պատմելով այդ մասին, նա ինքը խոստովանում էր, որ այդ օրը միայն հասկացավ, թե որքան «գեղեցիկ է այդ կինը», իսկ առաջ թեև մերթ ընդ մերթ տեսել էր նրան, բայց միշտ էլ «գավառական ցնծուհու» նման մի բան էր համարել։ «Ամենաբարձր հասարակությանը վայել վարվելակերպ ունի»,— բերանից թռցրեց մի անգամ, հիացմունքով, երբ տիկնանց շրջանակում խոսում էր նրա մասին։ Բայց նրա ասածն ընդունեցին լիակատար վրդովմունքով և անմիջապես «չարաճճի» անվանեցին նրան, և ինքը շատ գոհ մնաց այդ բանից։
— Նա իմ ծանոթն էր, որպես ծանոթ ընդունում էի նրան այս վերջին ամսում։
Հետագա պրպտուն հարցերին նա ուղղակի և լիակատար անկեղծությամբ պատասխանեց, որ թեև «լինում էին ժամեր», երբ հավանում էր Միտյային, բայց թե չէր սիրում նրան, այլ գայթակղեցնում էր՝ «իմ նողկալի չարությունից մղված», նմանապես հրապուրում էր նաև այն «ծերուկին», տեսնում էր, որ Միտյան սաստիկ խանդ էր ցուցաբերում Ֆյոդոր Պավլովիչ և բոլորի նկատմամբ, սակայն դա պարզապես զվարճացնում էր Իրեն՝ իրեն՝ Գրուշենկային։ Իսկ Ֆյոդոր Պավլովիչի մոտ ինքը երբեք չէր ուզում գնալ, հենց միայն ծիծաղում էր նրա վրա։ «Նրանց քմասինմասին, թե՛ հոր, թե՛ որդու, չէի էլ մտածում այս ամբողջ ամսվա ընթացքում։ Սպասում էի մի ուրիշ մարդու, որ մեղավոր էր իմ առաջ... Միայն թե կարծում եմ,— եզրակացրեց Գրուշենկան,որ դուք կարիք չունեք դրանով հետաքրքրվելու, ես էլ կարիք չունեմ պատասխանելու ձեզ, որովհետև դա իմ անձնական գործն է»։
նիկոլայ Նիկոլայ Պարֆյոնովիչը հենց այդպես էլ վարվեց անմիջապես. նորից հրաժարվեց «սիրավեպային» կետերի վրա ծանրանալուց և ուղղակի անցավ լուրջ խնդրին, այսինքն նույն այն երեք հազար ռուբլու կարևորագույն հարցին։ Գրուշենկան հաստատեց, որ Մոկրոեում, մեկ ամիս առաջ, իսկապես երեք հազար ռուբլի էր ծախսվել, ու թեև ինքն անձամբ չէր հաշվել փողը, բայց հենց Դմիտրի Ֆյոդորովիչից լսել էր, որ երեք հազար ռուբլի էր գումարը։
— Առանձի՞ն ասաց ձեզ այդ բանը, թե՞ ուրիշ մեկի ներկայությամբ, կամ էլ դուք պարզապես լսեցիք, երբ նա ձեր առաջ ուրիշների՞ հետ էր խոսում,— հարցրեց անմիջապես դատախազը։
— Մե՞կ անգամ միայն նրանից լսեցիք առանձին, թե՞ մի քանի անգամ,— հարցրեց նորից դատախազը և իմացավ, որ Գրուշենկան մի քանի անգամ է լսել։
Իպոլիտ Կիրիլովիչը շատ գոհ մնաց այդ ցուցմունքից։ Հետագա հարցերից պարզվեց նաև, սր որ Գրուշենկային հայտնի է եղել, թե որտեղից էր այդ փողը, այսինքն թե Դմիտրի Ֆյոդորովիչը վերցրել էր Կատերինա Իվանովնայից։
— Իսկ թեկուզ մի անգամ չե՞ք լսել, որ ոչ թե երեք հազար է ծախսվել մեկ ամիս առաջ, այլ ավելի քիչ, և որ Դմիտրի Ֆյոդորովիչն այդ գումարի ամբողջ մի կեսը պահել է իր համար։
— Ոչ, երբե՛ք չեմ հավատացել,— հաստատ պատասխանեց Գրուշենկան,— հույս ունեի նրա ազնվության վրա։
— Պարոնա՛յք, թույլ տվեք,— գոչեց հանկարծ ՄիայանՄիտյան,— թույլ տվեք՝ ձեր ներկայությամբ մի խոսք միայն ասեմ Ագրաֆենա Ալեքսանդրովնային։
— Ասացեք,— թույլատրեց Նիկոլայ Պարֆյոնովիչը։
Այդ ասելուց հետո Միտյան նորից նստեց աթոռին։ Գրուշենկան վեր կացավ և դառնալով սրբապատկերին՝ ջերմեռանդորեն խաչակնքեց երեսը։
— Փա՜ռք քեզ, աստված,— ասաց նա կաթոգին, հուզաթաթավ ձայնով, և դեռ տեղը չնսաածչնստած, դառնալով Նիկոլայ Պարֆյսնովիչին, ավելացրեց.— Ինչպես որ սաաց ասաց հիմա, հենց դրան էլ հավատացե՛ք։ Գիտեմ նրան. ինչե՜ր ասես դուրս չի տալիս՝ կա՛մ հանաքով, կամ էլ համառությունից, բայց եթե խղճի դեմ է՝ երբեք չի խաբի։ Ուղղակի ճշմարտությունը կասի, հավատաքե՛ք դրան։
— Շնորհակալ եմ, Ագրաֆենա Ալեքսանդրովնա, ուժ տվեցիր հոգուս,— արձագանքեց Միտյան դողահար ձայնով։
— Բայց ինչո՞ւ է այդպես։ Ինչո՞ւ,— շարունակում է պնդել հիմար Միտյան։
— Դե աղքատ են, էլի, հրդեհից են տուժել, հաց չունենք չունեն, ողորմություն են ուզում իրենց վառված տների համար։
— Չէ, չէ,— կարծես դեռ չի հասկանում Միտյան,— դու ասա ինձ՝ ինչո՞ւ են այդպես կանգնել հրդեհից տուժած մայրերը, ինչո՞ւ աղքատ են մարդիկ, ինչո՞ւ աղքատ է երեխեն, ինչո՞ւ մերկ է տափաստանը, ինչո՞ւ նրանք չեն գրկում իրար, ինչո՞ւ չեն համբուրում իրար, ինչո՞ւ չեն երգում ուրախ երգեր, ինչո՞ւ նրանք սևացել են այս սև ցավից, ինչո՞ւ չեն կերակրում երեխուն։
Եվ զգում է նա, որ թեև խենթ ու անօգուտ հարցեր է տալիս, բայց ուզում է անպայման հարցնել ճի՛շտ այդպես, և որ ճիշտ այդպես էլ պետք է հարցնել։ Եվ զգում է նաև, որ իր սրտում բարձրանում է մի խանդաղատանք, որի նմանը երբեք չի եղել իր մեջ, և ուզում է արտասվել, ուզում է բոլորի համար անել այնպիսի մի բան, որ այլևս լաց չլինի երեխեն, լաց չլինի նաև երեխու սևադեմ, չորացած մայրիկը, որ այս րոպեից սկսած ոչ ոք արցունք չթափի այլևս, և ուզում է իսկույն, իսկույն ևեթ անել այդ բանը, առանց հետաձգելու և հակառակ ամեն ինչի, կարամազովյան ամբողջ ապերասանությամբ։
— Եվ ե՛ս էլ քեզ հետ, հիմա էլ չեմ հեռանա քեզնից, մինչև կյանքիս վերջը քեզ հետ եմ գալիս,— լսվում են նրա կողքին Գրաւշենկայի քաղցրալուր, սրտալիր խոսքերը։ Եվ ահա բոցկլտում է Միտյայի սիրտը և ձգտում դեպի հրաշալի մի լույս, ուզում է նա ապրել ու ապրել, գնալ ու գնալ մի նոր ճանապարհով, դեպի նոր, կանչող լույսը, և շուաովշուտով, շուտո՜վ, հենց հիմա, ա՛յս րոպեիս։
— Ի՞նչ։ Ո՞ւր,— բացականչում է նա, բանալով աչքերը և նստելով սնդուկի վրա, կարծես նվաղումից հետո լրիվ ուշքի եկած, և սակայն պայծառ ժպտալով։ Նրա գլխին կանգնել էր Նիկոլայ Պարֆյոնովիչը, որ հրավիրում էր լսելու արձանագրությունը և ստորագրելու։ Միտյան հասկացավ, որ քնել էր մի ժամ և գուցե ավելի, բայց նա չէր լսում Նիկոլայ Պարֆյոնովիչին։ Հանկարծ զարմացավ, որ իր գլխի տակ հայտնվել է մի բարձ, որ չկար քիչ առաջ, երբ ինքն ուժասպառ մեկնվել էր սնդուկի վրա,
Նիկոլայ Պարֆյոնովիչը մեղմորեն բացատրեց Միտյային, որ նրան իսկույն ևեթ տանելու է գավառական ոստիկանապետ Մավրիկի Մավրիկիևիչը, որ հենց բախտի բերմամբ այստեղ է հիմա...
— Սպասեցեք,— ընդհատեց հանկարծ Միտյան և, դիմելով բոլոր նրանց, ովքեր գտնվում էին սենյակում, խոսեց անդիմադրելի մի զգացումով.— Պարոնա՛յք, մենք բոլորս էլ դաժան ենք, բոլորս էլ հրեշներ ենք, բոլորս էլ պատճառ ենք դառնում, որ լաց լինեն մարդիկ, մայրերն ու ծծկեր երեխաները, բայց բոլորից ավելի (է՜հ, թող այդպես լինի վճիռը հիմա) բոլորից ավելի ես եմ ամենաստոր սողունը։ Թո՛ղ այդպես լինի։ Ես իմ կյանքում ամեն օր, կուրծքս ծեծելով, խոստացել եմ ուղղվել և ամեն օր էլ նույն կեղտոտ բաներն եմ արել։ Հասկանում եմ հիմա, որ ինձ նմանների գլխին մի հարված է պետք, ճակատագրի հարվածը, կարծես օղապարանով վզից բռնելու և արտաքին մի ուժով կապկպելու համար։ ԵսերբեքԵս երբեք, երբե՜ք ինքնաբերաբար չէի բարձրանա։ Բայց որոտը պայթեց։ Ընդունում եմ մեղադրանքի և հրապարակային նախատինքի տանջանքը, տառապել եմ ուզում և տառապանքո՛վ կմաքրվեմ։ Ու թերևս մաքրվեմ իրոք, պարոնայք, հա՞։ Բայց և այնպես, լսեցե՛ք վերջին անգամ՝ հորս արյան մեջ ես մեղք չունե՛մ։ Պատիժն ընդանում եմ՝ ոչ թե որովհետև սպանել եմ նրան, այլ որովհետև ուզում էի սպանել և գուցե իրոք սպանեի... Բայց համենայն դեպս մտադիր եմ պայքարել ձեր դեմ և հայտարարում եմ ձեզ այս բանը։ Պիտի պայքարեմ ձեր դեմ մինչև ամենավերջին վայրկյանը, և հետո թող աստվա՛ծ որոշի։ Մնաք բարով, պարոնայք, մի՛ նեղանաք, որ հարցաքննության ընթացքում գոռացի ձեզ վրա, օ՜, դեռ այնքա՜ն հիմար էի այդ ժամանակ... Եվս մի րոպե, և կալանավոր եմ ես, բայց հիմա, վերջին անգամ, որպես դեռ ազատ մարդ, Դմիտրի Կարամազովը մեկնում է ձեզ իր ձեռքը։ Հրաժեշտ տալով ձեզ՝ մարդկանց եմ հրաժեշտ տալիս։
Նրա ձայնը դողում էր, և իսկապես երկարեց իր ձեռքը, բայց Նիկոլայ Պարֆյոնովիչը, որ ամենից ավելի մոտ էր կանգնած, մի տեսակ հանկարծակի, գրեթե ջղաձիգ շարժումով ձեռքերը ետ տարավ ու պահեց մեջքին։ Միտյան վայրկենապես նկատեց դա և ցնցվեց։ Անմիջապես իջեցրեց իր մեկնած ձեռքը։
Բայց Տրիֆոն Բորիսիչը շուռ չեկավ ու չնայեց անգամ, գուցե շատ էր զբաղված։ Նա էլ գոռգոռում էր ու իրար էր անցել։ Պարզվեց, որ դեռ ամեն ինչ կանոնավոր չէր երկրորդ կառքում, որի մեջ գյուղական ոստիկանության երկու վերակացու պետք է ուղեկցեին Մավրիկի Մավրիկիևիչին։ Այն գյուղացին, որին հանձնարարել էին քշել երկրորդ կառքը, կապան էր հագնում և բուռն վիճում էր, թե Ակիմը պետք է գնա, ոչ թե ինքը։ Բայց Ակիմը չկար. վազել էին նրան փնտրելու։ Գյուղացին պնդում էր և աղաչում, որ սպասեն։
— Մեր էս ժողովուրդն սկի՛ ամոթ չունի ախր, Մավրիկի ՄավրիկիեիչՄավրիկիևիչ,— բացականչում էր Տրիֆոն Բորիսիչը։— Անցյալ օրն Ակիմը քեզ քսանհինգ կոպեկ տվեց, խմեցիր պրծար էդ փողը, հիմի էլ գոռգոռում ես։ Պարզապես զարմանում եմ, որ էսպես բարի եք վարվում մեր ստոր ժողովրդի հետ, Մավրիկի Մավրիկիևիչ, էլ ուրիշ բան չեմ ասում։
— Բայց մեր ինչի՞ն է պետք երկրորդ կառքր,— միջամտեց Միտյան,— մի կառքով գնանք, Մավրիկի Մավրիկիևիչ, մի՛ վախենա, չեմ ըմբոստանա, չեմ փախչի քեզնից, ի՞նչ կարիք կա պահնորդների։
— Մնա՛ս բարով, Տրիֆոն Բորիսիչ,— գոռաց նորից Միտյան, և ինքն էլ զգաց, որ ոչ թե բարեսրտության մղումով էր գոռում այս անգամ, այլ զայրույթից, իր կամքին հակառակ։ Բայց Տրիֆոն Բորիսիչը հպարտ կանգնել էր, ձեռքերը մեջքին կապած, աչքերն ուղղակի հառել էր Միտյային, նայում էր խիստ ու բարկացած և ոչինչ չպատասխանեց նրան։
— Գնաք բարո՜վ, Դմիտրի Ֆյոդորովիչ, գնաք բարո՜վ,— լսվեց հանկարծ Կալգանովի ձայնը։ Չգիտես որտեղից դուրս էր թռել նա հանկարծ, և վազելով կառքի մոտ՝ ձեռքը մեկնեց Միտյային։ Առանց գւխարկի գլխարկի էր։ Միտյան հասցրեց բռնել ու սեղմել նրա ձեռքը։
— Մնաս բարով, սիրելի՛ բարեկամ, չեմ մոռանա քո մեծահոգությունը,— բացականչեց Միտյան ջերմորեն։ Բայց կառքը շարժվեց, և նրանց ձեռքերը բաժանվեցին իրարից։ Զանգուլակն սկսեց զնգզնգալ, և տարան Միտյային։
Իսկ Կալգանովը վազելով ներս մտավ, նստեց նախասենյակի անկյունը, գլուխը ծռեց, ձեռքերով ծածկեց դեմքը և սկսեց լաց լինել։ Երկար նստեց այդպես ու արտասվեց, կարծես դեռ մի փոքր տղա լիներ, և ոչ թե արդեն քսանամյա երիտասարդ։ Օ՜, նա գրեթե լիովին հավատում էր, որ մեղավոր է Միտյան։ «Այս ի՜նչ մարդիկ են, էլ ի՜նչ կարող են լինել մարդիկ սրանից հետո»,— անկապորեն բացականչում էր նա դառն տրտմությամբ, համարյա հուսահատորեն։ Այդ վայրկյանին նա չէր էլ ուզում ապրել այս աշխարհում։ «Արժե՞ որ, արժե՞ որ»,— բացականչում էր դառնացած պատանին։
Վստահելի
1396
edits