Հանցագործությունը կատարվել էր այն շրջանում, որը գտնվում էր մայրաքաղաքի շատ հայտնի ոստիկանական բաժանմուքներից բաժանմունքներից մեկի սահմաններում։ Ամբոխը Օլիվերին ընկերակցելու բավականությունն ունեցավ միայն մինչև երկու֊երեք փողոց, այսինքն՝ մինչև այնտեղ, որ կոչվում է Մաթոն Հիլ։ Դրանից հետո անցնելով ինչ֊որ կամարակապ դարպասից դեպի մի կեղտոտ գավիթ, Օլիվերը կողմնակի մուտքով առաջնորդվեց արդարադատության այդ հեղինակավոր հաստատությունը։ Մտնելով սալահատակված մի փոքրիկ բակ, նրանք հանդիպեցին երեսը մազերի խրձակներով պատած մի հաղթանդամ մարդու, որի ձեռքին բանալիների մի խուրձ կար։
― Ի՞նչ է պատահել, ― անհոգությամբ հարցրեց այդ մարդը։
Այսուհանդերձ, նա նորից մոլորվեց նույն մտքերի մեջ։ Նա ոգեկոչել էր այդ դեմքերը և այժմ հեշտ չէր նրանց վերստին պարուրել մոռացության մշուշով։ Այնտեղ կային դեմքեր բարեկամների ու թշնամիների, և դեմքեր շատերի, որոնք համարյա անծանոթներ էին, բայց համառորեն նայում էին իրեն՝ ամբոխի միջից։ Այնտեղ կային դեմքեր դեռատի և ծաղկափթիթ աղջիկների, որոնք այժմ արդեն պառավել էին։ Այնտեղ կային դեմքեր, որոնց շիրիմը վաղուց եղծվել էր, բայց միտքը, արհամարելով մահվան գոյությունը, դեռևս պատկերում էր նրանց անցյալի թարմությունը ու շքեղությամբ՝ վերակենդանացնելով նրանց աչքերի փայլը, ժպիտի պայծառությունը, նրանց հոգու ճաճանչը դուրս հանելով կավե պատյանի միջից և շշնջալով նրանց անդրշիրիմյան գեղեցկության մասին, գեղեցկություն, որը փոխված էր միայն ավելի վսեմանալու համար, և երկրի սահմաններից դուրս էր բերված միայն որպես ջահ՝ մեղմ ու գողտրիկ ցոլքով լուսավորելու համար դեպի երկինք ձգվող շավիղը։
Բայց ծերունի ջենթլմենը չկարողացավ մտաբերել ոչ մի դեմք, որը նվազագույն չափով իսկ նմանվեր Օլիվերին։ Հետևաբար, նա նորից հառաչեց այն հուշերի համար, որոնք վրդովել էին իր հոգու անդորը անդորրը և, բարբախտաբարբարեբախտաբար, մտացիր ծերունի լինելով, նրանց մի անգամ ևս թողեց խունացած գրքի էջերում։
Ուսի վրա թեթև հպում զգալով, նա սթափվեց, գիրքը շտապ փակեց և հետևելով բանալիներով մարդուն՝ անմիջապես տարվեց հանրածանոթ միստր Ֆենգի առջև։
― Ահավասիկ իմ անունն ու հասցեն, սըր, ― հետո մեկ երկու քայլ ետ գնաց և դարձյալ քաղաքավարի ու ջենթլմենական ձևով գլուխը թեթև հակելով՝ սպասեց հարցաքննության։
Դիպվածը այնպես բերեց, որ միստր Ֆենգը այդ րոպեին առավոտյան լրագրերից մեկի առաջնորդող հոդվածն էր կարդում, հոդվածագիրը ակնարկում էր միստր Ֆենգի վերջերս կայացրած ինչ֊որ որոշումը և երեք հարյուր հիսուներորդ անգամ հանձանրարում հանձնարարում էր Ներքին Գործերի Նախարարին հատուկ ուշադրություն դարձնել դրա վրա։ ՀետեևաբարՀետեաբար, միստր Ֆենգը շատ վատ տրամադրության մեջ էր և գլուխը զայրացած վեր բարձրացրեց։
― Ո՞վ եք դուք, ― հարցրեց նա։
― Չե՛մ պահի, սըր, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը։
― Այս րոպեիս լռեցեք, թե չէ ձեզ գրասենյակից դուրս շպռտել շպրտել կտամ, ― ասաց միստր Ֆենգը, ― դուք լրբի ու անպատկառի մեկն եք։ Ինչպե՞ս եք համարձակվում սպառնալ դատավորին։
― Ինչ ասացի՞ք, ― բացականչեց ծերունի ջենթլմենը կարմրելով։
Բազմիցս ընդհատվելով և իրեն հասցրած նախատինքները կուլ տալով, միստր Բրաունլոն մի կերպ պատմեց եղելությունը, ակնարկելով միևնույն ժամանակ, որ մի պահ շփոթվելով վազել էր տղայի հետևից, որովհետև տեսել էր, որ նա փախչում է։ Այնուհետև հույս հայտնեց, որ դատավորը, հավատ ընծայելով իր խոսքերին, տղային կվերաբերվեր մեղմությամբ, որքան այդ թույլատրելի էր օրենքի սահմաններում, քանի որ նա իսկապես գող չէր, այլ գուցե պատահաբար էր ընկել գողերի խմբի մեջ։
― Նա առանց այդ էլ արդեն տուժել է, ― ասաց ծերունի ջենթլմենը իր խոսքը եզրափակելով։ ― Եվ ես վախենում եմ, ― ավելացրեց նա անձկությամբ նայելով մեղադրյալի կողմը, ― իսկապես վախենում եմ, որ նա հիվանդ է։
― Այո՛, ճի՜շտ որ հիվանդ է, ― ասաց միստր Ֆենգը քմծիծաղ տալով։ ― Է՜, քո այդ աճապարությունները աճպարությունները այստեղ չեն անցնի, փոքրիկ դատարկապորտ։ Դու մեզ չես կարող խաբել, իմացա՞ր։ Անունդ ի՞նչ է։
Օլիվերը փորձեց պատասխանել․ բայց նրա լեզուն թերացավ իր պաշտոնը կատարելու։ Նա մահու չափ գունատ էր, և կարծես ամեն ինչ պտտվում էր շուրջը։
― Օ՜, ուրեմն չի բարեհաճում բարձրաձայն խոսել, այդպե՞ս է, ― ասաց Ֆենգը։ ― Շա՛տ լավ, շա՛տ լավ։ Իսկ որտե՞ղ է ապրում։
― Որտեղ որ պատահի, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց ոստիկանը, դարձյալ ձևացնելով այնպես, իբրև թր թե Օլիվերի պատասխանն է հաղորդում։
― Ծնողներ ունի՞, ― հարցրեց միստր Ֆենգը։
― Ասում է նրանք մահացել են, երբ ինքը երեխա է եղել, ձերդ գերազանցություն, ― վրա բերեց ոստիկանը, նորից կռահոլով կռահելով սովորական պատասխանը։
Հարցաքննության այս կետում Օլիվերը գլուխը բարձրացրեց, աղերսորեն շուրջը նայեց և նվաղուն ձայնով մի ումպ ջուր խնդրեց։
― Կացե՛ք, կացեք։ Մի տանեք նրան։ Ի սեր աստծո, մի րոպե կացե՛ք, ― գոչեց նորեկը հևասպառ։
Թեպետ այդպիսի հաստատություններում նախագահող ոգիները լրիվ ու անսահման իշխանություն ունեն Նորին վեհափառության՝ թագուհու բոլոր հպատակների, և հատկապես ամենաաղքատների, ազատության, բարի համբավի և նույնիսկ կյանքի վրա, և թեպետ նման պատերի ներսում այնքան աներևակայելի խարդախություններ են տեղի ունենում յուրաքանչյուր օր, որ հրեշտաները հրեշտակները արտասվելով կարող էին իրենց աչքերի լույսը կորցնել, այդ բոլորը սակայն թաքնված էր հասարակությունից, բացառությամբ այն պարագայից, երբ մի բան պատահաբար, դուրս է սպրդում և հրապարակվում մամուլում։ Հետևաբար, միստր Ֆենգը շատ զայրացավ՝ տեսնելով մի ինքանկոչ ինքնակոչ հյուր, որն այնքան անպատկառորեն խախտում էր կարգը։
― Ի՞նչ է պատահել։ Ո՞վ է այս մարդը։ Դո՛ւրս շպռտեցեք շպրտեցեք նրան։ Ազատեցե՛ք գրասենյակը, ― գոռաց միստր Ֆենգը։
― Ես պետք է խոսեմ, ― գոչեց մարդը։ Ես թույլ չեմ տա, որ ինձ դուրս անեք։ Ես ականատես եղա ամբողջ դեպքին։ Ես գրքի կրպակի տերն եմ։ Ես պահանջում եմ երդվել։ Ես թույլ չեմ տա, որ ինձ լռեցնեն։ Միստր Ֆենգ, դուք պետք է լսեք ինձ։ Դուք չպետք է մերժեք ինձ, սըր։
― Օ՜հ, աստված իմ, ես բոլորովին մոռացել էի այդ մասին, ― բացականչեց մտացրիվ ծերունի ջենթլմենը անմեղունակ տոնով։
― Հը՜մ, ա՛յ քեզ հիանալի մարդ։ Ուրեմն փոխանակ ձեր պարտքերը վճարելու, դուք նախնտրել նախընտրել եք հետապնդել մի խեղճ տղայի, այո՞, ― ասաց Ֆենգը ծիծաղելի ճիգ գործադրելով, որ մարդասեր երևա։ ― Ես գտնում եմ, որ դուք այդ գրքին տիրացել եք շատ կասկածելի և անպատվաբեր պայմաններով, և դուք ձեզ շատ բախտավոր պետք է համարեք, որ այդ առարկայի սեփականատերը հրաժարվում է ձեր դեմ դատ բաց անել։ Լավ կլիներ խրատվեիք այս դեպքից, այլապես մի օր անպայման դուք ձեր մաշկի վրա կզգաք օրենքի ամբողջ խստությունը։ Տղան անմեղ է։ Ազատե՛ք գրասենյակը։
Հրամանը կատարվեց։ Միստր Բրաունլոն ևս, գիրքը մի ձեռքին և հնդկեղեգյա գավազանը մյուս ձեռքին, զայրույթի ու արհամարհանքի բուռն կրքով համակված, դուրս եկավ սրահից։ Երբ բակ հասավ, նրա զայրույթը անմիջապես չքացավ։ Փոքրիկ Օլիվեր Թվիստը ուշաթափ վիճակում պառկած էր սալահատակին։ Նրա շապկի կոճակները արձակված էին, գլխին ջուր էր շաղ տված, դեմքը սաստիկ գունատ էր, և նա ամբողջ մարմնով դողում էր։
Կառքը դղրդալով անցավ գրեթե նույն ճանապարհով, որով Օլիվերը անցել էր, երբ Ստահակի ընկերակցությամբ առաջին անգամ մտել էր Լոնդոն։ Այլինգտոնում «Հրեշտակին» հասնելուց հետո նա թեքվեց այլ ուղղությամբ և, վերջապես, Պենտոնվիլլի մոտ, խաղաղ ու զով մի փողոցում գտնվող ինչ֊որ կոկիկ տան առաջ կանգ առավ։ Այստեղ, միստր Բրաունլոյի կարգադրությամբ փոքրիկ հիվանդի համար իսկույն անկողին պատրաստեցին և Օլիվերին հոգածությամբ պառկեցնելով դրա մեջ, սկսեցին անսահման խանդաղատանքով խնամել նրան։ Խե՜ղճ երեխա, նման հոգատարություն նա կյանքում երբերք երբեք չէր տեսել։
Բայց Օլիվերը օրերով անգիտակ մնաց իր նոր բարեկամների կողմից իրեն ցույց տրված այդ բարեսիրտ վերաբերմունքին։ Արևը շատ ու շատ անգամ շողաց երկնքում և անհետացավ հորիզոնից, ապա նորից շողաց և նորից անհետացավ, բայց տղան, տենդի սաստկությունից ուշակորույս, տակավին հյուծվում ու սպառվում էր։ Որդը այնպիսի համառությամբ չի կարող ավերել անկենդան դիակը, ինչպիսի համառությամբ այդ դանդաղորեն սողացող կրակը քայքայում էր կենդանի մարմինը։
― Ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էի, միսիս Բեդվին, ― ասաց բժիշկը։ ― Շատ բնական է, որ ծարավ լինի։ Կարող եք մի քիչ թեյ տալ, և կարմրացրած հաց առանց կարագի։ Նրան շատ տաք չպահեք, բայց միևնույն ժամանակ զգույշ եղեք, որ չմրսի․ կբարեհաճեի՞ք այս բոլորն անել։
Պառավ լեդին խոնարհաբար գլխով արեց։ Ապա բժիշկը զովացուցիչ ըմպելիքը ճաշակելուց և որակի մասին իր հավանությունը հայտնելուց հետո, շտապ մեկնեց։ Աստիճաննեից Աստիճաններից իջնելիս նրա կոշիկները ճռճռում էին, ինչպես այդ հատուկ է հարուստ ու անվանի մարդկանց ոտնամաններին։
Օլիվերը շուտով նորից քնեց։ Երբ զարթնեց, ժամը գրեթե տասներկուսն էր։ Պառավ լեդին, շատ գորովալից ձայնով բարի գիշեր մաղթելով, նրան հանձնեց մի գեր պառավ կնոջ հսկողությանը, որը հենց նոր էր եկել, կապոցի մեջ բերելով մի փոքրիկ աղոթագիրք և գիշերային մի մեծ թասակ։ Նա թասակը դրեց գլխին, աղոթագիրքը՝ սեղանին և Օլիվերին հայտնելով, որ եկել էր նրան հսկելու, աթոռը մոտեցրեց բուխարիկին ու սկսեց մրափել։ Մրափելիս նա մեկ տնքում էր, մեկ աթոռի վրայից դեպի առաջ ընկնելով և կոկորդում ինչ֊որ բան խցկվելով՝ ասես խեղդամահ էր լինում։ Այս ամենը սակայան նրա վրա ազդում էին միայն այն չափով, որ նա քիթը շատ ուժեղ շփում էր և ապա նորից հանգիստ մրափում։
― Ճիշտն ասած՝ չգիտեմ, ― պատասխանեց Օլիվերը, աչքերը կտավից չհեռացնելով, ― այնքան քիչ նկարներ եմ տեսել, որ հազիվ թե իմանամ։ Որքա՜ն գեղեցիկ, քնքուշ դեմք ունի այս լիդին։
― Ա՜հ, ― ասաց պառավ լեդին, ― արվեստագետները միշտ էլ լեդիներին բնականից ավելի սիրուն են նկարում, այլապես նրանք հաճախորդներ չէին ունենա, փոքրիկս։ Այն մարդը, որը լուսանկարչական մեքենան է հնարել, պետք է իմանար, որ դրանով երբեք հաջողություն ձեռք չի բերի, քանի որ դա բնականի ճշգրիտ ընդորինակումն ընդօրինակումն է, շատ ճիշտ ընդորինակումըընդօրինակումը, ― ասաց պառավ լեդին իր սրամտության վրա սրտանց ծիծաղելով։
― Ուրեմն դա դիմանկա՞ր է, տիկին, ― հարցրեց Օլիվերը։
― Ո՞ւմ դիմանկարն է, ― հարցրեց Օլիվերը։
― Օ՜, ճիշտն ասած՝ չգիտեմ, սիրելիս, չգիտեմ, ― պատասխանեց պառավ լեդին զվարթ տրամադրությամբ։ ― Կարծում եմ ո՛չ դու, ո՛չ էլ ես նրան չենք ճանաչում։ Ինչպես երևում է դու հապշտակված հափշտակված ես այդ նկարով։
― Այնքա՜ն, այնքա՜ն չքնաղ է, ― պատասխանեց Օլիվերը։
Երբ Ստահակը և նրա արժանավոր ընկեր Վարպետ Բեյթսը միացան Օլիվերին հետապնդողների խմբին, նրանք լցվեցին մեծ հարգանքի զգացումով դեպի իրենց անձը, քանի որ միստր Բրաունլոյի անհատական սեփականությունը յուրացնելուց հետո նրանց հաջողվել էր մարդկանց ուշադրությունը շեղել այլ կողմ։
Եվ քանի որ իսկական անգլիացին ամենից առաջ և ամենամեծ պարծանքով կառչում է իր քաղաքացիական և անհատական ազատություններին, հազիվ թե անհրաժեշտ լինի ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ստահակի և Վարպետ Բեյթսի այսպիսի վարմունքը պետք է նրանց բարձրացներ բոլոր հասարակական գործիչների և հայրենասերների աչքում։ Այդ երևույթը որոշ չափով կարդարացներ նաև նրանց անձնական ապահովության և անվտանգության մասին ունեցած մտահոգությունը, որը հաստատվում, ամրապնդվում է օրենսգրքով և որը որոշ խորիմաստ ու ողջախոհ փիլիսոփաների կողմից ընդունված է որպես բնության բոլոր արարքների, բոլոր գործերի հիմքը։ Այս փիլիսոփաները շատ իմաստուն կերպով բնության օրինաչափությունները դարձրել են տեսություն, բայց նրա իմաստությունն ու հասկացությունը նրբորեն և գեղեցիկ կերպով գովաբանելով հանդերձ, բոլորովին անտեսել են այն ամենը, ինչ կապված է սրտի ազնվության և վեհ զգացմունքների հետ։ Վերոհիշյալ զգացմունքները, սակայն, ոչ մի կերպ չեն պատկանում իգական սեռի այս մեծագույն ներկայացուցչին, որը տիեզերական հավանությամբ ճանաչված է իր սեռակիցների անհամար թերություններից և տկարություններից բոլորովին ձերծ զերծ մի անձնավորություն։
Եթե ես ցանկանայի շարունակել իմ փաստարկումները այս նուրբ ու դժվարին կացության մեջ գտնվող երկու փոքրիկ ջենթլմենների վարքագծի հույժ փիլիսոփայական բնույթի մասին, ես անմիջապես առաջ կքաշեի այն փաստը (նույնպես արձանագրված այս պատմության նախորդող մասում), որ երբ ընդհանուր ուշադրությունը կենտրոնացավ Օլիվերի վրա, նրանք հրաժարվեցին հետապնդումից և անենակարճ ճանապարհով գնացին տուն։ Չնայած չեմ ուզում պնդել, որ առհասարակ հայտնի և իմաստուն գիտնականների սովորությունն է իրենց խոսքը կարճ կապել (իրականում նրանք ավելի շատ տրամադրված լինելով այն երկարացնել զանազան շատախոսություններով ու շեղումներով, նման են այն շեղումներին, որ հարբած մարդիկ մտքերի շատ ուժեղ հորձանքի ճնշման տակ հակամետ են իրենց թույլ տալ), այսուհանդերձ, ես ուզում եմ ասել, և շատ պարզորոշ ասում եմ, որ բազմաթիվ մեծ փիլիսոփաների անփոփոխ սովորությունն է իրենց տեսությունները գործադրելու մեջ ցուցաբերել մեծ իմաստություն և կանխատեսություն, խիստ միջոցներ ձեռք առնելով որևէ պատահականության դեմ, որը կարող է նվազագույն իսկ չափով վտանգավոր լինել իրենց համար։ Ուստի մեծ արդարություն գործելու համար դուք կարող եք փոքր֊ինչ անիրավություն թույլ տալ և կարող եք օգտագործեք որևէ միջոց, որ նպատակը կարդարացնի։ Սահմանել արդարության կամ անիրավության չափանիշը, կամ երկուսի միջև եղած տարբերությունը, դա ամբողջությամբ թողնվում է դրանով շահագրգռված փիլիսոփաների հայեցողությանը, որպեսզի նա հստակ և անկողմնակալ կերպով վճռի ու տնօրինի։
Երկու տղաները միայն այն ժամանակ համարձակվեցին կանգ առնել, երբ մեծ արագությամբ վազելով լաբիրինթոսանման փողոցների և բակերի միջով, շնչակտուր թաքնեվեցին թաքնվեցին ցածր ու մթին մի կամարակապ դարպասի տակ։ Այստեղ փոքր֊ինչ հանգստանալուց հետո Վարպետ Բեյթսը, ցնծության ճիչերով և բարձրաձայն քրքջալով, իրեն գցեց մի տան շեմքին և սկսեց թավալվել։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց Ստահակը։
==Տասներեքերորդ գլուխ==
Ուշիմ ընթերցողը ծանոթանում է մի քանի նոր դեմքերի, և այս առնչությամբ այս պատմությանը վերաբերող զանազան հաճելի նյութեր են շոշափվումշոշափվում։