― Ա՜հ, ինչ սրամիտն ես, սիրելիս․ դու իմ տեսած բոլոր աղջիկներից ամենասրամիտն ես, ― ասաց Հրեան, նրա ծոծրակը շոյելով։ ― Ւսկապես, հենց Օլիվերի մասին էլ ուզում էի խոսել։ Հա՛, հա՛, հա՛։
― Իսկ ի՞նչ ես ուզում ասել նրա մասին, ― հարցրեց Աայքսը։Սայքսը։
― Նա քո ուզած տղան է, սիրելիս, ― պատասխանեց Հրեան խռպոտ փսփսոցով։ Ապա մատը դրեց քթին, և դեմքին տարածվեց մի գարշելի ժպիտ։
― Իսկ ինչի՞ց դրդված այդքան մեծ հոգածություն ես ցուցաբերում մի լակոտի հանդեպ, երբ գիտես, որ հիսունից ավելի տղաներ ամեն գիշեր թափառում են Քամըն Գարդընի շրջակայքում, և դու կարող ես նրանցից որևէ մեկին ջոկել, ― իր սիրելի բարեկամի վրա սաստիկ գոռալով ասաց Սայքսը։
― Որովհետև նրանք ինձ համար պիտանի չեն, սիրելիս, ― փոքր֊ինչ շփոթված պատասխան տվեց Հրեան, ― որովհետև այդպիսիներին վերցնել ձեռնտու չէ։ «Ծուղակն ընկնելու» դեպքում նրանց արտաքին երևույթը իսկույն կմատնի իրենց, և ես ամեն ինչ կկորցնեմ։ Իսկ եթե այս տղայի հետ վերաբերվեմ պատշաճ ձևով, ես կհասնեմ այնպիսի հաջողությունների, որ նրանցից քսանի օգնությամբ չէի հասնի։ Բացի այդ, ― ինքնավստահությունը վերագտնելով ասաց Հրեան, ― երբ նրան հաջողվի նորից փախչել, նա կմատնի մեզ, ուստի նա պետք է անպայման նույն նավով ճամբորդիճամփորդի, ինչպես մենք։ Ինչ փույթ, թե ինչպես հայտնվեց այնտեղ։ Բավական է, որ նա մասնակից լինի մի գողության․ ահա միակ բանը, որ հարկավոր է ինձ։ Իսկ մի՞թե սա ավելի նախընտրելի չէ, քան այն, որ հարկադրվենք խեղճ փոքրիկ տղային մեջտեղից վերացնել, որը և վտանգավոր կլիներ, և մեր գործը կտուժեր։
Միստր Սայքսը Ֆեգինի մարդասիրական զգացումների նկատմամբ իր զզվանքը արտահայտող ինչ֊որ նախատական խոսքեր էր ծոր տալիս, երբ միսս Նենսին ընդհատեց նրան հարցնելով․
― Օլիվերը քնա՞ծ է, ես ուզում եմ նրա հետ խոսել, ― անմիջապես հարցրեց Հրեան աստիճաններով իջնելիս։
― Վաղուց է քնել, ― պատասխանեց Ստահակը, մի ինչ֊որ պինդ փակված սենյակի դուռը բաց անելով։ ― Այա Ահա այստեղ է նա։
Տղան խոր քնած էր հատակին դրված մի խշտյակի վրա։ Սենյակի օդը հեղձուցիչ էր․ անձկություն ու թախիծը ծանր նստել էին նրա դեմքին և նա գունատ էր, ինչպես մահը։ Մահը ոչ այնպես, ինչպես ներկայանում է մեզ պատանքի ու դագաղի մեջ, այլ մահը այն տեսքով, որ ընդունում է, երբ մատաղ ու գողտրիկ հոգին դեռ նոր է սլացած լինում երկինք, և երկրի ապականված օդը դեռևս եղծանած չի լինում նրա կավե պատյանը։
― Այնտեղ մշտապես թողնելո՞ւ համար, տեր իմ, ― հարցրեց Օլիվերը անհանգստությամբ։
― Ո՛չ, սիրելիս, մշտապես թողնելու համար չեն տանում, ― պատասխանեց Հրեան։ ― Մենք չենք ցանկանա կորցնել քեզ։ Մի՜ Մի՛ վախենա, Օլիվեր, դու նորից մեզ մոտ ես գալու։ Հա՛, հա՛, հա՛։ Մենք այնքան էլ անգութ չենք, որ հրաժարվենք քեզնից, սիրելիս։ Օ՜հ, ո՛չ, ո՛չ։
Ծերունին, որ կրակի վրա թեքված հաց էր կարմրացնում, այսպես զվարճաբանելիս՝ շուռ եկավ և ինքնագոհ ծիծաղեց, ասես Օլիվերին հասկացնելու համար, թե ինքը գիտեր, թե առիթը ներկայանալու դեպքում Օլիվերը մեծ ուրախությամբ կփախչեր այդտեղից։
Հրեան ուսի վրայից նայելով տղային գնաց դեպի դուռը։ Հանկարծ կանգ առավ և նրա անունը տվեց։
Օլիվերը նայեց նրան։ Ծերունին մոմը ցույց տալով՝ լռուցյամբ լռությամբ հասկացրեց վառել։ Երեխան հնազանդվեց և երբ մոմակալը դրեց սեղանին, նա տեսավ, որ Հրեան, հոնքերը կիտած ու սևեռուն հայացքավ, սենյակի մութ անկյունից իրեն էր նայում։
― Զգո՜ւյշ կաց, Օլիվե՜եր, զգո՜ւյշ կաց, ― աջ ձեռքը սպառնական թափ տալով ասաց ծերը։ ― Նա բիրտ մարդ է և արյուն թափելուց բոլորովին չի խուսափում։ Ինչ էլ որ պատահի, մի առարկիր նրան և կատարիր ինչ որ նա կհրամայի քեզ։ Զգո՜ւյշ։ Վերջին բառը հատկապես ուժեղ շեշտելով, նրա դեմքի վրա աստիճանաբար ուրվագծվեց դժոխային մի ժպիտ, և գլուխը խորհրդավոր թափահարելով՝ դուրս եկավ սենյակից։
Ծերունու գնալուց հետո Օլիվերը գլուխը առավ ձեռքերի մեջ և սարսափից դողացող ստրով սկսեց խորհրդածել իր լսածների մասին։ ՄտածելըՎերջին բառը հատկապես ուժեղ շեշտելով, սակայն, ավելի ու ավելի շփոթեցրեց նրան, և նա ոչ նրա դեմքի վրա աստիճանաբար ուրվագծվեց դժոխային մի կերպ չկարողացավ իմանալժպիտ, Հրեայի խոսքերի իմաստը և նրանց խորքում թաքնված գաղտնիքների էությունը։գլուխը խորհրդավոր թափահարելով՝ դուրս եկավ սենյակից։
Ծերունու գնալուց հետո Օլիվերը գլուխը առավ ձեռքերի մեջ և սարսափից դողացող սրտով սկսեց խորհրդածել իր լսածների մասին։ Մտածելը, սակայն, ավելի ու ավելի շփոթեցրեց նրան, և նա ոչ մի կերպ չկարողացավ իմանալ Հրեայի խոսքերի իմաստը և նրանց խորքում թաքնված գաղտնիքների էությունը։ Օլիվերը գտնում էր, որ եթե իրեն ուզում էին ուղարկել Սայքսի մոտ որևէ վատ նպատակի համար, այդ նույն նպատակը կարելի էր իրագործել նաև այստեղ՝ Ֆեգինի մոտ։ Երկար խորհրդածելուց հետո եկավ այն եզրակացության, որ իրեն ընտրել էին ավազակի մոտ ինչ֊որ հասարակ ծառայություններ մատուցելու, մինչև այն ժամանակ, երբ իրենից ավելի հարմար մեկը կճարեին։ Խեղճը այնքան էր սովոր տառապանքի և այժմյան պայմաններում այնքան էր տառապել, , որ իր վիճակի որևէ կերպ փոփոխության ենթարկվելու պարագան հազիվ թե սուր կերպով ներգործեր նրա վրա։
Հետևաբար, մի քանի րոպե այսպես մտորելուց հետո խոր հառաչանքով վեր կացավ, մոմի պատրույգը մաքրեց և վերցնելով Հրեայի տված գիրքը՝ սկսեց կարդալ։
Սկզբում, կարդալու մտադրություն չունենալով, անտարբերությամբ թերթեց էջերը, բայց պատահելով մի հատվածի, որն իր ուշադրությունը գրավեց, իսկույն տարվեց հատորի ընթերցանությամբ։ Դա պատմում էր հայտնի ոճրագործների կյանքի ու դատավարությունների մասին, և նրա էջերը երկար գործածությունից մաշվել ու կեղտոտվել էին։ Դա պատմում էր քստմնելի ոճիրների մասին, որ մարդու արյունը սառեցնում էր երկաներում։ երակներում։ Դա պատմում էր ճամփաների եզրերին կատարված գաղտնի մարդասպանությունների մասին, խորունկ փոսերի ու ջրհորների մեջ գցված դիակների մասին, որոնք չնայած շատ խորն էին թաղված, բայց տարիներ հետո վերջապես հայտնաբերվել էին, և նրանց տեսքը այնքան էր սարսափեցրել մարդասպաններին, որ այդ արհավիրքի սաստկության մեջ նրանք խոստովանել էին իրենց հանցապարտ լինելը և իրենց հոգեկան տառապանքներին վերջ տալու համար աղաղակներով կախաղան էին հայցել։ Դա պատմում էր նաև այն մարդկանց մասին, որոնք խուլ գիշերին, անկողիններում պառկած ժամանակ անձնատուր լինելով (իրենք էին այդպես վկայում), իրենց մեղսալից խորհուրդներին, կատարել էին այնպիսի ահեղ սպանություններ, որոնց մասին մտածելն անգամ մարդուն սարսուռ կպատճառեր։ Ահավոր նկարագրությունները այնպիսի վառ գույներով էին պատկերված, որ գրքի դեղնած էջերը ասես վառվում էին հրակարմիր արյունով, և գրված բառերը այնքան սահմռկեցուցիչ էին, ասես մեռած հոգիները անդրշիրիմյան ձայներով շշնջում էին նրա ականջին։
Սաստիկ զարհուրած, տղան փակեց գիրքը և դեն գցեց։ Ապա ծունկի գալով ջերմեռանդորեն աղոթեց աստծուն, որ ինքը երբեք չգտնվի նման արարքների մեջ, և թող նախախնամությունն այնպես կամենար, որ իսկույն մեռներ, քան որևէ կերպ մասնակից լիներ այսպիսի քստմնելի ոճիրների։ Աստիճանաբար նա հանդարտվեց և դողդողուն ձայնով դարձյալ աղերսեց, որ երկինքը փրկեր իրեն սպառնացող վտանգից և եթե որևէ օգնություն հասնելու էր մի խեղճ, անտեր երեխայի, որը կյանքում բարեկամի ու հարազատի սեր չէր զգացել, թող այդ հասներ այժմ, այս ճակատագրական պահին, երբ ինքը, լքված ու միայնակ, կանգնած էր անօրինականությունների ու ոճիրների այս քաոսային աշխարհում։
Միստր Սայքսի խառնվածքը ունեցող մարդու համար գնահատանքի արտասովոր արտահայտություն էր դա։ Հետևաբար, Նենսին, մեծապես գոհ այս բացառիկ ջերմ ընդունելությունից, սրտագին ողջունեց նրան։
― Լուսակը Թոմի հետ տուն էր գնացել, ― նկատեց Սայքսը, երբ վերև բարձրանալով նրանց ճանապարհն էր լուսավորում։ ― Եթե այստեղ լիներ, կխնագարեր կխանգարեր մեզ։
― Ճիշտ է, ― հաստատեց Նենսին։
― Ուրեմն լակոտին բերեցիր, ― երեքով սենյակ մտնելուց և դուռը ծածկելուց հետո ասաց Սայքսը։
― Ակո՛Այո՛, բերեցի, ահա տե՛ս, ― պատասխանեց Նենսին։
― Ճանապարհին լավ պահե՞ց իրեն, ― հարցրեց Սայքսը։
― Ուրեմն, ― ասաց ավազակը, Օլիվերի դաստակից պինդ բռնելով և ատրճանակը այնքան մոտեցնելով, որ հրափողը համարյա կպավ նրա քունքին, և տղան ակամա ցնցվեց, ― եթե ճանապարհին համարձակվես անգամ մի բառ արտասանել, բացի այն դեպքից, երբ ինքս քեզ հետ կխոսեմ, այս ատրճանակի պարունակությունը կդատարկվի քո գխի մեջ առանց նախազգուշացման։ Ուստի, եթե անպայման մտադրվել ես խոսել առանց թույլտվության, նախապես աղոթիր։
Ազդարարությունը ավելի տպավորիչ դարձնելու համար միստր Սայքսը սպառնագին նայեց Օլիվերին, ապա շարունկեց․շարունակեց․
― Որքան գիտեմ, եթե իրոք որևէ վտանգ պատահի, քեզնով հետաքրքրվող կամ քո ճակատագրով մտահոգվող մարդ չկա, հետևաբար, ես ոչնչով պարտավոր չէի այսքան ձանձրույթ հանձն առնել և այս ամենը բացատրել քեզ, եթե դա քո օգտի համար չլիներ։ Լսո՞ւմ ես։
Նենսին նշանակալից նայեց Օլիվերին և, ասես հոնքերի թեթև շարժումով կամենալով հասկացնել նրան, որ ուշադիր լսի իրեն, ասաց․
― Ամփոփելով այդ բոլորը, Սայքս, դու ուզում ես ասել, որ եթե Օլիվերը որևէ կերպ խանգարի քո գործը, դու ատրճանակով կկրակես ուղիղ նրա գլխին և միանգամ ըդմիշտ ընդմիշտ վերջ կտաս մատնություն անելու նրա ցանկությանը։ Դրանով դու քեզ կախաղան բարձրանալու վտանգին կենթարկես նաև նրա համար, ինչպես որ, քո աշխատանքի բերումով, զանազան գործերի համար դու այդ վտանգին ընդառաջ ես գնում քո ամբողջ կյանքում։
― Ա՛յ այդպես, ― աղջկա ասածին հավանություն տալով նկատեց Սայքսը։ ― Կանայք միշտ էլ ավելի քիչ բառերով կարող են արտահայտել իրենց միտքը, բացառությամբ, երբ ջղագրգռվում են։ Իսկ այդպիսի ժամանակ այնքան են երկարաբանում, որ նրանց խոսքերին վերջ չկա։ Ուրեմն, քանի որ լակոտը լրիվ ծանոթ է մեր պայմանին, մի բան ուտենք և, նախքան ճանապարհ ընկնելը, մի փոքր հանգստանանք։