― Քո գործով էի զբաղված, սիրելի՛ս, ― պատասխանեց Հրեան, շփոթված նայելով իր զրուցակցին և քայլերը դանդաղեցնելով։ ― Ամբողջ գիշերը քո գործով էի զբաղված։
― Օ՜հ, իհա՜րկե, ― քմծիծաղ տվեց անծանոթը։ ― Ւսկ Իսկ ի՞նչ դուրս եկավ դրանից։
― Ո՛չ մի լավ բան, ― պատասխանեց Հրեան։
― Ինձ թվում է, որ նրա այդ թերությունը գնալով խորանում է, ― նկատեց տարեց կինը։
― Շատ աններելի է, եթե նա ճանապարհին զվաղվել զբաղվել է ուրիշ տղաների հետ խաղալով, ― ասաց դեռատի լեդին ժպտալով։
Ըստ երևույթին, միստր Ջայլսը ևս մտածում էր ժպտալու պատշաճության մասին, երբ պարտեզի դարպասի առջև կանգ առավ մի բաց կառք։ Կառքի միջից դուրս թռավ ինչ֊որ գեր ջենթլմեն, վազեց դեպի դուռը, առեղծվածային ճարպկությամբ տուն մտնելով՝ խուժեց սենյակ և նախաճաշի սեղանի հետ մեկտեղ միստր Ջայլսին էլ համարհա համարյա շուռ տալով՝ բացականչեց․
― Ես կյանքումս այսպիսի բան չէի լսել, իմ թանյագի՛ն թանկագի՛ն միսիս Մեյլի, տե՜ր աստված, այն էլ խուլ գիշերով, երբեք այսպիսի բան չէի լսել։
Ապա ցավակցական խոսքերով գեր ջենթլմենը թոթվեց երկու լեդիների ձեռքերն և, նստելով մի աթոռի, հարցրեց, թե ինչպես են իրենց զգում։
― Երևի վախից լեղաճաք եղաք, ուղղակի լեղաճաք, ― ասաց գեր ջենթլմենը։ ― Ի՞նչու ինձ չտեղեկացրիք։ Տե՜ր աստված, իմ սպասավորը անմիջապես այստեղ կգար, նմանապես և ես։ Ուրախությամբ կգար նաև իմ օգնականը կամ մեկը նման պարագաներում։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։ Այդքան անակնկալ։ Եվ այն էլ խուլ գիշերով։
Բժշկին մտահոգում էր հատկապես այն պարագան, որ գողությունը կատարվել էր անակնկալ կերպով, և այն էլ խուլ գիշերին, կարծես կողոպուտով զաբղվող զբաղվող ջենթլմենների մոտ ընդունված սովորություն էր իրենց գործողությունները կատարել ցերեկը, ենթակաների հետ նամակով նախորոք նախօրոք պանյմանավորվելով։
― Իսկ դո՞ւք, միսս Ռոզ, ― ասաց բժիշկը դիմելով դեռատի լեդիին, ― ես․․․
― Պատի՞վ, ― ասաց բժիշկը, ― չգիտեմ, գուցե խոհանոցից գողի վրա կրակելը նույնքան պատվաբեր է, որքան հակառակորդին սպանելը տասներկու քայլ հեռավորության վրա։ Պատկերացրու, որ նա կրակել է օդում, իսկ դու մենամարտել ես, Ջայլս։
Միստր Ջայլսը, որը հարցի նկատմամբ այդպիսի թեթև վերաբերմունքը համարում էր իր համբավը նսեմացնելու շատ անիրավ փորձ, ականածանքով ակնածանքով պատասխանեց, որ իր նամնների նմանների գործը չէր դատողություններ անել այդ խնդրի շուրջ, սակայն, իր կարծիքով, դա կատակ չէր հակառակ կողմի համար։
― Աստվա՜ծ իմ, ճիշտ է, ― ասաց բժիշկը, ― իսկ նա որտե՞ղ է։ Առաջնորդեցե՛ք նրա մոտ։ Միսիս Մեյլի, իջնելիս դարձյալ կայցելեմ ձեզ։ Ուրեմն, այս փոքրիկ պատուհանի միջով է նա անցել ձեզ մոտ, այո՞։ Բոլորովին անհավատալի է։
― Բայց այսքա՜ն վաղ հասակում, ― պնդեց Ռոզը։
― Իմ սիրելի փոքրիկ լեդի, ― գլուխը վշտահար թափահարելով ասաց վիրաբույժը, ― ոճիրը, ինչպես մահը, սահմանված չէ միայն ծերերի և զառամյալների համար։ Ամենից դեռահասերն ու ամենից չքնաղները շատ հաճախ նրա ընտրայլ ընտրյալ զոհերն են։
― Բայց դուք կարո՞ղ եք, օ՜հ, դուք իսկապես կարո՞ղ եք հավատալ, որ այս վտիտ տղան կամավոր մեղսակիցը եղած է հասարակության ամենանողկալի տականքը հանդիսացող այդ ոհմակին։
― Բայց նույնսիկ եթե նա ընկել է մոլության մեջ, ― շարունակեց Ռոզը, ― մտածեք, թե որքան փոքր է նա, մտածեք, որ գուցե նա մայրական գուրգուրանք երբեք չի տեսել և կամ զրկված է եղել ընտանեկան հարկի հոգատարությունից։ Մտածեցեք, որ գուցե վատ վերաբերմունքը, ծեծը կամ հացի պահանջը նրան մղել են միանալու այնպիսի մարդկանց, որոնք հարկադրել են նրան մեղանչելու։ Մորաքույր, սիրելի մորաքույր, հանուն գթության, մտածեցեք այդ բոլորի մասին, քանի դեռ ուշ չէ և մի թողեք, որ խեղճ, հիվանդ երեխային քարշ տան բանտերը, ուր, անշուշտ, նրան ուղղելու մեր բոլոր հույսերը անվերադարձ կկորչեն։ Գիտեք, որ ձեր բարության և հոգածության շնորհիվ ես ծնողների չգոյությունը երբեք չեմ զգացել, մինչդեռ կարող էի նույնպիսի անտեր ու անօգնական վիճակում լինել, ինչպես այս խեղճ երեխան, ուստի գթացեք նրան քանի դեռ ուշ չէ։
― Հոգյա՜կ իմ անգին, ― արտասվող աղջկան իր կրծքին սեղմելով՝ ասաց պառավ լեդին, ― դու կարծում ես նրա մազի մի թելին իսկ կդիչեի՞։կդիպչեի՞։
― Ոչ, ― պատասխանեց Ռոզը անձկությամբ։
― Ոչ մի այլ միջոց գույություն չունի, հավատացե՛ք ինձ, ― պատասխանեց բժիշկը։
― Այդ դեպքում իմ մորաքույրը բացարձակ լիազորում է ձեզ, ― ասաց Ռոզը արցունքների միջից ժպտալով։ ― Բայց նրանց հետ պետք եղածիծ եղածից ավելի խիստ չվարվեք, խնդրում եմ։
― Միսս Ռոզ, դուք այնպես եք կարծում, որ բացի ձեզնից այսօր ամեն մարդ տրամադրված է կարծրասիրտ լինել, ― վրա բերեց բժիշկը։ ― Ես կցանկանայի, որ առաջին իսկ արժանավոր երիտասարդի առաջարկության հանդեպ դուք գտնվեիք նույնքան զգայուն հոգեկան վիճակում, ինչպես այժմ, և երանի թե ես լինեի այնպիսի տարիքի, որ կարողանայի տեղնուտեղը օգտվել այդ բարեպատեհ առիթից։
― Խեղճ Բրիտըլզի նման դուք ևս մի չափահաս երեխա եք, ― ասաց Ռոզը շիկնելով։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց բժիշկը սրտանց ծիծաղելով, ― դա այնքան էլ դժվարին հարց չէ։ Բայց վերադառնանք այս տղային։ Մեր համաձայնության կարևոր կետին դեռ չենք հաել։ հասել։ Երևի, նա մոտավորապես մի ժամից կզարթնի։ Թեպետ ես ներքևում գտնվող այդ թանձրամիտ ոստիկանին ասել եմ, որ նրա հետ խոսել կամ նրան տեղից շարժել չի կարելի, որովհետև նա կարող է մահանալ, այնուամենայնիվ, ինձ թվում է, թե մենք կարող ենք հանգիստ զրուցել նրա հետ առանց նրան վտանգելու։ Ուրեմն լսեցե՛ք իմ պայմանը։ Այժմ ես նրան հարցաքննելու եմ ձեր ներկայությամբ։ Եթե իր ասածներից կարողանամ ձեզ ապացուցել, որ նա իսկապես բոլորովին ընկած նկարագրի տեր մի տղա է (իսկ դա ավելի քան հավանական է), այդ դեպքում նա կթողնվի իր բախտին, կամ ամեն պարագայի տակ գոնե ես կհրաժարվեմ նրա հետ որևէ առնչություն ունենալուց։
― Օ՜հ, ո՛չ, մորաքույր, ― թախանձեց Ռոզը։
Քնքուշ էին Օլիվերին խնամող ձեռքերը այդ գիշեր, և գեղեցկությունը և առաքինությունը հսկեցին նրան իր քնի մեջ։ Նա անդորր էր ու երջանիկ և կարող էր մեռնել առանց տրտնջալու։
Այդ խիստ երկար տեսակցությունից անմիջապես հետո բժիշկը, աչքերը սրբելով և բոլորին էլ նրբազգացության համար մեղադրելով, միստր Ջայլսի վրա գրոհելու համար շտապեց ներքև։ Միջանցքներում ու սենյակներում ոչ ոքի չգտնելով և մտածելով, որ գուցե խոհանոցում կարող էր ավելի լավ արդյունքի հասնել, նա իսկույն ուղղվեց դեպի խոհանոց։
Սպասավորների խորհրդարանի այդ համեստ բաժանմունքում հավաքվել էին սպասուհիները, միստր ԲրիտըլղըԲրիտըլզը, միստր Ջայլսը, թիթեղագործը (որը հատուկ հրավեր էր ստացել իր մատուցած ծառայությունների համար օրվա մնացած մասը կերուխումով անցկացնելու) և ոստիկանը։ Վերջին ջենթլմենը ուներ մի մեծ ցուպ, մեծ գլուխ, մեծ քիթ, մեծ բերան, մեծ աչքեր ու մեծ կիսակոշիկներ, և այնպես էր երևում, կարծես թե բավականին մեծ քանակությամբ գարեջուր էր խմել, և իրոք այդպես էր։
Նախորդ գիշերվա արկածները դեռևս վեճի առարկա էին, քանի որ, երբ բժիշկը ներս մտավ, միստր Ջայլսը հոխորտում էր իր քաջությունների մասին, իսկ միստր Բրիտըլզը, գարեջրի բաժակը ձեռքին, հաստատում էր իր մեծավորի ամեն մի խոսքը, նույնիսկ նրա խոսելուց էլ առաջ։
Բրիտըլզը և մյուս լեդիներն ու ջենթլմենները այն բարի վերաբերմունքի համար, որ միստր Ջայլսը ցուցաբերել էր իրենց հանդեպ, շնորհակալության ինչ֊որ խոսքեր մրմնջացին։ Միստր Ջայլսը հովանավորի ձևով շուրջը նայեց, կարծես կամենալով ասել, թե ինքը նրանց երբեք չի լքի, եթե իրենց կարգին պահեն։
― Իսկ հիվանդը ինչպե՞ս է իրեն զգում, սըր, ― հարցրեց Ջայլսը։
― Այնքան էլ լավ չէ, ― պատասխանեց բժիշկը։ ― Կարծում եմ դուք ձեզ փորձանքի մեջ եք գցել, միստր Ջայլս։
― Հույս ունեմ, որ դուք չեք ուզում ասել, թե կմեռնի, սը՛ր, ― դողալով ասաց միստր Ջայլսը, ― այլապես ես կյանքում էլ երբեք երջանիկ չէի զգա ինձ։ Ես ոչ մի դեպքում որևէ մեկին չէի սպանի սը՛ր, ոչ մի դեպքում, ոչ էլ Բրիտըլզը այդպիսի բան կաներ։ Ես այդ բանը չէի անի, անգամ եթե քաղաքի ամբողջ արծաթն ու ոսկին ինձ խոստանային, սը՛ր։
― Հարցը այդ չէ, ― խորհրդավորությամն խորհրդավորությամբ ասաց բժիշկը։ ― Դուք բողոքակա՞ն եք, միստր Ջոյս։
― Այո, սըր, կարծում եմ բողոքական եմ, ― կակազեց միստր Ջայլսը չափազանց գունատվելով։
― Խնդրում եմ, ուշադիր լսեք պատասխանը, ոստիկան, ― ասաց բժիշկը ցուցամատը ծանրակշիռ թափ տալով, ապա խփելով իր քթարմատին, որպեսզի այդ արժանավոր ջենթլմենը ուշադրությունը կենտրոնացնի տրված պատասխանի վրա։ ― Գուցե շուտով մի ինչ֊որ բան կհայտնաբերվի։
― Ոստիկանը հնարավոր եղածի չափ իմաստուն տեսք ընդունելով, վերցրեց իր պաշտոնը հատկանշող գավազանը, որը անփութորեն դրված էր մի անկյունում։
― Ինչպես տեսնում եք, սա անձի իսկությունը հաստատող մի պարզ հարց է, ― ասաց բժիշկը։
Պատմում է մի ճգնաժամային կացության մասին