― Բարեհաճեցեք ինձ նայել, ― ասաց միստր Բամբըլը, աչքերը սևեռելով նրա վրա։ («Եթե նա դիմացավ այս հայացքին, ― ինքն իրեն ասաց միստր Բամբըլը, ― ապա էլ ոչ մի բան նրա համար սարսափելի չէ։ Չեմ հիշում որևէ դեպք, որ այս հայացքը ձախողված լինի աղքատների վերաբերմամբ։ Եթե հակառակը պատահի, ուրեմն իմ հեղինակությունը կորած է»)։
Գուցե փոքր֊ինչ լայն բացված աչքերը բավական էին թեթև սննդից անզոր դարձած ախքատներին աղքատներին սարսափեցնելու համար, կամ թերևս նախկին միսիս Քորնին հատկապես տոկունություն ուներ արծվային հայացքների դեմ, մենք այդ չգիտենք։ Հարցը կախված է յուրաքանչյուրի տեսակետից։ Իրողությունն այն է, սակայն, որ նա բոլորովին չընկրկեց միստր Բամբըլի խիստ հայացքի տակ և նույնիսկ մի քրքիջ արձակեց, որ կարծես թե կեղծ չէր։
Բոլորովին անսպասելի այս ձայնը լսելով, միստր Բամբըլը նախ չհավատաց իր ականջներին, ապա ապուշ կտրեց։ Բայց նա նորից թաղվեց խոր մտածմունքների մեջ և այդպես էլ մնաց իր տեղում, մինչև որ կողակցի ձայնը նորից գրավեց նրա ուշադրությունը և նա մեկ անգամ էլ սթափվեց։
Ուրեմն, նախկին միսիս Քորնին փորձել էր արցունքներով պաշտպանել իր թեզը, որովհետև դա ավելի հեշտ և նվազ տանջալի միջոց էր, քան ձեռքով հարվածելը․ բայց նա բոլորովին պատրաստ էր վերջին ձևը կիրառելու, ինչպես այդ բանում շուտով համոզվեց միստր Բամբըլը։
Որպես ապացույց դրան, միստր Բամբըլը մի խուլ շառաչ լսեց իր ականջին շատ մոտիկ, որից անմիջապես հետո գլխարկը թռավ սենյակի մյուս ծայրը։ Երբ այս նախապատրաստական միջոցառումը նրա գլուխը զրկեց ծածկից, ճարտար լեդին մի ձեռքով ամուր բռնեց նրա կոկորդից, իսկ մյուսով հարվածների ուժգին մի տարափ իջեցրեց այդ գլխի վրա։ Ապա պեսպիսության համար ճանկռեց նրա երեսը, փետեց մազերը և սահմանած լինելով այնքան պատիժ, որքան նա անհրաժեշտ համարեց տվայլ տվյալ հանցանքի համար, աղքատանոցի մեծավորին գցեց գետնին և նրան ասպարեզ կարդաց խոսել իր առանձնաշնորհումի մասին, եթե կհամարձակվեր։
― Վե՛ր կաց, ― ասաց միսիս Բամբըլը հրամայական եղանակով, ― վե՛ր կաց և հեռացի՛ր այստեղից, եթե չես ուզում, որ ծայրահեղությունների դիմեմ։
Միստր Բամբըլը, վախենալով, որ նոր հարձակում է սկսվելու, առանց մտածելու կիսատ մնացած նախադասության մասին, նետի արագությամբ դուրս թռավ սենյակից, մարտադաշտը թողնելով նախկին միսիս Քորնիի լրիվ տրամադրությանը։
Միստր Բամբըլը և՛ անակնկալի էր եկած, և՛ պարտված էր։ Նրա բնավորության մեջ որոշակիորեն շեշտված էր ուրիշներին սպառնալիքով վախեցնելու գիծը, և նա մեծ հաճույք էր զգում ստոր անգթություններ գործադրելուց, հետևաբար (ավելորդ է ասել) նա վախկոտի մեկն էր։ Սրանով չենք ուզում թերագնահատել միստր Բամբըլի արժանիքները, որովհետև բազմաթիվ պաշտոնական անձնավորություններ, որ շատերի հիացմունքի և հարգանքի առարկան են դարձած, նույնանման տկարությունների զոհեր են։ Ակնարկությունը, արդարև, արված է ավլի ավելի շուտ նրա օգտին, և մեր նպատակն է ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե նա իր պաշտոնին վայել ինչպիսի առավելություններով էր օժտված։
Բայց միստր Բամբըլի նվաստացման բաժակը տակավին չէր լցվել։ Աղքատանոցում մի փոքր շրջելով և կյանքում առաջին անգամ մտածելով, թե աղքատների համար սահմանված օրենքները իսկապես խիստ դաժան են, և իրենց կանացից կանանցից բաժանվող ու նրանց ծխի խնամքին թողնող տղամարդիկ, հանուն արդարության, ոչ թե պատժվելու են, այլ իբրև տառապյալներ վարձատրվելու են, միստր Բամբըլը հասավ մի սենյակ, որտեղ իգական սեռի պատկանող աղքատներից մի քանիսը սովորաբար զբաղվում էին ծխի սպիտակեղենը լվալու գործով և որտեղից այժմ խոսակցության ձայներ էին լսվում։
― Հը՜մ, ― ամբողջ իր բնածին արժանապատվությունը կոչ անելով ասաց միստր Բամբըլը։ ― Գոնե այս կանայք դեռևս կհարգեն իմ առանձնաշնորհումը։ Հե՜յ, հե՜յ։ Այս ի՞նչ աղմուկ եք բարձրացրել, լկտինե՛ր։
― Եվ այս ամբողջը երկու ամսվա ընթացքում, ― ասաց միստր Բամբըլը մռայլված։ ― Երկո՜ւ ամիս։ Երկու ամիս առաջ ես ոչ միայն իմ անձի տերն էի, այլև բոլորի իշխանավորը, գոնե ծխական աղքատանոցի սահմաններում, իսկ հիմա՛․․․
Այդ արդեն անտաելի անտանելի էր։ Միստր Բամբըլը ապտակեց այն տղային, որ բաց արեց դարպասը իր առջև (որովհետև մտքերի մեջ կորած՝ չէր նկատել, որ ելքի դուռն է հասել) և մտացիր դուրս եկավ փողոց։
Նա անցավ մի փողոցով, մտավ մի ուրիշը և միառժամանակ այդպես շրջելուց հետո նրա վշտի սաստկությունը փոքր֊ինչ մեղմացավ և, տրամադրությունը որոշ չափով փոխվելով, ծարավ զգաց։ Անցավ բազմաթիվ գինետներ և վերջապես կանգ առնելով մեկի առջև, որը գտնվում էր ինչ֊որ նրբանցքի մեջ, լուսամուտից մի հպանցիկ ակնարկ նետեց ներսը։ Բացի մեն֊մենակ նստած մի հաճախորդից, ոչ ոք չկար այնտեղ։ Այդ միջոցին սաստիկ անձրևելու պատճառով միստր Բամբըլը որոշեց ներս գնալ։ Վաճառասեղանի առջևով անցնելիս խմիչքի պատվեր տալով, նա ուղղվեց դեպի այն սենյակը, որ փողոցից տեսել էր։
Պանդոկի տերը ժպտաց, անհետացավ և քիչ հետո վերադարձավ մի գինու բաժակով, որից գոլորշի էր բարձրանում։ Երբ միստր Բամբըլը բաժակի պարունակությունից մի ումպ կուլ տվեց աչքերը ջրակալեցին։
― Այժմ լսե՛ք ինձ, ― դուռ ու լաուսամուտ լուսամուտ փակելուց հետո ասաց օտարականը։ ― Այսօր ես այստեղ եկա հատկապես ձեզ համար․ և այն դիպվածներից մեկի բերումով, որ սատանան երբեմն նետում է իր բարեկամների ճանապարհին, դուք ուղիղ այն սենյակը մտաք, որտեղ ես նստել էի և ձեր մասին էի մտածում։ Ինչ֊որ տեղեկություն է հարկավոր ինձ, և չնայած չնչին բան է իմ ուզածը, այնուամենայնիվ, ես այդ ձրիաբար չեմ պահանջում ձեզնից։ Նախ և առաջ վերցրեք սրանք։
Օտարականը խոսելիս սեղանի վրայով զգուշությամբ երկու ոսկի սահեցրեց դեպի իր զրուցակիցը, ասես չցանկանալով, որ դրանից առաջացած հնչյունները լսվեն դրսում։ Միստր Բամբըլը ոսկեդրամները ուշադիր զննեց և համոզվելով, որ կեղծ չեն, դրանք մեծ բավականությամբ բաճկոնի գրպանը դրեց։
Ծանր, հեղձուցիչ, մռայլ ամառային երեկո էր։ Ամպերը, որ թանձր շոգու զանգվածի վերածված՝ ամբողջ օրը սպառնագին կախվել էին երկրի վրա, սկսեցին վարար շիթերով թափվել, երբ միստր ու միսիս Բամբըլները գյուղաքաղաքի կենտրոնական փողոցից թեքվելով՝ ուղղվեցին դեպի մոտավորապես մեկ ու կես մղոն հեռավորության վրա գտնվող մի թաղամաս, որն իրենից ներկայացնում էր ցաքուցրիվ և ավերակ տների մի փոքրիկ գաղութ՝ կառուցված գետը եզերող ցածր ու վատառողջ ճահճի վրա։
Երկուսն էլ փաթաթված էիմ էին հնամաշ հանդերձանքի մեջ, որը հավանաբար ծառայում էր թե՛ անձրևից պաշտպանվելու և՛ թե իրենց վրա ուշադրություն չհրավիրելու կրկնակի նպատակին։ Ամուսնու ձեռքում կար մի լապտեր, որ դեռ վառված չէր։ Նա գնում էր մի քանի քայլ առջևից, ասես հնարավորություն տալով կնոջը իր ծանր հետքերով անցնելու, քանի որ ճանապարհը ցեխոտ էր։ Նրանք լուռ էին։ Միստր Բամբըլը երբեմն դանդաղեցնում էր քայլերը և ետ էր նայում, կարծես վստահ լինելու համար, թե իր կողակիցը գալի՞ս է հետևից։ Տեսնելով, որ կինը կրնկակաոխ հետևում է իրեն, նա կրկնապատկված արագությմաբ արագությամբ ընթանում էր առաջ։
Այն վայրը, դեպի ուր ուղղված էին նրանց քայլերը, շատ վաղուց ճանաչված էր որպես հայտնի սրիկաների բնակատեղի, որի բնակիչները օրինավոր աշխատանքով ապրելու դիմակի տակ, հիմանկանում հիմնականում զբաղվում էին ավարով ու ոճրագործությամբ։ Ողորմելի հյուղակների մի հավաքածու էր դա։ Տների մի մասը սարքված էր հում աղյուսներից, մյուս մասը՝ նավի փտած գերաններով և անխնամ ու խառնիճաղանջ ցրիվ էին եկած գետեզերքից ընդամենը մի քանի ոտք դեպի խորքը։ Այստեղ ու այնտեղ ընկած էին թիեր, պարանի կծիկներ, խորտակված ու ցեխի մեջ խրված նավակներ, և այդ ամենը առաջին հայացքից այն տպավորությունն էր թողնում, թե այս թշվառ հյուղակների բնակիչները զբաղվում են գետի հետ կապված որևէ գործով, բայց մի ակնարկ այդ առարկաների քայքայված ու անգործածելի վիճակի վրա հեշտությամբ մտածել կտար որևէ անցորդի, թե դրանք այնտեղ ցուցադրված են ավելի շուտ երևույթները փրկելու, քան իրոք գործածության մեջ լինելու պատճառով։
Այս խրճիթների կենտրոնում, հենց գետի եզրին, որտեղ վերևի հարկերը կախվում էին ջրի վրա, կար մի շինություն, որ նախկինում ինչ֊որ գործարան էր եղել։ Գուցե ժամանակին այդ գործարանը աշխատանք էր հայթայթել շրջակայքում գտնվող հյուղակների բնակիչներին։ Բայց այն վաղուց ավերակ էր դարձել։ Առնետը, որդը և խոնավությունը փտեցրել և թուլացրել էին այն փայտյա սյուները, որոնց վրա կանգնած էր գործարանը։ Շենքի մեծ մասը արդեն խրվել էր ջրի մեջ, մինչդեռ մնացածը, երերալով և թեքվելով գետի մթին հոսանքի վրա, ասես հարմար առիթի էր սպասում իր վաղեմի ընկերոջը հետևելու և իրեն էլ ենթարկելու նույն բախտին։
― Այդ ո՞րն է, ― հարցրեց տեսչուհին։
― Իրենց պատվի կորուստը, ― պատասխանեց Մոնքսը։ ― Հետևաբար, նույն օրենքի հիման վրա, եթե մի կին մեղսակից է ինչ֊որ գաղտնիքի, որը նրան կարող է կախաղան բարձրացնել կամ աքսորավայր ուղարկել, ապա ես ամենևին երկյուղ չունեմ, թե նա որևէ մեկին կարող է բանալ այդ գաղտնիքը։ Հականո՞ւմ Հասկանո՞ւմ եք, տիրուհի։
― Ո՛չ, չեմ հասկանում, ― պատասխանեց տեսչուհին՝ փոքր֊ինչ կարմրելով։
― Կարծեմ պարզ ասացի, ― պատասխանեց միսիս Բամբըլը։ ― Այնքան էլ մեծ գումար չէ։
― Մեծ գումար չէ՛․ և այն էլ մի չնչին գաղտնիքի համար, որ գուցե ասվելուց հետո ոչ մի արժեք չներկայացնի, ― անհանբերությանբ գոչեց Մոնքսը, ― և որը ավելի քան տասներկու տարի թաղված է եղել։
― Այդպիսի նյութերը լավ են պահպանվում և ընտիր գինու նման հաճախ իրենց արժեքը կրկնապատկում են, ― պատասխանեց տեսչուհին պահելով այն անվեհեր անտարբերությունը, որ ընդունել էր։ ― Իսկ գալուն թաղված մնալուն, ապա կան այնպիսի բաներ, որոնք թաղված են մնում տասներկու հազար կամ, մենք ի՞նչ գիտենք, գուցե և տասներկու միլիոն տարի, բայց որոնք վերջապես զարմանալի պատմություններ են բացահայտում։
― Վա՛ր նայեցեք, ― ասաց Մոնքսը լապտերը իջեցնելով վիհի մեջ։ ― Մի՛ վախենաք։ Ես ձեզ շատ հանգիստ կարող էի ցած գլորել, երբ դուք նստած էիք դրա վրա, եթե իմ նպատակը այդ լիներ։
Այս խոսքերից քաջալերված, տեսչուհին մոտեցավ վիհի եզրին, և նույնիսկ ինքը՝ միստր Բամբըլը,հետաքրքրությունից դրդված, խիզախեց նույն անել։ Անձրևից վարարած պղտոր ջուրը մոլեգին հորձանքով հոսում էր ներքևում և այնպիսի շռնդալից թափով էր խփում տիղմով ծածկված ցցերին, որ մյուս բոլոր ձայները խլանում էին այդ աղմուկի մեջ։ Ժամանակին ինչ֊որ ջրաղաց էր գոյություն ունեցել այնտեղ։ Փրփրած ու կատաղած հոսանքը բախվում էր մի շարք փտած սյուների և մեքենաների բեկորների (որոնք իզուր փորձում էին դրա գահավեժ ընթացքը կասեցնել) և, ասես ձերբազատված այդ արգելքներից, նորոգված թափով ընթանում էր առաջ։
― Եթե մի մարդու դիակ շպրտեք այնտեղ, ո՞ւր կհասնի մինչև առավոտ, ― ասաց Մոնքսը, լապտերը մթին վիհի մեջ ետ ու առաջ ճոճելով։