{{անավարտ}}
[[Պատկեր:Marx_Title_page_arm.jpg|400px|thumb|left|«ԿԱՊԻՏԱԼ»-ի I հատորի հայերեն հրատարակության շապիկը]][[Պատկեր:Marx_Title_page_germ.jpg|400px|thumb|left|«ԿԱՊԻՏԱԼ»-ի I հատորի գերմաներեն առաջին հրատարակության շապիկը]]
==ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ։ ԱՊՐԱՆՔ ԵՎ ՓՈՂ==
Եթե ապրանքի տվյալ տեսակը, օրին. բաճկոնները, ապրանքի մի ուրիշ տեսակի, օրին., կտավի համար, ծառայում է որպես համարժեք, եթե, այդպիսով բաճկոններն այն բնորոշ հատկությունն են ստանում, որ կտավի հետ անմիջաբար փոխանակելիության ձևի մեջ են գտնվում, ապա դրանով դեռևս ամենևին չի մատնանշվում այն համամասնությունը, որով բաճկոններն ու կտավը կարող են փոխանակվել իրար հետ։ Եթե կտավի արժեքի մեծությունը տրված է, հիշյալ համամասնությունը կախված է բաճկոնների արժեքի մեծությունից։ Բաճկոնն արդյոք համարժեք է, իսկ կտավը հարաբերական արժեք, թե՞ ընդհակառակը, կտավը համարժեք է, իսկ բաճկոնը հարաբերական արժեք, միևնույն է, բաճկոնի արժեքի մեծությունը ամեն դեպքում որոշվում է նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով, հետևապես, նրա արժեքի ձևից անկախ։ Բայց եթե ապրանքի բաճկոն ներկայացնող տեսակը արժեքի արտահայտության մեջ համարժեքի տեղն է գրավում, նրա արժեքի մեծությունը, որպես այդպիսին, ոչ մի արտահայտություն չի ստանում։ Դեռ ավելի՛ն. նա արժեքային հավասարման մեջ հանդես է գալիս միայն որպես տվյալ իրի որոշ քանակ։
Օրինակ. 40 արշ. կտավն «արժե» — ի՞նչ։— Երկու բաճկոն։ Որովհետև բաճկոն տեսակի ապրանքը այստեղ համարժեքի դեր է խաղում, և բաճկոն սպառողական արժեքը կանգնած է կտավի դեմ որպես արժեքի մարմնացում [Werthkörper] , ուստի բաճկոնների մի որոշ քանակն էլ բավական է՝ կտավի արժեքի մի որոշ մեծություն արտահայտելու համար: Ահա ինչո՛ւ երկու բաճկոնը կարող են արտահայտել 40 արշ. կտավի արժեքի մեծությունը, բայց նրանք երբեք չեն կարող արտահայտել իրենց սեփական արժեքի մեծությունը, բաճկոնների արժեքի մեծությունը։ Այս փաստի մակերեսային ըմբռնումը,— իբր թե արժեքային հավասարման մեջ համարժեքը միշտ մի որոշ իրի, մի որոշ սպառողական արժեքի սոսկ քանակի ձև ունի միայն,— մոլորեցրել է Բեյլիին և ստիպել է նրան, ինչպես և նրա նախորդներից ու հետնորդներից շատերին, արժեքի արտահայտության մեջ միայն քանակական հարաբերություն տեսնել։ Իրապես, ապրանքի համարժեքային ձևը արժեքի ոչ մի քանակական սահմանում չի պարունակում։
Առաջին առանձնահատկութունը, որն աչքի է ընկնում համարժեքային ձևը քննելիս , այն է, որ սպառողական արժեքը դառնում է իր հակադրության՝ արժեքի դրսևորման ձև։
Ապրանքի նատուրալ ձևը դառնում է արժեքի ձև։ Բայց, nota bene — B ապրանքի համար (բաճկոնի կամ ցորենի կամ երկաթի համար և այլն) այս quid pro quo-ն իրականանում է միայն այն արժեքային հարաբերության սահմաններում, որի մեջ է մտնում նրա հետ ամեն մի ուրիշ A ապրանք (կտավ և այլն),— միայն այդ հարաբերության շրջանակներում։ Քանի որ ոչ մի ապրանք չի կարող ինքն իրեն հարաբերել իբրև համարժեքի և, հետևապես, չի կարող իր բնական արտաքինը իր սեփական արժեքի արտահայտություն դարձնել, ուստի նա պետք է ուրիշ ապրանքի հարաբերի իբրև համարժեքի կամ մի ուրիշ ապրանքի բնական արտաքինը դարձնի արժեքի իր սեփական ձևը։
Սակայն հենց այստեղ էլ դադարում է անալոգիան։ Շաքարի մի գլխի քաշի արտահայտության մեջ երկաթը ներկայացնում է երկու մարմինների համար էլ մի ընդհանուր բնական հատկություն, այն է՝ նրանց ծանրությունը, այնինչ կտավի արժեքի արտահայտության մեջ բաճկոնը ներկայացնում է իրերի ոչ թե բնական հատկությունը, այլ նրանց արժեքը — զուտ հասարակական մի բան։
Քանի որ ապրանքի, օրինակ, կտավի արժեքի հարաբերական ձևն արտահայտում է նրա արժեքային կեցությունը որպես նրա մարմնից ու սրա հատկություններից բոլորովին տարբեր ինչ֊որ ինչ-որ մի բան, օրինակ, որպես «բաճկոնանման» մի բան, ուստի հենց ինքը՝ այդ արտահայտությունն արդեն ցույց է տալիս, որ նրա ետևում ինչ-որ հասարակական հարաբերություն է թաքնված։ Ճիշտ հակառակ բնույթ է կրում համարժեքային ձևը։ Չէ՞ որ սրա էությունը հենց այն է, որ ապրանքի տվյալ մարմինը, ասենք՝ բաճկոնը, տվյալ իրը՝ որպես այդպիսին, արժեք է արտահայտում, հետևաբար, հենց իր բնությամբ օժտված է արժեքի ձևով։ Ճիշտ է, այդ իրավացի է միայն այն արժեքային հարաբերության սահմաններում, որտեղ կտավ ապրանքը բաճկոն ապրանքին հարաբերում է որպես համարժեքի<ref>Այսպիսի հարաբերակցական սահմանումերն ընդհանրապես մի խիստ յուրահատուկ բան էն։ են։ Այս մարդը, օրինակ, թագավոր է միայն այն պատճառով, որ մյուս մարդիկ նրան վերաբերվում են որպես հպատակներ։ Այնինչ, նրանք, ընդհակառակը, կարծում են, թե իրենք հպատակներ են այն պատճառով, որ նա թագավոր է։</ref>։ Բայց որովհետև տվյալ իրի հատկությունները չեն ստեղծվում ուրիշ իրերի նկատմամբ նրա ունեցած հարաբերությամբ, այլ միայն դրսևորվում են այդպիսի հարաբերության մեջ, ուստի առաջ է գալիս այնպիսի պատկերացում, թե բաճկոնը իր համարժեքային ձևով, այլ ապրանքների հետ անմիջաբար փոխանակվելու իր հատկությամբ բնությունից է օժտված ճիշտ այնպես, ինչպես օժտված է ծանրությամբ կամ տաքություն պահելու հատկությամբ։ Այստեղից էլ առաջ է գալիս համարժեքային ձևի առեղծվածային բնույթը, որը տնտեսագետի բուրժուական -բիրտ հայացքը շանթում է միայն այն ժամանակ, երբ այդ ձևը նրա հանդեպ կանգնում է պատրաստի կերպարանքով — որպես փող։ Այն ժամանակ տնտեսագետը փորձում Է է օձիքն ազատել ոսկու և արծաթի միստիկական բնույթից, նրանց տեղը խցկելով ավելի պակաս շլացուցիչ ապրանքներ և ավելի ու ավելի նոր հաճույքով թվարկելով ապրանքային այն խաժամուժի ցուցակը, որն իր ժամանակին ապրանքային համարժեքի դեր է կատարել։ Նրա մտքով չի էլ անցնում, որ արժեքային ամենապարզ արտահայտությունը։ 20 արշին կտավը = 1 բաճկոնի, արդեն տալիս է համարժեքային ձևի առեղծվածի լուծումը։
Համարժեք ծառայող ապրանքի մարմինը միշտ հանդես է գալիս որպես մարդկային աբստրակտ աշխատանքի մարմնացում և միշտ էլ միևնույն ժամանակ որոշ օգտակար, կոնկրետ աշխատանքի արդյունք է։ Այսպիսով, այդ կոնկրետ աշխատանքը դառնում է մարդկային աբստրակտ աշխատանքի արտահայտություն։ Եթե, օրինակ, բաճկոնը ծառայում է ոչ ավելի, քան որպես մի իր, որի մեջ իրականացած է մարդկային աբստրակտ աշխատանքը, ապա դերձակի աշխատանքը ևս, որը փաստորեն իրականացած է բաճկոնի մեջ, ծառայում է որպես ոչ ավելի քան մարդկային աբստրակտ աշխատանքի իրականացման ձև։ Կտավի արժեքի արտահայտության մեջ դերձակի աշխատանքի օգտակարությունը նրանով չի արտահայտվում, որ նա շորեր, հետևապես,— նաև մարդիկ է պատրաստում, այլ նրանով, որ նա մի այնպիսի իր է արտադրում, որի մեջ մենք իսկույն տեսնում ենք արժեք, այսինքն՝ աշխատանքի այնպիսի խտացվածք, որը ոչնչով չի տարբերվում կտավի արժեքի մեջ առարկայացած աշխատանքից։ Արժեքի մի այդպիսի հայելի պատրաստելու համար դերձակությունն ինքը ուրիշ ոչինչ չպետք է արտացոլի իր մեջ, բացի ընդհանրապես մարդկային աշխատանք լինելու իր աբստրակտ հատկությունից։
Եվ այսպես, համարժեքային ձևի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ կոնկրետ աշխատանքն այստեղ դառնում է իր հակադրության, մարդկային աբստրակտ աշխատանքի դրսևորման ձև։
Բայց որովհետև այդ կոնկրետ աշխատանքը, դերձակությունը, այստեղ հանդես է դալիս որպես մարդկային տարբերազուրկ աշխատանքի պարզ արտահայտություն, ուստի նա այղ այդ ձևի մեջ նույնանման է մի ուրիշ աշխատանքի, կտավի մեջ պարունակված աշխատանքի հետ. այդ պատճառով էլ նա, չնայած որ ապրանքներ արտադրող ամեն մի աշխատանքի նման մասնավոր աշխատանք է, այնուամենայնիվ, նա անմիջականորեն հասարակական ձև ունեցող աշխատանք է։ Հենց այդ պատճառով էլ նա արտահայտվում է մի այնպիսի արդյունքի մեջ, որը կարող է անմիջաբար փոխանակվել մի ուրիշ ապրանքի հետ։ Այսպիսով, համարժեքային ձևի երրորդ առանձնահատկությունն այն է, որ մասնավոր աշխատանքը դառնում է իր հակադրության ձև, այսինքն՝ դառնում է անմիջականորեն հասարակական ձև ունեցող աշխատանք։
Համարժեքային ձևի այս վերջին երկու առանձնահատկությունները մեզ համար է՛լ ավելի շոշափելի կդաոնանկդառնան, եթե մենք դիմենք այն մեծ հետազոտողին, որն առաջին անդամ անգամ վերլուծել է արժեքի ձևը, մտածողության այնքան բազմաթիվ ձևերի, հասարակական ձևերի ու բնության ձևերի հետ միասին։ Ես նկատի ունեմ Արիստոտելին։
Ամենից առաջ Արիստոտելը միանգամայն պարզ մատնանշում է, որ ապրանքի փողային ձևը արժեքի պարզ ձևի, այսինքն՝ մի ապրանքի արժեքը ամեն մի այլ ապրանքի արժեքով արտահայտելու հետագա զարգացումն է միայն. իրոք, նա ասում է.
«5 անկողինը = 1 տան» («Κλίναι πεντε πέντε άντί οικίας»)
«չի տարբերվում»
«5 անկողինը = այսքան փողի»
(«Κλίναι πεντε πέντε άντί... όσου αί πεντε κλίναιπέντε κλίναι»)
Այնուհետև, նա ըմբռնում է, որ արժեքային այն հարաբերությունը, որի մեջ պարունակված է արժեքի այդ արտահայտությունը, իր հերթին վկայում է, որ տունը որակապես նույնացվում է անկողնի հետ, և որ այդ զգայապես տարբեր իրերը, առանց իրենց էության այդպիսի նույնության, չէին կարող իրար հարաբերել որպես համաչափելի մեծությաններ։ «Փոխանակությունը, — ասում է նա,— չի կարող լինել առանց հավասարության, իսկ հավասարությունը՝ առանց համաչափելիությանն («ουτ «οϋτ’ ίσότης μή ουσης οϋσης συμμετρίας»)։ Բայց այստեղ նա դեմ է առնում դժվարության և դադարեցնում է արժեքի ձևի հետագա վերլուծությունը։ «Բայց իրականում անկարելի է («τη μεν ουλ αλήθεια άδυναΐον»μέν οϋλ άλήθεία άδύνατον»), որ այնքան տարբեր տեսակի իրերը լինեն համաչափելի», այսինքն՝ որակապես հավասար։ Այդպիսի հավասարեցումը կարող է, լոկ իրերի իսկական բնությանը խորթ մի բան լինել կարող է, հետևապես, «գործնական պահանջը բավարարելու մի արհեստական եղանակ» լինել միայն։
Այսպես ուրեմն, Արիստոտելն ինքը մեզ ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչն է անհնարին դարձրել նրա հետագա վերլուծությունը — դա արժեքի հասկացողության բացակայությունն է։ Ո՞րն է այն միատեսակ տարրը, այսինքն՝ այն ընդհանուր սուբստանցը, որն անկողինների համար ներկայացնում է տունը անկողինների արժեքի արտահայտության մեջ։ Ոչ մի այդպիսի բան չի կարող «իրականության մեջ գոյություն ունենալ»,— ասում է Արիստոտելը։ Ինչո՞ւ։ Տունը կանգնած է անկողնի դեմ որպես մի հավասար բան և այն չափով, որչափով նա ներկայացնում է այն, ինչ իսկապես միանման է այդ երկուսի — և՛ անկողնի, և՛ տան մեջ։ Իսկ դա մարդկային աշխատանքն է։