Changes

Հուդայի մատնության երեք վարկածները

Ավելացվել է 1 բայտ, 08:49, 21 Ապրիլի 2014
[[Category: Արձակ]]
<poem>'''There seemed a certainty in degradation.'''
:''T. E. Lawrence, Seven Pillars of Wisdom.''</poem><ref>«Անկման մեջ կարծես թե ինչ-որ հուսալիություն կա»: Թ. Է. Լոուրենս, «Իմաստության յոթ գագաթ» (անգլ.):</ref></poem>
Փոքր Ասիայում կամ Ալեքսանդրիայում, երբ Բասիլիդեսը մեր քրիստոնեական շրջանի երկրորդ դարում հայտարարում էր, թե տիեզերքը անկատար հրեշտակների հանդուգն կամ չարանենգ նյութանքն է, գուցե Նիլս Ռունեբերգը յուրօրինակ մտավոր կրքով ղեկավարեր գնոստիկների համայնքներից մեկը: Երևի Դանտեն նրա համար էլ սահմաներ կրակե մի պարունակ, գուցե նրա անունը Սատորնիլոյի և Կարպոկրատեսի միջև լրացներ կրտսեր աղանդապետերի ցանկը, երևի իր ամբարտավանություններով պճնյալ քարոզներից մեկը՝ «Liber adversus omnes haereses»-ը <ref>Գիրք ընդդեմ բոլոր աղանդների (լատ.):</ref> պարականոն գրքում պահպանվեր կամ ոչնչանար, երբ վանական գրադարանի հրդեհը խժռեր «Sintagma»-ի<ref>Շարույթ (լատ.):</ref> վերջին օրինակը: Սակայն Աստված նրա համար սահմանեց 20-րդ դարը և Լունդ քաղաքը: Այնտեղ, 1904 թվականին լույս տեսավ նրա «Kristus och Judas»-ի<ref>Քրիստոս և Հուդա (շվեդ.):</ref> առաջին հրատարակությունը, այնտեղ, 1909 թվականին լույս տեսավ նրա գլուխգործոցը՝ «Den hemlige Frälsaren»-ը<ref>Գաղտնի փրկիչներ (շվեդ.):</ref>: (Այս վերջինի 1912 թվականի հրատարակությունից գերմաներեն մի տարբերակ կա՝ Էմիլ Շերինգի փոխադրությամբ, և կոչվում է «Der heimliche Heiland»)<ref>Գաղտնի փրկիչներ (շվեդ.):</ref>:
Վստահելի
294
edits