[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
Փորձելով կիսել եւ յուրացնել ՈւկրայինանՈւկրաինան, Պուտինը գործում է նույն մեթոդներով, որոնցով գործում էին Լենինը եւ բոլշեւիկների այն վերնախավերը քաղաքացիական պատերազմի տարիներին։ Այդ մեթոդները արդեն հաջողություն բերեցին Ղրիմում։ Այժմ խաղարկվում է «Դոնեցկի Հանրապետության» խաղաթուղթը, որի կազմի մեջ կարող է մտնել ամբողջ Արեւելյան Ուկրաինան։
Այս ամենը նոր չէ։ Պետրոգրադում իշխանությանը հասնելուց անմիջապես հետո բոլշեւիկները մտահոգվեցին Ուկրայինայում հաստատվելու մասին։ Կիեւի Կենտրոնական Ռադան 1917 թվականի նոյեմբերի 7(20)֊ին հռչակեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետություն։ Սակայն նորաստեղծ հանրապետության իշխանությունը չէին ճանաչել Դոնբասի բոլշեւիկական «սովետները», որ իշխանություն էին ստանձնել Լուգանսկում, Մակեեւկայում, Գորլովկայում, Կրամատորսկում։ Մոսկովյան Սովնարկոմը ստեղծեց Վլադիմիր Անտոնով֊Օվսեյենկոյի ղեկավարած Հարավային ճակատը, որը պետք է գործեր Կենտրոնական Ռադայի եւ ատաման Կալեդինի Դոնի կառավարության դեմ։ 1917 թվականի դեկտեմբերի կեսին Անտոնով֊Օվսեյենկոյի զորքը վերցրեց Խարկովը, եւ այնտեղ կարմիր գվարդիայի շտիկերի պաշտպանության ներքո անցավ Համաուկրաինական սովետների համագումարը, որը եւ հռչակեց Ուկրաինական սոցիալիստական հանրապետությունը եւ կազմեց Ուկրաինայի Սովնարկոմը, ուր փաստորեն գրեթե չկային ուկրաինացիներ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին բոլշեւիկները խորհրդային Ուկրաինայի համար կարեւորում էին ոչ թե ազգային, այլ սոցիալական նշանաբանները, եւ կասկածանքով էին վերաբերվում ուկրաիներենին։ (Ճիշտ այդպես այսօր Ռուսաստանի ներկայացուցիչներն եւ իրենց ագենտները Ուկրաինայում «բանդերական» են կոչում բոլորին, ով խոսում է ուկրաիներեն։)