Դուք կարող է ուզենաք սկսել ձեր սիրած գրքերից։
Քանի որ Գրապահարանը աշխատում է մեդիավիքի ծրագրով, ավելացնելու համար պետք է իմանալ ինչպես են խմբագրում վիքի։
Կարող եք անցնել [http://hy.wikipedia.org/wiki/Օգնություն:Դասընթաց սկսնակների համար դասընթաց հայերեն վիքիպեդիայում], ինչպես նաև նաեւ այցելել Գրապահարանի [http://grapaharan.org/index.php/Օգնություն:Ներածություն ներածության էջը]։
:Ծանոթացեք նաև նաեւ [[Հաճախ տրվող հարցեր]]ին։
|}
[[Պատկեր:Կապիտալիզմիվիշապը.jpg|right|thumb|400px]]
:Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական և եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում և եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, և եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարևոր կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է անհռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։
:Կան մարդիկ, ովքեր պայքարում են սա փոխելու համար։ Բաց հասանելիության շարժումը (Open Access Movement) պայքարում է, որ գիտնականները չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որով նրանք կհրաժարվեն իրենց հեղինակային իրավունքներից, ու նաևնաեւ, որ գիտնականները համոզվեն, որ իրենց աշխատանքները լինելու են համացանցում, և եւ հասանելի են լինելու բոլորին։ Բայց նույնիսկ, եթե լավագույն սցենարը տեղի ունենա, միևնույնն միեւնույնն է, դա կազդի այն ամենի վրա, ինչ կտպագրվի սրանից հետո։ Իսկ այն ամենը, ինչ արդեն իսկ տված է, կորած է։
:Այս գինը շատ բարձր է։ Ստիպել գիտականներին, որ նրանք վճարեն, իրենց աշխատակիցների աշխատանքները կարդալու համար։ Սկանավորել ամբողջ գրադարաններ, բայց միայն Գուգլի ախպերությանը թույլ տալ օգտվելու դրանից։ Ապահովել Առաջին կարգի աշխարհի էլիտար համալսարաններին այդ գիտական ամսագրերը, բայց ո՞չ հարավային կիսագնդի երեխաներին։ Սա վիրավորական է և եւ անընդունելի։
:Շատերն ասում են՝ «Համաձայն եմ, բայց ի՞նչ կարող ենք անել։ Հեղինակային իրավունքը կորպորացիաների ձեռքին է, նրանք հսկայական գումարներ են աշխատում, դրանցից օգտվելու իրավունք տալու համար, և եւ այդ ամենը բացարձակ օրինական է։ Մենք ոչինչ չենք կարող անել, այդ ամենը կանգնեցնելու համար։», բայց կա մի բան, որ մենք կարող ենք անել, և եւ արդեն իսկ անում ենք։ Մենք կարող ենք պայքարել, ու հետ ստանալ այդ իրավունքները։
:Ձեզ, ում հասանելի են այդ աղբյուրները՝ ուսանողներ, գիտնականներ, գրադարանավարներ, Ձեզ տրված է առավելություն։ Դուք մասնակցում եք այդ գիտելիքի խնջույքին, մինչդեռ ուրիշները դրանից զուրկ են։ Բայց Դուք չպետք է, իրականում, բարոյական տեսանկյունից, դուք չեք կարող այդ արտոնությունը պահել Ձեզ։ Ձեր պարտքն է այդ ամենով կիսվել աշխարհի հետ։ Դուք պետք է աշխատակիցների հետ փոխանակեք ծածկագրերը, լրացնեք ներբեռնելու հայցերը ընկերների համար։
:Մինչ այդ, նրանք, ովքեր զրկված են այդ ամենից, չեն կանգնել կողքի ու սպասել։ Նրանք մտնել են ճեղքերով, ու անցնել պարիսպների վրայով, ազատագրել տեղեկատվությունը հրատարակիչներից, և եւ կիսվել դրանով իրենց ընկերների հետ։
:Բայց այս բոլոր գործողությունները ստվերում, ընդհատակում են արվում։ Դա կոչվում է գողություն կամ պիրատություն այնպես, կարծես թե գիտելիքի այդ ողջ պաշարը տարածելը, բարոյապես նույնն է, ինչ նավը թալանելն ու նավաստիներին սպանելը։ Բայց կիսվելը անբարոյական չէ ― դրա բարոյական լինելն անհերքելի է։ Միայն նրանք, ում կուրացրել է ագահությունը, թույլ չեն տա ընկերոջը ինչ֊որ բանի պատճենն ունենալ։
:Մեծ կորպորացիաները, իհարկե, ագահությունից կուրացած են։ Այն օրենքները, որոնցով նրանք առաջնորդվում են, պահանջում են այդպես անել ― նրանց բաժնետերերը չեն համաձայնի ավելի քչին։ Եւ քաղաքական գործիչները, ում նրանք գնել են, անցկացնում են, այնպիսի օրենքներ, որոնք տալիս են նրանց բացառիկ հնարավորություն, որոշելու, թե ովքեր կարող են պատճեններ անել։
:Չկա արդարություն վերը նշված անարդար օրենքներում։ Ժամանակն է վերադառնալ լույսին և եւ քաղաքացիական անհնազանդության լավագույն ավանդույթներով հռչակել մեր ընդվզումը` հանրային մշակույթի` մասնավորի կողմից գողությանը։
:Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, անկախ դրա գտնվելու վայրից, պատճենենք, և եւ կիսվենք դրանով աշխարհի հետ։ Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, որը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով, և եւ ավելացնենք այն Արխիվում։ Մենք պետք է գնենք գաղտնի տվյալների բազաներ և եւ տեղադրենք դրանք Վեբում։ Մենք պետք է բեռնենք գիտական ամսագրեր և եւ տարածենք դրանք սոց․ ցանցերումսոց․ցանցերում, որոնք հնարավորություն են տալիս պանակներ տեղադրել։ Մենք պետք է պայքարենք Բաց հասանելիության պարտիզանականության համար։
:Մեր՝ աշխարհով մեկ բավական շատ լինելու պարագայում, ոչ միայն հզոր հաղորդագրություն կուղարկենք ընդդեմ գիտելիքի սեփականաշնորհման, այլև այլեւ կկարողանանք դա անցյալ դարձնել։ Կմիանա՞ս մեզ։
:Աարոն Շվարց