==Ինչպիսին կարող է լինել հետ֊կապիտալիստական ապագան==
Կոմունիզմը՝ նոր հավասարության եւ ազատության հետկապիտալիստական հասարակությունը, միշտ ընկալվել է որպես կոլեկտիվիստական, ընդհանուր դրախտ։ Ինչքա՜ն պատրանք եւ հույս էր կապված զանազան կոլեկտիվիստական փորձերի հետ խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին։
Սակայն կոլեկտիվիստական դրախտը արագ դառնում էր կոմունալ դժոխք։
Կոմունալ բնակարեններում, հանրակացարաններում, եւ զանազան «կոմուննայի տներում» ապրուստը զուգակցվում էր նողկալի խոսքակռիվներով եւ փոխադարձ ատելությամբ։ Բոլոր հայտնի ուղեկցող հանգամանքներով ինչպես եղբոր ապուրի մեջ թքելը եւ ընդհանուր զուգարանի հերթում կռիվները։
Մարդիկ օգտագործում էին առանձնանալու, սեփական բնակարան ունենալու, անձնական հողակտոր եւ ավտոմեքենա ձեռք բերելու ցանկացած հնարավորություն։
Ընդհանուր առմամբ կոմունիստական փորձերը ապացուցել են, որ մարդկանց կարելի է ստիպել ապրել կոմմուննայով, եւ կիսվել ամենակարեւորով միայն պոլպոտովսկյան թոխրով գլխին հարված ստանալու կամ որեւէ նման սպառնալիքով։
Շփման ազատությունը՝ մարդու հիմնական ազատությունն է։
Անշուշտ հաղորդակցության պահանջը՝ մարդկային գործունեության հիմնական դրդապատճառներից մեկն է։ Բայց ուղղենք Մասլուու֊ին՝ հաղորդակցման պահանջը ըստ տվյալ անձի ազատ ընտրության։ Այն մարդկանց հետ, ում հետ նա ուզում է շփվել, այնչափ, որքան ուզում է եւ այն հանգամանքներում, երբ իր համար այդ շփումը հարմարավետ է։ Այլ ոչ պակաս կարեւոր մարդկային պահանջն է եւ իրավունքն է հանդիսանում ոչ ցանկալի, պարտադրված հաղորդակցությունից խուսափելու հնարավորությունը, այսինքն ոչ միայն հաստատել անհրաժեշտ սոցիալական կոնտակտները, այլեւ հրաժարվել պարտադրված շփումից։
Կապիտալիզմի տնտեսությունը, դրա կորպորատիվ մշակույթը, այնպես, ինչպես սոցիալիստական երկրների տնտեսությունը, հիմնված են պարտադրված կոլլեկտիվիզմի վրա՝ հաստատուն կազմով աշխատանքային կոլլեկտիվների, աշխատակիցների, ծառայողների անխուսափելի շփման։ Միայն կապիտալիզի դեպքում պարտադրվող համատեղ գործունեությունը բխում է ընկերության տիրոջ (տերերի) շահերից։ Մարդը նույնքան անզոր է ընտրելու գործընկերներ։ Մռայլ շուկայական իրականությունը ստիպում է աշխատել կոլլեկտիվում, շփվել հաճախ անհետաքրքիր կամ անհաճո գործընկերների եւ առավել եւս վերադասների հետ։
Ազատություն մյուսից՝ սոցիալական ատոմիզացիա եւ հետկապիտալիզմ։
Ազատությունը՝ կոլեկտիվ աշխատանքը չէ, եւ կոմուննայի կենցաղը չէ, այլ անձի առավելագույն ազատությունը մյուսներից, սեփական սոցիալական կապերի կառավարումը, անձնական տարածքի վերահսկողության հնարավորությունը։ Միայն այսպիսի ազատ մարդիկ կարող են լինել հավասար, կարող են պաշտպանել իրենք իրենց պարտադրողներից եւ շահագործումից։
Նոր սոցիալական իդեալը կարող է հիմնվել ոչ թե կոլլեկտիվիզմի, այլ հասարակության հետագա սոցիալական ատոմիզացիայի վրա։
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմել լոկալ խնդիրների լուծման համար (կրեատիվ ապրանքի, տեխնոլոգիայի, ռեսուրսի) փոփոխւող կազմով ցանցային կոլեկտիվներ։ Դրանք մարդկանց հնարավորություն են տալիս ինքնուրույն ընտրել ում հետ համագործակցել, եւ ինչպիսին է լինելու այդ համագործակցության ֆորմատը։ Այդպիսի նոր, բայց շատ արագ զարգացող հասարակության տնտեսական զարգացման ձեւը կարող է ժամանակի ընթացքում դուրս մղել կորպորացիաները՝ որոնք հիմնված են մասնավոր սեփականության եւ վարձու աշխատանքի վրա։
Մենք կարող ենք այս կամ այն խնդիր լուծելու կամ իրականացնելու համար գտնել գործընկերներ տանը կարգչի առաջ նստելով, իրենցից հեռավորություն պահել, կամ բաժանվել ըստ անհրաժեշտության։ Այդ հնարավորությունները թույլ են տալիս խուսափել մեզ համար ոչ հաճելի սրիկաների, ներողություն, գործընկերների հետ կորպորատիվ գրասենյակներում երկարատեւ շփումից։
Կազմակերպության հենց այս ձեւը ունակ է ապահովել առավելագույն ազատություն, այդ թվում եւ պարտադրված հաղորդակցություններից՝ այսինքն ենթարկվելուց եւ բռնությունից։ Անկայուն ցանցային հորիզոնական կապերը կազմաքանդում են կայացած սոցիալական հիերարխիան, սեփականության եւ իշխանության հարաբերությունը։ Ցանցային ժամանակավոր կոլլեկտիվները չունեն աշխատողներից օտարված արտադրության միջոցներ՝ բոլորը աշխատում են սեփական համակարգիչներով եւ ԾԱ֊ով։ Իրենք չեն կարող ունենալ տեր, տիրակալ։ Այսպես, այս նոր արտադրության ձեւերը գտնվում են կապիտալիզմից դուրս։
Մարդը, ազատվելով ստացիոնար աշխատավոր կոլլեկտիվին կցվելուց (լինի դա կապիտալիստական կորպորացիա թե կոմունիստական համայնք) կարող է մասնակցել ըստ իր ընտրության միաժամանակ տարբեր ժամանակային արտադրողական, այդ թվում ստեղծագործական համայնքներում։
Այսպիսի սոցիալական ատոմիզացիան ավելի մոտ է առավելագույն արտահայտման ազատության կոմունիստական իդեալին, քան կոմուննաների կոլլեկտիվիզմը (յուրաքանչյուրի ազատ զարգացումը՝ բոլորի ազատ զարգացման նախադրյալն է)։ Այն, իհարկե, բոլորովին հակացուցված է այդ իդեալին հասնելու գործիքների մասին դասական կոլլեկտիվիստական պատկերացումներին։
Իհարկե, այն համար, որպեսզի նոր ցանցային տնտեսական ձեւերը դուրս մղեն կորպորացիաները անհրաժեշտ է պատճենաշնորհի (ժամանակակից սեփականատերերի գերիշխանության հիմնական գործիքի) ոչնչացումը, մեխանիկական աշխատանքի հետագա ավտոմատացումը, եւ շատ այլ սոցիալական եւ տեխնոլոգիական փոփոխություններ։ Բայց արդեն հիմա կարելի է կանխատեսել, որ տեղեկատվական ոլորտում ակտիվ զարգացող միտումը վաղ թե ուշ կտարածվի տնտեսության այլ բնագավառներ։
Ոչ կոմուննան, ոչ էլ կորպորացիայն, այլ անընդհատ ստեղծվող եւ ավարտվող անձնական հաղորդակցությունների բազմության վրա հիմնված ցանցային ստեղծագործական համագործակցությունը կարող է դառնալ ազատ ստեղծագործության նոր հասարակության հիմք՝ առանց մասնավոր սեփականության եւ պարտադրման։
==Այսօր ստեղծագործողներն ոչմեկ են։ Արդյո՞ք նրանք կարող են դառնալ ամենը==
==Կոմունիզմ, կապիտալիզմ, P2P գործընթացները եւ «հավասարների տնտեսությունը»==