– Ախ, ինչպե՜ս նրան, զինհորին, դուր դա,– խանդավառված շշնջաց պառավ բարոնուհին բժիշկ Գրյունշտայնի ականջին։– Նա արդեն առողջ և կարող գնալ ռազմաճակատ։ Ես շա՜տ, շա՜տ ուրախ ես, որ այդ ամեն նրան օգուտ թվեց։
Բարոնուհին անցավ բոլոր զինվորների մոտով, բոլորին սիգարետներ և շոկոլադի կոնֆետներ բաժանեց, ապա նորից մոտեցավ Շվեյկին, շոյեց նրա գլուխը, ասելով՝ «Behut euch Gott»<ref>Աստված պահի ձեզ (քերմ․գերմ․)։</ref>, և ամբողջ շքախմբի ուղեկցությամբ դուրս եկավ պալատից։
Մինչ բժիշկ Գրյունշտայնը ճանապարհ կդներ բարոնուհուն, Շվեյկը բաժանեց ճտերը, որոնք խժռվեցին այնպես արագ, որ հետ դառնալուց հետո բժիշկը նրանց փոխարեն գտավ միայն մի կույտ ոսկորներ, որոնք այնպես փառավորապես լափլիզված ու կրծված էին, որ կարծես ճտերը դեռևս ողջ-ողջ ընկել էին անգղների մի բույն և արեգակը մի քանի ամիս մրկել էր նրանց ոսկորները։