— Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ,— պատասխանեց Շվեյկը։— Պարոն պորուչիկը գտնվում է պաշտոնավայրում և կվերադառնա միայն գիշերը, իսկ ես պինչեր գտնելու հրաման եմ ստացել։ Ոչ մի ճամպրուկի և ոչ մի դամայի մասին ոչինչ չգիտեմ։ Ես պետք է կողպեմ բնակարանի դուռը և ձեզ խոնարհաբար կխնդրեի հեռանալ։ Ինձ այդ մասին ոչ մի կարգադրություն չեն արել, և ես չեմ կարող մի օտար, ինձ անծանոթ անձնավորության մենակ թողնել բնակարանում։ Մեր փողոցում հրուշակագործ Բելչիցկու տանն էլ ահա այսպես մի կողմնակի մարդ էին թողել, իսկ նա մաքրազարդել էր զգեստապահարանն ու ծլկել… Իհարկե, ես դրանով չեմ ուզում ձեր մասին որևէ վատ բան ասել,— շարունակեց Շվեյկը, նկատելով, որ դաման հուսահատված լաց է լինում,— բայց բնավ չի կարելի, որ դուք մնաք այստեղ։ Ինքներդ դատեցեք, քանի որ բնակարանն ինձ է վստահված, ամեն մի մանրուքի համար ես եմ պատասխանատու։ Ուստի մի անգամ ևս խոնարհաբար խնդրում եմ իզուր տեղը ձեզ դժվարին կացության մեջ չդնել։ Առանց պարոն պորուչիկի հրամանի ինձ համար հարազատ եղբայրս անգամ գոյություն չունի։ Ճիշտ է, շատ ցավում եմ, որ ստիպված եմ ձեզ հետ այդպես խոսել, բայց զինվորական ծառայության մեջ նախ և առաջ պետք է կարգ ու կանոն լինի։
Այդ միջոցին ջահել դաման փոքր-ինչ ուշքի եկավ, պայուսակից հանեց իր այցետոմսը, մատիտով մի քանի տող գրեց, դիեց դրեց մի սքանչելի ծրարիկի մեջ և վհատորեն ասաց.
— Սա տարեք պարոն պորուչիկին, իսկ ես այստեղ կսպասեմ պատասխանի։ Ահա ձեզ հինգ կրոն ճանապարհի փող։
— Կողպում ենք․․․
Ջահել դաման անօգնական մարդու տեսքով դուրս եկավ սանդղահարթակ։ Շվեյկը դուռը կողպեց ու առաջ ընկավ։ Դաման մանրիկ քայլերով շկիկի շնիկի պես վազում էր Շվեյկի հետևից և նրան հասավ միայն այն ժամանակ, երբ սիգարետ գնելու համար նա մտավ մի կրպակ: Հիմա դաման քայլում էր նրա կողքից և ջանում խոսակցություն բանալ.
— Իսկ դուք անպայման կհանձնե՞ք։
Շվեյկը նստեց դարպասի մոտ գտնվող նստարանի վրա և սկսեց պատմել, թե Կարպատյան ռազմաճակատում մեր զորքերի հարձակումը տապալվել է, սակայն, մյուս կողմից, Պրեմիշլի պարետ գեներալ Կուսմանեկը ժամանել է Կիև, ինչպես և այն, թե Սերբիայում մեր ձեռքին մնացել է տասնմեկ հենակետ, և սերբերը երկար չեն կարող մերոնց հետապնդել։
Այնուհետև Շվեյկն սկսեց քննադատել մի քանի նշանավոր ճակատամարտեր և հանկարծ Ամերիկա հայտնագործեց, ասելով, թե չորս կողմից շրջապատված զորամասը անպայման պետք, է անձնատուր լինի։
Կուշտ խոսելուց հետո նա հարկ համարեց մոտենալ հուսահատված դամային և ասել, որ այս րոպեիս կվերադառնա, թող նա ոչ մի տեղ չգնա, իսկ ինքը գնաց վեր՝ գրասենյակ, որտեղ փնտրեց ու գտավ պորուչիկ Լուկաշին, որն այդ ժամանակ ոմն պոդպորուչիկի բացատրում էր խրամատների մի սխեմա և նրան կշտամբում, թե գծագրել չգիտե և երկրաչափությունից ոչ մի գաղափար չունի։
«Lieber Heinrich! Mein Mann verfolgt mich. Ich muss unbedingt bei Dir ein paar Tage gastieren. Dein Bursch ist efn grosses Mistvieh. Ich bin unglücklich.
Deine Katy»<ref>Երկնային տեր Սիրելի Հենրիխ։ Ամուսինս ինձ կրկնկակոխ հետևում է։ Ինձ անհրաժեշտ է մի երկու օր հյուրընկալվել քեզ մոտ։ Քո սպասյակը անասուն է։ Ես դժբախտ եմ։ Քո Կետի (գերմ.)։</ref>.
Պորուչիկ Լուկաշը հառաչեց, Շվեյկփն Շվեյկին տարավ հարևան դատարկ գրասենյակը, դուռը փակեց և սկսեց սեղանների միջև գնալ ու գալ։ Վերջապես նա կանգ առավ Շվեյկի առաջ։
— Այդ դաման գրում է, թե դուք անասուն եք։ Ի՞նչ եք արել նրան։
Երբ պորուչիկը զորանոցից վերադարձավ, քաջարի զինվոր Շվեյկը խղճի մտոք կարող էր զեկուցել.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեբօբեր-լեյտենանտ, կատարեցի տիրուհու բոլոր ցանկությունները և աշխատեցի խղճի մտոք, համաձայն ձեր հրամանի։
— Շնորհակալ եմ, Շվեյկ,— ասաց պորուչիկը։— Շա՞տ ցանկոլթյուններ ցանկություններ ունեցավ։
— Մոտավորապես վեց,— զեկուցեց,— հիմա, անցած ճանապարհից հետո, մեռածի պես քնած է։ Ես կատարեցի այն բոլոր ցանկությունները, որ նկատեցի նրա աչքերում։
Բլագնիկը սկզբունքով միայն ցեղական շներ էր գողանում և կարող էր դատական լավ փորձագետ դառնալ։ Նա շուն էր մատակարարում ինչպես շնանոցներին, այնպես էլ մասնավոր անձանց, նայած թե ինչպես կպատահեր։ Եթե Բլագնիկն անցնում էր փողոցով, նրա վրա գռմռում էին այն բոլոր շները, որոնց նա երբևէ գողացել էր։ Իսկ երբ որևէ տեղ կանգնում էր ցուցափեղկի առաջ, հանկարծ վրիժառու մի շուն բարձրացնում էր ոտքն ու թրջում նրա շալվարը։
Հետևյալ օրն առավոտվա ժամը ութին կարելի էր տեսնել, թե ինչպես քաջարի զինվոր Շվեյկը գնում-գալիս է Հավլիչկա հրապարակի անկյունում գտնվող պուրակի մոտ։ Նա սպասում էր պինչերին զբոսանքի բերող աղախնուն։ Վերջապես, Շվեյկի ուզածն եղավ։ Նրա մոտից վազելով անցավ փռչոտ, խելացի սև աչքերով մի շուն, որն ուրախ էր, ինչպես բոլոր շները իրենց բնական պահանջը կատարելուց հետո։ Նա վազվզում էր ձիու թրիքով նախաճաշող ճնճղուկների հետևից։
<references />]