«Lieber Heinrich! Mein Mann verfolgt mich. Ich muss unbedingt bei Dir ein paar Tage gastieren. Dein Bursch ist efn grosses Mistvieh. Ich bin unglücklich.
Deine Katy»<ref>Սիրելի Հենրիխ։ Ամուսինս ինձ կրկնկակոխ կրնկակոխ հետևում է։ Ինձ անհրաժեշտ է մի երկու օր հյուրընկալվել քեզ մոտ։ Քո սպասյակը անասուն է։ Ես դժբախտ եմ։ Քո Կետի (գերմ.)։</ref>.
Պորուչիկ Լուկաշը հառաչեց, Շվեյկին տարավ հարևան դատարկ գրասենյակը, դուռը փակեց և սկսեց սեղանների միջև գնալ ու գալ։ Վերջապես նա կանգ առավ Շվեյկի առաջ։
Գայլուկավաճառը հազաց։
— Կետին տարօրինակ կին է, պարոն պորուչիկ։ Ընդունեցեք իմ անկեղձ անկեղծ շնորհակալությունը այն ամենի առթիվ, որ արել եք նրա համար։ Հանկարծ խելքին փչել է գալ Պրագա՝ ջղերը բուժելու։ Ես մեկնել էի շրջագայության, վերադառնում եմ տուն, տեսնում՝ ոչ ոք չկա։ Կետին չկա…
Անկեղծ ձևանալով, նա մատը թափ տվեց կնոջ վրա և ծուռ ժպտալով ասաց.
Գայլուկավաճառը պատասխանեց, թե հիմա իր համար ամեն ինչ միանգամայն հասկանալի է, բայց հետո, իրեն հատուկ տակտով գլխի ընկավ, որ դա կարող է ակնարկ համարվել, և իր առաջվա տեղը նստելով՝ ասաց.
— Պատերազմի պատճառով մեր գայլուկը զրկվեց արտասահմանում վաճառվելու հնարավորությունից։ Ֆրանսիան, Անգլիան ու Բալկանները մեր գայլուկի համար այսօր կորած են։ Մենք առայժմ գայլուկ ուղարկում ենք Իտալիա, բայց վախենում եմ, որ Իտալիան էլ խառնվի այդ գործին։ Սակայն մեր հաղթանակից հեաո հետո ապրանքների գները մենք կթելադրենք։
— Իտալիան խիստ չեզոքություն կպահպանի,— մխիթարեց նրան պորուչիկը։— Դա միանգամայն…
— Հենց միայն Վարշավան մեզնից 2370 պարկ գայլուկ էր գնում։ Այնտեղ ամենամեծ գարեջրագործարանը Ավգուստինյանն է։ Նրանց ներկայացուցիչն ամեն տարի ինձ հյուր էր գալիս։ Էլ ինչպե՞ս չհուսահատվես։ Դեռ լավ է, որ երեխաներ չունեմ։
Այգ Այդ տրամաբանական եզրահանգումը, որ նա արեց Վարշավայի Ավգուստինյան գարեջրագործարանի ներկայացուցչի ամենամյա այցելության առթիվ, պորուչիկի դեմքին մի մեղմիկ ժպիտ հարուցեց, որը չխուսափեց գայլուկավաճառի ուշադրությունից, ուստի և նա անհրաժեշտ համարեց շարունակել իր ճառը.
— Շոպրոնի և Մեծ Կանիժի հունգարական գարեջրագործարաններն իրենց էքսպորտային գարեջրի համար, որն արտահանում էին ուղղակի Ալեքսանդրիա, ինձնից տարեկան մոտավորապես հազար պարկ գայլուկ էին գնում։ Հիմա, բլոկադայի պատճառով, չեն ուզում ոչ մի պատվեր տալ։ Ես գայլուկը նրանց առաջարկում եմ երեսուն տոկոսով էժան, իսկ նրանքք այնուամենայնիվ, ոչ մի պարկ չեն պատվիրում․․․ Լճացո՜ւմ, անկո՜ւմ, աղքատությո՜ւն, և այդ ամենի հետ նաև ընտանեկան անախորժություններ։
— Ճամպրուկներս ի՞նչ անենք։
— Ես կգամ դրանք տանելու, ԿէտիԿետի,— ասաց գայլուկավաճառը, գոհ մնալով, որ գործը վերջացավ առանց որևէ անսպասելի արարմունքի ու անախորժ տեսարանի։— Եթե ուզում ես բան-ման գնել, ապա գնալու ժամանակն է։ Գնացքը մեկնում է երկուսն անց քսանին։
Ամուսինները մտերմաբար հրաժեշտ տվին պորուչիկին։ Գայլուկավաճառը խիստ ուրախ էր, որ այդ ամենը վերջացավ, և նախասենյակում պորուչիկին հրաժեշտ տալիս ասաց.
«Պարո՛ն պորուչիկ, դուք չկարողացաք ինձ պաշտպանել այդ կապիկից, իմ ամուսնուց, այդ որակյալ ապուշից։ Թույլ տվիք, որ նա ինձ վերցնի ու տանի ձեր բնակարանում ընկած որևէ իրի պես։ Բացի դրանից, դուք ձեզ թույլ տվիք նրան ասել, թե իբր ինձ առաջարկել եք ձեր հյուրընկալությունը։ Հուսամ, որ ձեզ ծախսի տակ գցել եմ ոչ ավելի, քան սույնին կցված չորսհարյուր կրոնը, որը խնդրում եմ կիսեք ձեր սպասյակի հետ»։
Պորուչիկ Լուկաշը, երկտողը ձեռքին, մի րոպե կանգնած մընացմնաց, ապա դանդաղ պատռեց թուղթը, ժպտալով նայեց լվացարանի վրա դրված փողին և, նկատելով, որ պանի Կետին հայելու առջև սանրվելիս հուզմունքից սեղանի վրա մոռացել է սանրը, վերջինս միացրեց իր ֆետիշ-մասունքների հավաքածուին։
Ճաշից հետո վերադարձավ Շվեյկը, որ գնացել էր պորուչիկի համար պինչեր ճարելու։
— Շվե՛յկ,― ասաց պորուչիկը,— ձեր բախտը բանել է։— Այն դաման, որ ապրում էր ինձ մոտ, գնաց։ Նրան տարավ իր ամուսինը։ Իսկ այն բոլոր ծառայությունների համար, որ դուք մատուցել եք նրան, նա լվացարանի վրա թողել է չորսհարյուր կրոն։ Դուք պետք է ինչպես հարկն է շնորհակալություն հայտնեք նրան, ինչպես և նրա ամուսնուն, որովհետև փաստորեն դա ամուսնու փողն է, որը կինը վերցրել է ճանապարհի համար։ Ես կթելալդրեմ կթելադրեմ ձեր նամակը։
Եվ նա թելադրեց.
Զինվորն ու քաղաքացին գավաթները չխկացրին, և քաղաքացին նորից փսփսաց.
— Մի անգ ամ անգամ մի շպից, որն ինձ չափազանց հարկավոր էր Կլիմովկայի մոտի շնանոցի համար, նույնպես ոչ մի կերպ իմ ձեռից սարդելկա չէր վերցնում։ Հետևից երեք օր քարշ եկա, վերջը չդիմացա և ուղղակի նրա տիրուհուն, որը նրա հետ զբոսնելու էր գնում, հարցրի, թե ախր այդ շպիցն ի՞նչ է ուտում։ Չտեսնված սիրուն շուն է, ասում եմ։ Տիրուհիս այդ խոսքից շոյվեց ու ասաց, թե նա ամենից շատ թակած կոտլետ է սիրում։ Ես նրա համար շնիցել առա։ Մտածում եմ, թե դա ավելի լավ կլինի։ Իսկ շպիցը, այդ անզգամը, շնիցելի վրա իսկի չնայեց էլ, որովհետև հորթի մսից էր, իսկ նա, դու մի ասի, խոզի մսից բացի ոչինչ չի ճանաչում։ Ստիպված եղա խոզի մսի թակած կոտլետ առնել։ Տալիս եմ հոտ քաշի, իսկ ինքս վազում եմ։ Շունն էլ իմ հետևից։ Տիրուհին սկսում է ճչալ. «Պունտիկ, Պունտիկ»։ Էլ ի՜նչ Պունտիկ, ի՜նչ բան։ Պունտիկս կոտլետի հետևից վազեցի անցավ փողոցի անկյունի այն կողմը, իսկ այնտեղ ես նրա վիզը մի շղթա դրի, մյուս օրը շունը Կլիմովկայի շնանոցում էր։ Կրծքի վրա մի քանի սպիտակ պուտեր կային, որոնք ես սև գույնով այնպես ներկեցի, որ ոչ ոք այլևս չէր ճանաչի… Բայց մյուս շները (իսկ այդպիսի շներ բավական շատ են եղել) ձիու մսի սարդելկան լավ լափում էին։ Ավելի լավ կլիներ, Շվե՛յկ, որ դու աղախնուն հարցնեիր, թե այդ շունն ամենից շատ ի՛նչ է սիրում։ Դու զինվոր ես, բոյ ու բուսաթդ տեղը, այնպես որ քեզ ավելի շուտ կասի։ Իսկ ես արդեն մի անգամ նրան հարցրել եմ, բայց այն ժամանակ նա ինձ վրա այնպես թարս նայեց, որ ջանս սռսռաց։ «Իսկ ձեր ի՞նչ գործն է»,— ասաց նա։ Տեսքին որ նայես՝ մի բան չի, իսկը մայմուն, բայց զինվորի հետ կխոսի։
— Իսկ այդ շունն իսկապե՞ս զտարյուն պինչեր է։ Իմ օբեր-լեյտենանտը ուրիշ տեսակի շան մասին լսել չի ուզում։
Հարավային Չեխիայի աշխարհագրության այդ իմացությունը, որ Շվեյկը ձեռք էր բերել հիշյալ շրջանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ, աղջկա սիրտը լցրեց հայրենի աշխարհի ջերմությամբ։
— Որ այդպես է, դուք պիտի որ ճանաչեք Պրոտիվնիի հրապարակում միս ձախող ծախող Պեյխարին։
— Ո՜նց չեմ ճանաչում, եղբայրս է։ Մեզ մոտ նրան բոլորը սիրում են։ Լավ, դարդիման մարդ է, լավ միս է տալիս և երբեք պակաս չի կշռի։
— Չլինի՞ թե դուք Յարոշի տղան եք,— հարցրեց աղջիկը, համակրանք զգալով անձանոթ անծանոթ զինվորի նկատմամբ։
— Հենց այդ է որ կա։
— Դա մեր շունն է,— բացատրեց Շվեյկին նրա նոր ծանոթուհին։— Ես այստեղ ծառայում եմ պարոն գնդապետի մոտ։ Մեր գնդապետին ճանաչո՞ւմ եք։
— Ճանաչում եմ։ Շատ կրթված պան է,― ասաց Շվեյկը։― Մեր Բուդեյnվիgիnւմ Բուդեյովիցիում էլ մի գնդապետ կար…
— Մերը շատ խիստ է։ Երբ վերջերս լուր էր տարածվել, թե Սերբիայում մեզ դնքսել են, տուն եկավ կատաղածի պես, խոհանոցում բոլոր ափսեները դես ու դեն շպրտեց և ուզում էր ինձ արձակել։
— Հորթի՞ թե խոզի։
— Նրա համար մեկ է,— ժպտաց Շվեյկի «հայրենակցուհին», նրա հարցն համարելով սրախոսելոլ սրախոսելու անհաջող մի փորձ։
Նրանք դեռ մի քիչ էլ ման եկան։ Ապա նրանց միացավ պինչերը, որին աղախինը շղթայիկով կապեց։ Պինչերը Շվեյկի հետ վարվում էր շատ մտերմավարի, թռչում էր նրա վրա և ջանում թեկուզ դնչկալով պաառել շալվարը։ Բայց հանկարծ, ասես Շվեյկի մտադրությունր կռահելով, նա դադարեց թռչկոտելուց և սկսեց քարշ գալ տխուր, ընկճված տեսքով, խեթ-խեթ նայելով նրան, կարծես ցանկանալով ասել. «Ուրեմն, ինձ էլ նույնն է վիճակված»։
Մաքսը ցած թռավ Շվեյկի ծնկներից և սկսեց կատակով հարձակվել նրա վրա։ Երեկոյան, երբ պորուչիկը զորանոցից վերադարձավ, Շվեյկն ու Մաքսն արդեն մտերիմ բարեկամներ էին։
Նայելով ՄաքսինtՄաքսին,Շվեյկը փիլիսոփայում էր․
— Եթե անաչառ դատենք, ապա, իսկապես ասած, ամեն մի զինվոր նույնպես գողացված է իր տնից։
Պորուչիկի այն հարցին, թե Շվեյկը որտեղից է գտել շանը և նրա համար որքան է վճարել, Շվեյկը հանգիստ պատասխանեց, թե այդ շունը իրեն նվիրել է մի բարեկամ մարդ, որին հենց նոր բանակ են կանչել։
— Շա՛տ գեղեցիկ, Շվեյկ,-— ասաց պորուչիկը շան հետ խաղալով։— Ամսույս մեկին դուք այս շան համար ինձնից կստանաք հիսուն կրոն։
— Չեմ կարող ընդունել, պարոն օբեր-լեյտենանտ։
== Աղետը ==
Գնդապետ Ֆրիդրիխ Կրաուսը, որն հորջորջվում էր նաև ֆոն Ցելլերգուտ՝ Զալցբուրգում գտնվող այն գյուղի անունով, որ նրա նախնիները դեռևս տասնութերորդ դարում ծախել ու խմելու էին տվել, զարմանալի ապուշ էր։ Ամենահասարակ բաների մասին պատմելիս նա միշտ հարցնում էր, թե արդյոք բոլորն իրեն լավ հասկացա՞ն, չնայած որ խոսքր վերաբերվում էր շատ տարրական հասկացությունների, ինչպես, օրինակ. «Ահա սա, պարոնա՛յք, լուսամուտ է։ Այո՛։ Գիտե՞ք լուսամուտն ինչ է»։ Կամ. «Այն ճանապարհը, որի կողքերին առուներ են ձգվում, կոչվում է խճուղի, Այn՛Այո՛, պարոնայք։ Արդյոք գիտե՞ք առուն ինչ է։ Առուն զգալի քանակությամբ բանվորների ձեռքով փորված խորություն է։ Այո՛։ Առուն փորում են քլունգներով։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե քլունգն ինչ է»։
Նա տառապում էր ամեն ինչ բացատրելու մոլուցքով և այդ բանն անում էր մի այնպիսի ոգևորությամբ, որով որևէ, գյուտարար կխոսեր իր գյուտի մասին։
«Գիրքը, պարոնայք, թղթի քառածալ, տարբեր ֆորմատով կտրած, տպագրած և ի մի հավաքած, կազմած, և կլեյստերով կպցրած թերթիկների մի մեծ քանակություն է։ Արդյոք գիտե՞ք, պարոնայք, թե կլեյստերն ի՞նչ է։ Կլեյստերը սոսինձ է»։
Գնդապետն այնքան անհուսալի հիմար էր, որ նրան դեռևս հեռվից նկաաելիս նկատելիս սպաներն իրենց ճանապարհը շեղում էին, որպեսզի նրանից չլսեին այնպիսի մի ճշմարտություն, թե փողոցը կազմված է սալարկից ու մայթից և թե մայթն իրենից ներկայացնում է սալարկից բարձր գտնվող, շենքերի ճակատների երկայնքով ձգվող մի պանել։ Իսկ տան ճակատը շենքի այն մասն է, որ երևում է սալարկի կամ մայթի վրայից, իսկ տան հետևի մասը մայթի վրայից հնարավոր չէ տեսնել, մի բան, որում՝ որում մենք դյուրավ կհամոզվենք, եթե իջնենք ու կանգնենք սալարկի վրա։
Մի անգամ նույնիսկ նա պատրաստ էր եղել ցուցադրել այդ հետաքրքիր փորձը, սակայն, բարեբախտաբար, կառքի տակ էր ընկել։ Այդ օրվանից նա ավելի էր հիմարացել։ Կանգնեցնում էր սպաներին և սկսում անվերջ բարբառել հմայիչների, արեգակի, ջերմաչափերի, յուղահունց բլիթների, լուսամուտների ու նամականիշների մասին։
Հիրավի, զարմանալի էր, թե այդ ապուշն ինչպես էր կարողացել ծառայության մեջ համեմատաբար արագ առաջ գնալ և վայելել շատ ազդեցիկ անձանց, օրինակ, կորպուսի գեներալի, հովանավորությունը, որը բարեհաճ էր գնդապետի նկատմամբ, չնայած նրա կատարյալ ապաշնորհությանը։ Զորախաղերի ժամանակ գնդապետն իր գնդով ուղղակի հրաշքներ էր գործում. երբեք ոչ մի տեղ ժամանակին չէր հասնում և, զորասյուներ կազմած, գունդը տանում էր գնդացիրների դեմ։ Մի քանի տարի սրանից առաջ հարավային Չեխիայում կայսեր ներկայությամբ տեղի ունեցած զորախաղերի Ժամանակ ժամանակ նա անհետացել էր իր գնդի հետ, նրա հետ միասին ընկել Մորավիա և դեռ մի քանի օր էլ թափառել այնտեղ, մինչդեռ զորախաղերն ավարտվել էին և զինվորներն արդեն գտնվում էին զորանոցներում։ Բայց դա էլ էր մարսել։
Կորպուսի գեներալի և հին Ավստրիայի այլ, ոչ պակաս տրխմար տխմար բարձրաստիճան զինվորականների հետ ունեցած իր մտերմական հարաբերությունների շնորհիվ նա ստանում էր զանազան պարգևներ ու շքանշաններ, որոնցով չափազանց պարծենում էր։ Նա իրեն համարում էր լավագույն զինվորը լուսնի տակ, լավագույն տեսաբան և ռազմական բոլոր գիտությունների գիտակ։
Գնդի զորատեսների ժամանակ նա սիրում էր զինվորների հետ զրուցել և միշտ նրանց տալիս էր միևնույն հարցը․
— Ինչո՞ւ է մանլիհերովկա կոչվում այն հրացանը, որ գորձադրության գործադրության մեջ է բանակում։
Գնդում նրա մասին ծաղրանքով ասում էին. «Ըհը՛, էլի սկսեց իր մանիլհերախոսությունը»։
Գնդապետի ձախ ականջի կեսը չկար, որը նրա ջահելության օրերին կտրել էր նրա ախոյանը մի մենամարտի ժամանակ, որի դրդապատճառն եղել էր պարզապես այն փաստի հավաստումը, թե Ֆրիդրիխ Կրաուս ֆոն Ցիլլերգուտը մեծ հիմար է։
Եթե մենք քննության առնենք նրա մտավոր կարողությունները, ապա կհանգենք այն եզրակացության, որ դրանք բոլորոՎին բոլորովին բարձր չէին այն կարողություններից, որոնցով հաստամռութ Ֆրանց Իոսիֆ Հաբսբուրգը հռչակվեց հանրաճանաչ ապուշ․ նույն անզուսպ բառազեղումները, նույն անսպառ ծայրահեղ պարզամտությունը։
― Մի անգամ, բանկետի ժամանակ, սպայական ժողովարանում, երբ խոսք, բացվեց Շիլլերի մասին, գնդապետ Կրաուս ֆոն Ցիլլերգուտը առանց որևէ այլևայլության վերցրեց ու հայտարարեց.
— Իսկ ես, պարոնա՛յք, երեկ, մի շոգեգութան տեսա, որը գործի էր դրվում շոգեշարժի միջոցով։ Պատկերացրեք, պարոնա՛յք, շոգեշարժի միջոցով, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու։ Տեսնում, եմ ծուխը, մոտենում, պարզվում է, որ շոգեշարժ է, իսկ մյուս կողմից՝ մի ուրիշը։ Դե՛հ, ասացեք, պարոնայք, մի՞թե ծիծաղելի չէ։ Երկու շոգեշարժ, կարծես թե մեկը բավական չէ։
Եվ, փոքր ինչ լռելով, ավելացրեց.
— Երբ բենզինը վերջացավ, ավտոմոբիլը ստիպված էր կանգնել։ Դա ևս երեկ ես աչքովս տեսա։ Եվ դրանից հետո դեռ շաղակրատում են իներցիայի մասին, պարոնա՛յք։ Չի՛ գնում, կանգնել է, տեղից չի շարժվում։ Բենզին չկա։ Հը, ծիծաղելի չէ՞։
Իր բթամտությամբ հանդերձ գնդապետը չափազանց աստվածավախ էր, հաճախ խոստովանության ու հաղորդության էր գնում սուրբ Իգնատիոս եկեղեցին և պատերազմի հենց սկզբից ջերմեռանդ աղոթում էր ավստրիական ու գերմանական զենքի հաղթանակի համար։ Նա միախառնել էր քրիստոնեությունն ու գերմանակաձ գերմանական հեգեմոնիայի երազանքները։ Աստված պետք է օգներ խլելու պարտվածների ինչքն ու հողերը։
Գնդապետը կատաղում էր, երբ թերթերում կարդում էր, թե նորից գերիներ են բերել։
Նա ոչնչով վատ չէր գերմանացի բանաստեղծ Ֆիրորդտից, որը պատերազմի ժամանակ հրատարակած իր բանաստեղծություններով Գերմանիային կոչ էր անում ատելություն տածել միլիոնավոր ֆրանսիացի սատանաների նկատմամբ և սառնասրտորեն սպանել նրանց.
Մարդկանց ոսկրերն ու միսը ծխացող<br />Թող որ կուտակվեն լեռներից բարձր, հասնե՜ն ամպերին…
Հոժարականների դպրոցում իր պարապմունքները վերջացնելուց հետո պորուչիկ Լուկաշը դուրս եկավ Մաքսի հետ զբոսնելու։
— Ինձ թույլ եմ տալիս ձեզ նախազգուշացնել, պարոն օբեր-լեյտենանտ,— հոգատարությամբ ասաց ՇվեյկրՇվեյկը,— շան նկատմամբ զգույշ եղեք, վա՛յ թե ձեր ձեռքից պուկ գա ու փախչի։ Նա կարող է իր հին տունը կարոտել ու ծլկել, եթե կապն արձակեք։ Ձեզ խորհուրդ չէի տա նրան անցկացնել Հավլիչկա հրապարակով։ Այնտեղ թափառում է մի շատ կատաղի շուն, «Մարիամի սրբապատկեր» տան տակ գտնվող մսի խանութի շունը։ Սոսկալի կծան շուն է։ Իր ռայոնում օտար շուն տեսնելիս պատրաստ է պատառոտել, վախենում է, որ չլինի թե նա իր բաժնից մի բան լափի, ճիշտ և ճիշտ սուրբ Գաշտալ եկեղեցու մոտ նստող մուրացկանի պես։
Մաքսն ուրախ թռչկոտում էր և ընկնում պորուչիկի ոտքերի տակ, շղթայիկը փաթ գցելով թրին, մի խոսքով, ամեն կերպ դրսևորում էր իր ուրախությունը առաջիկա զբոսանքի առթիվ։
«Պատիվ տալիս զինվորը պետք է դրա մեջ ներդնի իր ողջ հոգին»,— ասում էր նա, և այդ բառերի մեջ ամփոփված էր մի ֆելդֆեբելական խորունկ միստիցիզմ։
Նա խստիվ հետևում էր, որ պատիվը տրվեր համաձայն բոլոր կանոնների, բոլոր նրբություններով, միանգամայն ճշտիվ ու լրջորեն։ Նա դարանում էր իր մոտով անցնող յուրաքանչյուրին, շարքայինից սկսած մինչև փոխգնդապետը։ Այն շարքայիններին, որոնք անփույթ կերպով էին ձեռքները տանում դեպի հովարը, կարծես ասելով’ «հարգանքներս․ասելով՝ «հարգանքներս», նա անձամբ ինքն էր տանում զորանոց զորանոց՝ տույժի ենթարկելու։
«Ես ձեզ չտեսա» պատճառաբանությունը նրա համար գոյություն չուներ։
— Այս շունը, պարոն գնդապետ․․․— ուզում էր առարկել պորուչիկ Լուկաշը։
— պատկանում ․․․պատկանում է ինձ, պարոն պորուչիկ,— կոպտաբար ընդհատեց նրան գնդապետը։— Սա իմ Լյուքսն է։
Իսկ Լյուքսը կամ Մաքսը, հիշելով հին տիրոջը, իր սրտից բոլորովին դուրս նետեց նորին և, պորուչիկի ձեռքից դուրս պրծնելով, արտահայտեց այնպիսի ուրախություն, որ ընդունակ է արտահայտել վեցերորդ դասարանի գիմնազիստը, որն իր սիրո առարկայի սրտում փոխադարձ սեր է նկատել․․․
— Մի րոպե առաջանանք միասին,— ասաց գնդապետը, և նրանք քայլեցին, շարունակելով իրենց անուշիկ զրույցը։
— Ռազմաճակատում, պարոն պորուչիկ, երկրորդ անգամ ձեզ այդպիսի բան չի պատահի։ Թիկունքում գողացված շների հետ զբոսնելն անպայման շատ տգեղ երևույթ է։ Այո՛։ Զբոսել Զբոսնել պետի շա՜ն հետ։ Այն ժամանակ, երբ ռազմի դաշտերում մենք ամեն օր հարյուրավոր սպաներ ենք կորցնում… Իսկ այդ միջոցին մարդիկ հայտարարությունները չեն կարդում։ Ուրեմն, ես կարող էի շանս կորստյան մասին հայտարարություններ տալ հարյուր տարի շարունակ։ Երկուհարյուր տարի։ Երեքհարյուր տարի։
Գնդապետը բարձրաձայն խնչեց, որը միշտ նշան էր այն բանի, որ նա խիստ գրգռված է, և ասելով.
— Կարող եք զբոսանքը շարունակել,— շուռ եկավ ու գնաց, մտրակը չարացած շպպացնելով սպայական շինելի փեշերին։
Պորուչիկ Լակաշն Լուկաշն անցավ փողոցի մյուս կողմը և նորից լսեց մի «Halt»։ Գնդապետը կանգնեցրել էր մի տարաբախտ պահեստի զինվորի, որն այդ ժամանակ մտածելիս էր եղել տանը մնացած մոր մասին և գնդապետին չէր նկատել։
Զինվորին խստագույնս շշպռելով, գնդապետը նրան անձամբ քարշ տվեց զորանոց՝ տույժ տալու։