— Նա իք է անում…— էքսպերտի տոնով ասաց Շվեյկը։― Տակն է դուրս գնում, և ստիպված են նրան փոքր երեխայի պես կերակրել։ Մի քանի օր առաջ գարեջրատանը մի պարոն ասում էր, թե նա երկու ծծմայր ունի, և նրանք օրը երեք անգամ թագավոր կայսրին ծիծ են տալիս։
— Է՛հ,— հառաչեց զորանոցից եկած զինվորը,— երանի շուտով մեզ ոնց որ պետքն է ջարդեցինջարդեին, որ Ավստրիան դինջանար։
Զրույցը շարունակվում էր նույն ոգով։ Շվեյկն Ավստրիայի օգտին ասաց մի քանի ջերմ խոսք, այսինքն, որ այդպիսի ապուշ պետությունը աշխարհիս երեսին ապրելու իրավունք չունի, իսկ զինվորը, այդ ասույթից գործնական եզրակացություն անելով, ավելացրեց․
Շվեյկն արդեն ջանք էր թափում խոհանոցում, և պորուչիկ Լուկաշը լսում էր նրա երգը․
Ընթանում է Գրենևիլը, գնում դհպի Պրաշնե Բրանա։<br />Սուրն է նրա փայլատակում, և լալիս են աղջիկները․․․
Եվ ապա.
Մենք զինվոր ենք, քաշ ենք մենք,<br />Ինչքան ասես փող ունենք,<br />Սիրուններն են մեզ սիրում,<br />Ամեն տեղ լավ ընդունում։
«Քեզ համար, երևի, ամեն տեղ լավ է, անզգամ»— մտածեց պորուչիկն ու թքեց։
— Իմ շունը ձեզ մոտ փչացել է։ Ոչինչ չի ուզում ուտել։ Ա՛յ թե ինչ։ Ճանճ ընկավ թանաքամանի մեջ։ Զարմանալի՜ բան, ձմեռ ժամանակ ճանճերն ընկնում են թանաքամանի մեջ։ Անկարգությո՛ւն։
«Դեհ, վերջապես, խոսիր, ձեր ծեր քոպակ»,— մտածեց պորուչիկը։
Գնդապետը տեղից վեր կացավ և մի քանի անգամ գնաց ու եկավ կաբինետում։
Վերադառնալով տուն, նա Շվեյկին բազմանշանակ հարցրեց.
— Արդյոք ձեզ հայտնի՞ է Շվեյկ, թե ինչ է երթային գումարսակը։գումարտակը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, երթային գումարտակը «երթգում է», իսկ երթային վաշտը՝ «երթվաշտ»։ Մենք միշտ այդպես կրճԽտում կրճատում ենք։
― Ուրեմն, հայտարարում եմ ձեզ, Շվեյկ,— հանդիսավորապես ասաց պորուչիկը,— որ մենք միասին մեկնում ենք «երթգումի» հետ, եթե այդ կրճատումը ձեզ դուր է գալիս։ Բայց չկարծեք, թե ռազմաճակատում էլ կարող եք հիմարություններ թույլ տալ, ինչպես այստեղ։ Ուրա՞խ եք։
Ավարտելով «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներ»-ի առաջին մասը («Թիկունքում»), ընթերցողներին հայտնում եմ, որ շուտով լույս կտեսնեն հաջորդ երկու մասերը — «Ռազմաճակատում» և «Գերության մեջ»։ Այդ մասերում թե՛ զինվորները և թե՛ քաղաքացիները կխոսեն ու կգործեն այնպես, ինչպես խոսում ու գործում են իրականում։
Կյանքը բարձրաշխարհիկ մանևրներ սովորելու դպրոց չէ։ Յուրաքանչյուր մարդ խոսում է այնպես, ինչպես կարող է։ Արարողապետ դոկտոր Գուտը խոսում է բոլորովին այլ կերպ, քան «Թասի մոտ» պանդոկ տեր Պալիվկցը։ Իսկ մեր վեպը սալոնային թեթևսոլիկների համար գրված ձեռնարկ չէ և ոչ էլ գիտական գիրք այն մասին, թե ինչպիսի արտահայտություններ են թույլատրելի ազնիվ հասարակության մեջ։ Այս գիրքր գիրքը իրենից ներկայացնում է մի որոշակի դարաշրջանի պատմական պատկեր։
Եթե անհրաժեշտ է գործածել որևէ թունդ խոսք, որ իսկապես ասված է եղել, ես առանց տատանվելու գործ եմ ածում։ Արտահայաությունները մեղմելը կամ բազմակետեր դնելը ես համարում եմ տխմարագույն կեղծավորություն։ Չէ՞ որ այդ խոսքերը գործ են ածում նաև պառլամենտում։
Մի ժամանակ ճիշտ են ասել, թե առողջ դաստիարակություն ստացած մարդը կարող է ամեն ինչ կարդալ։ Այն, ինչ բնական է, կարող են դատապարտել միայն հոգեպես անպատկառ մարդիկ, հմտացած լկտիախոսները, որոնք, հետևելով նողկալի կեղծ բարոյախոսությանը, ոչ թե բովանդակությանն են նայում, այլ զայրույթով հարձակվում առանձին բառերի վրա։
Մի քանի տարի առաջ ես մի քննադատություն եմ կարդացել մի նովելլի մասին։ Քննադատը համբերությունից դուրս էր եկել այն բանի համար, որ հեղինակը գրել էր. «նա խնչեց nւ ու քիթը սրբեց»։ Իբրև թե դա հակասում է այն ամեն էսթետիկականին ու վսեմին, որ գրականությունը պետք է տա ժողովրդին։
Դա մի փոքրիկ, բայց շատ ցայտուն ապացույց է, թե լուսնի տակ ինչպիսի ավանակներ են ծնվում։
Գրքումս գործածելով մի քանի թունդ արտահայտություններ, ես պարզապես ցույց եմ տվել, թե իրականում մարդիկ իրար հետ ինչպես են խոսում։
Չի կարելի պանդոկապետ Պալիվեցից պահանջել, որ նա արտահայտվի այնպես նրբագեղ, ինչպեսհ ինչպես տիկին Լաուտովան, դոկտոր Գուտը, տիկին Օլգա Ֆաստրովան և մի շարք այլ անձինք, որոնք սիրով ամբողջ Չեխոսլովակիայի հանրապետությունց կվերածեին մի մեծ սալոնի, որտեղ բոլորը պարկետի վրա անցուդարձ են անում ֆրակներով ու սպիտակ ձեռնոցներով, խոսում նրբագեղ լեզվով և արմատավորում մի սալոնային նրբենի բարոյախոսություն, իսկ այդ բարոյախոսության շիրմայի հետևում սալոնային առյուծներն անձնատուր են լինում ամենանողկալի և հակաբնական անառակության։
Այստեղ օգտվում եմ առիթից հայտնելու, որ պանդոկապետ Պալիվեցը ողջ է։ Նա պատերազմի ամբողջ ընթացքում նստած էր բանտում և հիմա նույնն է, ինչ Ֆրանց Յոսիֆ կայսեր պատկերի հետ պատահած դեպքի ժամանակ։
Նրան մեծ բավականություն էր պատճառել այն ամենը, ինչ գրել էի իր մասին՝ նրան ներկայացնելով, որպես երևելի գռեհկախոսի։
«Ինձ այլևս ոչ ոք չի կարող փոխել,— ասաց, նա ինձ։— Ամբողջ կյանքումս խոսել եմ գռեհկաբար և ասել այն, ինչ մտածել եմ, և սրանից հետո էլ այդպես պիտի խոսեմ։ Մտքովս էլ չի անցնում բերանս փակել ինչ-որ էշի պատճառով։ Հիմա ես հայտնի մարդ եմ»։
Հիմա նա ինքն իրեն ավելի է հարգում։ Նրա փառքն հիմնված է մի քանի թունդ արտահայտությունների վրա։ Դա նրան լիովին գոհացնում է։ Եթե ես, ճիշտ և հարազատորեն վերարտադրելով նրա խոսելակերպը, դիցուք, ցանկանայի դրանով ասել, թե, տեսե՛ք, այդպես չի կարելի արտահայտվել (մի բան, որ իմ նպատակից դուրս էր), ապա անկասկած վիրավորած կլինեի այդ օրինավոր մարդուն։