Այդ ամենից կապրալը միայն այն հասկացավ, որ իրեն նկատել են տալիս իր սեփական սխալները։ Նա նորից շրջվեց դեպի լուսամուտը և սկսեց մռայլված նայել, թե ճանապարհն ինչպես է հետ-հետ փախչում։ Պահակախմբի զինվորները հիմարական հայացքներով իրար էին նայում։ Այդ պատմության նկատմամբ բոլորից ավելի հետաքրքրություն ցուցաբերեց Շվեյկը։
— Չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա,— սկսեց նա։— Ամեն ինչ վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, նույնիսկ այն, որ այգ այդ հիմար սոյկան ընկուզենահավ չէ։ Բայց շատ հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք այդպիսի պատմության մեջ են ընկնում։ Որևէ կենդանի հնարելը հեշտ գործ չէ, բայց շատ ավելի դժվար է, որ մարդ կարողանա իր հնարած կենդանին ներկայացնել հասարակությանը։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում մի ոմն Մեստեկ ծովահարս էր հայտնագործել և նրան, շիրմայի հետևից, ցույց էր տալիս Վինոգրադիի Հավլիչկա փողոցում։ Շիրմայի վրա մի ծակ կար, և ամեն մարդ այդ ծակից կարող էր տեսնել կիսախավարի մեջ գտնվող մի շատ սովորական բազմոց, որի վրա պառկած էր Ժիժկովում ապրող մի աղջիկ։ Նրա ոտքերին կանաչ շղարշ էր փաթաթած, որը պետք է ներկայացներ ծովահարսի պոչ, մազերը ներկված էին կանաչ գույնով, ձեռքերին լողաթևերի նմանվող կարտոնե և, դարձյալ կանաչ, թաթմաններ կային, իսկ մեջքի երկարությամբ պարանով ղեկանման մի բան էր կապած։ Տասնվեց տարեկանից փոքր երեխաների մուտքն արգելված էր, իսկ տասնվեց տարեկանից բարձրերը՝ մուտքի համար վճարում էին, և բոլորին շատ դուր էր գալիս, որ ծովահարսը մեծ հետույք ուներ, որի վրա գրված էր «Ց’նոր տեսություն»։ Սակայն ծծերը հաջող չէին, կախված էին մինչև պորտը, ինչպես պառավ բոզի ծծեր։ Երեկոյան ժամը յոթին Մեստեկը փակում էր պանորաման ու ասում. «Ծովահա՛րս, կարող եք տուն գնալ»։ Աղջիկը շորերը փոխում էր, և գիշերվա ժամը տասին նրան արդեն ձկարելի կարելի էր տեսնել Թաբորսկա փողոցում, որտեղ ման էր գալիս և, իբր թե հենց այնպես, ամեն պատահած տղամարդու ասում. «Սիրունիկս, եկ գնանք քեֆ քաշենք»։ Քանի որ նա դեղին տոմս չուներ, պան Դրաշները շուրջկալի ժամանակ նրան էլ ձերբակալեց մյուս «մկնիկների» հետ, և Մեստեկը ստիպված եղավ իր խանութը փակել։
Այդ պահին օբեր-ֆելդկուրատը ցած գլորվեց նստարանի վրայից և շարունակեց քնել հատակին պառկած։ Կապրալը նրա վրա մի շվար հայացք նետեց և ընդհանուր լռության մեջ սկսեց ֆելդկուրատին քաշքշել, ցանկանալով նորից պառկեցնել նստարանի վրա։ Ոչ ոք տեղից չշարժվեց նրան օգնելու։ Երևում էր, որ կապրալը իսպառ կորցրել է իր հեղինակությունը, և երբ նա անհույս, ձայնով ասաց․
— Գոնե մեկդ օգներ…— պահակները միայն նայեցին նրան, բայց ոչ ոք տտեղից տեղից չշարժվեց։
— Պետք է թողնեիք մրափեր հատակին,— ասաց Շվեյկը։— Ես իմ ֆելդկուրատի հետ այլ կերպ չէի վարվում։ Մի անգամ ես նրան թողի, որ քնի արտաքնոցում, իսկ մի ուրիշ անգամ նա քնեց պահարանի վրա։ Պատահում էր, որ քնում էր ուրիշի բնակարանում, տաշտի մեջ։ Եվ ուր ասես չէր շնթռկում։
—— Ես արգելում եմ որևէ դիտողություն անել, հե՛յ, հոժարական։
— Դուք մեղք չունեք,— հանգստացնում էր նրան հոժարականը։— Բնությունը կենդանիների բոլոր տեսակներն ու ցեղերը ստեղծելու հետ միասին նրանց զրկել է ամենայն ինտելեկտից։ Երևի դուք լսել եք մարդկային հիմարության մասին։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե դուք ծնված լինեիք իբրև, մի այլ կաթնասուն կենդանի և չկրեիք մարդու և կապրալի տխմար անունը։ Դուք մեծապես սխալվում եք, եթե ձեզ համարում եք կատարյալ և շատ զարգացած արարած։ Բավական է պոկել ձեր աստղերը, և դուք կդառնաք զրո, ճիշտ այնպիսի զրո, ինչպիսին են բոլոր նրանք, որոնց սպանում են բոլոր ռազմաճակատներում և բոլոր խրամատներում, սպանում աստված գիտե թե ինչի համար։ Եթե ձեզ վրա մի աստղ էլ ավելացնեն և ձեզնից մի նոր տեսակի կենդանի պատրաստեն, անունը ավագ ենթասպա, ապա դարձյալ ձեր ամեն ինչը կարգին չի լինի։ Ձեր մտահորիզոնը ավելի կնեղանա, և երբ դուք, վերջապես, ռազմի դաշտում վայր դնեք ձեր կուլտուրապես չզարգացած գլուխը, ապա ամբողջ Եվրոպայում ձեզ համար ոչ ոք լաց չի լինի։
— Ես ձեզ կնստեցնեմ,— հուսահատաբար բղավեց կապրալը։
— Երևի դուք կցանկանայիք ինձ նստեցնել ձեզ վիրավորելո՞ւ համար։ Այդ դեպքում պետք է սուտ ասեիք, որովհետև ձեր մտավոր բագաժով դուք բնավ չէիք կարող հասկանալ իմ խոսքերի մեջ եղած վիրավորանքը, մանավանդ որ դուք,— ինչի վրա ուզում եք գրազ գամ,— մեր խոսակցությունից ոչինչ չեք հիշում։ Եթե ես ձեզ անվանեմ էմբրիոն, ապա դուք այդ բառը կմոռանաք ոչ միայն առաջիկա կայարանին չհասած, այլև ավելի վաղ, քան մեր մոտով կսլանա ամենամոտիկ հեռագրասյունը։ Դուք ուղեղի մի մեռած գալար եք։ Որքան էլ ես ցանկանամ, չեմ կարող նույնիսկ պատկերացնել, որ դուք երբևէ կարող եք կապակցված պատմել այն, ինչ ես ասացի։ Բացի դրանից, հարցրեք ներկա գտնվողներից ում ուզում եք, թե արդյոք որևէ բանով վիրավորե՞լ եմ ձեր մտահորիզոնը և արդյոք իմ ասածների մեջ վիրավորանքի որևէ նշույլ կա՞ր։
— Անկասկած չկար, — հաստատեց Շվեյկը։— Ոչ ոք ձեզ որևէ այնպիսի խոսք չի ասել, որին դուք կարողանայիք վատ իմաստ վերագրել։ Միշտ վատ բան է դուրս գալիս, երբ մեկն ու մեկը իրեն վիրավորված է համարում։ Մի անգամ նստած էի «Թունել» գիշերային սրճարանում։ Մեզ հետ նստած էր մի նավաստի, որն ասում էր, թե հաճախ մարդ չի կարողանում օրանգուտանգին տարբերել որևէ մորուքավոր քաղաքացուց, որովհետև օրանդուտանգի օրանգուտանգի ամբողջ ռեխը փռչերով է պատած, ինչպես… «ինչպես, օրինակ, ասում է, մեր կողքի սեղանին նստած, ա՛յ, այն պարոնինը»։ Մենք բոլորս շրջվեցինք ու նայեցինք, իսկ մորուքավոր պարոնը վեր կացավ, մոտեցավ նավաստուն և տո՛ւր թե կտաս ռեխին։ Նավաստին վերցրեց գարեջրի շիշն ու նրա գլուխը ջարդեց։ Մորուքավոր պարոնը մնաց ուշաթափ ընկած, իսկ մենք նավաստուն հրաժեշտ տվինք, որովհետև նա իսկույն թողեց ու գնաց, երբ տեսավ, որ պարոնին սպանել է։ Հետո մենք այդ պարոնին հարություն տվինք, և անկասկած մեր արածը հիմարություն էր, որովհետև հարություն առնելուց հետո նա իսկույն ոստիկան կանչեց։ Չնայած որ մենք բոլորովին մեղք չունեինք, ոստիկանը բոլորիս քաղաքամաս տարավ։ Այնտեղ պարոնն ասաց, թե մենք իրեն օրանգուտանգ ենք համարել և շարունակ իր մասին խոսել։ Եվ, պատկերացրեք, պնդում էր իր ասածը։ Մենք ասացինք, թե ոչ մի այդպիսի բան չենք արել և թե նա օրանգուտանգ չէ։ Իսկ նա մի գլուխ՝ օրանգուտանգ հա օրանգուտանգ, ես, ասում էր նա, իմ ականջով եմ լսել։ Ես կոմիսարին խնդրեցի, որ նա այդ պարոնին բան հասկացնի։ Կոմիսարն սկսեց հաշտ ու հանգիստ հասկացնել, բայց պարոնը նրան թույլ չտվեց խոսել և ասաց, թե կոմիսարը մեզ հետ խոսքը մեկ է արել։ Այն ժամանակ կոմիսարը հրամայեց նրան ծակը կոխել, որպեսզի այնտեղ սթափվի, իսկ մենք ուզում էինք վերադառնալ «Թունել» սրճարանը, բայց չկարողացանք, որովհետև մեզ էլ նստեցրին… Ահա տեսնում եք, պան կապրալ, թե ինչ կարող է դուրս գալ մի փոքրիկ, չնչին թյուրիմացությունից, որի մասին նույնիսկ խոսել չարժե։ Կամ, օրինակ, Գերմանական Բրոդում մի քաղաքացի վիրավորվել էր, որ նրան վագրային օձ էին անվանել։ Քի՞չ բառեր կան, որոնց համար ոչ ոքի չի կարեչի կարելի պատժել։ Եթե, օրինակ, ասեինք, թե դուք մշկամուկ եք, դուք դրա համար պիտի նեղանայի՞ք։
Կապրալը մռնչաց։ Դա սովորական մռունչ համարել չէր կարելի։ Դա մի այնպիսի մռունչ էր, որի մեջ զայրույթը, կատաղությունն ու հուսահատությունը ի մի էին խառնված։ Այդ համերգային համարին ձայնակցեց մի զիլ սուլոց, որ արձակեց մրափած օբեր-ֆելդկուրատն իր քթով։
Այդ մռնչյունից հետո կապրալին համակեց մի կատարյալ ընկճվածություն։ Նա նստեց նստարանի վրա և իր ջրակալած անարտահայտիչ աչքերն ուղղեց դեպի հեռուները, դեպի անտառներն ու լեռները։
— Պարոն կապրալ,— ասաց հոժարականը,— տվյալ պահին թախծոտ աչքերով նայելով բարձր լեռն երին լեռներին ու բուրումնալից անտառներին, դուք նման եք Դանտեին։ Նույն ազնիվ դիմագծերը, որ ուներ պոետը, զգայուն սրտի և հոգու տեր այդ մարդը, որ սիրահար էր ամենայն վսեմի։ Խնդրում եմ, այդպես նստած մնացեք, դա ձեզ շատ է սազում։ Որքա՜ն զգացված, առանց որևէ անբնականության ու սեթևեթանքի, դուք ձեր աչքերը չռել եք ձեր առջև տարածված դաշտանկարի վրա։ Անշուշտ դուք խորհում եք, թե որքա՜ն գեղեցիկ է լինելու այստեղ գարնանը, երբ այս ամայի վայրերում կփռվի երփներանգ գորգը դաշտային ծաղիկների…
— Որոնց ոռոգում է առվակը,— ձայնակցեց Շվեյկը։— Իսկ մի կոճղի վրա նստած կլինի պան կապրալը, կթքոտի մատիտի ծայրն ու ոտանավորներ կգրի «Փոքրիկ ընթերցող» ժուռնալի համար։
Զինվորական գնացքը մոտենում էր այն կայարանին, որտեղ տեսչությունը պետք է շրջայցեր վագոնները։ Գնացքը կանգ առավ։
— Այդպես էլ գիտեի,— ասաց անողոք հոժարականը, մի բազմանշանակալից հայացք նետելով կապրալի վրա, — տեսչությունն արդեն այստեղ է․․․
Վագոն մտավ տեսչությունը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կակազելով թոթովեց կապրալը,— նը-նը նա…
— Էլ ի՞նչ «նը-նը-նա»,— դժգոհ ասաց Մռազը։— Աավելի Ավելի պարզ արտահայտվեցեք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կապրալի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— փորի վրա քնած այդ մարդը ինչ-որ հարբած պարոն օբեր-ֆելդկուրատ է։ Նա կպավ մեզ ու խցկվեց վագոնը, իսկ մենք նրան չէինք կարող դուրս նետել, քանի որ ինչքան չլինի պետ է և դա աստիճանահարգության խախտում կլիներ։ Երևի նա շտաբի վագոնը շփոթել է կալանավորականի հետ։
Կապրալը երկար ջանքերից հետո օբեր-ֆելդկուրատին շրջեց մեջքի վրա, ըստ որում վերջինս արթնացավ և իր առաջ սպա տեսնելով՝ ասաց.
— Eh, servus, Fredy, was gibt’s neues? Abendessen schon fertig?<ref>ԱյոԱ՜, պարոնայքբարև, ինչ կուզեք ասեքՖրեդի, Կրամարժը, Շայները և Կլոֆալը․․․ ի՞նչ նորություն։ Ընթրիքն արդեն պատրա՞ստ է (գերմ.)։</ref>
Այդ ասելուց հետո նա նորից փակեց աչքերն ու շրջվեց դեպի պատը։
Շվեյկը կանգնեցրեց նրան․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ես իրավունք չունեմ այստեղ մնալու։ Ես կալանքի տակ պետք է մնայի մինչև ժամը տասնմեկը, որովհետև այսօր իմ ժամկետը լրացել է։ Ես կալանավորված եմ երեք օրով և հիմա արդեն մնացածների հետ պետք է գտնվեմ հորթատար վագոնում։ Նկատի ունենալով, որ ժամը տասնմեկն արդեն վաղուց անցել է, խոնարհաբար խնդրում եմ, պարոն լեյտենանտ, ինձ գնացքից իջեցնել կամ տեղափոխել հորթատար վագոն, որտեղ պարտավոր եմ լինել, կամ ուղարկել պարոն օբեր-լեյտենանտ Լակաշի Լուկաշի մոտ։
— Ձեր ազգանո՞ւնը,— հարցրեց Մռազը,— նայելով իր թղթերին։
— Հը, ո՞նց էր, Շվեյկ, բարձր ինստանցիային դիմելը ձեզ օգուտ տվե՞ց։ Կղկղանք էլ չարժի դա։ Ես որ ուզենամ, երկուսիդ էլ փեչը կկոխեմ ու կվառեմ։
— Պան կապրալ— կապրալ,— ասաց հոժարականը,— բերանից աջ ու ձախ կղկղանք շաղ տալը քիչ թե շատ համոզիչ փաստարկում է, սակայն ինտելիգենտ մարդը նույնիսկ գրգռված վիճակում և կամ վիճելիս նման արտահայտությունների չպետք է դիմի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր այն ծիծաղելի սպառնալիքներին, թե մեզ երկուսիս կարող եք փեչը կոխել ու վառել, ապա ինչո՞ւ, գրո՛ղը տանի, մինչև հիմա այդ բանը չեք արել, երբ հնարավորություն ունեիք անելու։ Հավանաբար, այդ խնդրում դեր է խաղացել ձեր հոգեկան հասունությունը և բացառիկ նրբավարությունը։
— Ձեռք քաշեք ինձնից,— վեր թռավ կապրալը,— ես երկուսիդ էլ կարող եմ ծակը խոթել։
— Իսկ ինչի՞ համար, աղավնյակս,— չքմեղաբար հարցրեց հոժարականը։
— Անտաշ մարդիկ եք, ահա թե ինչ,― բղավեց կապրալը, սիրտ առնելով ու դեմքին ահազդու արտահայտություն տալով։
— Գիտե՞ք ինչ կասեմ ես ձեզ, պարոն կապրալ,— ասաց Շվեյկը։— Ես հին զինվոր եմ, ծառայել եմ նաև պատերազմից առաջ, և չգիտեմ ոչ մի դեպք, որ հայհոյանքը մարդու հասցրած լինի լավ բանի։ Սրանից մի քանի տարի առաջ, հիշում եմ, մեր վաշտում մի դասակապետ կար, ազգանունը Շրայտեր։ Գերաժամկետիկ էր։ Նրան վաղուց կապրալի աստիճան տված ու տուն ուղարկած կլինեին։ Բայց երևի, ինչպես ասում են, փոքր ժամանակ դայակը նրան ձեռքից ցած էր գցել։ Շարունակ մեզ հետամտում, կպչում էր տզի պես, թե այս ինչ բանը այսպես չի արված, այնինչ բանը հրահանգին չի համապատասխանում, մի խոսքով՝ կպչում էր որքան կարող էր և միշտ հայհոյում, թե. «Դուք զինվորներ չեք, այլ գիշերապահներ»։ Մի գեղեցիկ օր այդ բանը ինձ համբերությունից հանեց և ես վաշտապետի մոտ զեկույցի գնացի։ «Ի՞նչ կա»— հարցնում է ինձ կապիտանը։ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան,— ասում եմ ես,— գանգատ ունեմ մեր ֆելդֆեբել Շրայտերի վրա։ Մենք ինչքան չլինի նորին մեծության զինվորներ ենք, և ոչ թե գիշերապահներ։ Մենք հոգով ու սրտով ծառայում ենք նորին մեծությանը, և ոչ թե պարապ-սարապ օր մթնացնում»։ «Խելքդ գլուխդ հավաքիր, միջա՛տ,— պատասխանեց ինձ կապիտանը։— Դո՛ւրս կորիր։ Եվ այլևս աչքիս չերևաս»։ Իսկ ես, թե. «Խոնարհաբար խնդրում եմ ինձ ուղարկել գումարտակային զեկույցի»։ Երբ գումարտակային զեկույցի ժամանակ օբեր-լեյտենանտին բացատրեցի, թե մենք գիշերապահներ չենք, այլ նորին մեծության զինվորներ, նա ինձ երեք օրով նստցնել տվեց, բայց ես խնդրեցի ինձ ուղարկել գնդային զեկույցի։ Գնդային զեկույցի ժամանակ գնդապետը իմ բոլոր բացատրություններից հետո վրաս բղավեց, թե ես ապուշ եմ, և ինձ գրողի ծոցն ուղարկեց։ Իսկ ես նորից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն գնդապետ, որ խնդրում եմ ինձ ուղարկել բրիդագային զեկույցի»։ Դրանից նա վախեցավ և իսկույն հրամայեց մեր ֆելդֆեբել Շրայտերին կանչել գրասենյակ, և Շրայտերը ստիպված եղավ «գիշերապահներ» խոսքի համար բոլոր սպաների ներկայությամբ ինձնից ներողություն խնդրել։ Հետո նա բակում հասավ իմ հետևից ու ասաց, թե այսօրվանից էլ չի հայհոյի, բայց ինձ մինչև կայազորի բանտը կհասցնի։ Այդ օրվանից ես միշտ զգույշ էի, բայց և այնպես չպրծա։ Մի անգամ ցայխհաուզի մոտ պահակ էի կանգնած։ Ինչպես ընդունված է, այնտեղ յուրաքանչյուր պահակ պատի վրա որևէ հիշատակ էր թողնում, օրինակ, կանացի անդամներ նկարում կամ մի ոտանավոր գրում։ Իսկ ես ոչինչ չկարողացա հորինել և ձանձրույթից վերջին մակագրության տակ գրեցի․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Ֆելդֆեբելը, այդ սրիկան, ինձ անմիջապես մատնեց, քանի որ կրկնակոխ հետևում nւ ու ոստիկանական շան պես հետամտում էր։ Պատահմունքի տխուր բերումով իմ այդ մակագրության վերևում կար մի ուրիշը, թե․ «Մենք պատերազմ չենք գնա, ․․․թքել ենք դրա վրա»։ Իսկ դա հազար իննհարյուր տասներկու թվին էր, երբ դեսպան Պրոխոզկայի պատճառով մեզ ուզում էին ուղարկել Սերբիայի դեմ։ Ինձ անմիջապես ուղարկեցին Թերեզինի ռազմական դատարանը։ Ռազմական դատարանի պարոնները մի տասնհինգ անգամ լուսանկարեցին ցայխհաուզի պատը՝ վրայի բոլոր մակագրություններով, այդ թվում և իմ ստորագրությամբ հանդերձ։ Ձեռագիրս ուսումնասիրելու համար ինձ մի տասն անգամ ստիպեցին գրել․ «Մենք պատերազմ չենք գնա, թքել ենք դրա վրա», մի տասնհինգ անգամ ստիպված եղա նրանց ներկայությամբ գրել․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Վերջապես եկավ մի փորձագետ ձեռագրաբան և ինձ հրամայեց գրել, «Հազար ութհարյուր իննսունյոթ թվի հունիսի քսանիննին Կրալով Դվուրը ճաշակեց Լաբայի տարերային վարարման սարսափները»։ «Դա դեռ քիչ է,— ասաց դատական քննիչը։— Մեզ համար կարևորն ուրիշ բան է։ Նրան այնպիսի բան թելադրեցեք, որ մեջը շատ «ք» և «ա» լինի։ Փորձագետն ինձ թելադրեց. «Քարավան, քարտեզ, աքցան, քրոմ, քավարան, կարագ»։ Դատական փորձագետը, ըստ երևույթին, ավելորդ բաներ շատ էր ասել և շարունակ նայում էր հետևում կանգնած զինվորին։ Վերջապես նա ասաց, թե անհրաժեշտ է, որ ես երեք անգամ գրեմ. «Արևն արդեն սկսում է կիզել, շոգ օրեր են սկսվում»։ Դա, ասում է, ուղարկելու է Վիեննա։ Այն ուհետև ամբողջ գործն ուղարկեցին Վիեննա, և, վերջապես պարզվեց, որ մակագրություններն իմ ձեռքով չեն արված, իսկ ստորագրությունն իսկապես իմն է, թեև դա ես առաջ էլ խոստովանել էի։ Ինձ դատապարտեցին վեց շաբաթվա կալանքի, այն բանի համար, որ ստորագրել եմ պահակետում կանգնած ժամանակ, իսկ դա, ասացին, նշանակում է, որ ես ստորագրելուս պահին չէի կարող պահպանել ինձ վստահված պոստը։
— Տեսնո՞ւմ եք, այնուամենայնիվ ձեզ պատժել են,— ոչ առանց բավականության ասաց կապրալը,— ուրեմն դուրս է գալիս, որ դուք իսկական քրեական հանցագործ եք։ Եթե ես ռազմական դատարանի տեղը չինեի, ձեզ ոչ թե վեց շաբաթ, այլ վեց տարի կտայի։
— Այդ դեպքում,— հարեց Շվեյկը,— պարոն կապրալը կարող է պարծենալ, որ ոչ ոք չի կարող նրան չափել։ Զեկույցի ժամանակ, ինչ էլ որ լինի, պարոն կապրալը պետք է հանգիստ մնա և չտաքանա, քանի որ ամեն մի հուզում առողջությանը վնասում է, իսկ պատերազմի ժամանակ ամեն մարդ պարտավոր է իրեն պահպանել։ Պատերազմի հետ կապված ձախորդությունները պահանջում են, որ յուրաքանչյուր առանձին անձնավորություն փոքր-ինչ ավելին լինի, քան սատկած անասունը։ Եթե ձեզ նստեցնեն, պարոն կապրալ,— շարունակեց Շվեյկը սիրալիր ժպիտով,— եթե պատահի, որ ձեր նկատմամբ այդպիսի անարդար բան անեն, դուք հոգով չպետք է ընկճվեք, և թող նրանք մնան իրենց կարծիքին, իսկ դուք՝ ձեր։ Ես մի ծանոթ ածխավաճառ ունեի, անունը Ֆրանտիշեկ Շկվոր։ Պատերազմի առաջին օրերին ես ու նա Պրագայի ոստիկանական վարչությունում նստած էինք պետական դավաճանության մեղադրանքով։ Հետո նրան կախեցին մի ինչ-որ պրագմատիկ սանկցիայի համար։ Երբ հարցաքննության ժամանակ նրան հարցրել էին, թե արձանագրության դեմ առարկություն չունի՞, նա ասել էր.
Թող լինի, ինչպես եղել է, չէ՞ որ որևէ կերպ եղել է,<br />Երբևէ չի եղել, որ մի կերպ չլինի։
Դրա համար նրան երեք օր մենախուց նստեցրին, և հաց ու ջուր չտվին։ Բայց նա իրենն էր պնդում, թե՝ «Թող լինի, ինչպես եղել է, չէ՞ որ որևէ կերպ եղել է, երբևէ չի եղել, որ մի կերպ չլինի»։ Նրան ուղարկեցին ռազմական դատարան, և հնարավոր է, որ այդ նույն խոսքերը կրկնելով էլ նա դիմել է դեպի կախաղան։
Կապրալը հաղթականորեն նայեց հոժարականին ու շարունակեց․
— Նրա վրայից հոժարականի ուսաթելերը պոկեցին հենց իր կրթվածության համար, այն բանի համար, որ թերթերում հոդվածներ էր գրում զինվորներին ծաղրուծանակի ենթարկելու մասին։ Բայց ինչպե՞ս հոգին չհանես, երբ այդքան ուսյալ մարդ է, բայց չի կարողանում հրացանի փակաղակը քանդել, թեկուզ տասն անգամ ցույց տված լինես։ Իսկ երբ նրան ասում ես «ձախ հավասարում», նա կարծես դիտմամբ գլուխը դեպի աջ է դարձնում ու ագռավի պես քեզ նայում։ Հրացանի վարարկները չգիտե, չի հասկանում, թե առաջ ինչը պետք է բռնել, փո՞կը թե փամփշտակալը։ Նոր դարպաս տեսած ոչխարի պես աչքերը չռում է վրադ, երբ ցույց ես տալիս, որ ձեռքը փոկի վրայով պետք է դեպի ցած սահի։ Նույնիսկ չգիտեր, թե հրացանը ո՛ր ուսին պետք է դնել, կապիկի պես էր պատիվ տալիս։ Իսկ քայլավարժության ժամանակ ի՜նչ դարձումներ էր անում, աստվա՜ծ իմ։ «Հետ դարձ» հրամանի ժամանակ իր համար մեկ էր, թե ո՛ր քայլից հետո կաներ շլը՛փ, շըլ՛փ, շըլ՛փ։ Հրամանը տալուց հետո էլ մի վեց քայլ առաջ էր վազում՝ գը՛փթը՛փ, թը՛փ, թը՛փ․․․ և միայն հետո շուռ էր գալիս շամփրած աքլորի պես, իսկ քայլում էր պոդագրիկի պես և կամ ոտքերը պար ածում աթոռի տոնի օրը պարող պառաված աղջկա պես։
Կապրալը թքեց։
— Ես դիտմամբ նրան մի շատ ժանգոտած հրացան էի տվել, որ մաքրել սովորեր։ Տրորում էր հրացանը, ինչպես որձ շունը քածին, բայց եթե նույնիսկ երկու կիլոյից ավելի խծուծ գներ, միևնույն է, չէր կարող մաքրել։ Ինչքան շատ էր մաքրում, այնքան ավելի վատ, հրացանը ավելի էր ժանգոտում, իսկ հետո զեկույցի ժամանակ այդ հրացանը ձեռքից ձեռք էր անցնում, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է հրացանն այնպիսի վիճակի հասցնել, որ ամբողջովին ժանգն ուտի։ Մեր կապիտանը միշտ նրան ասում էր, թե նրանից զինվոր դուրս չի գա, ավելի լավ կլինի գնա կախվի, որ իզուր տեղը զինվորի հաց չուտի։ Իսկ նա շարունակ ակնոցների տակից աչքերն էր ճպճպացնում։ Եթե մի օր վերակարգում չէր լինում կամ կարցեր չէր նստում, նրա համար տոն ու ուրախություն էր։ Սովորաբար այդպիսի օրերին էր թերթերի համար հոդվածներ գրում, թե զինվորներին ինչպես են տանջում, մինչև որ նրա սնդուկը խուզարկեցին։ Ա՜յ թե գրքեր կային մեջը։ Բոլորն էլ զինաթափման ու ժողովուրդներին հաշտեցնելու մասին։ Դրա համար նրան կայազորի բանտ ուղարկեցին, և այդ օրվանից նրանից ազատվեցինք, մինչև որ նորից հայտնվեց մեզ մոտ, բայց այս անգամ գրասենյակում, որտեղ նստում nւ ու մթերաբաժիններ էր դուրս գրում։ Նրան տեղափոխել էին այդտեղ, որ զինվորների հետ շփում չունենար։ Այդպիսի տխուր վախճան ունեցավ այդ ինտելիգենտը։ Սակայն կարող էր մե՜ծ մարդ դառնալ, եթե իր հիմարության պատճառով հոժարականի իրավունքից չզրկվեր։ Կարող էր լեյտենանտ դառնալ։
Կապրալը հառաչեց։
Ֆելդկուրատը մի պահ լռեց, ապա անցավ Հին և Նոր կտակարաններում խոհարարական արվեստին վերաբերող հիշատակությունների քննությանը, նշելով, որ այն ժամանակներում մեծ ուշադրություն են դարձրել ժամասացությունից և եկեղեցական տոներից հետո համեղ խորտիկներ պատրաստելու գործի վրա։ Հետո նա առաջարկեց մի բան երգել, և Շվեյկը սիրով, բայց, ինչպես միշտ, ոչ տեղին, զլեց.
Գալիս է Մարիան<br />Գոդոնինայից.<br />Նրա հետևից,<br />Գինին թևի տակ<br />Գնում է արագ,<br />Վազում անհամբեր<br />Մի դմբո տերտեր։
Բայց օբեր-ֆելդկուրատը բոլորովին չբարկացավ։
Բայց հոժարականը չպատասխանեց ու պառկեց նստարանի վրա։
Գնացքը մոտենում էր Վիեննային։ Ով քնած չէր, լուսամուտից նայում էր Վիեննայի մերձակայքի լարափակոցներին ու ամրություններին։ Այդ տեսարանը բոլորի վրա ճնշող տպավորություն գործեց, նույնիսկ Կաշպերյան լեռների հովիվների վագոններից լսվող անվերջանալի «Wann ich kumm, wann ich kumm, wann ich wieda, wieda kumm!»<ref>Տասնմեկերորդ երթային վաշտին Երբ վերադառնամ, երբ նորից, նորից ես վերադառնամ (գերմ․բարբառ):</ref> — ղռվռոցը միանգամից լռեց Վիեննան շրջապատող փշալարերի գործած ծանր տպավորության տակ։
— Ամեն ինչ կարգին է,— ասաց Շվեյկը, նայելով խրամատներին։— Ամեն ինչ միանգամայն կարգին է։ Միայն մի բան լավ չէ. վիեննացիները քաղաքից դուրս գնալիս կարող են իրենց շալվարները պատռել։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել։