― Երբևէ ես կնկարագրեմ այդ բոլորը մի գրքում, որի անունը կլինի «Աշխատանքի ստորացումը» կամ «Հարբեցողության հոգեբանությունը բանվոր դասակարգում» և կամ այդպիսի մի բան։
Առաջին ծանոթությունը նկատի չունենալու դեպքում, նրանք դեռ երբեք իրարից այնքան հեռու չէին եղել։ Նրա անկեղծ խոստովանությունը, որի հետևր հետևը թաքնված էր նրա հոգու վրդովմունքը, վանեց Ռութին։ Բայց հենց այդ հեռացումը նրան ավելի ապշեցրեց, քան դրա պատճառը։ Ռութը միայն հիմա զգաց, թե ինչքան մոտ էին նրանք իրար, և նա ուզում էր ավելի մտերմանալ։ Աղջկա հոգում ծագում էին անմեղ երազներ՝ Մարտինին ուղղելու մասին։ Ռութը ուզում էր փրկել այդ պատանուն, որը շեղվել էր ուղիղ ճանապարհից, փրկել նրան իր շրջապատից, փրկել հենց իրենից՝ թեկուզ նրա կամքին հակառակ։ Աղջկան թվում էր, թե իրեն ղեկավարում էին վերացական և ազնիվ դրդումները, և չէր կասկածում, որ այդ բոլորի հետևում թաքնված է միայն Խանդն խանդն ու սիրելու ցանկությունը։
Նրանք հաճախ ման էին գալիս հեծանվով, քաղաքից շատ հեռու էին գնում աշնան պարզ եղանակին, և այնտեղ իրենց համար սիրելի բլուրներում հերթով կարդում էին ազնիվ, վսեմ բանաստեղծական երկեր, որոնք վեհ մտքեր էին ներշնչում։ Անձնազոհություն, համբերություն, աշխատասիրություն՝ ահա այն սկզբունքները, որոնք Ռութը կողմնակի կերպով աշխատում էր ներշնչել նրան, նկատի ունենալով իր հոր և միստր Բեթլերի օրինակը, ինչպես և Էնդրյու Քարնեգիի, որը լինելով ներգաղթած տղա՝ դարձավ «գրքերի արքա», և մատակարարում է ամբողջ աշխարհին։
Նրանք նստած էին գրկախառն, և երբ Ռութը լռեց, մայրը փաղաքշանքով շոյեց նրան՝ սպասելով, որ աղջիկը կշարունակի։
— Բայց Մարտինը շատ է հետաքրքրում ինձ,— շարունակեց Ռութը,— նախ այն պատճառով, որ նա, մի տեսակ, իմ խնամակալության տակ է, հետո․․․ ես երբեք բարեկամ չեմ ունեցել երիտասարդների մեջ, թեպետ բոլորովին ճիշտ չԷչէ, որ նա բարեկամ է։ Նա միաժամանակ և՛ բարեկամ է, և՛ հովանավորյալ։ Երբեմն, երբ նա երկյուղ է ազդում ինձ, թվում է, թե ես բուլդոգի հետ եմ խաղում՝ խոշոր բուլդոգի, որը մռնչում է և ժանիքները ցույց տալիս և, ահա, պատրաստ է թոկից կտրվելու։
Ռութը նորից լռեց, իսկ մայրը սպասում էր։
— Բայց նա... նա վաղուց է սիրում ինձ,― գոչեց Ռութը։
— Դա սպասելի Էրէր,— սիրալիր ասաց միսիս Մորզը։— Մի՞թե կարելի է, որ քեզ ճանաչող որևէ մարդ չսիրի քեզ։
— Ա՛յ, Օլնեյն ատո՜ւմ է ինձ,— բացականչեց Ռութը։— Ես էլ ատում եմ Օլնեյին։ Երբ նա մոտենում է ինձ, զզվանք եմ զգում, չգիտեմ ինչու, մինչև անգամ եթե այդ զգացումն էլ չեմ ունենում նրա նկատմամբ, նա, համենայն դեպս, ատելի է ինձ համար։ Իսկ Մարտին Իդենի հետ ես լավ եմ զգում ինձ։ Դեռ ոչ ոք չի սիրել ինձ — «այնպես» չի սիրել, բայց չէ որ հաճելի է «այդպես» սիրվելը։ Հասկանո՞ւմ ես, սիրելի մայր, թե ինչ եմ ուզում ասել։ Հաճելի է զգալ, որ իսկական կին ես․․․― Ռութը թաքցրեց իր դեմքը մոր կրծքում։— Դու իհարկե կմտածես, որ ես սարսափելի հիմարություններ եմ ասում, բայց ես, համենայն դեպս, անկեղծորեն ասում եմ այն, ինչ զգում եմ։
Միսիս Մորզը և՛ վշտացավ, և՛ ուրախացավ։ Դուստրը՝ գեղեցիկ արվեստների բակալավրն անհետացավ, հիմա նրա առաջ նստած է կին դուստրը։ Փորձը հաջողվել էր։ Ռութի բնավորության մեջ նկատվող տարօրինակ պակասությունը վերացել էր առանց վտանգի, առանց հիվանդագին հետևանքների։ այդ Այդ անշնորհք նավաստին կատարել է իր դերը, և թեպետ Ռութը նրան չի սիրում, բայց Մարտինը զարթեցրել է նրա մեջ կանացիությունը։
— Մարտինի ձեռքերը դողում են,— ասում էր Ռութը՝ ամոթից ծածկելով երեսը,— դա ծիծաղելի ու անմիտ է, բայց ես խղճում եմ նրան։ Իսկ երբ նրա ձեռքերը չափազանց ուժգին են դողում, իսկ նրա աչքերր փայլում են չափազանց վառ, ես խրատում եմ նրան և նշում նրա բոլոր սխալները։ Նա պաշտում է ինձ՝ այդ ես գիտեմ. նրա ձեռքերն ու աչքերր չեն ստում։ Իսկ այդ միտքը ինձ կարծես չափահաս կին է դարձնում՝ հենց միայն այդ միտքը։ Ես սկսում եմ զգալ, որ ունեմ մի բան, որ իրավացիորեն ինձ է պատկանում, և ես նմանվում եմ այն աղջիկներին․․․ և երիտասարդ կանանց։ Գիտեմ, որ ես անցյալում նրանց նման չեմ եղել, և դա մտահոգում էր քեզ։ Այսինքն՝ դու ինձ չէիր ցույց տալիս քո մտահոգությունը, բայց ես նկատում էի... և ուզում էի, ինչպես Մարտին Իդենն է ասում, «ավելի լավ լինել»։