Changes

Մեջտեղի մահճակի վրա պառկած ինչ-որ մեկը ցածր ձայնով պատմում էր․
– Ինձ այստեղ տեղափոխեցին, երբ փորձ արի փախչել։ Իսկ առաջ նստած էի քսաներորդում։ Այնտեղ նստում են, այսպես ասած, ավելի թեթև գործերի համար։ Մի անգամ մեզ մոտ մի գյուղացի բերին։ Նրան երկու շաբաթ էին տվել այն բանի համար, որ իր տանը զինվորներին գիշերելու տեղ էր տվել։ Սկզբում կարծել էին, թե դա քաղաքական դավադրություն է եղել, իսկ հետո պարզվել էր, որ նա զինվորներին փողով էր գիշերելու տեղ տվել։ Այդ գյուղացին պետք է նստեր ամենամանր հանցագործների հետ, բայց նրանց խուցը լիքն էր, և ահա նա ընկել էր մեզ մոտ։ Ի՜նչ ասես չէր բերել հետը և ինչ ասես նրան չէին ուղարկում։ Չգիտեմ ինչպես, թույլ էին տվել, որ, բանտի մթերաբաժնից բացի, օգտվեր և իր ուտելեղենից։ Նույնիսկ ծխել էին թույլ տվել։ Հետը բերել էր երկու խոզի բուդ, մի, ա՛յ, էսպիսի ահագին բոքոն, ձու, կարագ, սիգարետ, թութուն․․․ Մի խոսքով, ինչ որ սիրտդ ուզի։ Բոլորը լցրել էր երկու տոպրակի մեջ։ Եվ գլուխը մտել էր, թե բոլորը մենակ պիտի լափի։ Սկսեցինք խաթրով խոշով բաժին խնդրել, քանի որ խելքը չէր կտրում, որ մեզ էլ մաս հաներ, ինչպես անում էին մնացած բոլորը, երբ բան-ման էին ստանում։ Իսկ նա, այդ կծծի մարդը, չէ ու չէ, թե, գիտեք, ինքն այստեղ երկու շաբաթ նստելու է և չի կարող ստամոքսը փչացնել մեզ տրվող ճաշի կաղամբով ու փտած կարտոֆիլով։ Նա, ասում է, իր պետական ճաշն ու հացաբաժինը տալիս է մեզ, դրա դեմ ասելիք չունի, կարող ենք իրար մեջ հավասար բաժանել կամ հերթով ուտել․․․ Ախպորս ասեմ, նրբամիտ մարդ էր, պարաշայի վրա էլ նստել չէր ուզում, թողնում էր մյուս օրվան, որպեսզի զբոսանքի ժամանակ բակի արտաքնոցում աներ։ Այնքան երես առած էր, որ հետը արտաքնոցի թուղթ էլ էր բերել։ Ասացինք, թե թքել ենք իր մթերաբաժնի վրա, և սպասեցինք մի օր, եթկու օր, երեք օր․․․ Տղեն վետչինան լափում էր, հացին կարագ քսում, ձվերը կճպում, մի խոսքով՝ ապրում աղի պես։ Սիգարետները ծխում էր, և ոչ ոքի թույլ չէր տալիս նույնիսկ մի բերան քաշել, թե իբր մեզ չի թույլատրվում ծխել և եթե «հրեշտակապետը» տեսնի, որ մեզ ծխելու բան է տալիս, իրեն կարցեր կնստացնեն։ Մի խոսքով, ասեմ ձեզ, երեք օր համբերեցինք։ Չորրորդ օրվա գիշերը հատուցման ժամը հասավ։ Տղեն առավոտը արթնացավ․․․ Հա՛, մոռացա ասել, որ ամեն օր առավոտը, ճաշին ու իրիկունը լափելուց առաջ աղոթում էր, երկար աղոթում։ Աղոթքն արեց, ուրեմն, ու կռացավ-մտավ նարի տակ, որ տոպրակները հանի։ Մեկ էլ ի՛նչ տեսնի, տոպրակներն այնտեղ ընկած են, բայց չորացրած սալորի պես սմքած են ու խորշոմած։ Սկսեց բղավել, թե իրեն թալանել են, թողել են միայն արտաքնոցի թուղթը, բայց հետո ձայնը կտրեց, մի հինգ րոպեի չափ մտածեց ու որոշեց, թե մենք հանաք ենք արել, պարզապես վերցրել ենք ու մի տեղ թաքցրել։ Եվ ահա ասում է, այն էլ այնպես ուրախ-ուրախ․ «Ա՛խ, դուք, սրիկաներ, մեկ է, բոլորը ետ եք տալու։ Բայց լա՜վ խաղ եք խաղացել»։
Մեզ մոտ մի լիբենցի կար։ Սա թե․ «Գիտե՞ք ինչ, վերմակը քաշեք ձեր գլխին ու մինչև տասը համրեք, իսկ հետո նայեցեք ձեր տոպրակներին»։ Մեր տղեն էլ հնազանդ երեխայի պես գլուխը ծածկեց ու սկսեց հաշվել․ «Մեկ, երկու, երեք․․․»։ Իսկ լիբենցին, թե․ «Այդպես արագ չի կարելի, դանդաղ հաշվեք))։ Իսկ նա վերմակի տակ սկսում է նորից հաշվել, այս անգամ դանդաղ, ընդմիջումներով․ «Մեկ․․․ երկու․․․ երեք․․․»։ Երբ հաշվեց մինչև տասը, մահճակի վրայից իջավ, նայեց տոպրակներին։ «Մեղա՜ քեզ տեր, բարի մարդիկ,– սկսեց գոռալ,– տոպրակները առաջվա պես դատարկ են»։ Մի տեսնեիք նրա ապուշ ռեխը։ Քիչ էր մնում ծիծաղից տրաքեինք։ Իսկ մեր այն լիբենցին ասում է․ «Հապա մի անգամ էլ փորձեք»։ Եվ, կհավատա՞ք, տղեն այնքան էր էշացել, որ մի անգամ էլ փորձեց, իսկ երբ տեսավ, որ տոպրակների մեջ արտաքնոցի թղթից բացի ոչինչ չկա, սկսեց դուռը ծեծել ու գոռալ․ «Ինձ թալանել են, թալանել, օգնեցե՜ք։ Դուռը բացե՜ք, ի սեր աստծո, բացեցեք»։ Վերակացուներն իսկույն վազեվազ եկան, կանչել տվին տեսուչին և ֆելդֆեբել Ռժեպային։ Մենք բոլորս մի մարդու պես պնդում ենք, թե նա ցնդել է, թե իբր մինչև ուշ գիշեր լափում էր և բոլորը մենակ կերել է։ Իսկ նա միայն լաց է լինում և մի գլուխ ասում․ «Բայց, ախր, գոնե փշրանքներ պետք է մնային»։ Սկսեցին որոնել փշրանքները և, իհարկե, չգտան։ Հիմար հո չէինք․ ինչ որ չէինք կարողացել ուտել, պարանի փոստով ուղարկել էինք երկրորդ հարկը։ Մեզ մոտ ոչինչ չկարողացան գտնել, թեև այն հիմարը անվերջ կրկնում էր․ «Բայց, ախր, գոնե փշրանքներ պիտի մնացած լինեին մի տեղ»։ Ամբողջ օրը ոչինչ չկերավ, միայն նայում էր, թե հո մեկնումեկը մի բան չի՞ ուտում կամ ծխում։ Երկրորդ օրը նա ճաշին ձեռք էլ չտվեց, բայց իրիկունը փտած կարտոֆիլն ու կաղամբն էլ սրտովն էր։ Միայն թե էլ առաջվա պես չէր աղոթում, երբ վրա էր ընկնում վետչինայ ու ձվերին։ Հետո մեզնից մեկը, չգիտեմ ինչպես, մախորկա ձեռք բերեց, և ահա այդ ժամանակ նա առաջին անգամ սկսեց մեզ հետ խոսել, որպեսզի թույլ տայինք մի բերան քաշել։ Ո՜նց չէ, տվինք։
— Վա՛տ է, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ճիշտ է, ես հին կահույքի այդ առևտրականի հետ ծանոթ եմ, բայց երեկ չէ մյուս օրը հանդիպեցի նրա կնկան, իմացա, որ նրան նստացրել են մի գողացված շիֆոներկայի համար, իսկ մեր դիվանը գտնվում է Վրշովիցում ապրող մի ուսուցչի մոտ։ Այո՛, գործը վատ է։ Ավելի լավ է գրոգը խմենք-վերջացնենք ու գնանք այդ բեմը գտնելու, որովհետև առանց բեմի, կարծեմ, պատարագ անել չի լինի։
— Միայն շարժական բեմն է պակաս,— մտահոգ ասաց ֆելդկուրատը։— Մնացած ամեն ինչը վարժադաշտում արդեն պատրաստված է։ Հյուսներն արդեն տախտակամածը շինել են։ Մասնատուփը մեզ փոխ կտան Բրժևնովում։ Բրժևնևում։ Գավաթ պիտի որ ունենամ, բայց տեսնես ո՞ւր է…
Նա մտածմունքի մեջ ընկավ։
Վստահելի
1318
edits