— Հա՛, մի տեսակ էլեկտրական լար,— ավելացրեց հոժարականր,— որը ենթասպայի օձիքի ցելուլոիդի աստղերին միացնելիս պայթյուն է առաջանում։ Օր չի լինի, որ հետը մի նոր սարսափելի բան չբերի։
Կապրալը, որ զինվորական ծառայությունից առաջ եղել էլ էր․․․ էշ, այնուամենայնիվ հասկացավ, որ իրեն ձեռք են առնում։ Նա հեռացավ ձերբակալվածներից և առաջ շարժվեց պահակախմբի գլուխն անցած։
Նրանք արդեն մոտենում էին կայարանին, որտեղ բուդեյովցիների բազմություններ էին հավաքվել իրենց գնդին հրաժեշտ տալու համար։