Բացի դրանից, նա տառապում էր նաև ռևմատիզմով և ներկա պահին ծնկներին օպոդելդոկ էր քսում։
– Ո՞ր ֆերդինանդին, պանի ՄյուլլերովաՄյուլլեր,– հարցրեց Շվեյկը, չդադարելով ծնկները շփելուց։– Ես երկու Ֆերդինանդ եմ ճանաչում։ Մեկը ծառայում էր դեղագործ Պրուշիի մոտ և մի անգամ այնտեղ սխալմամբ մի շիշ մազ բսցնող հեղուկ էր խմել։ Մի Ֆերդինանդ Կոկոշկա էլ կա, որ շան կղկղանք է հավաքում։ Երկուսն էլ իսկի ափսոսալու բան չեն։
– Չէ՛, պարոն, էրցհերցոգ Ֆերդինանդին, Կոնոպիշչիում ապրող այն չաղ, աստվածավախ Ֆերդինանդին։
– Հիսո՜ւս Քրիստոս,– բացականչեց Շվեյկը։– Շվեյկլւ։– Տես, է՜։ Իսկ այդ բանը պան էրցհերցոգին որտե՞ղ է պատահել։
– Նրան խփել են Սարաևոյում։ Ատրճանակով։ Այնտեղ իր էրցհերցոգուհու հետ ավտոմոբիլով անցնելիս է եղել։
– Ի՞նչ եք ասում, պանի ՄյուլլերովաՄյուլլեր, ավտոմոբիլո՜վ։ Իհարկե, նրա նման աղա մարդը կարող էր իրեն այդպիսի բան թույլ տալ, և երևի մտքովն էլ չի անցել, որ ավտոմոբիլով ման գալու վերջը կարող է վատ լինել։ Այն էլ Սարաևոյում։ Ախր այդ Սարաևոն Բոսնիայում է, պանի Մյուլլերովա... Մյուլլեր… Երևում է, թուրքերի սարքած բանն է։ Կարիք չկար, որ մեջ ընկնեինք ու նրանցից խլեինք Բոսնիան ու Հերցոգինան… Ուրեմն, այդպիսի բաներ, պանի Մյուլլերովա։ Մյուլլեր։ Էրցհերցոգն, ուրեմն, հոգին ավանդեց։ Շա՞տ է տանջվել։
– Պան էրցհերցոգը տեղնուտեղը շունչը փչել է։ Դե՛հ, իհարկե, ատրճանակի հետ հանաք անել չի լինի։ Վերջերս այստեղ, Նուսլիում, մի պարոն ատրճանակի հետ խաղ է արել ու կոտորել իր ամբողջ ընտանիքը, սպանել դռնապանին էլ, որը գնացել է տեսնելու, թե չորրորդ հարկում կենողներից որն է կրակում։
– Ատրճանակ կա, պանի ՄյուլլերովաՄյուլլեր, որ մարդ ճաքի էլ՝ չի կարող կրակել։ Այդպիսի սիստեմներ շատ կան։ Բայց, երևի, պան էրցհերցոգի համար մի առանձին տեսակի բան են առած եղել։ Բացի դրանից, կարող եմ գրազ գալ, որ կրակողն այդ գործն անելու համար կարգին հագնված-զուգված է եղել։ Պարզ բան է, էրցհերցոգի վրա կրակելը հեշտ աշխատանք չի, դա հո նույնը չի, որ մի շրջմոլիկ վերցնի ու խփի անտառապահին։ Ամբողջ շնորհքն այն է, թե մարդ ինչպես կկարողանա մոտենալ նրան։ Նրա նման աղային քրջերով մոտենալ չես չեն կարող։ Անպայման պետք է ցիլինդր դնես, թե չէ մեկ էլ տեսար ոստիկանը չամփեց։
– Ասում են, պարո՛ն, այնտեղ շատ մարդ է եղել։
– Պարզ բան է, պանի ՄյուլլերովաՄյուլլեր,– հաստատեց Շվեյկը, վերջացնելով ծնկների մասսաժը։– Եթե դուք, օրինակ, ցանկանայիք էրցհերցոգին կամ թագավոր կայսրին սպանել, անպայման մեկնումեկի հետ կխորհրդակցեիք։ Մի խելքը լավ է, երկուսը՝ ավելի լավ։ Մեկը մի խորհուրդ կտա, մյուսը՝ մի ուրիշ, և «բաց է ուղին հաջողությանց», ինչպես երգվում է մեր հիմնի մեջ։ Գլխավորն այն է, որ իմանաս, թե այդ աղան մոտովդ երբ է անցնելու։ Հիշո՞ւմ եք պարոն ԼյուկենիինԷյուկենիին, որ մեր հանգուցյալ Ելիզավետային խարտոցով ծակեց։ Այնինչ հետը զբոսնում էր։ Դե եկ ու դրանից հետո մեկն ու մեկին հավատա։ Այդ օրվանից ոչ մի կայսրուհի զբոսնելու չի գնում։ Այդ բանը դեռ շատերին կպատահի։ Ա՛յ, կտեսնեք, պանի ՄյուլլերովաՄյուլլեր, նրանք ռուսաց ցարին ու ցարուհուն էլ կհասնեն, և գուցե, աստված չանի, մեր թագավոր կայսրին էլ, քանի որ սկսել են նրա հորեղբորից։ Ծերուկը շատ թշնամիներ ունի, ավելի շատ, քան Ֆերդինանդը։ Օրերս պանդոկում մի պարոն ասում էր. «Կգա ժամանակ, այդ կայսրերը կթռչեն իրար հետևից, և նրանց չի կարող օգնել նույնիսկ պետական դատախազությունը»։ Հետո պարզվեց, որ այդ տիպը իր խմած գարեջրի համար վճարելու փող չունի, և պանդոկապետը ստիպված եղավ ոստիկան կանչել, իսկ նա պանդոկապետին հասցրեց մեկ, իսկ ոստիկանին՝ երկու ապտակ։ Հետո նրան ձեռնասայլակով տարան, որ ուշքի գա… Այո, պանի ՄյուլլերովաՄյուլլեր, համա՜ թե գործեր են կատարվում հիմա։ Ուրեմն, էլի մի կորուստ Ավստրիայի համար։ Երբ ես զինվորական ծառայության մեջ էի, եղավ, որ այնտեղ մի հետևակ զինվոր կապիտանին խփեց։ Լցրել էր հրացանը ու գնացել գրասենյակ։ Այնտեղ նրան ասել էին, թե գրասենյակում անելիք չունի, իսկ նա մի գլուխ, թե՝ պետք է կապիտանի հետ խոսեմ։ Կապիտանը դուրս է գալիս և նրան զրկում զորանոցից հեռանալու իրավունքից, իսկ նա վերցնում է հրացանը և, դըրմփդրմփ, ուղիղ սրտին։ Գնդակը ծակում-անցնում է կապիտանի միջով և դեռ գրասենյակում էլ վնասներ տալիս. , փշրում է թանաքի շիշը, և թանաքը թափվում, կեղտոտում է պաշտոնական գրությունները։
– Իսկ այդ զինվորի վերջն ի՞նչ եղավ,– հարցրեց պանի Մյուլլերովան Մյուլլերը մի րոպե անց, երբ Շվեյկն արդեն հագնվում էր։
– Շալվարակալով կախվեց,– պատասխանեց Շվեյկը, մաքրելով իր կատելոկը։– Իսկ շալվարակալն էլ իրենը չէր, փոխ էր առել բանտապահից, թե իբր շալվարն ընկնում է։ Հո չէ՞ր սպասելու, մինչև որ գնդակահարեին։ Դե՛հ իհարկե, հասկանալի է, պանի ՄյուլլերովաՄյուլլեր, այդ վիճակում ո՞վ գլուխը չի կորցնի։ Բանտապահին պաշտոնից վտարեցին ու վեց ամիս տվին, բայց նա չնստեց, ճղեց Շվեյցարիա և հիմա այնտեղ ինչ-որ եկեղեցում քարոզ է կարդում… Հիմա հիմա ազնիվ մարդ քիչ կա, պանի Մյուլլերովա։ Մյուլլեր։ Ես կարծում եմ, որ էրցհերցոգ Ֆերդինանդը Սարաևոյում սխալ կարծիք է կազմել այն մարդու մասին, որ նրան խփել է։ Վայ թե տեսել է այդ պարոնին ու մտածել. , «Երևի կարգին մարդ է, քանի որ ինձ ողջունում է»։ Իսկ նա վերցրել է ու թխկացրել։ Մի՞ գնդակ է մխել, թե մի քանի։
– Թերթերը գրում են, պարո՛ն, թե էրցհերցոգը ծակծկվել, մաղ է դարձել։ Այն հոգավորը բոլոր փամփուշտները կրակել է նրա վրա։
– Դա շատ արագ է կատարվում, պանի Մյուլլերովա։ Մյուլլեր։ Չափազանց արագ։ Այդպիսի գործի համար ես բրաունինգ կառնեի։ Որ նայես, խաղալիքի պես բան է, սակայն նրանով կարելի է երկու րոպեում քսան էրցհերցոգ խփել, թե՛ նիհար, թե՛ չաղ։ Թեև, խոսքը մեր մեջ, պանի ՄյուլլերովաՄյուլլեր, չաղ էրցհերցոգին ավելի հեշտ է դիպցնել, քան նիհարին։ Երևի հիշում եք, թե Պորտուգալիայում ինչպես խփեցին նրանց թագավորին։ Իսկ նա չաղ էր, հա՜։ Ասենք, ինքներդ էլ գիտեք. , թագավորը նիհար չի լինի… Դե՛հ, ես գնացի «Թասի մոտ» պանդոկը։ Եթե գան այն տերյերը տանելու, որի համար կանխավճար եմ վերցրել, ասացեք, թե նրան պահում եմ իմ քաղաքամերձ շնանոցում, թե վերջերս ականջները կտրել եմ և մինչև որ կտրած տեղերը չլավանան, լակոտին տեղափոխել չի կարելի, թե չէ ականջատեղերը կարող են մրսել։ Բանալին կթողնեք դռնապանուհու մոտ։
«Թասի մոտ» պանդոկում նստած էր միայն մի այցելու։ Դա գաղտնի ոստիկանության գործակալ Բրետշնայդերն էր։ Պանդոկապետ Պոլիվեցը լվանում էր ամանները, և Բրետշնայդերն ապարդյուն ջանում էր նրա հետ լուրջ խոսակցություն սկսել։
Պալիվեցը երևելի գռեհկախոս էր։ Նրա յուրաքանչյուր երկրորդ բառը կամ «հետույք»-ն էր կամ «կղկղանք»-ը։ ը ։ Բայց և այնպես, կարդացած մարդ էր և բոլորին խորհուրդ էր տալիս կարդալ, թե վերջին առարկայի մասին ինչ է գրել Վիկտոր Հյուգոն, պատմելով, թե Նապոլեոնի հին գվարդիան ինչպես է պատասխանել անգլիացիներին Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ։
– Լա՜վ ամառ է,– լուրջ խոսակցություն սկսեց Բրետշնայդերը։
Այդպես սքանչելի ու հաճելի կերպով մտավ քաջարի զինվոր Շվեյկը համաշխարհային պատերազմի մեջ։ Պատմաբաններին կհետաքրքրի, թե նա ինչպես էր կարողացել կռահել այդքան հեռավոր ապագան։ Եթե հետագայում իրադարձությունները ծավալվեցին բնավ ոչ այնպես, ինչպես նա դրանք շարադրում էր «Թասի մոտ» պանդոկում, ապա պետք է նկատի ունենանք, որ Շվեյկը դիվանագիտական պատշաճ կրթություն չէր ստացել։
== Քաջարի զինվոր Շվեյկը ոստիկանական վարչությունում ==