Changes

Հաղթական կամար - XXVIII գլուխ

Ավելացվել է 2 բայտ, 18:15, 23 Հուլիսի 2015
— Ամենաքիչը դեռ երկու ժամ կմնամ,— ասաց նա, վերադառնալով։— Ինքդ էլ ես տեսնում, թե ինչ է կատարվում։ Քանի տարի է, այսպիսի խելագար ամառ չի եղել։ Ժոանն էլ է ներսում։
Մի՞թե,Մի՞թե։
— Այո, այո։ Եվ այն էլ ոչ թե մենակ, եթե դա քեզ հետաքրքրում է։
— Ոչ, դա ինձ չի հետաքրքրում,— ասաց Ռավիկը և շոջվեց շրջվեց գնալու։— Ուրեմն, ես քեզ վաղը կտեսնեմ։
— Ռավիկ,— ձայն տվեց նրա հետևից Մորոզովը, երբ նա բավական արդեն հեռացել էր։
— Դա ոչ մի նշանակություն չունի։
― Ունի։ Բորիս։ Արի հիմարություն չանենք։ Քո մորուքը իսկույն աչքի է զարնում։ Բացի դրանից, դու իրավացի ես, ես պետք է այնպես ապրեմ ու պահեմ ինձ, որ երբեք չթվա, թե ինչոր բան է եղել։ Եթէ Եթե Հաակեն իսկապես առավոտյան ինձ զանգահարի ու տանը չգտնի, նշանակում է, ճաշից հետո նորից կզանգահարի։ Ես հույսս դրա վրա պետք է դնեմ, եթե այդպես չարի, մի օրում շարքից դուրս կգամ։ Ներվերս չեն դիմանա։
— Իսկ դու հիմա ո՞ւր ես գնում։
Մի սուտենյոր, որի բերանի սիգարետը վերին շրթին էր կպել, հենված ծառերից մեկին, սևեռուն հայացքով Ռավիկին էր նայում։ Նրանց մոտով անցան բանջարեղենի մի քանի սայլեր։ Ձիերը քայլում էին տմտմբացնելով գլուխներն ու մաշկի տակ պրկելով ոտքերի հզոր մկանները։ Մաղադանոսի և ծաղկակաղամբի հաճելի բորմունք․․․ ծաղկակաղամբ, որի երկու գլուխները կարծես կանաչ թփերի միջև գտնվող քարացած ուղեղներ լինեին։ Կարմիր պոմիդորներ, գլխած զամբյուղներով կանաչ լոբի, սոխ, նեխուր, բալ։
Ի՞նչ գործ ունի ինքն այս ամենի հետ։ Մեկն ավել, մեկը պակաս, ի՞նչ նշանակություն ունի։ Չէ որ Հաակեն հարյուր հազարավոր մարդասպաններից մեկն է, մարդասպաններ, որոնք կամ նույնքան ստոր են եղել, որքան Հաակեն ինքը, կամ եղել են նույնիսկ ավելի վատթարը։ Մեկով պակաս․․․ Ռավիկը միանգամից տեղում կանգ առավ։ Ահա՜ թե ինչ։ Նրա աչքերը վայրկենապես բացվեցին, գիտակցությունը պայծառացավ։ Ահա՛ թե ինչ։ Նրանք իրենց կապը կտրեցին հենց այն պատճառով, որ մարդիկ հոգնել էին, որ ոչ ոք ոչինչ իմանալ չէր ուզում, որ մարդ ուզում էր ամեն ինչ մոռանալ, որ ամեն մեկն իր համար մտածում էր․ «Ի՛նձ ինչ, թե ինչ են անում»։ Ահա թե բանն ինչումն է։ Մեկով պակա՞ս։ Այո, թող մեկով պակաս լինի։ Ես գիտեմ, դա ոչինչ չի նշանակում, բայց միևնույն ժամանակ նաև դա ամեն ինչ է նշանակում։ Այո, ամեն ինչ։ Նա դանդաղորեն գրպանից մի սիգարետ հանեց և վառեց առանց շտապելու։ Եվ երբ վառած լուցկու դեղնավուն բոցը լուսավորեց նրա իրար սեղմած ձեռքերի ափերը, որոնք նման էին ճաքճքած կիրճերով մթին քարանձավի, հանկարծ զգաց, որ Հաակեին սպանելու մտքից իրեն ոչինչ չի կարող ետ պահել։ Տարօրինակ կերպով այժմ արդեն ամեն ինչ գալիս ու հենց դրան էր հանգում։ Հաակեին սպանելու միտքը ձեռք էր բերել շատ ավելի մեծ նշանակություն, քան անձնական վրեժխնդրությունն է։ Ռավիկին թվում էր, որ եթե ինքը այդ սպանությունը չկատարի, ապա դրանով գործած կլինի անսահման մեծ մի ոճիր, այնպիսի ոճիր, որի հետևանքով աշխարհը մեկընդմիշտ կորցրած կլինի շատ կարևոր մի բան։ Նա միաժամանակ գիտեր, որ դա ամենևին էլ այդպես չէ, բայց, չնայած դրան, հակառակ ամեն տեսակի տրամաբանության, նրա արյան մեջ ներծծվել էր այդ քայլը անպայման կատարեքու կատարելու մթին գիտակցությունը — կարծես դրանից ալիքների անտեսանելի շրջանակներ են տարածվելու դեպի հեռուն և, անընդհատ լայնանալով, առսջացնելու առաջացնելու են ավելի մեծ իրադարձություններ։ Ռավիկը գիտեր, որ Հաակեն ընդամենը սարսափին ծառայող մի փոքրիկ պաշտոնյա է, որ նա ոչինչ իրենից չի ներկայացնում, բայց նա գիտեր նաև, որ Հաակեին սպանելը անսահման կարևոր մի գործ է։
Լույսը Ռավիկի ձեռքերի ափերով ստեղծած քարանձավում հանգավ։ Նա լուցկին շպրտեց։ Ծառերի սաղարթներից կախվեց վաղորդյան աղջամուղջը։ Արծաթյա մի սարդոստայն, որ հենվում էր արթնացող ճնճղուկների պիցցիկատոյի վրա։ Ռավիկը զարմացած նայեց շուրջը։ Նրա մեջ ինչ-որ բան էր կատարվել։ Տեղի էր ունեցել անտեսանելի մի դատ, կայացվել էր դատավճիռ։ Նա բացառիկ հստակությամբ տեսնում էր ծառերը, ինչ֊որ տան դեղին պատեր, երկաթյա գորշ վանդակներ, որոնք իր կողքին էին, փողոցը, որ դեռ պարուրված էր կապույտ մշուշով։ Թվում էր, թե այդ տեսարանը նա երբեք չի մոռանա։ Եվ նա հենց նույն այդ րոպեին վերջնականապես հասկացավ, որ ինքը պետք է սպանի Հաակեին, քանի որ դա այսուհետև ոչ թե իր անձնական փոքրիկ գործն էր, այլ մի գործ, որ շատ ավելի մեծ էր — դա սկիզբ էր։
— Մորաքո՞ւյրդ է արդեն մահացել։
— Այո։ Վերադառնում եմ տուն։ Տիրուհուն արդեն հայտնել եմ։ Նա սոսկալի կատաղել է, բայց մյուս կողմից էլ գիտի, որ ուրիշ ելք չկա, չկա։ Ինձ փոխարինելու է Ժանետտան։ Նրան եմ ծանոթացնում գործին։— Ռոլանդեն ծիծաղեց։— Խե՜ղճ տիրուհի։ Այս տարի նա ուզում էր Կաննում փայլեր։ Նրա վիլլան արդեն լիքը հյուրեր են։ Չէ որ անցյալ տարի նա կոմսուհի դարձավ։ Ամուսնացավ տուլուզցի ինչ֊որ բուրդը տված մի արիստոկրատի հետ։ Ամիսը հինդ հինգ հազար ֆրանկ է վճարում ամուսնուն, միայն թե նա Տուլուզից ոտքը դուրս չդնի․․․ իսկ հիմա ինքը ստիպված է մնալ այստեղ։
— Դու քո սեփական սրճարա՞նն ես բացելու։
— Հիանալի է,— ասաց Ռավիկը։
— Գնից յոթանասուն տոկոս էժան եմ առել։ Անցյալ տարվա էժանացրած ապրանքներից է։— Ռոլանդեի ալքերը աչքերը ջերմությամբ ու քնքշորեն փայլեցին։— Հենց այս վարագույրների վրա ես երեք հարյուր յոթանասուն ֆրանկ տնտեսեցի։ Լա՞վ է։
— Հիանալի է,— ասաց Ռավիկը։— Հիմա դու ամուսնանալո՞ւ ես։
Ռոլանդեն ծիծաղեց։
— Դու մեր գործր գործը չգիտես, Ռավիկ։ Առանց տղամարդու բան չի լինի։ Գործի մեջ պետք է անպայման տղամարդ լինի, ես գիտեմ, ինչ եմ անում։
Ռոլանդեն կանգնել էր հաստատ, հանգիստ և վստահ իր ուժերի վրա։ Նա ամեն ինչ ծանր ու թեթև էր արել արդեն։ Գործի մեջ պետք է անպայման տղամարդ լինի։
― Ոչ։
Ռոլանդեն ձեռքի թեթև շարժումով երկու աղջկա կարգադրեց մոտենալ հաճախորդներից մեկին, որը նստարանին նստած քնել էր։ Մյուս աղջիկները այս ու այն կողմ էին շրջում։ Միայն մի քանի աղջիկն եր աղջիկներ էին, որ նստել էին սրահի մեջտեղում երկու շարք դրված փափուկ տաբուրետների վրա։ Մյուսները սահում էին միջանցքի ողորկ սալիկներին, ինչպես երեխաները ձմեռ ժամանակ սառույցի վրայով։ Մեկը պպզում էր, իսկ երկուսը Նրա ձեռքերից բռնած, վազում էին երկար միջանցքով ու քարշ տալիս իրենց հետևից։ Նրանց մազերը ծածանվում էին, ցնցվում էին կրծքները, ուսները փայլում էին, մետաքսյա կարճ յուբկաները բարձրանալով, մերկացնում էին նրանց ազդրերը, աղջիկները ծղրտում էին հաճույքից, թվում էր, թե «Օզիրիսը» հանկարծ դարձել է դասական անմեղության մի Արկադիա։
— Ամառ է, ինչ կարող ես անել,— ասաց Ռոլանդեն,— Ուզես֊չուզես առավոտները մի քիչ ազատություն պետք է տաս։— Նա նայեց Ռավիկին։— Հինգշաբթի օրը իմ հրաժեշտի երեկոն է։ Տիրուհին ճաշկերույթ է տալու, կգա՞ս։
— Ոչ, ոչինչ չի պատահել։ Շատ շոգ է։ Եվ գիշերը չեմ քնել։
Վեբերը նկատեց էժենիի Էժենիի հայացքը։
— Դա պատահում է, Էժենի,— ասաց Վեբերը։— Նույնիսկ սրբակյացներին է պատահում։
— Վերջացավ։
Էժենին իջեցրեց վիրահատվածի ոտքերր ոտքերը և սայլակը դուրս գլորեց։
— Սիգարետ տա՞մ,— հարցրեց Վեբերը։
— Ոչ, չեմ ուզում։ Ես պետք է գնամ։ Գործ ունեմ: ունեմ։ Էլ անելու բան չկա՞։
— Ոչ։— Վեբերը զարմացած նայեց Ռավիկին։— Ո՞ւր ես այդպես շտապում։ Չէի՞ք ուզի սոդայաջրով վերմութ կամ որևէ զովացուցիչ բան խմել։
— Դու արդեն ճաշե՞լ ես,— հարցրեց նա։
— Դեռ ոչ։ Ես քեզ էի սպասում։ Կարող ենք հիմա հենց իմ աենյակում սենյակում ճաշել։
— Դա հիմարություն է։ Իսկույն աչքի կընկնի։ Փարիզում ոչ ոք իր համարում չի ճաշում, եթե հիվանդ չէ։ Դու գնա կեր, արի։ Ես այստեղ կսպասեմ։ Այդ ժամանակամիջոցում, կարծում եմ, ոչ ոք չի զանգահարի։ Հիմա բոլորն են ճաշում։ Դա սրբազան սովորույթ է։ Իսկ եթե հանկարծ զանգահարի, կասեմ, որ ես քո ծառան եմ, կվերցնեմ նրա հեռախոսի համարը և կհայտնեմ, որ դու կես ժամից հետո կվերադառնաս։
— Նրանք առայժմ դեռ չեն գա։ Ես այդ մասին տեղեկացել եմ նաև «Գեորգ Հինգերորդ» և «Ռից» հյուրանոցներում։ Դու որպես ամերիկացի՞ ես գրանցվել։
— Ոչ։ Որպես Ուտրեխտից եկած հոլլանդացի։ Ազգանունս լրիվ չի համապատասխանում գերմանականին։ Ես զգուշության համար մի թեթև փոխել եմ, որպեսզի նմանվի հոլլանդականին։ Ֆոն Հհորնի Հորնի փոխարեն դարձել եմ Վան Հորն։ Հնչում է գրեթե նույն ձևով։ Եթե Հաակեն հարցնի, տարբերությունը նույնիսկ չի էլ զգա։
― Դա ճիշտ է։ Ինձ թվում է, որ ամեն ինչ հաջող կանցնի։ Քո վարձած սենյակը թանկերից է, հազիվ թե քո անձը կասկած առաջացնի։
— Փաստաթղթերով ավելի ապահով կլինես ոստիկանությունից։ Բայց քեզ ասում եմ, որ ոստիկանությունից չեն գա։ Նրանք երբեք չեն գալիս այն հյուրանոցները, որտեղ համարների օրեկան վարձը հարյուր ֆրանկից անցնում է։ Ես գիտեմ մի փախստականի, որն արդեն հինգ տարի է, ինչ առանց փաստաթղթերի ապրում է «Ռից» հյուրանոցում։ Եվ միակ մարդը, որ գիտի այդ մասին, գիշերային դռնապանն է։ Իսկ դու որոշե՞լ ես, թե ինչ պետք է անես, եթե հանկարծ, այնուամենայնիվ, ոստիկանությունից մեր եղբայրները հայտնվեն։
— Իհարկե, իմ անձնագիրը գտնվում է ար ենտինական արգենտինական դեսպանությունում՝ վիզա ստանալու համար։ Կխոստանամ հաջորդ օրը ներկայացնել։ Հետո ճամպրուկս կթողնեմ այնտեղ և այլևս չեմ հայտնվի։ Մի խոսքով, կկարողանամ գլուխս ազատել։ Հարցում անողն սկզբում լինելու է հյուրանոցի ադմինիստրացիան և ոչ թե ոստիկանությունը։ Ես հույսս հենց դրա վրա եմ դրել։ Միայն թե դրանից հետո «Ուելսի Պրինց» հյուրանոցում իմ մնալն արդեն կբացառվի։
— Մի անհանգստանա, ամեն ինչ հաջող կանցնի։
— Եթե դա լինի այնպիսի ժամանակ, որ ես աշխատանքի մեջ չլինեմ, կգաս հյուրանոց և ինձ կարթնացնես։
— Գալը, ինչպես էլ ուղում ուզում է լինի, կգամ, անկախ նրանից, որևէ բան եղել է թե ոչ։
— Որ այդպես է, մնաս բարով, Ռավիկ։
— Գնաս բարով, Բորիս:Բորիս։
Ռավիկը դուռը փակեց Մորոզովի հետևից։ Հանկարծ սենյակում անսահման մի լռություն տիրեց։ Նա նստեց բազմոցի անկյունում և սկսեց նայել պատերի եզրազարդ ունեցող կապույտ մետաքսյա պաստառներին։ Երկու օրվա ընթացքում նա այդ պաստառներն ուսումնասիրել էր ավելի լավ, քան այն սենյակների պաստառները, որտեղ ինքը տարիներով ապրել էր։ Նա ուսումնասիրել էր նաև հայելին, հատակի մոխրագույն վելյուրե գորգը՝ սև լաքան լուսամուտի մոտ գտնվող մասում, ուսումնասիրել էր սեղանի, մահճակալի յուրաքանչյուր գիծը, բազկաթոռների ծածկոցները — այդ ամենը այնքան էր ծանոթ նրան, որ քիչ էր մնում սիրտը խառնի․․․ Միայն հեռախոսն էր, որ մինչև հիմա նրա համար դեռ անծանոթ էր մնում։
Վստահելի
1396
edits