==ԺԲ․ ԾԲ. գլուխ==
Ներկա եմ մի պայթման
― Շնորհակալ եմ, միս Տրոտուդ, ձեր բարի կարծիքի համար, ― ասաց Ուրիասն իր սովորական գալարումով։ ― Միկաբր, ասացեք, որ իմաց տան միս Ագնեսին․․․ և մորս։ Մայրս անշուշտ կուրախանա, երբ տեսնի, թե ինչ հյուրեր են շնորհ բերել մեզ, ― հարեց Ուրիասը, աթոռները շարելով։
― Երևի թե շա՞տ եք զբաղված, մր․ Հիպ, ― ասաց Տրեդլսը, նրա խորամանք խորամանկ հայացքը նկատելով, որ միանգամայն և՛ քննում էր մեզ, և՛ խույս տալիս մեզնից։
― Ոչ, մր․ Տրեդլս, ― պատասխանեց Ուրիասը, իր պաշտոնական տեղը նստելով ու ոսկրոտ ձեռքերը ոսկրոտ ծնկերի մեջ սեղմելով, ― ոչ այնքան, ինչքան որ կցանկանայի։ Սակայն գիտեք, փաստաբանները, շնաձկներն ու տզրուկները միշտ անհագ են։ Բայց և այնպես Միկաբրն ու ես բավական զբաղված ենք, որովհետև մր․ Ուիկֆիլդը այլևս գործի ընդունակ չէ, սըր։ Նրա փոխարեն աշխատելը ոչ միայն պարտք է, այլև իսկական զվարճություն։ Դուք, մր․ Տրեդլս, կարծեմ մր․ Ուիկֆիլդի հետ ոչ մի հարաբերություն չունեք։ Ես էլ կարծեմ միայն մեկ անգամ եմ ձեզ տեսնելու պատիվ ունեցել։
Եթե ուզենայի էլ այդ կոմպլիմենտը մերժել, ժամանակ չկար․ այդ րոպեին Ագնեսը ներս մտավ, հետն էլ մր․ Միկաբրը։ Ագնեսը կարծես առաջվա նման ինքնավստահ ու հանգիստ չէր․ երևում էր, որ շատ հոգսեր ու վշտեր է կրել։ Սակայն հենց այդ պատճառով նրա բարեհամբյուր հեզությունն ու պարկեշտ գեղեցկությունն ավելի էին փայլում։
Նկատեցի, որ մինչ Ագնեսը մեզ ողջունում էր, Ուրաիսն Ուրիասն ուշի֊ուշով դիտում էր նրան։ Այդ միջոցին նա հրեշտակ լրտեսող չարանենգ դև երևաց ինձ։ Միևնույն ժամանակ մր․ Միկաբրն ու Տրեդլսը իրար հետ մի թեթև ակնարկ փոխանակեցին, և ես միայն տեսա, որ Տրեդլսը դուրս գնաց։
― Միկաբր, այստեղ մնալու պետք չունեք, ― ասաց Ուրիասը։
― Ուրեմն, Կոպպերֆիլդ, դուք, որ ձեր ազնվությամբ ու դրա բոլոր մասերով այնքան փքվում եք, ― ի՞նչ եք կարծում՝ իրավացի՞ է, որ գողի նման ներս եք սպրդնում իմ տունը և գրագրիս հետ ինձ լրտեսում։ Չէի զարմանա, եթե ես անեի այդ բանը․ ես հո ջենտլմեն ձևանալու հավակնություն չունեմ (թեև երբեք ձեզ նման փողոցներում չեմ քարշ եկել, Միկաբրի ասելով)․ բայց դուք ինչպե՞ս չեք էլ մտածում, որ ես կարող եմ վրեժխնդիր լինել ձեզնից, օրինակ ձեզ հալածել դավադրության ոճրի համար և այլն։ Շատ լավ, կտեսնե՜նք․․․ Մր․ Այսինչ, ինչպե՞ս է ձեր անունը, դուք կարծեմ մտադիր էիք մի բան հարցնել Միկաբրին։ Ահա կանգնած է։ Ինչո՞ւ չեք հրամայում, որ խոսի։ Տեսնում եմ, որ նա իր դասն անգիր գիտի։
Նկատելով որ իր խոսքերը մեզ վրա ամենևին չազդեցին, նա սեղաի սեղանի ծայրին նստեց, ձեռքերը գրպանների մեջ խոթեց, ոտքերն իրար վրա դրեց ու համառությամբ սկսեց սպասել, թե ի՞նչ կլինի։
Մր․ Միկաբրը, որի եռանդը մինչև այժմ ես հազիվհազ զսպել էի, և որ Ուրիասի ճառն անդադար ընդհատել էր «սրիկա» բառի առաջին վանկով՝ առանց արտասանելու երկրորդը, ― վերջապես բռնկվեց, քանոնը ծոցից դուրս քաշեց (որպես մի պաշտպանիչ զենք) և դիվանական թղթի պես ծալած մի մեծ թերթ հանեց գրպանից։ Իր նախկին վայելչությամբ այդ թերթը բանալուց հետո՝ բովանդակությունը լավ դիտեց, կարծեմ թե շարադրության ոճից զմայլվելով, և ապա հետևյալը կարդաց․
Մր․ Միկաբրն այդ չլսեց և շարունակեց․
«Աշխատելով ձեր առջև՝ ամբաստանելու մի անզգամ սրիկա, որի նմանը դեռ աշխարհում չի տեսնված (մր . Միկաբրը շարունակ թղթին նայելով քանոնը դեպի Ուրիաս Հիպը մեկնեց, ինչպես մի կախարդական փայտ), ― աղաչում եմ, որ իմ անձը նկատի չառնեք։ Մանկությանս օրերից դրամական տագնապների զոհ եղած մի մարդ եմ ես։ Նախատինք, կարիք, հուսահատույթուն, խելագարություն ― սրանք են ահա ամբողջ կյանիքս ընկերները, թե՛ ամբողջությամբ, թե՛ ջոկ֊ջոկ։
(Ոչ մի բան չէր կարող հավասարվել այն զվարճության, որ մր․ Միկաբրն զգում էր, իր անձն այդ աղետների զոհ լինելը նկարագրլեիսնկարագրելիս, ― բայց եթե նամակը կարդալուց վայելած հաճույքը և այն մեծարանքը, որ նա ինքը գլուխը շարժելով նվիրում էր իր գրության, երբ նկատում էր, որ իր միտքը կրտուկ է արտահայտված)։
Մի օր, երբ խայտառակությունը, կարիքը, վհատությունն ու խելագարությունը գլխիս վրա միահամուռ կուտակվեցին, ես մի գրասենյակ մտա և կամ մեր ֆրանսիական հարևանների ասությամբ, մի բյուրո, ― Ուիկֆիլդ․․․ և Հի՛պ կոչված բյուրոն, որ սակայն միայն մեկի, և հատկապես․․․ Հիպի՛ ձեռքով է կառավարվում, միայն Հիպի՛։ Հի՛պն է, Հի՛պն է միայն այդ մեքենան պտույտ բերում։ Միայն Հի՛պն է բուն խաբեբան, բուն սրիկան»։
― Հապա՜, էլի մոտեցիր, դու․․․ դու․․․ դու գարշելի Հիպ, ― գոչեց մր․ Միկաբրը, ― և եթե գլուխդ մի չոր գանգ չէ, ես դրան կջարդեմ։ Մոտեցի՛ր տեսնեմ, մոտեցի՛ր։
Այդ տեսարանի պես ծիծաղելի բան չէի տեսել։ Մր․Միկաբրը Մր․ Միկաբրը իր քանոնը զինվորական սրի նման ճոճելով, շարունակում էր «Մոտեցի՛ր, մոտեցի՛ր» գոռալ, մինչ ես ու Տրեդլսը ճգնում էինք դեպի անկյունը հետ քաշել նրան, որտեղից անդադար դուրս էր նետվում։
Նրա թշնամին, ինքն իրեն քրթմնջալով, ձեռքը տրորեց, թաշկինակով կապեց ու նորից սեղանի մոտ նստեց, դաժան աչքերը գետնին հառած։
Մր․ Միկաբրը փոքր֊ինչ հովանալուց հետո շարունակեց կարդալ։
«Շաբաթական քսաներկու շիլինգ ու վեց պենսի չնչին գումարից ավելի չէր այն թոշակը, որի հույսով ստիպված էի մտնել․․․ Հիպի բյուրոն (այս անվան առջև նա կանգ էր առնում և ապա սաստիկ թափով արտասանում): ։ Մնցածը պիտի պաշտոնական վարպետությանս չափով որոշվեր, և կամ ավելի ճիշտ ասած՝ անբարոյական նմանության իմ և․․․ Հիպի միջև։ Պե՞տք է արդյոք հիշատակել, որ շատ չանցած՝ ինձ հարկ եղավ դրամական նպաստ խնդրել․․․ Հիպից՝ մրս․ Միկաբրի և մեր անբախտ, բայց միշտ աճող ընտանիքի պես֊պես կարիքները հոգալու համար։ Պե՞տք է արդյոք հիշատակել, որ այդ հարկը նախատեսված էր․․․ Հիպի կողմից, որ այդ ավանսներն օրենքով, մուրհակներով, պետության սահմանած ամեն տեսակ կարգերով ապահովված էին, և որ ես վերջ ի վեջո այդ խորամանկ սարդի ոստայնի մեջ կապված մնացի, ոստայնի, որ ի կորուստ իմ․․․ Հիպն էր հյուսել»։
Մր․ Միկաբրը այնքան էր ախորժում իր թշվառությունը նկարագրող նամակի ոճից, որ իր կրած իրական վիշտն ու տառապանքը կարծեմ իսպառ մոռացել էր։ Նա շարունկեց․շարունակեց․
Այնուհետև էր որ․․․ Հիպն սկսեց այնքան ինձ հավատալ, որքան պետք էր իր դիվային գործերը հոգալու համար։ Այնուհետև էր, որ ես սկսեցի, ― եթե ինձ ներվի Շեքսպիրի պես հայտնել միտքս, ― հյուծվել, մաշվել, դալկանալ։ Ես նկատեցի, որ իմ օգնությունը միշտ այնտեղ է պահանջվում, ուր պետք էր մի թուղթ նենգել և կամ թե մի մարդ խաբել, որին ես մր․ Ո․ Ու. կանվանեմ։ Նկատեցի, որ մր․ Ո֊ին Ու֊ին չարաչար գռփում, կողոպտում են, թեպետև անզգամ․․․ Հիպը չէր դադարում նրա անձնվեր ու շնորհապարտ բարեկամը ձևանալուց։ Այս բոլորը հարկավ վատ է, բայց ինչպես որ ասում է Դանիայի փիլիսոփա արքայորդին մի մեծահռչակ երկրի մեջ, որի հեղինակը եղիասբեթյան եղիսաբեթյան դարի պարծանքն էր, ― «վատագույնը դեռ պիտի գա՜»։
Մր․ Միկաբրը այնպես էր հրճված իր պարբերությունը լավ բոլորող վկայությամբ, որ ինքն իրեն և մեզ բավականություն տալու համար միևնույնը նորից կարդաց, պատճառաբանելով, թե վերջակետի տեղը կորցրել է։
«Մտադիր չեմ, ― շարունակեց նա, ― սույն նամակի սահմանների մեջ մի առ մի թվել (այդ արել եմ մի այլ տեղում) հիշյալ մր․ Ո֊ին Ու֊ին վնասելու համար մեքենայացած այն բազմաթիվ մանր֊մունր խարդավանքները․․․ որոնց ես էլ մասնակից էի լռելայն։ Երբ մի անգամ ես վերջ դրի թոշակ առնելու կամ մերժելու, հաց ուտելու կամ չուտելու, ապրելու կամ մեռնելու ներքին պայքարիս, նպատակս եղավ մերկացնել ու հրապարակ հանել այն գլխավոր չարիքները, որ․․․ Հիպն արել էր ջենտլմենին վնասելու համար։ Քաջալերվելով մի ներքին լուռ ազդարարից և մի արտաքին համակրելի ու սրտաշարժ հուշարարից, որին միս Ո․ Ու․ կանվանեմ, ես ձեռնամուխ եղա մի ծածուկ ու դժվար հետազոտության, որ խղճիս ու մտքիս վկայությամբ ոչ պակաս, քան տասներկու ամիս տևեց՝ ըստ տոմարի»։
Մր․ Միկաբրն այդ կտորը Պառլամենտի գործերից քաղված մի պատճենի պես կարդաց։ Նա հափշտակված էր իր իսկ խոսքերի հնչյունով։
― Մայրիկ, լռի՛ր, ― գոչեց Ուրիասը։ ― Վախենալուց ինքդ էլ չգիտես՝ ի՞նչ ես ասում։ Խոնարհվել, ― կրկնեց նա, խոժոռ֊խոժոռ վրաս նայելով։ ― Իմ խոնարհությունով ես արդեն վաղուց ստորացրել եմ դրանց նման շատերին։
Մր․ Միկաբրը վաելչաբար վայելչաբար շապկի օձիքը շտկեց ու շարունակեց կարդալ։
«Երկրորդ։ Հիպը շատ անգամ, ինչպես որ հավաստի գիտեմ, քաջ տեղյակ եմ ու համոզված․․․»
― Կաշխատենք, սըր, որ ունենա՝ ձեր բերանը փակելու համար, ― պատասխանեց մր․ Միկաբրը։
«Երկրորդ։ Հիպը շատ անգամ, ինչպես որ հավաստի գիտեմ, քաջ տեղյակ եմ ու համոզված, կեղծել է մր․ Ո֊ի ստորագրությունը զանազան թղթերում, գրքերում ու հաշիվներում․ և այդ արել է մանավանդ մի գործի մեջ, որ ես կարող եմ հայտ առենլառնել, ապացուցել ու հաստատել, օրինակի համար, հետևյալ կերպ, այսինքն․․․»
Մր․ Միկաբրը սիրում էր իր ասելիքն ավելորդ ու ծիծաղելի բառերով խճողել, և պիտի ասեմ՝ այդպես անողը միայն նա չէ։ Կյանքիս ընթացքում տեսել եմ, որ այդ սովորությունն ուրիշ շատերին էլ հատուկ է, և կարելի է ասել մի ընդհանուր կանոն է։ Երդման ժամանակ, օրինակ, մարդիկ միևնույն միտքը հայտնելու համար կարծես հաճույք են զգում մի քանի բառեր իրար հետևից շարելուց։ Ես հրաժարվելով հրաժարվում եմ, կասեն նրանք, երես եմ դարձնում, խույս եմ տալիս, գարշում, խորշում եմ այսինչ բանից և այլն։ Հին բանադրանքներն էլ, ինչպիսիք են՝ դատապարտեմ, անիծեմ, նզովեմ, մերժեմ, պարսավեմ և այլն, այդ իսկ սկզբունքով են շարադրված։ Խոսում ենք բառերի բռնության մասին, և սակայն, ինքներս նրանց բռնահարում ենք․ ուրախ ենք, որ բառերի ահագին պաշար ունենք հանդիսավոր դիպվածներում բանեցնելու համար, և մեզ թվում է, թե նրանք հնչուն ու վայելուչ են։ Ինչպես որ մեծ ցույցերի ժամանակ մեզ փույթ չի թե մեր սպասավորների լիվռեներն ի՞նչ որակի են, միայն թե շքեղ ու բազմաթիվ լինեն, ― այնպես էլ մեր գործածած բառերի բուն իմաստին երկրորդական արժեք ենք տալիս, միայն թե կարողանանք նրանցով փքանալ և մարդիկ շլացնել։ Եվ ինչպես որ այդ լիվռեների պերճության շնորհիվ ջոկ֊ջոկ անձինք պարտքերի մեջ են թաղվում, և կամ ինչպես ստրուկները, եթե մեծաթիվ լինեն, տերերի դեմ ապստամբում են, ― այնպես էլ, կարող եմ ցույց տալ, մի ազգ կա, որ անթիվ փորձանքներ է կրել ու պիտի կրի բառերի կուտակում սիրելուց։
Ուրիաս Հիպը տեղից թռավ, գրպանից բանալիների մի կապոց հանեց ու սեղանի աչքը բաց արեց․ սակայն հանկարծ միտքը փոխեց և առանց սեղանի մեջ նայելու նորից դեպի մեզ շուռ եկավ։
« Եվ «Եվ այժմ այդ փաստաթուղթը, ― կրկին կարդաց մր․Միկաբրըմր․ Միկաբրը, քարոզի բնաբանը կարդացողի պես շուրջը նայելով, ― իմ մոտ է, այսինքն՝ իմ մոտ էր այս առավոտ, երբ արդեն սույն տողերը գրված էին, բայց հետո մր․ Տրեդլիսն հանձնեցի»։
― Ճշմարիտ է, ― հաստատեց Տրեդլսը։
Մր․ Միկաբրն իսկույն իր թղթին դարձավ, նա սիրով պատրաստ էր իր դերը շարունակել, որ այնքան զվարճություն էր պատճառում իրեն։
«Երրորդ։ Վերջապես կարող եմ ապացուցել․․․ Հիպի խարդախած գրքերով և․․․ Հիպի իսկական հիշատակարանով (որ մրս․ Միկաբրը պատահմամբ գտել էր մեր այժմյան բնակարանի վառարանից հանված մոխրակույտում), ― կարող եմ հաստատել, որ չարաբաստիկ մր․ Ո֊ի Ու֊ի տկարությունը, սխալները, թերությունները, նույնիսկ առաքինի հատկությունները, մինչև անգամ հայրական սերն ու պատվի զգացումը տարիներից ի վեր հարստանալու գործիք են եղել այդ ընչաքաղց, այդ նենգամիտ, այդ գարշելի․․․ Հիպի ձեռքում, որ տարիներից ի վեր այդ․․․ Հիպը խաբում, գռփում, կողոպտում էր մր․ Ո֊ին․ Ու֊ին․ որ ագահությունից զատ այդ․․․ Հիպի գլխավոր նպատակն էր իսպառ նվաճել, ստրկացնել մր․ Ո֊ին Ու֊ին և միս Ո֊ին Ու֊ին (լռության եմ տալիս նրա վերջին չար մտքերն օրիորդի նկատմամբ)։ Ես պատրաստ եմ ապացուցել և․․․ Հիպի նորագույն, դեռ երեք ամիս առաջ գլուխ բերած ստորությունը։ Նա հարկադրեց մր․ Ո֊ին Ու֊ին մի թուղթ գրել, թե մր․ Ո֊ն Ու֊ն իր ամբողջ մասն ընկերության գործերի մեջ և նույնիսկ իր տան ամբողջ կարասիքը․․․ Հիպին է թողնում՝ այն պայմանով, որ․․․ Հիպը նրան տարին չորս անգամ․․․ եռամյա թոշակ վճարի։ Եվ հենց այդ միջոցին, երբ մր․ Ո֊ն Ու֊ն մի քանի անզգույշ առևտուր արած լինելով, իրոք դրամի կարոտ էր իր օրինական ու բարոյական պարտավորությունները կատարելու համար․․․ Հիպը սկսեց նրա գործերի վիճակը վատ գույներով ներկայացնող տագնապիչ և շինծու լուրեր տարածել և ապա նրան զարհուրելի տոկոսներով փող առաջարկել, որ իբր թե․․․ Հիպը իր կողմից էր նրան տալիս․ այն, ինչ իրոք նույն ինքը մր․ Ո֊ից Ու֊ից թռցրել էր և խարդախությամբ ուրիշ գործերում շահեցրել։ Ահա այսպիսի խաբեպատիր ու չարամիտ հնարներով պարավանդեցին, կաշկանդեցին, կապեցին, թակարդեցին թշվառ մր․ Ո֊ին։ Ու֊ին։ Մր․ Ո֊ն Ու֊ն էլ վերջ ի վերջո կարծելով, թե անունն ու պատիվը վտանգված են, թե սնանկությունը մոտալուտ է, իր միակ հույսն այդ մարդակերպ հրեշի վրա դրեց (մր․ Միկաբրը մի առանձին հաճույքով մարդակերպ հրեշ խոսքերը շեշտեց, իբրև մի նոր ասացված)․․․ որ իրեն անհրաժեշտ էր դարձրել՝ նրա կործանումը լրացնելու համար։ Ես հանձն եմ առնում այդ ամենն ապացուցել․ հավանորեն և դեռ ուրիշ շատ բաներ»։
Ես մի քանի խոսք շշնջացի Ագնեսին, որ, տրտմության ու սփոփանքի արտասուք թափելով, իմ կողքին լուռ նստած էր, և ունկնդիրների մեջ շարժում ընկավ․ կարծեցին, թե մր․ Միկաբրն ավարտել է։ Բայց նա հանդիսաբար ասաց․ «Կներեք ինձ, և մի խորին վհատության ու բուռն ցնծության խառն թափով ընթերցումը շարունակեց։
«Արդ վերջացրի։ Կմնա միայն, որ իմ ամբաստանության ճշմարտությունը հաստատեմ և ապա թե թշվառության դատապարտված գերդաստանի հետ միասին այս միջավայրից անհետանամ, ուր մենք կարծես մի բեռ ենք։ Եվ այդ շուտով կկատարվի։ Իրավամբ կարելի է ենթադրել, թե մեր ստնտու մանուկը, որ գերդաստանիս ամենաքնքուշ անդամն է, ամենից առաջ շունչը կփչի անոթի մնալուց, և թե երկվորյակ եղբայրներն էլ նրա օրինակին կհետևեն։ Եղիցե կամք տյառն օրհնյալ։ Ինձ գալոգալով, Կենտըրբրին արդեն բավական տրորեց ինձ․ մնացածը բանտն ու սովը կլրացնեն։ Հույս ունեմ, սակայն, որ այս տաժանելի ու մեծաջան հետազոտությունը, որ անդուլ տոկունությամբ սովամահ լինելու վտանգով, հսկելով ու տքնելով կատարել եմ արշալույսի, վերջալույսի և մութ գիշերվա լռիկ ժամերինմ ժամերին, ― այն էլ մի արթուն լրտեսի աչքերի տակ, որին Դև անվանելը քիչ կլիներ․․․ ավելացրեք՝ ծնողական կարիքների դեմ մաքառելով, ― հույս ունեմ, որ այս հետազոտությունը իմ մահվան խարույկի վրա գեթ մի շիթ քաղցրության ցող կկաթեցնի։ Եվ ինձ համար դա հերիք է։ Ես գոհ կլինեմ, եթե իրավամբ իմ մասին ասեն, ինչ որ երբեմն ասվել է մի ծովային քաջ հերոսի մասին, որի հետ, սակայն, համեմատվելու լրբություն չունեմ, ― թե այս բոլորը ես արել եմ ոչ թե շահամոլ ու եսական հաշիվներից դրդվելով, այլ միայն հանուն
― Ուրեմն դուք գողացված բաներ թաքցնո՞ղ եք, ― գոչեց Ուրիասը։
― Այպիսի Այսպիսի դեպքերում՝ անշուշտ, ― պատասխանեց Տրեդլսը։
Որքան զարմացա, երբ տատս, որ մինչև այժմ շատ ուշադիր ու հանգիստ էր, հանկարծ Ուրիասի վրա ընկավ և երկու ձեռքով նրա օձիքից բռնեց։
― Ինձ ու նրան բաժանող վարագույրը վերջապես պատռված է, ― ասաց նա։ ― Զավակներս և նրանց գոյության հեղինակը այժմ կարող ենք իրար պարզերես մոտենալ։
Մենք բոլորս նրանից շնորհակալ էինք, բոլորս կցանկանայինք, ինչքան որ մեր այն հուզված ու շփոթ դրության մեջ կարելի էր, ցույց տալ նրան, որ իրոք շնորհակալ ենք․ ուստի բոլորս էլ միասին կգնայինք, եթե Ագնեսն ստիպված չլիներ հոր մոտ վերադառնալ, ― որին մինչև այժմ չեն համարձակվել մի ուրիշ բան ներշնչել, բացի միայն մի տկար հույսից, և եթե մեզնից մեկն էլ պարտավոր չլիներ Ուրաիսի Ուրիասի մոտ պահապան մնալ։ Այդ պաշտոնը Տրեդլսին վիճակվեց, որից հետո մր․ Դիկը պիտի փոխարիներ, և այսպես մր․ Միկաբրի հետ մր․ Դիկը, տատս ու ես գնացինք։ Իմ երախտավոր սիրելի Ագնեսից շտապով հրաժեշտ առնելիս՝ հիշեցի այն սոսկալի վտանգը, որից նրան․․․ չնայելով իր վեհանձն արիության․․․ գուցե այդ առավոտ փրկեցինք, և սրտանց շնորհակալ եղա իմ մանկության աղետներից, որոնց շնորհիվ ծանոթացել էի մր․ Ուիլկինս Միկաբրի հետ։
Նրա տունը հեռու չէր․ դրսի դուռն ուղղակի դեպի դահլիճն էր բացվում։ Մր․ Միկաբրը միայն իրեն հատուկ արագությամբ ներս վազեց, և մենք իսկույն նրա ընտանիքի գիրկն ընկանք։
Բայց որովհետև ուժգին հուզումից ջլատված մրս․ Միկաբրն այդ րոպեին ուշաթափվել էր, հետևաբար ամենից առաջ, մինչև անգամ երգեցիկ խումբը կազմելուց առաջ, պետք եղավ նրան ուշքի բերել։ Այդ մասին տատս ու ինքը մր․ Միկաբրը հոգ տարան։ Հետո տատս ներկայացավ, և մրս․ Միկաբրը ինձ ճանաչեց։
― Ներեցեք, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց խեղճ կինը, ձեռքն ինձ մեկնելով։ ― Ես տկար եմ, և չէի կարող դիմանալ այն ցնծության, որ մր․ Միկաբրի ու իմ մեջ ծագած վերջին թյուրիամցության թյուրիմացության չիք դառնալու առթիվ զգացի։
― Ա՞յս է ձեր բոլոր ընտանիքը, տիկին, ― հարցրեց տատս։
― Չէի կամենա իբրև պարգև ընդունել այդ, ― ասաց մր․ Միկաբրը ջերմությամբ։ ― Սակայն ուրիշ բան է, եթե հնար լիներ փոխարինաբար մի բավարար գումար տալ ինձ հինգ տոկոսով և իմ անձնական պատասխանատվությամբ, օրինակի համար՝ տասներկու, տասնութ և կամ քսանչորս ամիս անցնելուց հետո հատուցելու պայմանով, մինչև որ գործերս հաջող ընթացք ընդունեն․․․ այն ժամանակ․․․
― Հնար լինե՞ր, ― գոչեց տատս։ ― Խոսք չկա, որ կլինի, և ձեր ուզածին պես կլինի։ Այս բանը լավ կշռեցեք։ Ահա Դավթի բարեկամներից մի քանիսը շուտով Ավստրալիա պիտի գնան։ Եթե դուք էլ որոշեք գնալ, ինչո՞ւ միևնույն նավով չգնաք։ Դուք կարող եք օգնել միմյանց։ Լավ մտածեցեք այս մասին, մր․ և մրս․ Միկաբր։ Ժամանկ Ժամանակ գտեք և այս բանը լավ կշռեցեք։
― Մի բան միայն կցանկանայի իմանալ, մեծարգո տիկին, ― ասաց մրս․ Միկաբրը։ ― Արդյոք այնտեղի կլիման առողջարա՞ր է։
==ԺԳ․ ԾԳ. գլուխ==
Մի նոր հետադարձ հայացք
― Բացի առողջանալուց, Դորա։
― Օ՜հ, Դոդի, երբեմն ինձ թվում է․․․ չէ՞որ չէ՞ որ ես միշտ խենթուլիկ եմ․․․ թե այդ երբեք չի լինի։
― Այդպիսի բան չասես, Դորա։ Աչքիս լույս։ Մտքովդ էլ թող չանցնի։
Խոստանում եմ իսկույն ևեթ ուղարկել Ագնեսին, բայց սաստիկ վշտից անկարող եմ Դորայից բաժանվել։
― Ասացի՝ լավ է, որ այդպես է, ― շշնջում է նա, սեղմելով ինձ իր գրկում։ ― Հավատա, Դոդի, մի քանի տարի անցնելուց հետո չէիր կարողանա երեխա֊կնոջդ այնքան սիրել, որքան այժմ․ դարձյալ մի քանի տարուց հետո՝ նա քեզ այնքան կձանձրացներ, այն ասիտճան կհիասթափերաստիճան կհիասթափեիր, որ այժմյան սիրուդ կեսն անգամ չէիր տա նրան։ Գիտեմ, շատ ջահել ու տխմար էի։ Այսպես լավ է։
Ներքև եմ իջնում․ Ագնեսն այնտեղ է։ Դորայի կողմից խնդրում եմ նրան վերև գնալ։ Նա գնում է, թողնելով ինձ Ջիպի հետ։
==ԺԴ․ ԾԴ. գլուխ==
Մր․ Միկաբրի գործողությունները
Տեղը չէ նկարագրել, թե հոգիս ինչ զգաց այդ դառնաղետ պատահարից։ Ինձ թվում էր, թե իմ առջև ապագան մի քարե անջրպետով փակված է, կյանքիս ուժն ու եռանդը սպառված, և գերեզմանից բացի, ուրիշ ապաստան չի մնում ինձ։ Սակայն այս թախիծը միայն հետզհետե հոգուս վրա բռնացավ, այլ ոչ թե վշտիս սկզբին։ Եթե իմ պատմելիք դեպքերը իսկույն ևեթ իմ շուրջը չդիզվեին՝ նախ վիշտս շփոթելով ու հետո աճեցնելով, գուցե հենց սկզբից վհատության մեջ ընկնեի։ Ինչևիցե՝ իմ սեփական թշվառության ամբողջ բեռն զգալուցս առաջ մի որոշ ժամանակ անցավ, երբ մինչև անգամ սկսել էի կարծել թր թե ցավերիս ամենասուր ճգնաժամը լրացել է, և թե քիչ֊քիչ սիրտս կսփոփվի այն ջինջ ու սիրուն պատկերները հիշելով, որոնց գողտրիկ պատմությունն արդեն ընդմիշտ փակված էր։
Չեմ կարող ճիշտ մտաբերել՝ հատկապես ե՞րբ ինձ առաջին անգամ խորհուրդ տվին և կամ ինչպես որոշվեց, թե անհրաժեշտ է, որ ես հեռանամ ու ճամփորդեմ հոգեկան հանգիստ գտնելու համար։ Ագնեսի ոգին այն աստիճան թափանցում էր ամեն բան, ինչ որ մտածում, ասում ու գործում էինք այդ տրտմության օրերում, որ ես վստահանում եմ այդ ծրագիրը նրա ազդեցությանը վերագրել։ Բայց այդ ազդեցությունն այնպես անտեսանելի էր, այնպես լռիկ, որ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել դրա մասին։
Ինձ պետք էր ճամփորդել։ Այդ բանը հենց սկզբից որոշված էր։ Իմ կնոջ հողեղեն մնացորդը հողն արդեն ընդունել էր․ ես սպասում էի միայն այն բանին, ինչ որ մր․ Միկաբրի ասելով «Հիպի վերջնական փոշիացումը» պիտի լիներ, և գաղթականների մեկնելուն։
Տրեդլսի առաջարկությամբ, Տրեդլսի, որ տրտմությանս միջոցին մի անձնվեր ու սրտակից ընկեր էր, մենք բոլորս, այսինքն՝ տատս, Ագնեսն ու ես Կենտըրբրի վերադարձանք։ Ժամադրության համաձայն՝ իսկույն գնացինք մր․ Միկաբրի մոտ, որ մեզ արդեն սպասում էր։ Մեր փոթորկալի ժողովից հետո Տրեդլսը երկար աշխատել էր հաշիվները կարգի բերել թե՛ մր . Միկաբրի և թե՛ մր․ Ուիկֆիլդի տանը։ Խեղճ մրս․ Միկաբրը սաստիկ հուզվեց ինձ սևազգեստ տեսնելով․ չնայած երկարամյա աղմուկներին ու հոգսերին, նրա սրտում դեռ շատ բարություն կար։
― Դե, ի՞նչ կասեք մր․ և մրս․ Միկաբր, ― ասաց տատս՝ հենց որ նստեցինք։ ― Կուզեի իմանալ, արդյոք գաղթելու առաջարկությունս կշռեցի՞ք։
― Խնդրեմ, տիկին, ― ասաց մր․ Միկաբրը մի առանձին հպարտությամբ, ― թույլ տվեք ինձ հիշատակել այն տնային միջոցները, որով կցանկանայինք սպառազինվել մեզ սպասող նոր ասպարեզի համար։ Ամեն առավոտ ուղիղ ժամը հինգին, ավագ դուստրս մեր հարևանի գոմն է գնում՝ հմտանալու կով կթելու արվեստին․․․ եթե կարելի է արվեստ անվանել այդ բանը։ Կրտսեր զավակներիս հրամայված է խոզերի ու հավերի բարքն ու վարքը ըստ կարելվույն լավ դիտել քաղաքիս զանազան մասերում․․․ մի զբաղմունք, որի պատճառով որդիքս արդեն երկու անգամ տիղմերի մեջ խրվեցին։ Ես ինքս վերջին շաբաթվա ընթացքում մի առանձին ուշադրություն ընծայեցի հաց թխելու արվեստին․ իսկ Ուիլկինս որդիս մի քանի անգամ գնացել է մականը ձեռքին ձրի նախրապանություն անելու․ բայց ի նախատինս մարդկային բնության, պիտի ասեմ, որ անտաշ ու կոպիտ հովիվներն ընդհանրապես ամենալիրբ հիշոցներով վռնդում էին նրան։
― Այդ բոլորը շատ լավ է, ― խրախուսելով ասաց տատս։ Մրս․ ― Միկաբրն էլ զբաղված էր անշուշտ։
― Սիրելի տիկին, ― ասաց մրս․ Միկաբրը բազմահոգ եղանակով, ― համարձակ կհայտնեմ, որ մինչև այժմ անասնապահության կամ թե մշակութայն հետ սերտ կապ ունեցող գործերին շատ սակավ եմ մասնակցել, թեև քաջ գիտեմ՝ երկուսն էլ օտար երկրում գրավելու են ուշադրությունս։ Այս միջոցին, որքան տնային գործերս ներում էին, ես զբաղված էի մի ընդարձակ թղթակցությամբ մեր գերդաստանի հետ։ Ինձ թվում է, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― հարեց մրս․ Միկաբրը (որ իր սովորությամբ՝ ում հետ էլ խոսեր, անպատճառ ինձ պիտի դիմեր), ― ըստ իս արդեն ժամանակն է անցյալը մոռացության մեջ թաղելու․ ժամանակն է, որ ազգականներս մր․ Միկաբրին ձեռք մեկնեն, իսկ մր․ Միկաբրն ազգականներիս ձեռք մեկնի․․․ մի խոսքով․․․ առյուծը գառի մոտ պառկի և իմ գերդաստանը մր․ Միկաբրի հետ հաշտվի։
― Սիրելիս, ― ջերմությամբ ասաց մր․ Միկաբրը, ― հիմիկվանից կասեմ, որ եթե մտքերս մի այդպիսի ժողովի առջև պարզելու լինեմ, դրանք շատ խայթիչ կերևան նրանց․ որովհետև ազգականներդ, բոլորը միասին առնված՝ լրբեր են, իսկ ջոկ֊ջոկ՝ մի֊մի անսիրտ սրիկա։
― Ո՛՛չՈ՛չ, Միկաբր, ― ասաց մրս․ Միկաբրը, գլուխը շարժելով։ ― Դու նրանց երբեք չես հասկացել, նրանք էլ քեզ չեն հասկացել։
Մր․ Միկաբրը հազաց։
― Եվ իրոք, ― շարունակեց Տրեդլսը, ― ձեր տոմսերը վաճառված էին ձեր իսկ տված իրավունքով։ Ավելորդ է ասել, թե ո՞վ է վաճառել և ո՞ւմ ստորագրությամբ։ Հետո այդ անզգամը հանդգնում է մր․ Ուիկֆիլդին կեղծ թվանշաններով հավատացնել, թե փողերը գանձարանի պակասը լրացնելու և նեղ դրությունը պարտակելու համար են գործ դրված։ Մր․ Ուիկֆիլդի միակ թերությունն այս է եղել, որ նա հոգեպես սրիկայից ընկճված լինելով, մի քանի անգամ ձեր դրամի տոկոսները ձեզ վճարում է, թեև համոզված, որ այդ դրամը գոյություն չունի։
― Եվ ի վերջո, բոլոր նախատինքն իր վրա առնում, ― հարեց տատս։ ― Նա գրել էր ինձ մի անմիտ նամակ, ուր գողության ու անլուր ստորության մեջ էր մեղադրում իրեն։ Այնուհետև մի առավոտ ես նրա մոտ գնացի, ճրագ պահանջեցի և նամակն այրելով ասացի նրան, որ եթե մի օր իր պարտքն ինձ վճարելու հնարավորություն գտնի, թող վճարի, իսկ եթե ոչ՝ այդ մասին լռություն պահի՝ գոնե իր աղջկա սիրուն․․․ Չհամարձակվեք ինձ բան ասել, թե չէ իսկույն կանհետանամ այստեցից։այստեղից։
Բոլորս էլ լուռ մնացինք։ Ագնեսը ձեռքերով երեսը ծածկեց։
― Մենք էլ շարունակ կազատենք նրան, ― ասաց տատս։ ― Որքա՞ն է նրա ամբողջ պարտքը։
― Մր․ Միկաբրը այդ բոլոր գործողությունները․․․ նա գործողություն է անվանում այդ․․․ մեկ֊մեկ հիշատակել է իր ելևմտի մատյանում, ― ասաց Տրեդլսը ժպտալով, ― և նրա հաշվով՝ ընդհանուր գումաարը գումարը մի հարյուր երեք ստեռլինգ ու հինգ շիլինգ է։
― Ուրեմն որքա՞ն տանք նրան, այդ գումարն էլ հաշվելով, ― հարցրեց տատս։ ― Սիրելի Ագնես, ձեր և իմ բաժինների մասին հետո առանձին կխոսենք։ Ուրեմն որքա՞ն։ Հինգ հարյուր ստեռլի՞նգ։
Տատս մեր որոշումները բացատրեց ի մեծ ուրախություն գերդաստանի․․․ բոլոր երեխաներն էլ ներկա էին․․․ և մր․ Միկաբրի՝ դրամական գործողություններ կատարելու սերը հանկարծ այնպես բորբոքվեց, որ նույն րոպեին նա դուրս վազեց դրվագավոր թղթեր գնելու, որպեսզի իսկույն ևեթ մուրհակներ գրի։ Սակայն այդ ոգևորությունը մի արագահաս հարված ստացավ․ հինգ րոպե չանցած՝ նա ոստիկանական ծառայողի ուղեկցությամբ իբրև կալանավոր ետ եկավ և արտասվելով ազդարարեց, թե ամեն բան կորած է։ Արդեն սպասում էինք այդ դեպքին, որի հեղինակն անտարակույս Ուրիաս Հիպն էր, և գումարն իսկույն հատուցեցինք։ Դարձյալ հինգ րոպե անցնելուց հետո՝ մր․ Միկաբրն արդեն սեղանի առաջ նստած՝ դրոշմավոր թղթեր էր գրում մի այնպիսի լուսափայլ դեմքով ու զմայլանքով, որի նմանը ուրիշ ոչ մի բանից չէր կարող զգալ, բացի մուրհակներ գրելուց և կամ թե պունչ պատրաստելուց։ Տեսնել նրան, թե ինչպես տոմսերը հրճվանքով էր շփում և արվեստագետի հաճույքով աչքի ծայրով նրանց դիտում, ապա հուշատետրի մեջ թվեր ու գումարներ նշանակում և այդ բոլորն ավարտելուց հետո՝ գոհ֊գոհ նայում իր գործին, դրա գերազանց արժեքին հավատալով, իրավ որ շատ զվարճալի էր։
― Դե, մր․ Միկաբր, ― ասաց տատս մի որոշ ժամանակ նրան լուռումունջ նայելուց հետո, ― եթե ինձ ներեք համեստ կարծիքս հայտնելու, այսուհետև ամենից լավն այն կլինի, որ այդպիսի բաներ շարադրելուց մի անգամ ընդմիշտ հրաժարվեք։
― Տիկին, հրաժարվելով հրաժարվում եմ, ― գոչեց մր․ Միկաբրը, ― և պատրաստ եմ այս երդումս ապագայի կուսական էջում արձանագրել։ Թող մրս․ Միկաբրն էլ երդմանս վկա լինի։ Ես վստահ եմ, ― հանդիսավոր ասաց մր․ Միկաբրը, ― որ իմ որդի Ուիլկինսը մինչև իր վերջին շունչը չի մոռանա, որ նրա համար անհամեմատ լավ կլինի իր ձեռքը կրակի վրա բռնել, քան թե այն օձերին դիպչել, որոնք իր թշվառ հոր կյանքի արյունը թունավորել են։
― Այստեղ ավելի հանգստություն կունենա, քան փողոցներում, ― ասաց տատս։ ― Այստեղ էլ ծնվել էր։
Կառքից իջանք և անշու ք անշուք դագաղին հետևեցինք մինչև մի որոշ անկյուն, որ լավ հիշում եմ։ Այնտեղ էլ թաղման կարգը կատարվեց․․․
― Այսօր մեր ամուսնության երեսունվեցերորդ տարեդարձն է, որդյակ իմ, ― ասաց տատս, երբ որ նորից կառք նստեցինք։ ― Ես էլ մի օր ամուսին էի։ Ներիր ամենքիս, ո՜վ աստված։
Ուեսմինստրի Արքունի դատարանը (ըստ հրամանի Նորին Մեծության) մի երկրորդ արգելման գիր արձակեց՝ Հիպի պահանջմամբ Միկաբրի դեմ, և պարտապանն արդեն ոստիկանի ճանկերումն է։
<poem>
Պատերազմի ժամը վերջին
Արդ հասել է․ չար թշնամին
Սպառնում է ինձ շղթա, զրկանք,
Եվ գերություն, և անարգանք․․․
</poem>
Այս բոլորից հետո էլ ապրելու հնար չկա (որովհետև մարդս կարող է միայն միչև մի որոշ աստիճան իր ցավերին դիմանալ ― ոչ ավելի), և ասպարեզս վերջացել է։ Տե՜ր ընդ ձեզ, տե՜ր ընդ ձեզ։ Գուցե մի օր մի ուղևոր, հետաքրքրությունից, հուսամ և մարդասիրությունից դրդվելով, այս քաղաքի պարտապաններին հատկացված բանտն այցելի և խոր մտածության նյութ գտնի, երբ որ կարդա՝ բանտի ժանգոտ մեխով փորագրված՝ այս անշուք սկզբնատառերը՝ Ու․ Մ․
==ԺԵ․ ԾԵ. գլուխ==
Մրրիկ
Երբ որ սկսեցինք ծովին մոտենալ, որտեղից որ հողմը փչում էր, նրա բռնությունն արդեն սարսափելի էր։ Դեռ ծովը չտեսած՝ նրա աղի փրփուրն արդեն շուրթերով զգում էինք և նրա սրսկումից թրջվել էինք։ Ջուրը մղոնների տարածությամբ Յարմաութի տափարակը ծածկել էր, ամեն մի թումբ ու պատվար պատռելով, հեղեղի պես մեր դեմ էր հորդում։ Իսկ երբ ծովի տեսարանը բացվեց, նրա կոհակներն այնպես էին լեռնանում երերածուփ անդունդից, որ կասեիր, թե հեռավոր ափի աշտարակներ ու բուրգեր լինեին։ Երբ վերջապես քաղաք մտանք, անձրևակոծ մազերով, մարդիկ դռներից դուրս էին նայում ու զարմանում, որ մեր դիլիժանսն այդպիսի ահեղ գիշեր է անցկացրել ճամփի վրա։
Ես հին պանդոկն իջա և հետո ծովը դիտելու գնացի։ Ավազով, ծովասիզով ու փրփուրով ծածկված փողոցում ամեն մի քայլում գայթում էի․ կտուրներից ընկնող կղմինդրներն սպառնում էին գլուխս ջախջախել․ անկյուններում ստիպված էի մարդկանց փարվել, որ քամու հոսանքից չտարվեմ։ Ծովափին մոտենալիս ոչ միայն նավաստիներ տեսա, այլև բնակիչների մեծ մասը՝ տների մոտ ու պատերի տակ հավաքված, ոմանք փոթորկի դեմ խիզախելով, մերթընմերթ մերթընդմերթ ծովափին նայելու էին դուրս գալիս, բայց և իսկույն հողմահալած ետ փախչում։
Միացա այդ խմբերին։ Տառեխ և կամ ոստրե բռնելու համար ծով ելած ձկնորսների կանայք լաց էին լինում․ հավանական է, որ այդ մարդիկ արդեն ընկղմված լինեին։ Ալևոր նավաստիները, ծովի երեսից դեպի երկինք նայելով, գլուխները շարժում էին և իրար հետ փսփսում․ նավատերերը գրգռված էին ու հուզված․ մանուկները մեծերի շուրջն էին խռնվում և ուշի֊ուշով նրանց երեսին մտիկ անում․ ամենաքաջ նավաստիներն անգամ այլայլված ու շփոթված էին, մինչ պարսպի հետևից դիտակներով դիտում էին ծովը, հենց իմանաս մի թշնամու սպասելով։
Անթիվ մարդիկ վազելով դեպի եզերքն էին շտապում։ Ես շատերից առաջ անցա․ աչքերիս առջև ամեհի ծովը բացվեց։
Հողմը գուցե մեղմացել էր, բայց շատ սակավ, և չէր կարելի այդ նկատել, ինչպես որ չէր նկատվի հինգ֊վեց թնդանոթի լռելն այն հարյուր ու հարյուր թնդանոթներից, որոնք որոտում էին երազիս մեջ։ Բայց ծովն ամբող ամբողջ գիշեր մոլեգնած լինելով, այժմ շատ ավելի ահեղ էր, քան առաջ․ սոսկալի էր տեսնել, թե նրա ալիքները որքան են դիզանում և մեկը մյուսին տապալելով, դեպի ափը գահավիժում։
Մրրիկի գոչյունը, կոհակների մռնչյունը, բազմության խլրտումը և քամու դեմ գնալու դժվարությունը սկզբում ինձ այնպես շփոթեցին, որ թեև ես նայում էի ծովին՝ վտանգված նավը տեսնելու համար, սակայն փրփրացող ալիքների գագաթից զատ ուրիշ ոչինչ չէի նկատում։ Մոտս կանգնած մի կիսամերկ նավաստի իր աջ բազկով (որի վրա դաստակի ուղղությամբ մի նետ էր դաճած) ինձ դեպի ձախ նշան արեց, և այն ժամանակ, ո՜վ աստված իմ, իսկ և իսկ մեր առջև այն հոգեվար նավը տեսա։
Կայմերից մեկը վեց կամ ութ ոտնաչափ կամրջից վեր ջախջախված էր և մի կողմ ընկած՝ բզիկ֊բզիկ առագաստներով ու թոկերով խճճված․ և մինչ նավն ամեհի ցնցումներով անդադար երերում ու տատանվում էր, այդ բոլոր բեկորները շարունակ նրա կողքն էին ծեծում, ասես թե նրան ճեղքեոլու ճեղքելու համար։ Դեռ փորձում էին բեկորները կտրել և ծովը նետել, և երբ դեսուդեն ձգվող նավը իր ցռուկը դեպի մեզ ուղղեց, ես նրա վրա տապարով աշխատող նավաստիներ տեսա հայտնապես և մանավանդ մի գանգրահեր տղամարդ, որ ամենից շատ էր ճիգ թափում։ Սակայն հենց այդ րոպեին ափի կողմից մի զարհուրելի աղաղակ թնդաց, որ նույնիսկ մրրիկի որոտման մեջ լսելի եղավ․ կատաղի ալիքները նավի վրա գրոհ տալով, նրա կողը թռցրին, և մարդիկ, կամուրջ, տախտակ, տակառ, գերան ու պարան ― ամեն բան եռացող անդերի խորքը մղեցին, ինչպես մի չնչին խաղալիք։
Երկրորդ կայմն իր վրա ծածանվող առագաստի ծվեններով ու իրար թակող պարաններով դեռ կանգուն էր։ Նավը նստեց, ինչպես որ ասաց միևնույն նավաստու խռպոտ ձայնը, հետո բարձրացավ ու նորից նստեց։ Նույն մարդը հարեց, թե այժմ նավը մեջտեղից կճեղքվի, և հավանական էր, որովհետև ոչ մի մարդկային ձեռնակերտ այն հարվածներին ու զարկերին երկար չէր դիմանա։ Մինչ նավաստին խոսում էր, մի նոր ցավակցության աղաղակ հնչեց եզերքից․․․ ծովասույզ նավի հետ անդնդի միջից չորս հոգի երևացին միակ կայմի թոկերին փարված, ամենից բարձր գտնվողը գանգրահեր կտրիճն էր։
Նավի վրա մի զանգակ կար, և մինչ նավը հուսահատությունից խելակորույս էակի նման դանդաղում էր ու դեդուդեն դեսուդեն ընկնում, մերթ իր ամբողջ ամայի հարկը դեպի մեզ հակելով, մերթ ողը վհատաբար դուրս տնկելով, ― զանգակը հնչում էր, և քամին անբախտ մարդկանց մահվան բոթը մեզ գուժում։ Նավը դարձյալ անհետացավ, հետո նորից երևաց։ Չորս հոգուց երկուսն արդեն չկային։ Տագնապը ծովափի վրա սաստկանում էր։ Տղամարդիկ ձեռքերը կցելով հառաչում էին, կանայք երեսները շուռ տալով ճչում։ Մի քանիսը գժվածի պես վազվզում էին ծովեզերքին և օգնություն կանչում, ու ոչ մի օգնություն չէր կարելի հասցնել։ Վազողներից մեկն էլ ես էի․ ես իմ բարեկամ նավաստիներին ջերմաջերմ աղաչում էի թույլ չտալ, որ այն երկու թշվառները մեր աչքի առջև զոհ գնան։
Այլաայլված նավաստիները բացատրեցին (չեմ իմանում, թե ինչպե՞ս կարողացա այդ միջոցին բան հասկանալ), թե փոքր֊ինչ առաջ մի ազատիչ նավակ էին թողել ծովի վրա, բայց ոչ ոք չհանդգնեց ծովն ընկնել նավին պարան հասցնելու համար․ հետևաբար էլ օգնելու հնար չկա։ Ափին կանգնած բազմությունն այդ րոպեին նորից խլրտաց, ճանապարհ տալով մի մարդու, որ շնչասպառ գալիս էր։ Դա Հեմն էր։
==ԺԶ․ ԾԶ. գլուխ==
Մի հին վերք և մի նոր վերք
Ընկերոջս հայրենի տունն այնպես գտա, ինչպես որ էր վերջին անգամ տեսնելիս, ոչ մի վարագույր վերև չէր քաշված, սալահատակ, ամայի բակի մեջ կյանքի նշույլ չէր երևում և դեպի դուռը տանող անցքը բոլորովին լքված էր թվում։
Առաջին վայրկայնին վայրկյանին սիրտ չարի դռան հնչակը քաշելու, իսկ երբ քաշեցի, նա կարծես թե բերած գույժս հնչեցրեց։
Ջահել աղախինը դուրս եկավ և դրսի դուռը բաց անելով՝ վրաս ակնապիշ նայեց ու ասաց․
Այս բոլորը Ռոզան ասաց մի հեգնական և գրեթե մոլեգին խրոխտանքով, բայց և ջերմ հիշատակով այն սիրո, որի մարած մոխրի միջից մերթ֊մերթ մի ավելի քնքուշ զգացման կայծ էր ցայտում։
― Ես զիջեցի․․․ ինչ որ չպիտի անեի, եթե նրա տղայայան տղայական սիրով հափշտակված չլինեի․․․ մի խաղալիք դառնալու, մի զվարճալիք, որի հետ կարելի է մի պարապ ժամ անցկացնել, հետո դեն գցել և ապա նորից վերցնել, նայելով րոպեի բերմունքին։ Երբ նա հափրացավ, ես էլ հափրացա։ Երբ նրա թռուցիկ սերը հանգավ, ես չուզեցի, թեև կարող էի, նորից նրան դեպի ինձ քաշել, ինչպես և չէի ուզի նրա կինը դառնալ, եթե նա ստիպվեր պսակվել ինձ հետ։ Մենք իրարից զատվեցինք առանց մի բառ ասելու։ Դուք թերևս այդ տեսաք, և գոհ էիք։ Այնուհետև ես երկուսիդ միջև ոչինչ էի, մի հին կարասի, մի առարկա, որ ոչ աչք ունի, ոչ ականջ, ոչ զգացում, ոչ էլ բնավ հիշողություն։ Հառաչո՞ւմ եք։ Հառաչեցեք և ձեր դաստիարակության հետևանքը ողբացեք, այլ ոչ թե ձեր սերը։ Ասում եմ ձեզ՝ մի ժամանակ այնպես ջերմ եմ սիրել նրան, ինչպես որ դուք ձեր օրումը չեք սիրել։
Բարկացայտ աչքերով Ռոզան կանգնած էր ակնապիշ, անշարժ լեդիի առջև, որի հեծեծանքը նույնքան էր նրա սիրտը հուզում, ինչքան կհուզեր մի անշունչ քար։
― Իմ վշտերին ո՞վ կարեկից եղավ, ― ճշաց Դարտլը զայրույթով։ ― Դա՞ չէր միթե, որ այս բոլորը սերմանեց։ Թող այժմ իր սերմանածը լալով հնձի։
― Եվ եթե որդու սխալները․․․ ― շարունակեցի ես։
― Սխալնե՜րը, ― գոչեց օրիորդը, հանկարծ փղձկալով։ ― Ո՞վ կհամարձակվի բամբասել նրան։ Նա միլիո՜ն անգամ ավելի արժի, քան թե այն էակները, որոնց զիջում էր բարեկամություն ընծայել։
==ԺԷ․ ԾԷ. գլուխ==
Գաղթականները
Մր․ Միկաբրը, աչքերը մեր վրա դարձնելով, կարծես մտածում էր, թե այդ գաղափարը մասամբ ճշմարիտ է։
― Ես կցանկանամ, ― շարունկեց շարունակեց մրս․ Միկաբրը, ― որ եթե կարելի է այսպես ասել, մր․ Միկաբրն իր բախտի Կեսարը լինի։ Այս է ըստ իս, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, նրա բուն դիրքը։ Փափագս այս է, որ նա ներկա ուղևորության հենց առաջին րոպեից նավի առաջամասին կանգնի և բարձրաձայն հայտարարի․ «Բա՛վ է, որքան զուր հուսացի, բա՛վ է, որքան չարչարվեցի։ Այդ բոլորը հին աշխարհում պատահեց։ Այժմ ես նորումն եմ։ Դուք ինչո՞վ ինձ վարձահատույց կլինեք։ Բերեք տեսնեմ»։
Մր․ Միկաբրը ձեռքերն արիաբար կրծքին դրեց, հենց իմանաս իսկ և իսկ նավի առաջամասին կանգնած լիներ։
Ժամանակը հասավ։ Համբուրեցի ալևորին, լացող դայակիս թևից բռնեցի ու շտապով հեռացա։ Կամրջի վրա հրաժեշտ առա խղճուկ մրս․ Միկաբրից։ Նա դեռ անհանգիստ սպասում էր իր գերդաստանի անդամներին, և նրա վերջին խոսքերն այն եղան, թե նա ոչ մի ժամանակ մր․ Միկաբրից չի բաժանվի։
Մենք մեր մակույկն իջանք և փոքր֊ինչ հեռնալովհեռանալով, կանգ առանք նավի շարժվելը տեսնելու համար։ Պայծառ արևը մայր մտնելու վրա էր։ Նավը մեր մակույկի ու հրափայլ հորիզոնի միջև էր կանգնած։ Նրա ամեն մի կայմը, առագաստն ու պարանը ջինջ օդի մեջ փայլում էր։ Այնուհետև ես չեմ տեսել այնքան սիրուն, այնքան տխուր, բայց և այնպես հուսալի բան, որքան այդ փառահեղ նավը, որ դեռ անշարժ կանգնած էր շառագույն ջրի երեսին, մինչ բոլոր նավորդները կամրջի վրա էին հավաքվել գլխաբաց, լուռումունջ։
Լռությունը տևեց մի վայրկյան։ Հենց որ առագաստները փքվեցին, և նավը սկսեց շարժվել, բոլոր շրջակա մակույկներից մի եռյակ «հուռա՜» թնդաց․ նույնը թնդաց և նավի վրայից, և որոտալիր ձայները ծովափի վրա արձագանք տըվին։ Ձայների որոտից և անթիվ գլխարկներից ու թաշկինակների ճոճվելուց քիչ էր մնում սիրտս պայթեր․․․ այդ րոպեին նրան տեսա։
==ԺԸ․ ԾԸ. գլուխ==
Բացակայություն
Ես թողի Անգլիան և մեկնելու ժամին անգամ չգիտեի, թե որքան մեծ հարված եմ կրում։ Ես թողի բոլոր սիրելիներիս և այն հույսով տարաշխարհ գնացի, թե ինձ հասած հարվածից բաժանվել եմ, և նա վաղուց անցել է։ Ինչպես որ ռազմի դաշտում մահառիթ վերք ընդունած զինվորը երբեմն չի զգում, թե խոցվել է, այնպես էլ ես, մենակ մնալով իմ անփորձ սրտի հետ, մինչև անգամ չգիտեի, թե որքա՜ն խորն է այն վերքը, որի կսկիծն ինձ մաշելու էր։
Գիտակցությունը հետո եկավ, բայց ոչ հանկարծ, այլ քիչ֊քիչ, կամաց֊կամաց։ Հեռանալուս րոպեին ինձ պաշարող անհաճո զգացումը ժամ առ ժամ սաստկացավ։ Սկզբում դա զրկանքներիս առթիվ զգացած մի անորոշ տրտմություն էր, մի ծանր թախիծ։ Հետո նա աստիճանաբար մի վհատեցուցիչ գիտակցություն դարձավ, գիտակցություն այն բոլոր կորուստների, որ կրել եմ․․․ կորած սիրո, կորած բարեկամության, անհետացած եռանդի, գիտակցություն՝ իմ առաջին մտերմության, սրտիս առաջին հույզերի, կայնքիս կյանքիս օդային ամրոցների, որոնք խորտակվել էին և մի առ մի չքացել։ Այնուհետև ի՞նչ էր մնում ինձ իմ շուրջը՝ մի մռայլ, ավեր, ամայի անապատ։
Գուցե եսական զգացումներ էլ խառն լինեին վշտիս հետ, բայց այդ մասին ես դեռ ոչինչ չգիտեի։ Ես ողբում էի մանուկ֊կնոջս, որ թոշնել էր ծաղկափթիթ հասակում, ողբում էի այն մեկին, որ կարող էր հազարների սերն ու հիացումը գրավել, ինչպես իմս էր գրավել․ ողբում էի այն բեկված սիրտը, որ ալեծուփ ծովի մեջ էր հանգիստ գտել, և ողբում այն ջախջախված հին տնակը, ուր երբեմն ես, իբրև երեխա, ականջ էի դրել գիշերային հողմի մռնչյունին։
Շատ ամիսներ ճամփորդեցի, այդ ծանր ամպը հոգուս վրա կրելով։ Միտքս պղտորող մի քանի անորոշ պատճառներ արգելում էին ինձ տուն վերադառնալ և ստիպում, որ թափառումս շարունակեմ։ Երբեմն ամենևին հանգիստ չառած մի տեղից դեպի մյուսն էի շտապում, երբեմն էլ միևնույն տեղում երկար մնում՝ առանց գիտենալու, թե ինչո՞ւ։ Ո՛չ նպատակ ունեի, ո՛չ էլ մի որոշ շարժառիթ։
Զվիցերիա էլ հանդիպեցի։ Մտա այնտեղ Իտալիայից՝ ալպիական մեծ կիրճով, և սկսեցի լեռնեում լեռներում շրջել մի առաջնորդի ուղեկցությամբ։ Արդյոք սրտիս դո՞ւր էին գալիս այց վեհավայր մենությունները, ― չգիտեմ։ Հրաշալի էին սոսկալի վիհերն ու բարձրունքերը, որոտագոչ հեղեղները, ձյունի ու սառցի անապատները․ սակայն միտքս նրանցից սնունդ չէր ստանում։
Մի երեկո, դեռ արևը մայր չմտած, իջնում էի մի հովիտ, ուր մտադիր էի գիշերել։ Սարի լանջից ոլորապտույտ շաղվով իջնելիս իմ դիմացը մի պայծառ տեսարան նշմարեցի, և դրա ամոքիչ ազդեցությամբ սրտիս մեջ գեղեցկության ու անդորրության մի քաղցր շարժում զգացվեց, որ արդեն վաղուց ինձ անհայտ էր։ Ես վշտահար կանգ առա, բայց վհատության վիշտ չէր դա, և ես սկսեցի թեթև հույս զգալ, թե իմ մեջ դեռ մի բարի փոփոխություն կառաջանա։
Երբ հովիտը մտա, երեկոյան արեգակը շողշողում էր ձյունապատ գագաթների վրա, որոնք հավիտենական ամպերի նման պարփակում էին նրան հեռվից։ Լեռների կանաչ ստորոտում մի փոքրիկ գյուղ էր նստած խորշի մեջ, իսկ քնուշ դալարից փոքր֊ինչ վեր՝ եղևնու մութ անտառներ էին բարձրանում, ձմռան ձյունի հյուսերից պաշտպանելով հովիտը։ Ավելի վեր՝ շարեշար դիզվում էին գորշագույն ժայռեր, ապառաժներ, սառցի փայլուն զանգվածներ և տեղ֊տեղ աչքի ընկնում կանաչագույն բծերի նման արոտներ՝ բոլորն պաղպաջուն ձյունով պսակված։ Սարերի լանջերին դեսուդեն նշմարում էի հատ֊հատ տնակներ, որոնք հսկայական գագաթների առջև թզուկների խաղալիքի նման էին։ Այդպես էր թվում և հովտում փակված սիրուն գյուղը իր փայտաշեն կամրջով, որի ներքև գետակը քարերի վրայից թռչկոտում էր ու որոտալով ծառերի տակ անհետանում։ Անդորավետ օդի մեջ հեռվից մի հովվական երգ հնչեց, և մինչ մի ոսկեփայլ ամպիկ էր գալիս սարի լանջին նստելու, այն երգն ինձ ոչ երկրային, այլ երկնային երաժշտություն թվաց։ Եվ այդ խաղաղ ժամին մեծազոր բնույթյունը բնությունը հանկարծ հետս խոսել սկսեց, և ես իմ հոգնած գլուխը, որ նրա սրտաշարժ հորդորին հլու էր, խոտերին դրեցի ու լաց եղա։ Դորայի մահից ի վեր, ես դեռ այդպես չէի լացել։
Իմ գյուղ գալուց փոքր֊ինչ առաջ այնտեղ հասած նամակների մի ծրար գտա և վերցնելով դուրս եկա կարդալու, մինչև ընթրիքը պատրաստվեր։ Մյուս ծրարներն ինձ չէին հասել, և ես վաղուց լուր չունեի։ Ինքս էլ մեր տունը թողնելուց ի վեր շատ սակավ էի նամակ գրել, այն էլ կարճ, թե առողջ եմ և այսինչ տեղն եմ գտնվում․ ավելի երկար գրելու ո՛չ սիրտ ունեի, ո՛չ փափագ։
Ես միշտ զգացել էի իմ թուլությունը նրա հաստատակամության ու զորության առջև, և այժ այս զգացումը ավելի էր սաստկացել։ Ինչ որ մի ժամանակ ես կարող էի նրա համար լինել և կամ թե նա կարող էր լինել ինձ համար, եթե նրան արժանի գտնվեի, այժմ ոչ ես կարող եմ լինել, ոչ էլ նա։ Ժամանակն արդեն անցել էր։ Ես պատեհ ժամը փախցրել էի և ինքս կորցրել Ագնեսին։
Այս մորմոքիչ մաքառումն ինձ շատ էր տանջում․ բայց և այնպես ազնվության պարտք էի համարում ինձնից հեռու քշել՝ իմ զառամած հույսերով այդ պատվական օրիորդին դիմումն անելու գաղափարը, քանի որ ես ինքս էի մերժել նրան, երբ հույսերս դեռ թարմ էին, դեռ զվարթ։ Ես այլևս չէի աշխատում ինձանից թաքցնել, որ սիրելով սիրում ու լիովին նվիրված եմ նրան․ սակայան սակայն մտքիս մեջ էլ կրկնում էի, թե արդեն ուշ է և պետք չէ մեր երկարամյա մտերմության բնույթը փոխել։
Շատ էի մտածում Դորայիս վերջին ակնարկների մասին, թե ինչ կպատահեր մեր կյանքում, եթե մեզ վիճակվեր ավելի երկար միասին ապրել։ Սկսել էի հասկանալ, թե շատ բաներ կան, որոնք թեև ոչ մի ժամանակ չեն պատահել, բայց երբեմն մեր վրա այնպես են ազդում, որ կարծես իրոք պատահած լինեն։ Նրա հիշած ապագան այժմ մի իրական եղելություն էր, որ եկել էր ինձ ուղղելու․ այսպես էլ մի օր կլիներ, եթե նույնիսկ մեր մանուկ սիրո սկզբում իրարից բաժանված լինեինք։ Ես ձգտում էի իմ կատարելության միջոց դարձնել այն բանը, որ կարող էր իմ ու Ագնեսի միջև պատահել, բայց չէր պատահել, և աշխատում էի ջանք դնել, որ ավելի անձնուրաց, ավելի հաստատուն, ավելի գիտակից մարդ դառնամ և ինքնս ինձ լավ ճանաչեմ։ Եվ այսպես մտածելով, թե ինչ կարող էր լինել, եկել էի այն համոզման, թե այդ բանը երբեք չի լինի։