==ԺԹ․ ԾԹ. գլուխ==
Վերադարձ
Հաճախ դիտել եմ ― հարկավ շատերն էլ նույնը դիտած կլինեն, ― որ մի ծանոթ տեղից հեռանալուն պես՝ կարծես հեռանալդ արդեն նշան է տալիս, որ այնտեղ փոփոխություններ առաջ կգան։ Կառքի լուսամուտից նկատեցի, որ Ֆիշ֊ստրիտ Հիլի հին տներից մեկը, որ մի դարից ի վեր ներկարարի, հյուսնի և կամ որմնագրի երես չէր տեսել, իմ բացակայության միջոցին փլվել է։ Իսկ հարևան փողոցը, որ իր անմաքրությամբ ու վատառողջ պայմաններով անվանի էր, չորացել ու լայնացել է։ Այս բոլորը տեսնելով, կարծում էի, թե ս․ Պողոսի տաճարն է՛լ ավելի պառաված կգտնեմ։
Բարեկամներիս կյանքում եղած մի քանի փոփոխություններն արդեն ինձ հայտնի էին։ Տատս վաղուղ վաղուց Դուվր էր քաշվել, իսկ Տրեդլսը իմ մեկնելուս հենց առաջին ամիսներում փաստաբանության ձեռնարկվել։ Այժմ նա բնակվում էր Գրեյս Իննում, և վերջին նամակներից գիտեի, որ հույս ունի շուտով ամենաչքնաղ օրիորդի հետ պսակվելու։
Նրանք, ինձ սպասում էին Ծննդյան տոնին և չէին կարծում, թե այսպես վաղ տուն կգամ։ Ես ինքս էի նրանց սխալ լուր տվել, որպեսզի անակնկալ վերադարձովս նրանց զարմացնելու ուրախություն ունենամ։ Եվ, սակայն, միգապատ փողոցներով մենակ ու լուռ անցնելիս այնպես անախորժ ցուրտ զգացի, որ գոհ կլինեի, եթե ինձ գեթ մի մարդ դիմավորեր։
Զգացի, որ դարձյալ Անգլիայում եմ, և իրոք խղճացի ընկերոջս։ Հույս չկար, որ Տրեդլսը հաջողություն գտնի մեր երկրում։ Համեստաբար ապսպրեցի փոքր֊ինչ ձուկ ու բիֆշտեքս և բարեկամիս անհայտության մասին մտածելով, վառարանի առջև կանգնած մնացի։
Ավագ սպասավորին աչքով հետևելիս ինքս ինձ ակամա ասում էի, թե այն պարտեզը, որ նա հետզհետե բուսել և այդպիսի պերճ ծաղիկ էր դարձել, աճման ձեռնտու միջավայր չէ։ Շատ ազդեցիկ, անչափ կարծր, հինավուրց, հանդիսավոր ու պապենական էր նրա տեսքը։ Ճիշտ այդպիսի ավազ ցանել, երբ ավագ սպասավորը դեռ մանուկ էր, եթե միայն ունեցել էր մանկություն, որ դժվար է ենթադրել։ Դիտեցի փայլուն սեղանները և տեսա դեմքիս արտացոլումը հին մահոգենի<ref>Mahwgany ― ֆրանսերեն, Ամերիկայի կարմրափայտ ծառ, որի փայտից շինում են ընտիր կահ֊կարասիք։</ref> վճիտ խորքերում․ դիտեցի շողշողուն ու հստակ լապտերները, կանաչագույն շքեղ ու պերճ վարագույրներն իրենց արույրե ձողերով․ երկու ահագին վառարաններն իրենց պայծառ կրակով․ շարք֊շարք կանգնած հպարտ շշերը, որոնք կարծես պարծենում էին իրենց միջի հին պորտվեյնով․ դիտեցի այդ բոլորն ու հասկացա, որ Անգլիան ու իր օրենքը մի֊մի բերդ են, որոնց չի կարելի հարձակումով հեշտ նվաճել։ Այնուհետև ննջարան մտա թրջված հանդերձս փոխելու, և ինձ այնպես թվաց, թե տախտակամած հին սենյակի մեծությունը (դա կարծեմ Գրեյս Ինն տանող նրբանցքի վրա էր գտնվում), քառասուն մահճակալի ահագին ծավալը և պահարանների աննվաճելի ծանրությունը միացել են անժպիտ դեմքով դիմավորելու Տրեդլսին, որ հանդգնել էր իր բախտն արագ հաստատելու հույսեր տածել։ Իջա ընթրելու, և սեղաի սեղանի ծանր ու հանդարտ սպասն անգամ և տեղի հանդիսավոր լռությունը (հյուրեր չկային, որովհետև դատավորների արձակուրդը չէր վերջացել)․․․ կարծես դավադիր էին եղել՝ բողոքելու Տրեդլսի մեծամիտ հավակնության դեմ և հատկապես նրան ասելու, թե նա զուր է իրեն խաբում քսան տարուց առաջ մի համեստ ապրուստ ճարելու հույսով։
Մեկնելուցս ի վեր այդպիսի բաներ չէի տեսել, և ընկերոջս մասին ունեցած հույսերս հոդս հօդս ցնդեցին։ Ավագ սպասավորը այլևս ինձ հետ գործ չուներ․ նա ինձ արդեն թողել էր և ուշքն ու միտքը մի ծեր ջենտլմենի նվիրել, մատուցելով նրան մի շիշ պորտվեյն, որ կարծես ինքն իրեն մառանից ելավ, որովհետև ջենտլմենը ոչ մի պատվեր չէր տվել։ Երկրորդ սպասավորը փսփսալով հաղորդեց ինձ, թե այդ ծերը մի անչափ հարուստ պաշտոնաթող նոտար է, որ ասածներին նայելով իր ամբողջ փողերը մտադիր է իր լվացարարի աղջկան կտակել․ թե դարձյալ ասածներին նայելով՝ նրա տանը ահագին քանակությամբ արծաթեղեն անոթներ կան՝ բոլորն էլ անգործ մնալուց սևացած․ այնինչ նրա սեղանի վրա մի հասարակ պատառաքաղից ու դանակից զատ՝ ուրիշ բան երբեք չի տեսնված։ Արդեն այդ րոպեից Տրեդլսին կորած համարեցի ու վճռեցի, որ նրա համար էլ հույս չկա։
Բայց և այնպես սիրելի բարեկամիս տեսնելու փափագից ճաշս այնպես շտապելով ավարտեցի, որ ավագ սպասավորի համարումն իմ մասին անկարող էր բարձրանալ, և հետևի դռնով դուրս փախա։ Դժվար չէր դատարանի երկրորդ համարը գտնել։ Դռան նշանակը ցույց էր տալիս, որ Տրեդլսի սենյակները վերի հարկում են, և ես դեպի վեր բարձրացա մի անշուք ու հին սանդուղքով․ դրա յուրաքանչյուր հարթակը անփայլ ապակու բանտում հյուծվող ձեթի պատրույգով էլ լուսավորված։
Դարձյալ մի անգամ շտապ֊շտապ ինձ դիտելուց հետո՝ սրաչյա պատանին կարելի գտավ դեպի ներս առաջնորդել ինձ և դուռը լայն բանալով մի փոքրիկ նախասենյակ մտցրեց, հետո մի փոքրիկ հյուրասենյակ, ուր սեղանի առջև թղթերի մեջ թարթափելով նստած էր իմ սիրելի ընկերը (նմանապես հևալով)։
― Տեր ողորնյաողորմյա, ― գոչեց Տրեդլսը, ինձ տեսնելով։ ― Դո՞ւ ես, Կոպպերֆիլդ։
Եվ գիրկս ընկավ, ես նրան ամուր սեղմեցի։
― Ճշմարիտն ասեմ, ― շարունակեց նա, ― մեր ընտանեկան նիստ ու կացն էլ շատ հարմար չէ իրավաբանական պաշտոնիս։ Նույնիսկ Սոֆիի ներկայությունն այս տան մեջ անպատշաճ է պաշտոնական կոչմանս։ Բայց մի ուրիշ տեղ բնակարան ճարելու միջոց որ չունենք, ի՞նչ անենք։ Է՛հ, ծովն ենք ընկել մի չնչին լաստով, ուզենք չուզենք դրանով պիտի գոհանանք։ Սոֆին վարպետ տանտիկին է։ Կզարմանաս, երբ իմանաս, թե ինչպես է տեղավորել այդ բոլոր աղջիկներին։ Ինքս էլ, սակայն չգիտեմ, թե այդ գործն ի՞նչ հնարքով է գլուխ բերել։
― Ուրեմն այդ ջահել օրիորդներից քանիս՞սն քանի՞սն են ձեզ մոտ, ― հարցրի ես։
― Մեզ մոտ է Կարոլին անունով ավագը, որ գեղեցիկ է հռչակված, ― ասաց ընկերս։ ― Հետո Սառան, որի մասին մի ժամանակ պատմել էի քեզ, թե ողնաշարի հիվանդություն ունի․ այժմ ավելի առողջ է։ Հետո Սոֆիի դաստիարակած երկու կրտսեր քույրերը, հետո Լուիզան։
― Այո՛։ Եվ պիտի ասեմ, որ մեր ամբողջ բնակարանը միայն երեք սենյակից է․ բայց Սոֆին այնպես է կարգադրել, որ բոլորն էլ լավ են քնում։ Երեքն՝ այն սենյակում, ― ասաց Տրեդլսը, սենյակի դուռը ցույց տալով, ― երկուսն էլ՝ այն։
Ակամա շուրջս նայեցի տեսնելու, թե որտե՞ց որտե՞ղ են հապա հանգստանում ինքը մր․ Տրեդլսը և իր ամուսինը։ Տրեդլսը միտքս հասկացավ։
― Փույթ չէ, Կոպպերֆիլդ, ― ասաց ընկերս։ ― Չէ՞ որ հենց նոր ասացի, թե ստիպված ենք մի չնչին լաստով գոհանալ․ և ահա անցյալ շաբաթ մեր անկողինն այս հատակի վրա սարքեցինք։ Բայց հանկարծ տանիքի տակն էլ մի խցիկ ճարվեց, մի փոքրիկ անկյուն, ինչպես ինքդ էլ կտեսնես, և Սոֆին իր ձեռքով այն խցիկը հարդարեց։ Մեր ննջարանն այժմ այնտեղ է։ Ասես թե մի գնչուի վրան լինի․ սակայն տեսնեիր՝ ինչ հիանալի տեսարան է բացվում այնտեղից։
Դրանք կատարյալ վարդեր էին՝ թարմ ու առողջ, բոլորն էլ սիրուն։ Միս Կարոլինեն շատ գեղեցիկ էր, սակայն Սոֆիի փայլուն աչքերի մեջ այնքան բարություն, զվարթություն ու գորովանք էր երևում, որ քրոջ շքեղ գեղեցկությունը նրա առջև նսեմանում էր․ տեսնում էի, որ ընկերս իր ընտրության մեջ չի սխալվել։ Բոլորս նստեցինք կրակի առջև և սրաչյա պատանին, որ ինչպես այժմ իմացա, թափթփված քորոցները հավաքելուց էր շնչասպառ եղել, մնացածներն էլ ժողովեց ու թեյի անոթները պատրաստեց։ Այնուհետև հեռացավ, դուռն ամուր փակելով։ Մրս․ Տրեդլսը գոհ տանտիկնոջ զվարթ հաճությամբ թեյ ածեց և վառարանի անկյունի մոտ նստելով, սկսեց տոստ պատրաստել։
Այդ զբաղման ժամանակ նա ինձ պատմեց, թե Ագնեսին տեսել է։ Հարսանիքից հետո «Թոմի» հետ Կենտըրբրի գնալիս այնտեղ նրան էլ, տատիս էլ տեսել է․ Ագնեսն էլ, տատս էլ առողջ են․ երկուսն էլ ինձ հիշել են։ Սոֆիի ասելով՝ քանի որ ես բացակա էի, «Թոմը» մի օր անգամ ինձ իր մտքից չի հանել։ «Թոմը» նրա հեղինակությունն է ամեն բանում։ «Թոմը «Թոմը» նրա կուռքն է, որին ոչ ոք պատվանդանից շարժել չի կարող։ «Թոմին» պաշտել և բոլոր սրտով նրան սիրել, ինչ էլ ապագան բերեր, ― այդ է Սոֆիի փափագը։
Շատ զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա ու Տրեդլսը ակնածում էին Գեղեցիկից։ Չեմ կարծում, որ այդ ակնածությունը շատ իրավացի լիներ, բայց և այնպես ինձ ախորժելի էր թվում, որովհետև մարդ ու կնոջ բնավորության մեկ մասն էր։ Հավաստի եմ, որ Տրեդլսը երբեք այնքան չէր զգում դեռ գնվելիք գդալների կարիքը, որքան Գեղեցիկին թեյ մատուցելու րոպեին։ Հավաստի եմ, նմանապես, որ եթե մի օր նրա համեստ կինը մեկի առջև հպարտանալու լիներ, գուցե միայն նրա համար հպարտանար, որ Գեղեցիկն իր քույրն է։ Գեղեցիկի բնավորության մեջ երևացող անձնահաճ ոգու նշաններն անգամ Տրեդլսի և նրա ամուսնու աչքում մի֊մի բնածին արտոնություն էին ու բնական ձիրքերի հավաստիք։ Եթե Գեղեցիկը մայր մեղու ծնված լիներ, իսկ ընկերս և իր կինը մշակ մեղու, նրանք անշուշտ այդ վիճակից էլ գոհ կլինեին։
Մարդ ու կնոջ անձնուրացությունը միանգամայն հիացնում էին ինձ․ նրանց պարծենալն այդ բոլոր աղջիկներով ու անպայման հպատակվելը նրանց բոլոր հաճույքներին պատիվ էր բերում իրենց հատուկ բնավորության։ Եթե ամբողջ երեկոյի ընթացքում մրս․ Տրեդլսը իր մարդուն միայն մի անգամ «սիրելիս» անվանեց, խնդրելով որ նա այսինչ բանը բերի, այս ինչ բանը տանի, այս ինչ բանը ցած դնի և կամ հեռացնի, ― քույրեից քույրերից յուրաքանչյուրը մի ժամվա ընթացքում միևնույն խնդիրն առնվազն տասն անգամ նրանց ուղղեց։ Այս քույրերին էլ Աոֆին Սոֆին անհրաժեշտ էր։ Եթե մեկի մազերը խառնվեին, Սոֆին միայն կարող էր շտկել։ Եթե մեկը մի երգի եղանակը մոռանար, միայն Սոֆին կհիշեցներ։ Եթե մեկը Դեվոնշիրի որևէ գյուղի անունը չհիշեր, միայն Սոֆին միտքը կձգեր։ Եթե մեկն ուզենար մի նամակ գրել մայրիկին, Սոֆին միայն ժամանակ կգտներ գրելու և վերջացնելու նամակը։ Եթե հանկարծ մեկի ձեռագործը խճճվեր, ո՞վ կարող էր թելերը ուղղել, եթե ոչ Սոֆին։ Կարճ ասած՝ քույրիկները լիազոր տիկիններ էին բնակարանում, իսկ Տրեդլսն ու Սոֆին՝ նրանց հլու սպասավորները։ Արդյոք Սոֆին իր կյանքում քանի՞ աղջիկ ու տղա էր կրթել, ― անկարող եմ ճիշտն ասել․ սակայն նրա հռչակը վկայում էր, թե նա ամեն մի մանկական երգ, որ երբևէ շարադրված է եղել անգլերեն, անգիր գիտեր, և նա քաղցրիկ ձայնով տասից ավելի երգ երգեց քույրերի պատվերին համեմատ (որոնցից ամեն մեկը մի ջոկ երգ էր պահանջում, մինչև որ ամենից հետո Գեղեցիկը վճիռ դներ), ― և ես ապշած մնացի։ Ամենից ավելի զվարճալին այն էր, որ բոլոր քույրերն էլ, չնայելով տարբեր պահանջներին, սրտանց հարգում ու սիրում էին թե՛ Տրեդլսին, թե՛ Աոֆիին։ Սոֆիին։ Երբ վերջապես ես վեր կացա մնաս բարով ասելու, և Տրեդլսն ուզեց մինչև սրճարան ուղեկցել ինձ, այդ միջոցին նրա թավամազ գլխի վրա այնքան համբյուրներ համբույրներ տեղացին, ինչքան որ մի ուրիշի գլխի վրա չեն տեղացել։
Տրեդլսին բարի գիշեր ասելուցս հետո էլ երկար ժամանակ հաճությամբ մտածում էի այդ զվարթ տեսարանի մասին։ Եթե հանկարծ Գրեյս Իննի վերևի հարկում հազար վարդեր բացվեին, ալևոր շենքը դրա կեսի չափ չէր զվարթանա իմ աչքում։ Դեվոնշիրցի օրիորդների ներկայությունը այնքան փոշոտ թղթավաճառ կրպակների ու պրոկտրների շրջանում․ թեյն ու տոստը և մանկական երգերն այդ թանաքի ավազի, մագաղաթի, կարմիր թեյի, կնքամոմի, թանաքի պես֊պես շշերի, անդրոշմ ու դրոշմակիր թղթերի, դատական որոշումների, ծանուցումների, զեկուցումների, հաշիվների միգապատ մթնոլորտում՝ մի այնպիսի տարօրինակ բան էին, ինչպես որ տարօրինակ կլիներ, եթե Գրեյս Ինն Հոլում հանկարծ Սուլթանը երևար իր փառավոր ընտանիքով, արևելքի խոսող թռչնով, երգող ծառով և ոսկեհոս վտակով։ Ինչևինցե՝ Ինչևիցե՝ այդ գիշեր Տրեդլսից բաժանվելիս ես մտածում էի, թե ամենևին նրա մասին վհատելու տեղիք չունեմ, և թե Անգլիայի բոլոր ավագ սպասավորներին հակառակ՝ նա անարգել առաջ կերթա իր ընտրած ճանապարհով։
Սրճարանի վառարաններից մեկի առջև ես մի աթոռ քաշեցի և մինչ ընկերոջս երջանկության մասին մտածելով և կրակի հրաշարժ ելևեջներն ու ձևերը դիտելով նստել էի, հետզհետե մտքիս մեջ իմ հատուկ կյանքի գլխավոր փոփոխությունները, կորուստներն ու վշտերը սկսեցին պատկերանալ։ Անգլիայից մեկնելուցս ի վեր երեք տարի է, որ քարածխի կրակ չէի տեսել․ բայց շատ էի տեսել իմ տխրության ժամերին, թե ինչպես բոցավառ ցախը, քիչ֊քիչ մարելով, գորշագույն աճյուն է դառնում և թեթև մոխրով ծածկվում․․․ մեռած հույսերիս հար և նման։
― Չի կարելի, ― ասացի ես այնպես ազդու հայացքով, որ մր․ Չիլիպը սիրտ առավ ու նիգըսով քաջալերված՝ գլուխը մի քանի անգամ ամուր շարժեց։ Հետո գոչեց․
― Է՛հ, էլ ի՞նչ ասեմ, մր․ Կոպպերֆիլդ։ Մենք հո անցյալը հիշո՜ւմ ենք։
― Ուրեմն դարձյա՞լ իրենց հին էշն են քշում, այդ եղբայրն ու քույրը, ― հարցրի ես։
― Ինչպե՞ս ասեմ, սիրելի սըր, ― պատասխանեց մր․ Չիլիպը։ ― Բժիշկներս, որ շատ տներում մուտք ունենք, պարտավոր ենք կույր ու խուլ լինել այն դեպքերում, որոնք անմիջապես մեր պաշտոնին չեն վերաբերում․․․ Այնուամենայնիվ կարող եմ ասել, որ այդ եղբայրն ու քույրը սաստիկ դաժան ու անողոք մարդիկ են թե՛ այս կյանքի և թե՛ հանդերձյալի նկատամաբ։նկատամամբ։
― Ասենք թե համդերձյալ հանդերձյալ կյանքում նրանց կամքը հարցնող լինի, ― նկատեցի ես։ ― Ավելի լավ է իմանալ, թե այս կյանքի վերաբերմամբ ի՞նչ են անում։
Մր․ Չիլիպը գլուխը թոթվեց, նիգըսը խառնեց ու մի քանի կաթիլ կուլ տվեց։