Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

23 bytes removed, 14:36, 3 Հոկտեմբերի 2015
==Ի․ Կ. գլուխ==
Ագնես
Տատս ու ես մինչև ուշ գիշեր խոսելով, նստեցինք։ Նա ինձ պատմեց, թե գաղթականներից միշտ ուրախալի և հուսալիր նամակներ են գալիս․ թե մր․ Միկբարը Միկաբրը մի քանի անգամ մանր֊մունր գումար է ղրկել այն «դրամական հաշիվները» մաքրելու համար, որոնց մեջ միշտ պետք էր ճշտապահ լինել, ինչպես որ «մարդը մարդու հետ»․ Ջեննետը, որ նորից էր տատիս մոտ մտել, արական սերն սեռն ատելու ուխտից վերջ ի վերջո հրաժարվելով, մի ունևոր գինեպանի հետ է ամուսնացել, և թե տատս անձամբ հավանություն է տվել այդ խորհրդավոր հրաժեշտին ու նրանց հարսանիքը իր իսկ ներկայությամբ պատվել։ Այս բոլորը տատս պատմեց ուրիշ բաների հետ միասին, որ արդեն իմ ստացած նամակներից փոքր ի շատե գիտեի․ մր․ Դիկին էլ չմոռացավ հիշել։ Իմացա, որ մր․ Դիկն անդուլ զբաղված է ձեռքն ընկնող ամեն բան արտագրելով․ թե նրան արդեն հաջողվել էր հեռու պահել Կառլոս Առաջին թագավորին․ թե տատս անչափ երջանիկ է վերջապես թագավորից ազատված ու գոհ տեսնելով այդ մարդուն, և թե (մի վերջաբան, որ շատ նոր չէր) իրենից զատ ոչ ոք չգիտի և չի կարող գիտենալ, թե ինչ արժի այդ մարդը։
― Իսկ Կենտըրբրի ե՞րբ կերթաս, Տրոտ, ― ասաց տատս, աջս շոյելով, մինչ նստած էինք վառարանի առջև։
Եվ տատս այնպես ուշադիր և զգույշ կերպով աչքերիս նայեց (մինչև անգամ դողաց), որ ես իսկույն տեսա, թե ուզում է ծածուկ միտքս ըմբռնել։ Ինձ անհրաժեշտ էր օգնության կանչել այն բոլոր վճիռները, որ արել էի այնքան օրեր ու գիշերներ սրտիս դեմ մաքառելով։
― Եթե այդպես է, տաիկտատիկ, ― սկսեցի ես, ― և հուսամ, որ այդպես լինի․․․
― Չեմ ասում, թե այդպես է կամ այդպես չէ, ― կտրողաբար նկատեց տատս։ ― Պետք չէ, որ իմ կասկածներով առաջնորդվես։ Գուցե նրանք անհիմն են։ Լավ է՝ դրանց գաղտնի պահիր։ Ես խոսելու իրավունք չունեմ։
― Եթե այդպես է, ― կրկնեցի ես, ― մի օր Ագնեսն ինձ բանի էությունը կհայտնի։ Մի քույր, որին այնքան վստահել եմ իմ գաղտնիքը, տատիկ, իրենն էլ հարկավ չի ծածկի ինձնից։
Տատս աչքերը հանդարտ մի կողմ դարձրեց և մի ձեռքով մտախոհ ծածկեց։ Փոքր֊ինչ հետո մյուսը ուսիս դրեց, և այսպես նստած մնացինք՝ առանց մի խոսք ասելու․ ապա նա իր ննջարանը քաշվեց, ես էլ՝ իմը։
Առավոտը լուսանալուն պես վեր կացա ու դուրս եկա աշակերտության տարիներիս ասպարեզը տեսնելու։ Չեմ կարող ասել, թե արդեն երջանիկ էի անձիս վրա տարած հաղթանակիս վստահությամբ և կամ Ագնեսին փոքր֊ինչ հետո տեսնելու հույսով։
Ես նրան սրտիս սեղմեցի, և երկուսս էլ մի քանի վայրկյան լուռ մնացինք։ Հետո իրար մոտ նստեցինք, և ես նրա հրեշտակային երեսի վրա միևնույն քաղցր ժպիտը տեսա, որ տարիներից ի վեր օր ու գիշեր երևացել էր աչքերիս։
Նա այնպես պարկեշտ էր, այնպես գեղեցիկ, այնպես սիրելի, և ես նրան այնքան երախտապարտ էի, որ զգացումս արտահայտելու խոսք չգտա։ Ուզում էի օրհնել նրան, շնորհակալ լինե լինել ու պատմել (ինչպես հաճախ պատմել էի նամակներով) թե նա իմ վրա ինչ ազդեցություն ունի․ սակայն ջանքերս զուր եղան։ Իմ սերս ու ուրախությունը մունջ էին։
Նա իր հեզիկ անդորրությամբ հուզումս մեղմեց․ հիշեցրեց մեր բաժանման ժամանակը․ լուր տվեց ինձ Էմլիի վերաբերյալ, որին այն ժամանակ թաքուն այցելել էր մի քանի անգամ, և սիրով խոսեց Դորայի գերեզմանի մասին։ Նա իր ազնիվ սրտի անվրեպ բնազդով հիշողությանս լարերն այնպես թեթև շոշափեց, որ ոչ մի աններդաշնակ ձայն չհանեցին, և ես ականջ էի դնում այդ տխրական ու հեռավոր նվագին՝ առանց ամենևին վախենալու նրա հարուցած հիշատակներից։ Եվ ինչո՞ւ պիտի վախենայի, քանի որ նվագի մեջ տիրաբար իշխողը կյանքիս բարի հրեշտակն էր։
― Շա՞տ եք զբաղված, սիրելի Ագնես։
― Իմ դրպոցո՞վդպրոցո՞վ, ― ասաց նա ու վերստին զվարթ֊զվարթ նայեց երեսիս։
― Այո՛։ Շատ դժվար գործ է, չէ՞, Ագնես։
― Հարկավ կուզենաք հայրիկին տեսնել, ― ասաց Ագնեսը զվարթությամբ, ― և այսօր անշուշտ մեզ մոտ կմնաք։ Գուցե և ուզենաք ձեր հատուկ ննջարանում գիշերել։ Այդ սենյակը մենք միշտ ձերն ենք անվանում։
Այդ անել չէի կարող, որովհետև նույն գիշերը վերադառնալու խոսք էի տվել տատիկիսս․ տատիկիս․ սակայն մեծ սիրով հանձն առա ամբողջ օրը հյուր մնալ։
― Առժամանակ փոքր֊ինչ անելու բան ունեմ և պիտի գնամ, ― ասաց Ագնեսը, ― բայց ահա, Տրոտուդ, ձեր հին գրքերը, ձեր դաշնամուրը։
― Գիտեմ, սըր, ձեր զգացումը, որ և միշտ հարգել եմ, ― ասացի ես մեղմ ձայնով։
Ոչ րՈչ ոք, սակայն, չգիտի, և դու անգամ չգիտես, ― ասաց ծերունին, ― թե որքան է համբերել, ինչ է քաշել և ինչ է արել իմ սիրելի Ագնեսը։
Հոր ասելիքն արգելեու համար՝ Ագնեսը իր աջը մեղմիկ նրա ուսին դրեց։ Ագնեսի երեսն այժմ գունատ էր, շա՜տ գունատ։
Ծերունին աղջկան համբուրեց։
― Իմ սերը դեպի դստրիկս հիվանդոտ սեր էր, որովհետև հոգիս էլ այն ժամանակ հիվանդ էր։ Սակայն բավ է։ Խոսքս իմ մասին չէ, Տրոտուդ, այլ Ագնեսի ու սրա մոր։ Ասածս էլ բավական է, որ հասկանաս, թե ի՞նչ եմ ես և ի՞նչ էի։ Իսկ թե ի՞նչ է Ագնեսը, բացատրելու հարկ չկա։ Նրա բնավորության մեջ ես միշտ իր թշվառ մոր պատմությունն եմ կարդացել։ Այս էր, որ կամենում էի ասել այս գիշեր, երբ այնքան փոփոխություններից հետո երեքս էլ վերստին միասին ենք նստած։ Վերջցրի։Վերջացրի։
Ալևորի խոնարհած գլուխն ու դստեր հրեշտակային դեմքը, որ որդիական գորով էր արտահայտում, ավելի լրացրին այդ սրտաշարժ պատմության իմաստը։ Արդեն այդ բնորոշ տեսարանը բավական էր, որ մեր տեսակցության առաջին գիշերվա հիշատակն ընդմիշտ ապրեր մտքիս մեջ։
==ԻԱ․ ԿԱ. գլուխ==
Երկու երևելի զղջացողներ
Տրեդլսը պատրաստ էր մինչև անգամ կնոջ տաքացրած հողաթափներով ոգևորվել, երբ նրանք հագնելով, ոտքերը հաճությամբ վառարանի վանդակի վրա տարածեց։
― Իրավ որ անհավատալի է, ― կրկնեց Տրեդլսը։ ― Հապա մեր զվարճությունները։ Որքա՜ն էժան են, բայց և որքա՜ն ախորժելի։ Երբ երեկոները տանն ենք մնում, դուռը գոցում և այս վարագույրները, որ ինքն է շինել, ցած ենք թողնում․ որտե՞ղ կգտնես մեր բնից ավելի դուրեկան բույն։ Երբ երեկոյան, լավ եղանակին, զբոսնելու ենք դուրս գալիս, հազար տեսակ հաճույք ենք գտնում փողոցներում։ Մտիկ ենք նաում անում գոհարավաճառ խանութների պատուհանին, և ես ասում եմ Սոֆիին, թե ո՞ր ականակուռ ապարանջանը նրա համար կգնեի, եթե միջոց ունենայի․ իսկ Սոֆին ցույց է տալիս, թե ո՞ր ոսկե ժամացույցը շղթայով ու զարդերով ինձ կընծայեր, եթե միջոց ունենար։ Հետո ընտրում ենք, թե՞ որ արծաթե գդալները, դանակներն ու պատառաքաղները, կարագի ու մրգի սրիկները, շաքարի ունելիները կառնեինք, եթե մեր գրպանը հաստ լիներ, և հեռանում, ասես թե այդ բոլորն արդեն գնած լինեինք։ Երբեմն՝ մեծ փողոցներում ման գալիս՝ տեսնում ենք մի վարձու տուն և իրար ասում, թե վատ չի լինի վարձել այն, երբ որ ես դատավոր դառնամ, և իսկույն սենյակները բաժանում՝ որը մեզ համար կլինի, որը մեր քույրերի համար և այլն․ ապա այն վճռին գալիս, թե վարձելը կամ չվարձելը հանգամանքներից կախված կլինի։ Երբեմն էլ գնում նստում ենք թատրոնի էժան տեղերը, ուր օդը անգամ ինչ ասես արժի, և հոգեպես զվարճանում։ Բեմից հնչող ամեն մի խոսքին Սոֆին սրտանց հավատում է․ նույնպես էլ ես։ Վերադարձին կարկանդակ և կամ թե խեցգետին ենք առնում և տանը փառավոր ընթրիք անում, մեր տեսած բաների մասին զրուցելով։ Դե, հավատա, Կոպպերֆիլդ, որ եթե ես լորդ կանցլեր էլ լինեի, մեզ չէր հաջովի այս բոլորը անել։
― Ինչ էլ լինեիր, ազնիվ Տրեդլս, ― մտածում էի ես, ― սրտիդ միշտ սիրելի ու բարի բան կլիներ։ ― Այժմ հարկավ էլ կմախքներ չես նկարում, ― ասացի ես բարձրաձայն։
― Այդ գրությա՞ն մասին, ― հարցրեց Տրեդլսը լրջորեն։
Ո՛չ, այլ թե արդյոք հրավերն ընդունե՞մ և քեզ էլ ինձ հետ այնտեղ տանեմ։
― Հակառակ չեմ, ― ասաց Տրեդլսը։
Բաբելոնյան աշտարակի գետնահարկը լինելու արժանի ամրաշեն գրասենյակում մեզ ներկայացրին մեր նախկին մանկավարժին, որ երկու֊երեք արթուն օգնականներով և մի քանի նորեկ այցելուներով շրջապատված էր։ Նա չընդունեց ինձ իբրև մի մարդ, որ երբեմն միտքս կրթել էր և քնքուշ սիրով ինձ սիրել։ Տրեդլսին տեսնելով, մր․ Կրիկլն ավելի պակաս եռանդով ասաց, թե նրան էլ է կրթել, դաստիարակել և մտերիմ ընկերը եղել։ Արդեն բավական ծերացել էր մեր գերագահ տեսուչն և հարկավ չէր գեցեցկացել։ Դեմքը դարձյալ դաժան էր, իսկ փոքրիկ աչքերը ավելի էին խորն ընկել։ Գլխի առաջվա նոսր ու գորշ մազերից մի հետք անգամ չէր մնացել, և ճաղատ գանգի երակներն ավելի բարետեսիլ չէին դարձել։
Այդ ջենտլմենների բավական երկար խոսակցությունից հետո, ― որից պետք էր հետևություն անել, թե աշխարհիս երեսին ոչ մի բան այնքան լուրջ ուշադրության արժանի չէ, որքան կալանավորների գերագույն օգուտը, և թե բանտից դուրս՝ երկրիս վրա էլ հոգալու բան չկա, ― սկսեցինք շրջել ։ շրջել։ Ճաշի ժամն արդեն հասել էր, նախ մեծ խոհանոցը մտանք, որ յուրաքանչյուր կալանավորի բաժինը ջոկ֊ջոկ որոշվում էր, որպեսզի խցիկում տրվի նրան ժամացույցի ճշտությամբ։ Ես կամաց նկատեցի Տրեդլսին, թե արդյոք զարմանալի չէ՞ այդ առատ ու լավ կերակուրների տարբերությունը այն առօրյա սննդից, որ ստանում են՝ էլ չասենք մեր աղքատները, այլ զինվորները, նավաստիները, մշակները, մեր ազնիվ բանվորների մեծ մասը, որոնց հինգ հարյուրից հազիվ թե հինգ հոգի այդպիսի ընտիր ճաշ վայելեն։ Սակայն իմացա, որ «դրությունը» ամեն տարակույս փարատող է և ամեն կասկածի վերջ դնող․ մտածել անգամ չէի ուզում, թե կարող է լինել և մի ուրիշ դրություն կամ սիստեմ, որի մասին արժեր խոսել։
Երբ անցնում էինք հոյակապ նրբանցի միջով, ես կամեցա մր․ Կրիկլից ու նրա ընկերներից իմանալ, թե ո՞րն է հատկապես այդ գերազանց ու միակ դրության արժեքը, և լսեցի, թե արժեքն այն էր, որ կալանավոր անհատները բոլորովին անջատ են պահվում․․․ այնպես որ ոչ մեկը մյուսի մասին բան չիմանա և հետզհետե այն փրկարար վիճակին հասնի, ուր սրտի անկեղծ ապաշավն ու զղջումն է սկսվում։
― Սըր, ― ասաց մր․ Լիտտիմերն առանց աչքերը բարձրացնելու, ― եթե աչքերս ինձ չեն խաբում, այստեղ ներկա է մի ջենտլմեն, որ մի ժամանակ ինձ ճանաչել է։ Գուցե այդ ջենտլմենին օգտակար լինի իմանալ, սըր, որ ես անցած հանցանքներս այն բանին եմ վերագրում, որ երիտասարդ պարոններին ծառայելիս շատ անմիտ կյանք էի վարել և նրանցից այնպիսի ախտերով վարակվել, որոնց չէի կարող դիմադրել։ Հուսով եմ, սըր, որ ջենտլմենն իմ ազդարարությունից կզգաստանա և համարձակությանս վրա չի նեղանա։ Խոսքերս իր օգտի համար են։ Հին մոլություններս քաջ գիտեմ ու հավաստի եմ, որ նա էլ այն չարություններն ու մեղքերը կապաշավի, որտեղ ինքը մասնակից էր։
Տեսա, որ պարոններից ոմնաք ոմանք մի ձեռքով իրենց աչքերը ծածկեցին, ասես թե նոր մտան եկեղեցի։
― Այդ ձեզ պատիվ է բերում, Քսանութ, ― նկատեց հարցնողը։ ― Ես ուրիշ բան չէի էլ սպասում ձեզնից։
Այս վճիռը պարոններին շատ դուր եկավ, իբր թե մինչև այժմ մի ախորժելի բան իրենց օրում չէին լսել։
― Այս բանտը բերվելուցս առաջ, ― ասաց Ուրիասը, մեր վրա այնպես նայելով, որ կասեիր, թե պատրաստ է, եթե միայն ձեռքից գա, ամբողջ աշխարհը, որին մենք պատկանում էինք՝ կործանել, ― ես մոլորություններով շաղախված էի, բայց այժմ ճանաչել եմ նրան։ Դրսի աշխարհը մեղքերով լի է։ Մայրս էլ բավական մեղքեր ոնի։ ունի։ Մեղքը տիրում է ամենուրեք, բացի միայն այստեղից։
― Ուրեմն լիովին փոխվե՞լ եք, ― ասաց մր․ Կրիկլը։
Ընդհանուր ցավակցություն։ Մի քանի զայրագին հայացք դեպի ինձ։
― Սակայն ներում եմ ձեզ, մր․ Կոպպերֆիլդ, ― շարունակեց Ուրիասը, իր անհիշաչար բնությունը մի այնպիսի հայհոյական ու անբարիշտ համեմատության նյութ անելով, որ չեմ կարող երկրորդել։ ― Ես ամենքին ներում եմ։ Որևէ մեկի դեմ ոխ զգալն ինձ անվայել կլիներ։ Ձեզ էլ հոժար սրտով ներում եմ և հուսով եմ, որ ապագայում ձեր կրքերը կսանձեք։ Հուսով եմ, նույնպես, որ թե՛ մր․ Ո֊նՈւ֊ն, թե՛ միո Ո֊ն միս Ու֊ն և թե՛ այդ բոլոր մեղսաթաթավ ամբոխը մի օր, անշուշտ, կապաշխարհի։ Ձեզ մի ծանր վիշտ է հասել, և դա հարկավ ձեզ համար անօգուտ չի անցնի․ սակայն լավ կանեիք, եթե այս բանտն ընկնեիք։ Մր․ Ո֊ն Ու֊ն էլ լավ կաներ, եթե այս բանտն ընկներ, նմանապես և միս Ո֊ն։ Ու֊ն։ Չեմ կարող ձեզ մի ավելի լավ բան մաղթել, մր․ Կոպպերֆիլդ, և ձեզ բոլորիդ, պարոնայք, բայց եթե այս, որ բոլորդ էլ բռնվեք, բոլորդ էլ այստեղ բերվեք։ Անցյալ մեղքերս հիշելով և հոգուս այժմյան վիճակը տեսնելով, հավաստի եմ, որ ձեզ համար դրանից ավելի փրկարար բան չէր լինի։ Վա՜յ նրանց, որոնք այս բանտը չեն բերված։
Ուրիասն իր խուցը սողաց, և նրա հետևից գովասանքներ թնդացին։ Տրեդլսն ու ես մեծ թեթևություն զգացինք, երբ դուռը փակեցին։
==ԻԲ․ ԿԲ. գլուխ==
Ճանապարհիս վրա լույս է շողում
― Անգին Ագնես, իմ պաշտելիս, իմ հարգելիս․․․ ես քեզ հոգով֊սրտով սիրում եմ։ Այս առավոտ այստեղ գալիս կարծում էի, թե աշխարհումս ոչ մի ուժ այս խոստովանությունը չի կորզի ինձնից, կարծում էի, թե մինչև մեր երկուսիս ծերանալը սրտիս խորքում պահված կմնա։ Սակայն, Ագնես, եթե այժմ իմ մեջ մի նոր հույս ծագեց, թե կարող եմ այնուհետև մի ուրիշ անուն․․․ քրոջից տարբեր անուն տալ ձեզ։
― Ագնես, առաջնորդս, ամենից լավ ապավենս։ Եթե ձեր մասին ավելի մտածած լինեիք, քան թե իմ, երբ մենք միասին այս տանն էինք աճում, իմ շրջմոլիկ երևակայությունը հարկավ ձեզնից չէր հեռանա։ Բայց դուք այնքան ինձնից լավ էիք, այնքան կարևոր ինձ համար՝ բոլոր մանկական խաղերիս ու վշտերիս մեջ, որ ամեն բանում ձեզ հավատալը, ամեն դեպքում ձեզ դիմելը ինձ համար երկրորդ բնություն էր դարձել, և այդ բնությունը առժամանակ փոխարինեց իմ առաջին, ավելի վսեմ ու ավելի լավ բնույանբնության, որով ես ձեզ սիրում էի, ինչպես որ ահա հիմա եմ սիրում։
Այժմ էլ Ագնեսը լալիս էր, բայց նրա աչքերից հոսողը տրտմության արտասուք չէր, այլ խնդության։ Եվ ես ամուր գրկեցի նրան, ինչպես որ երբեք չէի գրկել, չէի էլ երազել գրկելու։
Օ՜հ, մենք երջանիկ էինք, երջանիկ։ Մեր փորձանքներն անցել էին, և մենք միասին լալիս էինք, բայց ոչ թե նրանց հիշելուց, այլ այսպես իրար պատկանելու, այլևս երբեք չբաժանվելու բերկրանքից։
Այդ ձմռան երեկոյին դաշտ ելանք զբոսնելու։ Բնությունը կարծես թե դաշնակցում էր մեր սրտում տիրող երանավետ անդորրությանը։ Ջինջ երկնքում աստղիկներ սկսեսցին սկսեցին շողալ, և մենք նրանց նայելով, փառք էինք տալիս աստծուն, որ մեզ այս տենչալի հանգստյանն էր հասցրել։
Գիշերը որ իջավ արդեն կանգնած էինք հին պատուհանի խորշիկում։ Ագնեսը խաղաղ նայում էր լուսնին․ ես հետևում էի նրա հայացքին։ Այն ժամանակ մտքիս առջև մի շատ երկար ճանապարհ բացվեց, և ես տեսա մի լքյալ, անտեր պատառոտուն, հոգնած տղա, որ գալիս էր մի սիրտ գտնելու, մինչև անգամ այն սիրտը, որ այժմ իմի հետ միասին էր թնդում։
Ջղերի հարվածի հետ Պեգգոտին էլ հասավ։ Միևնույն րոպեին տատս սթափվեց, Պեգգոտիի վզովն ընկավ, նրան հիմար պառավ անվանեց ու ամբողջ ուժով նրան գրկեց։ Հետո գրկեց մր․ Դիկին (որ թեև այդ պատվից շատ գոհ էր, բայց և անչափ շվարած)․ հետո երկուսին էլ իր վարմունքի պատճառը հայտնեց։ Եվ մենք բոլորս ուրախացանք։
Ոչ մի ժամանակ ես հնար չունեցա իմանալու, թե արդյոք տատս, վերջին անգամ ինձ հետ խոսելիս, մի բարեմիտ խաբեությո՞ւն բանեցրեց, թե՞ իրոք հոգուս վիճակին անգետ էր։ «Իմ ասացծը ասածը միայն սա էր», կրկնում էր նա ինձ, «թե Ագնեսը պատրաստ է մարդու գնալ։ Դու ինքդ այժմ ինձնից ավելի լավ գիտես այդ»։
Ագնեսն ու ես երկու շաբաթից հետո ամուսնացանք։ Մեր համեստ հարսանիքին ներկա էին միայն Տրեդլսն ու Սոֆին, դոկտոր Ստրոնգն ու նրա կինը։ Մենք նրանց շատ ուրախ թողինք և նույն գիշերը կառք նստելով հեռացանք։ Ես գրկումս ամուր բռնել էի կյանքիս բոլոր սուրբ ներշնչումների աղբյուրը, նույն իսկ եսիս կենտրոնը, կյանքիս շրջանակը, իմ․․․ իմ, իմ կնոջը, որին սիրում էի ժայռի վրա հաստատված սիրով։
==ԻԳ․ ԿԳ. գլուխ==
Մի այցելու
Ինչ որ մտքիս դրել էի պատմելու, համարյա թե պատմեցի, բայց դարձյալ մի նշանավոր դեպք կա, որ միշտ սիրով հիշում եմ։ Պետք է դա էլ արձանագրել, եթե ո՛չ հյուսած ոստյանիս ոստայնիս մի թելի ծայրը դուրս կմնա։
Գրական համբավս ու նյութական կարողությունս առաջ էին գնացել․ ընտանեկան երջանկությունս կատարյալ էր․ արդեն տասը տարի է, որ բարեբախտ ամուսնական կյանք էի վարում։ Ագնեսն ու ես մի գարնան երեկո մեր Լոնդոնի տանը վառարանի մոտ նստած էինք, և մեր երեք մանուկները սենյակի մեջ խաղում էին, երբ սպասավորն ինձ իմաց տվեց, թե մի անծանոթ մարդ է եկել ինձ տեսնելու։
― Ե՞րբ լսեց նա խեղճ Հեմի մահվան գույժը, ― հարցրի ես։
― Այդ գույժն առաջ ես առա, ու նրանից մի տարի ծածուկ պահեցի, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Այն ժամանակ մի լռիկ տեղ էինք ապրում, սիրուն֊սիրուն ծառերի միջև․ վարդի թփերը մեր տան կտրին էին հասնում։ Մի օր, մինչ ես արտում աշխատում էի, մեզ մոտ մի ուղևոր անգլիացի եկավ Նորֆոլկի՞ց, թե Սուֆոլկի՞ց, լավ չեմ հիշում․․․ մենք էլ նրան ընդունեցինք, կերակրեցինք, հարգեցինք։ Այդպես է մեր սովորությունը գաղութներում։ Օտարակնը Օտարականը մի հին լրագիր էր բերել իր հետ, որի մեջ այն մրրիկը մանրամասն նկարագրված էր։ Էմլին էլ բանի էությունը ահա այս թերթից իմացավ։ Երեկոյան, երբ տուն եկա, նա արդեն ամեն բան գիտեր։
Այդ խոսքերն ասելիս մր․ Պեգգոտին ձայնը մեղմացրեց, և նրա դեմքը լուրջ արտահայտություն ստացավ, որ ինձ այնքան ծանոթ էր։
Լուռ դիտում էինք ծերունուն, մինչ նա ակնապիշ նայում էր կրակին։
― Ոմանք կարծում են, ― ասաց նա, թե Էմլին մի անբախտ սեր է ունեցել․ ուրիշները, թե մահն է նրա պսակը քանդել։ Բայց բանի իսկությունը ոչ ոք չգիտի։ Նա կարող էր տասն անգամ մարդու գնալ, ուզողներ շատ կային․ «բայց չէ ապեր» ասում է նա «էլ ես մարդու չե՛մ գնա»։ Ինձ հետ միշտ զվարթ է, ուրիշների առջև զգույշ ու զգաստ։ Սիրում է հեռու տեղեր գնալ երեխաներին դաս տալու, հիվանդներին նայելու կամ թե հարսնացու աղջիկներին որևէ բանով օգնելու․ շատերին արդեն օգնել է, թեև ոչ մեկի հարսանիքին ինքը ներկա չի եղել։ Սրտանց սիրում է իր ապորը, համբերող է, մեծ ու փոքրին՝ սիրելի ու մանավանդ նրանց, ովքեր որ վշտակիր են, ― ահա այսպես է Էմլիս։
Ծերունին երեսը շփեց ու մի թեթև հոգոց հանելով, աչքերը կրակից շուռ տվեց։
― Ինչ եք կարծում, նրան էլ ուզող գտնվեց, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Եթե մի նավի խոհարար, որ գաղթական է դարձել, իր աջն ու սիրտը մրս․ Գըմիջին առաջարկած չլինի, կախեցեք ինձ, մաստր Դեվի։ Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ։
Դեռ երբեք Ագնեսի այնքան զվարթ ծիծաղելը չէի տեսել։ Մր․ Պեգգոտիի անակնկալ ոգևորությունը նրան այնքան զվարճացրեց, որ չէր կարողանում ծիծղը ծիծաղը բռնել, և որքան նա ավելի էր ծիծաղում, իմ ծիծաղն էլ շարժելով, այնքան էլ մր․ Պեգգոտին հափշտակվում էր ու ծնկներն ավելի ամուր շփում։
― Ի՞նչ պատասխան տվեց մրս․ Գըմիջը, ― հարցրի ես, երբ որ փոքր֊ինչ հանգստացա։
==ԻԴ․ ԿԴ. գլուխ==
Մի վերջին հետադարձ հայացք
Ահա պատմությունս վերջանում է։ Սակայն այս թերթերը դեչ դեռ չփակված՝ ուզում եմ մի անգամ ևս․․․ վերջին անգամ․․․ ետ նայել։
Ագնեսն ու ես անցնում ենք կյանքի ճանապարհով։ Շուրջս տեսնում եմ մեր երեխաներին, բարեկամներին․ լսում եմ և բազմաթիվ ձայներ, որոնք դեպի ինձ անտարբեր չեն։
Նրանից անբաժան, միշտ անբաժան է հին դայակս՝ նմանապես ակնոցավոր Պեգգոտին։ Գիշերները կար կարելիս քիթը գրեթե լապտերին է կպցնում, և երբեք գործի չի նստում, մինչև որ կողքին չդնի մի մոմի կտոր, մի մետրաչափ ու ձեռագործի մի տուփ՝ ս․ Պողոս եկեղեցու պատկերով։
Պեգգոտիի բազուկներն ու թշերը, որոնք մանկությանս օրերում այնպես կարմիր ու կլոր էին, որ զարմանում էի, թե ինչո՞ւ թռչունները՝ փոխանակ խնձոր կտցելու՝ այդ թշերն ու բազուկները չեն կտցում, ― այժմ խորշոմած են․ և նրա աչքերը, որոնք երբեմն իմ դեմքի բոլոր գծերը նսեմացնում էին, արդեն նվազել են (թեև դարձյալ ոչ անփայլ), սակայն դերբուկ ցուցամատը, որ մի ժամանակ հնդընկույզի կեղևի նման էր, այժմ էլ նույնն է, և երբ տեսնում եմ, որ վերջին որդիս, իր երերուն քայլերով տատիկից դեպի դայակը տմբտմբալիս՝ այդ մատն է շտապում բռնել, ― միտքս են ընկնում մեր Բլենդրոտընի փոքրիկ սենյակն ու այն օրերը, երբ ինքս էլ դեռ նոր էի սկսել քայլեսրս քայլերս փոխել։ Տատիս հին հուսախաբությունը վերջ ի վերջո փարատված է․ նա վերջապես կնքամայր է աշխարհումս իրոք ապրող մի Բեթսի Տրոտուդի, և Դորան (մեր երկրորդ դստրիկը) սովոր է ասել, թե տատիկը շատ է նրան երես տալիս։
Պեգգոտիի գրպանում մի բան կա։ Դա ուրիշ բան չէ, դա կոկորդիլոսնեի հայտնի գիրքն է, որ այժմ մի ողբալի ձև է ստացել՝ տեղ֊տեղ պատռած ու ասեղով կարկատած, բայց Պեգգոտին չի դադարում ցույց տալ գիրքը մանուկներին, իբրև անցյալ ժամանակի մի նվիրական մնացորդ։ Զվարճալի է տեսնել, թե ինչպես իմ իսկ մանկական դեմքը, կոկորդիլոսների պատմությունից հիացած, պշնելով վրաս է նայում, և այդ դեմքի հետ հիշել նաև մր․ Բրուքսին՝ նախկին շեֆիլդցի ծանոթիս։
Բայց գուցե Սահարայի անապատը հենց այդ է։ Ջուլիայի ապարանքը հոյակապ լինի, որքան էլ նրա շրջանը՝ շքեղ, որքան էլ սեղանը՝ փարթամ, ― ես նրա շուրջը նորածիլ, թարմ բողբոջներ չեմ տեսնում․ բան չեմ տեսնում, որ ժամանակով ծաղիկ բերեր ու պտուղ տար։ Տեսնում եմ, թե ինչ է Ջուլիա Միլսի «ընկերությունը»։ Նրա մշտական հյուրը մր․ Ջոն Միլդընն է, որ իրեն պաշտոն տվող բարերարի ձեռքը ծաղրում է և դոկտորին «մի զվարճալի հնություն» անվանում։ Սակայն, Ջուլիա, եթե «ընկերություն» ասածդ այդպիսի փուչ պարոններից ու տիկիններից է բաղկացած և եթե դրանք ուրիշ ոչինչ չեն կարող ծնել, բայց միայն անտարբերություն դեպի ամեն բան, որով մարդկության առաջադեմ ընթացքը արագացնում կամ խափանվում է, ― այն ժամանակ բոլորս էլ իրոք այդ Սահարայի անապատում կարող ենք կորչել, և լավ կանենք, եթե ժամ առաջ դրա սահմանից դուրս փախչելու հնար գտնենք։
Ահա և դոկտոր Ստրոնգը․ մեր պատվական բարեկամը, միշտ զբաղված է իր բառարանով (արդեն հասել է Դ տառին) և երջանիկ իր տան֊տեղով տուն֊տեղով ու կնոջով։ Ահա և Հին Զինվորը․ դա արդեն մեղմացել է և էլ չունի այն ազդեցիկ միջոցները, որ մի ժամանակ բանեցնում էր։
Վերջապես ահա և իմ անգին Տրեդլսը, որ Տեմպլում անդուլ զբաղված է իր առանձին գրասենյակի մեջ։ Գլխի մազերը (գոնե դրանց մնացորդը) ավելի ըմբոստ են դարձել միշտ փաստաբանի կեղծամի հետ շփվելուց։ Սեղանի վրա թղթի ահագին դեզեր են բարդված, և ես, շուրջս նայելով, ասում եմ․
― ․․․ Գեղեցկուհուց, ― լրացրեց ընկերս։ ― Այո՛, դժբախտաբար մի անպիտան էակի հետ է ամուսնացել․ բայց այդ թշվառը այնքան սիրուն էր, այնքան թովիչ, որ խելքից հանեց աղջկան։ Ինչևիցե, այժմ Գեղեցկուհին մեր տանն է ապրում, անպիտանից արդեն ազատ է։ Գուցե կարողանանք սփոփել նրան։
Տրեդլսն այժմ այն իսկ տանն է բնակվում, որ մի ժամանակ Սոֆին ու նա զբոսնելիս իրենց համար ընտրել էին և միջի սենյակները բաժանել։ Դա մի ընդարձակ շինություն է, բայց Տրեդլսը ննջարանումն է աշխատում, իր թղթերն էլ կոշիկների հետ այնտեղ պահում։ Սոֆին ու նա վերնահարկի հետին անկյունն են քաշվել, մինչ ամենալավ ու զարդարուն սենյակները Գեղեցկուհուն ու քույրերին են պատկանում։ Ամբողջ տանը մի հատ ազատ սենյակ չկա, որովհետև «աղջիկները» միշտ այնտեղ են մի որևէ պատճառով։ Ներս մտանք թե չէ՝ նրանք խմբովին դեպի դուռը վազեցին ու սկսեցին իրենց անվերջ համբյուրներով համբույրներով Տրեդլսին խեղդել։ Խեղճ գեղեցկուհին կարծեմ ընդմիշտ այդ տանը պիտի մնա իր դստրիկի հետ։ Սոֆիի ծննդյան տարեդարձին սեղանի շուրջը նստած են երեք արամբի քույրերն ու նրանց ամուսինները, և սրանցից մեկի եղբայրը, մյուսի եղբորորդին ու երրորդի քույրը, որ կարծեմ այդ եղբորորդու հետ նշանված է։ Առաջվա պես պարզ ու բարի Տրեդլսը ահագին սեղանի ծայրին է բազմած նահապետի նման, իսկ Սոֆին մյուս ծայրից նրան է նայում զվարթերես։ Նրանց միջև մի երկար ու զվարթ տարածություն է ձգված, որին այժմ փայլ տվողը հարկավ բրիտանական մետաղը չէ։
Եվ մինչ ես այս երկը կնքում եմ, անվերջ շարունակելու փափագս զսպելով, ահա այդ բոլոր դեմքերն իմ առջև անհետանում են։ Սակայն երկնային լույսի նման մի դեմք, որի շնորհիվ է, որ տեսնում եմ ամեն մի ուրիշ առարկա, ջոկ կանգնած է ամենից վեր։ Եվ դա մնում է։
Օ՜հ, Ագնես, հոգուս հատոր, թող երեսդ իմ առջև այդպես փայլի նաև վերջին րոպեիս, երբ աշխարհի երևույթներն իմ երևակայության ստվերների պես աչքերիցս կանհետանան։ Թող այն խորհրդավոր րոպեին էլ իմ առջև տեսնեմ քեզ՝ ձեռքդ դեպի երկինք մեկնած։
        <references />
Վստահելի
1396
edits