}}
[[Կատեգորիա:Արձակ]]
{{Անավարտ}}
[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
[[Կատեգորիա:Պատմություն]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
— Ես կվերադարձնեմ հորս հրացանը...,— ասում է որդին և խնդրում է մորից, որ իրան փող տա մի քանի զենքեր գնելու համար։ Մայրը տալիս է նրան իր գլխի ոսկիներից մի քանիսը։
Պարսիկ հարկահանը, հավաքելով տեղային հարկերը, բեռնում է ջորիների վրա և իր նոքարների հետ ճանապարհ է ընկնում։ Այդ ժամանակ մանկահասակ Յուսուբը, մի խումբ կազմելով իր բարեկամ երիտասարդներից, ծածուկ հետևում է հարկահանին։ Հարձակման պայմանական նշանը որոշվում է «ծըկըտ» բառը, իսկ դադարման նշանը՝ «մըկըտ» բառը։ Երբ հարկահանը մտնում է Թարթար գետի նեղ ձորի մեջ, «ծըկըտ» կոչելով, Յուսուբը տալիս է հարձակման նշանը։ Նա իր ձեռքով կտրում է պարսիկի գլուխը և խլում է նրանից իր հոր հրացանը<ref>Այդ հրացանը Մելիք-Բեգլարյանների ժառանգները վաճառեցին 1000 1 000 ռուբլով գեներալ Երմոլովին, և նա ուղարկեց Ս. Պետերբուրգի Արուժեյնի պալատը։</ref><ref>'''Գեներալ Երմոլովին։'''— Ալեքսեյ Պետրովիչ Երմոլով (1777—1861)։ Ռուս ռազմական և պետական գործիչ։ Մասնակցել է 1796 թվականին Պարսկաստանի դեմ մղվող պատերազմին։ 1816 թվականին եղել է Կովկասյան կորպուսի հրամանատար, ապա Կովկասյան գլխավոր զորահրամանատար և կառավարիչ։ 1817 թվականին դիվանագիտական հանձնարարությամբ եղել է Պարսկաստանում։ Դեկաբրիստների հետ ունեցած կապի համար 1827 թվականին հետ է կանչվել Կովկասից և պաշտոնաթող է արվել։— '''Խմբ.'''</ref>։
Նրա ջորիների բեռները, որ բովանդակում էին իրանց մեջ ամբողջ գավառներից հավաքած ոսկիները, ավար դարձան մանկահասակ Յուսուբի և նրա քաջ ընկերների ձեռքով։ Նրա նոքարների մի մասը կոտորեցին, իսկ փախչողները ազատվեցան։
Օրին մնաց Սպահանում մի քանի տարի։ Այդ միջոցներում նրան հաջողվեցավ կատարել կայսրի զանազան հանձնարարությունները, հաջողվեցավ հավաքել նրա ցանկացած բոլոր տեղեկությունները և գաղտնի ուղարկել Ռուսաստան իր ընկեր Մինաս վարդապետին, որը իր կողմից ներկայացնում էր կայսրին։
Իր դեսպանության խորհուրդը հաջողությամբ կատարելուց հետո Օրին վերադարձավ Ռուսաստան, տանելով իր հետ 200,000 ռուբլու արժեք ունեցող ընծաներ պարսից շահի կողմից Պետրոս Մեծին։
Կայսրը այնքան գոհ մնաց դեսպանի գործակատարաթյան համար, որ խոստացավ տալ նրան 40 հազար զինվորներ իր հայրենիքը ազատելու համար, իսկ նրա Պարսկաստանից բերած ընծաները հրամայեց գործ դնել պատերազմական ծախքերի վրա։ Բայց Օրին ազնիվ մարդու հատուկ մեծահոգությամբ հրաժարվեցավ կայսրի ընծաներից, հայտնելով, թե հայերը կարոտություն ունեն նրա ողորմածությանը միայն, զորքեր իրանք պատրաստ ունեն և որքան էլ հարկավոր լինի, կարող են պատրաստել։
===X===
Տիզակի Մելիք-Ավան-խանը՝ Պետրոս Մեծի և Նադիր-շահի սիրելին, Ղարաբաղի մելիքների գահերեցը, վաղուց արդեն վախճանված էր (1744)։ Նրա մահից հետո Ղարաբաղի իշխանների մեջ չկար մի այնպիսին, որ նրա չափ հանճար և հեղինակություն ունենար, որ կարողանար պահպանել մելիքների մեջ խաղաղ ներդաշնակություն։ Հանգուցյալի երեց որդին՝ Մելիք-Արամը, միայն մի տարի իշխեց։ Նա այնքան թույլ մարդ էր, որ երբ Նադիր-շահի միակ որդին վախճանվեցավ և հարկավոր եղավ շահին մխիթարելու համար մի պատգամավորություն ուղարկել, փոխանակ ինքը գնալու կամ ուրիշ արժանավոր մարդիկ ուղարկելու, ուղարկեց իր կնոջը։ Խելացի կինը, զարմացրեց պարսից բոլոր պալատականներին, երբ իր սվիտայի հետ սգազգեստ ներկայացավ շահին։ Իր մխիթարական ճառից հետո տիկինը, բավական խորամանկ քաղաքավարությամբ, մատուց շահին 6,000 թուման փիշքեշ, ասելով. «Դուք այնքան ողորմած էիք, որ գնահատելով Մելիք-Ավան-խանի ձեզ մատուցած ծառայությունները և հարգելով նրա ծերությունը, ձեր «բաբալըղ» (հոգևոր հայր) էիք կոչում։ Նրա վախճանից հետո արժան էր, որ դուք ևս ձեր մասը ստանայիք ձեր հայրացուի ժառանգությունից։ Եվ ես ահա բերեցի ձեր բաժինը։ Շահին այնքան հաճո թվեցավ այդ ընծան, որ հրամայեց երկու այն չափով պարգևներ տային նրան իր գանձարանից և մեծ հարգանքով ճանապարհ դրեց, նրա ձեռքով ուղարկելով նրա ամուսնի՝ Մելիք-Արամի, հաստատության ֆիրմանը։
Վերադառնալով Պարսկաստանից, տիկինը գտավ իր ամուսնին վախճանված։ Փանահ-խանի թելադրությամբ մի դավաճան հայ թունավորել էր նրան։
Հայոց դաշնակից մելիքները նկատեցին, որ Փանահ-խանին իսպառ ոչնչացնելու համար և նրա կողմնակից երկու հայ մելիքներին (Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզախանին) պատժելու համար պետք էր արտաքին ուժերից ևս օգուտ քաղել։
Երբ Պարսկաստանից եկավ Ղարաբաղի կողմերը ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը (1761), Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը միացան նրա հետ։ Այդ Ֆաթալի-խանը Նադիր-շահի սիրելի և քաջ զորապետներից մեկն էր։ Շահի մահից հետո, Պարսկաստանում հուզված խռովությունների ժամանակ, Ֆաթալի-խանը սրի ուժով հնազանդեցրեց ամբողջ Ատրպատականը, հետո արշավեց դեպի Ղարաբաղի կողմերը։ Միանալով հայոց մելիքների հետ, նա պաշարեց Շուշի բերդը։ Փանահ-խանը և Մելիք-Շահնազարը առժամանակ կարողացան քաջությամբ պաշտպանվել, բայց հետո անճարացած ստիպված եղան անձնատուր լինել։ Ֆաթալի-խանը մեղանչեց այն պայմանի դեմ, որ դրել էր իրան օգնող երկու մելիքների՝ Աթամի և Յուսուբի հետ։ Այդ պայմանը կայանում էր նրանում, որ Ֆաթալի-խանը<ref>Դա միևնույն օվշար (ցեղի անուն է) Ֆաթալի-խանն էր, որ Տաթևի վանքը կողոպտհց կողոպտեց (1762), մի մասը ավերակ դարձրեց և Տաթևի վանահայր Հովհաննես եպիսկոպոսին սպանել տվեց։</ref> պիտի բավականանար միայն Շուշի բերդի կողոպուտով, իսկ Փանահ-խանին պիտի հանձներ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի ձեռքը, որպես կամենային, այնպես վարվեին նրա հետ։ Բայց նա, ստանալով Փանահ-խանից տասն հազար թուման փող և նրա որդի երիտասարդ Իբրահիմ-աղային պատանդ առնելով, իր հետ տարավ Պարսկաստան։
Այդ պարտությունը երկար մոռանալ չկարողացավ Փանահ-խանը, պահելով իր սրտում այն ոխը, որ եթե հայոց մելիքները չօգնեին, պարսիկ խանը չէր կարող գրավել իր բերդը և իր որդուն որպես գերի տանել Պարսկաստան։ Այդ անցքն ավելի գրգռեց Փանահ-խանի թշնամությունը դեպի հայոց դաշնակից մելիքները և նորանոր կռիվների առիթ տվեց։
Ճակատամարտը կատարվում է Գարգար գետի ափերի մոտ, Ասկարանի ավերակներից փոքր-ինչ հեռու։ Փանահ-խանի զորքերը ջարդվում են, և ինքը փախչում է դեպի Պարսկաստան։ Բայց երկու քաջեր՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը փախստականին Խուդափիրինի կամուրջից<ref>Երասխ գետի վրա։</ref> բռնելով, ետ են բերում։
Մելիք-Շահնազարը հաղթվելուց հետո փախչում է և ամրանում իր Ավետարանոց բերդում, Մելիք-Միրզա-խանն էլ նրա մոտ ապաստան է գտնում։ Այդ միջոցին հայոց և վրաց միացած ուժերը պաշարում են Ավետարանոց բերդը և մի քանի օրվա րնդդիմադրոլթյունից ընդդիմադրությունից հետո գրավում են նրան։ Մելիք-Շահնազարը և Մելիք-Միրզա-խանը գերի ընկնում. Ավետարանոց բերդը ավերակ է դառնում, այդ երկու մելիքների և Փանահ-խանի երկրները բոլորովին ավարի են առնում, հրդեհում են և ամեն ինչ ոչնչացնում են։
Այդ բոլորից հետո Թեյմուրազը հիշյալ երկրների իշխանությունը տալով Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին, կամենում է վերադարնալ վերադառնալ դեպի Վրաստան, Փանահ-խանին, Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին իր հետ տանելով որպես գերիներ։ Բայց հայոց դաշնակից մելիքները, Թեյմուրազի հետ սկզբից դրած պայմանի համեմատ, պահանջում են, որ Փանահ-խանին և հիշյալ երկու մելիքներին իրանց ձեռքը տա, որպես կամենան, այնպես վարվեն նրանց հետ, իսկ ինքը պետք է բավականանա միայն պատերազմական ավարով։ Թեյմուրազը կամենում է նույն խաբեությունը գործ դնել իր դաշնակիցների հետ, ինչ խաբեություն որ գործ դրեց օվշար Ֆաթալի-խանը։ Նա բացարձակ կերպով չէ մերժում Մելիք-Աթամի և Մելիք-Ցուսուբի Յուսուբի պահանջը, բայց զանազան պատրվակներով հետաձգում է, մինչև իր զորքերի և գերիների հետ դուրս է գալիս Ղարաբաղի սահմաններից։
Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հասկանում են, որ վրաց ընչաքաղց իշխանը դիտավորություն ունի մեծագումար փրկանք ընդունել Փանահ-խանից և նրա երկու մելիքներից և այնուհետև նրանց բաց թողնել։ Այդ առիթ է տալիս սաստիկ հակառակության, հայ և վրաց դաշնակցությունը քանդվում է, և Մելիք-Աթամը ու Մելիք-Յուսուբը վիրավորված բաժանվում են Թեյմուրազից։
Բայց Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը այն տեսակ մարդիկներից էին, որ չէին կարող անպատիժ թողնել խաբեբային։ Նրանք իսկույն դիմում են Շիրվանի կառավարիչ Հաջի-Չելեբի<ref>Հաջի-Չելեբին ծագումով հայ էր։ Տասնևյոթերորդ դարու վերջերում, Շիրվանի Ղաբալա կոչված գավառի Սոգութլու գյուղում բնակվում էր Բարսեղ անունով մի քահանա, որին թուրքերը կոչում էին «ղարա֊քեշիշ» (սև քահանա)։ Դա գաղթական էր Ղարաբաղի Խաչեն գավառից և տեղային մելիքների տոհմից էր։ «Սև քահանան» իշխանական փառասիրություն ուներ, դիմեց Սպահան պարսից շահից մելիքության ֆիրման ստացավ։ Բայց նա ուներ մի հակաոակորդ՝ հակառակորդ՝ Մելիք-Մուհամմեդ անունով Ղաբալա գավառի Ղուրթաշին գյուղում, որը թույլ չտվեց «սև քահանայի» ստացած ֆիրմանը * գործ դրվեր։ Այդ Մելիք-Մուհամմեդը, ինչպես երևում է, նույնպես հայոց ծագումից էր, բայց մահմեդականություն ընդունած։ «Սև քահանան» նույնպես ընդունում է մահմեդականություն, որ կարողանա իր ֆիրմանը գործ գնել։ Բայց հակառակորդը ավելի զորավոր է լինում, և քահանայի կրոնափոխությունը անցնում է ապարդյուն։ «Սև քահանայի» որդին էր Ղասաբ-Ղուրբանալին, որը մի հասարակ մսավաճառ էր։ Իսկ այդ հասարակ մսավաճառից ծնվեցավ Հաջի-Չելեբին, որը Շիրվանի զորավոր խաների նախահայրը եղավ։</ref> անունով խանին և առաջարկում են նրան իրանց դաշնակցությունը, միանալու միասին վրաց իշխանի դեմ։ Այդ Հաջի-Չելեբին հաշտ էր հայոց մելիքների հետ. մենք տեսանք, դեռ մի քանի տարի առաջ նա միացավ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբ ի Յուսուբի հետ, և միասին քանդեցին Փանահ-խանի Ասկարան անունով բերդը։ Բայց նա սաստիկ ատելություն ուներ դեպի վրացիները, այդ պատճառով սիրով ընդունեց Մելիք-Աթամի և Մեքիք-Յուսուբի առաջարկությունը։
Մինչև Հաջի-Չելեբիի Կուր գետը անցնելը, մինչև հայոց երկու մելիքների հետ միանալը, կատարվեցավ մի այլ անցք։ Վրաց իշխան Թեյմուրազը Գանձակի մոտից անցկենալու ժամանակ, նրա զորքերը կողոպտում էին ճանապարհի վրա պատահած գյուղերը։ Նրա առաջը դուրս եկավ տեղային իշխան Շահվերդի-խանը, երկուսի մեջ սաստիկ կռիվ ծագեց։ Շահվերդի-խանը գերի բռնվեցավ։ Այդ միջոցին վրա հասավ Հաջի-Չելեբին հայոց երկու մելիքների հետ։ Մի թեթև ճակատամարտից հետո, որ կատարվեցավ Շեյխի Նիզամի կոչված տեղում, վրացիները հաղթվեցան և, թողնելով իրանց հափշտակած բոլոր ավարը, սկսեցին փախչել դեպի Թիֆլիս։ Հայոց և Հաջի-Չելեբիի զորքերը հետամուտ եզանեղան, հալածեցին նրան մինչև Սընըղի կամուրջը, անցան Ղազախի և Շամշադինի գավառները և, ամեն տեղ թալանելով, ետ դարձան։
Բայց այն, ինչ որ հայոց մելիքների ամենագլխավոր ցանկությունն էր, դժբախտաբար չկատարվեցավ։ Նրանք չկարողացան ձեռք ձգել ոչ Փանահ-խանին, ոչ Մելիք-Շահնաղարին Շահնազարին և ոչ էլ Մելիք-Միրզա-խանին։ Որովհետև մինչև նրանց հասնելը։ հասնելը, Թեյմուրազը հիշյալ գերիներից մեծ գումար ստանալով՝ բաց էր թողել։ Հայոց մելիքները կարողացան ազատել միայն Գանձակի Շահվերդի-խանին, և այդ երախտիքը ապագայում մեծ օգուտ ունեցավ, որովհետև, որպես պիտի տեսնենք հետո, Գանձակի խաների և հայոց մելիքների մեջ կազմվեցավ սերտ բարեկամական հարաբերություն։ Գանձակի բերդը դարձավ հայոց մելիքների և նրանց ժառանգների ապահով ապաստարան. ամեն մի տագնապի և դժվարին դեպքերի ժամանակ այստեղ էին պատսպարվում։
===XIV===
Գանձակի Շահվերդի-խանը<ref>Շահվերդի-խանը Ուզուբլու-խանի որդին էր։</ref>, բացի վերոգրյալ պատճառներից, վաղուց արդեն երախտապարտ էր Մելիք-Աթամին և նրա լավ բարեկամը։ Երբ Շահվերդի-խանի հայրը մեռավ, նրա եղբայրը, Մամատ-խանը, կամենում էր սպանել նրան Գանձակի խանությունը գրավելու համար։ Այդ միջոցին Շահվերդի-խանը փախավ Ջրաբերդ Ջրաբերդ՝ Մելիք-Աթամի մոտ և իր կյանքը ազատեց։ Հետո Մելիք-Աթամը հայոց զորքերով նրան տարավ Գանձակ, և Մամատ-խանին խեղդել տալով, Շահվերդի-խանին հաստատեց իր հոր իշխանության մեջ։ Այդ օգնությունը չմոռացավ Շահվերդի-խանը, չմոռացավ և նրա որդի Ջավադ-խանը Մելիք-Աթամի ժառանգ Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, որպես պիտի տեսնենք մեր պատմության ընթացքում։
Իսկ Մելիք-Յուսուբը, որպես մեր ընթերցողին հայտնի է, մոր կողմից տոհմակից էր Շահվերդի-խանին։ Մելիք-Յուսուբի մայրը՝ Ղամար-սոլթանը, Շահվերդի-խանի եղբոր աղջիկն էր, քրիստոնեություն ընդունած։ Նրա պատմությունը հիշեցինք մեր հոդվածի սկզբներում։
Մնացած մելիքների մեջ Իբրահիմ-խանը ավելի երկյուղ ուներ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումից։ Այդ երիտասարդը իր հոր՝ Մելիք-Աթամի նման ամենակատաղի թշնամի էր Շուշի բերդի մահմեդական բռնակալներին։ Նրան ոչնչացնելու համար Իբիահիմ-խանը հետևեց իր հոր՝ Փանահ-խանի, քաղաքականությանը։ Այդ խորամանկ ջուանշիրցին, ինչպես իր տեղում տեսանք (XI գլ.), Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների իշխանությունը թուլացնելու համար ստեղծեց այնտեղ (Խնզիրիստան գյուղում) մի նոր մելիքություն՝ Մելիք-Միրզախանյանների տունը, որոնք ոչ սակավ, քան մահմեդականները վնասեցին Ղարաբաղի հայկական իշխանությունների քայքայմանը։ Այժմ Իբրահիմ-խանը, իր հոր օրինակին հետևելով, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների իշխանությունը թուլացնելու համար, մտածեց ստեղծել այնտեղ մի նոր մելիքություն։ Այստեղ Գյուլ-Յաթաղ գյուղում ապրում էին Ալլահվերդի-Յուզբաշու ժառանգները։ Դրանց հայրը ծառայում էր Մելիք-Աթամի մոտ, իսկ ժառանգները ծառայում էին Մելիք-Աթամի որդի Մելիք-Մեջլումի մոտ։ Իբրահիմ-խանը կանչեց իր մոտ Ալլահվերդի-յուզբաշու որդի Միսայել-բեկին, հայտնեց նրան, եթե մի կերպով Մելիք-Մեջլումին կոչնչացնե, ինքը խոստանում է նրան օգնել, որ ամբողջ Ջրաբերդի վրա մելիք դառնա։ Միսայել-բեկը, հրապուրված խանի խոստմունքով, համաձայնվեցավ կատարելու նրա ցանկությունը։
Միսայել-բեկը իր փեսա Հակոբ-յուզբաշուն<ref>Այդ Հակոբ-Յուզրաշին Յուզբաշին (հարյուրապետը) հայտնի էր անունովս Թյուլի-Հակոբ, այսինքն՝ ավազակ Հակոբ, իր հատկանիշները բացատրվում են իր ստացած մականունով։</ref> իր հետ առնելով գնաց Մելիք-Մեջլումի մոտ իբրև հյուր։ Մելիքը այդ ժամանակ գտնվում էր իր սեփական ամառանոցում, Թարթար գետի ափի մոտ, Ղազարխ կոչված տեղում<ref>Այդ տեղը այժմ կոչվում է Մարաղա, որովհետև բնակեցրած է 1828 թվի Պարսկաստանի Մարաղա անունով քաղաքից բերված գաղթականներով։</ref>։ Նա առանց կասկածանքի ընդունեց հյուրերին, որովհետև մեկը իր գյուղերի կառավարիչն էր, իսկ մյուսը՝ նրա փեսան։
Ընթրիքից հետո, երբ հյուրերը առանձնացան իրանց համար պատրաստված սենյակում քնելու, երկար նրանց ճրագը վառ մնաց։ «Հիմա հարկավոր է ճրագները հանգցնել...»— ասաց Միսայել-բեկը։— «Այո՛, ժամանակն է...»— պատասխանեց նրա փեսան։ Այդ ինքնըստինքյան անմեղ խոսակցությունը գրավեց մելիքի սպասավորներից մեկի ուշադրությունը, և նա սկսեց ծածուկ լրտեսել խոսակցության շարունակությունը, որից նկատեց, որ հյուրերը ինչ-որ չար դիտավորություն ունեն։ Նա իսկույն իմացում տվեց մելիքի կնոջը, որը հրամայեց ծառաներին գաղտնի հսկել իր ամուսնի բնակարանի մոտ և սպասել հետևանքին։ Եվ իրավ, գիշերից բավական անցած, նրանք նկատեցին, որ հյուրերը մոտեցան մելիքի բնակարանին և փորձում էին ներս մանել։ Երկուսին ևս կալանավորեցին։
Մյուս օրը Մելիք-Մ եջլումը Մեջլումը քննելով այն դրդիչ պատճառները, որոնցից հրապուրված իր հյուրերը կամենում էին սպանել իրան, հրամայեց թե Միսայել-բեկին և թե նրա փեսա Հակոբ-յուզբաշուն, երկուսին էլ հրացանի բռնեցին։ Մելիքը այն աստիճան զայրացած էր, որ հրամայեց նրանց ամբողջ ընտանիքը բնաջինջ անել, բայց Միսայել-բեկի փոքր եղբայր Ռուստամ-բեկը առեց նրանց և փախավ Շուշի բերդը, Իբրահիմ-խանի մոտ։
Այդ անցքը ոչ միայն ներքին երկպառակությունների պատճառ դարձավ, այլ հիշյալ Ռուստամ-բեկը, Իբրահիմ-խանի ձեռքում գործիք դառնալով, շատ չարիքներ գործեց Մելիք-Մեջլումի դեմ։ Այդ կտեսնենք մեր պատմության շարունակության մեջ, բայց այժմ այսքանը պետք է հիշել, որ Ռուստամ-բեկը մի նշանավոր մարդու՝ Ապրես աղայի փեսան էր<ref>Այդ Ապրես աղան կսապատցի էր, նա ամուսնացած էր Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսի քրոջ հետ։ Այդ ամուսնությունից ծնվեցավ մի որդի Իսրայել անունով և մի աղջիկ՝ Վարդ-խաթուն անունով։ Իսրայելը Երիցմանկանց վանքի կաթողիկոս դարձավ, իսկ Վարդ-խաթունը ամուսնացավ Ռուստամ-բեկի հետ։</ref>։ Իր աներոջ հետ կազմեց մի զորեղ կուսակցություն ոչ միայն Մելիք-Մեջլումի դեմ, այլև բոլոր այն մելիքների դեմ, որոնք դաշնակից էին Մելիք-Մեջլումին, որպես էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլալյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները։
Մենք կարող էինք շատ օրինակներ բերել անցյալից<ref>Մի՞թե ներկայումս միևնույնը չէ. Բեռլինի 61-րդ հողվածը մնացել է թղթի վրա, Կ. Պոլսի հայոց պատրիարքը նստած է իր տանը. Սսի կաթողիկոսը դեգերվում է թուրքաց նախարարների դռներում և նորանոր չարիքների ճանապարհ է բաց անում, իսկ Մանկունին հայտնի է, թե ինչով է զբաղված...</ref>, բայց կվեր առնենք հենց նույն պատմությունից, որը մեր հոդվածի նյութ ենք ընտրել։
Հայտնի է, որ Աղվանից կաթողիկոսությունը, սկսյալ Գրիգորիսի<ref>Գրիգորիսը սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռն էր։</ref> օրերից, ավանդական կերպով շարունակվեցավ մինչև 1828 թվականը. ուրեմն նա ամբողջ 15 դար գոյություն ուներ։ Այդ կաթողիկոսության ներկայացուցիչները֊ ներկայացուցիչները նստում էին Աղվանից աշխարհի զանազան վանքերում, իսկ վերջին ժամանակներում նրանց աթոռատեղին եղավ Ղարաբաղի Խաչեն գավառի Գանձասարա վանքը։
Խաչենը Հասան-Ջալալյան իշխանների ժառանգությունն էր. այնտեղ տիրում էին վերջին ժամանակներում այդ տոհմից առաջ եկած մելիքները։ Կաթողիկոսները ընտրվում էին դարձյալ միևնույն տոհմից։ Եվ այսպիսով քահանայապետությունը և մարմնավոր իշխանությունը գտնվում էր միևնույն տոհմի ներկայացուցիչների ձեռքում։
Բայց ի՞նչ էին շինում կաթողիկոսները։
Բաղդասար միտրոպոլիտի կազմած և մեր ձեռքում այժմ գտնված զանազան ֆիրմանների և հրովարտակների հավաքածուից երևում է, որ Գանձասարի և Երիցմանկանց կաթողիկոսարանների միմյանց ‘հակառակ հակառակ աթոռակալները<ref>Երիցմանկանց վանքի կաթողիկոսների ժամանակակիցները Գանձասարի վանքում էին՝ Երեմիա, Եսայի, Հովհաննես և վերջինը՝ Սարգիս, որ վախճանվեցավ 1828 թվին։ Բոլորը Հասան Ջալալյան իշխանների տոհմից էին։</ref>, հիշյալ ժամանակամիջոցում, երբ Ղարաբաղի ժողովուրդը զբաղված էր իր հայրենիքի անկախության խնդրով,— կաթողիկոսները, ընդհակառակն, զբաղված են եղել կռիվներով, միմյանց վրա գանգատներ անելով, միմյանց ձեռքից վիճակներ խլելու համար։
Իհարկե, կաթողիկոսներից յուրաքանչյուրն ուներ իր կուսակցությունը, և այդ պատճառով կռիվների մեջ մասնակցում էին թե ժողովուրդը և թե ժողովրդի ներկայացուցիչները՝ մելիքները։
Այդ կտեսնենք հետո, հիմա շարունակենք մեր պատմությունը։
Երբ Իբրահիմ-խանը հաջորդեց Փանահ-խանին, միևնույն տարվա մեջ (1763) Գանձակում վախճանվեցավ Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսը։ Դարձյալ միևնույն տարվա մեջ Ղարաբաղի մելիքներրմելիքները, գլխավորապես Ջրաբերդի իշխան Մելիք-Աթամը<ref>Հովհաննես կաթողիկոսը Մելիք-Աթամի հետ խնամություն ուներ, նրա քույր Ղամար-սոլթանը Մելիք-Աթամի կինն էր։</ref> օծել տվին Հովհաննեսին Գանձասարի վանքի կաթողիկոս։
Նույն միջոցում, երբ Հովհաննեսը Գանձասարի կաթողիկոս դարձավ, նրա հակառակ, Գանձակի հայերը, տեղային խանի օգնությամբ, օծել տվին Իսրայել եպիսկոպոսին կաթողիկոս Երիցմանկանց վանքի անունով (1763)։
Դեռ 1783 թ. ապրիլի 6-ին իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, որը հրապուրված էր անկախ Հայաստանի իշխանության գլուխը անցնելու բաղձանքով, հրամանագրեց նույն ժամանակվա կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար գեներալ պորուչիկ Պավել Սերգեյիչ Պոտյոմկինին, որ նա իշխանությունից հեռացնե Շուշիի Իբրահիմ-խանին, օգնե հայոց մելիքներին հաստատելու համար Ղարաբաղում հայոց անկախ իշխանություն։ Միևնույն բովանդակությամբ հրաման կրկնվեցավ 1783 թ. մայիսի 10-ին, միևնույն գեներալ պորուչիկ Պոտյոմկինին, որ հայերին հուսադրե, որպեսզի նրանք գործակցեն ռուսաց կառավարության նպատակներին, որը դիտավորություն ունի կազմելու նրանցից մի զորեղ քրիստոնյա պետություն, Ռուսաստանի բարձրագույն հովանավորության ներքո։
Այդ բոլորը գիտեին Ղարաբաղի մելիքները, այդ բոլորը հայտնի էր Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, որը մելիքների խորհրդակիցն էր. այդ բոլորը հայտնի էր և Էջմիածնի կաթողիկոսին, որը գաղտնի մասնակցում էր ընդհանուր գործին։ Ղարաբաղի մելիքները խոստանում էին մատակարարել ռուսաց զորքերի բոլոր պաշարները և այլ պիտույքները, երբ նրանք իրանց կողմը կգային, խոստանում էին իրանց ուժերով միանալ ռուսաց զորքերի հետ։ Պատերազմը նշանակված էր 1784 թվի ամառը, գեներալ-պորոլչիկ պորուչիկ Պոտյոմկինը պատրաստված էր պարսիկների դեմ պատերազմ գնալու։ Այդ ժամանակ Ղարաբաղի մելիքների կողմից Ստեփան Դավթյան անունով մի պատվիրակ գնաց գեն. պոր. Պոտյոմկինի մոտ, հայոց պատրաստությունների և Անդրկովկասի քաղաքական դրության մասին նրան մանրամասն տեղեկություններ հաղորդելու։ Այդ Ստեփան Դավթյանը իր արժանավոր ծառայության համար վարձատրվեցավ պրեմիեր-մայորի աստիճանով։
===XIX===
Մինչ Ղարաբաղի մելիքները մի կողմից քաղաքական բանակցություններ էին վարում ռուսաց կառավարության հետ, իսկ մյուս կողմից, ներքին երկպառակությունը ջլատում էր նրանց ուժերը, այդ միջոցներում Իբրահիմ-խանը քնած չէր, նա խիստ արթուն էր և գիտեր ամեն հանգամանքներից օգուտ քաղել։
Նա նկատում էր ռուսների պատրաստությունները. նրան աղոտ կերպով հայտնի էր, որ այդ պատրաստությունների և Ղարաբաղի մելիքների շարժումների մեջ կար մի գաղտնի կապ։ Նրան հայտնի էր այն, որ վրաց Հերակլ իշխանը ծածուկ բանակցություններ ունի մելիքների հետ։ Նա գիտեր, որ այդ բոլորը իր իշխանությանը կործանման վտանգ էր սպառնում։ նա Նա սկսեց ամրացնել Շուշի բերդը, պատրաստվեցավ վտանգի առաջն առնելու։
Ռուսները խոստանում էին օգնություն հասցնել հայերին և վրացիներին, բայց ուշանում էին։
Մենք XV գլխում հիշեցինք, որ Իբրահիմ-խանը, բացի Մելիք-Շահնազարի աղջիկը իրան կին առնելուց, ամուսնացավ Ավարիայի տիրապետող Օմար-խանի քրոջ հետ։ Այդ խնամությունը մի ամուր դաշնակցական կապ դարձավ նրա և Օմար խանի մեջ։ Իբրահիմ-խանը մտածեց վրաց Հերակլ իշխանին զբաղեցնել իր աներոջ բարբարոս լեռնաբնակների հետ, որպեսզի նա ժամանակ չունենա հայերի հետ միանալու և իր դեմ գործելու։
Նրա դրդելհվ դրդելով Օմար-խանը կովկասյան լեռնաբնակների ահագին բազմությամբ հարձակվեցավ Վրաստանի վրա (1782)։ Նախ Բորչալուն Ավերակ դարձրեց, հետո մտավ Լոռու գավառը, պաշարեց Գյումուշ-խանա կոչված բերդը<ref>Գտնվում է Հաղպատի և Սանահնի մոտ և տեղային հանքերի անունով կոչվում է Գյումուշ-խանա, որ նշանակում է արծաթի տուն կամ արծաթի հանք։</ref>։ Այդ բերդում ամրացած էին այն հույները, որոնք հանքերում աշխատում էին, այնտեղ էին ապաստանած և մերձակա հայոց գյուղերի բնակիչները։ Օմար-խանը գրավեց բերդը և բոլոր հույներին կոտորել տվեց, իսկ հայերից բազմաթիվ գերիներ վեր առեց։ Թեև Հերակլ իշխանը բացի վրացիներից, իր հետ 300 ռուսաց զինվորներ ունենալով, շտապեց Օմար-խանի բարբարոսությունների առաջը առնել, բայց նա այնքան երկչոտ գտնվեցավ, որ մինչև անգամ չհամարձակվեցավ մոտենալ նրան։ Օմար-խանը, կատաղի կերպով ամեն ինչ ավերակ դարձնելով, գերիների բազմությամբ անցավ Ախալցխա, որը այդ ժամանակ օսմանցիների ձեռքումն էր, և ձմեռը անցկացրեց տեղային կառավարիչ Սուլեյման-փաշայի մոտ։ Այստեղից Օմարը իր զորքերը ուղարկեց վրաց Վախամու բերդի վրա։ Այնտեղ ընտանիքով բնակվում էր իշխան Աբաշիձեն։ Օմարի զորքերը հիշյալ բերդը գրավեցին, բնակիչներին գերի վեր առին, որոնց թվում էին Աբաշիձեի երկու աղջիկները, որոնցից մեկը Օմարը իր համար պահեց, իսկ մյուսին ընծա ուղարկեց Իբրահիմ-խանին։
Գարնանը Օմարը թողեց Ախալցխան և Երևանի նահանգի միջով անցավ Ղարաբաղի կողմերը և այնտեղից գնաց իր երկիրը, տանելով իր հետ բազմաթիվ գերիներ և կողոպուտ։ Բայց Երևանի և Ղարաբաղի բնակիչներին շատ վնասել չկարողացավ, որովհետև մինչև նրա հասնելը, բոլորը ամրացած էին անմատչելի տեղերում։ Այսուամենայնիվ, լեռնային գազանի կատարած այդ փոթորկալից շրջանը Վրաստանի և Հայաստանի միջով մի ազդու ցույց էր, որով Իբրահիմ-խանը կամեցավ զգալ տալ քրիստոնյաներին իր զորությունը։
Ղարաբաղի մելիքները սպասում էին 1784 թվի ամառին և գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի զորքերին, որ նրա հետ միանալով, սկսեն պատերազմել մահմեդականների դեմ։ Անցավ մի տարի ևս, խոստացած օգնությունը չհասավ։
1785 թ. ապրիլ ամսում մի մարդ մուրացկանի հագուստով, ձեռքին բռնած մի ծանր ճանապարհորդական մահակ, Գանձասարի վանքից ճանապարհ, ընկավ դեպի Գանձակ,։ Գանձակ։ Այդ մուրացկանին սաստիկ արագընթացության համար կոչում էին «յորղա» Գրիգոր։ Նույն ամսի նույն, օրում մի այլ մարդ Շահ-Մանսուր գյուղից ուղևորվեցավ դեպի Շաշի։ Վերջինը մուրացկան չէր, ազնվական էր։ Նա ուղիղ ներկայացավ Իբրահիմ-խանի մոտ, հայտնեց նրան, թե հայոց մելիքները, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի հետ միացած, մի նոր թուղթ գրեցին ռուսաց կայսրուհուն և հրավիրում են ռուսներին, որ գան տիրեն քո երկրները,— մի խոսքով, դավաճանը մանրամասնաբար տեղեկություններ տվեց այն բոլոր պատրաստությունների և ռուսաց հետ ունեցած հարաբերությունների մասին, որ մինչև այնօր կատարել էին մելիքները և Հովհաննես կաթողիկոսը։
Թեև մելիքները իրանց պատրաստությունները սաստիկ զգուշությամբ էին կատարում, թեև նրանց մեջ պահպանվում էր խորին գաղտնապահություն, բայց այդ դավաճանը Հովհաննես կաթողիկոսի ընտանին էր, նրա հարազատ եղբայրն էր, նա ինքը մասնակցում էր խորհուրդների մեջ։ Դա Հասան-Ջալալյան Մելիք-բեկի որդի Ալլահ-ղուլի-բեկն էր։ Մի եղբոր շինածը մյուս եղբայրը քանդում էր... Մեր պատմությունը բավական աղքատ է լավ մարդիկներով, իսկ հարուստ է դավաճաններով...
Խանի հարցմունքին, թե կարելի՞ է արդյոք սուրհանդակի տարված թղթերը մի հնարքով ձեռք բերել, դավաճանը պատասխանեց, թե սուրհանդակը ներկայանալու է Գանձակում Իսրայել կաթողիկոսին, որ նրանից ևս թղթեր առնե ու հետո գնա. բավական է ձեզ հայտնել Իսրայել կաթողիկոսին, նա իսկույն կկալանավորե բոլոր թղթերը։
Իսրայելը վերջին ժամանակներում, թաքցնելով իր հին թշնամությունը, որ ուներ Հովհաննես կաթողիկոսի դեմ, առերես ցույց էր տալիս, թե նրա հետ համամիտ և համակամ է այն բոլոր խորհուրդների մեջ, որ պիտի կատարվեին հայրենիքի փրկության համար։ Նա Գանձասարի վանքում խաչի Աավետարանի Ավետարանի վրա հանդիսավոր կերպով երդում տվող եկեղեցականներից մեկն էր, որոնք ուխտեցին հավատարիմ մնալ հայրենիքի ազատության գործին։ Բայց միևնույն ժամանակ այդ չարագործը շատ անգամ գաղտնի կերպով դիմել էր Իբրահիմ-խանին, հայտնելով նրան, որ եթե Հովհաննես կաթողիկոսին կհեռացնե և Գանձասարի վանքի կաթողիկոսական աթոռը իրան կտա, ինքը խոստանում է հավատարիմ լինել խանին։
Խանը այժմ հարմար առիթ գտավ փորձելու նրա հավատարմությունը։ Գանձակի Ջավադի-խանը իր հետ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, ինքը չէր կարող մարդ ուղարկել սուրհանդակին կալանավորելու համար։ Նա մի նամակ գրեց Իսրայել կաթողիկոսին, հայտնելով, թե նրա մոտ գալու է մի թղթատարի մուրացկանի հագուստով, որի ձեռքի գավազանի մեջ թաքցրած կան կասկածավոր թղթեր, եթե այդ թղթերը կկալանավորե և իրան կուղարկե, ինքը խոստանում է ամեն միջոցներով օգնել նրանք որ գրավե Գանձասարի կաթողիկոսական աթոռը։ Նամակը ուղարկվեցավ միևնույն դավաճանի՝ Հասան-Ջալալյան Ալլահ-ղուլի բեկի ձեռքով։
===XXI===
Իբրահիմ-խանը Իսրայել կաթողիկոսի ուղարկած թղթերը ստանալուց հետո լուռ մնաց, այնպես ձևացնելով, թե ինքը մելիքների գործողություններից ամենևին տեղեկություն չունի։ Հետո բարեկամաբար հրավիրեց իր մոտ Մելիք-Մեջլումին, Մելիք-Աբովին և Մելիք-Բախտամին, իբր թե երկրի կառավարության գործերի վերաբերությամբ նրանց հետ կարևոր խորհելիքներ ունի։ Երբ նրանք եկան, Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին կալանավորեց Շուշի բերդում, իսկ Մելիք-Բախտամին, որի հետ ավելի մեծ թշնամություն ուներ, մատնեց պարսից կառավարությանը, իբրև քաղաքական հանցավոր, որ ձգտում էր պարսից երկրների մեջ մտցնել ռուսներին։ Մելիք-Բախտամին տարան Պարսկաստան և բանտարկեցին Արդավիլի բերդում։ Պետք է ի նկատի առնել, որ այդ բերդում, պարսից վաղեմի սովորությունների համեմատ, բանտարկվում էին ոչ թե հասարակ հանցավորները, այլ միայն նշանավոր քաղաքական հանցավորները իշխանական բարձր տոհմերից։ Մելիք-Բախտամը Մելիք-Ավան-խանի թոռը, նույնպես փոքր մարդ չէր։ Նրա ազգատոհմը ծանոթ էր Պարսկաստանին սկսյալ ՆնադիրՆադիր-շահի օրերից։ Մելիք-Բախտամի կալանավորությունից հետո նրա երկիրը (Տիզակը) պարսկական գավառ դարձավ։
Մելիքներին իր ճանկերի մեջ պահելուց հետո նա մի խումբ ձիավորներ ուղարկեց, Գանձասարի հարուստ վանքը կողոպտեցին. կայքերի մի մասը միայն կարողացան առաջուց թաքցնել։ Հետո Հովհաննես կաթողիկոսին բռնելով, իր հինգ եղբայրների հետ<ref>Հովհաննես կաթողիկոսը յոթ եղբայրներ ուներ, դրանցից մեկն էր Սարգիս եպիսկոպոսը, որ հետո կաթողիկոս դարձավ. մյուս վեց եղբայրները դրանք էին՝ ԳաբրիհլԳաբրիել-բեկ, Դանիել-բեկ, Իսրայել-բեկ, Միսայել-բեկ, Ջալալ-բեկ և Ալլահ-Ղուլի-բեկ դավաճանը, որ մատնեց բոլորին։</ref> բերեցին Շուշի բերդը։ Բոլորը բանտարկվեցան։ Այնուհետև սկսեց զանազան բարբարոսական տանջանքներով չարչարել նրանց։ Հովհաննես կաթողիկոսին թունավորելով, բանտի մեջ սպանեց (1786). իսկ նրա եղբայրներին և մյուս ազգականներին ամբողջ ինն ամիս բանտի մեջ մաշեց։ Քսան օր շարունակ Սարգիս եպիսկոպոսի ոտները փայտով ծեծել էր տալիս, որ նա ցույց տա ռուսաց կառավարությունից ստացած թղթերը։ Բայց թղթերը առաջուց կրակի մեջ ձգելով այրել էին։ Վերջը Գանձասարի վանքը ութն հազար թուման<ref>Մի ձեռագրի պատմության մեջ գրված է 56 հազար թուման։</ref> տուգանքի ենթարկելով, Սարգիս եպիսկոպոսից ստացավ այդ գումարը, հետո նրան իր եղբայրների հետ արձակեց բանտից։
Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը երկար չմնացին բանտում։ Նրանք կալանավորված էին առանձին տեղում։ Հենց որ կալանավորությունը լսեց Մելիք-Մեջլումի քաջ զորապետ Արզումանը, նա իր հետ առեց իր երկու աներկյուղ ընկերներին,— Դալի Մահրասային (Ավագ վարդապետին) և զարգար Մելքումին, գիշերով մտան Շուշի բերդը և բանտի դռները խորտակելով, ազատեցին մելիքներին։
Իսրայել կաթողիկոսը իր մատուցած ծառայությունների համար ստացավ Իբրահիմ-խանից Աղվանից կաթողիկոսական աթոռը, այն աթոռը, որի գրավելու համար նա սպանել տվեց Հովհաննեսին։ Բայց նրան թույլ տվեցին նստել Ամարասա վանքում, որ ավելի մոտ լինի խանին և մնա նրա ձեռքի տակ։ Գանձասարի վանքում այդ ժամանակ նստած էր նահատակված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսը։
Եվ այսպես, Խամսայի հինգ տիրապետող մելիքներից մնաց երկուսը՝ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը և Մելիք-Իսրայհլյան Մելիք-Մեջլումը։ Մյուս երեքը համարյա թե ոչնչացան։ Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը աքսորվեցավ Պարսկաստան և որպես Արշակ Երկրորդը պահվում էր Անուշ բերդում, դա էլ նույնպես պահվում էր Արդավիլի բերդում։ Խաչենի Հասան-Ջալալյան մելիքները, որպես հետո կտեսնենք, Հովհաննես կաթողիկոսի մահից հետո, բոլորը ցրիվ եկան, տարագրվեցան։ Խաչենում տիրում էին Իբրահիմ-խանից կարգված մելիքները։ Մնում էր Վարանդայի իշխողը — Մելիք-Շահնազարը, Բոլոր բոլոր չարիքների հորինողը, Իբրահիմ-խանի սիրելին։
1787 թվին գեներալ Բուրնաշովը վրաց Հերակլ իշխանի հետ ռուսաց զորքերով մոտեցան Գանձակին։ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Շուշի բերդից փախչելուց հետո անմիջապես գնացին Հերակլի և Բուրնաշովի մոտ։ Նրանք հույս ունեին, որ իրանց շատ անգամ հաղորդված խոստմունքների համեմատ, օգնական զորք կստանային, որ գան Իբրահիմ-խանի հետ պատերազմեն և իրանց հպատակներին կրկին տիրեն։ Եվ իրավ, նրանց խոստացան տալ չորս հազար զինվորներ իշ. Օրբելյանիի հրամանատարության ներքո։
Բայց միևնույն ժամանակ (1787) ծագեց ռուսաց երկրորդ պատերազմը օսմանցիների հետ. գեներալ Բուրնաշովը անսպասելի հրաման ստացավ, որ իր գունդերով վերադառնա Ռուսաստան։ Այդ պատճառով Բուրնաշովը և Հերակլը չկարողացան կատարել իրանց խոստմունքը։
Հերակլը ռուսաց զորքերի հետ գնաց Թիֆլիս, իսկ Մելիք-Մեջլումը և Մելիք- Աբովը, զրկված օգնությունից, գնացին նրա հետ։
Այդ տեսնելով, Իբրահիմ-խանը ավելի վստահություն ստացավ, ավելի կատաղի դարձավ։ Մինչև այնօր նա երկյուղ ուներ ռուսներից, բայց ռուսները հայտնվեցան և երազի նման դարձյալ աներևութացան։ Այնուհետև այլևս ի՞նչը կարող էր նրան զսպել։ Մելիքների միաբանությունը քայքայված էր. հայոց կաթողիկոսն անգամ նրա ձեռքում մի անարգ գործիք էր դարձել իր հայրենիքի կործանման համար։ Մնացել էին երկու մելիքներ միայն,— Աբովը և Մեջլումը,— ճշմարիտ հայրենասերներ, պատվի և զգացմունքի տեր տղամարդիկ,— դրանք ևս օտարների դռներում օգնություն էին մուրում,— այն մարդիկը, որոնց զորությունից սարսափում էր Իբրահիմ-խանը։
Իբրահիմ-խանը, երբ լսեց, որ երկու մելիքները ռուսաց զորքերի հետ գնացել էին Թիֆլիս, Մելիք-Մեջլումի մորը և Մելիք-Աբովի ընտանիքից մի քանի հոգի բռնել տվեց և բերելով Շուշի բերդը, այնտեղ պահեց իբրև պատանդ։ Հետո Մելիք-Մեջլումի երկիրը կողոպտեց, ավերակ դարձրեց. նրա տեղը կարգեց Գյուլ-Յաթաղ գյուղի Ռուստամ-բեկին<ref>Այդ Ռուստամ-բեկը Միսայել-բեկի եղբայրն էր. մեր պատմության մեջ տեսանք, որ Միսայել-բեկը, կաշառված Իբրահիմ-խանից, կամենում էր Մելիք-Մեջլումին սպանել, որ Ջրաբերդի մելիքությունը ինքն ստանա։ Այժմ ստացավ նրա եղբայրը, անպատիվ հպատակություն խոստանալով մահմեդական խանին։</ref>, որը խանի սիրելի Իսրայել կաթողիկոսի քրոջ ամուսինն էր։ Մելիք-Աբովի տեղը նույնպես ուրիշին կարգեց։
Իբրահիմ-խանը այժմ հասավ իր նպատակին. նա իրան ամբողջ Ղարաբաղի տերն էր համարում։ Այնտեղ մնացած մելիքները, թեև վայելում էին իրանց վաղեմի արտոնությունները, բայց բացի Վարանղայի Վարանդայի Մելիք-Շահնազարից, մյուսները խանի ստորադրյալներն էին համարվում։
Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգիստ չմնացին. նրանք չէին կարող անպատիժ թողնել մահմեդական խանին, որ իրանց հայրենիքը ավեյակ ավերակ դարձրեց...
===XXII===
Այնքան զոհողություններ կրելուց հետո, հայրենիքը, ընտանիքը թշնամու ձեռքում թողնելուց հետո, մեծ հույսերով Թիֆլիս գալուց և այնտեղ հուսահատ մնալուց հետո, երկու մելիքները՝ Մեջլում և Աբով, դարձյալ իրանց երեսները հետ չէին դարձնում Ռուսաստանից, դարձյալ մեծ ակնկալություններ ունեին նրա պաշտպանության վրա։
Նրանք նամակով դիմեցին գեներալ-անշեֆ Տեկելլուն, նկարագրելով այն բոլոր դժբախտությունները, որ կրեցին իրանք, սկսյալ այն օրից, երբ, գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի խոստմունքներից հրապուրված, անձնատուր եղան Ռուսաստանին, սկսեցին պատերազմել ԻբլաահիմԻբրահիմ-խանի հետ, նկարագրեցին այն բոլոր բարբարոսությունները, nր որ կատարեց այդ խանը։
Նրանք դարձյալ խնդրում էին կայսրուհու պաշտպանությունը՝ հետևյալ պայմաններով.
1) Բարբարոսների լուծը իրանքից իրանցից հեռացնելու համար տալ իրանց '''իսկությամբ''' օգնություն զորքերով, թեև փոքր թվով։ Որովհետև նրանք, միացնելով իրանց ուժերը ռուսաց զորքերի հետ, կարող էին միայն իրանց ահարկու անունով ոչնչացնել պարսից զորությունը և ճնշել Շուշվա խանի իշխանությունը։ Միևնույն ժամանակ խնդրում էին տալ իրանց մի գլխավոր հրամանատար, որ իր արժանավորություններով և հատկություններով ընդունակ լիներ գործին։
2) Եթե իրանք հիշյալ պաշտպանությունը ստանալ չէին կարող, խնդրում էին, որ թույլ տրվի իրանց տեղափոխվել Կասպից ծովի ափերի մոտ, Դերբենդի շրջակայքում, այնտեղ նոր գաղթականություն հիմնելու համար։ Իսկ իրանց տրվելիք նոր երկրները պիտի համարվին իրանց '''սեփականություն''', տալով մելիքներին և նրանց ժառանգներին '''լիակատար իշխանություն''' իրանց հպատակների վրա տիրելու։
«Սեպտեմբերի 19-ին, 1789 ամի Ղարաբաղի մելիքները, իրանց ստացած '''մխիթարական''' թղթերի համար, հայտնեցին ինձ՝ հայոց արքեպիսկոպոսիս իրանց շնորհակալությունը, և իմացում են տալիս հետևյալի մասին.— թե իրանք, մելիքները, տեղեկություն են ստացել, իբր թե նորին պայծառափայլությունը, իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, հրամայել է գեներալ Պետր Աբրամովիչ Տեկելլուն, որ մելիքներին կանչե Ռուսաստան և թե հիշյալ գեներալ Տեկելլու կողմից այդ գործի մասին իրանց ոչինչ հաղորդված չէ։ Այդ պատճառով ինձանից (արքեպիսկոպոսից) հատկապես խնդրում են, որ նրանց ճիշտ տեղեկություն տամ։ Մելիքները հայտնում են ինձ իրանց մեջ վճռած բոլոր պայմանները իրանց պահանջների վերաբերությամբ և խնդրում են, որ նրանց իմացում տամ նորին պայծառափայլության բարի կարգադրության մասին։
Հիշելով այն խնդիրքները, որ իրանց նախնիքը մատուցել են Պետրոս Մեծին, և հիմնվելով կայսրի ողորմածության վրա, որ նա ցույց էր տվել նույն խնդիրքների առիթով,— մելիքները այժմ նույնպես խնդրում են, որ իրանց թույլ տրվի գաղթել Դերբենդի կողմերը, և այդ երկրները վավերացվեն նրանց անունով որպես '''մշտական ժառանգություն'''։ Իսկ եթե հարկ կհամարվի նրանց գաղթել Ռուսաստան, խնդրում են Վրաստանում գտնված ռուսաց զորքից օգնություն, որպեսզի իրանց ժողովրդի հետ միասին կարողանան անվտանգ կերպով հեռանալ Ղարաբաղի իշխանությունից։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ իրանց ամբողջ հասարակությունը, այդ երկու առաջարկության մեջ, համաձայնվելով մելիքների հետ, խնդրում են, որ նրանց տեղեկություն տան, թե արդյոք որտե՞ղ, ո՞ր երկրում նրանց հողեր կտան,— եթե Ռուսաստանում, ուրեմն, ի՞նչ պայմաններով։ Մելիքները պահանջում են, որ բարեհաճեն վերահաստատելու իրանց ունեցած '''վաղեմի արտոնությունները''', որ ամենահին ժամանակներից վայելում էին իրանք, և որը մինչև անգամ իրանց թշնամիները չեն կամեցել խափանել։ Այսինքն, որ նրանք իրավունք ունենան տիրելու իրանց հպատակների վրա, և իրանց հաջորդները նույնպես իրավունք ունենան ժառանգելու հոր իշխանությունը։ Նույնպես և, այն երկրները, որ կտրվեն նրանց բնակությանն բնակության համար, կարողանան սեփականացնել իրանց միևնույն իրավունքներով։
Հիշյալ երկու մելիքները, Մեջլում և Աբով, իրանց խնդիրքը մատուցանելուց հետո, հավատացնում են, որ մնացյալ երեք մելիքներն ևս, որ մնացել են Ղարաբաղում, համաձայն են իրանց հետ։ Այդ բոլորը հաղորդելով ի գիտություն ձերդ պայծառափպյլությանպայծառափայլության, (Պոտյոմկինին) նորին կայսերական մեծությանը զեկուցանելու համար, հատկապես և ամենախոնարհաբար խնդրում եմ, որ շնորհվի նրանց բարձրագույն ողորմած հովանավորություն, որով նշանավոր օգուտ կլինի Ռուսաստանին։ Իսկ ինձ պետք է հրահանգ տալ, թե ի՛նչ կարող եմ հայտնել նրանց։ Որովհետև ես առանց աոանձին առանձին թույլտվության, առանց բարձրագույն բարեհաճության կամ ձեր պայծառափայլությունից տեղեկություն ստանալու, նրանց պատասխանել կարող չեմ։ Իսկ հիշյալ երկու մելիքների, Մեջլումի և Աբովի, նամակների իսկականը, իրանց թարգմանության հետ, ուղարկում եմ այդ թղթով»։
Թե ի՞նչ պատասխան ստացան մելիքները, մեզ հայտնի չէ, միայն այդքանը հայտնի է, որ ռուսները այդ միջոցներում զբաղված էին թուրքական պատերազմով և հազիվ թե ժամանակ ունեին մի հիմնավոր կարգադրություն անելու մելիքների ծանր դրությունը փոքր-ինչ հեշտացնելու համար։
Նրանք, առժամանակ միայն մնալով Հերակլ իշխանի, մոտ, առաջարկում էին նրան միանալ իրանց հետ և ոչնչացնել Իբրահիմ-խւսնի խանի իշխանությունը, Հիշեցնում հիշեցնում էին նրան այն բարբարոսական ասպատակությունները, որ մի քանի տարի առաջ Վրաստանում կատարեց Ավարիայի Օմար-խանը Իբրահիմ-խանի դրդելով։ Հերակլը խոստանում էր կատարել նրանց ցանկությունը, միայն խորհուրդ էր տալիս փոքր-ինչ սպասել։ Բայց մելիքները սպասելու համբերություն չունեին, նրանց հպատակները, նրանց ընտանիքը մինչև անգամ գտնվում էին Իբրահիմ-խանի ձեռքում։
Այդ միջոցներում Հերակլը նամակ է ստանում ՒբրահիմԻբրահիմ-խանից։ Խանը գրում է նրան, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին բռնե և իր մոտ ուղարկե։ Իսկ դրանց փոխարեն խոստանում էր խանը հետ ուղարկել այն 3000 3 000 թուրք ընտանիքներին, որոնք առաջ վրաց հպատակներ էին, բայց Բորչալուի կողմերից փախել էին Ղարաբաղ, բնակվում էին Ասկարանի բերդի մերձակայքում։
Վրաց իշխանը ոչ այնքան իր հպատակները հետ ստանալու ցանկությամբ, որքան երկյուղ կրելով Իբրահիմ-խանի վրեժխնդրությունից, մտածում է կատարել նրա հրամանը և իր մոտ ապաստանած հյուրերին վատությամբ կալանավորելով, ուղարկել դահճի մոտ:մոտ։
Նրա խորհուրդը հայտնվում է հայոց մելիքներին։ Հերակլի քարտուղարը, որը կոչվում էր ՄիրվաՄիրզա-Գիորգին, և գիտեր պարսկերեն ու արաբերեն, ազգով հայ էր։ Իբրահիմ-խանի նամակը կարդալուց հետո բովանդակությունը հայտնում է մելիքներին։
Որպես պատմում են, Հերակլը Թիֆլիսի Օրթա-ճալա կոչված այգիներում ճաշ է պատրաստում, այնտեղ հրավիրում է երկու մելիքներին, որ արբեցնե, այնուհետև իր սեղանի վրա կալանավորե հյուրերին։ Մելիքներին արդեն հայտնի էր նրա դիտավորությունը. դեռ ճաշից առաջ ձի են նստում, պատճառելով, թե կամենում են մերձակայքում որսորդություն անել իշխանի սեղանի համար: համար։ Նրանք այլևս չեն վերադառնում։ Երկու մելիքները ունեին իրանց մոտ հարյուր ձիավորներ միայն, թողնում են անհյուրընկալ Թիֆլիսը և ուղևորվում են դեպի Գանձակ։ Ճանապարհին հանդիպում են նրանց վրացի սայլապաններ, որ գնում էին դեպի քաղաքը. դրանց միջոցով Մելիք-Մեջլումը լուր է տալիս Հերակլին, ասելով, թե գնացեք հայտնեցեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը...
Եվ իրավ, Մելիք-Աթամի պատվասեր որդին չմոռանալով վրեժխնդիր լինել վրաց իշխանի խաբեության համար, նրա սարքած ճաշը մի քանի տարուց հետո Թիֆլիսի կործանման պատճառը դարձավ...
Երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգստություն գտան Գանձակ քաղաքում, այստեղ լսեցին այն բոլոր բարբարոսությունները, որ Իբրահիմ-խանը գործ էր դրել Հովհաննես կաթողիկոսի և առհասարակ Հասան-Ջալալյան տոհմի վրա,— լսեցին Գանձասարի հարուստ վանքի կողոպտվիլը և շարունակ հալածանքները, որ բռնակալը կատարում էր այդ վանքի միաբանության վրա, չարչարելով նրանց և պահանջելով, եթե այլևս վանքային թաքցրած կայքեր են մնացել, իրանց ցույց տան։ Մելիք-Մեջլումը, որպես գիտենք, նահատակված Հովհաննես կաթողիկոսի քրոջ որդին էր։ Նա Գանձակից ուղարկեց մի խումբ ձիավորներ Թյուլի-Արզումանի և զարգար Մելքումի առաջնորդությամբ, որ գնան Գանձասարի վանքը և Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսին մյուս միաբանների հետ բերեն Գանձակ։
Արզումանի խումբը, գալով Խաչեն, թաքնվում են Գանձասարի վանքի մոտ, անտառի մեջ, Կրատափ կոչված տեղում, և իմացում են տալիս Սարգիս եպիսկոպոսին, որ պատրաստվի փախչելու։ Լրտեսների թիվը այդ ժամանակ այնքան բազմացել էր հայերի մեջ, որ Սարգիս եպիսկոպոսը ստիպված, է լինում սկզբից մի խորամանկություն գործ դնել, որպեսզի իրանց փախուստի մասին խանին չմատնեն։ նա Նա հանկարծ լուր է տարածում, թե ասպատակներ են հայտնվել, պետք է հարձակում գործեն։ Այդ լսելով, շրջակա գյուղացիները հավաքվում են Գանձասարի վանքի, ամրության մեջ, որ այնտեղ պատսպարվեն։ Այդ ժամանակ եպիսկոպոսը նրանցից, որին որ կասկածավոր էր համարում, բռնել է տալիս և վանքում բանտարկում է։ Բայց չնայելով նրա գործ դրած նախազգուշությանը, թշնամու համար միշտ պատրաստ հայ լրտեսներից մեկը արդեն խանին իմացում էր տվել բոլորը, թե Սարգիս եպիսկոպոսը փախչելու է Գանձակ և վանքի մնացած հարստությունը տանելու է իր հետ։
Խանը ուղարկեց մի խումբ ձիավորներ, որ, փախստականներին կալանավորեն և վանքային բոլոր իրեղենները հափշտակեն։ Նրանք այնպես շուտափույթ կերպով վրա հասան, որ, փախստականները միջոց չունեցան իրանց հետ վեր առնել վանքային իրեղենները, որոնք մնացին իրանց թաքցրած տեղերում։
Թեև վանքային հարստությունը ազատվեցավ, այսուամենայնիվ, Մելիք-Մեջլումի ուղարկած մարդիկներին մեծ քաջություն էր հարկավոր, որ կարողանային եպիսկոպոսին և նրա ընկերներին ազատել խանի ձիավորների ձեռքից։ Այդ միջոցին օգնության հասավ ինքը բնությունը։ Մռավ լեռների վրա պատեց Ղարաբաղի այն սովորական թանձր մառախուղը, որ մի քայլ հեռավորության վրա ոչինչ չէ կարելի տեսնել։ Արզումանը իր խումբը երկու մասի բաժանեց, մի մասը հանձնեց զարգար Մելքումին և պատվիրեց նրան, որ եպիսկոպոսին մյուսների հետ առանձին ճանապարհով տանե դեպի Գանձակ, իսկ ինքը մնացած մասի հետ ետ մնաց և սկսեց կռվել խանի ձիավորների հետ։ Նրան հաջողվեցավ մեծ հաղթություն գործել մի քանի հարյուր, ձիավորների դեմ, որոնցից շատերին բռնելով, ականջները և քթները կտրեց և ետ ուղարկեց, ասելով. «Գնացեք ձեր խանին խաբար տարեք, որ Արզումանը հեշտ կուլ տալու պատառ չէ...»։
Սարգիս եպիսկոպոսը իր եղբայրների հետ եկան Գանձակ 1791 թվին, նրա հետ էր պատանի Բաղդասարը<ref>Բաղդասարը Սարգիս եպիսկոպոսի եղբայր Հասան-֊Ջալալյան Ջալալյան Դանիել-բեկի որդին էր. նա եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո Ղարաբաղի միտրոպոլիտ նշանակվեցավ և շատ նշանավոր գործեր կատարեց։</ref>, որ այդ ժամանակ 22 տարեկան էր։ Ջավադ-խանը<ref>Ջավադ-խանը իր հոր՝ Շահ-Վերդի-խանի նման շատ հայասեր մարդ էր. նա շարունակ հայոց եկեղեցի էր գնում և ներկա էր գտնվում հայոց բոլոր կրոնական տոներին և հանդեսներին։ Գանձակի մայր եկեղեցու սյուներից մեկի վրա կա փոքրիկ արձանագրություն. «Ջավադ-խանի սյունը» — այդ սյունի մոտ էր կանգնում նա, երբ որ գալիս էր հայոց եկեղեցին։ Հին, ցեղական թշնամություն ունենալով Շուշիի խաների հետ, Ջավադ-խանը ավելի բարվոք էր համարում բարեկամություն պահպանել հայոց մելիքների հետ և Իբրահիմ-խանի հակառակ գործել։</ref> սիրով ընդունեց նրան, եպիսկոպոսին բնակության տեղ տվեց, ռոճիկ նշանակեց և այնուհետև Սարգիսը Գանձակի գավառի հայոց առաջնորդը դարձավ։ Գանձասարի վանքը մնաց ավերակ դրության մեջ, զուրկ հոգևոր միաբանությունից։
Միևնույն տարում (1791), երբ Հասան-Ջալալյան Սարգիս եպիսկոպոսը եկավ Գանձակ, իր երկու եղբայրներին՝ Դանիել-բեկին և Ջալալ-բեկին այնտեղից ուղարկեց Գանձասար, որ վանքի թաքցրած կայքերը դուրս հանեին և բերեին Գանձակ։ Այդ վանքի անբավ հարստությունը Իբրահիմ-խանը հափշտակելու ժամանակ՝ կարողացել էին մի մասը միայն թաքցնել, որովհետև Սարգիս եպիսկոպոսի փախուստը այն աստիճան շուտափույթ կատարվեցավ, որ նա ժամանակ չգտավ վանքի կայքերը իր հետ վեր առնելու։
===XXIV===
Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Գանձակում գտնված ժամանակ Իբրահիմ-խանը իրան դեռևս այդ երկու մելիքների վտանգից ազատված չէր համարում, մանավանդ, երբ տեսնում էր, որ նրանք միացել են իր թշնամու՝ Ջավադ-խանի հետ: հետ։ Նա նկատում էր, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղում թողած ժողովրդի մեջ ինչ-որ գաղտնի շարժում կա։ Այդ ժողովուրդը չէր կարող մոռանալ իր սիրելի մելիքներին և հպատակել այնպիսի հայ դավաճանների, որոնք մահմեդական խանից կարգված և մահմեդականի հլու էին։ Մենք տեսանք, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աթովի Աբովի Ղարաբաղից հեռանալուց հետո նրանց հպատակներին, Իբրահիմ-խանի օգնությամբ, սկսեցին տիրել նոր մելիքներ։ Այդ օտար և խորթ մելիքներն անտանելի էին ժողովրդին։
Այդ էր պատճառը, որ Իբրահիմ-խանը կասկածելով, թե Գյուլիստանի և Ջրաբերդի հայերը (այսինքն՝ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հպատակները) կարող են միանալ Գանձակի հայերի հետ և, մեծ ուժ կազմելով, կարող են իրան վտանգ սպառնալ, այդ մտքով սկսեց նրանց Գանձակի սահմանների մոտից տեղափոխել ուրիշ տեղ։ Գյուլիստանի բնակիչներին տարավ Խաչենի գավառը, իսկ Ջրաբերդի բնակիչներին տարավ Տիզակի գավառը<ref>Այդ տեղափոխություններին պետք է վերաբերել այն երևույթը, որ այսօր Ղարաբաղի զանազան վիճակներում հանդիպում ենք շատ միևնույն անունով գյուղերի, որպես են՝ Հին-Խնածակ, Նոր-Խնածակ, Հին-Զեյվա, Նոր-Զեյվա և այլն։</ref> և այսպես ցրեց նրանց դեպի ամեն կողմեր։ Այդ ժամանակներում էր (1788), որ Մելիք-Աբովի հպատակներից (Գյուլիստանից) 500 ընտանիք, չկարողանալով համբերել Իբրահիմ-խանի բռնությանը, թողեցին իրանց հայրենիքը և գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամքորի մեջ, որը իր իշխանության տակ էր գտնվում։ Դարձյալ այդ ժամանակներում էր, որ Մելիք-Մեջլումի հպատակներից մոտ հազար ընտանիք թողեցին Ջրաբերդը, նույնպես գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամշադինում։
Այդ գաղթականները, թեև անցան մի օտար հողի վրա, բայց դարձյալ գտնվում էին իրանց մելիքների հպատակության ներքո։ Ջավադ-խանը չէր իշխում նրանց վրա։ Մելիք-Մեջլումը տիրում էր իր ժողովրդին, իսկ Մելիք-Աբովը տիրում էր իր ժողովրդին։ Դրանք բնակվում էին Գանձակի գավառում որպես ժամանակավոր հյուրեր։
Այժմ ի դեպ է հիշել, որ ինչպես Ղարաբաղում կային հինգ հայկական մելիքություններ, այնպես էլ Գանձակի գավառում կային չորս հայկական մելիքություններ<ref>'''Բարսումի''' մելիքները, որպես էր Մելիք-Ռոստոմը և այյն։ այլն։ 2) '''Խաչակապի''' մելիքները, որպես էր Մելիք-Մովսեսը և այլն։ 3) '''Ոսկանապատի''' մելիքների, որպես էր Մելիք Յուսուբը և այլն։ 4) '''Գետաշենի''' մելիքները, որպես էր Մելիք-Էդգարի որդի Մելիք-Մնացականը և այլն։ Այդ մելիքները նույնպես ժառանգաբար իշխում էին իրանց ժողովրդի վրա, միայն դրանց և Գանձակի խանի մեջ այն հակառակությունը չկար, որպես Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների մեջ։ Այդ մելիքները միշտ հաշտ են եղել Գանձակի խաների հետ և համարվել են նրանց ստորադրյալներ։</ref>, որոնց մասին մեր պատմության մեջ ոչինչ չենք խոսացել։
Ղարաբաղի հայերի մի մասը, խմբվելով Գանձակի գավառում, իրանց վաղեմի մելիքների իշխանության ներքո, սկսեցին այստեղից արշավանքներ գործել Իբրահիմ-խանի վրա։ Նրանց երբեմն օգնում էին և Գանձակի գավառի հայ մելիքները Ջավադ-խանի դրդելով։ Այդ արշավանքները տևեցին մի քանի տարի։ Արշավանքները ոչ այնքան տիրապետական նպատակներով էին կատարվում, որքան ասպատակության և ավարառության նպատակներով։ Ամեն մի հարձակում վերջանում էր կոտորածով, հրդեհով, ավերածով և գերիվարությաբ։ գերիվարությամբ։ Ղարաբաղի թուրքերը սկսեցին այդ ժամանակ հայի ձևով հագնվել, որ չճանաչվեն։ Ամեն մի թուրք, որ հայերի ձեռքն էր ընկնում, անխնա կերպով սպանվում էր։ Արշավանքներին առաջնորդում էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը), Թյուլի-Արզումանը և շուշեցի զարգար Մելքումը։ Նրանք այն աստիճան նեղի մեջ դրին Իբրահիմ-խանին, որ բոլորովին կտրեցին Թարթար գետի անցքը և ոչ մի մահմեդական չէր համարձակվում դեպի Գանձակի կողմերը անցկենալ։
Իբրահիմ-խանը հարկադրվեցավ մի քանի անգամ դիմել Ջավադ-խանին, խնդրելով նրա միջնորդությունը, որ իրան հաշտեցնե Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հետ, որ նրանք դադարեցնեն իրանց թշնամական գործողությունները և, վերադառնալով իրանց հայրենիքը, վայելեն իրանց վաղեմի իրավունքները, տիրելով իրանց երկիներին։ Բայց մելիքները չէին հավատում խաբեբայի խոստմունքներին, առաջարկում էին, թե իրանց հաշտությունը կկայանա այն ժամանակ միայն, երբ Շուշի բերդը կքանդվի, և Իբրահիմ-խանը, դուրս գալով այդ որջից, կհեռանա Ղարաբաղից, հիմնելով իր համար նոր բնակություն Ջուանշիրի անապատներում, ուր ապրում էին նրա նախնիքը։ Այդ առաջարկությունը խիստ ծանր էր. զրկվել Շուշի բերդի ամրությունից, նշանակում էր զրկվել ամեն բանից։ Պետք է ասած, որ Ջավադ-խանը նույնպես համակրում էր այն մտքին, որ Շուշի բերդը դատարկված և քանդված լինի։ Նրան, անտանելի էր տեսնել իր հարևանության վրա մի նորաբուսիկ խանություն, ամրացած Շուշիի անմատչելի բարձրության վրա։ Նա անդադար կրկնում էր այդ խոսքը. «Նզովյալ լինի Մելիք-ՇահնավարըՇահնազարը, որ կյանք տվեց սառած օձին, իր կուրծքի վրա ջերմացնելով նրան։ Եթե չլիներ Շուշի բերդը, չէր լինի և ջուանշիրցիների խանությունը...»։
Եվ իրավ, այդ բերդը հիմնեց Մելիք-Շահնազարը և տվեց Փանահ-խանին։ Նա Ղարաբաղի կուրծքի վրա սկսեց զարգացնել մի նենգավոր, օձաբարո մահմեդական խանություն...
===XXV===
Մի քանի տարի Գանձակի գավառում մնալուց հետո Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի մեջ տիրող միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել։ Մելիք-Մեջլումը մի տղամարդ էր խոհեմ, զգաստ և սուր դատողությունով։ Իսկ Մելիք-Աբովը, թեև պատերազմների մեջ քաջ, աներկյուղ և անպարտելի էր, բայց, բնավորությամբ սաստիկ դյուրագրգիռ և անհեռատես էր։ Ջավադ-խանը ավելի հարգում էր Մելիք-Մեջլումին. այդ գրգռեց Մելիք-Աբովի նախանձը։
Նրանց հակառակությունը ավելի սաստկացավ այն պատճառով, որ Մելիք-Աբովը ցանկանում էր իր ժողովրդով թողնել Գանձակի գավառը և գաղթել Վրաստան և Բոլնիսում նոր գաղթաշենք հիմնել։ Բայց Մելիք-Մեջլումը չէր համաձայնում այդ մտքի Հետ։ հետ։ Նա այժմ բոլորովին ցանկություն չուներ թողնել հայրենիքը և ապաստան գտնել մի նոր գաղթականության մեջ։ Նրանք առանց դրան ևս իրանց հայրենիքից դուրս էին ապրում։ Բայց Գանձակի գավառը, Մելիք-Մեջլումի մտածելով, ավելի մոտ էր Ղարաբաղին, այստեղից ավելի հեշտ կլիներ պատեհ ժամանակում կրկին անցնել Ղարաբաղ։ Բայց Վրաստան գնալ և վրաց իշխանի գործ դրած նենգավորություններից հետո վրացիների հետ դարձյալ գործ ունենալ, նա ամենևին չէր կամենում։
Ջավադ-խանի բոլոր ջանքերը իզուր անցան երկու մելիքներին հաշտեցնելու համար։ Մի անգամ ամենաչնչին առիթով Մելիք-Աբովը կռվեց Մելիք-Մեջլումի հետ։ Երկուսն էլ Ջավադ-խանի մոտ ճաշի էին հրավիրված. օրը պաս էր. Մելիք-Մեջլումը անխտիր ուտում էր բոլոր կերակուրներից, իսկ Մելիք-Աբովը հրաժարվում էր ասել ովասելով, թե ինքը մեղք է համարում պասը լուծել։ Այդ առիթ տվեց վիճաբանության և Մելիք-Աբովը սկսեց սաստիկ նախատել Մելիք-Մեջլումին, թե նա մեղանչում է հայոց կրոնի դեմ և այլն։ Այդ օրից նա թողեց Գանձակը և իր ժողովուրդը վեր առնելով գնաց Բոլնիս։
Բոլնիսում ևս Մելիք-Աբովը հակառակություն ունեցավ վրաց իշխանների հետ, երկար այնտեղ մնալ չկարողացավ։ Հետո (1795) թողեց Բոլնիսը և, Իբրահիմ-խանի հետ հաշտվելով, վերադարձավ Ղարաբաղ, բնակվեցավ իր հայրենի երկրում, Գյուլիստանում։ Բայց հանգամանքները, որպես հետո կտեսնենք, կրկին ստիպեցին նրան թողնել հայրենիքը...
1791 թվին վախճանվեցավ Մելիք-Շահնազար II։ Ղարաբաղը ազատվեցավ իր կործանողից։ Բայց Խամսայի մելիքություններին հասցրած նրա հարվածը այն աստիճան մահացու էր, որ այլևս ոչնչով բժշկել չէր կարելի...
Մահվան անկողնում զղջաց նա, կամեցավ հաշտվել իր խղճի և աստծո հետ։ Եվ որպես այդ տեսակ մարդիկ միշտ կրոնական բարեպաշտության մեջ են որոնում իրանց մեղքերի թողությունը, նա ևս շրջապատեց իրան աբեղաներով, բաց արեց հարստահարությամբ մթե- րած մթերած ցորենի ամբարները և մի սովի ժամանակ ձրի կերակրեց ժողովրդին իր հացով։
Մելիք-Շահնազարը շատ հարուստ մարդ էր։ Նա մտածեց ավելի նշանավոր գործերով քավել իր նշանավոր հանցանքները։ Ամարասա վանքը, որի մեջ ամփոմփված էին Լուսավորիչ թոռի՝ սուրբ Գրիգորիսի նշխարները, խիստ անշուք և կիսավեր դրության մեջ էր նրա ժամանակում։ Նա սկսեց այդ վանքի շինությունները վերանորոգել. շրջապատեց վանքը ամուր և բարձր պարիսպներով, աշտարակներով, միաբանության համար խուցեր, սենյակներ շինեց, վանքային տնտեսության համար ընդարձակ սեղանատուն, ամբարանոցներ և ախոռատուն հիմնեց, բոլորը սրբատաշ քարից, բոլորը մեծ և վայելուչ։ Բայց դեռ տաճարի կառուցմանը չձեռնարկած, մահը վրա հասավ, նրա բաղձանքը թողեց անկատար։ Հանգուցյալի արկղների մեջ գտան մի քանի քսակներ լիքը ոսկիներով, որ կտակել էր տաճարի շինվածքը ավարտելու համար։ Ժառանգները չկատարեցին կտակը։
Այդ ինքնաճանաչությունը առաջ եկավ զանազան հանգամանքներից, որոնց հարկավոր ենք համարում համառոտ կերպով անցնել, ցույց տալու համար, թե իսկապես ի՞նչ նշանակություն ունեին Շուշի բերդի խաները, և իրանց հարաբերությունների մեջ հայոց մելիքների հետ ո՛ր աստիճան իրավունքներ ունեին, և արդյոք կարելի՞ է համարել նրանց երկրի տերը կամ իշխանը։
Մենք գիտենք Փանահ-խանի ծագումը. մենք գիտենք և այն, որ Պարսկաստանը կառավարող զենդ-Քերիմ-խանը (որը թագավոր չէր, այլ Պարսկաստանի մի մասը բռնությամբ տիրացած մի, աննշան լոռեցի<ref>Դա մեր Լոռին չէ, հարավային Պարսկաստանում մի գավառ նույնպես կոչվում է Լոռի կամ Լոռիստան։</ref> Փանահ-խանին սպանել տալուց հետո, նրա որդի Իբրահիմին խանության աստիճան շնորհեց և կարգեց Շուշի բերդի կառավարիչ։ Ուրեմն, Իբրահիմ-խանը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ Պարսկաստանից կարգված, պարսից մի հասարակ խան, որը Պարսկաստանի նույն ժամանակվա երկպառակությունների և անիշխանության պատճառով կարողացավ երկար ժամանակ իր տեղում մնալ,— չկարողացավ հայոց անմիաբան մելիքների հաշվով նրանց գլխին նստել։ Բայց իսկապես նա երկրի-տերը կամ իշխանը չէր, նա մի ժամանակավոր կառավարիչ էր, որի նմաններին պարսից կառավարությունը անդադար փոփոխում էր։ Նա ինքը պարսից հարկատու էր, իր պաշտոնի մեջ մնալու համար ամեն տարի ահագին փեշքեշներ և ընծաներ էր ուղարկում Պարսկաստան։
Մելիքների անմիաբանության շնորհիվ նա կարողացավ և կարողանում էր իր դիրքը պահպանել։ Եթե մելիքներից մի քանիսը նրան թշնամի էին, ընդհակառակն, մի քանիսն էլ բարեկամներ էին, և այսպիսով, նրա կացության հավասարակշռությունը պահպանվում էր։
Իբրահիմ-խանը դեռ չէր դիպել հայոց մելիքների ուղղակի և զգալի շահերին։ Թեև նրա հայրը և ինքը, օրինակ, Խաչենում և Ջրաբերդում երկու նոր մելիքություններ վերականգնեցին, բայց այդ կատարեցին նրանք որպես օգնողներ և ոչ որպես կարգողներ կամ հիմնողներ։ Եվ այդ պատճառով խաների հարաբերությունները դեպի այդ մելիքները ավելի դաշնակցական էին, քան թե իշխողի և ստորադրյալի հարաբերության բնավորությունն ունեին։
Բայց Մելիք-Շահնազարի մահից հետո Իբրահիմ-խանը հետ քաշեց դիմակը և, օգուտ քաղելով հանգուցյալի դեպի ինքն ունեցած հավատարմությունից, որով իրան հոգաբարձու էր կարգել իր ժառանգների վրա,— նա բացարձակ իրավունք համարեց հաջորդ '''նշանակելու ''' մելիքի որդիներից նրան, որ բոլորից անընդունակն էր, բայց որը, իր կնոջ եղբայրը լինելով, ավելի հավատարմությամբ կծառայեր իրան։ Այդ էր պատճառը, որ վրդովեցրեց ժառանգներին, որովհետև խանի միջամտությունը միանգամայն հակառակում էր նրանց ավանդական սովորություններին հաջորդության կարգերի վերաբերությամբ։
Բայց Իբրահիմ-խանը ավելի հեռու գնաց։ Նա դիպավ ժողովրդի և մելիքների ամենազգալի շահերին. նա սկսեց միջամտություն գործել երկրի հողային խնդիրների մեջ, որոնք մինչև այնօր թողված էին անձեռնմխելի և կառավարվում էին միմիայն հայոց վաղեմի սովորություններով, որոնք օրենքի ձև էին ստացել։ Մեր պատմության նպատակից դուրս է մանրամասնաբար բացատրել, թե ի՞նչ դրության մեջ էր հողային հարցը Ղարաբաղում, կամ ի՞նչ պարտավորություններ ունեին գյուղացիները մելիքների վերաբերությամբ ընդհանրապես, իսկ խանի վերաբերությամբ մասնավորապես<ref>Այդ հարցերը մենք դիտավորություն ունենք հրատարակել առանձին բրոշյուրով, որ կկրե այսպիսի վերնագիր. «Հողային հարցը Ղարաբաղում մելիքների տիրապետության ժամանակ»։</ref><ref>'''Այդ հարցերը մենք դիտավորություն ունենք հրատարակել առանձին բրոշյուրով, որ կկրի «Հողային հարցը Ղարաբաղում մելիքների տիրապետության ժամանակ»։'''— Րաֆֆին չի հասցրել ի կատար ածելու այս աշխատության գրությունը։— '''Խմբ.'''</ref>։ Միայն այսքանը կասենք, այն աղետալի անցքերը, որ նկարագրեցինք մեր XXIV գլխում, միջոց տվին Իբրահիմ-խանի կամայականությանը բացարձակ կերպով հողային բաշխումներ և կարգադրություններ անելու, մի իրավունք, որից նա առաջ զուրկ էր։ Մենք տեսանք, որ Ջրաբերդի Մելիք-Մեջլումը և Գյուլիստանի Մելիք-Աբովը, իրանց ժողովրդի մի մասը առնելով, գաղթեցին Գանձակի գավառը։ Նրանց գյուղերը, նրանց հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ ժամանակ խանը սկսեց նրանց հողերը բաժանել ում որ կամեցավ, նրանց տեղերում բնակեցրեց նոր գաղթականներ<ref>Խանի այդ բաշխումները այնքան անհիմն և անհաստատ էին, որ երբ հայոց գաղթականների մի մասը վերադարձավ, կրկին տեր դարձան իրանց հողերին, և արտաքսեցին խանի նոր բնակեցրած գյուղացիներին։</ref>։ Եվ այսպիսով, հանգամանքների շնորհիվ նա իրավունք գտավ հայոց հողերի վրա, որը մինչև, այնօր չուներ։
Այդ կամայականությունը վրդովեցրեց մինչև անգամ խանին անձնատուր եղած մելիքներին, առավել այն ժամանակ, երբ տեսան, որ խանը հայոց հողերի վրա բնակեցրեց և թուրք գաղթականներ, որպես էին գոլանիները, մի վայրենի և ավազակ ցեղ, որ թափառում էր Ջուանշիրի անապատներում։ Բոլորովին հայաբնակ Ղարաբաղում մտան թուրք բնակիչներ, որոնք առաջ չկային։ Խանի այդ վարմունքը հուզեց ընղհանուր դժգոհություն թե Ղարաբաղի հայ ժողովրդի և թե խանի բարեկամ մելիքների մեջ։
Բայց այդ մելիքները դեռևս ոչինչով չէին ցույց տալիս իրանց անբավականությունը, միայն իրանց սրտերում սնուցանում էին մի խուլ բողոք և սպասում էին հարմար ժամանակի։
Առաջին բողոքը բարձրացրեց Վարանդայի Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Ջոլմշուդը Ջումշուդը որը իր բոլոր եղբայրների մեջ ավելի հառաջադեմը և ավելի խելացին էր։ Նա արդեն հասկացել էր, թե որքան կորցրեց իր հայրը և որքան կորցնել տվեց Ղարաբաղի մյուս մելիքներին, բարեկամություն պահպանելով Շուշի բերդի խաների հետ։
Հասարակության վրա տարածված բռնությունը այնքան զգալի չէր լինում անհատներին, մինչև իրանց անձի վրա դեռ չեն փորձել նրա ճնշող ներգործությունը։ Մելիք-Ջումշուդը անձամբ նրա փորձը առեց։ Բռնավորը նրան զրկեց օրինավոր հաջորդությունից և նրա փոխարեն կարգեց անարժան եղբորը։ Նրա երկու մյուս եղբայրները՝ Ջհանգիրը և Ջհան-բախշը, հալածված նույն բռնավորից, փախան Մուստաֆա-խանի մոտ։ Ինքը մնաց միայնակ և անօգնական։
Նրա հայրը անմատչելի Ղարաբաղի մեջ մտցրեց մի օտար ցեց, որը ուտելով, մաշելով խախտեց տեղային բոլոր հայկական իշխանությունների հիմքը և վերջապես կործանեց այն հաստատուն շենքը, որ դարերով կառուցված էր։ Այդ ավերմունքին գլխավորապես նպաստեցին իրանց՝ հայերի գործակցությունները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր վերականգնել խորտակված շենքը։ Նա գիտեր, որ կործանման պատճառը եղավ նույն իսկ հայ մելիքների երկպառակությունը. ուրեմն շինությունը կարող էր հաջողվել դարձյալ նույն մելիքների միաբանությամբ։ Նա աշխատում էր կրկին նորոգել միաբանության խզված կապերը մելիքների մեջ։ Բայց որտե՞ղ էին մելիքները։
Մեկը, Տիզակի Մելիք-Բախտամը, շղթաների մեջ պահված էր։ էր Արդավիլի բերդում, երկուսը, Գյուլիստանի Մելիք-Աբովը և Ջրաբերդի Մելիք-Մեջլումը, գտնվում էին հայրենիքից դուրս, պանդխտության և գաղթականության մեջ ապահովություն էին որոնում։ Երկրի նշանավոր և հիմնակալ ուժերը ցրիվ էին եկած օտար աշխարհներում։ Իսկ հայրենիքի մեջ մնում էին դավաճանները, խանին անձնատուր եղած մելիքները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր այդ վերջիններին իր կողմը ձգել և նրանց բարեկամական հարաբերությունները անջատել խանից։ Մի դեպք նպաստեց նրա ցանկությանը։ Այդ դեպքը թեև ընտանեկան էր, բայց քաղաքական կերպարանք ստացավ։
Իբրահիմ-խանը սաստիկ անբարոյական մարդ էր. նրա հարեմը լի էր հայոց աղջիկներով, և ամեն տեղ, եթե գտնվում էր մի գեղեցիկ հայ աղջիկ, հազիվ թե կարող էր ազատ մնալ նրա կրքերից։ Մենք գիտենք, որ նրա հավատարիմ մելիքներից մեկը, Ռուստամը, ամուսնացած էր կսապատցի Ապրես-աղայի դստեր՝ Վարդ-խաթունի հետ։ Երբ Վարդ-խաթունը դեռ օրիորդ էր, Իբրահիմ-խանը ցանկացավ նրան իր կին ունենալ։ Օրիորդի հայրը աղջկան մահմեդական հարեմից ազատելու համար տվեց Մելիք-Ռուստամին, թեև աղջիկը դեռ փոքրիկ էր և կին լինելու հասակին չէր հասած։ Բայց դրանով Իբրահիմ-խանը չհանգստացավ. նա շատ բաներ էր լսած Վարդ-խաթունի գեղեցկության մասին, ցանկանում էր նրան իր մոտ ունենալ։
Թեև մի առանձին մեծ նշանակություն չունեին նրա հարձակումները, որովհետև Իբրահիմ-խանին ոչնչացնելու համար հարկավոր էր, որ հայոց բոլոր մելիքները հավաքական ուժերով պատերազմեին։ Բայց այդ էլ բավական էր, որ խանի հավատարիմ մելիքներից մեկը ոչ միայն անջատվեցավ նրանից, այլև թշնամացավ նրա հետ։
Խանին բարեկամ մնացին միայն երկու մելիքներ՝ Խնզիրիստանի Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և Վարանդայի Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսհին Հուսեին III, որը Իբրահիմ-խանի կնոջ (Հուրի-զատ խանումի) հարազատ եղբայրն էր, և քրոջ ազդեցությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Այդ անցքը, որպես վերևում ցույց տվեցինք, սաստիկ գրգռեց Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի թշնամությունը, և նա սկսեց այնուհետև մտածել Իբրահիմ-խանի կործանման վրա, միայն սպասում էր մի հարմար ժամանակի։ Նա սկսեց գաղտնի թղթակցել Մելիք-Մեջլումի, Մելիք-Աբովի և Մելիք-Ռուստամի հետ, որոնք խանից հալածված նույնպես թշնամի էին խանին։
===XXVIII===
Ռուս-տաճկական երկրորդ պատերազմի հետ (1787—1791) միևնույն ժամանակ ծագեք ծագեց շվեդական պատերազմը։ Ռուսաց կառավարությունը այն աստիճան, զբաղված էր այդ պատերազմներով, որ ամենևին ժամանակ չուներ մտածելու, Անդրկովկասի քրիստոնյաների վրա, թեև այդ վերջինները անդադար տեղեկություններ էին տալիս իրանց աննախանձելի դրության մասին։ Իշխան Պոտյոմկինը և Հովսեփ արքեպիսկոպոսը մասնակցում էին ռուսաց արշավանքներին, դրանք ևս, . որ խիստ հետաքրքրված, էին Անդրկովկասով, այդ ժամանակ հազիվ թե կարող էին իրանց ցանկությունները իրագործել։
Իսկ վերոհիշյալ պատերազմների ընթացքում, որպես տեսանք, Ղարաբաղում կատարվեցան մի շարք աղետալի անցքեր։ Իբրահիմ-խանը, ձեռք բերելով հայոց մելիքների ռուսաց հետ ունեցած թղթակցությունները, սկսեց հալածել նրանց։ Նույն խանի ձեռքով Հովհաննես կաթողիկոսը սպանվեցավ, Գանձասարի վանքը կողոպտվեցավ, Տիզակի Մելիք-Բախտամը աքսորվեցավ, Խաչենի Հասան-Ջալալյաններից երկու մելիքները սպանվեցան, և ամենացավալին այն էր, որ նշանավոր մելիքներից երկուսը, Մեջլումը և Աբովը, իրանց ժողովրդի հետ դուրս եկան Ղարաբաղից, այնտեղ մնացին կամ խանին համակրող, կամ նրանից վախեցող մելիքները։
1795 թվի գարնանը Աղա-Մամադ-խանը Թեհրանից արշավանք գործեց դեպի Ատրպատական, նվաճեց այդ պարսկական ընդարձակ նահանգը, տիրեց Թավրիզը և ուրիշ շատ քաղաքներ, հետո իր եղբայր Ալի-ղուլի-խան սարդարին ուղարկեց դեպի Երևանի կողմը։ Այդ վերջինը, տիրելով Նախիջևանը, նույն տարվա հուլիս ամսում, բանակ դրեց Երևանի պարիսպների մոտ։ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը սարսափելով նրա մոտ եկավ և, ներկայացնելով ծանրագին ընծաներ, աղաչում էր խնայել իր վանքը։ Ներքինի շահի եղբայրը պատվով ընդունեց կաթողիկոսին, խոստանալով, թե ոչ հայերին և ոչ վանքին վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին, ինչպես միշտ եղել են։
Երևանը առանց պատերազմի անձնատուր եղավ. տեղային խանը իր կնոջը և որդիներին պատանդ տալով, հպատակություն խոստացավ։ Այդ միջոցին ինքը Աղա-Մամադ-խանը, ուրիշ ճանապարհով դիմում էր դեպի Ղարաբաղի կողմերը, որ այնտեղից անց կենա Թիֆլիս։ Նա Խուդափիրինի կամրջով անցավ Երասխ գետը և լուր տվեց եղբորը, որ դադարեցնե արշավանքը Երևանի կողմով և շտապե իր մոտ։Երկուսի մոտ։ Երկուսի նպատակն էլ այն էր, որ նվաճեին Վրաստանը, պատժեին Հերակլ իշխանին։
Պետք է ի նկատի ունենալ, որ Վրաստանը այն ժամանակ և նրանից առաջ, ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի պարսկական նահանգ, որ հարկ էր վճարում Պարսկաստանին։ Նրա մի մասը օսմանցիների ձեռքումն էր և Ախալցխայի մեջ նստած էր թուրք փաշա։ Իսկ երբ Հերակլը, պարսիկներից ազատվելու համար, Վրաստանը դրեց ռուսների հովանավորության ներքո, նրա վարմունքը իհարկե, չէր կարող չգրգռել պարսից շահի բարկությունը, որը ճանաչում էր Վրաստանը իբրև, պարսից պետության մի մասը, իսկ վրաց իշխաններին՝ իբրև պարսից Դռնից նշանակված կառավարիչներ կամ վալիներ։
Աղա-Մամադ-խանը մտադիր էր անցկենալ դեպի Թիֆլիս, Ղարաբաղի և Գանձակի գավառների միջով։ Ահարկու ներքինիի արշավանքը մի նոր և ամենասաստիկ հարված պիտի տար Ղարաբաղի մելիքների նպատակներին և միանգամայն պիտի ոչնչացներ նրանց ունեցած հույսերը իրանց հայրենիքի ազատության մասին։ Նրանք վաղուց իմացում էին տվել ռուսաց կառավարությանը ներքինիի դեպի Հայաստան և դեպի Վրաստան կատարելիք արշավանքի մասին<ref>Աղա-Մամադ-խանը մի քանի անգամ պատրաստվեցավ արշավանք գործելու դեպի Հայաստան և Վրաստան, բայց ժամանակ չունեցավ անցնելու Երասխ գետը, որովհետև ամեն անգամ Պարսկաստանի խորքերում նորանոր ապստամբություններ էին ծագում, և նա ստիպված էր լինում հետ դառնալ, ապստամբությունները զսպելու համար։</ref>։ Թեև, կոմս Գուդովիչին հրամայված էր հայերին և վրացիներին օգնության հասնել, բայց Աղա-Մամադ-խանի բանակն արդեն դրած էր Շուշի բերդի մոտ, իսկ կոմսը տակավին չէր հայտնվել։
Պետք չէ մոռանալ, որ Աղա-Մամադ-խանը, թեև սիրում էր իր նախկին «խան» տիտղոսով կոչվել, բայց նա արդեն Պարսկաստանի ինքնակալ Շահն էր։ Նրան հայտնի էին Ղարաբաղի մելիքների ձգտումները, նրանց հարաբերությունները ռուսների հետ, և այդ վերջինների խոստմունքները հայերի վերաբերությամբ և այլն։ Նրան հայտնի էին նաև Իբրահիմ-խանի բռնակալությունը և նրա գործ դրած բարբարոսությունները հայերի դեմ։ Այդ էր պատճառը, որ դեռ Երասխ գետից չանցած, նա հրաման ուղարկեց Ղարաբաղի մելիքներին, հրավիրելով նրանց, որ խոնարհվեն իրան, խոստանալով, որ ինքը կվերահաստատե նրանց իրանց վաղեմի իշխանությունների և արտոնությունների մեջ, և կոչնչացնի Իբրահիմ-խանին։
Աղա-Մամադ-խանը դեռ Գանձակից չէր անցել, Թիֆլիսը արդեն սարսափի մեջ էր գտնվում։ Հերակլը հրավիրեց իր ազնվականներին, որ պատրաստվեն թշնամու առաջը առնելու։ Բայց նրա հրավերքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ազնվականները զբաղված էին իրանց քեֆերով։ Նրան օգնության հասավ միայն Իմերեթիայի Սոլոմոն իշխանը մի քանի հազար հոգով։
Բայց պետք է ասած, որ Հերակլի երկչոտությունը սաստիկ վհատեցրեց նրա զորքերին։ Նա իր ընտանիքը Թիֆլիսից տեղափոխեց Վրաստանի խորքերում։ Այդ տեսնելով, նրա զորապետները և զորքերը նույնը խնդրեցին, որ իրանց ընտանիքները հեռացնեն, հետո կգան պա- տերազմելու։ պատերազմելու։ Բայց գնացողը այլևս հետ չդարձավ։ Եվ այսպես, դեռ թշնամուն չհանդիպած, զորքերի մեծ մասը ցրիվ եկավ։
Իր մոտ մնացած զորքերով Հերակլը դուրս եկավ Թիֆլիսից և, Ղազախի Ինջա կոչված գետի մոտ բանակ դնելով, սպասում էր թշնամուն։ Բայց երբ լսեց, որ Աղա-Մամադ-խանը արդեն անցավ Գանձակից, նա թողեց իր դիրքը և վերադառնալով կրկին մտավ քաղաքը։
1795 թ. սեպտեմբեր ամսի 12-ին Աղա-Մամադ-խանը հասավ Սողանլու գյուղի մոտ և, գիշերը այնտեղ բանակ դնելով, վաղ առավոտյան հարձակվեցավ Թիֆլիսի վրա։ Հերակլը դուրս եկավ նրա առաջ, բայց մի փոքրիկ ճակատամարտից հետո վրացիները ջարդվեցան և փախչելով մտան քաղաքը։
Այդ միջոցին պարսից զորքերի մի մասը Մելիք-Մեջլումի առաջնհորդությամբ առաջնորդությամբ Սոլոլակի կողմից, իսկ մյուս մասը իրա՝ Աղա-Մամադ-խանի առաջնորդությամբ բաղնիքների կողմից, նույնպես մտան քաղաքը։ Հերակլը Հավլաբարի կամուրջով մի ջորեպանի հետ փախավ դեպի Կախեթիայի կողմերը, թաքնվեցավ լեռների մեջ։ Իսկ նրա ավելի երկչոտ զորքերը բոլորը ցիրուցան եզան։
Անպաշտպան քաղաքը մնաց գազանաբարո պարսիկների ձեռքում։ Ամբողջ ութն օր շարունակվում էր կոտորածը և ավարառությունը։ Աղա-Մամադ-խանը, 12 Հազար գերիներ իր հետ առնելով, հեռացավ ավերակ քաղաքից։ Մելիք-Մեջլումը առեց իր վրեժը Հերակլ իշխանից, բայց նրա անգթությունը ոչինչով արդարացնել չէր կարելի։ Մինչև այսօր Հավլաբարի հին կանանց բերանում կարդացվում է մի այսպիսի անեծք.
Շահը հոժարվեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ, Շուշին գրավելու և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար։ Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և նա ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար<ref>'''...այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար։'''— Մակար Բարխուդարյանի «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի առիթով հրատարակած գրախոսականի մեջ Րաֆֆին խոստովանում է, որ Աղա-Մահմադ-խանի վերադարձը Պարսկաստան՝ Հերաթում և Ղանդահարում ծագած ապստամբությունը ճնշելու համար, եղել է թյուրիմացության արդյունք (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 10, Ե., 1959, էջ 426)։ Րաֆֆին այս գրախոսականի մեջ շտկում է «Խամսայի մելիքություննհրի» մեջ թույլ տված սխալը։—'''Խմբ.'''</ref>։ Նա հանձնեց Ջավադ-խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա։
Ջավադ-խանը ՄեչիքՄելիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան։
Թիֆլիսը ավերակ դառնալուց 25 օրից հետո Հերակլը մտավ մոխիր դարձած քաղաքը։
Աղա-Մամադ-խանի հեռանալուց հետո Հերակլը իր դժբախտությունը հայտնելով Եկատերինա կայսրուհուն, սկսեց նրանից օգնություն խնդրել։ Բոլորը սարսափով սպասում էին, որ այդ գազանը կրկին պիտի վերադառնա։
Աղա-Մամադ-խանի արշավանքը մեծ հարված տվեց ռուսաց արևելյան շահերին։ Ռուսները աշխատում էին իրանց ազդեցությունը տարածել Անդրկովկասի ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների վրա։ Բայց Աղա-Մամադ-խանը բոլորովին վայր ձգեց նրանց վարկը։ Դեռ 1783 թվին, Եկատերինայի թագավորության հենց առաջին տարում, իշխան Պոտյոմկինի աշխատությամբ, Վրաստանն ընդունեց իր վրա Ռուսաստանի գերիշխանությունը և մտավ նրա հովանավորության ներքո։ Հասկանայի Հասկանալի է, թե ռուսները որքան պիտի կորցնեին իրանց համարումը, որ չկարողացան պաշտպանել իրանց հոգաբարձության ներքո առած երկիրը, որին շատ բան էին խոստացել։
Իրանց համարումը վերականգնելու համար ռուսները ստիպված էին սկսել մի նոր արշավանք պարսիկների դեմ։ 1796, 19 փետրվարի գրված հրովարտակով հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. ԶnւբովինԶուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե<ref>'''...հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե։'''— Վալերիան Ալեքսանդրովիչ Զուբովը (1771—1804) եղել է հետևակային գեներալ։ 1795 թվականին Եկատերինա երկրորդ կայսրուհին Զուբովին է վստահում 35 հազարանոց կորպուսի գլխավոր հրամանատարությունը, որը նախատեսված էր Պարսկաստանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար։ Կայսրուհու հրամանով 1796 թվականի ապրիլին սկսելով արշավանքը Պարսկաստանի դեմ Զուբովը գրավում է Դերբենդը, ապա Բաքվի, Շիրվանի, Շաքիի, Գանձակի խանությունները և մտնում է Մուղանի դաշտավայրը՝ սպառնալիք ստեղծելով Թեհրանի համար։ Եկատերինայի մահվանից հետո, 1797 թվականին, Զուբովը ստիպված է լինում հրաժարական տալ զինվորական ծառայությունից։— '''Խմբ.'''</ref>։ Նույն հրովարտակի մեջ, ի թիվս այլոց, հիշված էր, որ Ռուսաստանը զենք է բարձրացնում հանուն ճնշյալ ազգերի ազատության։
Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը, որպես երևում է նրա՝ Հերակլ իշխանին գրած մխիթարական, նամակներից, սաստիկ հուսահատված և վշտացած էր Աղա-Մամադ-խանի բարբարոսություններից և Թիֆլիսի ավերակ դառնալուց։ Բայց ռուսաց զորքերի նոր արշավանքը պարսիկների դեմ նրան կրկին սիրտ և հոգի տվեց, կրկին կենդանացրեց նրա հույսերը հայրենիքի ազատության մասին։
Հովսեփ արքեպիսկոպոսը հրավիրվեցավ ռուսաց կառավարությունից, որ անձամբ մասնակցե արշավանքին։ Ծերացած, ուժից ընկած արքեպիսկոպոսը պատրաստ էր ամեն տեսակ զոհողություններ, ամեն տեսակ նեղություններ հանձն առնել, միայն թե ռուսաց սուրը հաջողություն գտներ, այն սուրը, որ պիտի պատերազմեր Անդրկովկասի քրիստոնյաների ազատության և նրանց մի խաղաղ կյանք տալու համար։
Կոմսի բարեկամական ցույցերը դեպի Շուշի բերդի բեռնակալը բավական խախտեցին Ղարաբաղի հայոց մելիքների հավատը դեպի ռուսները։ Նրանք բոլորովին ուրիշ բան էին սպասում. նրանք հույս ունեին, որ Իբրահիմ-խանի իշխանությունը կոչնչացնեն և Ղարաբաղում կրկին կհաստատեն մելիքների վաղեմի իշխանությունը։ Դրա համար էլ մելիքները ամեն զոհողություն հանձն առին ռուսների տիրապետությունը հեշտացնելու համար։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսը դարձյալ հանգստացնում էր նրանց, ասելով, թե դա քաղաքագիտականն առժամանակյա խաղ է միայն, թե Իբրահիմ-խանը երկար չի մնա իր տեղում, և թե մելիքները դարձյալ տեր կլինեն Ղարաբաղին, ինչպես միշտ եղել են և այլն։
Գուցե արքեպիսկոպոսի հույսերը երագներ երազներ չէին, գուցե այդ բոլորը կկատարվեր, բայց երևում է, որ ինքը նախախնամությունը վճռել էր պատժել հայերին իրանց մեղքերի համար...
Հանկարծ հասավ Եկատերինա կայսրուհու մահվան բոթը (1796, 6 նոյեմ.)։ Եվ մինչդեռ կոմս Զուբովը պատրաստվում էր կատարելու իր արշավանքի այլ խորհուրդները, հրաման ստացավ վերադառնալ Ռուսաստան։ Նրա հետ ռուսաց զորքերը թողեցին Անդրկովկասը (1797, գարունքին)։
Մենք տեսանք, թե ո՛րպիսի եռանդով, թե ո՛րքան անձնազոհությամբ աշխատում էին հայերը ռուսաց հաղթությունները հեշտացնելու համար։ Բոլոր գավառների տիրապետող խաները, համարյա առանց պատերազմի, անձնատուր եղան։ Ինչո՞ւ, որովհետև ժողովուրդը խաների դեմ էր և ռուսների բարեկամ։ Իսկ ժողովուրդը բաղկացած էր ըստ մեծի մասին հայերից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ խաները և առհասարակ մահմեդական ամբոխը, ռուսների հեռանալուց հետո, պիտի սկսեին իրանց բոլոր վրեժխնդրության թույնը թափել հայերի վրա։
Մենք տեսանք, որ Ղուբայի և Դերբենդի հայ բնակիչները իրանք բաց արին այդ քաղաքների դոները դռները ռուսաց զորքերի առջև և տեղային Շխալի-խանին բռնելով, մատնեցին կոմս Զուբովի ձեռքը։ Իհարկե, ռուսաց զորքերի հեռանալուց հետո նույն հայերը այլևս չէին կարող մնալ իրանց տեղերում, նրանք թշնամացան մահմեդականների հետ. նրանք դավաճան հայտնվեցան խանի աչքում։ Եվ այդ էր պատճառը, որ Դերբենդի ու Ղուբայի հայերը համարյա բոլորը գաղթեցին ռուսաց զորքերի հետ և գնացին Ռուսաստան։ Դրանցից ավելի քան հազար ընտանիք կոմս Զուբովը բնակեցրեց Ղզլարի գավառում։
Շամախու Մուստաֆա-խանը, նույնպես վիրավորված իր քաղաքի հայերից, նրանց դեպի ռուսները ունեցած համակրության մասին, սկսեց հալածել նրանց։ Նա սպանել տվեց Հովհաննես վարդապետին, որ գրգռում էր հայերին խանի դեմ՝ հօգուտ ռուսների։
Իբրահիմ-խանը, միայն լուռ մնաց, պահելով իր սրտում Ղարաբաղում գտնված մելիքների վերաբերությամբ սաստիկ ոխակալություն։ Նա խորամանկ, միևնույն ժամանակ իր գործը հասկացող մարդ էր. նա մելիքների մեջ դեռևս շատ պետքեր ուներ, միակողմից մի կողմից լսվում էր Աղա-Մամադ-խանի նոր արշավանքի ձայնը դեպի Ղարաբաղ, մյուս կողմից, նա մտադիր էր վրեժխնդիր լինել Մելիք-Մեջլումին, որը, Աղա-Մամադ-խանի հետ միանալով, պաշարեց նրա բերդը՝ Շուշին։
===XXXIII===
Համարյա կոմս Զուբովի Դերբենդը տիրելուց մի ամիս հետո (1796, ապրիլ ամսում) Հերակլը վրացի և վարձված լեզգի զորքերով, այլև իր հետ վեր առնելով Թիֆլիսում գտնված ռուսաց զորքերի մի մասը, իսկ Իբրահիմ-խանը Ղարաբաղի հայ և թուրք զորքերով պաշարեցին Գանձակի բերդը։ Նրանց օգնության հասավ և Ավարիայի Օմար-խանը։
Իբրահիմ-խանի զորախմբի մեջ գտնվում էր Մելիք-Ռուստամը, բացի նրանից, Ղարաբաղի մյուս մելիքներից ոչ ոք չմասնակցեց խանի արշավանքին։ Այդ փոփոխամիտը, որպես տեսանք XXVII գլխում, իր կնոջ պատճառով թշնամացավ խանի հետ, բայց Մելիք-Մեջլումի դեմ պատերազմելու համար կրկին հաշտվեցավ։ Նա վաղեմի թշնամություն ուներ Մելիք-Մեջլումի հետ, որովհետև այդ վերջինը, որպես ցույց տվինք XXVI գլխում, մի դավադրության համար հրացանի բռնել տվեց Մելիք-Ռուստամի եղբորը և փեսային:փեսային։
Գանձակի բերդի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Մեջլումը, տեղային Ջավադ-խանի մտերիմ բարեկամը։ Բացի նրանից, Գանձակի հայ մելիքները իրանց մարդիկներով նույնպես բերդի մեջն էին, պաշտպանում էին նրան։ Բերդի ութն աշտարակներից չորսը հայերի պաշտպանության ներքո էր, իսկ մնացածը պաշտպանում էր ինքը Ջավադ-խանը։
Պաշարումը տևեց երկար, ավելի քան չորս ամիս։ Ռուս, թուրք, վրացի և լեզգի զորքերը ահագին քանակությամբ շրջապատվել էին բերդը և անդադար հարձակումներ էին գործում, բայց պաշարվածները քաջությամբ պատասխանում էին նրանց։ Վերջը Հերակլ իշխանը անճարացած մի գաղտնի պատգամավորություն ուղարկեց Ջավադ-խանի մոտ, հայտնելու նրան, եթե Մելիք-Մեջլումին իր ձեռքը կտա, դրանով ամեն ինչ կվերջանա։
Ջավադ-խանը խիստ արհամարհանքով, պատասխանեց, ասելով, թե մի այդպիսի վարմունք միայն իրան Հերակլին կվայելե, իսկ ինքը չէ կարող իր բարեկամին և դաշնակցին մատնել թշնպմու թշնամու ձեռքը։ Այդ խոսքերով Ջավադ-խանը կամեցավ հիշեցնել վրաց իշխանին նրա անազնիվ վարմունքը Մելիք-Մեջշլումի Մեջլումի վերաբերությամբ, երբ նա Թիֆլիսում կամենում էր կալանավորել իր հյուրին և մատնել Իբրահիմ-խանի ձեռքը, որի համար սաստիկ պատժվեցավ, Թիֆլիսը ավերակ դարձավ...
Այդ պատասխանից հետո Հերակլը և Իբրահիմ-խանը սաստկացրին իրանց հարձակումները։ Երկու կողմից ևս սարսափելի կռիվներ էին լինում, բայց բերդի գրավելը օրըստօրե անհնարին էր դառնում։ Թշնամին սկսեց ավարի առնել, ավերակ դարձնել Գանձակի շրջակա գյուղերը։
Կռիվների մեջ առանձին հերոսությամբ հանդիսացան Մելիք-Մեջլումի երկու քաջերը՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Այդ երկուսը իրանց խումբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ գործելով, հետ էին դառնում։ Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարվածք ստացավ Գանձակի այգեստանի մեջ տեղի ունեցած կռվում, իսկ Դալի-Մահրասան, որպես նկարագրեցինք XII գլխում, սպանվեցավ Գանձակի գերեզմանատան մեջ։ Այդ քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին սաստիկ ցավ պատճառեց։
Երեք ամիս անցավ, բայց բերդը դեռ աներկյուղ պաշտպանվում էր։ Այդ միջոցներում մի ծերունի, որ չնայած գլխի ալևոր մազերին դեռ պահպանել էր մարմնի ժրությունը և սրտի աշխույժը, թշնամու բանակից բաժանվելով, աննկատելի կերպով մտավ բերդի մեջ։ Նա մոտեցավ այն աշտարակներից մեկին, որ գտնվում էին հայերի պաշտպանության ներքո։ Այդ ծերունու ներկայությունը, կարծես, մի դյութական զորությամբ ազդեց աշտարակի հայ պահակների վրա, որոնց թիվը մի քանի հարյուր հոգի էր, և գիշերը բոլորն էլ ապստամբվեցան, աշխատում էին բաց անել թշնամու առջև բերդի դռները։ ՄեչիքՄելիք-Մեջլումը այդ լսելով թողեց իր բռնած դիրքը, շտապեց զսպելու ապստամբությունը։ Գիշերային խռովության մեջ նա գնդակի հարվածք ստացավ. նրան վիրավորված տարան Ջավադ-խանի պալատը։ Ծերունին բռնվեցավ։ Ո՞վ էր այդ չարագործը։
Դա Իսրայել կաթողիկոսի հայր Ապրես-աղան էր։ Նորա օծյալ որդին դավաճանություն գործեց Ղարաբաղի բոլոր հայ մելիքների դեմ և նրանց թղթերը բռնելով, մատնեց Իբրահիմ-խանին, և Ղարաբաղին կործանման պատճառը դարձավ։ Այժմ ծերունի հայրը նույն եղեռնագործության դերը կատարեց։ Նրա փեսան<ref>Ապրես-աղայի աղջիկը՝ Վարդ-խաթունը, Մելի-Ռուստամի կինն էր։</ref>, Մելիք-Ռուստամը, թշնամու բանակի մեջն էր, կամեցավ նրան և Իբրահիմ-խանին մի մեծ ծառայություն անել։
Գանձակի բերդի պաշարման չորրորդ ամիսը լրանալու մոտ էր, երբ Ջավադ-խանը, առանց որևիցե զիջում անելու, հաշտվեցավ իր թշնամիների հետ։ Իբրահիմ-խանը հեռացավ դեպի Ղարաբաղ, Հերակլը գնաց Թիֆլիս, իսկ Օմար-խանը՝ դեպի Դաղստան։ Մելիք-Մեջլումի մահը իմացան նրանք այն ժամանակ միայն, երբ հաշտությանն պայմանները արդեն կնքված էին։
Չնայելով, որ Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո Մելիք-Մեջլումը փոքր-ինչ կորցրել էր իր համարումը հայ հասարակության աչքում, բայց Ջավադ-խանը, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, ուշադրություն չդարձրեց հայերի դժգոհության վրա և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի մայր եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվ֊եցան Ղալիամփոփվեցան Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։
Ջավադ-խանը իր հոգաբարձության ներքո առեց Մելիք-Մեջլումի միակ որդի Մելիք-Աթամ II։
Նրա հայրը, դեռ Թիֆլիսում եղած ժամանակ, նշանադրել էր իր որդու համար տեղացի երևելի ազնվական Յասսեի<ref>Այդ Յասսեն չգիտենք Թիֆլիսի հայոց որ ազնվականների տոլմից տոհմից էր։</ref>կրտսեր աղջկան, գեղեցիկ Ռեհանին։ Երբ Մելիք-Մեջլումի մահից հետո Ջավադ-խանը հարսնախոսներ ուղարկեց Թիֆլիս Ռեհանին բերելու, նրա հայրը փոխանակ գեղեցիկ Ռեհանին տալու, տվեց երեց քրոջը, Թամարին, որը բավականին տգեղ էր։ Այդ դժբախտ ամուսնության պատճառով, Մելիք-Աթամ II, երկար չապրեց, նա մեռավ երիտասարդական հասակում, թողնելով մի աղջիկ միայն Սըհար-նազ անունով։
Իսկ Թամարը թեև շատ գեղեցիկ չէր, բայց խելացի և ճարպիկ կին էր։ Ամուսնի մահից հետո նա երկար կարողացավ կառավարել Մելիք-Իսրայելյանների թողած մեծ ժառանգությունը և նրանց հպատակներին, որ այն ժամանակ գտնվում էին Գանձակի գավառում։ Հետո իր աղջկան, Սըհար-նազին, կնության տալով նախիջևանցի Ասրի-բեկի որդի Սայի-բեկին, տիկին Թամարը ընտրեց նրան իբրև տնային փեսա, և Մելիք-Իսբայելյանների ժառանգությունը անցավ այդ Սայի-բեկի ձեռքը, որը սկսեց այնուհետև կրել իր կնոջ տոհմանունը։
===XXXIV===
Մելիք-Մեջլումի մահը զրկեց Ջավադ-խանին լավ դաշնակցից, իսկ Ղարաբաղը զրկվհցավ զրկվեցավ իր քաջ հայրենասերից։ Նա իր հետ գերեզման տարավ ավելի ընդարձակ և հիմնավոր ծրագիրը Ղարաբաղի մելիքությունների վերականգնման մասին, որը բոլորովին տարբերվում էր մյուս մելիքների և Հովսեփ արքեպիսկոպոսի գաղափարներից։ Երբ մի անգամ նրա նիզակակից Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) համարձակվեցավ հանդիմանել նրան Թիֆլիսի ավերակ դարձնելու պատճառով, երիտասարդ մելիքը դառնացած կերպով պատասխանեց նրան. «բավական խաբվեցանք... մինչև երբ պետք է երազներով հրապուրվենք... մեր բարերարները մեզ կռվեցնում են իրանց թշնամիների հետ, իսկ իրանք մեջտեղից շահվում են... Մենք ավելի հաստատ պատճառներ ունենք հավատալու պարսից շահերին, քան թե ուրիշներին։ Շահ-Աբասը հաստատեց Ղարաբաղի մելիքություններ, Նադիրը վերահաստատեց, իսկ Աղա-Մամադ-շահը խոստացել է ինձ ավելի, քան թե իր նախորդները<ref>Մի հին ձեռագրի մեջ կարդում ենք, որ Աղա-Մամեդ-խանը խոստացել էր Մելիք-Մեջլումին, ոչ միայն Իբրահիմ-խանին ոչնչացնելով բարձրացնել Ղարաբաղի մելիքությունները, այլն պիտի հանձներ նրան և Վրաստանի կառավարությունը։</ref>...»։
Ինչ էլ որ լիներ Աղա-Մամադ-խանի խոստմունքը, Մելիք-Մեջլումը այժմ նրանից օգուտ քաղել չէր կարող։ Նրա թշնամիները՝ Իբրահիմ-խանը և Հերակլ իշխանը, ավելի լավ էին հասկանում այդ բոլորը, և այդ էր պատճառը, որ մինչև Աղա-Մամադ-խանի կրկին վերադարձը, աշխատեցին Մելիք-Մեջլումին ոչնչացնելու։
Մելիքների զորքը իրանց ժողովուրդն էր, իսկ ժողովուրդը սկսել էր ցրիվ գալ, ոչ այնքան Աղա-Մամադ-խանի երկյուղից, որքան մի նոր և ավելի անգութ թշնամուց, որը այդ միջոցներում վրա հասավ։— Դա էր Ղարաբաղի սարսափելի սովը, որին հետևեց ժանտախտը։
Մենք հետո ցույց կտանք, թե սովը և ժանտախտը, խառնվելով քաղաքական տագնապների հետ, որպիսի կործանիչ ներգործություն ունեցան Ղարաբաղի հայ իշխանությունների վրա, իսկ այժմ այդքանը կասենք, որ մելիքները, որքան էլ ցանկանային, չէին կարող դեմ դնել Աղա-Մամադ-խանին, որովհետև նրանց ժողովուրդը այդ ժամանակ միայն հացի, համար էր մտածում և վազում էր դեպի այն կողմը, ուր կարող էր հաց գտնել։
Դեռ Աղա-Մամադ-խանը չհասած Շուշի բերդին, Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը գնաց Վրաստանի կողմը, իսկ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը կամենում էր գնալ Թիֆլիս, բայց ճանապարհին պատահեց Աղա-Մամադ-խանի խումբերին և, նրանց հետ կռիվ ունենալով, գլխից վերք ստացավ։ Նրան վիրավոր բերին Աղա-Մամադ-խանի մոտ, երբ նա արդեն բանակ էր դրած Ասկերանի ավերակների մոտ, Շուշի բերդից մի քանի մղոն հեռավորության վրա։
Այդ հանդիսի ժամանակ շահի մանկահասակ սենեկապետներից մեկի, որ կոչվում Էր Սաֆարալի-բեկ, ուշադրությունը գրավեց սուրբ Աստվածածնի պատկերը, ոսկեզօծ շրջանակի վրա, որ կրում էր իր կուրծքի վրա մանուկ Հիսուսին։ Նա հարցրեց՝ ո՞ւմ պատկերն է այդ, երբ պատասխանեցին, մոտեցավ և համբուրեց։ Նույն րոպեում նրա աչքերում երևացին մի քանի կաթիլ արտասուքներ, իսկ այդ մի քանի կաթիլները պատճառ եղան շատ արյան կաթիլների...
Աղա-Մամադ-խանը մնաց Շուշի բերդում 25 օր։ Այդ ժամանակ համեցավ նա պատժել այն բոլոր հայ և թուրք ավագներին, որոնք իրան ընդդիմություն էին գործել Շուշի բերդի աոաջին առաջին պաշարման ժամանակ և որոնք Իբրահիմ-խանի կուսակիցներ էին։ Դրանց թվումն էին՝ Մելիք-Ռուստամը, Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և մի քանի հայ հոգևորականներ, յուզբաշիներ և տանուտերներ։ Դրանց թվումն էին Իբրահիմ-խանի եղբոր որդի Մամադ-բեկը և մի քանի ուրիշ բեկեր։ Ամենքն էլ բանտարկված էին։
Մի գիշեր, որի առավոտը բանտարկյալներին պիտի դուրս բերեին հրապարակի վրա գլխատելու համար, շահի մոտ մտավ մեր վերև հիշած սենեկապետը՝ պատանի Սաֆարալի-բեկը։ Նա այնքան սիրելի էր շահին, որ համարձակվեցավ նրա ոտները համբուրելով աղաչել, որ ներումն շնորհե այն դատապարտյալներին, որոնց մյուս օրը պիտի գլխատեին։ Երբ շահից մերժում ստացավ, նա սկսեց խնդրել, որ գոնե խնայե հայերին։ Վերջին խնդիրքը սաստիկ բորբոքեց շահի բարկությունը, և նա ասեց հետևյալ խոսքերը. «կարմիր արյունով ցողելով «սև այգին»<ref>Ղարաբաղ թուրքաց լեզվով նշանակում է սև այգի։</ref>, ես նրան վարդի գույն պիտի տամ... առավոտյան այն բոլոր դավաճանների գլուխներից հրապարակի վրա մի աշտարակ պիտի կազմել տամ, իսկ քո գլուխը, Սաֆարալի-բեկ, այդ աշտարակի գագաթի վրա պիտի դնեմ...»։
Այդ Մամադ-բեկը առաջարկեց հայոց Մելիք-Ռուստամին միանալ իր հետ, հակառակել Իբրահիմ-խանին, պայման դնելով, որ Ղարաբաղի հայերի գլխավորը ինքը, Մելիք-Ռուտամը, կլինի, իսկ թուրքերի գլխավորը Մամադ-բեկը։
Հայերը ըստ մեծի մասին, տիրասեր են դեպի օտարները,իսկ անհավատարիմ դեպի իրանց հարազատ ազգայինները,— այդ իսկ պատճառով Մելիք-Ռուստամը մերժեց Մամադ-բեկի առաջարկությունը և չկամեցավ անհավատարիմ լինել Իբրահիմ-խանին, որը այնքան չարիքներ էր հասցրել Ղարաբաղի հայ ժողովրդին։
Մելիքը նամակով հայտնեց Իբրահիմ-խանին բոլոր անցքերը, խոստացավ նրան իր օգնությունը, փութացնելով, որ առանց ժամանակ կորցնելու վերադառնա Բալաքանից և կրկին ձեռքն առնե Շուշի բերդի իշխանությունը։ Իբրահիմ-խանը ինքը չվստահացավ գալ և ուղարկեց իր որդի Մեհտի-խանին։ Մելիք-Ռուստամը կես ճանապարհի վրա իր ձիավորների խումբերով հանդիպեց Մեհտի-խանին և նրան գիշերով մտցնելով Շուշի բերդը՝ ուղղակի տարավ նրա հոր պալատը, որի մեջ այդ ժամանակ բնակվում էր Մամադ-բեկը։
Մամադ-բեկը, իրան արդեն բերդի տերը համարելով, ընդունեց Մեհտի-խանին իբրև մի հյուր։ Բայց Մելիք-Ռուստամը, առանց ժամանակ կորցնելու, հայերից պահապաններ դրեց նրա տան վրա, և կալանավորեց ՄամաղՄամադ-բեկին։
Այդ միևնույն Մելիք-Ռուստամը, որը նույն տարվա մեջ Իբրահիմ-խանին առաջնորդելով՝ պաշարեց Գանձակի բերդը և Մելիք-Մեջլումին սպանել տվեց,— այժմ նույն մարդը, Մամադ-բեկին կալանավորելով, և Իբրահիմ-խանի որդուն պաշտպանելով, կրկին հաստատեց Ղարաբաղի բռնակալների իշխանությունը, մի այնպիսի ճգնաժամի ժամանակ, որ խիստ հարմար միջոցներ կային ոչնչացնելու նրանց...
Իբրահիմ-խանը, ցույց տալու համար, թե սպանությունը կատարվել է ոչ միայն առանց իր կամքի, այլ հակառակ իր կամքի, վատությամբ կալանավորեց նրան և ուղարկեց Պարսկաստան։ Այստեղ մեջ ենք բերում աշխարհաբար թարգմանությունը այն տողերի, ար քաղում ենք վերոհիշյալ անտիպ պատմությունից։
«Բռնելով ողորմելի պատանու ձեռքից, տվեցին մարդախանձ և գիշատիչ գազանների ձեռքը։ Այդ կատաղիները կանչեցին նույն ժամում մի պայտառ<ref>Պայտառ նշ. պայտ կամ նալ շինող։</ref> արհեստավոր, պատվիրեցին նրան կտրել և կազմել մի նոր օրինակով պայտ, որ վշտակիր պատանու ոտների չափին համեմատ լիներ։ Նա փութաց անմիջապես կատարելու նրանց պատվերը։ Հետո նրա ոտները մերկացնելով, և ամեն կողմից երկաթե կապանքներով պնդացնելով, դրեցին մահացու պայտերը նրա ոտների տակ, և սրածայր մեխելով գամեցին։ Առվակի նման վազում էր հորդահոս արյունը տանջվողի վերքերից և ներկում էր այն տեղը։ Հետո շղթաներով կապեցին նրա ձեռքերը, ոտները, նաև պարանոցը, և վեր առնելով, տարան Տավրեժ քաղաքը։ Այնտեղ կանգնացրին նրան ատյանում դատավորի առջև և բազմատեսակ հարցաքննություններից հետո մահվան դատապարտեցին, հրամայելով, որ չարաչար կերպով տանջեն նրան, և անդամ-անդամ կտրատեն, հետո թողնեն գազաններին ու թռչուններին ուտելու համար։ Դատավորի հրամանի համեմատ, արյունարբու դահիճները խստագույն չարչարանքներով տանում էին նրան կատարման տեղը։ Այղ Այդ միջոցին մահապարտը բաց արեց իր բերանը, սկսեց անարգել Մուհամեդի աղանդը և խոստովանվեց թե իսկապես ինքը հավատում էր քրիստոնյաների կրոնին։ Երբ որ լսեցին նրա հայհոյությունները, կատաղի գազանների նման հարձակվեցան նրա վրա, և ամեն մարդ իր սրի ծայրը ներկում էր նրա արյունով։ Այսպես տանջելով հասցրին նրան մահապարտների տեղը, քաղաքից դուրս։ Այնտեղ, անտանելի չարչարանքներ տալով, մաս-մաս կտրատեցին նրա մարմինը և թողեցին այնտեղ, որ արքունի հրամանի համեմատ թռչունների ու գազանների կերակուր դառնա։
Որովհետև հայերը վաղուց գիտեին նրա քրիստոնյայի զավակ լինելու, նաև Քրիստոսի հավատալը, այդ պատճառով մեծ աղաչանքով խնդրում էին, որ նահատակի մարմինը տան իրանց թաղելու համար։ Ասեցին նախարարները. թույլ տվեցեք, որ հայերը իրանց անարգ օրենքի համեմատ թաղեն։ Որովհետև ավելի վատթար էին համարում հայոց թաղումը, քան գազանների կերակուր լինելը։»
Այն օրից անցել էր ամբողջ տասն տարի, այդ հերոսը դեռ մաշվում էր հեռավոր բանտարկության մեջ։
Երբ Աղա-Մամադ-խանը վերջին անգամ արշավանք գործեց դեպի Ղարաբաղի կողմերը և Շուշի բերդում սպանվեցավ (1797), նա գալու ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժան էր, ներումն շնորհելու համար։
ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժան էր, ներումն շնորհելու համար։ Այդ բերդում պահվում էին նշանավոր քաղաքական, հանցավորները միայն։ Աղա-Մամադ-խանը նրանց շատերին ներումն շնորհեց, որոնց թվում և Մելիք-Բախտամին, մանավանդ երբ իմացավ, որ նա Մելիք-Ավան-խանի թոռն է, և նրա նախնիքը Պարսկաստանին մեծ ծառայություններ են արել։
Շահը առաջարկեց Մելիք-Բախտամին իր հետ գնալ Ղարաբաղ և այնտեղ վարել իր հայրենի իշխանությունը։ Իսկ մելիքը թեև քաջ, պատերազմական մարդ էր, բայց ուներ և իր կրոնական մոլեռանդությունները։ Երկար տարիներ պարսկական աքսորանքի մեջ ապրելով, զուրկ եկեղեցուց, զուրկ պահեցողությունից, այդ համարում էր նա մի մեծ հանցանք կրոնի և եկեղեցու դեմ։ Այդ պատճառով, փոխանակ Աղա-Մամադ-խանի զորքերի հետ իր հայրենիքը գնալու, նա ուղղակի դիմեց Էջմիածին իր մեղքերը քավելու համար։
Էջմիածնից վերադարձավ նա Ղարաբաղ այն ժամանակ, երբ Աղա-Մամադ-խանը Շուշի բերդում, սպանված էր և Իբրահիմ-խանը ավելի մեծ վստահությամբ վարում էր տեղային իշխանությունը։
Մելիքը գտավ իր հայրենիքը թշվառ վիճակի մեջ, սովը սարսափելի կոտորածներ էր անում, և ժողովրդի մեծ մասը ցրիվ էր եկած։ Իսկ ինքը ավելի անբախտ գտնվեցավ։ Իբրահիմ-խանը, լսելով նրա գալուստը, սկսեց բարեկամական կեղծ ցույցերով հրապուրել նրան, մինչև իր սեղանի վրա կարողացավ թունավորել նրան<ref>Նրա գերեզմանի արձանագրության մեջ պահպանված է նենգավար խանի ցած դավաճանության հիշատակը. «Յասմ տապանի հանգչի մարմին՝ քաջ և արի Մելիք-Բախտամին. սա էր որդի Մեղիք-Աթամին. մահ և վախճան պատմեն սորին '''մահադեղով''' Իբրահիմ-խանին. և որք հանդիպիք ի տապան սորին, միով բանիւ ողորմի ասէք ամեն։</ref>։
Տիզակի տիրապետողների իշխանությունը ամենավտանգավորն էր Իբրահիմ-խանի համար։ Նրանք, Պարսկաստանին ավելի մոտ լինելով, ուղղակի հարաբերություններ ունեին պարսից բարձր Դռան հետ։ Մելիք-Բախտամի ազատություն գտնելը Արդավիլի բանտից Աղա-Մամադ-խանի շնորհիվ, և վերջինի սպանվելը Շուշի բերդում, շատ հասկանալի է, որ ավելի կսաստկացներ Իբրահիմ-խանի երկյուղը։ Տիզակի տիրապետողներից, և այդ պատճառով, Մելիք-Բախտամին տմարդությամբ ոչնչացնելուց հետո, սկսեց նա որոգայթներ լարել նրա ժառանգների համար։
Մելիք-Ռախտամին Բախտամին հաջորդեց որդին՝ Մելիք-Աբասը։
Մեր ձեռքում գտնված մի ձեռագիր պատմությունից քաղում ենք հետևյալը Մելիք-Աբասի հատկանիշների մասին.
«Նրանց (Մելիք-Ավանյանների) ազգի և սերունդների մեջ տակավին չէր ծնված, արդարև, մի այնպիսի տղամարդ պարթևական, հսկայազոր կերպարանքով և ահագնակերպ հասակով։ Իր քաջագործություններով սկսեց հետզհետե նվաճել նա ոչ միայն իր բոլոր հայրենիքը, այլ մահմեդականների ազգը։ Այդ պատճառով տարածվելով սփռվեցավ նրա քաջության և անաչառ դատաստանների համբավը, որով պատժում էր հանցավորներին և վնասակար անձինքներին։ Առանց արծաթասիրության և կաշառքի էր կատարում նա իր դատավճիռները, մահապարտներին պատժում էր առանց խնայելու՝ շատերին կախում էր մեծ ճանապարհների վրա կախաղաններից, և շատերին տալիս էր իր ծառաների ձեռքը, որ սրախողխող անեն հասարակության և ավազակ մարդիկների աչքերի առջև, որպեսզի ոչ ոք այնուհետև չվստահանա նույն չարությունները գործելու։ Արդարև, սարսափելով դողում էր ամբողջ գավառը նրանից։ Նրա քաջագործությունների համբավը շատ, վաղ հասել էր մեծ բռնավորի (Իբրահիմ-խանի) ականջներին... Բայց նա իր սրտի ոխը ծածկած ուներ, չէր կամենում հանկարծ հայտնել մեր նախարարներին (Մելիք-Աբասին), որովհետև նրա նպատակը այն էր, որ դարձնի նրան հայկական դավանությունից մահմեդական դենին...»։
Հետո երկար խոսվում է այն միջոցների մասին, որ Իբրահիմ-խանը գործ դրեց իշխանի հավատքը խախտելու համար։
Նրանք կամեցան գերեզմանից դուրս հանել հանգուցյալի մարմինը։ Այդ հանդգնությունը պատճառ տվեց մի ավելի սարսափելի կռիվի հայերի և թուրքերի մեջ։ Բայց որովհետև հայերը անտպատրաստ էին և չէին պասում մինչև այս աստիճան բռնություն խանի կողմից, այս պատճառով հաղթվեցան։ Հանգուցյալի մարմինը դուրս հանեցին իր տոհմային գերեզմանատնից<ref>Մելիք-Ավանյաննհրի տոհմային գերեզմանատունը գտնվում է Տող բերդի եկեղեցու գավթում։</ref> և տարան մահմեդականների գերեզմանատան մաջ թաղեցին։
Ի՞նչ նպատակ կար այդ բարբարոսության մեջ։ Այն, որ հետո Իբրահիմ-խանը առիթ ունենա ասելու հանգուցյալի ժառանգներին, թե ձեր հայրը մահմեդական էր և մահմեդականության մեջ մեռավ, դուք ևu ևս պետք է ընդունեք նույն կրոնը։ Այդպես էլ եղավ։ Այնուհետև խանը, կալանավորելով Մելիք-Ավանյանների արդեն բավական ուժից ընկած ժառանգներին, սկսեց բացարձակ կերպով կրոնական հալածանքի ենթարկել նրանց։
Այդ միջոցներում Ղարաբաղում սովը և ժանտախտը սարսափելի կոտորածներ էին անում։ Գյուղերը հետզհետե դատարկվում էին, ժողովուրդը գաղթում էր։ Այդ ժամանակն էր, որ հանգուցյալ Մելիք-Աբասի որդի Մելիք-Ղահրամանը (որ և կոչվում էր Բաղր-բեկ) Տիզակի ժողովրդի մի մասը իր հետ առնելով գաղթեց դեպի Վրաստան։
Մելիք-Ավանյան Բաղդադ-բեկը (Մելիք-Եսայու որդին<ref>Տե՛ս X, XI և հետևյալ գլուխներում։</ref>) մնաց Իբրահիմ-խանի բանտում։ Երկար չարչարանքներ կրելուց հետո ստիպվեցավ նա իր երկու որդիների հետ, որոնք կոչվում էին Ասլան և Վահան, ընդունել մահմեդականություն։ Դրանց իշխանությունը կարճատև եղավ, որովհետև Բաղդադ-բեկը մի հակառակության համար խեղդամահ եղավ նույն Իբրահիմ-խանի ձեռքով։ Իսկ նրա որդի Ասլանը, կամենալով կրկին վերադառնալ դեպի քրիստոնեական կրոնը, նույն խանի մահադեղով սպանվեցավ։ Վահանի վախճանը մեզ հայտնի չէ։
Եվ այսպես, Մելիք-Ավանյանների, Տիզակի հզոր տիրապետողների, համարյա ամբողջ սերունդը կամ մահադեղով կամ սպանությունով ոչնչացավ Իբրահիմ-խանի ձեռքով։ Եվ չմոռանանք, որ այդ նշանավոր տոհմի աոաջին ներկայացուցիչն էր այն մեծ մարդը, որը Պետրոս Մեծի հետ թղթակցություններ ուներ, որը փառավոր ընդունելություն գտավ Աննա Իվանովնա և Ելիզավետա Պետրովնա կայսրուհիների պալատում, որը ռուսաց կառավարությունից ստացավ գեներալի աստիճան, իսկ ՆնադիրՆադիր-շահից՝ խանության աստիճան։— Դա գեներալ Մելիք-Ավան֊խանն Ավան-խանն էր, որի կատարած մեծագործությունների հետ ծանոթացանք մեր պատմության սկզբի գլուխներում։
Մելիք-Ավանյանների տոհմի վերջին ներկայացուցիչների մի ճյուղը մահմեդական դարձավ, մյուսը մնաց քրիստոնյա։ Նրանց ընդարձակ կալվածներին, Շուշի բերդի խաների օգնությամբ, տիրեցին մահմեդական ժառանգները, իսկ քրիստոնյա մնացածները զրկվեցան ժառանգությունից<ref>Տող բերդում, Մելիք-Ավան-խանի պալատում այժմ բնակվում է մի Ֆարհադ-բեկ անունով թուրք ազնվական, որը պարծանքով հիշում է, թե ինքը Մելիք-Ավանյանների նշանավոր տոհմի ժառանգներիցն է։ Եվ իրավ, նա ԲադղադԲաղդադ-բեկի թոռը և Մելիք-Ասլանի որդին է։ Իսկ Մելիք-Ավանյանների քրիստոնյա մնացած ժառանգները այժմ թշվառ աղքատության մեջ բնակվում են նույն Տող բերդում, թեև ազնվականներ են համարվում։</ref>։ Այդ տոհմի մի այլ ճյուղը, որպես էին՝ իշխան Մելիքովները, իշխան Սումբատովները, Հայրապետյանները, Ռուսաստանում մեծ-մեծ պաշտոնների մեջ մտան, փայլեցին, իսկ հետո ի՞նչ եղան,— մեզ հայտնի չէ։
===XXXVI===
1795 թվից մինչև 1798 թվի սկիզբը պարբերաբար կատարվեցան մի քանի, մինը մյուսից ավելի կորստաբեր, ավելի փոթորկալի արշավանքներ։ Ղարաբաղը և նրա շրջակա գավառներն անընդհատ պատերազմների, ասպատակության և արյան ասպարեզ դարձան։ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքից հետո տեղի ունեցավ կոմս Զուբովի արշավանքը, հետո Գանձակի պաշարումը, հետո Աղա-Մամադ-խանի երկրորդ արշավանքը։ Այդ արյունահեղ կռիվների ժամանակ, որ տևեցին ամբողջ երեք տարի, շինականների կյանքը այն աստիճան անապահով դրության մեջ էր, որ չկարողացան ոչ իր ժամանակին ցանել և ոչ իր ժամանակին հնձել։ Եվ երբ տեղի ունեցավ 1797 թվի սարսափելի երաշտությունը, որ ցամաքացրեց բոլոր բուսականությունը, այդ ժամանակ եղած ցանքերն էլ իսպառ ոչնչացան։
Կարծես, ինքը բնությունը միաբանվել էր մարդկային գազանությունների հետ Ղարաբաղը բոլորովին ամայի և անապատ դարձնելու համար։ Մարդիկ սպառեցին բոլորը, ինչ որ կարելի էր ուտել, հետո անասունների նման սկսեցին կերակրվել խոտերով և արմատներով։ Դա այն զարհուրելի սովերից մեկն էր, որոնց սարսափելի նկարագրությունները մեծ տեղ են բոնում բռնում Հայաստանի պատմության մեջ լանկթեմուրների և այլ այսպիսի մարդկային հրեշների կատաղի արշավանքներից հետո։
Անկարգ, անսովոր սնունդի պատճառով երկրները ծածակվեցան ծածկվեցան դիակներով։ Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։
60 հազար տուն հայ բնակիչներ ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։ Այդ ժամանակ տեղի ունեցա Սյունյաց աշխարհի մեծ գաղթականությունը։ Սարսափած ժողովուրդը սկսվեց ցրիվ գալ, սկսեց թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Տաճկաստան, դեպի Պարսկաստան, դեպի Ռուսաստան և դեպի Վրաստան։
Այդ էր պատճառը, երբ Ղարաբաղի հայոց երկու իշխանները, Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը, կամեցան Վրաստանում հաստատ գաղթարաններ հիմնել, նրանք վշտացած Հերակլ իշխանի և նրա հաջորդ Գիորգիի վարմունքից, այլևս չկամեցան վերջինի հետ բանակցություններ ունենալ, ուղղակի դիմեցին Ս. Պետերբուրգ Պողոս I կայսրի մոտ։
Վրաստան գաղթած Ղարաբաղի հայերը սկզբում խիստ անմարդասիրաբար ընդունվեցան վրացիների կողմից։ Սովից, տանջված, աղքատ եկան նրանք այդ երկիրը, շատերը վրացիների դռները ընկած մուրացկանություն էին անում։Վրաց անում։ Վրաց իշխանները ստիպում, էին նրանց, որ ճորտ գրվեն, որպեսզի փոխարենը կերակրեն նրանց։ Ողորմելիները մի կտոր հացի համար վաճառում էին իրանց զավակներին և ստրկության էին մատնում<ref>Վրաստանում մինչև վերջին ժամանակները գտնված հայ ճորտերի մեծ մասն այս տեսակ հանգամանքների զոհ պետք է համարել։</ref>։ Վրաց ազնվականների այդ անողորմ վարմունքն էր գլխավոր պատճառը, որ ստիպեց հայոց մելիքներին Ս. Պետերբուրգ դիմել։
Հայոց մելիքները իրանց հպատակների հետ<ref>Վրաստան գաղթեցին գլխավորապես Գյուլիստան և Վարանդա գավառների ժողովուրդը, այսինքն՝ Մելիք-Բեգլարյանների և Մելիք-Շահնազարյաններոի հպատակները։ Մելիք-Մեջլումի հպատակները (որը արդեն մեռած էր) մնացին Գանձակի գավառում ՋավաղՋավադ-խանի հովանավորության ներքո։ Իսկ Խաչենի և Տիզակի, ժողովուրդը մասամբ մնացին իրանց տեղերում, մասամբ գաղթեցին ուրիշ երկրներ և մասամբ եկան Վրաստան, խառնվեցան վերոհիշյալ երկու մելիքների ժողովրդի հետ։</ref> գաղթել էին մի երկիր, ուր այդ ժամանակ տիրում էր ճորտությունը։ Բայց հայ ժողովուրդը սովորած չէր ճորտության։ Թե Հայաստանի անկախության ժամանակ, թե պարսից և թե օսմանցիների տիրապետության ժամանակներում հայ գյուղացին վայելում էր կատարյալ ազատություն։ Մելիքները ցանկանում էին, որ իրանց ժողովուրդը պահպաներ իր վաղեմի ազատությունը, իսկ իրանք վայելեին նույն իրավունքները, որ միշտ ունեին իրանց հպատակների վերաբերությամբ։ Նրանք պահանջում էին, որ Վրաստանի սահմաններում, որը այդ ժամանակ գտնվում էր ռուսաց հովանավորության ներքո, տային նրանց ազատ հողեր, որպես մշտական սեփականություն, և այդ հողերի վրա նրանք հիմնեին իրանց գաղթարանները և բնակվեին իրանց վաղեմի օրենքներով ու սովորություններով։
Այդ նպատակներով Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը<ref>Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Աբովի եղբոր՝ Մելիք-Բեգլար II որդին էր (տե՛ս գլ. XVI)։</ref> և Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը գնացին Ս. Պետերբուրգ<ref>Մելիքների սվիտայի մեջ գտնվում էր և պատանի Ռոստոմը, որը Մելիք-Շահնազարի ջորեպանի որդին էր։ Նրա հորը կոչում էին Մեհրաբենց Գյուքի։ Դեռ 14 տարեկան հասակում Ռոստոմը Ղարաբաղից փախչելով գնաց Աստրախան, այնտեղ մի պոլկովոյ մարկիտանտի մոտ աշակերտ դարձավ։ Այդ պարապմունքը միջոց տվեց նրան սովորելու ռուսաց լեզուն։ Երբ մելիքները Աստրախանից անցնում էին Ս. Պետերբուրգ գնալու, պատանի Ռոստոմը խառնվեցավ նրանց սվիտայի հետ, որը բավական բազմաթիվ էր։ Նրան վեր առին, մտածելով, թե ճանապարհին հարկավոր կլինի, որպես ռուսաց լեզվի թարգման։ Ս. Պետերբուրգը այն աստիճան գրավեց պատանի Ռոստոմին, որ նա այլևս վերադառնալ չցանկացավ։ Մելիք-Ջումշուդը իր հոր ջորեպանի որդուն ազնվականության թուղթ շնորհեց, և նրա խնդրելով պատանի Ռոստոմը մտավ զինվորական դպրոց։ Եվ այդ պատանին էր, որ վերջը դարձավ հռչակավոր իշխան գեներալ Մադաթովը, որը այնքան նշանավոր գործեր կատարեց, ռուսաց, տաճկական, ֆրանսիական և պարսկական արշավանքների ժամանակ։</ref> անձամբ աղերսամատույց լինելու կայսրի մոտ իրանց պահանջների մասին։
Մելիքները Ս. Պետերբուրգում արժանավոր ընդունելություն գտան։ Պողոս I կայսրի 1799 թ. 2 հունիսի բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ տալ մելիքներին Ղազախի գավառը բնակության համար և պահպանել իրանց հպատակների վերաբերությամբ միևնույն իրավունքները, որ նրանք վայելում էին իրանց հայրենիքում։ Այդ հրովարտակը գրվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյանի և Գյուլիստանի իշխան Մելիք-Ֆրեյդուն Մելիք-Բեգլարյանի անունով։ Նույն մելիքներին շնորհվեցան գերազանցության մեդալներ (медали отличия) և նշանակվեցավ մշտական թոշակ. Մելիք-Ջումշուդի համար տարեկան 1400 1 400 ռ., նրա որդու համար տարեկան 600 ռ., իսկ Մելիք-Ֆրեյդունի համար 1000 1 000 ռ.։
Հիշյալ բարձրագույն հրովարտակի մտքի համեմատ կայսրը նույն թվով առանձին հրովարտակ ուղղեց վրաց իշխան Գիորգիին, բացի դրանից, նույն թվի ապրիլի 16-ից առանձին բարձրագույն հրահանգով հրամայվեցավ ստատսկի սովետնիկ Կովալենսկուն (որը այդ ժամանակ նշանակված էր Վրաստանի մինիստր) հետևյալը.
Վրաստանն այդ ժամանակ այն աստիճան խռովյալ դրության մեջ էր, որ իշխան Գիորգին խիստ նպաստավոր համարեց հայոց մելիքների և նրանց հպատակների ահագին բազմությամբ վրաց հողի վրա բնակություն հաստատելը։ Մելիքները կարող էին նրան զորավոր դաշնակիցներ լինել։ Կովկասյան լեռնաբնակների հարձակումները մի կողմից, վրաց իշխանական գերդաստանի անդամների երկպառակությունները մյուս կողմից, երկիրը անդադար ալեկոծության մեջ էին պահում։ Գիորգիի եղբայրները, նրա ազգականները ամեն օր նորանոր խռովություններ էին հարուցանում։ Եղբայրներից մեկը, իշխանազն Ալեքսանդրը, հակված էր պարսիկների կողմը և գործում էր հակառակ ռուսների և հակառակ իր եղբորը։
Այդ հանգամանքներն էին պատճառը, որ մելիքների պահանջը կատարվեցավ։ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջամշուդը uտացավ Ջումշուդը ստացավ Գիորգի իշխանից Հոռիի գավառը իր սահմաններով և Բորչալուի մի մասը, որոնց մեջ նա իր հպատակների հետ բնակություն հաստատեց։ Իսկ Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մնացած մասը և Աղջա-Կալան։ Իսկ Մելիք-Աբովը (Մելիք-Ֆրեյդունի հորեղբայրը) ստացավ Բոլնիսը իր սահմաններով։ Այնուհետև մելիքները ձեռք բերեցին և ուրիշ հողեր, այն չափով, ինչ չափով որ հետզհետե ավելանում էր նրանց հպատակների թիվը։
===XXXVII===
Պետք է ասած, որ ղարաբաղցի գաղթականների ցանկությունն էլ հենց այդ էր։ Այդ ժողովուրդը սովորած էր Էջմիածնից անկախ իր առանձին հոգևոր կառավարությունն ունենալ, որպես էր բազմադարյան Աղվանից կաթողիկոսությունը։ Իսկ Սարգիսը այդ կաթողիկոսության ներկայացուցիչներից մեկն էր։
Ղարաբաղի հայերը մի ժամանակ Գանձակի գավառում զետեղվելով, նույն Սարգսին իրանց համար կաթողիկոս օծել տվին։ Այժմ Վրաստան գաղթելով, դարձյալ ցանկանում էին ունենալ իրանց առանձին հոգևոր իշխանությունը, անկախ Էջմիածնից, նույն Սարգսի հովվության ներքո։
Իշխան Գեորգիի հարաբերություններն այդ ժամանակ Էջմիածնի հետ լարված լինելով, նպաստում էր ղարաբաղցոց ցանկության իրագործելուն<ref>Իշխան Գիորգիի հարաբերությունների Էջմիածնի հետ լարված լինելու պատճառները, թեև ինքնըստինքյան շատ հասարակ բաներ էին, բայց կրոնականն կետից նայելով, մեծ նշանակություն ունեին։ Ղարաբաղում ժանտախտ հայտնվելու ժամանակ, ժողովուրդը տեղափոխվեցավ Վրաստան, այդ սարսափելի ախտը տարավ իր հետ։ Այդ ժամանակ վրաց Գիորգի իշխանը դիմեց Էջմիածին, խնդրելով Ղուկաս կաթողիկոսից, որ ուղարկեն Թիֆլիս Գեղարդը, որը Էջմիածնի հրաշագործ սրբություններից մեկն է և հռչակված է որպես փարատող վարակիչ հիվանդությունների։ Ղուկաս կաթողիկոսը չկատարեց իշխանի խնդիրքը, նախ այն պատճառով, որ ժանտախտը Վաղարշապատում էլ հայտնվել էր և սուրբ Գեղարդի օգնությանը իրանք ավելի կարոտություն ունեին, իսկ երկրորդ պատճառն այն էր, որ վստահություն չուներ վրաց իշխանի վրա, թե կարող էր հիշյալ սրբությունը Վրաստանից կրկին հետ ստանալ։<br>Երբ Գիորգին սկսեց ավելի և ավելի թախանձել, կաթողիկոսը ստիպված եղավ հիշյալ «գեղարդակիր» Հովհաննես արքեպիսկոպոսի ձեռքով ուղարկել։ Բայց սրբությունը Թիֆլիս հասնելուց և հանդիսավոր թափորներ կատարելուց հետո կալանավորվեցավ։ Էջմիածնից քանիցս անգամ խնդրեցին հետ ուղարկել, բայց վրաց իշխանը, միշտ զանազան պատճառներ բերելով, խաբում էր։ Վերջը Հովհաննես արքեպիսկոպոսը Մելիք-Աբովի օգնությամբ մի գիշեր վեր առեց սրբությունը և մի քանի ձիավորների հետ ծածուկ փախավ Էջմիածին։ Գուցե այդ դեպքի պատճառով նա ստացավ «գեղարդակիր» մականունը։</ref>։
1799, 27 դեկտեմբերի վախճանվեցավ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը։ Հայրապետական աթոռը ժառանգելու համար հայտնվեցան բազմաթիվ նախանձորդներ, որոնք մինը մյուսին տեղի տալով, կռվի դաշտի վրա մնացին հինգը։ Դրանք էին՝ Ռուսաստանի արքեպիսկոպոս Հովսեփը, Կ. Պոլսի պատրիարք Դանիելը, Աստրախանի եպիսկոպոս Եփրեմը և էնագետցի Դավիթ եպիսկոպոսը, որը սաստիկ խորամանկ մարդ էր և միջոցների ընտրության մեջ ամենևին խտրություն դնել չգիտեր, իսկ հինգերորդն էր թիֆլիսեցի «բոկոտն» (բոբլիկ) կոչված Ստեփան արքեպիսկոպոսը<ref>Համարյա այդ ժամանակից սկսվեցան Դավթի և Դանիելի կռիվները, որոնք Էջմիածնի վերջին կաթողիկոսների պատմության մեջ խիստ տխուր, միևնույն ժամանակ բավական ընդարձակ տեղ են բռնում։</ref>։
Ռուսաց կառավարության նպատակն այն էր, որ Էջմիածնի հայրապետական աթոռի վրա նստեր մի մարդ, որը նշանավոր ծառայություններ էր մատուցել Ռուսաստանին, մանավանդ նրա արևելյան պատերազմների ժամանակ թե պարսիկների և թե օսմանցիների հետ։ Դա էր մեզ նախածանոթ Արղության Հովսեփ արքեպիսկոպոuը։ արքեպիսկոպոսը։ Այդ գործունյա, եռանդոտ եկեղեցականը դեդևս դեռևս պետք էր ռուսաց տիրապետություններն առաջ տանելու համար։ Պարսիկների հետ գործը տակավին վերջացած չէր. Երևանյան նահանգը և ուրիշ շատ խանություններ դեռ մահմեդականների ձեռքումն էին։
Ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը վաղուց ձգտում էր այդ նպատակին, որ ընդհանուր հայոց կաթողիկոսը դառնա, և նրա մի այդպիսի փառասիրական ձգտումը սաստիկ վայր ձգեց նրա համարումը մտածող Հայերի աչքում, երբ նա, իր ավելի ընդարձակ և ավելի ազգօգուտ գաղափարները չթողնելով, սկսեց հետևել նեղ, եսական շահերին...
Թեև նա Էջմիածնում և հայ հասարակության մեջ բազմաթիվ հակառակորդներ, ուներ, բայց ռուսաց կառավարության և օսմանցոց Բ. Դռան հաճությունը ստացած, Ռուսաստանից ճանապարհ ընկավ դեպի Անդրկովկաս, որ գնա Էջմիածին հայրապետական օծումն ընդունելու համար։ Արքեպիսկոպոսի վարմունքը, որ բոլորովին հակառակ էր հայոց վաղեմի ընտրողական կարգերին, շատ կարելի է, որ մեծ խռովությունների պատճառ տար, եթե ճակատագիրը այլ կերպ չտնօրիներ։ 1801 թ. փետրվարի 10-ին փառավոր հանդեսով մտավ նա Թիֆլիս։ Նա գտավ իր բարեկամ վրաց Գիորգի իշխանին արդեն դրած դագաղի մեջ<ref>Գիորգին վախճանվեցավ 1800 թ. դեկտեմբեր ամսում։</ref>։ Իշխանի մահը արքեպիսկոպոսին սաստիկ տխրություն պատճառեց։ Նրա հետ մեռան սրբազանի սրտի խիստ խորին բաղձանքները...
Իշխանի դագաղը դեռ դրված էր Սիոնի մայր եկեղեցում, երբ 1801 փետրվարի 16-ին, նույն եկեղեցում կատարվեցավ Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության տnնախմբությունը տոնախմբությունը և կարդացվեցավ Պողոս I կայսրի հրովարտակեր, որ ավետում էր այդ. միավորությունը։
Այդ ժամանակ Թիֆլիսում գտնվում էր գեներալ-մայոր Լազրևը, որ կարգված էր իբրև Վրաստանի զինվորական իշխանության ներկայացուցիչ։
Նույն տարվա մեջ (1801, 12 մարտի) վախճանվեցավ Պողոս I կայսրը, և ռուսաց գահի վրա նստեց Ալեքսանդր I։
Գիորգիի մահից հետո ավելի սաստիկ կերպով հուզվեցավ երկպառոակոէթյունը երկպառակությունը վրաց իշխանազն ժառանգների մեջ։ Գտնվեցան նրանց մեջ այնպիսիները, որ սկսեցին բողոք հայտնել Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության մասին, սկսեցին գրգռել կովկասյան լեռնաբնակներին և պարսիկներին ռուսների դեմ<ref>Այդ ժամանակ տեղի ունեցավ Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը Վրաստանի վրա։</ref>։
Այդ բողոքողներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։<ref>'''Այդ բողոքներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։'''— Արքայազն Ալեքսանդրի կյանքի հանգամանքներին լինելով լավատեղյակ՝ Րաֆֆին դեռևս 1872 թվականին հոդված է գրել նրա մասին ու հրատարակել «Մշակ» լրագրում, (տե՛ս նաև Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 9, Ե., 1958, էջ 82)։— '''Խմբ.'''</ref> Նրա գործողությունները բավական մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, բայց մենք համառոտ կերպով մեջ կբերենք այնքանը միայն, որ վերաբերություն ուներ հայոց մելիքների հետ։
Վրաստան գաղթած հայոց մելիքներից ավելի ուժ և նշանակություն ստացավ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը։ Նա որպես քաջ և պատերազմասեր էր Ղարաբաղում, նույնը եղավ և Վրաստանում։ Բացի Ղարաբաղից իր հետ բերած հպատակներից, նա իր իշխանության ներքո հետզհետե հավաքում էր և այն գաղթականներին, որոնք, Հայաստանի զանազան կողմերից փախչելով, Վրաստանում ապաստան էին գտնում։ Այսպիսով, նա այնքան բազմացրեց իր ժողովրդի թիվը, որ կարող էր ամեն անգամ մի քանի հազար ձիավորներ կռիվի դաշտ դուրս բերել։ Դրանով չբավականանալով, Մելիք-Աբովը աշխատում էր 1000 1 000 հայ ընտանիքներ Ախալցխայի վիճակից (որը այդ ժամանակ օսմանցոց իշխանության ներքո էր գտնվում) տեղափոխել Վրաստան իր կալվածների վրա։ Այդ մտքով նա իր ձիավորների խումբերով անդադար արշավանքներ էր գործում, անցնում էր Տաճկաստանի սահմաններից և ամեն անգամ ահագին ավարով հետ էր դառնում։ Շատ անգամ նրա ասպատակները հասնում էին մինչև Էրզրումի պարիսպների մոտ։ Եվ որովհետև այդ բոլորը այն ժամանակ սովորական իրերի կարգում էր, այդ պատճառով Մելիք-Աբովի վստահություններին սահման չէր դրվում։
Մելիք-Աբովն այնքան նշանակություն ստացավ իր քաջ ձիավորների խումբերով, որ երկրի մեջ վաճառականական հարաբերությունները ապահով դրության մեջ պահելու համար և ճանապարհների վրա կարավանների երթևեկությունը ավազակների հարձակումներից անվտանգ պահպանելու համար, հանձնվեցավ նրան '''քարվան-բաշխության''' պաշտոնը։ Այդ պաշտոնի նշանակությունն այն էր, որ նա պիտի պահեր ճանապարհների վրա պահականոցների նրա ձիավորները պետք է ուղեկցեին կարավաններին մի իջևանից մինչև մյուսը, որ վտանգ չպատահեր։ Այդ հսկողության համար Մելիք-Աբովի մարդիկը յուրաքանչյուր բեռնից հարկ էին ստանում 1 ռուբլի, հօգուտ մելիքի, որի տարեկան գումարը հասնում էր 500 թումանի<ref>500 թումանը մոտավորապես հավասար է 1500 1 500 ռուբլու։ Եթե յուրաքանչյուր բեռնից ստացվում էր 1 ռուբլ., այդ հաշվով ամբողջ տարվա մեջ Վրաստան մտնող և դուրս եկող մթերքների քանակությունը պետք է համարել 1500 1 500 բեռ։ Դա ցույց է տալիս երկրի այն ժամանակվա վաճառականության ամենաստոր աստիճանի վրա կանգնած լինելը։</ref>, որպես խոստովանվում է Մելիք-Աբովը իր նամակներից մեկի մեջ։
Այդ բոլորը նկատելով, վրաց իշխանազն Ալեքսանդրը տեսնում էր Մելիք-Աբովի մեջ մի լավ օգնական իր նպատակները իրագործելու համար։ Դեռ Գիորգիի կենդանության ժամանակներում նա թափառում էր երբեմն Դաղստանի լեռնաբնակների մեջ, երբեմն Ղազախի և Շամշադինի թարաքամաների մեջ և երբեմն Երևանի կողմերում և ամեն տեղ գրգռում էր մահմեդականներին ռուսների և իր եղբոր՝ Գիորգիի դեմ։
Նա շատ անգամ, թե ժամակներով և թե առանձին պատվիրակներ ուղարկելով, դիմում էր Մելիք-Աբովին, առաջարկում էր միանալ իր հետ և ռուսների հակառակ գործել։ Թեև Մելիք-Աբովը, հավատարիմ մնալով այն երդմանը, որ տվել էր ռուսաց կառավարությանը, ամեն անգամ մերժում էր իշխանազն Ալեքսանդրի առաջարկությունները, այսուամենայնիվ, Թիֆլիսի ռուս աստիճանավորները, կասկածելով նրա վրա, Մելիք-Աբովին կալանավորեցին։ Նա մի քանի ամիս մնաց բանտում, մինչև Վրաստանի համար նշանակված մինիստր Կովալենսկին Թիֆլիս գալով (1800) արձակեց նրան։
Մելիք-Արովը Աբովը ուներ երեք որդի՝ Ռոստոմ-բեկ, Սայի-բեկ և Մանաս-բեկ։ Դրանցից իր քաջությամբ նշանավոր եղավ Ռոստոմ-բեկը։
===XXXIX===
1804 թվին ռուսաց զորքերը իշխան Ցիցիանովի հրամանատարության ներքո մոտեցան Երևանի պարիսպներին, բանակ դրեցին Էջմիածնի մոտ։ Միևնույն ժամանակ պարսկական բազմաթիվ զորքեր, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո, շտապեցին Երևանը ազատելու և Ցիցիանովի արշավանքների առաջն առնելու։ Պարսից զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրաց ազնվականների հետ։ Դրանք իրանց հետ առնելով մի քանի գունդ պարսկական հեծելազորներ, և միանալով Ղազախի ու Շամշադինի թարաքամաների հետ, և մի կողմից էլ ապստամբեցնելով լեզգիներին, բոլորովին կտրեցին Վրաստանի հաղորդակցությունը Ցիցիանովի բանակի հետ, որը գտնվում էր Երևանի պարիսպների մոտ։
Ցիցիանովը, որ կամենում էր պաշարել Երևանը, ինքը պաշարման դրության մեջ մնաց։ Պարսիկները ամեն կողմից շրջապատեցին նրան։ Այդ ժամանակ պակասեց Ցիցիանովի զորքերի պաշարը։ Թեև Էջմիածնի վանքը իր հացի ամբարներից մեծ օգնություն մատակարարեց, բայց Տիցանովը Ցիցանովը կարոտություն ուներ և ռազմամթերքի. վառոդը սպառվելու վրա էր. նրան պետք էին ավելի շատ թվով թնդանոթներ։
Այդ միջոցին Մելիք-Աբովի որդի Ռոստոմ-բեկը, իր սեփական հեծելազորների խումբով, այլև իր հետ առնելով,500 ռուսաց զինվորներ, երկու անգամ զարմանալի քաջությամբ անցավ պարսիկնքերի միջից և Ցիցիանովի բանակին Թիֆլիսից վառոդ, թնդանոթներ և այլ ռազմամթերք հասցրեց։
Երբ նա այդ նպատակով պիտի կատարեր իր երրորդ արշավանքը Փամբակի ձորում, Ղուրսալու գյուղի մոտ պատահեց պարսից զորքերի։ Նրանց թիվը 800 հոգի էր, գտնվում էին Փիր-Կուլի-խան անունով մեկի գլխավորության ներքո։ Այդ միջոցին պարսից զորքերի հետ միացավ վրաց իշխանազն Ալեքսանդրը 3000 3 000 ձիավորներով։ Չնայելով պարսից ուժերի անհամեմատ գերազանցությանը, նրանք ամբողջ երեք օր կանգնած մնացին և չէին վստահանում կռիվ սկսել Ռոստոմ-բեկի փոքրաթիվ խումբի հետ։ Երբ վերջապես սկսվեցավ կռիվը, Ռոստոմ-բեկն՝ ընկած ռուսաց զորքերի առջևը, երկար քաջությամբ պատերազմում էր։ Հանկարծ նրա ձին գնդակահար լինելով, ցած գլորվեցավ։ Ռոստոմ-բեկը նստեց մի այլ ձիու վրա և կրկին նետվեցավ կռիվի մեջ։ Չնայելով, որ նա արդեն երկու վերք էր ստացել, բայց տակավին շարունակում էր կռվել։ Երբ երրորդ վերքը ստացավ աջ ձեռքի վրա, այդ ժամանակ արյունաշաղախ ցած ընկավ։ Նրա ընկնելուց հետո պարսիկները մայոր Մոնտրեզորին սպանեցին և ռուսաց բոլոր զինվորներին կոտորեցին։
Ռոստոմ-բեկին տարան պարսից թագաժառանգի՝ Աբաս-Միրզայի բանակը։
Պարսից թագաժառանգը իսկույն սպանել չտվեց նրան, այլ շղթայակապ ուղարկեց Թավրիզ, հրամայելով, որ այնտեղ բանտարկեն և խնամք տանեն նրա վերքերը բժշկելու համար։
Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրիզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ Էջմիածնի ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։<ref>'''Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ Էջմիածնի, ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։'''— Լեոն հենվելով «Փորձում» հրատարակված վավերագրերի վրա, այն միտքն է հայտնում, որ Դանիել կաթողիկոսը բանտարկված է եղել ո՛չ թե Թավրիզի, այլ Մարաղայի բանտում (տե՛ս Լեո, «Վե՞պ, թե՞ պատմություն», Շուշի 1887, էջ 90—91)։— '''Խմբ.'''</ref> Այդ վերջինը հետո թավրիզեցի Օհանես-աղայի երաշխավորությամբ ազատվեցավ։ Բայց Ռոստոմ-բեկը մնաց բանտում այնքան ժամանակ, մինչև Աբաս-Միրզան ռուսներից հաղթված և բարկացած վերադարձավ Թավրիզ։ Նա իսկույն տվեց քաջին դահիճների ձեռքը և հրամայեց գլխատել նրան։ Թավրիզի հայերը մեծ սուգով նրա մարմինը թաղեցին իրանց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում և սովորեցրին իրանց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։<ref>'''...մարմինը թաղեցին իրենց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում, և սովորեցրին իրենց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։'''— Րաֆֆու մեջ բերած Ռոստոմ բեկի՝ «Մունետիկն ի ձայն բարձր աղաղակե» սկսվածքով երգը առաջին անգամ տպագրվել է «Բազմավեպ» ամսագրում Գալուստ Շիրմազանյանի ուղարկած նյութերի հիման վրա (տե՛u տե՛ս «Բազմավեպ» 1847, № 3, էջ 40)։ Այնահետև այս երգը տեղ է գտել նաև Ոսկան Հովհաննիսյանի «Նոր քնար Հայաստանի» երգարանում (տե՛ս Մոսկվա, 1858, տետրակ Դ, էջ 110—111)։ Ինչպես «Բազմավեպում», այնպես էլ «Նոր քնար Հայաստանի» երգարանում, այդ երգի հեղինակությունը, ի տարբերություն Րաֆֆու, վերագրված է Դանիել կաթողիկոսին. այն դեպքում, երբ նա բանտարկված լինելով Մարաղայի բանտում (տե՛ս նախորդ ծանոթագրությունը), չէր կարող տեղեկություն ունենալ երգում արծարծվող խնդիրների հետ։ Այս երգը «Տաղ ի Ռոստոմ-Բեգ» վերնագրով տեղ է գտել նաև Մ. Միանսարյան «Քնար Հայկական» ժողովածուի մեջ, սակայն առանց հեղինակության (տե՛ս Ս. Պետերբուրգ, 1868, էջ 505)։— '''Խմբ.'''</ref> Երևում է, Ղարաբաղի հերոսը որքան հաջողակ էր զենք գործ ածելու մեջ, նույնքան հմուտ էր և բանաստեղծության մեջ։ Այժմ այդ երգը բոլորովին մոռացված է։ Վաղեմի տխուր հիշողությունները կրկին զարթեցնելու համար մենք կդնենք նրա ամբողջ օրինակը.
<poem>
Որք գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,
Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,
Թէ քաշն քաջն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանդ վարի։
Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ թշնամեաց իմ,
Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ։
Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս
Ես ունեմ մի կաթիլ արյուն, և այն ամեն րոպե պատրաստ է թափվելու իմ Թագավորի անվան համար։ Դրանից ավելի էլ ի՞նչ կարող եմ անել ես։
Իսկապես երևում է մի բան միայն, այն է, որ ես հայ եմ, և այդ պատճառով բոլոր գլխավոր հրամանատարները և զորավարները չարանում են ինձ վրա, իմ կատարած հաղթությունների և քաջագործությունների համար։ Իմ գործողությունների մասին նրանք չեն կամենում տեղեկություններ տալ ուր որ հարկն է, որովհետև ցանկանում են, nր որ ես հուսահատվեմ և տխրությունից մեռնեմ անհայտության մեջ։ Աստուծո օգնությամբը այդ չի լինի։ Մինչև գերեզման չմտնեմ, տխրությունը և հուսահատությունը չեն կարող վհատեցնել ինձ։ Ընդհակառակն, ես և այսուհետև նպատակ ունեմ կատարելու այնպիսի հաղթություններ, որ զարմացնեին բոլորին։ Իսկ գերեզման կմտնեմ իմ քաջագործությունների և արիությունների ժամանակ, երբեք չեմ մեռնի տկարների ու հիվանդների նման, որոնք հոգի են տալիս անկողնի մեջ»։
Հետո մի առ մի թվելով իր կատարած ծառայությունները Ռուսաստանին, ծերունի հերոսը ավելացնում է.
Որքան էլ մեծ լիներ Մելիք-Աբովի ցանկությունը իր հայրենիքը տեսնելու, իր ժողովրդի հետ իր նախահարց հողի վրա ապրելու, այսուամենայնիվ, իր բաղձանքին հասնել չկարողացավ նա։
Հետզհետե նրա հարաբերությունները վրաց ազնվականների հետ, Բnլնիuի Բոլնիսի և այլ կալվածական խնդիրների պատճառով, ավելի և ավելի թշնամական կերպարանք ստացան։ Եվ որպես պատմում են, մի հրավերքի մեջ, Թիֆլիսում, թունավորված լոբին կարճատև հիվանդությունից հետո նրան գերեզման տարավ (1808) նույն հրավերքի մեջ թունավորվելով մեռավ նրա քարտուղարը՝ Միրզա-Իսաբախշը։
Մելիք-Աբովի մահից հետո հաջորդության մասին երկպառակություններ ծագեցան Մելիք-Բեգլարյանների տոհմի մեջ։ Հանգուցյալի անդրանիկ որդին՝ Ռոստոմ-բեկը, որը մելիքների սովորությամբ պետք է հաջորդեր նրան, որպես տեսանք, Թավրիզում մահվան դատապարտվեցավ։ Նրա մյուս երկու որդիները՝ Մանաս-բեկը և Սայի-բեկը, դեռ բավական երիտասարդ էին։ Տոհմի մեջ նշանավոր մնում էր հանգուցյալի եղբորորդիՖրեյդունը<ref>Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Բեգլար II-ի որդին էր։</ref> Ֆրեյդունը, որը շատ խելացի և քաջ տղամարդ էր, և դեռ Մելիք-Աբովի կենդանության ժամանակ հայտնի էր իր արժանավորություններով։ Նա Ղարաբաղի մելիքների կողմից Ս. Պետերբուրգ ուղարկված (1799) պատգամավորներից մեկն էր, որը ներկայացավ Պողոս I կայսրին և արժանացավ նրա ամենաողորմած շնորհներին (տե՛ս գլ. XXXVI)։
Ամենի ցանկությունն այն էր, որ Մելիք-Աբովի հաջորդը լինի Ֆրեյդունը, և նա ընտրվեցավ, բայց նրա իշխանությունը կարճատև եղավ։ Նա գրգռեց իր եղբոր՝ Սամի նախանձը, որը սաստիկ կատաղի մարդ էր։ Մի անգամ տաք վիճաբանության ժամանակ Սամը հարձակվեցավ Ֆրեյդունի վրա և խենջարով այնպիսի սաստիկ զարկավ նրա գլխին, որ սպանեց հարազատ եղբորր եղբորը (1808)։ Այդ ցավալի անցքից հետո եղբայրասպանը ատելի դարձավ իր տոհմի մեջ և չհասավ այն փառքին, որին ձգտում էր։ Մելիք-Ֆրեյդունի<ref>Մելիք-Ֆրեյդունը թողեց վեց որդի՝ Մելիք-Հովսեփ, Շամիրխան, Դավիթ, որ տեղափոխվեցավ Հնդկաստան, Թալիշ, Թեյմուրազ և Բեգլար։</ref> փոխարեն հաջորդ ընտրվեցավ հանգուցյալ Մելիք-Աբովի որդի Մանաս-բեկը։
Այդ վերջինի ժամանակներում մելիքների նշանակությունը Վրաստանում բավական ընկավ։ Հակառակ Պողոս I Կայսրի բարձրագույն շնորհված արտոնությունների, հակառակ այն իրավունքների, որ նրանք վայելում էին Հերակլ և Գիորգի իշխանների օրերից,— այժմ սկսեցին փոքր առ փոքր սահմանափակել նրանց իրավունքները, իսկ հետո աշխատում էին իսպառ ոչնչացնել։
===XL===
Ղարաբաղի հայոց գաղթականությունը ՎրասաանումՎրաստանում<ref>Թեև մենք անդադար գործ ենք ածում Վրաստան բառը, բայց այն գավառները, որպես էին Բոլնիսը, Լոռին, Բորչալուն, որ տվել էին հայ գաղթականներին բնակության համար, իսկապես հայկական կավառներ էին։</ref> բախտավոր լինել չկարողացավ։ Դրա պատճառները այնքան մթին են, որ այժմ անհարմար կլիներ ամբողջությամբ երևան հանել։ Թե մելիքները և թե նրանց ժողովուրդը շատ դժբախտությունների հանդիպեցան։ Ժանտախտը, որի պատճառով նրանք ցիրուցան եղան և եկան Վրաստան, այստեղ ևս հայտնվելով, շատ զոհեր տարավ։
Մելիքներից ավելի խելացի գտնվեցավ Մելիք-Շահնազարյան ՄեիիքՄելիք-Ջումշուդը։ Հերակլի և Գիորգիի մահից հետո, զզվելով տեղային անախորժ հանգամանքներից, կամեցավ Լոռին վաճառել և կրկին տեղափոխվել Ղարաբաղ, իր հայրենի երկիրը՝ Վարանդա։
Նույն ժամանակվա Վրաստանի լեռնային մասի կառավարիչ կոմս Մուսին-Պուշկինը օգտավետ համարեց գնել Մելիք-Ջումշուդից Լոռին, գնահատելով այդ երկիրը 6000 6 000 ռուբլով։ Դրա հակառակ, նույն ժամանակվա գլխավոր հրամանատար իշխան Ցիցիանովը (վրացի) զանազան պատճառներ բերելով, կամենում էր ցույց տալ, որ Լոռին Մելիք-Ջումշուդի սեփականությունը չէ, և վաճառելու իրավունք չունի։ Բայց Ս. Պետերբուրգում արդեն գիտեին իշխան Ցիցիանովի անհամակրությունը դեպի հայոց մելիքները, որը արտահայտել էր նա շատ դեպքերի մեջ<ref>Նույն կոմս Մուսին-Պուշկինը իր 1802 ամի 9 սեպտեմբերի առաջադրությամբ խնդրեց թագավոր կայսրից պարգևատրել Մելիք-Ջումշուդին նրա ռուսաց կառավարությանը ցույց տված ծառայությունների համար ոսկյա թրով։ Իսկ իշ. Ցիցիանովը դրա հակառակ իր 1804 թվի 20 հունվարի զեկուցումով հաղորդեց, որ մի այդպիսի պարգևատրություն հայոց մելիքին կարող էր վիրավորել վրաց իշխաններին, և ամեն մի համեմատություն հայ իշխանների վրաց իշխանների հետ, վերջինների համար վիրավորական պետք է համարել։<br>Իր 1804 30 դեկտեմբերի հաղորդագրության մեջ, ի թիվս այլոց, գրում է իշ. Ցիցիանովը թագավորին. «Իբրահիմ-խանը (Շուշի բերդի) ուներ մինչև 60 000 տուն միայն Ղարաբաղի հայեր, որոնք կառավարվում էին հինգ նշանավոր մելիքներով, որոնցից ոմանք, որպես ես մտածում եմ, '''հիմարաբար''' իրանց ծագումը դուրս են բերում հին Հայաստանի թագավորներից...»</ref>։ Այդ էր պատճառը, որ իշխանի կարծիքներին Ս. Պետերբուրգում չհամաձայնվեցան, և ֆինանսական մինիստրի 1805 թ. 22 մայիսի կարգադրությամբ իրավունք տրվեցավ Մելիք-Ջոլմշուդին Ջումշուդին Լոռին վաճառելու, և տեղային կառավարությանը հրամայվեցավ կալվածագիրը հաստատելու։
Իհարկե, եթե մի քանի տարի ևս ուշացնելու լիներ Մելիք-Ջումշուդը, նա ամեն բանից կզրկվեր, որպես Մելիք-Աբովի ժառանգները զրկվեցան Բոլնիսից։ Բայց Լոռին վաճառելուց հետո նույն տարվա մեջ (1805) Մելիք-Ջումշուդը թողեց Վրաստանը և իր հպատակների հետ տեղափոխվեցավ Ղարաբաղ, իր հայրենի գավառը՝ Վարանդա։
Մելիք-Ջումշուդի խորհրդով և աշխատությամբ Գանձակի բերդը գրավելուց հետո Շուշի բերդի Իբրահիմ-խանը, Ղարաբաղի մելիքների վաղեմի թշնամին, բոլորովին առանց պատերազմի ընդունեց ռուսաց հպատակությունը (1805)։
Իսկ երբ մի քանի ամսից հետո (1806, 8 փետ.) իշ. Ցիցիանովը սպանվեցավ Բաքվի Հուսեին-Կուլի-խանի դավադրությամբ<ref>Իշխան Ցիցիանովի սպանման մանրամասները հայտնի են Անդրկովկասի պատմության մեջ, բայց մեզ, հայերիս համար, հետաքրքիր է այն, որ Բաքվի ամբողջ հայ հասարակությունը պետք է ռուսաց գլխավոր հրամանատարի վիճակին ենթարկվեր, եթե մի բարեսիրտ պարսիկ չազատեր նրանց։ Դեռ Ցիցիանովը Բաքվին չհասած, տեղային հայերը ցույց տվին ռուսներին սաստիկ համակրություն և աջակցություն այդ բերդը տիրելու համար։ Բացի դրանից, մի հայ, որ ավելի մոտ էր Հուսեին-Կուլի-խանին և տեղյակ նրա չար դիտավորություններին, իր գաղտնի նամակով առաջուց իմացում տվեց իշխանին, որ զգուշանա, որովհետև նրա դեմ դավադրություն կա։ Իշ. Ցիցիանովը նրա նախազգուշության վրա ուշադրություն չդարձրեց և պատժվեցավ։ Այնուհետև խանը կամեցավ պատժել Բաքվի ամբողջ հայ հասարակությանը, նրանց ռուսներին ցույց տված համակրության համար։ նա Նա խորհրդակցեց քաղաքի մահմեդականների նշանավորների հետ և ստացավ նրանց հավանությունը բոլոր հայերին կոտորելու։ Այդ մտքով խանը հրամայեց հայերին հավաքեցին եկեղեցիների մեջ։ Բայց մի պարսիկ հաջի, որը խոհեմ և բարեսիրտ մարդ էր, շտապում է խանի մոտ և, ցույց տալով նրա բարբարոսության վատ հետևանքները, կարողանում է ամոքել նրա բարկությունը և ազատում է հայերի կյանքը։ Այնուհետև Բաքվի հայերը միշտ մեծ հարգանքով և երախտագիտությամբ են վերաբերվել դեպի այդ մարդու տունը։</ref>, այդ քաղաքը ներս մտնելու միջոցին,— նույն ժամանակ, հենց որ ռուսաց զորքերի գլխավոր հրամանատարի մահվան լուրը տարածվեցավ, Անդրկովկասի ամբողջ մահմեդական ժողովրդաբնակությունը մեծ հուզմունքի մեջ ընկավ, համարյա ամեն տեղ սկսեցին ապստամբական ցույցեր անել։
Այդ Ժամանակ պարսից զորքերը գտնվում էին Երասխ գետի աջ ափերի վրա, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո։
Նույն ժամանակ Շուշի բերդի Իբրահիմ-խանը, չնայելով, որ մի քանի ամիս առաջ հպատակության երդում էր ավել ռուսաց կառավարությանը, հենց որ լսեց իշ. Ցիցիանովի մահը, կրկին դավաճանեց իր երդմանը։ Նա գաղտնի կերպով ուղարկեց իր եղբայր Մամադ-Հասան-աղային Աբաս-Միրզայի մոտ և, հայտնելով նրան երկրի թափուր դրությունը ռուսաց դիրքերից, այլև մահմեդականների կատաղությունը ռուսների դեմ, հրավիրեց նրան փութով անցնել Երասխը, խոստանալով, թե ինքն էլ կմիանա պարսից զորքերի հետ և կառաջնորդե նրանց ռուսներին ջարդելու։
Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ անցավ Երասխը և մոտեցավ Շուշի բերդին։ Այնտեղ գտնվում էին մի քանի հարյուր ռուս սալդատներ միայն, փոքրաթիվ կոզակների հետ, պոդպոլկովնիկ Լիսանևիչի հրամանի ներքո, որը հայտնի էր տեղացիներին անունովս ղալիդալի-մայոր, որ նշանակում է գիժ մայոր։
Աբաս-Միրզայի բանակը արդեն դրած էր Շոշի գյուղի<ref>Շոշի համաբնակ հայաբնակ գյուղը գտնվում էր մոտավորապես երեք վերստ հեռավորության վրա Շուշի բերդից։</ref> մոտ գտնված լեռան բարձրավանդակի վրա և այնտեղից պատրաստելում էր ռմբակոծել Շուշի բերդը։ Այդ միջոցին Իբրահիմ-խանը, իր հետ առնելով իր ընտանիքը, որ բաղկացած էր 24 հոգուց, գիշերով ծածուկ դուրս եկավ բերդից և կամենում էր դիմել դեպի Աբաս-Միրզայի բանակը։ Ոչ ոք չկարողացավ նկատել այդ, բացի Մելիք-Ջումշուդից, որին առաջուց հայտնի էին խանի դիտավորությունները։ Մելիք-Ջումշուդն այդ ժամանակ իր հեծելախմբով գտնվում էր բերդի մեջ։ Նա անմիջապես իմացում տվեց պոդպոլկովնիկ Լիսանևիչին և, երկուսը միասին, վեր առնելով իրանց հետ մի խումբ ձիավորներ, փութով հետամուտ եղան Իբրահիմ-խանին։ Նրան բռնեցին կես ճանապարհի վրա։ Խնայեցին կնիկներին և երեխաներին միայն, իսկ Իբրահիմ-խանին և նրա հետ եղող բոլոր ազգականներին կոտորեցին<ref>Իբրահիմ-խանի որդի Մեհտի-խանը հիվանդության պատճառով չկարողացավ հետևել հորը, մնաց Շուշի բերդում և այսպիսով ազատվեցավ կոտորածից։ Ռուսները հետո դրան նշանակեցին Իբրահիմ-խանի տեղը։</ref> (1806, մայիս ամսում)։
Ղարաբաղի հայոց իշխանությունների կործանողը uպանվեցավ։ սպանվեցավ։ Մելիք-Ջումշուդը առեց ոչ միայն իր, այլ բոլոր մելիքների վրեժը Իբրահիմ-խանից։ Նրա հայրը՝ Մելիք-Շահնազարը, բարձրացրեց այդ գազանին, և բոլոր ղարաբաղցիների անեծքի ու նախատինքի առարկան դարձավ։ Իսկ անպիտան հոր պիտանի որդին քավեց հոր մեղքերը... Բայց, արդեն շատ ուշ էր... Իբրահիմ-խանի մահը չէր կարող բժշկել այն վերքերը, որ ստացել էին Ղարաբաղի մելիքները Շուշի բերդի խաներից...
Այս բոլոր ծառայությունների համար Մելիք-Ջումշուդը ստացավ պոլկովնիկի աստիճան։
Երբ որ պարսիկները լսեցին իշխան Ցիցիանովի մահվան լուրը, իսկույն Բաբա-խանի<ref>Բաբա-խան կամ Բաբա-խան-շահ կոչում էին պարսից Ֆաթալի շահին։</ref> որդի Աբաս-Միրզայի առաջնորդությամբ նրանց բազմաթիվ զորքերը թափվեցան Ղարաբաղի վրա, և միանալով տեղային թաթառների հետ, կամենում էին կոտորել ռուսաց ամբողջ զորքերը և այն բոլոր հայերին, որ գտնվում էին բերդում (Շուշում)։ Այդ մտքի հետ համաձայն էր և Շուշիի տիրապետող Իբրահիմ-խանը և այդ պատճառով էլ ստացավ իր արժանավոր պատիժը (սպանվեցավ)։
Միևնույն ժամանակ գեներալ-մայոր Նեսվետաևին հաճո թվեցան իմ գրավոր առաջարկությունները, և նա իմ խորհրդով ուղարկեց տրոիցկի զորագունդը՝ Ղարաբաղ, հօգնություն այնտեղ գտնված ռուսաց զորքերի։ Հիշյալ զորագունդը, Գանձակից անցկենալու միջոցին, առեց իր հետ պոլկովնիկ Կարյագինին նրա զորքերի հետ, և շտապեց մեզ մոտ (Շուշի) օգնություն հասնելու։ Բայց դեռ ճանապարհի վրա գտնված ժամանակ նրանք գրեցին ինձ, օր որ իմ ձիավորների խումբով դուրս գամ նրանց առաջ։ Թողնելով իմ զորքերից բավականաչափ թվով բերդի (Շուշիի) պահպանության համար, ես վեր առի իմ ձիավորների մի մասը և գնացի միացա նրանց հետ, իսկ երեք օրից հետո մենք ամենքս միասին կռվում էինք և Ամենաբարձրյալի օգնությամբ կատարելապես հաղթեցինք մեր թշնամիներին (պարսիկներին) և նրանց հալածեցինք մի այնպիսի արագությամբ, որ (Աբաս-Միրզայի) 20 000-ի չափ հեծելազորքը սարսափելի երկյուղով անցավ Երասխի մյուս կողմը։
Գեներալ-մայոր Նեբոլսինը, միևնույն տրոիցկի զորագունդի շեֆը, և պոլկովնիկ Կարյագինը, եգերյան զորագունդի շեֆը, տեսան ինձ կռվելու ժամանակ, տեսան իմ և իմ զորքերի քաջությունները, վերջապես տեսան իմ հավատարմությունը, որովհետև հացի պակասության ժամանակ ես մատակարարեցի պաշար ռուսաց զորքերին և ցույց տվի նրանց բազմաթիվ ծառայություններ, այդ բոլորը խիստ հաճելի թվեցան նրանց, և այդ պատճառով, հաղորդագրելով իմ մատուցած բոլոր ծառայությունների մասին, նրանք խնդրեցին գեներալ-մայոր Նեսվետաևից, որ նա հասցնե ի տեղեկություն մեր ամենաողորամած Թագավորին։ Բայց դժբախտաբար, և ինձ անհայտ պատճառներով, նա (Նեսվետաևը) չներկայացրեց։
Իսկ երբ որ ես եկա այստեղ (Թիֆլիս), այն ժամանակ խնդիր մատուցի նորին պայծառափայլության կոմս Ի. Վ. Գուդովիչին, որը, հույս ունեմ, այն սիրո համար, որ ունի դեպի ձեզ և դեպի մեր ժողովուրդը (որին նա խնամք է ցույց տալիս), կվարձատրե ինձ այն ամենի համար, ինչ որ ես մինչև այսօր կատարել եմ, իհարկե, ևս զրկված չեմ լինի այդ դեպքում Ամենաբարձրալի օգնությունից և ձեր ողորմածությունից։
Երկրորդ, դուք գրում եք, թե ինչո՞ւ մենք չենք կազմակերպում կանոնավոր զորագունդեր։ Դուք հավատացած եղեք, օր մենք հեշտությամբ կարող էինք անել այդ, և այն ևս առանց ուրիշի օգնության, եթե մենք այժմ տեր լինեինք մեր առաջվա հարստության և ժողովրդին, որը, սովի և ժանտախտի պատճառով, ցրիվ եկավ դեպի Շիրվան և Վրաստան։ Իմ հայրը (Մելիք-Շահնազարը) և մեր նախնիքը միշտ պահվում էին իրանց մոտ այնպիսի զորագունդեր, որոնց կազմակերպելը դուք ինձանից պահանջում էք։ Բայց այն ժամանակ նրանք տիրում էին ամբողջ Ղարաբաղի վրա, և բոլոր հայերն ու թուրքերը նրանց հպատակներն էին։ Ուրեմն. եթե դուք ցանկանում եք, որ հայոց ժողովուրդը ազատվեր բարբարոսների (թաթառների) բռնակալությունից,— եթե ցանկանում եք, որ բոլորը (գաղթածները) կրկին վերադառնային դեպի իրանց հայրենիքը, պահպանեին կանոնավոր զորագունդեր և լավ ծառայություններ մատուցանեին մեր ամենաողորմած Թագավորին,— պետք է որ դուք միջնորդեք, 1-ին, որ հրամայեին մեր ցրիվ եկած ամբողջ ժողովրդին, որոնք գտնվում են Շիրվանում և Վրաստանում, որ նրանք կրկին վերադառնային իրանց հայրենիքը (Ղարաբաղ)։ 2-րդ, որ նրանք ազատ լինեին բոլոր հարկերից և տուրքերից երեք տարի ժամանակով։ Իսկ 3-րդը այն է, որ մեր հայերը չլինեին թուրքերի իշխանության ներքո, որովհետև դրանք չեն կարող միշտ հավատարիմ մնալ մեր քրիստոսապսակ Թագավորի կառավարությանը<ref>Ռուսները Ղարաբաղի մելիքների ջանքերով տիրելով Ղարաբաղին, նույն մելիքների վաղեմի թշնամի Իբրահիմ-խանին թողեցին որպես այդ երկրի գլխավոր կառավարիչ։ Իբրահիմ-խանը դավաճանեց ռուսներին և սպանվեցավ։ Նրա տեղը նշանակեցին դավաճանի մեծ որդի Մեհտի-խանին, ավելի ընդարձակ իրավունքներով. դա ևս ավելի մեծ դավաճանություն գործեց. 1822 թվին Ղարաբաղից փախավ Պարսկաստան և, պարսից զորքերի հետ վերադառնալով, սկսեց պատերազմել ռուսների հետ։ Անհասկանալի է, թե նույն ժամանակվա ռուսաց պաշտոնակալները ի՞նչ էին գտնում այդ նենգավոր խաների մեջ, որ նրանց գերադասում էին հայոց մելիքներից, որոնք ամենայն զոհաբերությամբ անձնատուր էին եղած Ռուսաստանին։</ref>, այլ, ընդհակառակն, աշխատում են օրըստօրե ուժաթափ անել հայոց ժողովուրդը, որպեսզի դյուրությամբ կարողանան կատարել իրանց լար չար դիտավորությունները։ 4-րդ, որ նշանակեին մեզ համար մի գումար, որով մենք կարողանայինք պատրաստել հարկավոր եղած զենքերը այն զորագունդերի համար, որ պետք է կազմակերպել, որպեսզի միշտ առանց որևիցե պակասության պատրաստ լինեին պատերազմ գնալու ռուսաց զորքերի հետ։
Եթե մեր ամենաողորմած Թագավորը ցույց կտա մեզ այսպիսի գթածություն, այն ժամանակ դրանով Նա իրականապես կվերանորոգե հայերի ուժերը և կհարկադրե նրանց ամեն կողմից դիմել Նորին Կայսերական Մեծության քաղցր հովանավորության ներքո։
Ստորագրված է Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան<ref>Թե այս նամակը և թե հետևյալը, որից քաղվածքներ ենք անում, թարգմանված են պ. Երիցյանի («Кавказская старина» ամսագրի № 2, 1872 թվի տետրակից։</ref>.
1806 թվին, Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքները<ref>Այդ նամակին ստորագրել են 1. '''Վարանդայի''' տիրապետող պոդպոլկովնիկ Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան։ 2. '''Ջրաբերդի''' տիրապետող Մելիք-Արամ Մելիք-Մեջլումյան։ 3. '''Գյուլիստանի''' տիրապետող Մելիք-Բաղիր (հանգուցյալ Մելիք-Ֆրեյդունի եղբայրը) և Մելիք-Աբով Մելիք-Բեգլարյան։ 4. '''Խաչենի''' տիրապետող Մելիք-Ալլահվերդի Մելիք-Միրզախանյան։ 5. '''Տիզակի''' տիրապետող Մելիք-Ղահրաման ՆելիքՄելիք-Ավանյան։</ref>, բոլորը միասին, համարյա միևնույն բովանդակությամբ նամակ են գրում աղա Մինաս Լազարյանին Ս. Պետերբուրգ։ Այդ նամակի մեջ մելիքները դարձյալ արտահայտում են միևնույն գանգատները, թե նրանց մատուցած ծառայությունները ոչ միայն չեն գնահատվում, այլ մինչև անգամ հարկավոր չեն համարում հաղորդել ի տեղեկություն թագավոր կայսրի և այլն։
«Դուք (Լազարյանը) ասում եք, թե ափսոսում եք և միանգամայն զարմանում եք, որ մեր անունները և մեր մատուցած ծառայությունները ոչ մի տեղ չեն հիշատակվում, և թե մեր աշխատությունները իզուր կորչում են։ Այդ հարցին մենք պատասխանում ենք, թե ահա հենց դրա մեջն է կայանում մեր ցավն ու դժբախտությունը. Որովհետև որովհետև մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը չենք խնայում մեր անձը ռուսաց հայրենիքի համար և միշտ աշխատում ենք, որ մեր ամեն հավատարիմ հպատակության զգացմունքները հասնեին մինչև նորին Կայսերական մեծության ամևնեողորմած ամենաողորմած գահը, բայց ի՜նչ օգուտ, որ այդ բոլորը մնում է ծածկված վարագույրի տակ...»։
Հետո իրանց նամակում ի միջի այլոց մելիքները խնդրում են. 1-ին, որ թույլ տրվի նրանց հավաքել իրանց զանազան երկրներում ցրիվ եկած ժողովուրդը Ղարաբաղում, իրանց՝ մելիքների կառավարության ներքո. 2-րդ, որ նրանք ազատ լինեին խանի իշխանությունից և նրանց ժողովուրդը բաժանված լիներ թուրքերից, և խանի փոխարեն նշանակված լիներ մի ռուս աստիճանավոր, 3-րդ, որ մելիքներին տրվեր, որպես առաջուց խոստացել էին նրանց, նույնպիսի ամենաողորմած արտոնություններ, որպիսին վայելում էր Նախիջևան քաղաքը (Դոնի վրա), այսինքն, նրանց օրենքները և դատարանները հիմնված լինեին իրանց երկրի վաղեմի սովորությունների և ավանդությունների վրա։ Եվ եթե նրանց այսպիսի արտոնություն կտային, մելիքները խոստանում էին կազմել ավելի կանոնավոր զորքեր, օգնելու համար ռուսներին ամեն դեպքերում։ Բացի դրանից, խոստանում էին, որպես հարկ վճարել ռուսաց կառավարությանը յուրաքանչյուր տարի 4000 4 000 չետվերտ հաց և 4000 4 000 ոսկի փող։
Այդ նամակից երևում է, որ մելիքներն այժմ իրանց պահանջները բավական չափավորել էին, նրանք այլևս չէին մտածում Ղարաբաղի վաղեմի հայկական իշխանությունները վերականգնելու մասին, այլ պահանջում էին մի տեսակ ինքնավարություն, ռուսաց հովանավորության ներքո, խոստանում էին պահպանել իրանց երկիրը իրանց զորքերով, ամեն տարի վճարելով մի որոշյալ քանակությամբ հարկ։
Մնում է մեզ մի քանի խոսք ասել Գյուլ-Յաթաղ բերդի Մելիք-Ալլահվերդյան Մելիք-Ռուստամի մասին, և մենք շուտով կվերջացնենք Խամսայի մելիքությունների հետ։
Ընթերցողը հիշում է, որ Մելիք-Ռուստամը Խամuայի Խամսայի տիրապետող մելիքների կարգից չէր, այլ Շուշի բերդի մահմեդական խաներին մատուցած ծառայությունների համար մելիքություն ստացավ։ Նա իր զորքերով օգնեց Իբրահիմ-խանին Գանձակի պաշարման ժամանակ և Մելիք-Մեջլումի սպանման պատճառը դարձավ (տես գլ. XXXIII)։ Նա Աղա-Մամադ-խանի սպանվելուց հետո օգնեց Իբրահիմ-խանին, և վերջինը կրկին Շուշի բերդի տերը դարձավ (տե՛ս գլ. XXXIV)։ Նա ուրիշ շատ ծառայություններ կատարեց Շուշի բերդի բռնակալի օգտին ի վնաս հայոց մելիքների, այդ բոլորը իրանց տեղերում պատմել ենք։
Ղարաբաղի մելիքների վերջին գաղթականության ժամանակ Մելիք-Ռուստամը իր հայրենիքից չհեռացավ։ Նրա հարաբերությունները Շուշի բերդի Իբրահիմ-խանի հետ այնքան լավ էին, որ նա կարիք չուներ օտար երկրներում ապահովություն որոնելու։ Բայց մյուս կողմից նրան սպառնում էր մի վտանգ, այն էր Գանձակի Ջավադ-խանի վրեժխնդրությունը։
1799 թվին, այսինքն՝ Մելիք-Մեջլումի մահից երեք տարի հետո, Ջավադ-խանը հարմար ժամանակ գտավ Մելիք-Ռուստամից վրեժխնդիր լինելու։ Նա իր զորապետներից մեկի առաջնորդությամբ, որին կոչում էին Մըրղ-հաջի, որը ավելի հսկա էր, քան թե հասարակ մարդ, բազմաթիվ ասպատակներ է ուղարկում Մելիք-Ռուստամի երկիրը ավերակ դարձնելու և նրան գերի բերելու համար։ Մելիք-Ռուստամը, այս լսելով, վեր է առնում իր ձիավորների խումբը և դուրս է գալիս թշնամու հանդեպ։ Մելիքի հետ է լինում նրա քաջ նիզակակից տեր-Հարություն քահանան<ref>Այդ տեր-Հարությունը Աստվածատուր քահանայի որդին էր և նշանավոր Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) տոհմիցն էր, Ջրաբերդի Մեծ-շեն կոչված գյուղից, ուր մինչև այսօր ապրում են Դալի-Մահրասայի ժառանգները և հայտնի են իրանց քաջությամբ։</ref>։ Նրանք հանդիպում են թշնամուն Սուլթանի տափ կոչված դաշտում<ref>Սուլթանի տափը գտնվում է Մարդակերտ գյուղի մոտ, Թարթար գետի աջ ափի մոտ։</ref>։ Թշնամին մի քանի անգամ ավելի բազմաթիվ է լինում, քան մելիքի զորքերը։ Բայց որովհետև այդ ժամանակվա կռիվների մեջ հակառակ կողմերի բախտը վճռվում էր շատ անգամ առաջնորդող անձինքների մենամարտությամբ, քան թե զորքերի հավաքական պատերազմով, այդ պատճառով Մըրղ-հաջին կայծակի արագությամբ նետվում է Մելիք-Ռուստամի վրա։ Վերջինը ժամանակ չէ տալիս նրան իր մոտ հասնելու և հեռվից հրացանի գնդակով ցած է գլորում նրա ձին, և հսկան մնում է ձիու տակը։ Այդ միջոցին Մելիք-Ռուստամն արծվի արագությամբ վրա է հասնում, թուրը մերկացնում է, պատրաստվում է սպանել նրան։ Բայց հսկան աղաչում է խնայել իր կյանքին, հայտնելով, թե անձնատուր է լինում է Մելիքը մեծահոգությամբ խղճում է նրան և, իր թուրը պատյանում դնելու միջոցին, ուխտազանց թուրքը, որ թավալված էր նրա ոտների մոտ, տակից հանկարծ արձակում է ատրճանակը և մելիքին մահացու վերք է պատճառում։ Այդ միջոցին վրա է հասնում մելիքի նիզակակից տեր-Հարությունը, գտնում է նրան հոգեվարքի մեջ։ Թողնելով նրան նույն դրության մեջ, հարձակվում է Մըրղ-հաջիի վրա և սպանում է նրան։ Բայց ինքն ևս սպանվում է նույն կռվի մեջ, երբ կատաղած մահմեդականները, տեսնելով իրանց առաջնորդի դիակը, ավելի սաստկացնում են կռիվը։
Մելիք-Ռուստպմի Ռուստամի գլուխը կտրում են և տանում Գանձակ, նվիրում են նրա թշնամի Ջավադ-խանին, որից տեղային հայերը խնդրելով առնում են քաջ մարդու գլուխը և թաղում են իրանց եկեղեցու դռան մոտ։ Իսկ մարմինը թաղվում է իր հայրենի Գյուլ-Յաթաղ բերդի գերեզմանատանը<ref>Մելիք-Ռուստամի և նրա քաջ նիզակակից տեր-Հարություն քահանայի շիրիմները կից ենք են, դրած են միմյանց մոտ. երկուսի տապանաքարերն ևս կրում են միևնույն թվականը՝ հայոց ՌՄԽԸ (1799)։</ref>։
Մելիք-Ռուստամը որդի չթողեց<ref>Մելիքի մահից չորս ամիս հետո նրա կին Վարթ-խաթունը ծնեց Բալա-բեկին։</ref>. այդ պատճառով նրա մահից հետո մելիք եղավ նրա եղբոր՝ Միրզա-բեկի որդի Րովշանը։
Մելիք-Րովշանը իր նախորդների նման բարեկամ չմնաց Շուշի բերդի խաներին և մասնակցում էր ռուսաց կռիվներին խաների դեմ։ Գանձակի պաշարման ժամանակ նա իր խումբով գտնվում էր իշ. Ցիցիանովի բանակի մեջ և քաջությամբ կովում էր Ջավադ-խանի դեմ, որի հետ ունեցած թշնամությունը, թե Մելիք-Ռուստամի սպանման պատճառով և թե առաջ, մեր ընթերցողներին հայտնի է։
Երբ իշ. Ցիցիանովը գրավեց Գանձակը, Մելիք-Րովշանը թողեց Ջրաբերդը և իր ընտանիքով տեղափոխվեցավ այդ քաղաքը, վայելոււմ վայելում էր իշ. Ցիցիանովի առանձին համակրությունը։
Այնուհետև նա շատ ծառայություններ արեց ռուսաց զորքերին, թե նյութապես և թե իր քաջ ձիավորների խումբերով օգնելով նրանց։ Երբ պոլկովնիկ Կարյագինը, Շուշի բերդի մոտ ջարդվելով պարսից բազմաթիվ զորքերից, փախավ և ամրացավ Շահբուլաղի բերդի մեջ<ref>Շահբուլաղի բերդը մի ամայի բերդ էր այդ ժամանակ, կառուցած Թառնագյուրտի (Տիգրանակերտի) հին ավերակների վրա։ Այդ բերդը շատ մոտ է Շուշի բերդին։</ref>, այստեղ նրա հրամանատարության ներքո հանձնված ռուսաց զորագունդը, ամեն կողմից պաշարված պարսից զորքերով, անպատճառ կոչնչանար քաղցածությունից, եթե Մելիք-Րովշանը նրանց օգնություն չհասցներ։ Նա իր ձիավորների խումբով պատռեց, անցավ պարսից զորքերի միջով և Կարյագինի զորագնդին ուտեստի պաշար հասցրեց։
Խոսելով Կարյագինի անցքի մասին, մենք չենք կարող չհիշել մի քաջ տղամարդի անունը, որը նշանավոր եղավ ռուսաց զանազան կռիվների մեջ։ Դա էր կսապատցի Մելիք-Վանի Աթաբեկյանը։
Թեև Աթաբեկյանները հայոց հին ազնվականների ծագումից էին, բայց Վանիի հայրը, զարգար Թունին (Հարություն) մի հասարակ արհեստավոր էր, պարապվում էր ոսկերչությամբ։ Վանին իր պատանեկության հասակում աշխատում էր հոր արհեստանոցում և նրա լավ օգնականն էր։ Բայց այդ զբաղմունքը շուտով ձանձրացրեց նրան, երբ Ղարաբաղում ամեն րոպե լսվում էր զենքի շառաչյունի ձայնը, որոտում էր պատերազմների աղմուկը,— նրա տոհմային արյունը եռ եկավ, մտածեց թողնել ոսկերչի փուքսն ու մուրճը, վճռեց զենք կրել և նետվել կովի կռվի դաշտը։ Նա, առանց իր դիտավորությունը հայտնելու իր ծնողներին, ծածուկ հեռացավ հայրենի տնից։ Մի ժամանակ իմացան, որ Վանին Ջրաբերդի Մելիք-Րովշանի մոտ ծառայության է մտել, նրա հեծելազորքի խումբերից մեկի գլխավորն է դարձել և կոչվում է Վանի յուզբաշի (հարյուրապետ Վանի)։
1804 թվին Ջրաբերդի բնակիչներից 300 ընտանիք, Իբրահիմ-խանի գազանությունից ազատվելու համար, գաղթեցին Գանձակ և բնակվեցան այդ քաղաքի շրջակայքում։ Տոթի և անսովոր կլիմայի պատճառով նույն տարվա ամառը այդ գաղթականներից մոտ 500 հոգի մեռան, մնացածները փախան Գանձակի գավառի Ոսկանապատ գյուղը, ուր օդը համեմատաբար ավելի հովասուն էր։
Այդ գաղթականների հետ գտնվում էր և Վանի յուզբաշին։ Գանձակում նա ծանոթացավ պոլկովնիկ Կարյագինի հետ այն ժամանակ, երբ Կարյագինին հրամայված էր Շուշի բերդին օգնությանն հասնել։ Դա այն ժամանակն էր (1806), երբ պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան բազմաթիվ զորքերով պաշարել էր Շուշի բերդը, երբ տեղային Իբրահիմ-խանը, թեև ռուսաց կառավարությանը հպատակության երդում էր տվել, բայց հենց որ Աբաս-Միրզայի զորքերը մոտեցան Շուշի բերդին, նա իր ընտանիքով դիմեց ռուսաց նենգավոր թշնամու՝ Աբաս-Միրզայի բանակը և կես ճանապարհի վրա սպանվեցավ Մելիք-Ջումջուդի և մայոր Լիսանևիչի ձեռքով (տե՜ս գլ. XXXIX)։ Բայց Շուշին դարձյալ պաշարված մնաց Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերով։ Մայոր Լիսանևիշը Լիսանևիչը և Մելիք-Ջումշուդը, փակված բերդի մեջ, ունեին իրանց ձեռքի տակ խիստ աննշան թվով զինվորներ թշնամուն ընդդիմադրելու համար։ Նրանց գլխավորապես օգնում էին բերդի մեջ բնակվող հայերը և դրսից օգնություն էին սպասում։
Օգնությունը պիտի հասցներ պոլկովնիկ Կարյագինը, որը արդեն Գանձակից ճանապարհ էր ընկել, և հայ հեծելախումբով նրան առաջնորդում էր Վանի յուզբաշին։ Ռուսաց զորախումբը բազ կացած բաղկացած էր 600 զինվորներից և ունեին 2 թնդանոթներ միայն։ Նրանք Գարգար գետի մոտ հանդիպեցին պարսից առաջապահի զորքերին, թվով ավելի քան 10,000, որ գտնվում էին Փիր-Ղուլի-խանի հրամանատարության ներքո։ Կռիվը սկսվեցավ հիշյալ գետի ափերի մետ։ Չնայելով, որ թշնամու զորքը թվով անհամեմատ ավելի էր, քան թե ռուսաց զինվորները, և Վանի յուզբաշու հեծելախումբը, այսուամենայնիվ, պարսիկները սկզբում սարսափելի կերպով ջարդվեցան և իրանց թնդանոթները և այլ ռազմամթերքը թողնելով պատերազմի դաշտի վրա, պատրաստվում էին փախչել, երբ նրանց օգնության հասավ ինքը Աբաս-Միրզան ավելի բազմաթիվ զորքերով։ Վանի յուզբաշու հեծելախումբը և ռուսաց զինվորները մի քանի օր քաջությամբ պաշտպանվում էին, բայց ի՞նչ կարող էր անել մի բուռն զորքը Աբաս-Միրզայի ահագին բազմության դեմ։ Կարյագինը վերք ստացավ. նրա զինվորներից կեսը չմնաց, մեծ մասը ընկան կռվի դաշտում, մնացածները ամրացան մերձակա Շահ-բուլաղի ամայի բերդում<ref>Այդ ժամանակն էր, որ Մելիք-Րովշանը, ուտեստի պաշար հասցնելով, ազատեց նրանց սովամահ լինելուց, իսկ Մելիք-Ջումշուդը, Շուշի բերդից իր ձիավորների խումբով վրա հասնելով, ազատեց նրանց իսպառ կոտորվելուց։</ref>։
Ռուսաց զորքը բոլորովին կոչնչանար այդ ամայի բերդի մեջ, թե քաղցածությունից և թե թշնամու կրակեցկրակից, եթե ութն օրվա սարսափելի պաշարումից հետո Վանի յուզրաշին յուզբաշին նրանց գիշերով դուրս չբերեր այնտեղից և չազատեր բոլորին, փախցնելով հայոց Մոխրաթաղ գյուղը։ Այստեղ նա իր սեփական ծախքով բավական ժամանակ պահեց և կերակրեց ռուսաց զորքերին, մինչև նրանք նոր օգնություն ստացան և Աբաս-Միրզայի ահագին զորությունը ցրիվ տալով հալածեցին մինչև Երասխ գետի աջ կողմը։ Այդ կռիվների ժամանակ մեծ քաշություններ քաջություններ գործեցին Մելիք-Ջումշուդը, Մելիք-Րովշանը և Վանի յուզբաշին։
Այնուհետև Վանի յուզբաշին իր սեփական հեծելախումբով մասնակցում էր ռուսաց զանազան կռիվների մեջ և ամեն տեղ հայտնվում էր իր զարմանալի քաջություններով։ 1812 թվի ձմեռը Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ կրկին անգամ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։ Այդ ժամանակ ռուսաց տրոիցկի պոլկի բատալիոնը, մայոր Ժինեի Ժինևի զորապետության ներքո, գտնվում էր Թարթար գետի մոտ, Սուլթան-բուդ կոչված ձմեռանոցում։ Պարսից հեծելազորները Ջաֆար-Ղուլի-խանի<ref>Ջաֆար-Ղուլի-խանը Մամադ-Հասան-աղայի որդին էր, իսկ այդ վերջինը Շուշի բերդի Իբրահիմ-խանի որդին էր։</ref> առաջնորդությամբ հարձակվում են հիշյալ ձմեռանոցի վրա և ռուսաց ամբողջ բատալիոնը ջարդում են։ Այդ միջոցին Շուշի բերդից օգնություն ուղարկեցին Վանի յուզբաշուն 200 ռուս զինվորներով, 2 թնդանոթներով և իր սեփական հայ ձիավորներով։ Բայց մինչև նրա հասնելը պարսիկները գործը արդեն վերջացրել էին։ Վանի յուզբաշին այդ տեղեկությունը ստացավ կես ճանապարհի վրա, այն ժամանակ, երբ պարսիկները վերադառնում էին կոտորածից և պատահեցան նրան։ Նա ստիպվեցավ ամրանալ Շահ-բուլաղի բերդում, որը իսկույն պաշարվեցավ Ջաֆար-Ղուլի-խանի զորքերով։ Մեծ քաջություն էր հարկավոր Վանի յուզբաշուն, որ կարողանար իր փոքրաթիվ զորքերով պատերազմել պարսից ահագին բազմության դեմ, իսկ այդ քաջությունը ունեցավ նա, մի քանի օր շարունակ պատասխանելով թշնամու ամեն կողմից տեղացող կրակներին։
Վերջը թնդանոթների հարվածներից բերդի դռները խորտակվում են, պարսից զորքերը կատաղությամբ ներս են թափվում, բայց մեծ է լինում նրանց զարմանքը, երբ բերդի մեջ ոչ ոքի չեն գտնում։ Վանի յուզբաշին մի օր առաջ իր զորքերը գիշերով դուրս էր բերել բերդից և լեռների վրայով, սարսափելի բարձրավանդակներից տարել էր հայոց Ֆարուղ կոչված գյուղը։ Բերդի մեջ թողել էր նա իր մարդիկներից մի քանի հոգի միայն, որոնք թշնամուն խաբելու համար ժամանակ առ ժամանակ պատասխանում էին։ Հենց որ պարսիկները ներս մտան, այդ մարդիկը սատանայի նման աներևութացան։
Իրանց կամավոր զորքերով ռուսաց տիրապետությունը Անդրկովկասում հաստատելու գործին ամենայն անձնվիրությամբ նպաստող հայոց քաջերից մեկն էր Վանի յուզբաշին։ Երբ 1812 թվին, 20 հոկտեմբերի գեներալ Կոտլարևսկին ջարդեց Աբաս-Միրզայի զորքերը Երասխի աջ ափի վրա, Ասլանդուզի ճակատամարտում, Վանի յուզբաշին իր մարդիկներով կռվում էր պարսից դեմ։ Հետևյալ տարին (1813, 1 հունվարի) Լենքորանի բերդը գրավելու միջոցին, Վանի յուզբաշին ն ույն նույն գեներալ Կոտլարևսկիի քաջ գործակիցներից մեկն էր։
Բայց հայերը առհասարակ օտարի ծառայության մեջ մի առանձին համեստություն ունեն, մեծ գործեր կատարել, բայց փոքր պահանջներով բավականանալ։
Վանի յուզբաշին իր մատուցած ծառայությունների ճամար ստացավ ռուսաց կառավարությունից պրապորշչիկի աստիճան, մեդալ և մշտական թոշակ։ Իսկ Շուշի բերդի Մեհտի-խանը (Իբրահիմ-խանի որդին) ընծայեց Վանի յուզբաշուն որպես սեփականություն իր հայրենի Կսապատ գյուղը և շնորհեց '''մելիքության''' տիտղոս։ Նա կոչվելու էր այնուհետև Մելիք-Վանի։
Ջրաբեբդի Ջրաբերդի հին տիրապետող մելիքների (Մելիք-Իսրայելյանների) վերջին ժառանգները (Մելիք-Աթամ II) տեղափոխված լինելով Գանձակի գավառը, իսկ նոր մելիքների (Մելիք-Ալլահվերդյանների) վերջին ժառանգը (Մելիք-Րովշանը) տեղափոխված լինելով Նուխվա գավառը, Ջրաբեըդը — Ջրաբերդը մնացել էր առանց մելիքների կառավարության։ Իր արժանավորություններով Ջրաբերդը կառավարելու և այդ գավառը ժամանակի փոթորիկներից պահպանելու համար ընդունակ էր միայն Մելիք-Վանին, և նա ստացավ Մեհտի-խանից ամբողջ Ջրաբերդի մելիքությունը։
Մելիք-Վանին իր պատերազմական արժանավորությունների հետ ուներ և կառավարչական ընդունակություններ։ Նա ամբողջ 42 տարի խաղաղությամբ վարեց Ջրաբերդի մելիքության պաշտոնը, աշխատվեց աշխատեց այդ երկրի ցրված բնակիչներին հետզհետե վերադարձնել իրանց հայրենիքը և ծաղկացրեց երկրագործությունը ու արհեստը։ Նա վախճանվեցավ խորին ծերության մեջ (1854) և նրանից հետո Աթաբեկյանների տոհմը ավելի և ավելի նշանակություն ստացավ Ղարաբաղում<ref>Մելիք-Վանին թողեց չորս որդի՝ Հովսեփ-բեկ, Սարգիս-բեկ, Աթաբեկ (պոլկովնիկ) և Միքայել-բեկ։ Իսկ Մելիք-Վանիի եղբայր Հակոբ-յուզբաշին ուներ մի որդի միայն՝ Ասլան-բեկը, դրանից ծնվեցան՝ Ներսես-բեկ, Մովսես-բեկ և Նիկոլա-բեկ։</ref>։
===XLII===
1808 թվին վախճանվեցավ Ղարաբաղի Իսրայել կաթողիկոսը։ Դա այն չարագործն էր, որ մատնեց հայոց մելիքներին, որ Հովհաննես կաթողիկոսին սպանել տվեց և իր դավաճանությամբ Իբրահիմ-խանի սիրելին դարձավ (տե՛ս գլ. XX և XXI)։
Մեզ հայտնի է, որ նույն չարագործից հալածվելով, սպանված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների հետ ապրում էր Վրաստանի Հաղպատա վանքում։ Այնտեղ մնաց նա ամբողջ 14 տաբի տարի (տե՛ս գլ. XXXVII)։
Երբ Սարգիս կաթողիկոսը լսեց իր ոխերիմ հակառակորդի՝ Իսրայել կաթողիկոսի մահը, երբ իմացավ, որ Իբրահիմ-խանը հայերի անհաշտ թշնամին, սպանված է, և երբ տեսավ, որ հայոց մելիքները իրանց հպատակների հետ Վրաստանից տեղափոխվեցան Ղարաբաղ, ինքն ևս մտածեց վերադառնալ Գանձասարի վանքը և կրկին տիրանալ Աղվանից կաթողիկոսության աթոռին, որից բավական ժամանակ անջատված էր։
Նախ ուղարկեց նա իր եղբոր ուրդի որդի Բաղդասար վարդապետին, որ հետո ինքը գնա։
1808 թվին, այսինքն՝ հենց նույն տարվա մեջ, երբ Իսրայել կաթողիկոսը վախճանվեցավ, Բաղդասար վարդապետը Թիֆլիսից ճանապարհ ընկավ դեպի Ղարաբաղ<ref>Բաղդասար վարդապետի հետ Ղարաբաղ գնաց Սարգիս կաթողիկոսի մյուս եղբոր (Գաբրիել-բեկի) որդի Մելիք-Գրիգորը։ Այս ծանոթության մեջ հարկավոր ենք համարում նկատել և այն, որ Սարգիս կաթողիկոսի ազգականների թվում Վրաստանում գտնվում էր և նրա եղբայր Ալլահ-Ղուլի-բեկը։ Այդ դավաճանը նույն անձնավորությունն է, որ Իբրահիմ-խանի մոտ մատնեց Ղարաբաղի մելիքներին, նրանց ռուսաց կառավարության հետ ունեցած գաղտնի հարաբերությունների համար (տես գլ. XX)։ Վրաստանում նա մի ժամանակ անպատիվ կերպով թափառում էր, մինչև Ղարաբաղի մելիքները վրեժխնդիր եղան նրանից և գլուխը կտրելով մարմինը անհետացրին...</ref>։ Նա գտավ Գանձասարի վանքը բոլորովին ամայի դրության մեջ։ Եռանդոտ, գործունյա և ժրաջան վարդապետը կարողացավ փոքր ժամանակում ոչ միայն կարգի դնել վանքը, այլ նրան հաջողվեցավ մասամբ ետ խլել վանքի ընդարձակ կալվածները, որ զանազան թուրք բեկեր կամ հայ ազնվականներ տիրացել էին։
Երբ Գանձասարի վանքում ամեն ինչ կարգի էր դրված, Սարգիս կաթողիկոսը թողեց Վրաստանը և Հաղպատա վանքից տեղափոխվեցավ Ղարաբաղ (1812)։ Նրա հետ գնացին Ղարաբաղի գաղթականներից նրանք, որ դեռևս մնացել Էին էին Վրաստանում։
Սարգիս կաթողիկոսը Գանձասար տեղափոխվելով, շուտով նրա և Էջմիածնի մեջ նոր վիճաբանություններ ծագեցան։ Այդ վիճաբանություններին առիթ տվեց կաթողիկոսի փառասիրական վարմունքը։
Մեր պատմության XXXVII գլխում տեսանք, որ Սարգիս կաթուղիկոսը Վրաստանում գտնված ժամանակ, այնտեղից Էջմիածին գնալով, խոստումն տվեց, որ այլևս չի պիտի գործածե կաթողիկոuական կաթողիկոսական տիտղոս և կնիք, այլ պիտի բավականանա միայն արքեպիսկոպոսական տիտղոսով ու կնիքով, և դրա համար նրան հանձնեցին Հաղպատա վանքի վանահայրությունը և Վրաստանում գտնված ղարաբաղցի գաղթականների առաջնորդությունը։ Եվ ամբողջ 14 տարի Վրաստանում կառավարում էր իր հոտը որպես արքեպիսկոպոս։ Բայց հենց որ վերադարձավ Ղարաբաղ, կրկին սկսեց իրան Աղվանից կաթողիկոս կոչել և կաթողիկոսական իրավունքների գործ դնել։ Սարգսի այդ վարմունքը, իհարկե, պետք է հուզեր մի նոր կռիվ նրա և Էջմիածնի մեջ։
Էջմիածնից նրան ազդարարեցին, որ պահպանե իր խոստմունքը, բայց նա ոչ միայն ուշադրություն չդարձրեց, այլ, դիմելով Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի պաշտպանությանը, իրան բոլորովին Էջմիածնից անկախ հայտնեց։ Այդ երկպառակություններդ երկպառակությունները տևեցին երեք տարի, մինչև 1815 թվին Էջմիածնի բարձր հոգևոր կառավարությունը, ռուսաց իշխանության ուժով, հարկադրեց Սարգսին հրաժարվել կաթողիկոսության տիտղոսից և տվեց նրան '''միտրոպոլիտության ''' տիտղոս արքեպիսկոպոսի աստիճանով։ Այնուհետև վերջացավ Աղվանից կաթողիկոսությունը, որ սկսված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի ժամանակից։
Դեռ իր կենդանության ժամանակ Սարգիս միտրոպոլիտը իր եղբորորդի Բաղդասար վարդապետին ուղարկեց Էջմիածին, որ եպիսկոպոս ձեռնադրվի, որպեսզի իր հաջորդը նա լինի։ Որպես Աղվանից կաթողիկոսությունը դարերով շարունակվում էր։ Հասան-Ջալալյանների տոհմի մեջ, Սարգիսը ցանկանում էր, որ Աղվանից միտրոպոլիտությունը ևս, որը իրանից սկսվեցավ, նույնպես շարունակվեր նույն տոհմի մեջ։
Մեր պատմության հետագա գլուխներում ցույց կտանք, թե որպես հայազգի իշխան գեներալ Մադաթովի փառավոր հաղթություններով պարսիկները ջարդվեցան և կրկին փախան դեպի Պարսկաստան, իսկ այժմ կասենք այնքանը միայն, որ վերաբերում է Սարգիս միտրոպոլիտին։
Հայերին սպասում էր ընդհանուր կոտորած։ Սարսափած ժողովուրդը ամեն ինչ թողած ցրիվ էր եկել, թաքնվել էր լեռների և անտառների մեջ։ Աբաս-Միրզան, Պարսկաստանի այդ հայրենասեր թագաժառանգը, Ղարաբաղի ռուսաց զորքերով գրավվիիլը գրավվիլը վերաբերում էր ոչ այնքան ռուս զինվորների հաղթական սվիններին, որքան հայերի գործակցությանը հօգուտ ռուսների (և իրավ, ռուսները Ղարաբաղը տիրելու համար ամենևին արյուն չէին թափել)։ Այդ էր պատճառը, որ նա կամենում էր պատժել հայերին, որոնք, նրա կարծիքով, դավաճանել էին Պարսկաստանի դարևոր հպատակության դեմ։
Աբաս-Միրզայի բարկությունը ամոքելու համար և հայ ժողովրդին նրա վրեժխնդրությունից ազատելու համար ծերունի Սարգիս միտրոպոլիտը վեր առեց իր հետ Ջրաբերդի իշխող Մելիք-Վանի Աթաբեկյանին և Գյուլիստանի իշխող Մելիք-Հովսեփ II<ref>Մելիք-Հովսեփ II հանգուցյալ Մելիք-Ֆրեյդունի երեց որդին էր։</ref>, Մելիք-Բեգլարյանին, և երեքը միասին գնացին Աբաս-Միրզայի մոտ։ Պարսից թագաժառանգը ընդունեց նրանց Խան֊քենդի Խանքենդի գյուղում, որը գտնվում Է է Շուշի բերդից մի քանի վերստ հեռավորության վրա։
Ծերունի միտրոպոլիտը իր արտասուքով և Աթարբեկյան Մելիք-Վանին իր պերճախոսությամբ կարողացան ոչ միայն ամոքել թագաժառանգի բարկությունը, այլ արժանացան նրա առանձին հարգանքին։ Աբաս-Միրզան շնորհեց նրանց փառավոր «խալաթներ» և հանգստացնելով ճանապարհ դրեց, խոստանալով, թե հայոց ժողովրդին ոչինչ վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին և կդադարեն ռուսներին օգնելուց։
Սարգիս միտրոպոլիտը ազատվեցավ Ներսեսի (փերջը կաթողիկոս) աշխատությամբ։ Բայց այն տանջանքները, որ նա կրեց իր բանտարկության ժամանակ, սաստիկ մաշեցին նրա ծերացած կազմվածքը։ Նա բոլորովին հիվանդ վերադարձավ Թիֆլիսից և նույն հիվանդությունով 1828 թվին վախճանվեցավ։
Սարգսի մահից երկու տարի հետո (1830) Ղարաբաղի մելիքները խնդիրքով դիմեցին Էջմիածնի Եփրեմ կաթողիկոսին, որ հանգուցյալի եղբորորդի Բաղդասար եպիսկոպոսը նրա փոխարեն միտրոպոլիտ նշանակվի։ Բաղդասարը կանչվեցավ Էջմիածին և նույն տարվա մեջ uտացավ ստացավ միտրոպոլիտության աստիճան։
Պետք է մի առանձին բախտ համարել, որ այն ժամանակներում, երբ ռուսները տիրեցին Ղարաբաղին և Երևանյան նահանգին, Էջմիածնում գտնվում էր Ներսեսի նման մի եկեղեցական, իսկ Գանձասարի վանքում՝ Բաղդասար միտրոպոլիտը։ Այդ երկուսը իրանց գործունեությամբ բավական նման էին միմյանց, այն զանազանությամբ միայն, որ Ներսեսը ուներ քաղաքական իդեալներ, իսկ Բաղդասսարը՝ Բաղդասարը՝ եկեղեցական և վանքային բարեկարգության եռանդ։
Եթե չլիներ Բաղդասար միտրոպոլիտը, այսօր Գանձասարի վանքը և Ղարաբաղի մյուս վանքերը չէին ունենա մի քանի հարյուր հազար դեսյատին տարածությամբ վանքային կալվածներ։
Եթե Բաղդասար միտրոպոլիտին չհաջողվեցավ ձեռք բերել Ղարաբաղի վանքապատկան բոլոր կալվածքները, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ կալվածագրերը մնացել էին նույն մարդու մոտ, որի տանը վախճանվեցավ Իսրայել կաթողիկոսը։ Այդ պարոնը զանազան զարտուղի և մթին ճանապարհներով կամ ինքը տեր եղավ նույն կալվածքներին և կամ թույլ տվեց, որ թուրքերը տիրեն, ծածուկ նրանցից փողեր ստանալով և վանքային կալվածագրերը ոչնչացնելով, որ իր գողությունը չհայտնվի։
Բաղդասար միտրոպոլիտը սկզբում ուշադրություն դարձրեց Խաչենի գավառում գտնվող և Գանձասարի վանքին պատկանող կալվածները թափել հափշտակողների ձեռքից։ Այդ կալվածները այնքան լայնատարած էին, որ նրանց վրա զետեղված էին 60-ի չափ վանքապատկան գյուղեր, իրանց հարուստ անտառներով, արգավանդ վարելահողերով և արոտատեղիներով։ Բայց նա կարողացավ միայն 30 000 դեսյատինի չափ կրկին սեփականացնել վանքին, իսկ մնացյալ մեծ մասը մնացին վիճելի։
Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունների նպատակը վանքապատկան կալվածների վերաբերությամբ այն չէր, որ նա դրանցով ապհովեցներ վանականների և վանքերի գոյությունը, այլ գլխավորապես այն էր, որ նրանք լինեին եկամուտների մշտական և հաստատուն աղբյուր Ղարաբաղի զանազան տեղերում դպրոցներ հիմնելու համար։
Խոթա վանքի կալվածները, այղ միլիոնների արժեք ունեցող ազգային մեծ հարստությունը, կարելի է մի ամբողջ գավառ համարել։ Նրանց մեջ բացի հրաշալի, կուսական անտառներից, բացի ընդարձակ արոտատեղիներից և լեռներից, բացի լայնատարած և արգավանդ վարելահողերից, զետեղված էին թվով մինչև 100 գյուղեր։ Նրանց լեռների բարձրավանդակների վրա և հովիտներում թափառում էին թվով մինչև 20 զանազան խաշնարած ցեղեր, զանազան անուններով։ Դրանք Խոթա վանքին (այսինքն՝ Ղարաբաղի հոգևոր իշխանությանը) չնչին հարկ էին վճարում, եթե ասեմ որքան,— շատ ծիծաղելի կլիներ...
Բաղդասար միտրոպոլիտը արդարև թողեց ազգի համար մի մեծ հարստություն, բայց նրա անպիտան հաջորդները հետզհետե վատնեցին այդ հարստությունը<ref>Մեր 1881 թվի Սյունյաց աշխարհի ճանապարհորդության մեջ, որը դեռևս ի լույս ընծայված չէ, մի օր կկարդան Ղարաբաղի վանքապատկան կալվածների թշվառ դրության նկարագիրները ընդհանրապես, իսկ Խոթա վանքի կալվածների բարբարոսաբար վատնումը՝ մասնավորապես։ Իսկ առայժմ այսքան կասենք, որ Նաղդասար Բաղդասար միտրոպոլիտի վախճանվելուց հետո, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության անհոգությունից, և Ղարաբաղի թեմական առաջնորդների մի քանիսի կաշառակերությունից, Խոթա վանքի կալվածների մի մասը դարձյալ անցավ Մեհտի-խանի Խուրշիտ անունով դստեր ձեռքը։ Մի մասին տիրեց գեներալ Հասան-բեկ Աղալարովը, մի մասը անցավ ուրիշ բեկերի ձեռքը, մի մասը ևս անտեր, անխնամ մնալով, տիրեցին կամ մասնավոր անձինք, և կամ արքունի գանձարանը։ Այժմ զուտ անվիճելի կալվածքը Խոթա վանքի տիրապետության ներքո մնացել է մոտ 100 000 դեսյատին, իսկ մնացյալ կեսը վիճելի է, և այդ մի քանի տարի է, որ հոգ[ևոր] կառավարությունը սկսել է նորից դատ վարել, գուցե հետ դարձնե իր կորուստը։</ref>։
Բաղդասար միտրոպոլիտի օգտավետ աշխատությունների թվում կարելի է հիշել նրա 1843 թվին կառուցած հոյակապ առաջնորդարանը, որը Շուշի բերդի փառավոր տներից մեկը կարելի է համարել։ Նույն առաջնորդարանին կից գնեց նա ընդարձակ գետին, որի վրա դիտավորություն ուներ իր արդեն բաց արած հոգևոր դպրոցի համար առանձին շենք կառուցանել, բայց վաղահաս մահը միտրոպոլիտի այդ ձեռնարկությունը թողեց անկատար<ref>1872 թվին Սարգիս արքեպիսկոպոս Հասան Ջալալյանը ավարտեց դպրոցի շենքը և առաջնորդարանի շինությունը ավելի ընդարձակեց։ Այն օրից այդ տան մեջ զետեղվեցան Շուշիի թեմական դպրոցը, առաջնորդարանը և կոնսիստորիան։</ref>։
Բաղդասար միտրոպոլիտի աշխատություններից մեկն էլ այն եղավ, որ թուրքերի և ռուսների ձեռքից ազատեց Ամարասա սուրբ Գրիգորիսի վանքը։ Այդ վանքը, բավական ժամանակ անտեր մնալով, թուրքերը գրավել էին և, տալով նրանց իրանց հասկանալի մի անուն, Աղ-օղլան<ref>Աղ-օղլան նշանակում է սպիտակ տղա։ Ամարասա վանքում ամփոփված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի մարմինը, որը իր մանկության հասակում կաթողիկոս ձեռնադրվեցավ։ Երևի, հենց դրա համար էլ այլազգիք նրան կոչեցին «սպիտակ տղա»։</ref>, համարում էին իրանց սրբավայր։ Վանքի շրջակա հողերը և Ամարասա ձորի ամբողջ կալվածները թուրքերի տիրապետության նրքո ներքո էին։ Իսկ վանքի ընդարձակ սենյակները և ամբողջ շինությունը, բացի տաճարից, ռուսները ծառայեցնում էին որպես մաքսատուն։
Միտրոպոլիտի աշխատությամբ 1848 թվին, ռուսաց կառավարության հրամանով մաքսատունը տեղափոխվեցավ Երասխի ափի մոտ, Ջաբրայելում, իսկ վանքը իր կալվածներով դարձավ սեփականություն հայոց հոգևոր կառավարության։
Այդ ժամանակ ռուսները շատ փոքր ծանոթություններ ունեին Պարսկաստանի կառավարչական կարգերի, օրենքների և սովորությունների մասին։ Խանը, եթե ուներ մի գյուղ կամ այլ կալվածք, իբրև հասարակ սեփականատեր, կարող էր վաճառել։ Բայց նա երկրի տերը և թագավորը չէր, որ իրավունք ունենար հասարակաց հողերը բաշխելու, ընծայելու ում որ ցանկանար, կամ հետ խլելու ումից որ ցանկանար։ Կրկնում ենք, որ խանի այդ կամայականությունը առաջ եկավ ռուսաց այն ժամանակվա պաշտոնակալների սխալ հասկացողությունից խաների նշանակության մասին, և այդ սխալից աշխատեցին օգուտ քաղել խաները։ Այդ կտեսնենք հետո։
Մեր պատմության նպատակից դուրս է և շատ երկար կլիներ բացատրել, թե այն ժամանակ կալվածական կամ հողատիրական (մուլքադարության) որպիսի օրենքներ կամ սովորություններ էին տիրում Պարսկաստանում ընդհանրապես և Ղարաբաղում, իբրև պարսկական մի գավառ, մասնավորապես։ Բայց այսքանը կասենք, nր որ Ղարաբաղում, ինչպես ամբողջ Պարսկաստանում, հողը '''համայնքի''' (էլլիգի) սեփականություն էր, ոչ այն կարգով, որ համայնքը պարտավոր էր յուրաքանչյուր ընտանիքը կազմող անդամների թվի համեմատ հողը բաժանել գյուղացիների մեջ, այլ յուրաքանչյուր գյուղացի իր ձեռքում գտնված հողի տերն էր. նա իրավունք ուներ վաճառելու, գրավ դնելու կամ իր դրացուց ավելին գնելու։ Իսկ միևնույն ժամանակ, յուրաքանչյուր գյուղ ուներ, իր գյուղատերը. այդ գյուղատերը կարող էր լինել մի որևիցե մելիք, խան կամ այս և այն վանքը։ Գյուղատերը վայելում էր այն իրավունքը միայն, որ ստանում էր գյուղացիների վարուցանքի կամ առհասարակ մշակության բերքի մի որոշ մասը (չոփբաշի)։ Բայց նա իրավունք չուներ մեկ գյուղացու ձեռքում գտնված հողը խլել և մյուսին տալ և մինչև անգամ, եթե ինքը, գյուղատերը, ցանկանալու լիներ իրան պատկանող գյուղի հողերի վրա վարուցանք անել, գյուղացիները նրան թույլ չէին տա։ Դրա համար գյուղատերը ուներ իր ազատ հողերը, որոնց վրա նա վարուցանք էր անում։
Ամբողջ Ղարաբաղի '''գյուղատերությունը'''<ref>Գյուղատերություն ասելով պետք է հասկանանք մշակության բերքից մի որոշ մասը ստանալու իրավունքը։</ref> պատկանում էր կամ հայոց մելիքներին կամ հայոց վանքերին։ Խաները սկզբում ոչ գյուղեր և ոչ մասնավոր կալվածներ չունեին։
Երբ հայոց մելիքները իրանց հպատակների հետ, որպես ցույց տվեցինք նախընթաց գլուխներում, գաղթեցին Վրաստանի, Շիրվանի և Գանձակի գավառները, այդ ժամանակ նրանց հողերն ու գյուղերը անտեր ու դատարկ մնալով, իրավ է, Իբրահիմ-խանը տիրապետեց, և գաղթածների տեղի լցրեց մահմեդական բնակիչներով։ Բայց երբ, տարիներից հետո, մելիքները իրանց ժողովրդի հետ վերադարձան գաղթականությունից, այդ ժամանակ հեռացրին մահմեդականներին և կրկին տեր եղան իրանց վաղեմի գյուղերին և հողերին։
Բայց որովհետև գաղթականների մի մասը մնաց օտար երկրներում, և մելիքներից մի քանիսի (որպես էին Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները) վերջին ժառանգները բոլորովին ոչնչացան, այդ պատճառով, նրանց հողերը անտեր մնալով, Իբրահիմ-խանը տիրեց, այսինքն, սկսեց ինքն ստանալ մշակության բերքի այն մասը, որ առաջ ստանում էին այն հողերի նախկին տիրապետողները։ Բայց իսկապես Իբրահիմ-խանը միայն վայելող էր և ոչ թե սեփականատեր իր ընդարձակ նշանակությամբ։ Նա բացի բերքի մի որոշյալ մասը ստանալուց, ուրիշ իրավունքներ չաներ չուներ ոչ հողի և ոչ հողը մշակող գյուղացիների վրա։ Գյուղացիները ազատ հպատակներ էին պետության, իսկ հողը սեփականություն էր գյուղական համայնքի նույն ձևով, որպես ցույց տվինք վերևում։
Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի ժամանակ հանգամանքները փոխվեցան։ Այդ ժամանակ ռուսները թեև տիրել էին Ղարաբաղին, բայց կալվածական հարցը և խաների իրավունքների չափը դեռևս որոշված չէր։ Թողյալ այդ, ռուսները, որպես վերևում հիշեցինք, խիստ բարձր կարծիք ունեին խաների նշանակության մասին։ Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Մեհտի-խանը սկսեց ավելի իրավունքներ բանացնել, քան թե որ ուներ առաջ։
Թե խանը և թե նրա շրջապատողները շատ լավ հասկանում էին, որ իրանց իշխանությունը արդեն անցել էր,— հասկանում էին, թե որքան ժամանակավոր և անհաստատ էր իրանց դրությունը և այդ պատճառով շտապեցին ժամանակից օգուտ քաղել։
Մեհտի-խանը սկսեց աջ ու ձախ իր մերձավորներին, բարեկամներին, ազգականներին ամբողջ գյուղեր, կալվածներ և հողեր պարգևել։ Նրա կամայականությանը ավելի վստահություն տվողը եղավ ինքը իշխան Մադաթովը, որը, իբրև նահանգաչիննահանգային-զինվորական գլխավորը, ռուսաց կառավարությունից նշանակված էր խանի գործողությունների վրա հսկելու և նոր գրաված երկրի մեջ կարգ պահպանելու համար։
Իշխան Մադաթովի ծագումը մենք մասնավորապես ցույց տվինք մեր պատմության XXXVI գլխի մի ծանոթության մեջ։ Նրա հայրը՝ Մեհրաբյանց Գյուքին, հասարակ գյուղացի էր, բնակվում էր Չանախչի (Ավետարանոց) բերդում, և մի ստոր պաշտոն էր կատարում Վարանդայի տիրապետող Մելիք-Շահնազարյունների տանը։ Նրա մոր եղբայր Պետրոս յուզբաշի Մադաթյանը ՄեյիքՄելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի տան նազիրն (տնտեսն) էր։ Իշխանը կրեց իր մոր տոհմի ազգանունը, որը փոքր-ինչ պատվավոր էր և, իր Ռոստոմ անունը փոխելով, կոչվեցավ Վալերիան Գրիգորևիչ Մադաթով։
Որպես իր իշխանական տիտղոսը ստացավ նա Ս. Պետերբուրգում Մելիք-Շահհազարյան Շահնազարյան Մելիք-Ջումշուդի շնորհած վկայականով (տե՛ս գլ. XXXVI), այժմ իր բարձր փառքով իր հայրենիքը՝ Ղարաբաղ, վերադառնալուց հետո, ցանկացավ նույն Մելիք-Շանազարյանների, իր բարերարների, հայրենական կալվածների վրա ինքը կալվածատեր լինել։ Մեհտի-խանը ընծայեց նրան Վարանդայի գավառում 15 գյուղեր իրանց ընդարձակ հողերով, սահմաններով և բնակիչներով։ Այդ գյուղերը Մելիք-Շահնազարյանների դարևոր կալվածներն էին։ Ամբողջ Վարանդան, որպես ընթերցողին հայտնի է, ամենահին ժամանակներեից Մելիք-Շահնազարյանների տիրապետության ներքո էր գտնվում։
Հիշյալ 15 գյուղերի թվում գտնվում էր և Չանախչի (Ավետարանոց) բերդը, որի մեջ զետեղված էին Մելիք-Շահնազարյանների ամրոցները. այնտեղ էին՝ Մելիք-Հուսեին I, Մելիք-Բաղիի և Մելիք -Շահնազար II պալատները։ Իշխան Մադաթովը այդ վերջինի պալատը քանդել տվեց և նրա տեղում իր համար մի նոր պալատ հիմնեց։ Երբ նրանից հարցրին, ինչո՞ւ էր քանդել տալիս, նա ծիծաղելով պատասխանեց. «Երբ Մելիք-Շահնազարը այդ պալատը շինել էր տալիս, ես դեռ մանուկ էի. նա ինձ շատ քարեր է կրել ավել այդ պալատի շինվածքի համար. մինչև այս օր էլ այն ցավը զգում եմ մեջքիս վրա...»։
Մեհտի-խանի պարգևագրի բովանդակությունը, որով հիշյալ 15 գյուղերը ընծայվեցան իշխան Մադաթովին, ինքնըստինքյան ցույց է տալիս այդ պարգևագրի ինչ բնավորությամբ հեղինակված լինելը։ Խանը իր պարգևագրի մեջ հայտնում է, որովհետև իշխան Մադաթովի նախնիքը վաղեմի ժամանակներից Ղարաբաղում տիրապետում էին հիշյալ 15 գյուղերին իրանց ընդարձակ սահմաններով, իսկ իշխանի բացակայության ժամանակ այդ կալվածները խլվեցան (ո՞վքեր խլեցին), ուստի ինքը խանը այդ գյուղերը կրկին վերադարձնում է իշխանին, որպես իր նախնիքների օրինավոր ժառանգին և այլն։
Իսկ ովքե՞ր էին նրա նախնիքը,— հայտնի է։ Ունեի՞ն արդյոք նրանք կալվածներ,— այն ևս հայտնի է...
Թե որ ո՛ր աստիճան իշխան Մադաթովի մատը գործել էր այդ պարգևագրի խմբագրության մեջ, հայտնի է նրանից, որ իշխանը ստացավ այդ գյուղերն իրանց բնակիչների հետ ճորտության իրավունքներով։ Ճորտությունը թե պարսկական և թե տաճկական Հայաստանում երբեք գոյություն չէ ունեցել։
Իշխանը թեև ծնված էր Ղարաբաղում, բայց իր կրթությունը ստացած լինելով ռուսաց մայրաքաղաքների բարձր ազնվական շրջաններում, նույն ժամանակվա արիստոկրատիայի ոգվով Էլ էլ զարգացած էր։ Ռուսաստանում այն ժամանակ ճորտություն կար. իսկ ճորտությունը նրա համար մի անհրաժեշտություն էր. նույնը ցանկացավ մտցնել իրան ընծայված գյուղերի մեջ։
Հասկանալի է, որ մի այսպիսի օտարոտի, միևնույն ժամանակ անմարդասեր նորաձևությունը պիտի գրգռեր նրա դեմ գյուղացիների դժգոհությունը մի կողմից, իսկ Մելիք-Շահնազարյանների ժառանգների բողոքը մյուս կողմից, որովհետև հիշյալ կալվածները նրանց տոհմին էին պատկանում։
Այդ առատ բաշխումները կատարվեցան Մեհտի-խանի ժամանակ, երբ ռուսները տիրել էին Ղարաբաղին և երբ իշխան Մադաթովը կարգված էր տեղային նահանգային զինվորական գլխավոր և նրան հանձնված էր հսկել խանի գործողությունների վրա։
Թե ո՛րպիսւի ո՛րպիսի մարդիկ էին ստանում գյուղեր, ընդարձակ կալվածներ, մենք կբերենք մի քանի օրինակներ.
Ֆարաջուլլայ-բեկ, Ռահիմ-բեկ, Իբրահիմ-բեկ և Հասան-բեկ, եղբայրները ստացան Մեհտի-խանից 8 գյուղեր։ Դրանց հայրը (Ուղուրլուն) Մեհտի-խանի հոր մոտ դահճի, պաշտոն էր կատարում։
Տեղ անունով հայաբնակ գյուղը, որը մի քանի հարյուր տուն բնակիչ ունի, պատկանում էր հայազգի Մելիք-Գեորգին։ Այդ գյուղից մի հասարակ հայ մշակ տարել էին Շուշի բերդի պարիսպների վրա բանեցնելու. որովհետև նրան շատ էին աշխատեցնում, նա բարկությունից մահմեդականություն ընդունեց և կոչվեցավ Ղասըմ։ Այդ Ղասըմի որդի Ռոստոմ-բեկը դարձավ Մեհտի-խանի տան նազիրը (տնտեսը), իսկ վերջինի որդի Ասատ-բեկը խանից պարգև ստացավ Տեղ գյուղը։
Պատմում են, երբ Մեհտի-խանի եղբոր որդի Ջաֆար-Ղուլի խանը նկատեց, որ Ղարաբաղի գյուղերը այսպես առատությամբ բաժան-բաժան է անում, ինքն ևս 12 գյուղերի ցուցակ կազմեց, և որովհետև իր հարաբերությունները իր հորեղբոր հետ լավ չէին, վերոհիշյալ նազիր Ռոստոմ-բեկի միջնորդությամբ ներկայացրեց Մեհտի-խանին, խնդրելով, որ իր անունով հաստատե ցույց տված գյուղերը։ ՌnստոմՌոստոմ-բեկը 12 գյուղերի պարգևագիրը գրել տվեց և, խանի կնիքով վավերացնելով, հանձնեց Ջաֆար-ՂուիՂուլի-խանին։ Իսկ այդ վերջինը մի քանի օրից հետո փոշմանեց, ինչո՞ւ հայոց Խնածակ գյուղը ևս չէ մտցրել այն ցուցակի մեջ, որովհետև այդ գյուղը Շուշի բերդին բավական մոտ էր և կարող էր իր համար լավ ամառանոց լինել։ Նա կրկին դիմում է նազիր Ռոստոմ բեկի միջնորդությանը։ Նազիրը, պարսից սովորության համեմատ, խանի պարգևագիր լուսանցքի (հաշիա) վրա ավելացնում է Խնածակ գյուղի անունը և ներկայացնում է կնքելու։ Բայց Մեհտի-խանը զարմանում է, նա բնավ չէ հիշում, որ մի այդպիսի պարգևագիր տված լիներ իր եղբոր որդուն, որին սաստիկ ատում էր։ Նա փոխանակ կնքելու, թուղթը պատռում է և մի կողմ է ձգում։ Բանից դուրս է գալիս, որ սկզբում այդ թուղթը խանին վավերացնեի էին տվել այն րոպեների մեջ, երբ նա բնական դրության մեջ չէր գտնվում...
Մեհտի-խանը սովորություն ուներ սաստիկ մեծ քանակությամբ ռոմ գործածելու և խիստ հազիվ էր պատահում, որ նա զգաստ դրության մեջ գտնվեր։
Եվ այսպես Մեհտի-խանի ազգականները, ջորապանները, ախոռապանները և այլ մերձավորները, «բեկ» տիտղոս ստանալով, միևնույն ժամանակ ստացան գյուղեր, ընդարձակ հողեր և այլն։ Իսկ այդ բոլորը խլվեցավ հայոց մելիքների սեփականությունից։
Բայց այդ անկարգությունները երկար շարունակվեք շարունակվել չէին կարող։ Ամենքը գիտեին, որ ռուսաց կառավարությունը վերջ ի վերջո կհասկանար այդ զեղծումները և խանի կամայականությանը սահման կդներ։
Միևնույն ժամանակ գիտեին և այն, որ մշտական արբեցության մեջ գտնվող Մեհտի-խանը խիստ վատ հիշողություն ունի. նա իր երեկվա ասած խոսքը, տված թուղթը կարող է այսօր մերժել։ Այդ էր պատճառը, որ խանի դրությունից օգուտ քաղողները աշխատեցին մի կերպով հեռացնել նրան Ղարաբաղից, որպեսզի նրանից ստացած թղթերը պահպանեն իրանց նշանակությունը։
Նրա բանակի մեջ գտնվում էին Ղարաբաղի Մեհտի-խանը, Շաքիի Սելիմ-խանը և Շիրվանի Մուստաֆա-խանը, որոնք առաջ ռուսաց կառավարության հպատակության երդում էին տվել, իսկ հետո դավաճանելով, փախել էին Պարսկաստան, և պարսից զորքերի հետ վերադառնալով, աշխատում էին ապստամբեցնել Անդրկովկասի մահմեդականներին ռուսների դեմ։ Նրա զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրացի ազնվականների հետ, որոնք հուզում էին Ղազախի, Բորչալուի և Շամշադինի թարաքամաններին ռուսների դեմ։
Անցնելով Երասխը և մտնելով Զանգեզուրի մահալը, Աբաս-Միրզան բոլորովին ջարդեց ռուսաց մի բատալիոն, որ գտնվում էր Կորիս Գորիս գյուղում։ Այստեղից արագությամբ մտավ նա Ղարաբաղի գավալը և տիրեց ամեն տեղ։
Ղարաբաղի պահպանության համար ռուսները թողել էին եգերյան զորագունդից 6 ռոտա միայն, պոլկովնիկ Ի. Ա. Րեուտի հրամանի ներքո, որոնք գտնվում էին Չանախչի ավանում, որը այդ ժամանակ պատկանում էր իշխան Մադաթովին։ Երբ պարսից զորքերը մոտեցան, պոլկովնիկ Րեուտը թողեց Չանախչին և, իր զինվորների հետ փախչելով, հազիվ կարողացավ ամրանալ Շուշի բերդում։
Նախընթաց գլխում տեսանք, որ իշխան Մադաթովը ստացավ Մեհտի-խանից 15 գյուղեր, որոնց թվում գտնվում էր Չանախչին։ Այդ գեղեցիկ ավանը Մելիք-Շահնազարյանների ամրոցն էր. այնտեղ էին գտնվում այդ տոհմի վաղեմի պալատները։ Իշխան-Մադաթովը այդ պալատները քանդել տալով՝ նրանց ավերակների վրա հիմնեց իր նոր պալատը, որի փառքը երկար վայելել չկարողացավ նա...
Աբաս-Միրզան, Չանախչին ավերակ դարձնելով, անցավ և պաշարեց Շուշի բերդը։ Իր առաջապահ զորքերը իր երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան սարդարի<ref>Ամիր-խան-սարդարը Աբաս-Սիրզայի Միրզայի հոր՝ Ֆաթալի շահի փեսան էր։</ref> առաջնորդությամբ ուղարկեց նա դեպի Գանձակի գավառը, որոնք տիրեցին Գանձակի բերդին, բոլորովին ոչնչացրին մերձակա գերմանական կալոնիաները, առաջացան մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը տիրելու համար։
Ամբողջ անդրկովկասյան քրիստոնյաները գտնվում էին սարսափի մեջ. բոլորը սպասում էին, որ Աղա-Մամադ-խանի բարբարոսությունները պետք է կրկնվեն։ Տեղային մահմեդականությունը մեծ հուզմունքի մեջ էր, բոլորը պատրաստված էին միանալու պարսիկների հետ, ռուսներին ջարդելու համար և պարսկական իշխանությունը կրկին Անդրկովկասում վերականգնելու համար։
Հենց նույն օրը, երբ Աբաս-Միրզայի զորքերը պաշարում են Շուշի բերդը, մի աղքատ կին իր ամուսնի հետ տարել էին մի պարկ ցորյան ջաղացը աղալու համար։ Շուշի բերդի ջրաղացները գտնվում են Գարգար գետի ձորի մեջ, Հյունուտ անունով գյուղի մոտ։ Ով որ տեսել է այդ անդնդախոր ձորը, ով որ տեսել է այն նեղ ճանապարհը, որ քարափների կուրծքի վրայով սարսափելի գահավեժներից բարձրանում է դեպի բերդը, կարող է երևակայել, թե ո՛րքան քաջություն, ո՛րքան սրտի ամրություն պետք էր մի կնոջ, որ նա կարողացավ այդ ճանապարհով գնալու ժամանակ ոչ միայն իր անձը ազատել պարսիկ սարվազների ձեռքից, այլ կոտորեց նրանցից շատերին։
Աղքատ կնոջ ամուսինը ալյուրի պարկը շալակած, երկուսը միասին բարձրանում էին քարափներից, հանկարծ վրա են հասնում մի խումբ սարվազներ։ Ամուսին այրը պարկը ցած է գցում և սկսում է փախչել։ Իսկ կինը մնում է, սկսում է քարերով կռվել սարվազնեթի հետ։ Նրան հաջողվում է մեկին ցաղ ցած գլորել և խլել նրանից հրացանը ու սուրը։ Այնուհետև, մի կողմից պատերազմելով սարվազների հետ, մյուս կողմից՝ ալյուրի պարկը իր ետևից քարշ տալով, նա բարձրանում է դեպի բերդը։ Բերդի միջից հեռվից տեսնում են նրա կռիվը և աղաղակներով քաջալերում են։ Նա ազատում է իր զավակների ապրուստի պաշարը և մինչև բերդը մտնելը սպանում է մի քանի սարվազներ։
Մինչև այսօր ամեն մի շուշեցի չէ մոռացել այդ կնոջ անունը, նրան կոչում էին Խաթայի<ref>Պոլկովնիկ Րեուտի առաջարկությամբ ռուսաց կառավարությունը նշանակեց այդ կնոջ համար ցմահ պենսիս։պենսիա։</ref>։
Շուշի բերդը հայերի օգնությամբ ամբողջ 48 օր պաշտպանվեցավ Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերի դեմ։ Այդ սահմանագլխյան բերդը մի հզոր խոչընդոտ էր, մի մեծ արգելք էր նրա արշավանքի առաջադիմությանը դեպի Անդրկովկասի խորքերը։ Եթե Աբաս-Միրզան այստեղ աջողություն գտներ, գործերի դրությունը շատ պիտի դժվարանար ռուսների համար։ Ղարաբաղի Մեհտի-խանը, այդ ռուսներից հարգված և գեներալի աստիճանի հասցրած դավաճանը, արդեն ոտքի էր կանգնեցրել Ղարաբաղի մահմեդական բnլnր բոլոր խաշնարած, կիսավայրենի ցեղերին ռուսների դեմ։ Բացի Աբաս-Միրզայի կանոնավոր զորքերից, ռուսաց սահմանների մոտ թափառող պարսից բոլոր ավազակ ցեղերը, ինչպես էին շահսևանները, ղատադաղցիները, ահագին խումբերով անցել էին Երասխը ավարառության և կողոպուտի նպատակով։
Բայց Շուշին պաշտպանվում էր։
Այդ ժամանակ Աբաս-Միրզայի առաջապահ զորքերը նրա երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան-սարդարի առաջնորդությամբ, տիրելով Գանձակին, անցել էին մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը գրավելու համար։
Դեռ Օգոստոսի 4-ին ռուսաց զորքերը Թիֆլիսից։ Թիֆլիսից ճանապարհ էին ընկած թշնամու առաջը առնելու համար։ Իշխան Մադաթովը սկզբում նրանց հետ չէր. նա արագությամբ հետո հասավ իր հրամանատրությանը հանձնված զորքերին Կարմիր-կամուրջի մոտ և այնտեղից առանց ժամանակ կորցնելու ճանապարհ ընկավ դեպի Գանձակ։
Զագամ գետի մոտ իշխան Մադաթովը հանդիպեց վրաց իշխանազն Ալեքսանդրին, որը 2 000 պարսիկ զորքերով և մի քանի վրացի ազնվականների հետ կամենում էր անցնել դեպի Նուխվա գավառը, լեզգիներին և տեղային մահմեդականներին ապստամբեցնելու ռուսների դեմ։ Իր զորաբաժնից իշխան Մադաթովը առեց փոքրաթիվ ձիավորներ և հարձակվեցավ Ալեքսանդրի վրա։ Կարճատև կռվից հետո վրաց իշխանազնը ստիպվեցավ խույս տալ դեպի Շամքորի լեռները։
Պարսիկները չարաչար կերպով ջարդվեցան։ Նրանց գլխավոր հրամանատարը՝ Ամիր-խան-սարդարը, սպանված ընկավ կռվի դաշտում։ Աբաս-Միրզայի որդի Մահմեդ-Միրզան առաջինը եղավ, որ փախչելով խույս տվեց պատերազմի դաշտից։ Նրան հետևեցին հաղթված սարվազները, թողնելով Շամքոր գետի ափերի մոտ իրանց բոլոր ռազմամթերքը։
Իշխանը սկսեց հալածել թշնամուն, որ նա Գանձակի մոտ կանգ չառնե տեղային հաներին հայերին վնասելու համար։ Սեպտեմբերի 4-ին հասավ նա Գանձակի պարիսպների մոտ։ Քաղաքի հայ հասարակությունը մեծ հանդեսով հանդիպեց նրան, շնորհավորում էր նրա փառավոր հաղթությունը։ Ամբոխը երգում էր նրա անունով արդեն հորինված ժողովրդական երգերը։
Շամքորի հաղթությունը ազատեց Գանձակը թշնամու բարբարոսությունից<ref>Աբաս-Միրզայի Նազար-Ալի-խան անունով զորապետը, 1 500 մարաղեցի սարվազներով թողված էր Գանձակի բերդի պահպանության համար։ Այդ գազանը, պատրաստվել էր կոտորել տալ տեղային հայերին, բայց հենց որ լսեց իշ. Մադաթովի Շամքորի հաղթությունը, շտապով թողեց Գանձակը և փախավ։</ref> և փոքր-ինչ հանգստացրեց հուզված մահմեդականներին<ref>Պարսիկները տեղային մահմեդականներին հուզելու համար գործ էին դնում ամեն միջոցներ։ Պարսկաստանի նշանավոր հոգևորականներից մեկը, որը իրան կոչում էր Իմամ Հուսեին, հավատացնում էր տեղային մահմեդականներին, որ իր աղոթքների զորությամբ ռուսների գնդակները չեն կարող վնասել նրանց։ Իշ. Մադաթովը բռնել տվեց այդ երևելի ֆանատիկոսին և հրամայեց խեղդել։</ref>։ Բայց դեռ ամենագլխավորը մնացել էր. Շուշի բերդը դեռևս գտնվում էր պաշարված դրության մեջ Աբաս-Միրզայի զորքերով, որոնց հետ միացան Շամքորի պարտությունից հետո փախած պարսիկները։
Աբաս-Միրզան հաղթվեցավ։ Պարսիկները այնքան շտապով սկսեցին փախչել, որ պատերազմի դաշտում և ճանապարհների վրա թողեցին իրանց բոլոր ծանրությունները։ Աբաս-Միրզան սեպտեմբերի 15-ին, իսկ նրա ջարդված զորքերը նույն ամսի 17-ին անցան, Երասխ գետը։ Իշխան Մադաթովը հալածեց նրանց մինչև պարսից սահմանները։
Թշնամու հեռանալովը Շուշի բերդի պաշարումն ինքնըստինքյան լուծվեցավ։ Իշխան Մադաթավը Մադաթովը շտապեց այնտեղ բերդի դրությունը տեսնելու համար։ Մի քանի վերստ հեռավորության վրա, ահագին բազմությամբ նրա առաջ դուրս եկավ պոլկովնիկ Րեուտը հայոց հոգևորականության հետ։ Մինչև անգամ կանայքը, երեխաները ուրախության աղաղակներով արտահայտում էին իրանց շնորհակալությունը իրանց ազատչին։
Այստեղ իմացավ նա, որ թշնամին ոչ միայն ավերակ էր դարձրել նրա Չանախչի ամրոցը, այլ բոլորովին ոչնչացրել էր նրա գյուղերից 6-ը։ Ինչ որ կարողացել էին տանել, տարել էին, ինչ որ չէին կարողացել՝ այրել էին։
Իշխան Մադաթսվը պետք է իրան ցույց տար Ղարաբաղի բնակիչներին, մանավանդ, որ պարսիկները նրա մասին սուտ լուրեր էին տարածել, որ կռիվի մեջ սպանված է։
Բայց նա իր ձեռքի տա տակ զորքեր չուներ, որովհետև, նրա հրամանատարության ներքո գտնված զորքերը այդ ժամանակ հանձնած էին գեներալ Պասկևիչին։ Այդ դեպքում ևս նրան օգնության հասան հլու և հնազանդ հայերը։ Շուտով կազմվեցան կամավորների խումբեր, որոնց իր հետ առնելով, իշխանը սկսեք թռչել դեպի Ղարաբաղի զանազան կողմերը և ամեն տեղ հանգցնել Մեհտի-խանի բորբոքած խռովությունները։
Հայերի օգնությամբ իշխանը խաղաղացրեց մահմեդականների խռովությունը։ Նրանց անհավատարմությունը շուտով մոռացվեցավ, մnռացվեցավ մոռացվեցավ և հայերի անձնազոհությունը։ Այդ բավական չէր, իշխանը սկսեց այնուհետև ավելի շողոքորթել, ավելի նշանակություն տալ մահմեդականներին, որպես դաստիարակության մեջ տգետ մայրերը ավելի լրբացնում են չար երեխաներին, նրանց խոստումներ անելով, քաղցրավենիք տալով, որ ձայները կտրեն, անկարգություն չգործեն։ Այսպես էին վարվում մահմեդականների հետ, իսկ հայերի համար ասում էին՝ «դրանք մերն են...»։
===XLV===
Բայց ովքե՞ր էին այն երկու հայերը, որոնք դեռ Գանձակի կռվից առաջ թողեցին Աբաս-Միրզայի բանակը, եկան իշխան Մադաթովի մոտ և նրան խիստ նշանավոր տեղեկություններ հաղորդեցին պարսիկների գործողությունների մասին։ Նրանց անունները, կամ ով լինելը մեզ հայտնի չէ։
Մեզ հայտնի է միայն մեկ հայ երիտասարդի անունը, որը այդ միջոցներում թողեց Աբաս-Միրզայի ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։ Բայց նախքան նրա մասին խոսելը, մենք հարկավոր ենք համարում խիuտ խիստ համառոտ կերպով ցույց տալ, թե որպիսի հայացք ուներ Աբաս-Միրզան իր հպատակ հայերի վերաբերությամբ և ի՞նչ վիճակի մեջ էին նրա ժամանակ հայերը Պարսկաստանում։
Աբաս-Միրզան՝ պարսից գահի թագաժառանգը, էր միևնույն ժամանակ Պարսկաստանի մի նշանավոր մասի՝ Ատրպատականի փոխարքան։ Ատրպատականը ավելի խիտ բնակեցված էր հայերով և այլ քրիստոնյա ազգերով, որպես էին ասորի նեստորականները։ Ատրպատականը սահմանակից էր պարսկական այն նահանգներին, որ ռուսները մասամբ գրավել էին և մնացածը ցանկություն ունեին գրավելու, Երաասխ գետը թողնելով իբրև սահմանագիծ երկու պետությունների մեջ։
Երկրի հայ ազգաբնակությունը մահմեդական կառավարիչների հարստահարությունից ազատ պահելու համար նա բարձրացրեց հայոց մելիքների նշանակությունը, նրանց ընդարձակ իրավունքներ տալով, նրանց համար ռոճիկներ սահմանելով և այլն։
Ճանաչելով, որ հայ ժողովուրդը սերտ կերպով կապված է իր եկեղեցու և եկեղեցականների հետ, նա սկսեց զսպել ոչ միայն մահմեդականների կրոնական հալածանքը քրիստոնյաների դեմ, այլ աշխատում էր ավելի ուժ և խրախույս տալ քրիստոնեությանը։ Հաճախում էր հայոց եկեղեցին, ներկա էր գտնվում հայոց եկեղեցական հանդեսներին, nր որ իր օրինակով ցույց տա, թե հայերի կրոնական պաշտամունքները ամենայն հարգանքի արժանի են։ Նրա ժամանակ հայոց եկեղեցիները սկսեցին զանգակ հարկանել, որ առաջ արգելված էր։
Նույն ժամանակվա Ատրպատականի Իսրայել եպիսկոպոսը նրա ամենալավ բարեկամն էր։ Նա հատկացրեց եպիսկոպոսի համար նշանավոր ռոճիկ, բացի դրանից, առաջնորդարանի ծախքերի համար, իբրև մշտական սեփականություն, ընծայեց ընդարձակ կալվածներ, որ նրանց եկամուտներով պահպանվի առաջնորդարանը<ref>Այդ ժամանակ Ատրապատականի հայոց հոգևոր կառավարության առաջնորդաբանը առաջնորդարանը գտնվում էր Սալմաստ գավառի Հավթևան գյուղում, և կալվածները այդ գյուղի հողերիցն էին, որոնք հետզհետե վաճառվեցան հետագա թեմական առաջնորդների ագահությամբ...</ref>։
Ատրպատականի հայոց վանքերի գոյությունը ապահովեցնելու համար շնորհեց նա, իբրև մշտական սեփականություն, յուրաքանչյուր վանքին մի-մի գյուղ, իրանց բնակիչներով, հողերով և սահմաններով։ Այդ գյուղերը ազատ թողեց նա արքունի հարկերից, այնպես, որ կառավարության փոխարեն ինքը վանքը իրավունք ուներ ստանալ ոչ միայն մշակության բերքերի մի մասը, այլև արքունի հարկերը<ref>Ատրպաաականում Ատրպատականում երեք նշանավոր վանքեր կան, Նախավկայի վանքը, որ գտնվում է Երասխի ափի մոտ, Հին-Ջուղայից ոչ այնքան հեռու, Թադեոս առաքյալի վանքը Մագուի գավառում և Բարդուղիմեոս առաքյալի վանքը Հաղբակի գավառում։ Այդ վանքերը դեռ պահպանում են Աբաս-Միրզայի շնորհած կալվածները, բայց հոգ. իշխանության անհոգությունից խիստ ողորմելի դրության մեջ։</ref>։
Թավրիզը Աբաս-Միրզայի աթոռանիստն էր. այդ քաղաքի հայ հասարակության դրությունը բարվոքելու համար ազատեց նրանց ամեն տեսակի հարկերից։ Նույն արտոնությունը թավրիզեցի հայերը վայելում են մինչև այսօր, իսկ նրանց հարևան մահմեդականները հարկ են վճարում։
Երկար կլիներ մի առ մի թվել, թե որքան ողորմած էր նա դեպի հայոց ժողովուրդը և որքան բարձրացրեց նա այդ ժողովրդի դրությունը, նրան ամեն կերպ ապահովություններ շնորհելով։ Բայց այն ևս պետք է նկատել, որ Աբաս-Միրզան այդ բոլորի մեջ ուներ և իր քաղաքական նպատակները։ Նա ամեն հնարներ գործ էր դնում, որ հայերի սրտերը ամուր կերպով կապե Պարսկաստանի հետ և նրանց համակրությունը դեպի ռուսները սառեցնե։ Այսուամենայնիվ, ինչ էլ որ լինեին նրա քաղաքական նպատակները, բայց դարձյալ նրա համակրությունը դեպի հայերը բոլորովին անկեղծ էր<ref>Նրա անկեղծությանը կարող է ապացույց լինել այն, որ 1827 և 1828 թվերում Պարսկաստանի հայոց դեպի Անդրկովկաս գաղթականության ժամանակ, որքան աշխատեց նա, որ հայերը չգաղթեն։ Բայց ռուսաց սվինները, Ներսեսը և Լազարյանը, նրա բոլոր ջանքերը թողեցին ապարդյուն և ավելի քան 40 հազար հայեր գաղթեցին դեպի Արարատյան նահանգը և այլ տեղեր։</ref>։
Աբաս-Միրզան և նրա նախորդները հայերի մեջ գտնում էին ոչ միայն լավ երկրագործի, վաճառականի և արհեստավորի արժանավորություններ, այլ զինվորական տաղանդ և կառավարչական ընդունակություններ ևս։ Նրա ժամանակ, կամ նրանից առաջ՝ հայերից շատերը ոչ միայն զինվորական բարձր աստիճանների հասան, այլ վարում էին ամբողջ նահանգների փոխարքայության պաշտոն, դեր էին խաղում դիպլոմատիայի մեջ, կառավարում էին պետական գանձը և մինչև անգամ իշխում էին շահերի կանանոցներում ներքինիների և ներքինապետների պաշտոնով<ref>Պարսկաստանում այդ ժամանակներում ծաղկած հայ ավագների պատմությունը առանձին գրքի կարոտ է. մենք կհիշենք նրանց անունները միայն. 1. '''Յուսուֆ-խան''' սփանդիար (մարզպան) Արաղստանի։ 2. Մյուս '''Յուսուֆ-խան''' թոփչի-բաշի (թնդանոթաձիգների գլխավոր)։ 3. '''Մուսա-բեկ''' թոփչի-բաշի։ 4. '''Աղա Յաղուբ''' ներքինապետ շահի։ 5. '''Աղա-Իբրահիմ''' ղարաբաղցի, ազդեցության տեր ներքինի Ֆաթալի-շահի կանանոցում։ 6. Մյուս '''Աղա-Յաղուբ''' երևանցի, ներքինի և մատակարար Ֆաթալի-շահի կանանոցում։ 7. Բժշկապետ '''Դավիթ-խան''' Մկրտչյան նոր ջուղայեցի, Ֆաթալի-շահի և Մահմեդ-շահի ժամանակներում բարձր Դռան բժիշկ։ 8. '''Խուդադատ-խան''' սալմաստնցի, կառավարիչ Ատրպատականի զանազան գավառների։ 9. '''Դավիթ-խան''' ասպետ և '''Միրզա-Յուսուֆ-խան''' Մելիք-Շահնազարյան դը-Շապուր, առաջինն էր թարգման Ֆաթալի-շահի մոտ և իբրև Պարսկաստանի լիազոր դեսպան ուղարկվեցավ Նապոլեոն I մոտ, երկրորդը առաջինի հորեղբոր որդին էր, Պարսկաստանից դժգոհ լինելով, եկավ Թիֆլիս. հետո գնաց Ս. Պետերբուրգ, այնտեղ վախճանվեցավ։ 10. '''Զոհրաբ-խան''' խազնադար-շահրիար, այսինքն՝ արքունի գանձապետ, դա Ֆաթալի-շահի գանձապետը և նրա փեսան էր։ 11. Մյուս '''Զոհրաբ-խան''' Վարդանյանց՝ արքունի գանձապետ էր Սպահանում։ 12. '''Աղա-Բահրամ''' ներքինի, ամիր-դիվանխանե, այսինքն՝ պետական դիվանի գլխավորը։ 13. '''Զոհրաբ-խան''' ղուլամ-փիշխդմաթ-բաշի, շահի արքունիքի սենեկապետների գլխավորը։ 14. '''Յուսուֆ-խան''' ամիր թոփխանե՝ պարսից արտիլերիայի գլխավոր, Թիֆլիսեցի, բաղկալ Գելոենց տնից։ 15. '''Զոհրաբ-խան''' ամիր-թոփխանե։ 16. '''Սպանդիար-խան''' իշխանազն Ամատունի. թիֆլիսեցի, ղուլամ-փիշ-խդմեթ, շահի սենեկապետ։ 17. '''Բեժան-խան''' զորապետ։ 18. '''Ալլահվերդի-բեկ''' ղարաբաղցի, Մահմեդ-շահի մոհրդարը՝ այսինքն՝ կնքապահն էր. նրա եղբայրները՝ '''Մեհտի-խան''' սարհանդը Բհադրան կոչված գունդի զորապետն էր, իսկ '''Ըրզա-Կուլի-խանը''' շահի փիշ-խդմեթ (սենեկապետ) էր։ 19. '''Աղաջան-խան''' սարհանգ (գնդաետ)։ 20. '''Ոսկան Սամուրի''' սպահանցի, Ֆաթալի-շահի վաճառականը։ 21. '''Մահտեսի Հովհաննես Ղազարյան''' թավրիզեցի՝ Աբաս-Միրզայի վաճառականը, դա ազատեց Դանիել կաթողիկոսին բանտարկությունից։ 22. '''Մանուչար-խան''', որ կրում էր մոհթամեդ-ուդ-դովլե տիտղոսը, նշանակում է նեցուկ պետության։ Դա Էնիկոլոփյանների տնիցն էր, Պարսկաստանում այն աստիճան բարձրացավ, որ մի ժամանակ վարում էր հետևյալ նահանգների փոխարքայության պաշտոնը՝ Ռաշտի, Սպահանի, Լոռիստանի, Բակտրիայի, Շուշտերի և Դասֆիչի։ 23. '''Խոսրով-խան''' վալի (տիրապետող իշխան), թիֆլիսեցի էր, Կայթիմաղյանց տոհմից, չափազանց ուժեղ լինելու պատճառով կոչվում էր և Խոսրով-խան շիր (առյուծ)։ 24. '''Յաղուբ-խան''' սուլթան (զորապետ)։ 25. '''Սեթի-խան''' բուշեռցի, սկզբում ծառայում էր անգլիական դեսպանատանը, հետո պարսից ծառայության մեջ մտավ, դրա որդի Ծատուր-խան սուրհանդը (գնդապետ) այժմ Թավրիզի արտուքին գործոց նախարարի պաշտոնեության առաջին թարգմանն է։ 26. '''Դավութ-խան''' կամ '''Ժան-Դավութ-խան''' զմյուռնացի, ներկա շահի առաջին թարգմանն էր։ 27. '''Թադեոս-խան''' կամ '''Թուրաբ-խան''' թավրիզեցի, ջավահիրջի-բաշի, Բ. Դռան ակնագործների (յուվելիրների) գլխավորը։ 28. '''Կուլամ-Հուսեին-խան''' սըփանդիար (մարզպան) Արաղստանի, Յուսուֆ-խան սըփանդիարի որդին։ 29. '''Իսմայիլ-խան''' Մելիք-Մինասյան թավրիզեցի, ջվահիրջի-բաշի (Բ. Դռան ակնագործների գլխավոր)։ 30. '''Միրզա-Ֆարրուխ''' Ամիրխանյանց, ղարաբաղցի, նախ ֆաթալի-խանի մոտ, իսկ հետո Մամմեդ-շահի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում (որդին այժմ հայ-բողոքականների քարոզիչ է Թիֆլիսում։ 31. '''Միրզա-Ռոստոմ''' Էնիկալոփյանց։ 32. '''Աղալար-խան''' Էնիկոլոփյանց, թե առաջինը և թե երկրորդը ծառայում էին Աբաս-Միրզայի մոտ։ 33. '''Միրզա-Գյուրգեն-խան''' Էնիկոլոփյանց, կուլամփիշ-խդմաթ (սենեկապետ) Աաբաս-Միրզայի մոտ։ 34. '''Յուսուֆ-բեկ''' Էնիկոլոփյանց, թիկնապահ Աբաս-Միրզայի։ 35. '''Սուլեյման-խան''' Էնիկոլոփյանց. իբրև երևելի զորավար, դա այն աստիճան բարձրացավ Պարսկաստանում, որ կառավարությունը նրան շնորհեց սամը-դովլե տիտղոսը, որ նշանակում է սուր պետության։ Երկար ժամանակ վարեց Շիրազի, Բակտրիայի, Լոռիստանի, Շուշտերի և Դասֆիջի փոխարքայության բարձր պաշտոնը։ Դրա որդիներից մեկը, գեներալ Նարիման-խանը, այժմ պարսից Վիեննայի դեսպանն է, իսկ մյուսը՝ գեներալ Ջհանգիր-խանը այժմյան շահի աջուդան-բաշին (ադյուտանտների գլխավորը) միևնույն ժամանակ ամբողջ Պարսկաստանի արտիլերիայի գլխավորն է։ 36. '''Դավութ-խան''' սարթիփ (գեներալ) և '''Զալ-խան''' սարհանգ (գնդապետ) Սագինյանց, քաջ և նշանավոր զինվորականներ էին։ 37. '''Ավագ-խան''' Մելիք-Մեհրաբյանց, հին-նախիջևանցի, ծառայում էր Թավրիզի ռուսաց հյուպատոսարանում, միևնույն ժամանակ տեղային ռուսահպատակ վաճառականների թաջիր-բաշին, այսինքն՝ առևտրական դիվանի գլխավորն էր. իր կատարած նշանավոր գործերով նա մեծ հարգանք և հռչակ ստացավ Պարսկաստանում, և թողեց անմոռանալի հիշատակ տեղային քրիստոնյաների մեջ, երկու անգամ ազատելով Թավրիզի հայերին մոլեռանդությունից կատաղած մահմեդականների սարսափելի կոտորածից։ Դրա որդին՝ Սուլեյման-խանը, այժմ Թիֆլիսում արևելյան լեզուների գլխավոր ցենզորի պաշտոն է վարում։ 38. '''Միրզա-Յուսուֆ''' Ներսիսյանց ղարաբաղցի, քարտուղար շահի դիվանում (դա Մոսկվայի պրոֆեսոր Ներսեսյանի հայրն էր)։ 39. '''Ասրի-բեկ''' Բըհատուրյանց, Աբաս-Միրզայի մոտ թիկնապահի պաշտոն էր կատարում, դա միևնույն անձնավորությունն էր, որ թողեց պարսից ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։<br>Բացի զինվորական, քաղաքական, դիվանագիտական ասպարեզներից, բացի շահի Բարձր Դռան մոտ զանազան նշանավոր պաշտոններ վարելուց, հայերը երևելի գտնվեցան և պարսից հոգևորական դասակարգի մեջ, իհարկե, կրոնափոխ լինելուց հետո։ Դրանցից կհիշենք Մոլլա-բաշի (մոլլաների գլխավոր) Միզա-Աբասի անունը և Հաջի-Մոլլա-Քարիմ Տեր-Գրիգորյանի անունը, որի եղբոր թոռը այժմ Թիֆլիuու Մողնու եկեղեցում քահանա է։<br>Ավելորդ չենք համարում նկատել, որ վերոհիշյալ անձնավորություններից, ոմանք Աղա-Մամադ-խանի Թիֆլիսից և Անդրկովկասից այդ տեղերից տարած, (1795) և ոմանք Աբաս-Միրզայի իշխան Ցիցիանովի հետ ունեցած կռվի ժամանակ (1804) Աբարանից տարած գերիներից են, որոնք իրանց բնական ձիրքերով Պարսկաստանում այնքան առաջ գնացին, որ բարձր պաշտոնների հասան։ Անունների պարսկական ձևով փոփոխությունը թող չսխալեցնե ընթերցողին, իբր թե դրանք մահմեդականներ եղած լինեն, ընդհակառակը, միայն մի քանիսի բացառությամբ, մնացած պահպանեցին իրանց հայությունը և քրիստոնեական կրոնը։</ref>։Աբաս-Միրզան և նրա նախորդները հայերի մեջ գտնում էին ոչ միայն լավ երկրագործի, վաճառականի և արհեստավորի արժանավորություններ, այլ զինվորական տաղանդ և կառավարչական ընդունակություններ ևս։ Նրա ժամանակ, կամ նրանից առաջ՝ հայերից շատերը ոչ միայն զինվորական բարձր աստիճանների հասան, այլ վարում էին ամբողջ նահանգների փոխարքայության պաշտոն, դեր էին խաղում դիպլոմատիայի մեջ, կառավարում էին պետական գանձը և մինչև անգամ իշխում էին շահերի կանանոցներում ներքինիների և ներքինապետների պաշտոնով<ref>Պարսկաստանում այդ ժամանակներում ծաղկած հայ ավագների պատմությունը առանձին գրքի կարոտ է. մենք կհիշենք նրանց անունները միայն. 1. '''Յուսուֆ-խան''' սփանդիար (մարզպան) Արաղստանի։ 2. Մյուս '''Յուսուֆ-խան''' թոփչի-բաշի (թնդանոթաձիգների գլխավոր)։ 3. '''Մուսա-բեկ''' թոփչի-բաշի։ 4. '''Աղա Յաղուբ''' ներքինապետ շահի։ 5. '''Աղա-Իբրահիմ''' ղարաբաղցի, ազդեցության տեր ներքինի Ֆաթալի-շահի կանանոցում։ 6. Մյուս '''Աղա-Յաղուբ''' երևանցի, ներքինի և մատակարար Ֆաթալի-շահի կանանոցում։ 7. Բժշկապետ '''Դավիթ-խան''' Մկրտչյան նոր ջուղայեցի, Ֆաթալի-շահի և Մահմեդ-շահի ժամանակներում բարձր Դռան բժիշկ։ 8. '''Խուդադատ-խան''' սալմաստեցի, կառավարիչ Ատրպատականի զանազան գավառների։ 9. '''Դավիթ-խան''' ասպետ և '''Միրզա-Յուսուֆ-խան''' Մելիք-Շահնազարյան դը-Շապուր, առաջինն էր թարգման Ֆաթալի-շահի մոտ և իբրև Պարսկաստանի լիազոր դեսպան ուղարկվեցավ Նապոլեոն I մոտ, երկրորդը առաջինի հորեղբոր որդին էր, Պարսկաստանից դժգոհ լինելով, եկավ Թիֆլիս. հետո գնաց Ս. Պետերբուրգ, այնտեղ վախճանվեցավ։ 10. '''Զոհրաբ-խան''' խազնադար-շահրիար, այսինքն՝ արքունի գանձապետ, դա Ֆաթալի-շահի գանձապետը և նրա փեսան էր։ 11. Մյուս '''Զոհրաբ-խան''' Վարդանյանց՝ արքունի գանձապետ էր Սպահանում։ 12. '''Աղա-Բահրամ''' ներքինի, ամիր-դիվանխանե, այսինքն՝ պետական դիվանի գլխավորը։ 13. '''Զոհրաբ-խան''' ղուլամ-փիշխդմաթ-բաշի, շահի արքունիքի սենեկապետների գլխավորը։ 14. '''Յուսուֆ-խան''' ամիր թոփխանե՝ պարսից արտիլերիայի գլխավոր, Թիֆլիսեցի, բաղկալ Գելոենց տնից։ 15. '''Զոհրաբ-խան''' ամիր-թոփխանե։ 16. '''Սպանդիար-խան''' իշխանազն Ամատունի. թիֆլիսեցի, ղուլամ-փիշ-խդմեթ, շահի սենեկապետ։ 17. '''Բեժան-խան''' զորապետ։ 18. '''Ալլահվերդի-բեկ''' ղարաբաղցի, Մահմեդ-շահի մոհրդարը՝ այսինքն՝ կնքապահն էր. նրա եղբայրները՝ '''Մեհտի-խան''' սարհանդը Բհադրան կոչված գունդի զորապետն էր, իսկ '''Ըրզա-Կուլի-խանը''' շահի փիշ-խդմեթ (սենեկապետ) էր։ 19. '''Աղաջան-խան''' սարհանգ (գնդապետ)։ 20. '''Ոսկան Սամուրի''' սպահանցի, Ֆաթալի-շահի վաճառականը։ 21. '''Մահտեսի Հովհաննես Ղազարյան''' թավրիզեցի՝ Աբաս-Միրզայի վաճառականը. դա ազատեց Դանիել կաթողիկոսին բանտարկությունից։ 22. '''Մանուչար-խան''', որ կրում էր մոհթամեդ-ուդ-դովլե տիտղոսը, նշանակում է նեցուկ պետության։ Դա Էնիկոլոփյանների տնիցն էր, Պարսկաստանում այն աստիճան բարձրացավ, որ մի ժամանակ վարում էր հետևյալ նահանգների փոխարքայության պաշտոնը՝ Ռաշտի, Սպահանի, Լոռիստանի, Բակտրիայի, Շուշտերի և Դասֆիչի։ 23. '''Խոսրով-խան''' վալի (տիրապետող իշխան), թիֆլիսեցի էր, Կայթիմաղյանց տոհմից, չափազանց ուժեղ լինելու պատճառով կոչվում էր և Խոսրով-խան շիր (առյուծ)։ 24. '''Յաղուբ-խան''' սուլթան (զորապետ)։ 25. '''Սեթի-խան''' բուշեռցի, սկզբում ծառայում էր անգլիական դեսպանատանը, հետո պարսից ծառայության մեջ մտավ, դրա որդի Ծատուր-խան սարհանդը (գնդապետ) այժմ Թավրիզի արտուքին գործոց նախարարի պաշտոնեության առաջին թարգմանն է։ 26. '''Դավութ-խան''' կամ '''Ժան-Դավութ-խան''' զմյուռնացի, ներկա շահի առաջին թարգմանն էր։ 27. '''Թադեոս-խան''' կամ '''Թուրաբ-խան''' թավրիզեցի, ջավահիրջի-բաշի, Բ. Դռան ակնագործների (յուվելիրների) գլխավորը։ 28. '''Կուլամ-Հուսեին-խան''' սփանդիար (մարզպան) Արաղստանի, Յուսուֆ-խան սփանդիարի որդին։ 29. '''Իսմայիլ-խան''' Մելիք-Մինասյան թավրիզեցի, ջվահիրջի-բաշի (Բ. Դռան ակնագործների գլխավոր)։ 30. '''Միրզա-Ֆարրուխ''' Ամիրխանյանց, ղարաբաղցի, նախ ֆաթալի-խանի մոտ, իսկ հետո Մահմեդ-շահի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում (որդին այժմ հայ-բողոքականների քարոզիչ է Թիֆլիսում)։ 31. '''Միրզա-Ռոստոմ''' Էնիկալոփյանց։ 32. '''Աղալար-խան''' Էնիկոլոփյանց, թե առաջինը և թե երկրորդը ծառայում էին Աբաս-Միրզայի մոտ։ 33. '''Միրզա-Գյուրգեն-խան''' Էնիկոլոփյանց, կուլամփիշ-խդմաթ (սենեկապետ) Աբաս-Միրզայի մոտ։ 34. '''Յուսուֆ-բեկ''' Էնիկոլոփյանց, թիկնապահ Աբաս-Միրզայի։ 35. '''Սուլեյման-խան''' Էնիկոլոփյանց. իբրև երևելի զորավար, դա այն աստիճան բարձրացավ Պարսկաստանում, որ կառավարությունը նրան շնորհեց '''սամը-դովլե''' տիտղոսը, որ նշանակում է սուր պետության։ Երկար ժամանակ վարեց Շիրազի, Բակտրիայի, Լոռիստանի, Շուշտերի և Դասֆիջի փոխարքայության բարձր պաշտոնը։ Դրա որդիներից մեկը, գեներալ Նարիման-խանը, այժմ պարսից Վիեննայի դեսպանն է, իսկ մյուսը՝ գեներալ Ջհանգիր-խանը այժմյան շահի աջուդան-բաշին (ադյուտանտների գլխավորը) միևնույն ժամանակ ամբողջ Պարսկաստանի արտիլերիայի գլխավորն է։ 36. '''Դավութ-խան''' սարթիփ (գեներալ) և '''Զալ-խան''' սարհանգ (գնդապետ) Սագինյանց, քաջ և նշանավոր զինվորականներ էին։ 37. '''Ավագ-խան''' Մելիք-Մեհրաբյանց, հին-նախիջևանցի, ծառայում էր Թավրիզի ռուսաց հյուպատոսարանում, միևնույն ժամանակ տեղային ռուսահպատակ վաճառականների թաջիր-բաշին, այսինքն՝ առևտրական դիվանի գլխավորն էր. իր կատարած նշանավոր գործերով նա մեծ հարգանք և հռչակ ստացավ Պարսկաստանում, և թողեց անմոռանալի հիշատակ տեղային քրիստոնյաների մեջ, երկու անգամ ազատելով Թավրիզի հայերին մոլեռանդությունից կատաղած մահմեդականների սարսափելի կոտորածից։ Դրա որդին՝ Սուլեյման-խանը, այժմ Թիֆլիսում արևելյան լեզուների գլխավոր ցենզորի պաշտոն է վարում։ 38. '''Միրզա-Յուսուֆ''' Ներսիսյանց ղարաբաղցի, քարտուղար շահի դիվանում (դա Մոսկվայի պրոֆեսոր Ներսեսյանի հայրն էր)։ 39. '''Ասրի-Բեկ''' Բըհատուրյանց, Աբաս-Միրզայի մոտ թիկնապահի պաշտոն էր կատարում, դա միևնույն անձնավորությունն էր, որ թողեց պարսից ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։<br>Բացի զինվորական, քաղաքական, դիվանագիտական ասպարեզներից, բացի շահի Բարձր Դռան մոտ զանազան նշանավոր պաշտոններ վարելուց, հայերը երևելի գտնվեցան և պարսից հոգևորական դասակարգի մեջ, իհարկե, կրոնափոխ լինելուց հետո։ Դրանցից կհիշենք Մոլլա-բաշի (մոլլաների գլխավոր) Միզա-Աբասի անունը և Հաջի-Մոլլա-Քարիմ Տեր-Գրիգորյանի անունը, որի եղբոր թոռը այժմ Թիֆլիսու Մողնու եկեղեցում քահանա է։<br>Ավելորդ չենք համարում նկատել, որ վերոհիշյալ անձնավորություններից, ոմանք Աղա-Մամադ-խանի Թիֆլիսից և Անդրկովկասից այդ տեղերից տարած, (1795) և ոմանք Աբաս-Միրզայի իշխան Ցիցիանովի հետ ունեցած կռվի ժամանակ (1804) Աբարանից տարած գերիներից են, որոնք իրանց բնական ձիրքերով Պարսկաստանում այնքան առաջ գնացին, որ բարձր պաշտոնների հասան։ Անունների պարսկական ձևով փոփոխությունը թող չսխալեցնե ընթերցողին, իբր թե դրանք մահմեդականներ եղած լինեն, ընդհակառակը, միայն մի քանիսի բացառությամբ, մնացած պահպանեցին իրանց հայությունը և քրիստոնեական կրոնը։</ref>։
Մենք կվեր առնենք Աբաս-Միրզայի մոտ գտնված հայ ծառայողների մի անձնավորություն միայն, որի գործունեությունը մեր պատմության հետ կապ ունի և գուցե դա լինի այն երկու հայերից մեկը, որ հիշում է իշխան Մադաթովի ռուս կենսագրողը։ Այդ քաջը կոչվում էր Բայինդուրյան կամ Բահաթուրյան Ասրի-բեկ։
Մեր պատմության մեջ աշխատել ենք փոքր-ինչ ընդարձակ տեղ տալ ոչ թե նշանավոր տոհմական ազնվականներին, այլ ժողովրդի ստորին ծալքերից հայտնված, ժողովրդի զորությունը և ոգին արտահայտող հերոսներին, որպես էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) Թյուլի-Արզումանը, Չալաղան յուզբաշին, Մելիք-Վանին և դրանց նմանները։ Այդ տեսակ անձնավորություններից մեկն էր Բայինդուրյան Ասրի-բեկը, որը թողնելով Աբաս-Միրզայի ծառայությունը, եկավ իշխան Մադաթովի մոտ և նրա հետ մեծ քաշություններ գործեց։
Ասրի-բեկի նախապապը՝ Բայինդուրը, կամ որպես պարսեկները պարսիկները կոչում էին Բահաթուրը, դեռ շահ սուլթանի Հուսեինի թագավորության ժամանակ Սյունյաց աշխարհից գնաց Պարսկաստան և պարսից ծառայության մեջ մտնելով, շահի քաջ և նշանավոր զորավարներից մեկը դարձավ։ Հետո Պարսկաստանից զզվելով, եկավ Վրաստան, այստեղ միացավ Դավիթ Բեկի հետ և, գնալով իր հայրենիքը, Սյունյաց ապստամբության պարագլուխներից մեկը դարձավ։ Դա մեր «Դավիթ Բեկ» վեպի հերոսներից մեկը՝ Բայինդուր իշխանն է, որը իրան միշտ պարսից թագավորի «բաթման ղլիճ» է կոչում։
Այդ Բայինդուրի թոռներից մեկն էր Ասրի-բեկը։ Նրա պապի քաջագործությունները ավանդությամբ մնացել էին այդ տոհմի մեջ, և Ասրի-բեկը դեռ պատանեկության հասակում, հրապուրվելով իր պապի հիշատակներով, թողեց Ղարաբաղը, գնաց Պարսկաստան իր բախտը փորձելու։ Համարձակ, վայելչահասակ պատանուն հաջողվեցավ մի ձիարշավի ժամանակ Աբաս-Միիզայի ուշադրությունը դարձնել իր վրա և մտավ պարսից թագաժառանգի ադյուտանտների խումբի մեջ։ Հետո զանազան դժվարին դեպքերում իր ցույց տված, քաջություններով նա ավելի և ավելի շնորհ գտավ Աբաս-Միրզայի մոտ։
Ղարաբաղի արշավանքի ժամանակ Ասրի-բեկը գտնվում էր թագաժառանգի թիկնապահների խումբի մեջ։ Այդ միջոցին Աբաս-Միրզան հանձնեց նրան մի վտանգավոր ծառայություն, որը իր ամենամտերիմ պաշտոնյաներին միայն կարող էր հավատալ։ Անդրկովկասյան մահմեդականներին ռուսների դեմ ապստամբեցնելու համար Աբաս-Միրզան գրել էր շրջաբերական թղթեր զանազան խաների, բեկերի և ազդեցություն ունեցող անձինքների անուններով.— այդ թղթերը հանձնեց ճարպիկ Ասրի-բեկին տեղ հասցնելու համար։ Նա մի ընդարձակ շրջան պիտի գործեր Թալիշի, Բաքվի, Դերբենդի, Շիրվանի և Շաքիի գավառներով, իսկ հետո պիտի անցկենար դեպի Դաղսաանի Դաղստանի կողմերը։ Բայց Ասրի-բեկը, քրիստոնյա ռուսների շահերը գերադասելով պարսիկների շահերից, դավաճանեց իր տիրոջը։ Նա, Աբաս-Միրզայի թղթերը փոխանակ իրանց նշանակած տեղը հասցնելու, ուղղակի դիմեց Գանձակ և բոլորը հանձնեց իշխան Մադաթովին։ Թե որ աստիճան ծանրակշիռ նշանակություն ուներ ռուսների համար մի այդպիսի մատնությունը պատերազմի ժամանակ — ինքնըստինքյան հասկանալի է։ Թողյալ այդ, որպես Աբաս-Միրզայի մերձավորներից մեկը, Ասրի-բեկին հայտնի էին պարսից բանակի բոլոր գաղտնիքները, նրանց թույլ և զորավոր կողմերը, թագաժառանգի դիտավորությունները և այլն,— այդ բոլորը հաղորդեց նա իշխան Մադաթովին այն ժամանակ, երբ պարսից զորքերը գտնվում էին Գանձակից 7 վերստ հեռավորության վրա, իսկ գեներալ Պասկևիչը և իշխան Մադաթովը Գանձակում նստած, ամենևին տեղեկություն չունեին։
Թե որպես վերջացավ Գանձակի մոտի կռիվը, մեր ընթերցողներին հայտնի է։ Այդ հաղթությամբ իշխան Մադաթովը և գեներալ Պասկևիչը ազատեցին ամբողջ Անդրկովկասը։
Դեպի ամեն կողմ սարսափ տարածելով, հետո մտավ նա Միշկինի գավառաքաղաքը՝ Լորի, ուր ներկայացավ նրան տեղային կառավարիչ խանը, խնդրելով խնայել իրանց։ Այստեղ նա երդում ընդունեց մահմեդականների ներկայացուցիչներից, որ հավատարիմ մնան ռուսաց կայսրին, թեև սրի ուժով առած երդումը մի առանձին նշանակություն չուներ։
Թողնելով Լորիի մեջ մի բատալիոն հետևակ և 600 կազակներ, իշխանը մնացած զորքերով սկսեց դիմել դեպի Ահար, որը Ղարադադի Ղարադաղի գլխավոր քաղաքն է։ Ճանապարհին, Նասիր-Աբադ գյուղում, նրա առաջ եկան Ղարադաղի խանի պատգամավորները և հայտնեցին իրանց հնազանդությունը։ Այստեղ հանդիպեցին նրան Ղատադաղի հայոց քահանաները իրանց մելիքների և տանուտերների հետ, որոնք նույնպես հպատակություն հայտնեցին։ Իշխանը պահեց նրանց իր մոտ և հունվարի 6-ին թնդանոթների որոտմունքով միասին կատարեցին սուրբ ծննդյան և մկրտության տոնի հանդեսը։ Բայց հայերը այդ համակրության համար սաստիկ պատժվեցան, երբ ռուսաց զորքերը թողեցին պարսից հողերը։
Հունվարի 7-ին իշխանը գտնվում Էր էր Ղարադաղի գլխավոր քաղաքի՝ Ահարի մոտ. 17 վերստ հեռավորության վրա հանդիպեցին նրան քաղաքի ավագները, հայտնելով իրանց հնազանդությունը։ Ահարից նա առաջ չգնաց և նույն ամսի 9-ին կրկին վերադարձավ դեպի Ղարաբաղ։
Այդ արշավանքը կատարվեցավ, որպես վերևում հիշեցինք, տարվա ամենացուրտ և վտանգավոր ժամանակում։ Ռուսաց զորքերը մեծ արգելքների և անհաջողությունների պիտի հանդիպեին, եթե չունենային մի այնպիսի ճարպիկ և քաջ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։
Դեռ իրան խոստացված զորքերի մի մասը չհասած, իշխան Մադաթովը իր կամավորներով և ձեռքի տակ գտնված փոքրաթիվ պատրաստի զորքերով առաջինը եղավ, որ սկսեց հարձակողական գործողություններ դեպի Պարսկաստան։ Ապրիլի 18-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ։ Այս անգամ գտավ կամուրջը բոլորովին ոչնչացրած պարսիկներից. կամարների սյուներն էին մնացել միայն։ Գարնանային հեղեղների հորդության պատճառով գետի միջով անցնել անկարելի էր։ Թվով 5 000 պարսիկներ կանգնած էին գետի ափի մոտ։ Նրանց գնդակների տարափի տակ իշխանը հրամայեց կամուրջը պատել տախտակամածով, որի վրայից անցավ զորքը։ Հենց առաջին օրում նրան հաջողվեցավ ցրվել պարսից զորքերը և ոտք դնել պարսից հողի վրա Երասխի աջ կողմում։ Բայց այնտեղից առաջ գնալ չկարողացավ նա, հենց այստեղ վերջացավ նրա մասնակցությունը 27 թվականի ռուս-պարսկական պատերազմին։
Ապրիլի 22-ին հանկարծ հրաման ստացավ նա գեներալ Պասկևիչից, որ իր հրամանատարությանը հանձնված զորարաժինը զորաբաժինը հանձնե գեներալ-մայոր Պանկրատևին։
Տխուր, սրտաբեկ կերպով վերադարձավ իշխանը Ղարաբաղ։ Այստեղ կանգ չառեց նա, և մինչև անգամ առանց իր կալվածները տեսնելու, հեռվից վերջին անգամ հայացք ձգելով իր հայրենիքի, իր ծննդյան տեղի վրա, հեռացավ, գնաց Թիֆլիս։
Դա խիստ փաղաքշական է. այդ է պարգևը կյանքի աշխատանքների և կռիվների։
Մի հայացք ձգելով նրա անցած ճանապարհի վրա, նրա գործերի, բնավորության և նրա թողած հիշատակների վրա, համարձակ կարելի է հայտնել հետևյալ կարծիքը նրա մասին, թե բնությունը ստեղծել էր նրան միայն '''պատերազմող''' լինելու համար։ Չնայելով կրթության պակասությանը, բայց բնականից ունենալով անհամեմատ լուսավոր խելք և հասկացողություն, ունենալով բնավորության զորություն և հաստատամտություն, նա իր պարզ և սուր ըմբռնողությամբ փոխարինում էր այն հմտությունները, որոնց ուրիշները հազիվ կարողանում են ստանալ արհեստի և գիտության շնորհիվ։ Հայացքների ճշտությունը երբեք չէր սխալեցնում նրան, ոչ պատերազմական դիրքեր ընտրելու ժամանակ և ոչ թշնամու ուժերը և դիրքերը հետազոտելու ժամանակ։ նրա Նրա կշռադատության ձիրքը երբեմն զարմացնում էր մինչև անգամ նրանց, որոնք ճանաչում էին նրան։ Բավական էր հարևանցիորեն հայացք ձգել մի որևիցե անծանոթ երկրի վրա, նա արդեն կատարյալ հասկացողություն կստանար նրա տեղագրական դրության մասին։ Մի քանի անգամ հանդիպելով իր նոր ախոյանին, նա արդեն կչափեր նրա ուժերը։ Երբեք չէր սխալվում նա, երբ նշանակում էր այն կետերը, թե որտեղ պետք է ընդդիմադրել թշնամուն կամ որտեղ պետք էր հարվածել նրան։ Երբ հասնում էր հարձակման վճռական րոպեն, որը նա միշտ սկզբից նախագուշակում էր, գտնում էր նրան միշտ պատրաստ։
Բայց հայացքների և ըմբռնողության ճշտությունը, խելքի և հասկացողության խորությունը գտնվում են շատ զորավարների մեջ և մնում են ապարդյուն։ Նրանք բավական են մի խորհրդատուի համար, բայց բավական չեն մի զինվորական առաջնորդի համար։ Մադաթովը միացնում էր դրանց հետ և ուրիշ ամենանշանավոր հատկություններ, անձնական քաջություն, որը չէր վհատում ոչ մի վտանգի առջև, սառցային սառնասրտություն, որը չէր վրդովվում ոչ մի անակնկալ դեպքի ժամանակ, և այն, որ ամենից հազվագյուտն է,— դա էր նրա բարոյական արիությունը, որը չէ վախենում ոչ մի պատասխանատվությունից։ Վճռելու մեջ խիստ համարձակ էր նա, իսկ իր դիտավորությունները կատարելու մեջ չափազանց շուտափույթ։ Այդ արագությունը, որը մեծ զորություն է պատերազմի գործի մեջ, որը նրա պաշտած հանճարների՝ Նապոլեոնի և Սուվորովի գլխավոր հատկանիշն էր,— էր միևնույն ժամանակ հաստատ երաշխավորություն իշխան Մադաթովի բոլոր ձեռնարկությունների հաջողությանը։
Այդ եզրակացությունները ակամայից ներկայանում են մեր մտքում, երբ քննում ենք իշխան Մադաթովի մշտական հաջողությունները անհամեմատ գերազանց ուժերի դեմ, երբ տեսնում ենք այն նշանավոր հետևանքները, որոնց հասնում էր նա խիստ սահմանափակ միջոցներով, և երբ ի նկատի ենք առնում այն անհամեմատ փոքր կորուստը, որ կրում էին նրա զորքերը ամենափառավոր հաղթությունների մեջ։ Երիտասարդական հասակում իր ուրախ բնավորությամբ գրավեց նա իր ընկերների սերը, իր ստորադրյալների հետ սրտաբաց էր նա, խիստ սաստիկ կարգապահություն պահպանելով հանդերձ, սիրում էր նա իր զինվորներին, միշտ ուներ նրանց մասին ջերմ հոգատարություն, բորբոքում էր նրանց ոգին, իր վարմունքով բարձրացնում էր նրանց բարոյական զորությունը և դրանով ներշնչում էր իր և նրանց մեջ այն փոխադարձ հավատարմությունը, որը տանում է դեպի քաջագործություններ։ Բախտավոր գտնվելով իր բոլոր ձեռնարկությունների մեջ, նա հավատում էր իր բախտին, որը երբեք չէր դավաճանում նրան։ Այդ հավատը դեպի իր աստղը շատ անգամ նկատվել է մեծ զորավարների մեջ։ Հարևանցիորեն դատողները ծաղրում են այդ հավատը, իսկ ավելի խոր քննողները հարգում են նրան, որովհետև նրա մեջ միանում են մարդու թե ճշմարիտ զորությունը և թե զորության զգացմունքը։ Ավելացնում ենք, որ նա հավատում էր ռուսաց զինվորի ոգուն և նրա համակրությանը դեպի իր գլխավորը, և այդ պատճառով նրա հրամանատարության ներքո զորքը առաջ էր գնում ուրախությամբ, ասելով. «Մենք գիտենք, որ նրա հետ ոչ մի մարդ իզուր չի կորչի»։ Սկսած կապիտանի աստիճանից՝ իշխան Մադաթովը իր քաջությամբ միայն ստացավ այն բոլոր գերազանցությունները, այն բոլոր պատվանշանները, որ ուներ նա։ Այսպես էր խոսում նա ինքը, և այսպես կասեն ամենքը, որոնք ծանոթ են նրա կատարած ծառայությունների հետ։
աստիճանից՝ իշխան Մադաթովը իր քաջությամբ միայն ստացավ այն բոլոր գերազանցությունները, այն բոլոր պատվանշանները, որ ուներ նա։ Այսպես էր խոսում նա ինքը, և այսպես կասեն ամենքը, որոնք ծանոթ են նրա կատարած ծառայությունների հետ։ Նա ապրեց և մեռավ որպես հայրենիքի հավատարիմ որդի, իր աձնազոհությամբ անձնազոհությամբ միշտ նվիրված մնաց իք իր Թագավորին, մշտապես հոգ տանելով Ռուսաստանի փառքի համար»<ref>«Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание второе. Санкт-Петербург, 1863 г. Երես 188—191.</ref>։
Մենք մեր կողմից կավելացնենք, որ Ղարաբաղը իրավունք ունի պարծենալու, որ տվեց Ռուսաստանին մի այսպիսի հերոս, բայց ցավում ենք, որ այդ քաջը իր հայրենիքի սերը գրավել չկարողացավ...
Իմ ընթերցողների կասկածը փարատելու համար ես հարկավոր եմ համարում ցույց տալ այն աղբյուրները, որոնցից քաղել եմ իմ պատմությունը։
Դեռ 1881 թվի հուլիս ամսում, նախքան իմ ճանապարհորդությունը դեպի Սյունյաց աշխարհը, «Մշակի» համարներից մեկում ես տպեցի մի հոդված<ref>'''Դեռ 1881 թվի հուլիս ամսում, նախքան իմ ճանապարհորդությունը դեպի Սյունյաց աշխարհ, «Մշակի» համարներից մեկում ես տպեցի մի հոդված։'''— Խոսքը «Մշակի» հուլիսի 17-ի 131-րդ համարում տպագրված «Իմ ընթերցողներին» վերնագրով հոդվածի մասին է (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 10, Ե., 1959, էջ 41)։— '''Խմբ.'''</ref>, որի մեջ բացատրում էի իմ ճանապարհորդության նպատակը, այն է՝ հավաքել Ղարաբաղի մելիքների պատմության համար թե գրավոր և թե բերանացի տեղեկություններ և հրավիրում էի ձեռնահաս անձինքներին օգնել ինձ իմ ձեռնարկության մեջ, եթե գտնվում էին նրանց մnտ մոտ որևիցե պատմական նյութեր։
Որպես մեր ամեն այդ տեսակ հրավերքները մնում են ապարդյուն, իմ հրավերքը ես ևս մի առանձին հետևանքի չհասավ։ Ինձ մնում էր անձամբ գնալ Ղարաբաղ, մտնել ամբոխի մեջ և դիմել այն հարուստ պատմական աղբյուրին, որը դեռևս թարմ կերպով պահպանված է ժողովրդական ավանդությունների մեջ։
Ես անցա Ղարաբաղի հինգ գավառները, որ կազմում էին Խամսայի հինգ մելիքությունների իշխանության տեղերը։
Գանձակից գնացի Գյուլիստանի գավառը։ Այստեղ են Մելիք-Բեգլարյանների կալվածները. այստեղ տիրում էին նրանց նախնիքը։ Ղարա-Չինար գյուղում, մի ամբողջ շաբաթ մնալով Մելիք-Բեգլարյան Սերգեյ-բեկ և Ալեքսան-բեկ եղբայրների տանը, տեղային ծերունիները գնում ու գալիս էին ինձ մոտ, ոգևորված պատմում էին իրանց երկրի մելիքների պատմությունը։ Ես գրում էի։ Հետո սկսեցի ճանապարհորդել Գյուլիստանի զանազան տեղերը, այլևայլ հիշատակարաններ քննելու համար։ Տեսա Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատունը Հոռիկի վանքի մոտ, մի ամայի, անմարդաբնակ տեղում, մթին անտառի մեջ, և դարերով աճած թուփերի, մացառների մեջ գտա այդ տոհմի հերոսների մոռացված շիրիմները։ Մեծ դժվարությամբ հաջողվեցավ ինձ կարդալ մամռապատ տապանաքարերի արձանագրությունները, որոնք ժամանակագրական և տոհմագրական կողմից պատմության համար նշանակություն ունեին։ Հենց նույն վանքի մոտ դեռ կանգնած է մի հոյակապ, սյունազարդ ամրոց, բարձր աշտարակներով, բազմաթիվ սենյակներով, որոնց մեջ մի ժամանակ բնակվում էին Մելիք-Բեգլարյանների նախնիքը։ Տեսա և Գյուլիստանի ահռելի բերդը, որ իր կիսավեր դրության մեջ դարձյալ. հրաշալի է։ Գյուղը պտտելով, քննում էի եկեղեցիներում կամ մասնավոր անձինքների մոտ գտնված գրչագիր մատյանների հիշատակարանները, քննում էի եկեղեցիների կամ վանքերի պատերի վրա գտնված արձանագրությունները։ Գանձասարի վանքի պատի վրա մի ընդարձակ արձանագրություն նվիրված է Մելիք-Բեգլարյանների հիշատակին։
Գյուլիստանից անցա Ջրաբերդի գավառը։ Այստեղ հավաքեցի այն ավանդությունները, որ պահպանված էին Մելիք-Իսրայելյանների մասին։ Գետաշեն գյուղի եկեղեցում գտա մի գեղեցիկ գրչագիր ավետարան<ref>Այդ ավետարանը մի ժամանակ գերի ընկած լինելով Պարսկաստան, Մելիք-Աթամ մեծը թափել է գերությունից և գրել է տվել նրա վերջին թերթերի վրա իր տոհմի հիշատակարանը։ Այդ գիրքը հայկական արհեստի ամենագեղեցիկ գործերից մեկը կարելի է համարել, արծաթե կազմը այնպիսի հրաշալի քանդակներ ունի, մագաղաթը այնքան նուրբ է, պատկերները այնքան կենդանի են և գրիչը այնքան կանոնավոր է, որ կարող է ամենանշանավոր թանգարանի զարդը լինել։</ref><ref>'''Գետաշեն գյուղի եկեղեցում գտա մի գեղեցիկ գրչագիր Ավետարան։'''— Այդ Ավետարանը այժմ «Հաղբատի Ավետարան» անվան տակ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում, 6288 համարի տակ։— '''Խմբ.'''</ref>, արծաթե կազմով, որի հիշատակարանի մեջ արձանագրված էր Մելիք-Իսրայելյանների տոհմագրությունը։ Թարթար գետի հակառակ ընթացքով դեպի վեր բարձրանալով, ամեն քայլում հանդիպում էին Մելիք-Իսրայելյանների հիշատակարանները։ Ես այցելություն գործեցի Եղիշե առաքյալի ամայի վանքին, որ գտնվում է բոլորովին կուսական անտառների խորքում, սարսափելի լեռների բարձրավանդակի վրա։ Դա վանք չէ, այլ վանքերի մի խումբ է։ Ավելի քան ութն տաճարներ կանգնած են միմյանց մոտ, այնքան մերձ, որ մի մարդ հազիվ կարող է նրանց մեջտեղից անցնել։ Այդ տաճարներից մեկի մեջ դրած է Վաչական թագավորի գերեզմանը, իսկ նրա դռան հանդեպ գտա Ջրաբերդի հզոր տիրապետողի՝ Մելիք-Աթամ մեծի փառավոր շիրիմը։ Այդ վանքում տեսա այն աշտարակը, որի մեջ բնակվում էր իմ պատմության հերոսներից մեկը՝ երևելի Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը)։ Աշտարակի վերին հարկի միջից այժմ աճել է մի ահագին կաղնի ձառ։ Մատաղիս գյուղից ինձ հետ վեր առած ուղեցույցը, որը այն ահռելի լեռների և անտառների համարձակ որսորդներից մեկն էր, առանց լռելու պատմում էր ինձ Դալի-Մահրասայի գործերը։ Վարդապետ-հերոսի քաջագործությունները արձագանք էին գտել երիտասարդի տպավորվող սրտում։
Եղիշե առաքյալի վանքից անցա Երիցմանկանց վանքը։ Այդ վանքի մոտ գտնվում է Ջրաբերդ կոչված հռչակավոր ամրոցը, որ և կոչվում է Ջերմուկի բերդ։ Այդ բերդի միջից վտանգի ժամանակ կռվում էին Մելիք-Իսրայելյանները։ Երիցմանկանց վանքում մնացի մի օր։ Ծերունի Տոնի-ապերը, միակ միաբանը այն վանքի, որի մեջ մի ժամանակ կաթողիկոսներ էին նստում, ամբողջ գիշերը պատմում էր ինձ Չալաղան յուզբաշու և Մելիք-Իսրայելյանների տոհմի զանազան ներկայացուցիչների մասին և զարմանում էր, որ նրա պատմածներին այնքան նշանակություն էին տալիս, որ գրի էին առնում։
Երիցմանկանց վանքից ոչ այնքան հեռու, Թարթար գետի աջ ափերի մոտ, մի անտառապատ ձորի մեջ, գտնվում են ավերակները մի հին քաղաքի, որի տեղը մինչև այսօր, կոչվում է «Մայրաքաղաք» կամ «Քղաքատեղ»։ Այստեղ տեսա Մելիք-Աթամ մեծի կիսավեր պալատը, որ իր փոշիների մեջ դարձյալ հրաշալի է։ Իսկ Նոր Մոխրաթաղ գյուղի մոտ, Իննմասանց անապատի հանդեպ տեսա Մելիք-Աթամի մեծ ամրոցը, որ բոլորովին ամբողջությամբ մնացած է։ Դռների ճակատների վրա կան երկար արձանագրություններ, որոնք պատմական նշանակություն ունեն։
Այստեղից ես հատկապես գնացի Մարդակերտ անունով գյուղը, մի մոտ հարյուրամյա ծերունի տեսնելու համար, որի մասին առաջուց լսած էի։ Նրան կոչում են Միրզա-Ասրի, հմուտ է հայերեն, պարսկերեն, արաբերեն և թուրքերեն լեզուների գրագիտության մեջ. մի ժամանակ թարգմանի պաշտոն է կատարել Շուշի բերդի վերջին իշխողների՝ Իբրահիմ-խանի և Մեհտի-խանի մոտ, իսկ մի ժամանակ ծառայել է նույն բերդում գտնված գերմանացի միսիոնարների մոտ։ Այդ կենդանի պատմագրությունը երկու ամբողջ օր ինձ գրել էր տալիս Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների անցքերը, որոնք նրա հիշողության մեջ խիստ անմոռաց կերպով պահպանված էին։ Զառամյալ ծերունին երեխայի նման ուրախանում էր, որ վերջապես գտնվեցավ մի մարդ, որին հաղորդեց իր սրտի մոտ եղած տեղեկությունները։ Ինքը գրելու անընդունակ էր դարձել. աչքերը չէին տեսնում, իսկ ձեռքերը դողում էին։ Նա տվեց ինձ մի հնամաշ տետրակ (թերթերից պակաս), որի մեջ կային զանազան ժամանակագրական նկատողություններ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին։ Մարդակերտից անցնելով Կսապատ գյուղը, այստեղ տեղեկություններ հավաքեցի Աթաբեկյանների մասին։ Հետո գնացի Գյուլ-Յաթաղ բերդը, որ պատկանում էր Մելիք-Ալլահվերդյաններին։ Այստեղ տեսա Մելիք-Ռուստամի ամրոցը, տեսա նրանց տոհմային գերեզմանատունը։ Մի քանի օր մնալով Բժիշկ Աղասարյանցի տանը, ինձ հաջողվեցավ բավական նյութեր հավաքել Մելիք-Ալլահվերդյանների պատմության համար։
Այստեղից անցա Շուշի բերդը։ Իջևանելով տեղային առաջնորդարանում, ինձ հաջողվեցավ քննել հոգևոր կոնսիստորիայի արխիվը։ Ոչինչ չգտա։ Բոլոր հին դոկումենտները, որոնք կարող էին Ղարաբաղի պատմության վրա փոքրիշատե լույս ձգել, ինչպես ասում էին, զանազան ժամանակներում գողացել էին։ Այստեղ ես ծանոթացա ծերունի Հաթամի հետ, որը մի ժամանակ Բաղդասար միտրոպոլիտի կանցլերն է եղել։ Նա տվեց ինձ բավական մանրամասն և ընդարձակ տեղեկություններ Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների և խաների մասին։ Հարգելի ծերունին իր պատմությունները այնքան հաճախ անգամ կրկնել էր, որ «Հայր մեր»-ի նման անգիր սերտած ուներ։
Շուշիում ԳրիգարԳրիգոր-բեկ Հասան-Ջալալյանը հանձնեց ինձ մի հարուստ հավաքածու զանազան ֆիրմանների, հրովարտակների, պաշտոնական թղթերի, որ շնորհված են եղել պարսից շահերից և օսմանցոց տիրապետողներից Ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին։ Այդ հավաքածուի մեջ գտնվում է Հասան-Ջալալյան տոհմի ամբողջ ճյուղագրությունը ժամանակագրական կարգով. բացի դրանից, հավաքված են օրինակները այն արձանագրությունների, որ մնացել են քարերի վրա և որ վերաբերում են այդ տոհմին։ Հավաքածուն կազմել է Բաղդասար միտրոպոլիտը և յուրաքանչյուր թղթի թարգմանության տակ իր ձեռքով ստորագրել է «ուղիղ է ընդ նախագաղափարին»։ Թե որ աստիճան տիրապետում էր Բաղդասար միտրոպոլիտը պարսկերեն, թուրքերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին, որ կարողանար այդ լեզուներով գրված թղթերի թարգմանությունը համեմատել բնագրի հետ,— այդ մեգ հայտնի չէ, միայն այսքանը կասենք, որ թարգմանությունը սաստիկ անպիտան է, մանավանդ աշխարհարար աշխարհաբար թարգմանվածները. շատ տեղերում ոչինչ չէ հասկացվում։ Բաղդասար միտրոպոլիտը մեծ սխալ է գործել, որ պատմության համար այդ թանկագին հավաքածուի բնագրերի օրինակները չէ դրել թարգմանությունների հետ։
Շուշիում բավական տեղեկություններ հավաքելով այդ բերդի վաղեմի իշխողների՝ Փանահ-խանի, Իբրահիմ-խանի և Մեհտի-խանի մասին, ես անցա Վարանգայի Վարանդայի գավառը, Մելիք-Շանազարյանների տիրապետության երկիրը։ Երկու օր մնացի Չանախչի կամ Ավետարանոց բերդում, ուր բնակվում էին Մելիք-Շահնազարյանները, ուր մինչև այսօր տեսնվում են նրանց ամրոցների ավերակները, ուր դրած են այդ տոհմի նշանավոր ներկայացուցիչների շիրիմները։ Այստեղ ամեն մի ծերունի դեռևս չէ մոռացել, թե ինչե՞ր են կատարվել այդ բերդում, գիտե այդ բերդի իշխողների յուրաքանչյուրի կատարած գործը։
Ցույց տալու համար, թե մեր գավառներում ո՛րպիսի արգելքների և մինչև անգամ անախորժությունների կարող է հանդիպել մի ուղևոր, որ ուսումնական նպատակներով ճանապարհորդություն է անում, ես մեջ կբերեմ մի դեպք, որ տեղի ունեցավ Չանախչի բերդում։
Վարանդայից անցա Տիզակի գավառը, գնացի Տող բերդը։ Այս բերդում իշխում էին Մելիք-Ավանյանները։ Տեսա նրանց տոհմային գերեզմանատունը, տեսա Մելիք-Եգանի կիսավեր պալատը, որի մեջ բնակվում է մի մահմեդական բեկ, որը այդ տոհմի կրոնափոխ եղած ժառանգներից մեկն է։
Այստեղ ինձ հաջողվեցավ ձեռք բերել երկու բավական հաստ հատորների մեջ ամփոփված զանազան պատմական գրվածքներ<ref>'''Այստեղ ինձ հաջողվեցավ ձեռք բերել երկու բավական հաստ հատորների մեջ ամփոփված զանազան պատմական գրվածքներ։'''— Խոսքը Գտիչ վանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանյանցի երկու հատորանոց ձեռագիր աշխատության մասին է, որը այժմ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում 7822 և 7823 համարների տակ։—'''Խմբ.'''</ref>։ Այդ աշխատության հեղինակն է Գտիչ վանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանյանցր։ Կոստանյանցը։ Եթե մեր բոլոր վանքերի ծույլ, հացկատակ վարդապետները հետևեին Առաքել վարդապետի օրինակին և իրանց շրջապատող ժողովրդի ու պատմական տեղերի ավանդությունները հավաքելով գրեին, դրանով ավելի մեծ ծառայություն արած կլինեին մեր գրականությանը, քան թե իրանց աղոթքներով։
Առաքել վարդապետը, իրավ է, իր պատմության մեջ ժամանակագրական կարգ չէ պահպանել, նյութերը իրանց տեսակի համեմատ չէ դասավորել, և նրա աշխատությունը ավելի մի անկապ հավաքածու է, քան թե պատմություն, այսուամենայնիվ նրա գրքերը բովանդակում են իրանց մեջ թեև անմշակ, բայց բավական առատ նյութ պատմության համար։ Երկու հատորները բաղկացած են 75 ընդարձակ գլուխներից և 428 երեսներից։
Նրա նյութերի մեծ մասը կարող էր ծառայել հայոց Այսմավուրքին, քան թե պատմության, օրինակ, հանդիպում են դրանց նման շատ գլուխներ. «Պատմութիւն հրաշից ուրումն աղքատի», «Յաղագս մարդակերպ հարսնաքար անուանեալ վիմին», «Յաղագս հրաշագործ Ջուղալու խաչին», «Յաղագս ուրումն ագահ վաճառականի, թէ որպէս եղև այր կատարեալ ի ձեռն սատանայի» — և այսպիսի գլուխների մեջ հանկարծ «Պատմութիւն Լանկ-թամուրայ» — մի բոլորովին անհայտ կտոր Լանկ-Թեյմուրի արշավանքներից։
Առաքել վարդապետի երկու հատորների մեջ կան և այնպիսի գլուխներ, որ կարող են ծառայել իբրև աղբյուր Ղարաբաղի մելիքների պատմության համար։ Այդ տեսակ գլուխներից բավական ընդարձակ տեղ է բռնում Տիզակի Մելիք-Ավանյանների մանրամասն պատմությունը, սկսյալ Մելիք-Եգանից մինչև այդ տոհմի վերջին ժառանգները։ Հետո Վարանդայի Մելիք-Շահնաղար II պատմությունը, նրա հարաբերությունները Շուշի բերդի խաների հետ։ Աղա-Մամադ-խանի վերջին արշավանքը, նրա սպանվիլը Շուշի բերդում. Ղարաբաղի սովը և ժանտախտը Աղա-Մամադ-խանի արշավանքներից հետո, ժողովրդի ցրիվ գալը դեպի զանազան կողմեր։ Կան և այնպիսի գլուխներ, որ նվիրված են ռուսաց զանազան գեներալների արշավանքներին դեպի Ղարաբաղի կողմերը. դրանց մեջ հետաքրքիր են՝ իշխան Մադաթովի ճակատամարտը Շամքոր գետի և Գանձակի բերդի մոտ, գեներալ Կոտչարևսկու Կոտլարևսկու Լենքորանի և Սալանդուղի Սալանդուզի կռիվները. իշխան Ցիցիանովի արշավանքները,— այդ բոլորը թեև իրանց բովանդակության կողմից շատ հետաքրքիր են, բայց ժամանակագրական կարգով դասավորված չեն։ Գրքերի մեջ պատահում են զանազան հին ձեռագրներից արտադրած հիշատակարաններ, նշանավոր անձինքն երի անձինքների շիրիմների տապանագրեր, Ղարաբաղի այլևայլ վայրերի մասին ժողովրդի մեջ մնացած ավանդություններ և այլն։ Իսկ որ ամենից հետաքրքիրն է, դա է մի ժամանակագրական ցուցակ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին, սկսյալ 1721 թվականից մինչև 1813 թվականը։ Այդ ժամանակագրությունը, հեղինակի ասելով, դուրս է բերել նա մի ձեռագիր Մաշտոցից, որը գրված է եղել տեր-Գասպար քահանայի ձեռքով։
Ինձ հետ առնելով Առաքել վարդապետի գրքերը, հեռացա Տող բերդից, մի օր այնտեղ մնալուց հետո։ Այստեղից գնացի Ամարասա վանքը, իսկ հետո վերադարձա կրկին Շուշի բերդը։
Այդ բոլոր խառնաշփոթությունները ստուգելու համար, և անցքերը, գործողությունները ու գործողները պատմական ճիշտ ձևի մեջ դասավորելու համար, ես օգուտ եմ քաղել գրավոր աղբյուրներից, որ ցույց կտամ հետո։ Իսկ որտեղ պակասել են ինձ գրավոր աղբյուրները, ես հիմնվել եմ ավանդությունների վրա։
Պետք է ասած, որ ավանդությունները Խամսայի մելիքների պատմության ամենահարուստ մասն են կազմում։ Ավանդությունների հետ ես վարվել եմ նույն կերպով, ինչպես որ վարվում է բնագետը մի հնադարյան անծանոթ կենդանու ոսկորների կույտի հետ։ Ընդհանուր կենդանաբանական օրենքներով նա գիտե խառնված ոսկորների կտորները ջոկել միմյանցից, ամեն մի մասը իր պատշաճավոր տեղը դնել, և այսպիսով կազմել մի ամբողջ կմախք։ Գուցե անգամներից անդամներից մի քանիսը կպակասեն, բայց բնագետը դարձյալ կարող է գաղափար ստանալ, թե իր գյուտը կենդանիների ո՛ր տեսակին էր պատկանում։
Իբրև գրավոր աղբյուրներ, ես ի նկատի եմ ունեցել հետևյալ, ձեռագիր, դեռևս չտպված աշխատությունները.
3. Առաքել վարդապետ Կոստանյանցի երկու հատոր հավաքածուն, որ գտա ես Տող բերդում և որի մասին վերևում տեղեկություն տվի։
4. Երկու տետրակներ, բաղկացած 84 երեսներից, քաղվածք է արած Միրզա-Ադիգոզալի պարսկերեն պատմությունից։ Այդ տետրակների մեջ բովանդակվում են հետևյալ գլուխները. I. «Որպիսութիւնք խանացն Գանձակայ»։ II. «Որպիսութիւնք խանացն Ղարաբաղու».— այդ գլխի մեջ խոսվում է Ղարաբաղի խաների ծագման մասին, Փանահ-խանի հետզհետե զորանալու մասին, թե որպես այդ խանը, միանալով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի հետ, հիմնեց Շուշի բերդը, և նրա հետ միասին սկսեցին պատերազմել Խամսայի մյուս մելիքների և Շիրվանի խանի դեմ։ Նույն գլխի մեջ պատմվում է Փանահ-խանի հիմնած Բայաթ և Շահբուլաղ բերդերի մասին, որ կործանեցին հայոց մելիքները։ III. «Համառօտ պատմութիւն Խամսայի հինգ մելիքութիւնների».— այդ գլխի մեջ խոսվում է ('''Տիզակի''') Մելիք-Եգանի, '''Վարանդայի''' Մելիք-Շահնազարյանների, '''Խաչենի''' Հասան-Ջալալյանների, '''Ջրաբերդի''' Մելիք-Աթամի և Մելիք-Ալլահղուլու և '''Թալիշի''' (Գյուլիստանի) Մելիք-Բեգլարյանների մասին։ IV. «Հանգամանք Փանահ-խանին ընդ Խամսայ մէլիքաց».— այդ գլխի մեջ խոսվում է Փանահ-խանի կռիվների մասին հայոց մելիքների հետ։ V. «Հիմնարկութիւն Շուշի բերդին».— այդ գլխի մեջ ավելի պարզ երևում է Մելիք-Շահնազարի գործակցությունը Փանահ-խանի հետ ի վնաս Ղարաբաղի մյուս մելիքների։ VI. «Կալանաւորութիւն Քէրիմ-խանին, Քազմ-խանին, Հէյդար-ղուլի-խանին և ազատութիւն նոցա ի հաջի Չալապէն».— այդ գլխի մեջ խոսվում է վրաց Հերակլ իշխանի նենգավոր արշավանքի մասին դեպի Ղարաբաղի կողմերը և նրա պարտության մասին Հաջի Չելեբիից։ VII. «Գալուստ աւշար Ֆաթալի-խանին ուրմեցւոյ ի վերայ Ղարաբաղայ և պատերազմ նորա».— այդ գլխի մեջ խոսվում է, թե որպես հայոց մելիքները, միանալով Ֆաթալի-խանի հետ, սկսեցին կռվել Փանահ-խանի հետ և ստիպեցին նրան իր որդի Իբրահիմ-աղային (հետո Իբրահիմ-խան) պատանդ տալ, որին Ֆաթալի-խանը տարավ Պարսկաստան։ Հետո Փանահ-խանի իր որդու ազատության համար Պարսկաստան գնալը, այնտեղ մեռնելը և Իբրահիմ-խանի վերադարձը Ղարաբաղ, որպես այդ երկրի պարսից կառավարությունից նշանակված կառավարիչ։ VIII. «Որպիսութիւնք Իբրահիմ-խանին».— այդ գլխի մեջ պատմվում է Իբրահիմ-խանի զորանալու մասին, Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի մասին, որ Շուշի բերդը պաշարելով և չկարողանալով գրավել, Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի առաջնորդությամբ գնաց Թիֆլիսը ավերակ դարձրեց, կոմս Զուբովի արշավանքը, Իբրահիմ-խանի և ուրիշ մի քանի խաների ռուսաց հպատակություն ընդունելը. Ավարիայի Օմար-խանի ասպատակությունը Վրաստանում. Հերակլի մահը և վրաց իշխանական գերդաստանի երկպառակությունները։ IX . «Յաղագս կրկնակի գալստեան Աղա-Մամադ-շահին ի վերայ Ղարաբաղայ և գնալոյ Իբրահիմ-խանին ի Բալաքիան».— այդ գլխի մեջ պատմվում է Աղա-Մամադ-շահի Շուշի բերդում սպանվելու մանրամասնությունները։ Հետևյալ գլուխներում պատմվում է վրաց Հերակլ իշխանի մահը, Գիորգիի հաջորդելը, Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը դեպի Վրաստան, գեներալ Լազրովի հաղթությունը նրա դեմ, գեներալ Ցիցիանովի արշավանքը և այլն։ Միրզա-Ադիոգալի Ադիգոզալի պատմությունից քաղած վերոհիշյալ երկու տետրակները ես ստացել եմ Ղարաբաղի հոգ[ևոր] իշխանության հաջորդ Կարապետ վարդապետ Այվազյանցից։
5. Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի '''«Պատմութիւն աշխարհին Աղուանից»''' կոչված անտիպ գրքույկը<ref>'''Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Պատմություն աշխարհի Աղվանից» կոչված անվանից գրքույկը։'''— Այս ձեռագիրը «Աղվանք» վերնագրով այժմ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում, 2622 համարի տակ գրանցված ժողովածուի մեջ, տե՛ս էջ 304—311։—'''Խմբ.'''</ref>։ Այդ գրքույկը, որ Ղարաբաղի մելիքների պատմությանն է վերաբերում, և հեղինակը չգիտենք ինչու է նրան Աղվանից պատմություն կոչում, բովանդակում է իր մեջ հետևյալ գլուխները. «Ավան իւզբաշի»— «Յաղագս գալստեան տաճկաց ի Ղարաբաղ», «Գաղթումն Ավանայ ի Ռուսաստան», «Վերաբնակութիւն մէլիք-Եսայիայի Սիւնեաց յԱրցախ», «Յաղագս մէիքմէլիք-Եգանայ և գործոց նորա», «Յաղագս պատերազմին խանին Փանահայ Փանահա ընդ մէլիք-Եգանայ», «Դարձեալ վասն պատերազմին խանին Փանահա ընդ մէլիք-Եգանայ», «Յաղագս մէլիքութեան Եսայիայ և յաղագս պատերազմի նորին», «Պատերազմ խանին Ղարաբաղայ, որ է մասն Փայտակարանի, ընդ մէլիք-Եսայիայ», «Տեղեկութիւն ի վերայ ազգին մէլիք-Շահնազարայ», «Յաղագս պաշարելոյ մէլիքաց զբերդն Աւետարանոց», «Յաղագս միաբանելոյ մէլիք-Շահնազարայ ընդ խանին Փանահայ և յաղագս պատերազմին հաջի-Չալաբիայ», «Վասն հաստատութեան մէլիք-Միրզա-խանայ հայկազնւոյ ի թուին հայից ՌՄԴ», «Յաղագս պատերազմին Չալաբիայ ընդ արքային վրաց Թամրազայ», «Վասն պատերազմի խանին Ուրմվոյ աւշար Ֆաթալի կոչեցելոյ ընդ խանին Փանահայ ի թուին ՌՄԺ», «Յաղագս պատերազմին քսանին Փանահայ ընդ մէլիք-Ադամա ի թուին ՌՄԳ», «Դարձեալ պատերազմ խանին Փանահայ ընդ մէլիք-Ադամայ», «Ծագումն ազգին մէլիք-Յովսեփայ տիրապետողին նահանգին Իգիրմիդորդու (Գիւլիստանի), որ ի հնումն Դիւթական», «Գաղթումն մէլիք-Աթամայ և մէլիք-Յովսեփայ ի Գանձակ», «Յաղագս վերստին մարտի Իբրահիմ-խանին ընդ մէլիքաց հայոց», «Մահ խանին Շահվերդւոյ, և գաղթումն Մխիթարայ քալանթարին», «Դարձ մէլիքաց ի հայրենիս», «Յաղագս դիմելոյ մէլիքաց հայոց առանձին գրութեամբ առ Կայսրուհին ռուսաց Եկատերինէ», «Դաշնագիր մէլիքաց», «Մահ Յովհաննէս կաթողիկոսին Հասան-Ջալալեանց», «Յաղագս պատճառաց հակառակ աթոռոցն Գանձասարայ», «Յաղագս գաղթելոյ մէլիք-Մեջլումայ և մէլիք-Աբովայ», «Գալուստ Սարգիս միտրօպօլիտին ի Ղարաբաղայ ի Գանձակ», «Արշաւանք մէլիքաց հայոց», «Հարցումն Արզումանայ յումեմնէ ախունդէ», «Յաղագս դարձի մէլիք-Աբովայ ի Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամադ-խանին ի Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամադ-շահին ի Վիրս», «Յաղագս գալստեան Զուբուայ յաշխարհն Աղուանից», «Դարձ Զուբուայ ի Ռուսաստան», «Պաշարումն քաղաքին Գանձակայ և մահ մէլիք-Մէջլումայ», «Դարձ Աղա-Մամադ-շահին ի Ղարաբաղ և մահ նորա», «Դարձ մէլիք-Աբովայ ի Բօլնիսէ հանդերձ բնակչօք», «Յաղագս մեծ սովուն Արցախու, և յաղագս գնալոյ մէլիք-Ջումշուդայ առ Կայսրն ռուսաց» — ընդամենը 39 գլուխ։ Մնացյալ 8 գլուխները վերաբերում են ռուսաց զանազան գեներալների արշավանքներին։ Գրքույկը բաղկացած է 124 երեսներից։ Սարգիս արքեպիսկոպոսը, թեև ինքը չէ հայտնում, բայց իր պատմությունը կազմելու ժամանակ մեծ մասամբ օգուտ է քաղել վերև հիշած Միրզա-Ադիգոզալի պարսկերեն թարգմանությունից, իսկ մնացյալ մասը հավաքել է ավանդություններից։ Անցքերը ժամանակագրական կարգով չեն դասավորված, տեղ-տեղ հանդիպում են տոհմագրական սխալներ, որդին իր հոր հայրն է դառնում, իսկ հարազատ եղբայրը հորեղբայր և այլն։ Ժամանակագրական թվականներ համարյա թե չկան։ Այն տեղերում, որ քաղել է Միրզա Ադիգոզալի պատմությունից, գործ է ածում հիջրեթի թվականները, որոնց շատերը չեն համապատասխանում իրանց ժամանակին։ Ինչպես Ղարաբաղի մելիքների պատմությունը նա «Պատմութիւն աշխարհին Աղուանից» է կոչում, այնպես էլ աշխարհագրական զանազան տեղերի անունները գործ է ածում հին պատմական ձևով, որոնց շատերը չեն համապատասխանում այժմյան տեղերին։ Զարմանալու է, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին Հայկ կամ Արամ չէ կոչում։ Ես միայն աչքի առաջ եմ ունեցել Սարգիս արքեպիսկոպոսի գրքույկը, բայց նրան չեմ հետևել։ Այդ գրքույկը ես ստացա պոլկովնիկ Հ. Դ. Լազարովից<ref>'''Այդ գրքույկը ես ստացա պոլկովնիկ Հ. Դ. Լազարովից։'''— Հակոբ Դավթի Լազարյան (1824—1902) ծնվել է Շուշի քաղաքում։ Ավարտել է կադետական կորպուսը, ապա ծառայել է ռուսական բանակի կովկասյան զորամասերում։ Եղել է Րաֆֆու մտերիմ բարեկամը։ 1880 թվականին մասնակցել է Թիֆլիսում Գ. Արծրունու ղեկավարած հայդուկային շարժումը կազմակերպող խմբակի գործունեությանը (փե՛ս տե՛ս Խ. Սամվելյան, «Րաֆֆի, կյանքի ստեղծագործական ուղին», Ե., 1987, էջ 288—289)։<br>Զինվորական ծառայությունից հանգստի կոչվելով Լազարևը, ըստ Րաֆֆու վկայության, «Ամբողջ 20 տարի ուսումնասիրել է կովկասյան ցեղերի հին ու նոր պատմությունը»։ Մեծ քանակությամբ փաստական նյութեր է հավաքել 1877—97 թթ. Վասպուրականում տեղի ունեցած անցքերի և հայ մելիքության պատմության վերաբերյալ։ «Խամսայի մելիքությունները» գրելու ժամանակ Րաֆֆին առատորեն օգտվել է նրա ձեռագիր աշխատություններից ու հավաքած նյութերից։ Հ. Դ. Լազարևի հավաքած նյութերից օգտվել է նաև ռուս պատմաբան Վ. Պոտտոն՝ ինչպես գեներալ Հովհաննես Լազարյանի մասին գրած մենագրության, այնպես էլ «Ղարաբաղի առաջին կամավորները» գրքույկի առիթով (տե՛ս Վ. Պոտտո «Ղարաբաղի առաջին կամավորները», Երևանի պետական համալսարանի հրատ., Ե. 1974, էջ 9)։<br>Նրա հրատարակած գործերից արժանի են հիշատակության.<br>1 Появление османских турок в Малой Азии и завоевание ими Костантинополя, Թիֆլիս 1881, 16 էջ։<br>2 Причины бедствий армян в Турции и ответственность за разорении разорение Сасуна, Թիֆլիս, 1881, 46 էջ։—'''Խմբ.'''</ref>։
6. Մի այլ տետրակ, 16 մեծ երեսներից բաղկացած, կրում է այսպիսի վերնագիր՝ '''«Ծագումն Ղարաբաղու մէլիքների»''' Սար. Վ. Ջալալյանցի, բովանդակում է իր մեջ միայն 4 գլուխներ։ I. «Ծագումն ազգին մէլիք-Աթամայ տիրապետողին նահանգին Չարաբերդու», II. «Ծագումն ազգին մէլիք-Յովսեփայ տիրապետողին նահանգին Իգիրմիդորդու, որ ի հնումն Դիւթական», III. «Ծագումն ազգին մէլիք-Եգանայ տիրապետողին նահանգին Տիզակու», IV. «Ծագումն ազգին մէլիք-Շահնազարայ տիրապետողին Վարանդու»։ Ստորագրված է. «Համառօտեալ զայս ի պատմութեանց (՞) յինեն յօրինելոց. Սարգիս վարդապետ Ջալալեանց»։ Այդ Փոքրիկ տետրակն ավելի ամփոփ է և ավելի խղճմտանքով մշակված է, քան Ջալալյանի վերև հիշած ընդարձակ պատմությունը։ Այդ տետրակը ես ստացա պ. Սեդրակ Տեր-Առաքելյանից։
2) '''Առաքել Դավրիժէցի։''' Պատմութիւն սակս դիպուածոց Հայաստանեայց և ևս գաւառին Արարատոյ և մասին Գողթան գավառի, սկսեալ ի թուոյն հայոց 1054 մինչև յաւարտ պատմագրութեանս (1601—1666, այլ և ի յիշեցումն ածեալ մասնաւորաբար աստի և անտի։ Ամստելօդամ (Ամստերդամ) 1669.
3) '''Հասան-Ջալալեանց''' Եսայի կաթողիկոս Աղուանից։ Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիմելոց դիպելոց յաշխարհին Աղուանից ի թուականին հայոց 1160, իսկ ի թուականին տեառն մերոյ փրկչին Յիսուսի 1171, Շուշի, 1839։ Այդ փոքրիկ գրքույկը, ինչպես երևում է, համառոտություն է, քաղած մի ընդարձակ պատմությունից, որի իսկականը, եթե գտնվեր, մեծ գանձ կարելի էր համարել մեր նոր ժամանակների պատմության համար։ Հեղինակը, Աղվանից Եսայի կաթողիկոսը, ինքը լինելով Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700—1728) գլխավոր պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը։
4) '''Դավիթ-Բէկ.''' Պատմութիւն Դաւիթ Բէկին և պատերազմաց հայոց Խափանոյ, որք եղեն ընդդէմ թուրքաց ի մերում ժամանակի, այն է յամի տեառն 1722 և հայոց 1171։ Վաղարշապատ, 1871։ Այդ հետաքրքիր պատմության հեղինակը մինչև այսօր մնում է անհայտ, ձեռքից ձեռք անցնելով, հեղինակի անունը եղծվեցավ։ Ես այժմ անտեղի եմ համարում խոսել այդ մասին, միայն կհիշեցնեմ հայկական առածը. «Գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ...»։
5) '''Աբրահամ կաթողիկոս Կրետացի։''' Կրետացի։ Պատմութիւն անցիցն իւրոց և Նադիր-շահին պարսից։ Վաղարշապատ, 1870։
6) '''Գիլանենց Պետրոս դի-Դարգիս։''' Ժամանակագրութիւն 1722—1723։ Հայերեն բնագիրը, որ տպված է եղել «Կռունկ հայոց Աշխարհին» ամսագրի 1863 թվի տետրակներում, ձեռքի տակ չունենալով, ես աչքի առաջ եմ ունեցել այդ ժամանակագրության Ք. Պատկանյանի ռուսերեն թարգմանությունը։ Ս. Պետերբուրգ, 1870։
Իբրև փորձ, ես վեր առի մի գավառ միայն — Ղարաբաղը, և գրեցի այդ գավառում եղած հայկական հինգ իշխանությունների պատմությունը, հասցրի մինչև ռուսաց տիրապետության ժամանակները։ Բայց մելիքություններ Անդրկովկասում եղել են բոլոր հայաբնակ գավառներում։ Միայն Երևանի նահանգում կային յոթն նշանավոր մելիքություններ, որոնց ներկայացուցիչները, Մուղանի դաշտում, Աբրահամ կաթողիկոսի հետ, ներկա գտնվեցան Նադիր-շահի թագադրության հանդեսին։ Մելիք-Աղամալյանները, Գեղամյանները, Լոռիս-Մելիքյանները, Արղությանները և այլ իշխանական հին տներ հայտնի էին և ռուսաց տիրապետության սկզբի տարիներում։
Ես չեմ խոսում Շիրվանի, Շաքիի, Դերբենդի և Բաքվի գավառների մասին, որովհետև այդ կողմերում չեմ եղել, այդ երկրների մելիքությունների մասին շատ փոքր տեղեկություններ ունեմ։ Բայց իմ անցյալ տարվա ճանապարհորդության ժամանակ, բացի Ղարաբաղից, ես պտտեցի Գանձակի, Զանգեզորի, Սիսիանի, Բարգյուշատի, Չավնդուրի, Ղափանի, Մեղրիի և Օրդուբադի վիճակներում, անցա Հին-Նախիջևանի կողմերը և այնտեղից գնացի Պարսկաստան։ Հիշյալ երկրներում կային հզոր մելիքություններ, որոնք 1722 թվի ապստամբության ժամանակ մասնակցում էին Դավիթ Բեկի և Ղարաբաղի մելիքների կռիվներին։ Օրինակ, Զանգեզորի վիճակում հայտնի էին Մելիք-Հայկազյանները<ref>Շահ-Աբաս մեծի Մելիք-Հայկազին շնորհած մի ֆիրմանի մեջ տալիս է նրա '''սադրնիշին''' տիտղոսը, որ նշանակում է թագավորի մոտ առաջին տեղում նստող, գահերեց։</ref>, Սիսիանի մեջ (Տաթևի կողմերում) հայտնի էին Օրբելյանները, Բարգյուշատի մեջ՝ Մելիք-Ֆրանգյուլը, Չավնդուրի մեջ՝ Թորոս իշխանը, Ղափանի մեփ՝ մեջ՝ Մելիք-Փարսադանյանները, Մեղրիի կողմերում՝ Շահումյանները, Օրդուբադի կողմերում՝ Մելիք-Մուսան և այլն։
Որքան կարող էի, որքան իմ ժամանակը և միջոցները ներում էին, ես տեղեկություններ հավաքեցի վերոհիշյալ մելիքությունների մասին, բայց այդ տեղեկությունները դեռ այնքան թերի են, որ հազիվ թե կարելի կլիներ նրանց մասին մի ամբողջ բան գրել։ Այդ մթության մեջ մնացած իշխանությունները ի լույս ածելու համար պետք է սպասել մինչև նյութերի քանակությունը բավականաչափ հավաքվեր, որ կարելի լիներ պատմություն գրելու ձեռնարկել։
Ավելորդ չեմ համարում հիշել, որ իմ ճանապարհորդությունից դեպի Թիֆլիս վերադառնալու ժամանակ գնացի Էջմիածնի վանքը։ Ես մեծ հույսեր ունեի, որ ընդհանուր հայոց Մայր Աթոռի արխիվում կգտնեի շատ թղթեր, որոնք նյութ կտային մեր նոր ժամանակների պատմությանը։ Մանավանդ, դեռ 1853 թվին Մանդինյանցի «Մեղուի» № 15-ում կարդացել էի Սանահնի վանքի գրադարանի մոտ 100 նշանավոր գրչագիր մատյանների թվում<ref>'''...Սանահնի վանքի գրադարանի մոտ 100 նշանավոր մատյանների թվում...'''— Ըստ «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրված ցուցակի (տե՛ս 1858, ապրիլ 12, № 15) այդ գրչագրերի քանակը հավասար է 119 միավորի։ Այդ ամենից Էջմիածնի ձեռագրատան միջոցով Մաշտոցի անվան մատենադարան է հասել ընդամենը 81 միավոր գրչագիր, որոնք պահվում են Գևորգյան հավաքածուի մեջ (տե՛ս «Ցուցակ ձեռագրոց», հ. Ա, Ե., 1965, էջ 54)։— '''Խմբ.'''</ref> հետևյալ գրքերի անունները, որոնք ինձ շատ հարկավոր էին՝ «Պատմութիւն Դաւիթ-բէգի», «Տետրակ պատմութեան խանիցն Ղարաբաղոյ, թարգմանեալ իպարսից լեզուէ», «Պատմութիւն Ղազի-Մոլլայի յԱբրպհամ յԱբրահամ քահանայէ», «Պատմութիւն Մանուէլ վարդապետի անցիցն Էջմիածնի 1801 ամէ ց1835-ն», «Վերլուծութիւն յԱրիստակէս վարդապետէ և հին նշանագիրք հայոց»։ Այդ պատմական գրքերը, ինչպես մյուս մոտ 100 հատոր նշանավոր գրչագրերի մեծ մասը Սանահնի վանքից այժմ անհետացել են. ես հույս ունեի գոնե իմ ցանկացած գրքերը գտնել Էջմիածնի մատենադարանում։ Բացի դրանցից, «Մեղուի» նույն տարվա 11 համարում կարդացել էի Մխիթարյան Աբել վարդապետի (հետո եպիսկոպոսի) 11 հատոր զանազան անտիպ աշխատությունների ցուցակը, որոնց թվում գտնվում էր «Պատմութիւն հայոց ի 1761 թուականէ ց1857, շարունակութիւն Չամչյան պատմութեան»<ref>'''...Մխիթարյան Աբել վարդապետի (հետո եպիսկոպոս) 11 զանազան անտիպ աշխատությունների ցուցակը, որոնց թվում գտնվում էր «Պատմություն Հայոց ի 1761 թվականե ց 1857, շարունակութիւն Չամչյան պատմութեան»։'''— Այս ձեռագրի ճակատագիրը շատ է զբաղեցրել Րաֆֆուն։ Ներսես Աբելյանին ուղղված 1884 թվականի 12 մարտի նամակում նա գրում է. «Այս եպիսկոպոսը (խոսքը Աբել Մխիթարյանի մասին է, Խ. Ս.) մի պատմություն ուներ գրած, որ բովանդակում էր իր մեջ Էջմիածնի վերջին ժամանակների անցքերը ու հասցրած էր մինչև Գևորգի օրերը։ Պարսկաստանում, մեր տանը եղած ժամանակ, նա շատ անգամ այդ աշխատությունը կարդում էր ինձ մոտ, խիստ հետաքրքիր տեղեկություններ կային։ Նա շարունակում էր այդ պատմությունը մինչև իր մահվան ժամանակը։ Հանգուցյալի մահից հետո, այդ թանկագին աշխատությունը անհետացավ նրա թղթերի միջից։ Ձեզ պետք է հայտնի լինի, որ նա իր ծառայի տանը մեռավ։ Ասում են, որ Մանկունին ծառային կաշառելով, նրանից առած և ոչնչացրած լինի հիշյալ ձեոագիրըձեռագիրը, որովհետև Գևորգի մասին աննպաստ տեղեկություններ է բովանդակում իր մեջ։<br>«Մեղու Հայաստանի» լրագրի 11-րդ համարում բերված ձեռագրերի մեծ մասը այժմ հանգրվանում են Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում։ Ինչ վերաբերում է «Պատմութիւն Հայոցին... ապա մեզ չհաջողվեց հայտնաբերել այդ ձեռագրի հետքը Մատենադարանում»։— '''Խմբ.'''</ref>։ Աբել եպիսկոպոսը ներկա դարու Էջմիածնի միաբանների մեջ, Կարապետ վարդապետ Շահնազարյանից հետո, միակ եկեղեցականն էր, որ իր անձը նվիրել էր գրականության։ Նա բանաստեղծ և լավ պատմաբան էր։ Մի ժամանակ Պարսկաստանի հայոց թեմական առաջնորդ լինելով, մի ամբողջ ձմեռ ապրում էր նա իմ տան մեջ, շատ անգամ գիշերները կարդում էր ինձ իր հետաքրքիր պատմությունը։ Միայն նա, Էջմածնում երկար ժամանակներ ապրած լինելով, այդ վանքի բոլոր գաղտնիքներին տեղյակ լինելով, կարող էր գրել մի այդպիսի պատմություն, որը իսկապես Չամչյանի շարունակությունը կարելի էր համարել։ Բայց ո՞ւր մնաց նրա աշխատությունը, ինչպես հալածվեցավ հեղինակը, այնպես էլ հալածվեցավ նրա գիրքը... Այդ բազմարդյուն և բազմաշխատ գրողին թույլ չտվեցին մինչև անգամ իր հոգին ավանդել Էջմիածնի պարիսպների մեջ։ Նա քաղցածությունից մեռավ և ծառայի տանը, դառն չքավորության մեջ։ Իսկ նրա պատմության գիրքը և ուրիշ շատ անտիպ մնացած աշխատությունները մի քանի հարյուր ռուբլու կաշառքով անցան մեկի ձեռքը, ուր այժմ կամ մոխիր էն են դարձել, կամ երբեք դուրս բերելու հնար չկա...
Եվ այսպես, Էջմիածնի մատենադարանում իմ նպատակներին համապատասխանող ոչինչ չգտա։ Ես հույս ունեի գոնե արխիվում գտնել զանազան պաշտոնական թղթեր, որոնք կծառայեին իբրև նյութ պատմության համար։ Բայց իմ բարեկամ եպիսկոպոսներից երեքը, որոնք լավ գիտեին, թե Էջմիածնի արխիվում ինչ է մնացել, հայտնեցին թե իզուր կանցներ իմ աշխատանքը, որովհետև ոչինչ գտնել չէի կարող։ Ես չզարմացա և հավատացի։ Մի վանքում, ուր մի կաթողիկոս իր նախորդների հիշատակը ոչնչացնելու համար փութերով այրել է տալիս նրանց ժամանակներից մնացած պաշտոնական թղթերը,— այլևս ի՞նչ կարելի է գտնել արխիվում։ Իսկ այդ բարբարոսությունը կատարվել է մի քանի կաթողիկոսների փոխվելու ժամանակներում։
Ինչևիցե, մի այնպիսի ձեռնարկություն, որպիսին է հավաքել և կազմել Անդրկովկասի նախքան ռուսաց տիրապետությունը եղած մելիքների, տիրապետող իշխանների և զանազան նշանավոր անձինքների պատմությունը,— դա մի մարդու գործ չէ. դա մի ամբողջ խումբի և մի ընկերության գործ է։ Բայց որովհետև մեզանում եսականությունը այն աստիճան տիրած է, որ խումբեր չեն կազմվում, իսկ ընկերություններից մի օրինավոր բան սպասելը հիմարություն կլիներ, այդ տխուր երևույթները ի նկատի առնելով, ավելի նպատակահարմար կլիներ միջոցներ տալ մասնավոր, ձեռնհաս անձինքներին գործելու։ Եվ փորձը մեր բոլոր ազգային հիմնարկությունների մեջ ցույց է տալիս, որ մասնավոր անձինք ավելի գործ են կատարում, քան թե ամբողջ ընկերություններ։
Խամսայի մելիքությունների պատմությունը գրելով, ես կամեցա ցույց տալ, որ մենք ունենք մի պատմություն, որը արդեն սկսել է մոռացվիլ, կորչել, անհետանալ,— և իմ ծանոթներին անդադար խոսում էի, թե հարկավոր է այդ պատմությունը ժամանակի հոսանքից ազատել, քանի որ դեռ ավանդությունները թարմ են, քանի որ մնացած գրավոր նյութերը բոլորովին չեն ոչնչացած զանազան անհայտ անկյուններում։ Եվ գլխավորապես իմ և մի քանի բարեկամներիս հորդորմունքն էր պատճառ, որ այս տարի ծագեց դեպի Սյունյաց աշխարհը ճանապարհորդներ ուղարկելու միտքը՝ գիտական հետազոտությունների նպատակով։ Միտքը գեղեցիկ էր, և նպատակը՝ օգտավետ։ Սյունյաց աշխարհը, ուր կատարվել են այնքան նշանավոր գործեր, ուր մինչև վերջին ժամանակները պահպանվել էին հայկական իշխանությունները, ուր ճանապարհորդը ամեն մի քայլում հանդիպում է հոյակապ հնությունների, պատմական վաղեմի արձանների,— արդարև, Սյունյաց աշխարհը առանձին ուսումնասիրության կարոտ է։ Մի քանի բարեմիտ անձինք ձեռնարկեցին ստորագրությամբ մի գումար հավաքելու այդ գիտնական արշավանքի ծախքերը հոգալու համար։ Հարցը սկսվեցավ քննվել մինչև անգամ մեր մամուլի մեջ<ref>'''Հարցը սկսվեցավ քննվել մինչև անգամ մեր մամուլի մեջ։'''— Ղարաբաղ և Սյունիք ճանապարհորդությունից վերադարձած Րաֆֆու և իր «մի քանի բարեկամների հորդորանքի» շնորհիվ Թիֆլիսի հնագիտական ընկերությունը 1881 թվականի վերջերին որոշում է 1882 թվականին հետազոտական նպատակով մի արշավախումբ ուղարկել Սյունիք (Լեռնային Ղարաբաղ)։ Այդ հարցը բարձրացնում է «Մեղու Հայաստանի» լրագիրը, տպագրելով «Մեր աշխարհի հետ ծանոթանալու ընտիր միջոցը» վերնագրով հողվածը (տե՛ս 1882, մար, № 28)։ Հարցի քննարկմանը մասնակցում է նաև պատմաբան Ա. Երիցյանը՝ տպագրելով «Նախկին Հայաստանի ուսումնասիրությունը» վերնագրով հողվածը (տե՛ս «Արձագանք», 1982, ապրիլ 11, № 8, էջ 113—115)։ Արշավախմբի աշխատանքներին Ալիշանին մասնակից դարձնելու միտքը վերաբերում է «Մեղվի» հոդվածագիր Ա. Մ. Փ.-ին, իսկ արշավախմբի աշխատանքները բազմաբնույթ դարձնելու առաջարկը արված է Ա. Երիցյանի հողվածում։— հոդվածում։— '''Խմբ.'''</ref>։ Մամուլի մեջ էլ մեռավ։
Դեռ գումարը չհավաքած, որ հայտնի լիներ, թե նրա քանակության համեմատ ի՞նչ գործ կարելի էր կատարել, սկսեցին վիճել պարապմունքների տեսակի և մարդիկների ընտրության վրա (իհարկե, յուրաքանչյուրը աշխատելով, որ իր մարդը ներս խրե և երևակայական գումարից նրան մի բաժին հանե)։ Դա միևնույն պարզամտությունն է, որ դեռ երեխան չծնված, դեռ աղջիկ կամ տղա լինելը չհայտնված, վիճում են այն բանի վրա, թե ի՞նչ անուն պետք է տալ երեխային։
Վիճում էին, թե ի՞նչ անուն պետք է տալ այդ գիտնական արշավանքին, այսինքն՝ նա ինչո՞վ պետք է զբաղվի։ Մեկը ասում էր, թե պետք է քարեղեն և բրոնզե դարաշրջանները քննել, պետք է այրերի և գերեզմանների մեջ մտնել, տեսնելու համար, թե Նոյ նահապետից առաջ ի՞նչ ազգեր են անցել Սյունյաց աշխարհի վրայով։ (Կարծես մենք շատ ենք իմանում, թե մի հարյուր կամ երկու հարյուր տարի առաջ ի՞նչ անցքեր են կատարվել այնտեղ, իսկ հիմա հարկավոր է միայն ցջրհեղեղյան դարերը քննել)։ Մյուսը ասում էր, թե երկիրը պետք է բնագիտական, հանքաբանական, աշխարհագրական և չգիտեմ այլևս ինչական կետերից ուսումնասիրել։ (Կարծես կառավարությունը, ահագին գումարներ գործ դնելով, չի արել այդ բաները և չէ շարունակում անել, թողել է, որ մենք մեր մի քանի կոպեկներով երկիրը հազար ու մեկ տեսակետից ուսումնասիրենք)։ Մեկ ուրիշը առաջարկում էր՝ ծերունի, ալեզարդ Ալիշանին, որը իր սենյակի դռնից դուրս գալ չէ կարողանում, անպատճառ բերել տալ, դնել պատգարակի մեջ, Ղարաբաղի լեռների վրա ման ածել, որ քարերի արձանագրությունները կարդա։ (Կարծես հայր Ալիշանը իր գեղեցիկ գիրքը կազմելու համար ինքը անձամբ եկավ, Շիրակի գավառում ճանապարհորդեց և արձանագրությունները հավաքեց)։ Մխիթարյանները իրանց միլիոնների հարստությամբ մեր օգնության կարոտություն չունեն, նրանք եթե հարկավոր համարեն, կարող են իրանց երիտասարդ աբեղաներից մեկին Հայաստանի ամեն կողմերը ուղարկել և ծերունի Ալիշանին երբեք չեն անհանգստացնի։ Առաջարկվում էր և մի լուսանկար ուղարկել ավերակների պատկերները հանելու համար։ (Կարծեմ լուսանկարի էլ մի մեծ պետք չկար, դա առևտրական մի գործ է. դրա համար հարկավոր չէր ոչ օժանդակոլթյուն հավաքել, և ոչ գումար կազմել։ Եթե Բարկանովը և Ֆիլիպովիչը հասկանան, որ հայերը այն աստիճան գժված են իրանց հայրենիքի ավերակների լուսանկարներով, որ 5 ռուբլ. արժեք ունեցող պատկերները գնում են 20 ռուբլով, անպատճառ իրանց աշակերտներից մեկին կուղարկեն և Հայաստանի բոլոր ավերակների պատկերները հանել կտան, գուցե ավելի լավ, քան թե հանգուցյալ Արտյուրի աշակերտի լուսանկարները)։ Ինչևիցե, էլ ո՞ւր իմ խոսքս երկարացնեմ, կա՛րճ կասեմ, . գիտության, արհեստի, ճարտարության մեջ ոչ մի ճյուղ չէր մնում, որ կամենում էին այդ ողորմելի ուսումնական արշավանքի վզին փաթըթել,— այնքան փաթըթեցին, որ խեղդվեցավ...
Մեզանում նրա համար ամեն օգտավետ առաջարկություններ, ամեն գեղեցիկ մտքեր շատ անգամ մնում են անկատար, որ կամ ոչինչ չենք շինում, իսկ եթե կամենում ենք մի գործ կատարել, ցանկանում ենք անպատճառ, ամեն ինչ միանգամից կատարել, քանի որ այդ «ամեն ինչի» հարյուրերորդ մասը իրագործելու համար ոչ միջոցներ ունենք և ոչ՝ պատրաստականություն։ Մենք գործը փոքրից սկսելու սովոր չենք։ Գոնե օտարներից օրինակ առնենք։ Կան ընկերություններ, որ միմիայն իրանց նպատակ են դրել ժողովրդական առակները, առածները, հեքիաթները, նախապաշարմունքների, սնոտիապաշտությունների նկարագիրները հավաքելու։ Բայց այս տեսակ ընկերություններ երբեք չեն զբաղվի նույն ժողովրդի բնակած երկիրը բնագիտական, աշխարհագրական կամ գիտության այլ կետերից ուսումնասիրելու, դրանք կարող են մի ուրիշ ընկերության պարապմունք լինել։
Ես դարձյալ կկրկնեմ միևնույն միտքը, որ վերևում հիշեցի՝ մեզանում ընկերությունները կազմվում են ոչ թե գործ կատարելու համար, այլ գործը սպանելու համար։ Իսկ մասնավոր մարդիկ իրանց եռանդով, անձնանվիրությամբ, տոկունությամբ ավելի են գործում, ավելի արդյունք են ցույց տալիս, քան թե մի ամբողջ ընկերություն։
Ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի մի երիտասարդ Նավասարդյանցի աշխատությունը<ref>'''Ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի մի երիտասարդ Նավասարդյանի աշխատությունը։'''— Նավասարդյան Տիգրան (1861—1927) ծնվել է Վաղարշապատում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, ռուսական գիմնազիայում, ապա նաև Ժնևում։<br>Սկսած 1876 թվականից նա հավաքել, գրի է առել, հետազոտել ու հետզհետե հրատարակել է հայ ժողովրդական հեքիաթները, ավանդությունները, անեծքները, հանելուկները, խաղերն ու Վաղարշապատի կենցաղում օգտագործվող բառերը։<br>1884 թվականին Բագրատ Նավասարդյանը իր հետ առնելով Տիգրան Նավասարդյանին, Կարինի վրայով հատուկ նպատակով մեկնում են Վան։ Նրանց, առաքելության նպատակը հայտնի լինելով Րաֆֆուն և համահնչուն զուգահեռներ հայտնաբերելով «Կայծեր» վեպում զարգացող գործողությունների միջև, նա Տիգրան Նավասարդյանին դարձնում է նախատիպ ֆաթհադի կերպարի համար։— '''Խմբ.'''</ref>, որը աղքատ, ամեն միջոցներից զուրկ, բայց սիրտը լի եռանդով դերվիշի նման ոտքով ման է գալիս հայոց գյուղերը, մտնում է ժողովրդի ամեն ծալքերի մեջ, հեքիաթներ է հավաքում և մեր զավակներին ընթերցանություն տետրակներ է տալիս։ Բայց ի՞նչ է շինում հայոց գրքերի տպագրական ընկերությունը,— ոչ ոք չգիտե։
Այդ բոլորը ինձ ակամայից ասել տվին մի քանի տխուր հանգամանքներ, որոնց վրա երկար խոսելը ավելի հեռու կտաներ։ Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ մեզանում մեծ պետք է զգացվում մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր անցյալը և ներկան ուսումնասիրելու։