Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 2 բայտ, 12:45, 20 Հուլիսի 2013
:   Ես ունեմ և այլ գանգատներ այդ անախորժ դեպքի վերաբերյալ։ Բայց ես չեմ ուզում ձանձրացնել թե՛ ինձ և թե՛, ավելի ևս, ձեզ։ Ես պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ վերջին վերադարձից հետո իմ մեջ վերակենդանացան իմ եհուական բնությանը հատուկ մի քանի մոլություններ, շնորհիվ մեր ցեղի մի քանի ներկայացուցիչների և մանավանդ իմ սեփական ընտանիքի հետ ունեցած շփման, որ անխուսափելի էր, հակառակ դեպքում ես երբեք չէի փորձի մեր թագավորության մեջ բարեփոխության ենթարկելու եհու ցեղը։ Այդ երևակայական ծրագրերն Այժմ ես մի կողմ եմ նետել։
==Առաջին մաս — Ճանապարհորդուցյուն Ճանապարհորդություն դեպի Լիլիպուտիա==
==Գլուխ առաջին==
:   Շուտով, Լեյդենից վերադառնալուց հետո, իմ բարի ուսուցիչ միստր Բետսի հանձնարարականով, իբրև վիրաբույժ ծառայության մտա «Ծիծեռնակ» նավը, որի կապիտանն էր Աբրահամ Պեննելը․ նրա հետ ես ապրեցի երեք ու կես տարի, մի երկու անգամ ճանապարհորդելով դեպի Լեվանտ և այլ երկրներ։ Վերադառնալով Անգլիա, որոշեցի հաստատվել Լոնդոնում, որ և քաջալերեց իմ ուսուցիչ միստր Բետսը՝ հանձնարարելով ինձ մի քանի հիվանդ։ Օլդ֊Ջյուրիում մի փոքրիկ տան մեջ բնակարան վարձեցի և, ունկնդրելով հարազատների բարի խորհուրդներին՝ ամուրի չմնալ, ես ամուսնացա միսիս Մերի Բըրտոնի հետ հետ, որը Նյուգետ փողոցի գուլպավաճառ միստր Էդմոնդ Բըրտոնի երկրորդ աղջիկն էր և որի համար չորս հարյուր ֆունտ ստեռլինգ օժիտ ստացա։
:   Սակայն երկու տարի անց իմ բարի ուսուցիչ միստր Բետսը վախճանվեց, և քիչ բարեկամներ ունենալով, գործերս վատ գնացին, որովհետև խիղճս թույլ չէր տալիս օրինակ առնեմ իմ արհեստակիցներից շատերի վատ արարքներից։ Ուստի խորհրդակցելով իմ կնոջ և մի քանի ծանոթների հետ՝ որոշեցի կրկին ծովային ուղևորությունների դիմել։ Ես հաջորդաբար երկու նավերի վիրաբույժ դառա ու վեց տարվա ընթացքում մի քանի ճանապարհորդություն կատարեցի դեպի Արևելյան ու Արևմտյան Հնդկաստան, որով մի փոքր բարելավեցի իմ վիճակը։ Ազատ ժամերս նվիրում էի անցյալ ու ժամանակակից լավագույն հեղինակների ընթերցանությանը, միշտ ունենալով գրքերի պաշար․ իսկ ծովի ափերին ես դիտում էի ժողովուրդների բարքերն ու սովորությունները և շատ հեշտությամբ սովորում նրանց լեզուն, և այդ՝ շնորհիվ իմ հիշողության։
:   Վերջին ճանապարհորդությունս այնքան էլ բախտավոր չէր, և ես, ծովից հոգնած, որոշեցի տանը մնալ կնոջս ու երեխաներիս հետ միասին։ Օլդ֊Ջյուրիից ես տեղափոխվեցի Ֆետտեր֊Լեն, իսկ այդտեղից՝ Ուոպպինգ, հույս ունենալով նավաստիների մեջ գործադրել արհեստս, սակայն իմ այդ հույսը չարդարացավ։ Երեք տարի սպասելուց հետո, թե ինչ է գործերս լավանան, կապիտան Ուիլյամ Պրիչադից, որ «Անտիլոպ» նավի տերն էր, մի նպաստավոր առաջարկ ստացա՝ մեկնելու դեպի Հարավային օվկիանոս։ Մենք ճանապարհ ընկանք Բրիստոլից 1699 թվի մայիսի 4֊ին, ու մեր ճանապարհորդուցյունն ճանապարհորդությունն առաջին պահին շատ հաջող էր։
:   Այստեղ հարկ չկա այդ ծովերի վրա մեր ունեցած արկածների մանրամասնություններով հոգնեցնել ընթերցողին․ բավական է հիշել, որ Արևելյան Հնդկաստան անցնելու ժամանակ մի սոսկալի փոթորիկ Վան֊Դիմենի հողերից մեզ դեպի հյուսիս քշեց։ Ըստ մեր դիտողության մենք գտնվում էինք հարավային լայնության 30° 2' գծի վրա։ Մեր նավաստիներից տասներկու հոգի չարքաշ աշխատանքի և վատ սննդի հետևանքով մեռան, իսկ մնացածի կացությունն ուղղակի անտանելի էր։ Նոյեմբերի հինգին, այդ երկրի ամառվա սկզբի օրը, եղանակը շատ միգապատ էր, այնպես որ նավաստիները նավից միայն կես կերլ հեռավորության վրա նկատեցին մի ժայռ։ Մինչդեռ քամին այնքան ուժգին էր, որ մեր նավը թռավ ուղղակի այդ ժայռի վրա և անմիջապես փշուր֊փշուր եղավ։ Նավորդներից վեց հոգի, որոնց թվում և ես, ծովն իջեցրինք մակույկը և մի հնարքով անփորձ հեռացանք նավից ու ժայռից։ Իմ հաշվով մոտ երեք լիգ՝ մենք թիավարեցինք քանի դեռ կարող էինք, որովհետև նավի վրա մենք արդեն ուժասպառ էինք եղել։ Ուստի մենք մեզ հանձնեցինք ալիքների քմահաճույքին ու մոտ կես ժամ հետո հյուսիսային մի անակնկալ մրրիկ մեր մակույկը շրջեց։ Ի՞նչ եղան իմ մակույկի բախտակից ընկերները, կամ նրանք, որոնք փրկվեցին ժայռի վրա և կամ մնացին նավի վրա, չեմ կարող ասել, կարծում եմ՝ ամենքն էլ կորան։ Ինչ վերաբերում է ինձ, ես լողում էի, ինչքան աչքդ կկտրի՝ քամուց ու մակընթացությունից քշվելով։ Ես հաճախ իջեցնում էի ոտներս, սակայն հատակը չէր նշմարվում․ իսկ երբ արդեն ուժասպառ էի եղել ու զրկվել ալիքների հետ մաքառելու կարողությունից՝ հանկարծ փոթորիկը զգալիորեն հանդարտվեց և ես զգացի գետինը։ Այդ ժամանակ փոթորիկը բավականին մեղմացել էր։ Հատակն այդտեղ այնքան ծանծաղ էր, որ ես մի մղոնի չափ քայլեցի, մինչև որ հասա ափը, երբ, իմ ենթադրությամբ, երեկոյան ժամը մոտ ութն էր։ Ապա սկսեցի քայլել մոտ կես մղոն, սակայն տների կամ բնակչության ոչ մի հետք չգտա։ Գուցե այնքան թույլ էի, որ ոչինչ չէի կարողանում նկատել։ Ես սաստիկ հոգնել էի և մանավանդ տոթն ու նավի վրա խմած կես պինտ օղին տրամադրում էին ինձ քնելու։ Ես պառկեցի խոտի վրա, որ այդտեղ շատ կարճ ու փափուկ էր, ու քնեցի այնպես անուշ, ինչպես ոչ մի ժամանակ իմ կյանքում։ Իմ հաշվով ժամը մոտ ինն էր, որովհետև երբ ես արթնացա արդեն լույս էր։ Փորձեցի ոտքի կանգնել, բայց չկարողացա տեղիցս շարժվել, ես պառկած էի մեջքիս վրա և զգում էի, որ ոտ ու ձեռս երկու կողմից ամուր կերպով գետնին կապված են և իմ մազերը, որ երկար էին ու խիտ, նույն կերպ կապված էին գետնին։ Միևնույն ժամանակ ես նշմարեցի բազմաթիվ բարակ թոկեր, որ անցնում էին իմ մարմնի վրայով, սկսած կռնատակերից մինչև իմ զիստը։ Ես կարող էի միայն դեպի վեր նայել․ արևն սկսեց այրել, ու նրա ճառագայթները կուրացնում էին իմ աչքերը։ Շուրջս լսում էի մի խառնաշփոթ ժխոր, բայց իմ պառկած դիրքն ինձ հնարավորություն չէր տալիս տեսնելու ոչ մի բան, բացի երկնքից։ Մի փոքր հետո իմ ձախ սրունքի վրա մի ինչ֊որ կենդանի բան շարժվեց, որ թեթևաքայլ բարձրանալով դեպի իմ կուրծքը, մոտեցավ ծնոտիս, երբ աչքերս կարողացածիս չափ խոնարհեցի դեպի ցած, նշմարեցի, որ դա մի մարդկային արարած է, հասակով մեկ մատնաչափից ոչ ավելի, նետ ու աղեղը ձեռքին ու կապարճը կռնակին։ Միևնույն ժամանակ զգացի, որ նրան հետևում են քառասունից ավելի (ինչպես ես կռահեցի) նրա պես արարածներ։ Ես զարմանքից մի այնպիսի ձայնով գոռացի, որ նրանք ամենքն էլ ահաբեկված ետ փախան․ նրանցից մի քանիսը, ինչպես ինձ հետո պատմեցին, վրայիցս գետնին ցատկելիս, ընկան ու վնասվեցին։ Սակայն նրանք նորից վերադարձան ու նրանցից մեկը, որ խիզախեց այնքան մոտենալ ինձ, որպեսզի տեսնի իմ ամբողջ դեմքը, ի նշան զարմանքի ձեռներն ու աչքերը վեր բարձրացրեց և զիլ ու հստակ ձայնով գոռաց «Հեկինահ դեգուլ»․ մյուսներն էլ մի քանի անգամ կրկնեցին այդ խոսքեըը, բայց այն ժամանակ ես չհասկացա դրանց իմաստը։ Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ես այդ պահին ինչ անհաճո վիճակի մեջ էի պառկած։ Վերջապես ջանալով դուրս պրծնել ինձ հաջողվեց կտրատել այն թելերն ու հանել այն սեպերը, որոնցով իմ ձախ ձեռքը կապել էին գետնին․ և ձեռքս դեպի իմ դեմքը տանելով հասկացա, թե ինչով են նրանք ինձ կապոտել, միևնույն ժամանակ մի ուժգին ճիգով, որ ինձ սաստիկ ցավ պատճառեց, ես մի փոքր թուլացրի այն թելերը, որոնցով իմ մազերը ձախ կողմից կապել էին գետնին և այդպես կարողացա գլուխս երկու մատնաչափ մի կողմ դարձնել։ Սակայն այդ արարածներն այս անգամ էլ, մինչև ես կարողանայի մեկն ու մեկին բռնել, փախան։ Ապա լսվեց մի բարձրագոչ աղաղակ, որ հետո դադարեց և նրանցից մեկը զիլ ձայնով գոռաց՝ «Տուկգու Ֆոնակ»․ նույն ակնթարթում ես զգացի, որ ձախ թևիս վրա տեղացին հարյուրավոր նետեր, որ ասեղի պես ծակծկում էին ինձ, մյուս կողմից մի այլ նետահարություն եղավ օդի մեջ, այնպես, ինչպես մենք Եվրոպայում անում ենք ռումբերով և շատ նետեր, ես կարծում եմ, ընկան իմ մարմնի վրա (թեև ես այդ չզգացի), իսկ մի քանիսը՝ իմ դեմքի վրա, որ ես անմիջապես ծածկեցի իմ ձախ ձեռքով։ Երբ նետերի այդ տարափը դադարեց, ես ցավից ու զայրույթից հառաչեցի և փորձեցի նորից դուրս պրծնել, սակայն տեղաց մի ավելի համատարափ, ավելի ուժգին, քան առաջին երկուսը, մինչդեռ այդ արարածներից մի քանիսն աշխատեցին նիզակներով ծակոտել իմ կողերը։ Բարեբախտաբար հագիս գոմեշի կաշվից կարած բաճկոն կար, և նրանք չէին կարողանում թափանցել։ Ես մտածեցի, որ մեծագույն խոհեմությունն այն կլինի, որ հանգիստ պառկեմ և շարունակեմ այդպես մնալ մինչև գիշերը, երբ իմ ազատ ձախ ձեռքով կարող կլինեմ ազատել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է բնիկներին, ես իրավունք ունեի հավատալու, որ կարող կլինեմ հաղթահարելու մի խոշոր զորաբանակ, եթե նրանք հանելու լինեին իմ դեմ, պայմանով, որ այդ զորաբանակի մեջ ամենքն էլ լինեն այն հասակի, ինչ֊որ ես մինչ այդ տեսել էի։ Սակայն բախտը որոշեց այլ կերպ։ Երբ նրանք նկատեցին, որ ես հանդարտվել եմ, այլևս նետեր չարձակեցին, բայց աղմուկից ես զգացի, որ նրանց թիվն ավելացավ․ ինձանից չորս յարդ հեռավորության վրա, իմ աջ ականջի դիմաց մոտ մի ժամ տևողությամբ, լսեցի թխկթխկոցներ, որ նման էին կառուցվող շինությունից լսվող ձայների։ Երբ գլուխս դարձրի այնչափ, որչափ թույլ էին տալիս ինձ թոկերն ու սեպերը, ես տեսա գետնից մեկ ու կես ոտնաչափ բարձրացող մի տախտակամած, որի վրա կարող էին տեղավորվել չորս հոգի բնիկներից, ու երկու թե երեք սանդուխք՝ բարձրանալու համար։ Այդտեղից մեկը, ըստ երևույթին մի պատվական անձ, դիմեց ինձ երկար ճառով, որից ոչ մի խոսք չհասկացա։ Սակայն ես պիտի հիշեմ, որ իր ճառն սկսելուց առաջ այդ արժանավոր անձը երեք անգամ գոչեց՝«Լանգրո դեհուլ սան» (այդ և նախորդ խոսքերը հետագայում կրկնեցին ու բացատրեցին ինձ)։ Ապա դրանից հետո անմիջապես հիսունի չափ բնիկներ եկան և կտրատեցին իմ գլխի ձախ կողմից կապած թելերը և ինձ ազատություն տվին թեքելու գլուխս դեպի աջ ու տեսնելու հռետորի դեմքն ու շարժուձևերը։ Երևում էր, որ նա միջին տարիքի էր, ավելի բարձրահասակ, քան նրա երեք ընկերակիցները, որ ուղեկցում էին նրան, որոնցից մեկը, իրեն մանկլավիկ, բռնել էր նրա քղանցքը և թվում էր մի փոքր ավելի, քան իմ միջին մատը։ Մյուս երկուսը կանգնել էին երկու կողմից՝ իբրև պատվավոր պահակներ։ Նա խոսում էր իսկական հռետորական արվեստով․ և ես նկատում էի, որ նրա ճառը տեղ֊տեղ արտհայտում էր սպառնալիք, տեղ֊տեղ՝ խոստում, գթություն և կամ բայրացկամություն։ Ես պատասխանեցի նրան մի քանի խոսքով, բայց ամենահնազանդ տեսքով, աջ ձեռքս ու զույգ աչքերս դեպի արևը դարձրաց, վերջինիս, կարծես, վկա կանչելով։ Եվ քաղցից գրեթե սովամահ, քանի որ նավը թողնելուց մի քանի ժամ առաջ էի կերել, ես բնության պահանջները այնքան զորեղ զգացի իմ ներսը, որ չկարողացա զսպել անհամբերությունս (թերևս հակառակ պարկեշտության խիստ կանոնների) և մատներս հաճախակի բերանս տանելով ցույց տվի, թե ուտել եմ ուզում։ Հըրգոն (այդպես էր մեծ լորդի անունը, ինչպես ես հետո իմացա) ինձ շատ լավ հասկացավ։ Նա իջավ տախտակամածից և հրամայեց, որ իմ կողերին մի քանի սանդուխք դնեն, որով բարձրացան հարյուրի չափ բնիկներ ու քայլեցին դեպի իմ բերանը, բեռնված ուտելիքով լիքը կողովներով, որ պատրաստել և ուղարկել էին թագավորի հրամանով, հենց որ նա լուր էր առել իմ մասին։ Ես նկատեցի, որ այդ կերակուրների մեջ կային զանազան կենդանիների մսեր, բայց թե ինչ կենդանիների՝ համից չկարողացա որոշել։ Կային թիկունքի, սրունքի և սուկի մսեր, տեսքով ոչխարի մսի նման, հիանալի պատրաստած, սակայն ավելի փոքր, քան արտույտի թևերը։ Ես այդ ամենը երկու կամ երեք պատառ էի անում ու կուլ տալիս, միանգամից երեք հատ հաց վերցնելով, որոնցից ամեն մեկի մեծությունը մոտավորապես հրացանի գնդակի չափ էր։ Նրանք մատակարարում էին ինձ իրենց կարողացածի չափ ու հազար նշաններով իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնում իմ կազմվածքի և ախորժակի հանդեպ։ Հետո ես մի ուրիշ նշան արի, թե խմել եմ ուզում։ Ուտելուց նրանք հասկացել էին, թե քիչ բանով ինձ չի կարելի բավարարել․ ուստի ամենայն ճարպկությամբ դեպի ինձ նետեցին գինու մի մեծ տակառ, որ գլորվեց մինչև իմ ձեռքը, և ապա հանեցին նրա տակը։ Ես խմեցի այդ գինին մի ումպով, որովհետև նա կես պինտից ավելի չէր, իսկ համով նման էր Բուրգունդի գինիներին, միայն շատ ավելի անուշ։ Նրանք բերին մի ուրիշ տակառ, որ ես դատարկեցի նույն ձևով ու նշան արի, որ էլի բերեն, բայց այլևս չկար։ Երբ ես կատարեցի այս հրաշքները, նրանք ուրախությունից գոռացին ու պար եկան իմ կրծքի վրա, շարունակ կրկնելով ինչպես առաջին անգամ՝ «Հեկինահ դեգուլ»։ Նրանք ինձ նշան արին, որ ես ցած գցեմ երկու տակառները, միայն նախքան այդ զգուշացրին ներքևի ժողովրդին, որ ետ քաշվեն, բարձրաձայն գոռալով՝ «Բորակ միվոլա»։ Իսկ երբ տակառները օդի մեջ թռան, հնչեցին ցնծագին բացականչություններ՝ «Հեկինահ դեգուլ»։ Խոստովանք լինի, հաճախ մեջս ցանկություն կար, երբ նրանք ետ ու առաջ էին քայլում իմ մարմնի վրա, ձեռքս ընկածներից մի քառասուն֊հիսուն հատ բռնեմ ու դեն շպրտեմ։ Սակայն այն գիտակցությունը, որ նրանք դեռ կարող են ինձ վատություն անել, այլև այն հանդիսավոր խոստումը, որ տվի ես նրանց, որովհետև ես այդպես էի բացատրում իմ հլու վարքը, անմիջապես վանեցին իմ այդ միտքը։ Բացի այդ, ես ինձ հյուրնկալության օրենքներով կապված էի համարում այդ ժողովրդի հետ, որն ինձ մեծարեց այնքա՜ն լիառատ ու հոյակապ։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, ես չէի կարող բավական չզարմանալ այդ փոքրիկ մահկանացուների խիզախության վրա, որոնք հանդգնեցին բարձրանալ ու քայլել իմ մարմնի վրա, երբ իմ մի ձեռքն ազատ էր, չսարսափելով մի այնպիսի վիթխարի արարածի տեսքից, ինչպես ես կարող էի թվալ նրանց։ Մի փոքր հետո, երբ նկատեցին, որ ես այլևս կերակուր չեմ խնդրում, նորին կայսերական մեծության անունից առաջս դուրս եկավ մի բարձրաստիճան անձ։ Նորին վսեմությունը բարձրանալով իմ աջ սրունքի վրա, քայլերն ուղղեց դեպի իմ երեսը, մոտ տասներկու արբանյակների հետ միասին։ Ու ներկայացնելով իր՝ թագավորական կնիքով դրոշմած լիազորագիրը, որ նա մոտեցրեց իմ աչքերին, խոսեց մոտ տասը րոպե, առանց զայրույթի որևէ նշանի, բայց վճռական և հեղինակավոր շեշտով։ Հաճախ նա մատով ցույց էր տալիս դեպի առաջ, ինչպես ես հետո իմացա, դեպի մայրաքաղաքը, որ գտնվում էր մոտ կես մղոն հեռավորության վրա, ուր նորին մեծությունն ու նրա խորհուրդը կարգադրել էին ինձ փոխադրել։ Ես պատասխանեցի մի քանի խոսքով, սակայն իզուր, և այն ձեռքով, որ ազատ էր, նշան արի ու ցույց տվի մյուս ձեռքս (բայց ձեռքս նորին վսեմության գլխի վրայով տարա, որովհետև վախենում էի, թե կվնասեմ նրան կամ նրա շքախումբը), ապա ցույց տվի գլուխս ու մարմինս, հասկացնելով, որ ազատություն եմ ուզում։ Թվաց, թե նա բավականին լավ հասկացավ ինձ, որովհետև գլուխը բացասաբար օրորեց ու ձեռքը մի այնպիսի ձևով բռնեց, որ ցույց տա ինձ, թե ես որպես գերի պիտի տարվեմ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ նա ուրիշ նշաններ էլ արավ հասկացնելու համար ինձ, թե ես պիտի ունենամ բավական ուտելիք և խմելիք և շատ լավ վերաբերմունք։ Դրա վրա ես նորից մտածեցի փորձ անել կտրատելու իմ կապանքները, բայց երբ զգացի նետերից մնացած կսկիծն իմ դեմքի ու ձեռքերի վրա, որ ամբողջովին պատած էին խոցերով, և դեռևս բազմաթիվ տեղեր մնացել էին նրանց մեջ, այլև նկատելով, որ իմ թշնամիների թիվն աճում է, ես նշաններով իմացրի նրանց, որ նրանք ինձ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այն ժամանակ Հըրգոն և իր շքախումբն ամենայն քաղաքավարությամբ ու սիրաշահված ետ դարձան։ Շուտով լսվեց մի ընդհանուր աղաղակ, երբ անընդհատ կրկնվում էին հետևյալ խոսքերը՝ «պիպլոմ սիլեն», ու ձախ կողմս ես տեսա մի ահագին ամբոխ, որ պարանները թուլացրեց այն աստիճան, որ ես կարող էի թեքվել աջ կողքիս ու միզել։ Իմ այդ պետքին բավարարություն տվի առատ կերպով, մեծ զարմանք պատճառելով փոքրիկ արարածներին, որոնք իմ շարժումներից գուշակեցին, թե ինչ եմ ուզում անել և իսկույն չորս կողմ փախան, որպեսզի չընկնեն այն հեղեղի մեջ, որ դուրս էր ժայթքում իմ ներսից մեծ աղմուկով և ուժով։ Իսկ դրանից առաջ նրանք օծել էին իմ երեսն ու ձեռները մի տեսակ անուշահոտ յուղով, որը մի քանի րոպեում վերացրեց նրանց նետերից առաջացած կսկիծը։ Այդ հանգամանքը և իմ ստացած ուտելիքն ու խմիչքը, որ շատ սննդարար էին, բարերար ազդեցություն ունեցան ինձ վրա ու տրամադրեցին քնելու։ Ես քնեցի մոտ ութ ժամ, ինչպես ինձ հետո ասացին․ և զարմանալու բան չկար, քանի որ բժիշկները կայսեր հրամանով գինու տակառի մեջ քնաբեր հեղուկ էին խաւռնել։
:   Ըստ երևույթին ափ հասնելուց հետո, հենց որ գտել են ինձ գետնի վրա քնած, կայսրն անմիջապես սուրհանդակի միջոցով տեղեկություն է ստացել և պետական խորհդի մեջ որոշել, որ ինձ կապոտեն այն ձևով, ինչ որ ես պատմեցի (և ինչ որ նրանք արել են գիշերը, երբ ես քնած եմ եղել), որ ինձ համար ուղարկեն առատ կերակուր ու խմիչք և պատրաստեն մի մեքենա՝ ինձ մայրաքաղաք բերելու համար։
:   Որ հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը բերելով Բլեֆուսկուի կայսերական նավատորմիղը թագավորական նավահանգիստը և նախօրոք ստանալով նորին կայսերական մեծության հրամանը՝ գրավել հիշյալ Բլեֆուսկու կայսրության մնացած բոլոր նավերը, վերածել այդ կայսրությունը մի գավառի մեր փոխարքայի միջոցով կառավարելու համար, ոչնչացրել և կոտորել ոչ միայն բոլոր բութ֊ծայրական աքսորականներին, այլև առհասարակ այդ կայսրության ամբողջ ժողովուրդը, որը չուզեց լքել բութ֊ծայրական ավանդույթը։ Նա, հիշյալ Ֆլիստրինը, իբրև մի խարդախ դավաճան նորին բարեշնորհ, պայծառափայլ կայսերական մեծության, աղերսեց, որպեսզի թույլ տրվի իրեն չկատարելու այդ ծառայությունը, պատրվակ բերելով, թե խղճի դեմ է ճնշել կամ ոչնչացնել մի անմեղ ժողովրդի ազատությունն ու կյանքը։
:   Ու երբ Բլեֆուսկուի արքունիքից որոշ պատգամավորություն եկավ նորին կայսերական արքունիքը՝ հաշտություն խնդրելու, նա, հիշյալ Ֆլիստրինը, իբրև մի խարդախ դավաճան օգնեց, քաջալերեց, սփոփեց ու զվաճացրեց հիշյալ պատվիրակությանը, թեև նա գիտեր, որ նրանք ծառա են մի թագավորի, որ վերջերս նորին կայսերական մեծության բացահայտ թշնամին էր և բացահայտ պատերազմ էր մղում նորին հիշյալ մեծության դեմ։
:   Որ հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը, հակառակ հավատարիմ հպատակի պարտականության, պատրաստություն է տեսնում մի ճանապարհորդուցյուն ճանապարհորդություն կատարելու դեպի Բլեֆուսկուի արքունիքն ու կայսրությունը, որի համար նա ստացել է նորին կայսերական մեծության միայն բերանացի թույլտվությունը, և հիշյալ թույլտվության պատրվակի տակ նա մտադիր է խարդախությամբ ու դավաճանությամբ հիշյալ ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը կատարել և այդ միջոցով օգնել, սփոփել ու քաջալերել Բլեֆուսկուի կայսրին, որ դեռ վերջերս թշնամի էր և պատերազմ էր վարում նորին կայսերական հիշյալ մեծության հետ։
:   Կային և միքանի այլ հոդվածնեեր, սակայն սրանք էին ամենակարևորները, որ ես ամփոփ կերպով կարդացի ձեզ։
:   Այդ մեղադրանքի առթիվ եղած բազմաթիվ վիճաբանությունների ժամանակ, պետք է խոստովանել, նորին մեծությունը գթասրտության նշաններ ցույց տվեց, մատնանշելով ձեր իրեն ցույց տված ծառայությունները, մեղմելու համար ձեր մեղքը։ Գանձապահն ու ծովակալը պնդում էին, թե հարկավոր է ձեզ ամենատաժանելի և անարգ մահվան դատապարտել՝ գիշերը հրդեհի մատնելով ձեր տունը, ունենալով գնդապետի քսան հազար զինված զորքը, որ թունավոր նետեր պիտի արձակի ձեր դեմքին ու ձեռներին, կամ թե չէ ձեր ծառաներից ոմանք էլ գաղտնի հրաման պիտի ստանային ձեր սավաններն ու շապիկները օծելու թունավոր հյութով, որից դուք պիտի ձեր մարմնի միսը չանգռոտեիք ու մեռնեիք սոսկալի տանջանքներով։ Գնդապետն էլ միացավ այդ կարծիքին, այնպես որ ձեր դեմ առաջացավ մեծամասնություն։ Իսկ նորին մեծությունը որոշած լինելով, ըստ հնարավորին, խնայել ձեր կյանքը, ի վերջո կարողացավ իր կողմը քաշել սենեկապետին։
:   Նավի վրա նրանց կերակրելու համար հետս վերցրի մի լավ խուրձ չոր խոտ ու մի պարկ հացահատիկ։ Հաճույքով կվերցնեի նաև տեղացիներից մի քանի հոգու, սակայն կայսրը ոչ մի կերպ թույլ չտվեց․ ավելի ևս մանրազնին խուզարկության ենթարկելով իմ գրպանները, նորին մեծությունը պատվո երաշխիք առավ, որ նրա հպատակներից ոչ ոքի հետս չեմ վերցնի, անգամ եթե ունենամ նրաց սեփական ցանկությունն ու համաձայնությունը։
:   Եվ այսպես, ըստ չափի հնարավորության կարգին պատրաստություն տեսնելուց հետո, 1701 թվի սեպտեմբերի 24֊ին, առավոտյան ժամը 6֊ին առագաստները պարզեցի․ և երբ հարավ֊արևելյան քամու ուղղությամբ մոտ չորս լիգ դեպի հյուսիս էի գնացել, հանկարծ հյուսիս֊արևմուտքում նկատեցի մի փոքրիկ կղզի։ Ես առաջ գնացի ու խարիսխ նետեցի կղզու քամուց պաշտպանված մասում, որ ինձ անմարդաբնակ թվաց։ Մի թեթև ուտելուց հետո՝ ես պառկեցի հանգստանալու։ Քնեցի շատ լավ․ իմ ենթադրությամբ ոչ պակաս, քան վեց ժամ, որովհետև արթնանալուց երկու ժամ հետո օրը բացվեց։ Գիշերը պարզ էր։ Դեռ արևը չծագած նախաճաշ արի ու խարիսխը հանելով, հաջող քամու հետ, իմ գրպանիս կողմնացույցի օգնությամբ, բռնեցի նույն ուղղությունը, ինչ որ առաջ էի բռնել։ Նպատակս էր, ըստ հնարավորին, հասնել կղզիներից մեկին, որ իմ ենթադրությամբ ընկած էր Վան Դիմեն երկրից դեպի հյուսիս֊արևելք։ Այդ օրը ես ոչ մի բան չգտա․ մյուս օրը իրիկնապահի մոտ ժամը երեքին, երբ իմ հաշվով ես արդեն 24 լիգ հեռացել էի Բլեֆուսկուից, նկատեցի մի առագաստ, որ տարվում էր դեպի հարավ֊արևելք, իսկ ես ինքս ընթանում էի ուղիղ դեպի արևելք։ Ես սկսեցի կանչել, սակայն ոչ մի պատասխան․ շուտով նկատեցի, որ ես հասնում եմ նրան, որովհետև քամին մեղմացել էր։ Կարողացածիս չափ ուժ տվի իմ բազուկներին ու կես ժամից հետո նավը նկատեց ինձ, պարզեց իր դրոշակն ու թնդանոթ արձակեց։ Հեշտ չէ արտահայտել այդ րոպեի իմ ուրախությունը, երբ իմ մեջ անսպասելի կերպով ծագեց մի հույս՝ տեսնելու իմ սիրեցյալ հայրենիքը և այն բոլոր թանկագին մարդկանց, որ թողել էի այնտեղ։ Նավը դանդաղեցրեց իր երթն ու ես երեկոյան ժամը մոտ հինգին թե վեցին ընդհուպ մոտեցա նրան․ սեպտեմբերի 26֊ին էր․ իսկ երբ տեսա անգլիական դրոշակները՝ սիրտս սկսեց արագ֊արագ բաբախել։ Վերարկուիս գրպանում դնելով իմ կովերին ու ոչխարները՝ ես իմ փոքրիկ պաշարեղենով նավը բարձրացա։ Դա մի անգլիական առևտրական նավ էր, որ հյուսիսային և հարավային ծովերը կտրելով գալիս էր Ճապոնիայից։ Նրա կապիտանը դեպտֆորդցի միստր Ջոն Բիդդլն էր՝ մի վերին աստիճանի սիրալիր մարդ և աննման ծովագնաց։ Մենք այժմ գտնվում էինք հարավային լայնության 30 աստիճանի վրա։ Նավի վրա մոտ հիսուն մարդ կար․ նրանց մեջ հանդիպեցի իմ վաղեմի բարեկամին՝ Պիտեր Ուիլյամսին, որ ինձ ներկայացրեց կապիտանին դրական կողմից։ Այդ ջենտլմենն ինձ շատ սիրալիր վերաբերմունք ցույց տվեց ու ցանկություն հայտնեց իմանալու, թե որտեղից եմ գալիս և ուր եմ գնում։ Երբ ես մի քանի խոսքով պատմեցի իմ տեսածները, նա կարծեց, թե զառանցում եմ կամ ինձ պատահած դեպքերը խելակորույս են արել ինձ։ Ես գրպանիցս հանեցի իմ կովերն ու ոչխարները, որոնք նրան մեծ զարմանք պատճառելով, առիթ տվին նրան համոզվելու, որ ես ճշմարտասեր մարդ եմ։ Ապա ես նրան ցույց տվի Բլեֆուսկուի կայսեր տված ոսկիները, նորին մեծության ամբողջ հասակով նկարված լուսապատկերը և այլ հազվագյուտ իրեր, որ վերցրել էի այդ երկրից։ Ես նրան ընծայեցի երկու քսակ՝ երկերկու հարյուր սպրըգ մեջն ու խոստացա Անգլիա վերադառնալուց հետո նվիրել նրան մի հղի կով ու մի հղի ոչխար։
:   Ես չպիտի հոգնեցնեմ ընթերցողին այդ ճանապարհորդության մանրամասն նկարագրությամբ, որ ըստ մեծի մասին հաջող անցավ։ Մենք 1702 թվի ապրիլի 13֊ին հասանք Դաունս։ Ճանապարհին միայն մի դժբախտ դեպք պատահեց․ նավի առնետները տարան իմ ոչխարներից մեկին․ մի ճեղքի մեջ ես նրա կրծոտած ոակորները միայն գտա։ Իսկ մյուս անասունները ես անփորձ կերպով ափը հասցրի և արածացնելու համար Գրինվիչում դրի մի կանաչ, թմբի վրա, որի դալար նրբությունն ավելի ախորժելի էր դարձնում նրանց կերը, թեև ես միշտ երկյուղ ունեի, թե ընհակառակը կլինի։ Թերևս երբեք չպիտի ողջ֊ողջ բերեի նրանց մի այդպիսի երկար ճանապարհորդությունից հետո, եթե կապիտանն ինձ չտար մի աննման պաքսիմատից, որ ևս փոշի էի դարձնում ու, ջրի մեջ շաղախելով, տալիս էի նրանց։ Անգլիայուն եղած ժամանակ, կարճ միջոցում, իմ անասունները շատ բարձրաստիճան և այլ մարդկանց ցույց տալով, ես պատկառելի դրամ վաատակեցի։ Ու նախքան իմ երկրորդ ճանապարհորդուցյունն ճանապարհորդությունն սկսելը, այդ անասունները ծախեցի 500 ֆունտ ստեռլինգով։ Իմ վերջին վերադարձին այդ ցեղը սաստիկ բազմացել էր, մանավանդ ոչխարները, որոնց բրդի նրբության շնորհիվ մեր մանվածքային արդյունաբերությունը, ես հավատացած եմ, շատ պիտի շահի։
:   Կնոջս և ընտանիքիս հետ ես մնացի երկու ամիս, որովհետև անհագուրդ ցանկությունս՝ տեսնելու օտար երկրներ, ինձ հանգիստ չէր տալիս ավելի երկար մնալու։ Կնոջո թողի հազար հինգ հարյուր ֆունտ ստեռլինգ ու Ռիդրիֆֆում մի բնակարան՝ մի լավ տամ մեջ։ Մնացած կարողությունս մասամբ դրամ, մասամբ կայք, վերցրի հետս՝ բախտս նորից փորձելու համար։ Իմ ավագ հորեղբայրը՝ Ջոնը, Էպպինգի մոտերքը կտակել էր ինձ մի կալվածք, որ տարեկան մոտ երեսուն ֆունտ ստեռլինգ եկամուտ էր բերում․ իսկ Ֆիտտըր֊Լեյում , երկար պայմանաժամով, ես վարձել էի Սև Ցուլ պանդոկը, որ կրկին նույնքան եկամուտ էր բերում, այնպես որ ոչ մի վտանգ չունեի, որ իմ ընտանիքը ծխականների բեռը դառնա։ Իմ որդին Ջոննը, որ կրում էր իր հորեղբոր անունը, հաճախում էր նախակրթարան ու մի առաջադեմ աշակերտ էր։ Բետտի աղջիկս (որ ամուսնացել է և երեխաներ ունի), ասեղնագործություն էր սովորում։ Հրաժեշտ տալով կնոջս, տղայիս ու աղջկաս և երկուստեք արտասուք թափելով նստեցի երեք հարյուր տաննանոց մի առևտրական նավ՝ «Էդվենչըր» անունով, որ մեկնում էր դեպի Սյուրատ։ Նրա կապիտանն էր Նիկոլասը՝ Լիվերպուլ քաղաքից։ Սակայն իմ այս ճանապարհորդության հաշվետվությունը պիտի կազմի իմ երկասիրության երկրորդ մասը։
:   Մի մեծ փոթորկի նկարագրություն։ Խմելու ջուր բերելու համար բարկաս են ուղարկում։ Հեղինակն այդ նավով գնում է ուսումնասիրելու երկիրը։ Նրան թողնում են ծովափին։ Բնիկներից մեկը բռնում է նրան և տանում մի ֆերմերի տուն։ Նրան այնտեղ ցույց տված ընդունելությունը և այլ արկածներ, որոնց ենթակա է լինում նա։ Ազգաբնակության նկարագրությունը։
:   Բնությունից ու ճակատագրից դատապարտված լինելով գործոն ու անհանգիստ կյանք վարելու, իմ վերադարձից երկու ամիս հետո, ես կրկին թողի իմ հայրենի երկիրն ու 1702 թվի հունիսի 20֊ին նստեցի «Էդվենչըր» նավը, որի կապիտանն էր կոռնիշեցի Ջոն Նիկոլասը և որը մեկնում էր դեպի Սյուրատ։ Քամին, մինչև Բարեհուստ հրվանդանը, հաջողակ էր․ այստեղ մենք խմելու ջրի համար ափ իջանք․ սակայն մեր նավը ջուր էր դուրս գցում ու մենք ստիպված էինք ափը հանելու մեր իրերն ու ձմեռելու այդտեղ, որովհետև կապիտանը տենդով հիվանդացավ ու մինչև մարտի վերջը չկարողացանք հեռանալ հրվանդանից։ Ապա մենք պարզեցինք առագաստները և անփորձ շարունակեցինք մեր ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը մինչև Մադագասկարի նեղուցն անցնելը։ Սակայն երբ դուրս եկանք այդ կղզուց դեպի հյուսիս, մոտավորապես հարավային լայնության 5 աստիճանը, ուր քամիներն այդ ծովում, ինչպես նկատված էր, դեկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը եղել էին միշտ հանդարտ, ապրիլի 19֊ին սկսեցին ավելի սաստկանալ ու սովորականից ավելի՝ փչեց արևմտյան քամին, որ անընդհատ շարունակվեց քսան օր․ այդ ժամանակ քամին մեզ տարավ Մոլուկկա կղզուց դեպի արևելք, հասարակած գծից երեք աստիճան դեպի հյուսիս, ինչպես որոշեց մեր կապիտանը մայիսի 2֊ին արած դիտեղությունների հիման վրա, երբ քամին դադրեց, ծովը խաղախվեց, մի բան որ ինձ շատ ուրախացրեց։ Իսկ կապիտանը, որ այդ ծովերի վրա մարզված նավաստի էր, մեզ հրամայեց պատրաստություն տեսնել փոթորկի դեմ, որ իսկապես պայթեց հետևյալ օրը, որովհետև սկսվեց մի հարավային քամի, որն հայտնի է մուսոն անունով։
:   Նկատելով, որ փոթորիկը սաստկանում է, մենք իջեցրինք ցռուկի առագաստը ու պատրաստեցինք առաջի առագաստը․ իսկ երբ եղանակը վատթարացավ, մենք ստուգեցինք, թե արդյոք թնդանոթներն ամու՞ր են իրենց տեղերում թե ոչ, և իջեցրինք հետևի առագաստը։ Նավը գտնվում էր բաց ծովում, ուստի մենք որոշեցինք ավելի շուտ առաջ վարել, քան մնալ անշարժ։ Մենք ծալեցինք առաջի առագաստը, մի կողմ դրինք ու քաշեցինք փոկերը։ Ղեկը մնացել էր զորավոր քամուն․ նավն արիաբար դիմադրում էր ալիքներին․ սակայն հանկարծ առագաստը պատռվեց, այն ժամանակ մենք իջեցրինք առագաստաձոցը, հանեցինք վրայի առագաստը․ դրինք նավի մեջ, նմանապես և մյուս սարքն ու կարգը։ Փոթորիկը կատաղի էր․ ծովն ալեկոծվում էր ահավոր կերպով։ Մենք քաշեցինք ղեկի առասանները և օգնության հասանք ղեկավարին։ Վերնակայմը չէինք ուզում իջեցնել, այլ թողինք, որ կանգուն մնա, որովհետև նավը քամիներից տարվում էր, և մենք գիտեինք, որ կանգուն վերնակայմը նպաստում է նավի ընթացքին ջրերի վրա, մանավանդ որ առաջներիս բաց ծով էր։ Երբ փոթորիկը դադարեց, մենք հանեցինք առաջավոր ու մեծ առագաստները և հանձնվեցինք ալիքներին։ Մի փոքր հետո պարզեցինք հետին, գլխավոր ու առաջին առագաստը։ Մենք ընթանում էինք դեպի հյուսիս֊արևելք՝ հարավ֊արևմտյան քամու ուժով։ Մեծ պարաններն ամրացրինք նավի աջ կողմից․ թուլացրինք առագաստաձողի փոկերը, ամուր կերպով քաշեցինք քամու դեմ պարզած առագաստի թոկերն ու կապեցինք նավից, հետին առագաստը քամու կողմը դարձրինք, աշխատելով բռնել քամին ու պարզեցինք այնքան առագաստ, որքան կարող էին պահել կայմերը։
:   Այդ փոթորկի ժամանակ, որին զուգադիպեց արևմտա֊հարավ֊արևմտյան մի զորեղ քամի, մենք տարվեցինք, իմ հաշվով, մոտ 500 լիգ դեպի արևելք, այնպես որ ամենահասակավոր նավաստիներն անգամ չկարողացան ասել, թե աշխարհի ո՞ր մասումն ենք գտնվում։ Մենք ունեինք առատ պաշար, մեր նավը լավ վիճակի մեջ էր և նավաստիները ողջ ու առողջ էին, միայն խմելու ջրի պակասն էր մեզ տագնապ պատճառում։ Մեզ թվաց, թե ավելի լավ է նույն ուղղությունը բռնենք, քան թե թեքվենք դեպի հյուսիս, որովհետև այդպես մենք կարող էինք գնալ մինչև Մեծ Թաթարստանի հյուսիս֊արևմտյան մասերը կամ Սառուցյալ օվկիանոսը։
:   Ֆերմերը կամաց֊կամաց գլխի ընկավ, որ ես մի բնական արարած եմ։ Նա հաճախ խոսում էր իմ հետ, սակայն նրա ձայնը խլացնում էր իմ ականջը, ինչպես ջրաղացի աղմուկը, թեև նրա խոսքերը հնչում էին բավականին հստակ։ Ես պատասխանում էի նրան որքան կարելի է բարձրաձայն, տարբեր լեզուներով, իսկ նա իր ականջը մինչև երկու յարդ մոտեցնում էր ինձ, սակայն իզուր, որովհետև մենք իրար չէինք կարողանում հասկանալ։ Ապա նա ծառաներին ուղարկեց իրենց բանին ու գրպանից հանելով թաշկինակը, երկու տակ ծալեց, փռեց իր ձախ ձեռքին, որ դրել էր գետնի վրա՝ ափը դեպի վեր, ու նշան արավ, որ բարձրանամ վրան, մի բան, որ ես հեշտությամբ արի, որովհետև նրա ձեռքի հաստությունը մեկ ոտնաչափից ավելի չէր։ Իմ կողմից ես լավագույնը համարեցի հնազանդվել նրան, և ընկնելուց վախենալով ամբողջ երկարությամբ պառկեցի թաշկինակի վրա, որով նա, ապահովության համար փաթաթեց ինձ մինչև իմ գլուխն ու այդպես տարավ ինձ իր տունը։ Այդտեղ նա կանչեց իր կնոջն ու ինձ ցույց տվեց նրան․ իսկ նա ճչալով ետ փախավ, ինչպես Անգլիայում կանայք, երբ գորտ կամ սարդ են տեսնում։ Սակայն երբ նա տեսավ իմ բարի վարքն ու նկատեց, թե ինչպես նրա ամուսնու նշաններին համաձայն ամեն ինչ կատարում եմ, շուտով հաշտվեց և սկսեց դեպի ինձ մեծ քնքշությամբ վերաբերվել։
:   Կեսօրվա ժամը տասներկուսն էր, ծառաներից մեկը բերեց ճաշը։ Դա միայն մսի սովորական կերակուր էր (պատրաստած հողագործի պարզ պայմաններին համաձայն), մի ամանի մեջ լցրած, որ մոտ քսանչորս ոտնաչափ տրամագիծ ուներ։ Սեղանին նստեցին՝ ֆերմերը, իր կինը, երեք զավակներն ու պառավ տատը։ Նստելուց հետո ֆերմերը դրեց ինձ իր մոտ, սեղանի վրա, որ հատակից երեսուն ոտնաչափ բարձր էր։ Ես սաստիկ վախենում էի, որ վայր կընկնեմ այդ բարձրությունից, դրա համար էլ բավականին հեռացա սեղանի եզրից։ Ամուսինը կտրեց մի կտոր միս ու հաց և դրեց իմ առաջ։ Ես նրան խորը գլուխ տվի, հանեցի դանակս ու պատառաքաղս և սկսեցի ուտել, որ նրանց մեծ հաճույք պատճառեց։ Տանտիրուհին ուղարկեց աղախնին մի փոքրիկ սրվակ բերելու, որ մոտ երեք գալլոն՝ կտեղավորեր ու լցրեց խմիչքով․ երկու ձեռքով, մեծ դժվարությամբ, ես վերցրի այդ ամանը և ամենայն մեծարանքով խմեցի հարգելի տիկնոջ կենացը, բարձրաձայն արտասանելով իմ խոսքերն անգլերեն, որի համար նրանք սրտանց ծիծաղեցին, խլացնելով իմ ականջն իրենց ձայնով։ Այդ խմիչքի համը նման էր թեթև սայդրի՝ և բավականին անուշ էր։ Ապա տանտերն ինձ նշան արավ, որ գնամ իր պնակի մոտ․ բայց երբ քայլում էի սեղանի վրա, հացի կտորը ոտքերիս տակ ընկավ ու երեսնիվայր փռվեցի սեղանին, սակայն անվանս։ Ներողամիտ ընթերցողը հեշտությամբ կհասկանա ինձ ու կների, որովհետև ամբողջ ժամանակ ապշանքի մեջ էի։ Ես անմիջապես ոտքի կանգնեցի ու նկատելով, որ այդ բարի մարդկանց մտահոգություն պատճառեցի, առա իմ գլխարկը (որ ըստ վայելչության դրել էի իմ կռան տակ) ու գլխիս վրա թափահարելով երեք անգամ «կեցցե» կանչեցի, ցույց տալու համար, որ ընկնելուց չեմ վնասվել։ Իսկ երբ մոտեցա իմ տիրոջը (այդպես պետք է անվանեմ նրան այսուհետև), նրա կողքին նստած փոքրիկ որդին, որ մի տասը տարեկան չարաճճի տղա էր, բռնեց իմ ազդրերից և բարձրացրեց օդի մեջ այնքան բարձր, որ շունչս կտրվեց․ բայց հայրը խլեց ինձ նրա ձեռքից ու նրա ձախ ականջին մի այնպիսի ապտակ զարկեց, որից երևի եվրոպական մի ամբողջ զորագունդ ձիերից վայր կընկներ, ու հրամայեց նրան, որ սեղանից հեռանա։ Բայց վախենալով, թե միգուցե տղան վրեժը պահի և լավ հիշելով, թե երեխաները մեզ մոտ սովորաբար ինչքան խստասիրտ են լինում դեպի ճնճղուկները, ճագարները, կատվի ձագերն ու շնիկները, իսկույն չոքեցի և տղային ցույց տալով, իմ տիրոջը հասկացրի, որքան կարող էի, որ ես ցանկանում եմ, որ նա իր տղային ների։ Հայրը մեղմացավ և տղան նորից նստեց իր տեղը․ դրա վրա ես մոտեցա նրան ու համբուրեցի նրա ձեռքը․ իմ տերը բռնեց նրա ձեռն ու նրանով քնքուշ կերպով շոյեց ինձ։
:   Ճաշի միջոցին իմ տիրոջ սիրած կատուն ցատկեց նրա գոգը։ Հետևից լսեցի մի աղմուկ, ասես թե տասնյակ գուլպայագործներ են աշխատում ոստայնի վրա․ ետ նայելով տեսա, որ դա կատուն է մռռում, որին կերակրում ու շոյում էր տանտիրուհին․ Նայած գլխին ու թաթերին, թվում էր, որ նա երեք անգամ խոշոր էր , քան եզը։ Այդ արարածի կատաղի տեսքը միանգամայն հուզեց ինձ, չնայած որ ես կանգնել էի սեղանի հեռավոր ծայրին, մոտ հիսուն ոտնաչափ հեռու, ու տանտիրուհին էլ ամուր կերպով բռնել էր կատվին, որ մի գուցե ցատկեր ու բռներ ինձ իր ճանկերով։ Սակայն ոչ մի վտանգ չպատահեց, որովհետև երբ իմ տերն ինձ մինչև երեք յարդ մոտեցրեց նրան, նա ոչ մի ուշադրություն չդարձրեց ինձ վրա։ Եվ քանի որ հաճախ ինձ պատմել էին ու ես էլ իմ ճանապարհորդուցյան ճանապարհորդության փորձով գիտեի, որ գիշատիչ կենդանիների առաջ փախչելը կամ վախ ցույց տալը ամենալավ միջոցն է, որպեսզի նրանք հետապնդեն կամ հարձակվեն քեզ վրա, ուստի ես որոշեցի այս վտանգավոր կացության մեջ անհանգստության ոչ մի նշան ցույց չտալ․ հինգ թե վեց անգամ անվեհեր մոտեցա կատվի դնչին մինչև կես յարդ հեռավորությամբ, իսկ նա ետ֊ետ գնաց, կարծես ինձնից ավելի վախեցած, քան ես՝ նրանից։ Նույն ճաշի ժամանակ նկատեցի, որ սենյակ մտան երեք թե չորս շուն, ինչպես ընդունված է գյուղական տներում, բայց նրանք ինձ շատ քիչ վախեցրին, դրանցից մեկը բակի շուն էր, չորս փղի մեծության, իսկ մյուսը՝ մի գորշ շուն, ավելի բարձրահասակ, քան առաջինը, բայց ավելի բարակ։
:   Երբ ճաշը համարյա թե վերջացել էր, ներս մտավ դայակը՝ ձեռքին մի տարեկան երեխա, որ անմիջապես նկատեց ինձ և ըստ մանկական պերճախոսության, մի այնպիսի գոռում֊գոչում բարձրացրեց, որ Լոնդոնի կամրջից կլսվեր Չըլսիում․ նա ինձ իբրև խաղալիք էր ուզում։ Ներողամիտ մայրը վերցրեց ինձ ու դրեց երեխայի առաջ․ երեխան իսկույն բռնեց իմ իրանից և իմ գլուխը տարավ իր բերանը, ես մի այնպիսի գոռոց բարձրացրի, որ չարաճճին վախեցած ինձ դեն շպրտեց․ և անկասկած ես կկոտրեի վիզս, եթե մայրը գոգնոցը չփռեր իմ տակ։ Երեխային հանգստացնելու համար դայակը տվեց նրա խաղալիքը, որ ամուր պարանով կապած էր նրան գոտուց․ դա մի դատարկ աման էր, քարերով լի։ Բայց այդ չօգնեց, այնպես որ մնացել էր վերջին միջոցը՝ ծիծ տալ։ Պիտի խոստովանեմ, որ կյանքումս երբեք ոչ մի բան այդքան զզվանք չէր պատճառել ինձ, ինչպես այդ հրեշային կուրծքը․ չկա մի այնպիսի առարկա, որի հետ ես կարողանայի համեմատել, որպեսզի հետաքրքիր ընթերցողին մի փոքրիկ գաղափար տամ նրա մեծության, ձևի և գույնի մասին։ Կասեմ միայն, որ դա մի կլոր բան էր, վեց ոտնաչափ բարձրությամբ և տասնվեց ոտնաչափից ոչ պակաս շրջագծով։ Ծծի պտուկն իմ գլխի կիսու չափ էր․ նրա մակերևույթը, ինչպես և ամբողջ ծծի մակերևույթն այն աստիճան ծածկված էր բծերով ու բշտիկներով, որից ավելի նողկալի տեսարան անկարելի է երևակայել։ Ես դիտում էի մոտիկից, որովհետև դայակը, ծիծ տալիս, հարմարության համար, հենց կողքիս էր նստել։ Նկարագրածս տեսարանը խորհրդածության որոշ առարկա դառավ ինձ համար, երբ հիշեցի Անգլիայի մեր տիկինների մաշկի քնքշությունն ու ճերմակությունը․ թվում է, որ այդ տիկինները մեզ այնքան գեղեցիկ են երևում, որովհետև նրանք մեզ նման միևնույն հասակն ունեն ու նրանց թերությունները մենք կարող ենք տեսնել միայն մանրադիտակով, որը մեզ պարզ կերպով ցույց կտա, թե որքան կոպիտ, հաստ ու տգեղ գույնի է ամենաքնքուշ և ճերմակ մաշկը։
:   Երբ ես Լիլիպուտիա էի, ինձ թվաց, թե աշխարհումս նրանց պես դեմքի սքանչելի գույն ունեցող մարդիկ չկան, մի բան որով բնությունը պարգևատրել է այդ մանր արարածներին։ Երբ այդ նյութի մասին խոսում էի իմ մի փոքրիկ բարեկամ գիտնական լիլիպուտի հետ, նա ասաց, որ իմ երեսն ավելի հաճելի տպավորություն է թողնում հեռվից, երբ նա նայում է ինձ գետնի վրայից, քան թե մոտիկից, և անկեղծորեն խոստովանեց, որ երբ առաջին անգամ ձեռքովս վերցրել եմ նրան ու մոտեցրել երեսիս՝ իմ տեսքը նրան սարսափ է ազդել։ Նրա ասելով իմ կաշվի վրա կարելի է տեսնել մեծ֊մեծ խոռոչներ, կաշվիս գույնը տարբեր ներկերի մի ամհաճո խառնուրդ է, իսկ մորուքիս մազերը վայրի խոզի մազերից տասն անգամ հաստ են երևում․ սակայն թույլ եմ տալիս ինձ ասելու, որ ես իմ շատ հայրենակիցներից ավելի տգեղ չեմ և, չնայած իմ երկար ճանապարհորդուցյուններինճանապարհորդություններին, դեմքս շատ քիչ է այրվել։ Մյուս կողմից, խոսելով տեղական պալատական տիկինների մասին, այդ գիտնականն ասում էր ինձ, թե մեկի դեմքը բծեր ունի, մյուսի բերանը մեծ է, երրորդի քիթն է մեծ, իսկ ես ոչ մի բան չէի նկատում։ Իհարկե այս խորհրդածությունները բավականին անհամ են, բայց ես ինձ չկարողացա զսպել, որպեսզի ընթերցողը չկարծի թե հսկաները, որոնց աշխարհը ես ընկա իսկապես շատ տգեղ են։ Ընդհակառակը, արդարության համար պիտի ասեմ, որ նրանց ցեղը գեղեցիկ է․ մասնավորապես իմ տիրոջ դիմագծերը, չնայած նա հասարակ գյուղացի է, ինձ թվացին շատ կանոնավոր, երբ ես նրան տեսա վաթսուն ոտնաչափ բարձրությունից։
:   Ճաշից հետո, իմ տերը գնաց իր մշակների մոտ, և որքան կարելի էր նրա ձայնից ու շարժումներից եզրակացնել, կնոջը խստիվ պատվիրեց, որ ինձ խնամեն։ Ես շատ հոգնել էի ու քնել էի ուզում, տանտիրուհիս նկատելով, դրեց ինձ իր սեփական անկողնու վրա ու ծածկեց մի մաքուր սպիտակ թաշկինակով, որ ավելի մեծ ու հաստ էր, քան թե զինվորական նավի գլխավոր առագաստը։
:   Ես քնեցի մոտ երկու ժամ ու երազիս տեսա, իբր թե իմ կնոջ ու երեխաների հետ եմ․ դա ավելի խորացրեց իմ վիշտը, մանավանդ երբ արթնացա և տեսա, որ մի ընդարձակ սենկալում եմ, որի լայնությունը երկու թե երեք հարյուր ոտնաչափ էր, բարձրությունը մոտ երկու հարյուր, ու պառկած եմ մի անկողնու մեջ, որի լայնությունը քսան յարդ է։ Տնտիրուհին գնացել էր իր տնային գործերն անելու ու թողել էր ինձ մենակ։ Մահիճն ութ յարդ հատակից բարձր էր, մինչդեռ որոշ բնական պիտույքներս ստիպում էին ինձ, որ իջնեմ մահճակալից։ Օգնություն կանչել չէի համարձակվում, միևնույն ժամանակ դա ապարդյուն էր, որովհետև իմ տկար ձայնը չէր լսվի այն հսկայական հեռավորությունից, որով սենյակը բաժանված էր խոհանոցից, ուր գտնվում էր ամբողջ ընտանիքը։ Այդ կացուցյան մեջ էի, երբ երկու առնետ, վարագույրից բարձրանալով, սկսեցին ետ ու առաջ վազել անկողնու վրա։ Դրանցից մեկը բոլորովին մոտեցավ իմ դեմքին, ես սարսափած վեր թռա և հանեցի թուրս, որ ինձ պաշտպանեմ։ Այդ սոսկալի կենդանիները համարձակություն ունեցան հարձակվելու ինձ վրա երկու կողմից, իսկ նրանցից մեկն իր առաջին թաթերը դրեց իմ փողկապի վրա․ բայց իմ բախտից, նախքան ինձ վնաս տալը, ես պատռեցի նրա փորը։ Նա ընկավ իմ ոտքի տակ, իսկ մյուսը տեսնելով իր ընկերոջ վիճակը, փախուստի դիմեց՝ ունենալով մեջքին մի մեծ վերք, որ ես հասցրի նրան․ արյան կաթիլները հոսում էին նրա վերքից։ Այդ քաջագործությունից հետո ես սկսեցի ետ ու առաջ քայլել մահիճի վրա, որպեսզի մի փոքր շունչ առնեմ և հանգստանամ։ Այդ արարածները բակի շների չափ մեծ էին, բայց անհամեմատ ավելի ճկուն ու կատաղի, այնպես որ, եթե քնելուց առաջ թուրս հանած լինեի, անկասկած ինձ պիտի պատառ֊պատառ անեին ոի լափեին։ Սատկած առնետի պոչը ես չափեցի և տեսա, որ երկարությունը երկու յարդից մի մատնաչափ պակաս է։ Սակայն ես սիրտ չառա նրա դիակը ցած գլորելու մահճակալից, առնետից դեռ արյուն էր գնում․ ես նկատեցի, որ նա դեռ շունչ է քաշում, ուստի մի ուժեղ հարվածով կտրեցի նրա վիզն ու վերջնականապես այն աշխարհն ուղարկեցի։
:   Շուտով իմ տանտիրուհին ներս մտավ սենյակն ու տեսնելով որ ես արյունաթաթախ եմ, վազեց ու ինձ վերցրեց իր ձեռքի վրա։ Ես ցույց տվի սատկած առնետը, ծիծաղելով ու այլ նշաններով հասկացրի, որ ես վիրավորված չեմ, որի համար նա անչափ ուրախցավ, և կանչելով աղախնին հրամայեց, որ նա ունելիքով սատկած առնետը պատուհանից դեն ձգի։ Ապա ինձ դրեց սեղանի վրա, ու ես նրան ցույց տվի իմ արյունաթաթախ թուրը, որ վերարկուիս փեշերով սրբելով դրի պատյանի մեջ։
:   Բայց ես հրամայական պահանջ էի զգում կատարել այն, ինչ ոչ ոք որ իմ փոխարեն չէր կարող անել, և հետևապես ամեն կերպ աշխատում էի հասկացնել տանտիրուհուս, որ ուզում են իջնել ցած։ Երբ իմ այդ ցանկությունն արդեն կատարված էր, ես ամաչեցի ավելի ակնհայտ կերպով բացատրել, և բավարարվեցի նրանով, որ դուռը մատով ցույց տվի և մի քանի անգամ խոնարհվեցի։ Մեծ դժվարությամբ բարեսիրտ կինը վերջապես հասկացավ իմ միտքը։ Վերցնելով իր ձեռքը նա ինձ տարավ այգի և ցած իջեցրեց։ Հեռանալով մոտ երկու հարյուր ոտնաչափ, ես նշան արի, որ նա ինձ չնայի․ թաքնվեցի թրթնջուկի երկու տերևների արանքում ու կատարեցի իմ բնական պահանջը։
:   Հույս ունեմ, ազնիվ ընթերցողը կների, որ ես կանգ եմ առնում այս և նման մանրամասնությունների վրա, որոնք որքան էլ աննշան թվան ստոր և գռեհիկ խելքի տեր մարդկանց, այնուամենայնիվ անկասկած մի որևէ փիլիսոփայի կնպաստեն հարստացնելու իր միտքն ու երևակայությունը և կիռարելու հոգուտ հասարակական և անհատական կյանքի բարօրության, որ իմ միակ նպատակն է, երբ ես լույս եմ ընծայում այս և մյուս ճանապարհորդուցյուններիս ճանապարհորդություններիս տեղեկագրությունները, ըստ որում ես գլխավորապես ճշմարտության ուսումնասեր եմ և չեմ ուզում փայլել գիտության որևէ պճրանքով կամ ոճով։ Այս ճանապարհորդուցյան ճանապարհորդության բոլոր դեպքերն ինձ վրա այնպիսի խիստ տպավորություն են թողել և այնքան խոր արմատ ձգել իմ հիշողության մեջ, որ թղթին հանձնելուց ես չեմ կարող դուրս ձգել որևէ կարևոր հանգամանք։ Այնուամենայնիվ, ուշադրությամբ աչքի անցկացնելուց հետո այս իմ երկասիրությունը, ես ջնջեցի այլ և այլ անցքերի մանրամասնությունները, որոնք կային իմ առաջին ձեռագրում, վախենալով կշտամբանքից, որ ես տաղտկալի ու սնամեջ եմ, որոնց համար, թերևս արդարացի կերպով, հաճախ մեղադրում են ճանապարհորդներին։
==Գլուխ երկրորդ==
:   Իմ տանտիրուհին ինը տարեկան մի աղջիկ ուներ, որ իր տարիքի համեմատ առաջադեմ երեխա էր, ասեղ բանեցնելու մեջ հմուտ և տիկիններ հագցնելու գործում ճարտար։ Նա մոր հետ միասին ինձ համար գիշերային անկողին պատրաստեց տիկնիկի օրորոցում, որ դրել էին գզրոցի մի փոքրիկ արկղում և, առնետներից վախենալով, կախել առաստաղից։ Դա էր իմ անկողինն այդ մարդկանց մոտ եղած ամբողջ ժամանակ, թեև հետզհետե իմ հարմարություններն ավելանում էին, երբ ես սկսեցի սովորել նրանց լեզուն և արտահայտել իմ ցանկությունները։ Այդ աղջիկն այն աստիճան սիրալիր էր, որ երբ մի քանի անգամ նրա մոտ հանեցի շորերս ու հագա, նույնը սկսեց ինքն անել, թեև ես երբեք նեղություն չէի տալիս նրան և գերադասում էի, որ այդ աշխատանքը թողնի ինձ։ Նա ինձ համար յոթ շապիկ կարեց և այլ սպիտակեղեն՝ եղած ամենանուրբ կտավից, որն այնուամենայնիվ ավելի կոշտ էր, քան պարկի կտավը․ և այդ ամենը միշտ ինքն էր լվանում իր սեփական ձեռքերով։ Նա միևնույն ժամանակ լեզվի դասվանդության իմ վարժուհին էր․ երբ ես մի որևէ բան էի ցույց տալիս, նա անմիջապես իրենց լեզվով տալիս էր այդ առարկայի անունը, այնպես որ կարճ ժամանակում ես կարողացա խնդրել, այն ամենը, ինչ ես ուզում էի։ Նա հիանալի բնավորություն ուներ և, նայած իր տարիքին, կարճահասակ էր՝ քառասուն ոտնաչափից ոչ վելի։ Նա ինձ անվանում էր Գրիլդրիգ․ և այդ անունն այդպես էլ մնաց այդ ընտանիքի և ապա ամբողջ թագավորության մեջ։ Այդ բառը նույն իմաստն ունի, ինչ որ լատիներենի homunkulus֊ը, իտալերենի homunceletino֊ն և անգլերենի mannikin֊ը։ Այդ երկրում իմ կյնաքը ես գլխավորապես այդ աղջկան եմ պարտական։ Մենք երբեք, իմ այնտեղ եղած ժամանակ, չբաժանվեցինք միմյանցից։ Ես նրան անվանում էի Գլյումդալկլիչ, այսինքն՝ փոքրիկ դայակ։ Ես մեղավոր կլինեի, իբրև ապերախտ, նրա առաջ, եթե չհիշատակեի այստեղ նրա իմ հանդեպ ունեցած խնամքի ու խանդաղատանքի մասին, որ սրտանց կուզեյի ըստ արժանվույն հատուցանել, փոխանակ դառնալու նրա կրած անպատվության անմեղ, բայց ապերախտ գործիքը, որի համար ես առիթ ունեմ վախենալու։
:   Հարևանների մեջ շուտով սկսեցին տարածվել լուրեր, որ իմ տերը դաշտում մի օտարոտի կենդանի է գտել՝ մոտավորապես մի սպլեկնըկ֊ի մեծության, իսկ ըստ ամենայնի մի կատարյալ մարդկային արարած, թե այդ արարածն իր բոլոր գործողություններով ընդօրինակում է մարդուն, որ նա նույնիսկ խոսում է իր լեզվով ու կարծես թե արդեն սովորել է մի քանի խոսք նրանց լեզվով, թե քայլում է երկու ոտքով և ընտանի է, հլու, մոտենում է, երբ կանչում ես, անում է այն, ինչ ուզում ես, թե կազմավածքով շատ քնքուշ է․ իսկ երեսի գույնով ավելի ճերմակ, քան ազնվական երեք տարեկան աղջիկը։ Մի այլ ֆերմեր, որ դրկից էր և իմ տիրոջ մտերիմ բարեկամը, նրա մոտ այցելության եկավ՝ իմանալու համար այդ պատմությունների իսկական եղելությունը։ Ինձ անմիջապես բերին ու դրին սեղանի վրա, ուր ես տիրոջս հրամանով ետ ու առաջ քայլեցի, պատյանից հանեցի իմ թուրն ու կրկին դրի իր տեղը, իմ տիրոջ հյուրին ողջույն տվի, նրանց լեզվով հարցրի նրա առողջությունն ու բարի գալուստ մաղթեցի, ճիշտ այնպես, ինչպես սովորեցրել էր ինձ իմ փոքրիկ դայակը։ Այդ ֆերմերը, որ մի ծեր ու կարճատես մարդ էր, դրեց իր ակնոցները՝ ինձ ավելի լավ տեսնելու համար, որի համար ես չկարողացա զսպել իմ ծիծաղը, որովհետև նրա աչքերը թվում էին երկու պատուհաններից սենյակը լուսավորող լիալուսին։ Մերոնք հասկանալով իմ ցանկության պատճառը, ինձ հետ միասին ծիծաղեցին, որի վրա ծերուկը այնքան հիմար գտնվեց, որ բարկացավ ու իմ դեմ իր սրտում ոխ պահեց։ Նա բնավորությամբ շատ կծծի մարդ էր և իմ բախտը այդ համբավին արժանի, որովհետև մի անիծյալ խորհուրդ տվեց իմ տիրոջը՝ իբրև մի չտեսնաված իր, շուկայի օրը տանի և ցույց տա ինձ մոտակա քաղաքում, որ գտնվում էր կես ժամվա , և մեր տնից մոտ քսաներկու մղոն հեռավորության վրա։ Ես կռահեցի, որ ինչ֊որ մի վատ բան է ծրագրվում, մանավանդ երբ նկատեցի իմ տիրոջն իր բարեկամի հետ շշուկով խոսելիս, որոնք երբեմն մատով ցույց էին տալիս ինձ․ վախիցս մինչև անգամ թվաց ինձ, թե որ ականջիս հասան ու հասկացա մի քանի խոսք։ Իսկ մյուս օրն առավոտյան Գլյումդալկլիչը, իմ փոքրիկ դայակը, պատմեց ինձ ամեն բան, որ նա խորամանկությամբ տեղեկացել էր իր մորից։ Խեղճ աղջիկն առավ ինձ իր գիրկը և ամթից ու վշտից լաց եղավ։ Նա վախենում էր, թե միգուցե ես որևէ վնաս կրեմ այդ անտաշ ու ռամիկ մարդկանցից, որոնք կարող էին ճզմել ինձ մեռցնելու չափ կամ ձեռքով բռնելիս կոտրել իմ մարմնի անդամներից մեկը։ Միևնույն ժամանակ նա նկատել էր, թե բնությամբ որքան համեստ մարդ եմ և պատվի խնդրում որքա՜ն նրբազգաց, և գիտեր, որ ես անարգանք պիտի համարեի, երբ ինձ դրամի համար ցույց տային ամբոխին, իբրև մի ժողովրդական զվաճալիք։ Նա ասում էր, թե հայրիկն ու մայրիկը խոստացել են, որ Գրիլդրիգը պիտի պատկանի իրեն, իսկ այժմ նա գտնում է, որ նրանք ուզում են անել այնպես, ինչպես անցյալ տարի, երբ նրան նվիրեցին մի գառ ու վերջը տեսան, որ արդեն չաղացել է՝ ծախեցին մսավաճառին։ Ճշմարիտն ասած, ինքս դրան ավելի քիչ կարևորություն էի տալիս, քան իմ դայակը։ Ես հաստատ հույս ունեի, և հույսս երբեք չէի կտրում, որ մի օր ես կստանամ իմ ազատությունը․ իսկ ինչ վերաբերում է այն անարգանքին, որ ինձ պիտի ցույց տան իբրև մի ճիվաղ, գտնում էի, որ ես մի կատարյալ օտարական եմ այս երկրում և մի այդպիսի դժբխտության համար ոչ ոք ինձ չպիտի հանդիմաներ, եթե անգամ ես վերադառնայի Անգլիա․ նույնիսկ ինքը, Մեծ Բրիտանիայի թագավորը, եթե իմ վիճակի մեջ գտնվեր, պիտի ենթարկվեր նույն նվաստացումներին։
:   Իմ տերը, հետևելով իր բարեկամի խորհդին, առաջիկա շուկայի օրը մի արկղի մեջ ինձ տարավ մոտակա քաղաքը, հետը վերցնելով նաև իր փոքրիկ աղջկան՝ իմ դայակին, նրան նստեցնելով թամբի հետևը։ Արկղն ամեն կողմից փակ էր, ուներ միայն մի փոքրիկ դուռ, որպեսզի ես կարողանամ մտնել ու դուրս գալ և մի քանի ծակոտիներ՝ օդի համար։ Աղջիկն այնքան ուշադիր էր դեպի ինձ, որ արկղի մեջ դրել էր իր տիկնիկի մկդակած անկողինը, որպեսզի ես վրան պառկեմ։ Սակայն այդ ճանապարհորդուցյունն ճանապարհորդությունն ինձ սոսկալի ցնցեց ու նեղացրեց, թեև տևեց ընդամենը կես ժամ։ Ձին ամեն քայլափոխին մոտ քառասուն ոտնաչափ էր անում և վազում էր այնպես արագ, որ կարծես փոթորկի ժամանակ շարժվելիս լինեի մի նավի մեջ, որն ալիքների վրա վեր ու վար է անում, միայն այն տարբերուցյամբ, որ այդ շարժումներն ավելի հախուռն էին։ Մեր կտրած ճանապարհը մոտավորապես այն հեռավորությունն ուներ, ինչ որ Լոնդոնից մինչև Սենտ֊Ալբըն ճանապարհը։ Իմ տերն իջավ մի պանդոկ, ուր նա սովորաբար կանգ էր առնում, պանդոկապետի հետ խորհրդակցելուց և մի շարք պատրաստություններ տեսնելուց հետո նա վարձեց մի գրուլտրըդ, այսինքն մի մունետիկ՝ քաղաքում հայտնելու, որ Կանաչ Արծվի դրոշի տակ ցույց պիտի տրվի մի օտարոտի արարած, որ մեծությամբ սպլեկնըկի չափ է (մի նուրբ կենդանի այդ երկրում՝ մոտ վեց ոտնաչափ երկարության) և ըստ ամենայնի մարդ արարածի է նման, կարողանում է արտասանել մի քանի խոսսք և բազմաթիվ զվարճալի աճապարարություններ է անում։
:   Ինձ դրին սեղանի վրա, մոտ երեք հարյուր ոտնաչափ տարածություն բռնող պանդոկի ընդարձակ սենյակում։ Իմ փոքրիկ դայակը կանգնել էր սեղանի մոտ, մի կարճլիկ աթոռի վրա, որպեսզի կարողանա հսկել ինձ և ցույց տալ, թե ինչ պիտի անեմ։ Իրարանցումից զգուշանալով իմ տերը թույլ տվեց, որ ինձ տեսնելու համար միայն երեսուն մարդ մտնի։ Աղջկա հրամանով ես ետ ու առաջ էի քայլում սեղանի վրա․ նա ինձ հարցեր էր տալիս այնչափ, որչափ ծանոթ էր իմ գիտությունը նրանց լեզվին, և ես պատասխանում էի կարողացածի չափ, բարձր ձայնով։ Մի քանի անգամ ես դարձա դեպի ներկա եղողները, հայտնեցի իմ խորին հարգանքները, բարի գալուստ մաղթեցի և արտասանեցի մի քանի նախադասություններ, որ ես սովորել էի։ Ես վերցրի խմիչքով լիքը մի մատնոց, որ Գլյումդալկլիչը տվեց ինձ բաժակի փոխարեն, ու խմեցի նրանց առողջությանը։ Ես հանեցի իմ թուրն ու ճոճեցի օդի մեջ, ինչպես Անգլիայում սուսերամարտիկներն են անում։ Իմ դայակը տվեց ինձ մի հարդ, իբրև տեգ, որով ես մարզանքներ կատարեցի, երիտասարդությունից սովորած լինելով այդ արվեստին։ Այդ օրը, հերթով տասներկու անգամ ցույց տվին ինձ և ամեն անգամ ստիպված էի կրկնելու նույն հիմարությունները, այնպես որ հոգնությունից ու նեղությունից կիսամեռ վիճակում էի։ Նրանք, ովքեր տեսել էին ինձ, այնպիսի զարմանալի բաներ էին պատմում, որ ժողովուրդը քիչ էր մնում դռները կոտրատեր՝ ներս մտնելու համար։ Իմ տերը սեփական շահից դրդված, բացի աղջկանից, ոչ ոքի թույլ չէր տալիս ձեռք տալու ինձ․ և, վտանգի առաջն առնելու համար, նստարանները տեղավորել էր այնպիսի հեռավորության վրա, որ ոչ ոքի ձեռն ինձ չհասնի։ Սակայն մի չարաբաստիկ դպրոցական նշանի բռնեց իմ գլուխն ընկույզով, որն սակայն չկպավ․ այնինչ ընկույզը, որ դդումի չափ էր, նետել էր մի այնպիսի ուժով, որ եթե կպչեր՝ անշուշտ ջարդուփշուր պիտի աներ իմ գանգը։ Բայց ես բավականությամբ տեսա, թե ինչպես այդ անզգամ լակոտին մի լավ ծեծեցին ու սենյակից դուրս վռնդեցին։
:   Իմ տերը հայտարարեց ամբողջ քաղաքին, որ հետևյալ շուկայի օրն ինձ կրկին պիտի ցույց տա ժողովրդին, և միևնույն ժամանակ ինձ համար նա պատրաստեց ավելի հարմար սայլ, որ անհրաժեշտ էր ինձ, որովհետև իմ առաջին ճանապարհորդուցյան ճանապարհորդության ժամանակ և ութ ժամ անընդհատ ցուցադրելուց հետո այնքան հոգնել էի, որ ես հազիվ էի կարողանում ոտիս վրա մնալ ու խոսել։ Առնվազն երեք օր ժամանակ էր պետք, մինչև որ ես հավաքեի իմ ուժերը․ միևնույն ժամանակ ես տանը հանգիստ չունեի, որովհետև հարևան բոլոր ազնվականները, հարյուր մղոն հեռավորության վրա լսելով իմ համբավը, գալիս էին իմ տիրոջ տունը՝ ինձ տեսնելու համար։ Օրական առնվազն երեսուն մարդ էր գալիս՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին (որովհետև այդ երկիրը խիտ ազգաբնակչություն ուներ). և իմ տերը, երբ ցույց էր տալիս ինձ իր տանը՝ պահանջում էր ամբողջ սենյակի վճարը, թեկուզ այդ սենյակում միայն մի ընտանիք լիներ․ այնպես որ մի առժամանակ շաբաթվա մեջ ոչ մի օր հանգստուցյուն չունեի (բացի չորեքշաբթի օրերից, որ նրանց տոն օրն էր), չնայած նրան, որ ինձ քաղաք չէին տանում։
:   Իմ տերը մտադրություն ուներ ճանապարհի բոլոր քաղաքներում ցույց տալ ինձ, բացի այդ, նա հաճախ թեքվում էր ճանապարհից հիսուն կամ հարյուր մղոն այս ու այն կողմ, դեպի մի որևէ գյուղ կամ մի որևէ նշանավոր մարդու տուն, ուր նա կարող էր շահ ունենալ։ Մենք օրական հարյուր քառասուն կամ հարյուր վաթսուն մղոնից ավելի ճանապարհ չէինք գնում, որովհետև Գլյումդալկլիչը, խնայելով ինձ, տրտնջում էր, թե ձիով գնալուց հոգնել է։ Հաճախ նա իմ ցանկության համեմատ, հանում էր ինձ արկղից մաքուր օդի և շրջակայքը ցույց տալու համար, բայց միևնույն ժամանակ ամուր կերպով բռնում էր ինձնից։ Մենք անցանք հինգ թե վեց գետ, մի քանի անգամ ավելի լայն ու խոր, քան Նեղոսն ու Գանգեսը․ և համարյա թե չպատահեց մի որևէ վտակ, որ իր փոքրությամբ նման լինի Թեմզային, երբ նա հոսում է Լոնդոնի կամրջի տակով։ Մեր ճանապարհորդությունը տևեց տասը շաբաթ, և այդ ժամանակի ընթացքում ինձ ցուցադրեցին տասնութ քաղաքում, հաշվի չառած բազմաթիվ գյուղերն ու մասնավոր ընտանիքները։
:   Հոկտեմերի 26֊ին մենք հասանք մայրաքաղաքը, որ իրենց լեզվով կոչվում է Լորբրուլդրուդ, այսինքն՝ Տիեզերքի պարծանք։ Իմ տերն իջևանեց քաղաքի գլխավոր փողոցի վրա, թագավորական պալատից ոչ հեռու, և ընդունված ծանուցգրով մանրամսն կերպով տվեց իմ անձնավորության ու իմ կատարած դերի նկարագրությունը։ Նա երեքից չորս հարյուր ոտնաչափ տարածությամբ մի սրահ վարձեց։ Մեջը դրեց վաթսուն ոտնաչափ շրջագծով մի սեղան, որի վրա ես պիտի կատարեի իմ դերը, ու սեղանի չորս կողմը, եզրերից երեք ոտնաչափ բարձր մի ցանկապատ քաշեց, որպեսզի ես վայր չընկնեմ։ Ինձ ցույց էին տալիս օրեկան տասն անգամ՝ ամենքին պատճառելով բավականություն և զարմանք։ Ես արդեն բավականին տանելի կերպով խոսում էի նրանց լեզվով և հիանալի կերպով հասկանում էի ամեն մի խոսք, որ ուղղում էին ինձ։ Բացի այդ, ես սովորեցի նրանց այբուբենն ու մի քիչ գրաճանաչ դարձա շնորհիվ Գլյումդալկլիչի, որ ինձ հետ պարապում էր տանը և մեր ճանապարհորդուցյան ճանապարհորդության հանգստի ժամերին։ Նա գրպանում ուներ մի փոքրիկ գրքույկ, որը Մանսոնի ատլասից մի փոքր մեծ էր, և պարունակում էր հավատո հանգանակը, աղջիկների համար համառոտած։ Այդ գրքով նա սովորեցրեց ինձ այբուբենն ու վարժեցրեց կարդալ։
==Գլուխ երրորդ==
:   Հեղինակին կանչում են արքունիք։ Թագուհին գնում է նրան ֆերմերից ու նվիրում թագավորին։ Նա վեճի է բռնվում նորին մեծության խոշոր գիտնականների հետ։ Պալատի մեջ հեղինակի համար օթևան են պատրաստում։ Թագուհին մեծ բայրացկամություն է ցույց տալիս դեպի հեղինակը։ Նա պաշտպանում է իր սեփական հայրենիքի պատիվը։ Նա կռվում է թագուհու թզուկի հետ։
:   Անընդհատ աշխատանքը, որ տևեց մի քանի շաբաթ և ամեն օր, վերին աստիճանի քայքայեց իմ առողջությունը, և որքան շատ էր վաստակում իմ տերը, այնքան ավելի անհագուրդ էր դառնում։ Ախորժակս իսպառ կորել էր և ես կմախք էի դառել։ Նկատելով այդ՝ ֆերմերն այն եզրակացության եկավ, որ ես շուտով կմեռնեմ, ուստի որոշեց յուղս քամի։ Երբ նա այդ համոզմանը հանգավ, արքունիքից նրա մոտ եկավ մի սլարդրալ, այսինքն՝ մի նվիրակ ու հրամայեց իմ տիրոջը, որ նա անմիջապես ինձ տանի արքունիք՝ թագուհուն և պալատական տիկիններին զվարճացնելու համար։ Վերջիններից մի քանիսն արդեն տեսել էին ինձ ու զարմանալի բաներ պատմել իմ գեղեցկության, վարմունքի ու խելքի մասին։ Օգոստափառ թագուհին և իր շքախումբը հիացան իմ վերաբերմունքից։ Ես չոքեցի ու խնդրեցի, որ պատիվ անեն ինձ ու թույլ տան համբուրելու օգոստափառ թագուհու ոտքը․ իսկ բարեշնորհ թագուհին մեկնեց իր ճկույթը (երբ ինձ արդեն սեղանի վրա էին դրել), որը ես երկու ափի մեջ առա ու համբուրեցի մատի ծայրն ամենայն հարգանքով իմ շրթունքներին մոտեցնելով։ Նա ինձ մի քանի սովորական հարցեր ուղղեց իմ երկրի ու ճանապարհորդուցյան ճանապարհորդության վերաբերյալ, որոնց ես կարճ ու որոշակի պատասխան տվի։ Ապա նա հարցրեց, թե արդյոք ես գո՞հ կլինեի, եթե ապրեի արքունիքում։ Մինչև սեղանի երեսը խոր գլուխ տվի ու խոնարհաբար պատասխանեցի, թե ես իմ տիրոջ ստրուկն եմ, սակայն եթե իմ բախտի տնօրենը լինեի, հպարտություն կհամարեի նվիրելու իմ կյանքն օգոստափառ թագուհու ծառայության։ Այն ժամանակ նա հարցրեց իմ տիրոջը, թե արդյոք կցանկանա՞ր ինձ վաճառել լավ գնով։ Իմ տերը, ենթադրելով, որ մի ամսից ավել չպիտի ապրեմ, բավական ուրախացավ, որ ինձանից պիտի ազատվի, ու խնդրեվ հազար ոսկի, որ անմիջապես տվին նրան․ ոսկիներից ամեն մեկի մեծությունը հավասար էր ութ հարյուրերորդ մոյդորի, սակայն եթե ի նկատի առնենք այդ երկրի և Եվրոպայի մեջ եղած բոլոր իրերի հարաբերություններն ու ոսկու բարձր արժեքը նրանց մոտ, հազիվ թե դա ավելի լիներ, քան հազար գուինը Անգլիայում։ Այնուհետև թագուհուն ասի, քանի որ ես այսուհետ նորին մեծության ամենանվաստ ծառան եմ և ճորտը, խոնարհաբար պիտի խնդրեմ, որ Գլյումդալկլիչը, որ միշտ խնամել է ինձ այնպիսի՜ հոգատարությամբ և ազնվությամբ, ընդունվի իբրև ծառա և շարունակի մնալ իմ դայակն ու վարժուհին։ Օգոստափառ թագուհին հավանություն տվեց իմ խնդրին ու հեշտությամբ ստացավ ֆերմերի համաձայնությունը, որովհետև վերջինս վերին աստիճանի գոհ էր, որ իր աղջիկը ապրի արքունիքում։ Իսկ ինչ վերաբերում է Գլյումդալկլիչին, խեղճ աղջիկը չկարողացավ զսպել իր ուրախությունը։ Իմ նախկին տերը հեռացավ, մնաս բարով ասելով և հիշեցնելով, որ ինձ թողնում է լավ ծառայության մեջ․ ես նրան ոչ մի խոսք չասի, այլ միայն թեթև գլուխ տվի։ Թագուհին նկատեց իմ սառնությունը, և երբ ֆերմերը դուրս եկավ սենյակից, հարցրեց պատճառը։ Ես խիզախություն ունեցա պատասխանելու օգոստափառ թագուհուն, թե իմ նախկին տիրոջը պարտական եմ միայն նրանով, որ նա իր դաշտում պատահմամբ գտած մի խեղճ, անվնաս արարածի գանգը ջարդուփշուր չի արել, թե այդ պարտականությունը ես հատուցել եմ այն վաստակով, որ նա ստացել է թագավորության գրեթե կես մասի մեջ ինձ ցույց տալով ու այն վճարով, որ նա ստացավ այժմ ինձ վաճառելով․ թե իմ մինչայժմյան կյանքը եղել է այնքան տաժանելի, որին չէր դիմանա ինձնից տասն անգամ ուժեղ արարածը, թե իմ առողջությունն ավելի վատթարացավ օրվա մեջ ամեն ժամ ամբոխին զվարճացնելու մշտական աշխատանքով և, վերջապես, եթե իմ տերը վտանգված չհամարեր իմ կյանքը, թերևս օգոստափառ թագուհին առանց սակարկության այսքան աժան գնով ինձ չառներ։ Բայց քանի որ ես այլևս վատ վերաբերմունքի վախ չունեմ մի այնպիսի մեծ և ազնիվ թագուհու հովանավորության ներքո, որ բնության զարդն է, տիեզերքի սիրելին, իր հպատակների բերկրանքը, ստեղծագործության փյունիկը, ուստի ես հուսով եմ, որ իմ նախկին տիրոջ վախն անհիմն կլինի, որովհետև ես զգում եմ, որ նորին ամենաօգոստափառ թագուհու ներկայությամբ հոգեպես արդեն վերակենդանանում եմ։
:   Այդ էր իմ ճառի ընդհանուր իմաստը, որ ես արտահայտեցի մեծ դժվարությամբ ու վարանումով․ ճառիս վերջին մասի մեջ ամբողջապես պահեցի այդ ժողովրդի ինքնահատուկ ոճը, որից մի քանի դարձվածքներ սովորել էի Գլյումդալկլիչից, երբ ինձ բերում էր արքունիք։
:   Թագուհին ներողամիտ գտնվելով իմ խոսելու թերությունների հանդեպ, միևնույն ժամանակ զարմացավ, որ մի այսպիսի փոքրիկ արարած այդչափ խելք ու իմաստություն ունի։ Նա վերցրեց ինձ իր ձեռքն ու տարավ թագավորի մոտ, որ առանձնացել էր իր սենյակում։ Նորին մեծությունը, այդ ծանրաբարո ու խոժոռադեմ արքան, առաջին հայացքից ինձ լավ չդիտած՝ անտարբեր դեմքով հարցրեց թագուհուն, թե այդ ո՞ր օրվանից է նա սիրահարվել սպելկնըկների վրա, որովհետև, ըստ երևույթին, այդ կենդանու տեղ էր ընդունել ինձ, երբ ես կրծքիս վրա պառկել էի օգոստափառ թագուհու աջ ձեռքի վրա, իսկ թագուհին, որ սուր մտքի և զվարթ խառնավածքի տեր մի կին էր, զգուշությամբ ինձ դրեց գրասեղանի վրա ու հրամայեց, որ ես նորին մեծությանը պատմեմ իմ մասին, որը և կատարեցի մի քանի խոսքով։ Գլյումդալկլիչը, որ սպասում էր սենյակի դռան առաջ, ― նա ինձ ոչ մի րոպե աչքաթող չէր անում, ― ներս մտնելու թույլտվություն ստանալով՝ հաստատեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել նրա հոր տունը գալուց հետո։
:   Այդ երկիրը շատ խիտ բնակչություն ունի և պարունակում է հիսուն մեկ ավան, մոտ հարյուր պարսպապատ քաղաք ու բազմաթիվ գյուղեր։ Իմ հարցասեր ընթերցողին բավարարելու համար բավական է, եթե ես նկարագրեմ Լորբրուլդրուդը։ Քաղաքը երկու հավասար մասի է բաժանված և գտնվում է նրա միջով անցնող գետի ափին։ Նա ունի մոտ ութսուն հազար տուն և վեց հարյուր հազար բնակիչ։ Երկարությամբ մոտ երեք գլոնգլունգ է (որ անում է մոտ հիսունչորս անգլիական մղոն), իսկ լայնությամբ՝ երկու և կես գլոնգլունգ․ ես անձամբ հաշվեցի այդ տարածությունը թագավորի հրամանով պատրաստած քարտեզի վրա, որ փռել էին գետնին և հարյուր ոտնաչափ տեղ էր բռնում։ Ոտաբոբիկ մի քանի անգամ անցա նրա տրամագծի և շրջագծի վրայով և հաշվելով իմ քայլերը, ըստ մասշտաբի, ճիշտ կերպով որոշեցի քաղաքի տարածությունը։
:   Թագավորի պալատը մի համաչափ կառուցվածք չէր, այլ շինությունների մի կույտ՝ մոտ յոթ մղոն շրջագծով․ գլխավոր սենյակները սովորաբար ունեն երկու հարյուր քառասուն ոտնաչափ բարձրություն և դրա համեմատ էլ՝ երկարություն ու լայնություն։ Գլյումդալկլիչի և ինձ համար հատկացրել էին մի կառք, որով նա իր վարժուհու հետ հաճախ գնում էր շրջագայելու կամ թե չէ գնում էին խանութները․ իսկ ես միշտ մասնակցում էի նրանց զբոսանքներին՝ իմ արկղում նստած․ սակայն աղջիկը հաճախ, ցանկությանս համաձայն, հանում էր ինձ այնտեղից և ձեռքի մեջ պահում, որպեսզի փողոցներով անցնելիս ինձ համար ավելի հարմար լինի տեսնել տներն ոը մարդկանց։ Իմ հաշվով մեր կառքը Վեստմինստրի սրահի չափ էր, բայց ոչ նրա չափ բարձր, թեև շատ դժվար է ստույգն ասել։ Մի օր վարժուհին հրամայեց մեր կառապանին, որ մի խանութի առաջ կանգ առնի, ուր մուրացկանները, առիթից օգտվելով, շրջապատեցին կառքը, և իմ արջև բացվեց սոսկալի, անգլիացու աչքին միանգամայն անսովոր, տեսարան։ Նրանց մեջ մի կին կար, որ քաղցկեղ ուներ․ նրա կուրցքն ահռելի կերպով ուռել էր ու վրան երևում էին այնպիսի մեծության վերքեր, որ նրանցից երկուսի կամ երեքի մեջ հեշտությամբ կարող էի ներս մտնել և ամբողջ մարմնով թաքնվել։ Մի ուրիշ մուրացկանի վզից կախված էր մի ուռուցք, որ բրդով լիքը հինգ հակի չափ էր։ Երրորդը կանգնած էր փայտե ոտների վրա, յուրաքանչյուրը 20 ոտնաչափ բարձրությամբ։ Բայց ամենանողկալի բանը նրանց հագութտների վրա սողացեղ ոջիլներն էին։ Հասարակ աչքով ես այդ պարազիտների թաթերն ավելի լավ էի տեսնում, քան խոշորացույցով, երբ մենք դիտում ենք մեր եվրոպական ոջիլները․ նույնքան պարզ կերպով ես տեսնում էի նրանց դնչերը, որոնցով նրանք խոզի պես, կեր էին որոնում։ Նման կենդանիներ կյանքիս մեջ ես առաջին անգամն էի տեսնում, և մեծ հետաքրքրությամբ անդամահատության կենթարկեի նրանցից մեկն ու մեկին, թեև նրանց զզվելի տեսքից սիրտս խառնում էր․ ափսոս միայն, որ անդամահատական գործիքներս հետս չէին (դժբախտաբար մնացին նավի մեջ)։
:   Բացի այն արկղը, որի մեջ ինձ սովորաբար տանում էին, թագուհին պատվիրեց մի տասներկու ոտնաչափ երկարությամբ ու տասը ոտնաչափ բարձրությամբ ավելի փոքր արկղ, հատկապես ճանապարհորդությունների համար, որովհետև մյուսը շատ մեծ էր Գլյումդալկլիչի ծնկներին դնելու, և կառքի մեջ ավելի շատ տեղ էր բռնում։ Այդ արկղը շինեց միևնույն արհեստավորը, ըստ իմ ցուցմունքների։ Դա ամբողջովին քառակուսի ձև ուներ, երեք կողմից, ամեն պատի մեջտեղը, մի֊մի պատուհան՝ երկաթե ճաղերով վանդակապատած՝ երկար ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների ժամանակ դժբախտ պատահարներից ինձ պաշտպանելու համար։ Չորրորդ կողմից, ուր պատուհան չկար, երկու օղակ էր ամրացված, որոնց միջով ինձ տանող մարդը, երբ ես ուզում էի ձիով ճանապարհ գնալ, անց էր կացնում մի կաշվե փոկ ու կապում իր գոտուն։ Այդ մարդու դերը միշտ կատարում էր ամենահավատարիմ և ընդունակ ծառաներից մեկը, որին ես կարող էի վստահել, երբ ես ուղեկցում էի թագավորին ու թագուհուն, կամ ցանկություն էի հայտնում այգիները տեսնելու և կամ երբ Գլյումդալկլիչը հիվանդության պատճառով չէր լինում, իսկ ես այցելության էի գնում պալատական մի որևէ նշանավոր տիկնոջ կամ մինիստրի, որովհետև արդեն մեծ պաշտոնայների շրջանում ծանոթություն ու համարում էի ձեռք բերել, թեև իմ կարծիքով ոչ այնքան իմ սեփական արժանիքների շնորհիվ, որքան նորին մեծության և օգոստափառ թագուհու բարյացակամության հետևանքով։ Ճանապարհորդուցյունների Ճանապարհորդությունների ժամանակ, երբ ես հոգնածություն էի զգում կառքի մեջ, ձիավոր ծառաներից մեկն վերցնում էր արկղն ու դնում իր առաջը՝ բարձի վրա և երեք կողմի պատուհաններից դիմացս բացվում էր բնության ողջ տեսարանը։ Արկղի մեջ ես ունեի մի ճանապարհորդական մահճակալ, առաստաղից կախված մի ճոճք, երկու աթոռ ու մի սեղան՝ հատակին ամուր կպցրած, որպեսզի կառքի և ձիու ցնցումներից վայր չընկնեն։ Ծովային ճանապարհորդուցյուններին ճանապարհորդություններին վաղուց վարժված՝ այդ ցնցումները, որքան էլ երբեմն ուժեղ լինեին, առանձնապես չէին խանգարում ինձ։
:   Երբ ես ցանկություն էի հայտնում քաղաքը տեսնելու մտնում էի ճանապարհորդական տնակը, որ Գլյումդալկլիչը դնում էր իր ծնկների վրա ու նստում պատգարակի մեջ, որ, ըստ երկրի սովորության, տանում էին չորս հոգի՝ թագավորական երկու ուրիշ սպասավորների ուղեկցությամբ։ Ժողովուրդը, որ հաճախ լսել էր իմ մասին, մեծ հետաքրքրությամբ շրջապատում էր մեզ, և աղջիկը սիրահոժար կերպով հրամայում էր պատգարակի սպասավորներին կանգ առնելու, ապա վերցնում էր ինձ իր ձեռքի վրա, որպեսզի հարմարություն տա նրանց՝ ինձ տեսնելու։
:   Ես մեծ ցանկություն ունեի տեսնելու գլխավոր տաճարը և մասնավորապես նրա վրա բարձրացող աշտարակը, որ թագավորության մեջ համարվում էր ամենից բարձրը։ Վերջապես մի օր իմ դայակը տարավ ինձ այնտեղ, բայց ճիշտն ասած, ես հետ դարձա հուսախաբված, որովհետև աշտարակի բարձրությունը երեք հազար ոտնաչափից ավելի չէր՝ հաշված գետնից մինչև վերին, սրածայր կատարը․ իսկ եթե վերցնելու լինենք այդ ժողովրդի և եվրոպացիների մեջ եղած տարբերությունը՝ զարմնալու մի առանձին բան չկար, և ոչ էլ այդ աշտարակը հարաբերաբար հավասար էր (եթե չեմ մոռացել) Սալիսբըրի զանգակատան բարձրթյան։ Սակայն չնվաստացնելու համար այդ ժողովրդին, որի հանդեպ իմ ամբողջ կյանքում չափազանց երախտապարտ պիտի լինեմ, հարկավոր է խոստովանել, որ այդ նշանավոր աշտարակի բարձրության պակասը լիովին լրացնում են նրա գեղեցկությունն ու ամրությունը։ Նրա պատերը մոտ հարյուր ոտնաչափ հաստ են, տաշած քարերից շինած, ամեն մի քարը քառասուն քառակուսի ոտնաչափ, և ամեն կողմից զարդարված աստվածների և կայսրերի իրենց իսկական հասակներից ավելի բարձր արձաններով, որոնք կերտված են մարմարից և զետեղված շինության խորշերում։ Այդ արձաններից մեկի կոտրած ճկույթը, որ ընկած էր աղբակույտի մեջ, ես չափեցի և տեսա, որ ուղղակի չորս ոտնաչափ և մեկ մատնաչափ երկարություն ունի։ Գլյումդալկլիչը փաթաթեց այն մատն թաշկինակի մեջ և գրպանում տարավ տուն, խառնելու իր մյուս խաղալիքներին, որոնց շատ սիրահար են աղջիկները, ինչպես սովորաբար նրա հասակի ամեն մի երեխա։
:   Ամենաանհաճո բանն ինձ համար պալատական տիկինների (երբ իմ փոքրիկ դայակը բերում էր ինձ նրանց մոտ) անպատկառ վերաբերմունքն էր։ Կարծես թե ես նրանց համար մի անարժեք արարած լինեի։ Նրանք հանվում էին մերկանալու չափ, և իմ ներկայությամբ, երբ ես կանգնած էի լինում նրանց զուգվելու սեղանի վրա, նրանց մերկ մարմինների առաջ, նրանք փոխում էին իրենց շապիկները, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ այդ տեսարանն ամենևին չէր գայթակղեցնում ինձ և ուրիշ ոչ մի զգացմունք իմ մեջ չէր առաջացնում, բացի զզվանքից ու նողկանքից․ երբ ես մոտիկից նայում էի, նրանց կաշին սաստիկ կոպիտ էր երևում և անողորկ, խայտաբղետ ու ափսեի մեծությամբ բնական բծերով, իսկ մազերը, որոնցով ծածկված էր կաշին, հաստ պարանների էին նման․ նրանց մարմինների մյուս մասերի մասին ես լռությամբ կանցնեմ։ Ճիշտ նույնպես նրանք ամենևին չէին քաշվում իմ առաջ թափելու այն, ինչ նրանք խմել էին, որ պակասը երկու տակառի չափ էր, և մի ամանի մեջ, որ երեք տոննա տարողություն ուներ։ Այդ տիկիններից ամենագեղեցիկը, որ մի չարաճճի, տասնվեց տարեկան աղջիկ էր, երբեմն նստեցնում էր ինձ իր ծծի պտուկի վրա և ստիպում, որ ես նրա մարմնի վրա զանազան արշավանքներ կատարեմ․ սակայն ընթերցողը թույլ կտա ինձ հետագա մանրամասնությունների մեջ չմտնել։ Այդ ամենն այն աստիճանի անհաճո էր ինձ, որ ես խնդրեցի Գլյումդալկլիչին՝ մի պատճառ հնարի, որպեսզի ես այդ աղջկա հետ այլևս չտեսնվեմ։
:   Մի օր մի երիտասարդ ջենտլմեն, որ իմ դայակի վարժուհու ազգականն էր, նրանց հրավիրեց որ գան և տեսնեն մի գլխատություն։ Դատապարտյալը մի ոճրագործ էր, որ սպանել էր այդ ջենտլմենի մտերիմ ծանոթներից մեկին։ Գլյումդալկլիչին հազիվ համոզեցի, որ ընկերակցի իրենց, որովհետև նա ի բնե քնքշասիրտ էր․ իսկ ինչ վերաբերում է ինձ, թեև ես զզվում եմ նման տեսարաններից, այնուամենայնիվ իմ հետաքրքրությունը հրապուրեց տեսնելու մի բան, որ իմ կարծիքով շատ արտասովոր պիտի լիներ։ Ոճրագործին կապել էին մի աթոռից, որ դրված էր հատկապես պատրաստած կառափնատի վրա․ նրա գլուխը կտրեցին մի սրով, որ մոտ քառասուն ոտնաչափ երկարություն ուներ։ Նրա երակներից ու շնչափողից արյունը խփեց մի այնպիսի ուժով և առատությամբ, որի հետ չէր կարող մրցել Վերսալի մեծ շատրվանը, և գլուխը ընկնելիս այնպես բախվեց կառափնատի հատակին, որ ես ցնցվեցի, թեև առնվազն կես անգլիական մղոն հեռավորության վրա էի։
:   Թագուհին, որը հաճախ լսել էր իմ ծովային ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների մասին, և միշտ օգտվում էր առիթից զվարճացնելու ինձ, երբ ես մելամաղձոտ էի լինում, մի անգամ հարցրեց, թե ես առագաստ կամ թի գործածել գիտե՞մ, կամ թե չէ թիավարության մի փոքրիկ վարժությունն օգտակար չէ՞ր լինի իմ առողջության համար։ Ես պատասխանեցի, թե երկուսից էլ լավ հասկացողություն ունեմ։ Թեև իսկական արհեստով եղել եմ վիրաբույժ կամ նավային բժիշկ, սակայն հաճախ, երբ հարկը պահանջել է, ստիպված եմ եղել աշխատել, իբրև սովորական նավաստի։ Միայն չգիտեի, թե ինչպե՞ս կարելի էր թագուհու ցանկությունը գլուխ բերել այդ երկրում, ուր ամենափոքր մակույկը հավասար էր մեր առաջնակարգ ռազմանավին, իսկ այն նավակը, որ ես կարող էի ղեկավարել, երբեք չէր դիմանա այստեղի գետերի հորձանքներին։ Օգոստափառ թագուհին ավելացրեց, որ եթե ես կազմելու լինեմ նավի նախագիծը, նրա հյուսնը կշինի, իսկ նավարկության համար ինքն ավազան պատրաստել կտա։ Հյուսնը, որ մի հմուտ վարպետ էր, տասն օրվա ընթացքում իմ ցուցմունքով շինեց խաղալիքի պես մի նավակ՝ իր բոլոր պարագաներով, ուր հեշտությամբ կարող էր ութ եվրոպացի նստել։ Երբ նավակը շինած պատրաստ էր, թագուհին այնպես հիացավ, որ գիրկն առած այն՝ վազեց թագավորի մոտ․ թագավորը հրամայեց, որ այդ նավակը ինձ հետ միասին, փորձի համար դնեն ջրով լի մի տաշտակի մեջ, ուր տեղի պակասության պատճառով չկարողացա բանեցնել իմ զույգ թիերը։ Բայց թագուհին սկզբում այլ ծրագիր էր նախագծել։ Նա հրամայել էր իր հյուսնին շինել փայտե մի երկար տաշտ երեք հարյուր ոտնաչափ երկարությամբ, հիսուն ոտնաչափ լայնությամբ և ութ ոտնաչափ խորությամբ, որ դրված էր պալատի մյուս սենյակի հատակին, պատի տակ, և որպեսզի չկաթի՝ լավ ձյութած էր։ Հատակին մի ծորակ կար՝ հնացած ջուրը բաց թողնելու համար, և երկու ծառա հեշտությամբ կես ժամվա մեջ կարող էին կրկին ջրով լցնել։ Այդտեղ ես հաճախ թիավարում էի թե՛ իմ հաճույքի և թե՛ թագուհու և իր ֆրեյլինների, որոնց մեծ զվարճություն էր պատճառում իմ հմտությունն ու ճարպկուցյունը։ Հաճախ ես առագաստ էի պարզում, և այդ դեպքում ինձ մնում էր միայն նավը կառավարել, որովհետև պալատական կանայք քամի էին անում իրենց հովհարներով․ իսկ երբ նրանք հոգնում էին, մանկլավիկներից մի քանիսը սկսում էին փչել բերանով, և այդ ժամանակ ես ցույց էի տալիս իմ նավաստու վարպետությունը, թեքելով նավը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ։ Վերջացնելուց հետո Գլյումդալկլիչը տանում էր իմ նավակն իր սենյակն ու չորացնելու համար կախում մեխից։
:   Այդ վարժությունների ժամանակ մի անգամ մի դեպք պատահեց, որ քիչ մնաց կյանքից զրկվեի։ Երբ մանկլավիկներից մեկը նավակը դրեց տաշտակի մեջ Գլյումդալկլիչի վարժուհին սիրալիր կերպով վերցրեց ինձ նավը նստեցնելու, այդ րոպեին ես սահեցի նրա մատների միջից, և անկասկած քառասուն ոտնաչափ բարձրությունից ցած կգլորվեի, եթե իմ բախտից ինձ չպահեր այդ ազնիվ տիկնոջ կորսաժից դուրս ցցված գնդասեղը։ Գնդասեղի գլուխը մտավ իմ շապիկի և անդրավարտիքի գոտու մեջտեղն, ու ես մնացի օդի մեջ կախված, մինչև որ Գլյումդալկլիչը վազեց և ազատեց ինձ։
:   Մի ուրիշ անգամ ծառաներից մեկը, որի պարտականությունն էր երեք օրը մի անգամ մաքուր ջուր լցնել տաշտը, անուշադրությամբ թողել է, որ լիքը դույլի միջից մի մեծ գորտ ընկնի մեջը (առանց նշմարելու)։ Մինչև ինձ նավակ նստեցնելը գորտը թաքնվել էր․ բայց երբ նստելու տեղ տեսավ, վեր ցատկեց և ծանրությամբ այնքան թեքեց նավակը մի կողքի վրա, որ ես ստիպված էի իմ ամբողջ քաշով հակառակ կողմից հավասարակշռել նրան, որպեսզի նավակըչ ընկղմի։ Երբ գորտն արդեն նավակի մեջ էր, սկսեց իմ գլխի վրայով հետ ու առաջ ցատկոտել և իր գարշելի լորձունքը քսել իմ երեսին ու շորերին։ Իր վիթխարի կերպարանքով նա ինձ թվաց ամենաայլանդակ կենդանին, որ կարելի է երևակայել։ Չնայած դրան Գլյումդալկլիչին խնդրեցի թույլ տա, որ դրա հաշիվը ես տեսնեմ։ Թիով մի քանի անգամ հասցրի նրա գլխին ու ստիպեցի, որ նավակից դուրս ցատկի։
:   Նա նկատեց, որ մեր ազնվականների և բարձր դասակարգի զվարճությունները թվելիս՝ ես հիշեցի նաև ազարտ խաղերը։ Նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ հասակում են նրանք այդ զբաղմունքով պարապում և ե՞րբ՝ դադարում, ինչքա՞ն ժամանակ են նրանք կորցնում․ արդյոք այդ զբաղմունքը չի՞ հասնում այն աստիճանի, որ ազդի նրանց կարողության վրա, չի՞ պատահում, որ ստորաքարշ և արատավոր մարդիկ, ձեռք բերելով այդ արվեստի մեջ ճարպկություն, մեծ հարստություն են դիզում և այդպիսով կախյալ վիճակի մեջ են դնում մեր բարձր ազնվականներին, որոնք հետևելով իրենց անարգ ընկերների սովորություններին, շեղվում են իրենց մտավոր զարգացումից և ստիպված լինում, շնորհիվ իրենց խաղի մեջ ունեցած կորուստների, սովորելու և այլ վարկաբեկ խարդախություններ ուրիշների նկատմամբ։
:   Մեր երկրի մասին իմ տված վերջին հարյուր տարիների պատմական տեղեկությունները նրան մեծ զարմանք պատճառեցին։ Նա հայտարարեց, թե դա մի պատմություն է, ուր կա դավադրություննեերի մի կույտ, խռովություններ, սպանություններ, կոտորած, ռևոլյուցիաներ և աքսորներ, որ ագահության, անհամաձայնության, կեղծավորության, դավաճանության, դաժանության, կատաղության, ատելության, նախանձի, տռփանքի, չարության ու փառասիրության ամենավատթարագույն արդյունք են։
:   Մի այլ ունկնդրության ժամանակ նորին մեծությունը ջանաց տալ իմ բոլոր ասածների ամփոփումը՝ համեմատելով իմ պատասխաններն իր տված հարցերի հետ․ ապա վերցնելով ինձ իր ձեռքի վրա և քնքուշ փաղաքշանքով ինձ՝ նա դիմեց այնպիսի խոսքերով, որ ես երբեք չեմ մոռանա, ինչպես և այն ձևը, որով նա արտասանեց այդ խոսքերը։ Իմ փոքրիկ բարեկամ Գրիլդրիգ, դուք զարմանալի կերպով գովեցիք ձեր հայրենիքը, դուք պարզ կերպով ասացիք, որ տգիտությունը, ծուլությունը և մոլությունը հատուկ են միայն օրենսդիրներին․ որ օրենքներն ամենից լավ բացատրում, լուսաբանում ու գործադրում են նրանք, որոնք ամենից ավելի շատ են շահագրգռված և ամենից ավելի ճարպիկ են այդ օրենքները խեղաթյուրելու, շփոթելու ու զանց առնելու մեջ։ Ես ձեր հիմնարկներում նկատում եմ մի գիծ, որ ընդհանուր առմամբ գուցե և տանելի է, սակայն կիսով չափ կեղծված է ու կիսով չափ արատավորված և ապականված։ Քո ասածներից չի երևում, որ որևէ դիրքի հասնելու համար պահանջվելիս լինի որևէ առաքինություն, և մանավանդ չի երևում, որ մեկն ազնվական դառնա իր առաքինությունների համար, որ հոգևորականությունը բարձր պաշտոնների հասնի իր մաքրակրոն կյանքի և գիտության համար, զինվորները՝ իրենց բարքի ու քաջության համար, դատավորները՝ իրենց անկաշառության համար, ավագանին՝ հայրենասիրության համար ու պետական խորհրդականները՝ իրենց իմաստության համար։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ (շարունակեց թագավորը), կյանքի մեծագույն մասը դուք անց եք կացրել ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների մեջ և ես ավելի տրամադիր եմ կարծելու, որ դուք առայժմ զերծ եք մնացել ձեր հայրենիքի մի շարք մոլություններից։ Սակայն ձեր պատմածներն ու ձեզանից այնպիսի դժվարությամբ կորզած պատասխաններն ի մի ամփոփելով կարող եմ միայն մի եզրակացության գալ, որ ձեր հայրենակիցների մեծագույն մասը զզվելի զեռունների մի ոճրագործ ցեղ է, որի նմանը երբեք չի սողացել գետնի երեսով։
==Գլուխ յոթերորդ==
:   Երբ մենք տեղ հասանք, թագավորը որոշեց մնալ իր մի պալատում, Ֆլենֆլասնիկի մոտ՝ մի քաղաքի, որ գտնվում էր ծովափից տասնութ անգլիական մղոն հեռավորության վրա։ Գլյումդալկլիչն ու ես սաստիկ հոգնել էինք։ Ես մի փոքր մրսել էի, իսկ խեղճ աղջիկն այնպես հիվանդ էր, որ չէր կարողանում դուրս գալ սենյակից։ Ես շտապում էի տեսնել օվկիանոսը, որ կարող էր ինձ համար փախուստի ճանապարհ բաց անել, եթե երբևիցե հաջողվեր։ Ես ինձ ձևացրի ավելի հիվանդ, քան էի և խնդրեցի, որ ինձ թույլ տան մաքուր օդ ծծելու համար ծովի ափը գնամ մի մանկլավիկի հետ, որին ես շատ էի սիրում և որին ինձ հաճախ վստահում էին։ Երբեք չեմ մոռանա, թե ի՜նչ դժկամությամբ Գլյումդալկլիչը համաձայնեց ինձ բաց թողնել և քանի՜ անգամ հանձնարարեց մանկլավիկին, որ լավ խնամի ինձ․ նա միևնույն ժամանակ աղի արտասուքներ էր թափում՝ կարծես նախազգալով այն, ինչ պատահեց։ Տղան ինձ արկղով մանգալու տարավ դեպի ծովափի ապառաժները, պալատից մոտ կես ժամ հեռավորությամբ։ Ես նրան հրամայեցի, որ ինձ վայր դնի, ապա պատուհաններից մեկը բանալով, իմ մելամաղձոտ հայացքը հառեցի դեպի ծովը։ Ես ինձ վատ էի զգում, ուստի մանկլավիկին ասացի, որ ուզում եմ ճոճքի մեջ մի քիչ քնել, հուսալով, որ քնից հետո մի փոքր կհանգստանամ։ Ես պառկեցի քնելու, իսկ մանկլավիկը փակեց իմ պատուհանները, որ չմրսեմ։ Քնելուց հետո, ինչպես ես կարողացա ենթադրել, կարծելով, որ ոչ մի վտանգ չի սպառնում ինձ, գնաց ժայռերի արանքներում թռչունի բներ փնտրելու, ինչպես առաջները նկատել էի իմ պատուհանից։ Թող լինի այնպես, ինչպես ուզում է, իսկ ես մեկ էլ այն տեսնեմ, որ արթնացա մի սոսկալի չանգռտոցից․ կարծես մեկը բռնում է իմ արկղի տանիքի վրա ամրացրած օղակից, որպեսզի ավելի հարմար կերպով վերցնի արկղը։ Ես զգացի, որ իմ արկղը բարձրացավ օդի մեջ և ապա սարսափելի արագությամբ սկսեց թռչել։ Առաջին ցնցումից քիչ մնաց, որ վայր ընկնեմ ճոճքից, բայց հետո շարժումն ավելի աննկատելի դարձավ։ Ես մի քանի անգամ բարձր ձայնով գոռացի, բայց իզուր։ Ես փորձեցի պատուհանից դուրս նայել, սակայն ամպերից ու երկնքից բացի ուրիշ ոչ մի բան չէր երևում։ Իմ գլխավերևը ես լսեցի մի աղմուկ, որ նման էր թռչունի թևերի բախումների, ու կամաց֊կամաց սկսեցի հասկանալ, թե ես ինչ աղետալի վիճակի մեջ էի ընկել։ Երևի մի որևէ արծիվ իր կտուցով բռնել էր իմ արկղի օղակից և ուզում էր ինձ, ինչպես մի խեցապատ կրիայի, զարկել ապառաժներին, որպեսզի հետո կտցահարի իմ մարմինն ու լափի։ Այդ թռչուններին հատուկ իմաստուցյունն ու հոտառությունը հնարավորություն են տալիս նրանց նկատելու իրենց որսը շատ մեծ տարածության վրա, թեկուզ այդ որսն ավելի լավ թաքնված լինի, քան ես՝ իմ երկու մատնաչափ տախտակի տակ։
:   Մի փոքր հետո ես նկատեցի, որ աղմուկն ու թևերի բախումն ուժեղացան, և իմ արկղը սկսեց վեր ու վար օրորվել, ինչպես քամու ժամանակ ցուցանակը։ Ես լսեցի, որ մեկը մի քանի անգամ հարվածեց, իմ կարծիքով, արծվին (որովհետև ես համոզված էի, որ իմ արկղն արծիվ է բռնել իր կտուցով), ապա զգացի, որ ուղղահայաց կերպով մի րոպեի չափ թռչում եմ դեպի ցած, բայց մի այնպիսի անհավատալի արագությամբ, որից շունչս կտրվեց։ Իմ անկումը կանգ առավ մի այնպիսի ահավոր ճողփյունով, որի ձայն ավելի բարձր էր, քան Նիագարայի ջրվեժի աղմուկը․ ապա մի քանի րոպե ես ընկղմվեցի մթության մեջ, հետո իմ արկղը նորից սկսեց բարձրանալ այնքան, որ ես կարողացա իմ պատուհանների վերին մասից տեսնել լույսը։ Հիմա ես հասկացա, որ ընկել եմ ծովի մեջ։ Շնորհիվ իմ մարմնի ծանրության ու մեջը եղած իրերի և երկաթե շերտերի, որոնք ամրության համար խփված էին առաստաղի ու հատակի չորս անկյուններին, իմ արկղն ընկղմվեց ջրի մեջ հինգ ոտնաչափ խորը։ Այն ժամանակ ես ենթադրեցի, ինչպես և այժմ եմ ենթադրում, որ իմ արկղը տանող արծիվը հարձակման ենթարկվելով երկու֊երեք այլ արծիվներից, որոնք հույս են ունեցել մաս առնելու նրա ավարից, կռվի ժամանակ ինքնապաշտպանությունից դրդված իր կտուցից բաց է թողել արկղը։ Հատակին խփած երկաթե շերտերը (որովհետև դրանք շատ ծանր էին) անկաման ժամանակ պահպանեցին արկղի հավասարակշռությունը և թույլ չտվին, որ ջրի երեսին զարկվելուց փշրվի։ Երկաթե կապերը լավ էին ամրացված․ դռները ճարմանդների վրա չէին կախված, այլ վեր ու վար էին շարժվում ակոսների մեջ, ուստի և արգելք հանդիսացան, որ քիչ ջուր թափվի սենյակի մեջ։ Մեծ դժվարությամբ ես դուրս եկա ճոճքից և խիզախեցի բաց անել տանիքի հիշածս տախտակը, որպեսզի ներս թողնեմ մաքուր օդ, առանց որի քիչ էր մնում խեղդվեի։
:   Հաճախ ինչպե՜ս էի ուզում, որ իմ սիրելի Գլյումդալկլկլիչի հետ լինեի, որից ես այժմ, մի հատիկ ժամ անցնելուց հետո, այնքա՜ն հեռու էի։ Ճիշտն ասած, իմ այս անակնկալ դժբախտության մեջ անկարող էի չողբալ իմ խղճուկ դայակի վրա, չհիշել այն վիշտը, որ պիտի պատճառի նրան իրեն հասած կորուստը, թագուհու դժգոհությունն ու աղջկա բախտի կործանումը։ Երևի իմ ճակատագիրն ունեցող շատ քիչ ճանապարհորդներ են կրել այդքան նեղություն ու տառապանք, ինչպես ես, երբ ամեն րոպե սպասում էի, թե ահա իմ արկղն առաջին իսկ հորձանքից կամ կատաղի մրրիկից փշուր֊փշուր պիտի լինի կամ խորտակվի։ Բավական էր, եթե կոտրվեր թեկուզ պատուհանի մի ապակի, և մահը անխուսափելի կլիներ․ պատուհաններն էլ ոչ մի կերպ չէին պաշտպանված, բացի դրսի կողմի երկաթե ցանցերից, որոնք շինված էին ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների ժամանակ պատահարների առաջն առնելու համար։ Ես նկատեցի, որ ջուրն սկսեց ճեղքերից ներս ծորալ, թեև այդ ճեղքերը շատ աննշան էին․ ես աշխատեցի ջրի առաջն առնել, որքան կարող էի։ Բաց անել իմ սենյակի տանիքը չէի կարող, թեև ես ուրախությամբ բաց կանեի ու կբարձրանայի վեր, ուր հակառակ դեպքում, կարող էի իմ կյանքը մի քանի ժամով երկարել, քան ներսում փակված ժամանակ, այս, այսպես ասած, բանտի մեջ։ Եթե անգամ ես խուսափեի վտանգից մեկ ժամ կամ երկու օր, ինչ կլիներ իմ վերջը, բացի սովամահ ու ցրտահար լինելուց։ Այդ վիճակի մեջ ես մնացի չորս ժամ, ամեն րոպե սպասելով կամ նույնիսկ ցանկանալով, որ վրա հասնի իմ վախճանը։
:   Ընթերցողին ես արդեն պատմեցի, որ իմ արկղի այն կողմը, ուր պատուհան չկար, երկու ամուր օղակ էր կպցրած, որոնց միջով ինձ տանող ձիավոր ծառան կաշվե փոկ էր անց կացնում և իր գոտուց կապում։ Այդ անմխիթար վիճակի մեջ մեկ էլ լսեմ, կամ գուցե ինձ թվաց, որ իմ արկղը քարշ են տալիս ծովի մեջ․ մի֊մի անգամ էլ զգում էի, որ արկղը ցնցվում է քարշ տալու ժամանակ և ջուրը բարձրանում է դեպի վեր մինչև իմ պատուհանի վերին մասը, ընկղմելով ինձ մթության մեջ։ Դա օգության մի թեթև հույս ներշնչեց ինձ, թեև ես անկարող էի երևակայել, թե որտեղի՞ց էր այդ օգնությունը։ Ես պոկեցի աթոռներից մեկը, որ ամրացրած էր հատակին, ու նորից մեխեցի վերևի շարժական տախտակի տակը, որ մի փոքր առաջ բաց էի արել։ Բարձրանալով աթոռի վրա, ես բերանս ընդհուպ մոտեցրի ճեղքին և բարձր ձայնով օգնություն կանչեցի իմ գիտցած բոլոր լեզուներով։ Ապա թաշկինակս կապեցի ձեռնափայտիս, որ միշտ մոտս էր, ու անցկացնելով ճեղքի միջից, սկսեցի ծածանել օդի մեջ, որպեսզի եթե մոտիկ տեղերում մակույկ կամ նավ լինի՝ նավաստիներն իմանան, որ արկղի մեջ փակված մի դժբախտ մահկանացու կա։
:   Ես գտա, որ այդ ամենն անհետևանք անցավ, սակայն պարզ կերպով զգում էի, որ սենյակս առաջ է շարժվում։
:   Ճանապարհին, երբ տեսնում էի տների, ծառերի և մարդկանց փոքրությունը, թվում էր, թե գտնվում եմ Լիլիպուտիայում։ Վախենում էի՝ չլինի թե ոտնատակ անեմ ճանապարհով գնացողներին և հաճախ բարձր ձայնով գոռում էի նրանց վրա, որ ճանապարհից մի կողմ քաշվեն․ իմ այդ կոպտության համար մի երկու անգամ քիչ մնաց, որ գլուխս ջարդել տամ։
:   Երբ ես հասա տուն, որի ճանապարհը գտնելու համար ստիպված էի մի քանիսին հարցնել, իմ ծառաներից մեկը բաց արավ դուռը։ Ներս մտնելիս ես կռացա (դռան տակից անցնող սագի նման), վախենալով, որ գլուխս կդիպչի գերանին։ Կինս վազեց, որ ինձ գրկի, իսկ ես կռացա մինչև նրա ծնկները, կարծելով, թե այլ կերպ նա չի կարող համբուրել իմ շրթունքները։ Աղջիկս չոքեց իմ օրհնությունն ստանալու, բայց ես չկարողացա նրան տեսնել, մինչև որ չկանգնեց, որովհետև ես երկար ժամանակ սովորել էի գլուխս ու աչքերս ուղղել վաթսուն ոտնաչափ դեպի վեր․ այնուհետև ես արի մի շարժում, որով ցանկանում էի նրա իրանից բռնել ու վեր բարձրացնել։ Իմ ծառաների ու տանը գտնվող մի քանի բարեկամների վրա նայում էի բարձրից, կարծես թե նրանք թզուկներ լինեին, իսկ ես՝ մի հսկա։ Կնոջս ասի, թե նա, ինչպես երևում է, շատ խնայող կյանք է վարել, որովհետև թե՛ նա և թե աղջիկս կարծես թե ուզեցել են սովամահ անել իրենց և ոչնչացնել։ Կարճ խոսքով, իմ վարմունքով ես այնքան անճանաչելի էի դառել, որ ամենքն էլ կապիտանի կարծիքին էին, երբ նա առաջին անգամ տեսավ ինձ, այսինքն՝ որոշեցին, որ խելքս կորցրել եմ։ Այս ամենը ես այստեղ հիշում եմ, ցույց տալու համար, թե որքա՜ն մեծ է սովորության ու նախապաշարումների զորությունը։
:   Մի փոքր հետո իմ ընտանիքիս և բարեկամներիս մեջ եղած թյուրիմացությունները վերացան, սակայն իմ կինը հայտարարեց, թե այսուհետև ես երբեք ծովի երես չեմ տեսնի, թեև իմ չար բախտն այնպես տնօրինեց, որ կինս չկարողացավ արգելք հանդիսանալ ինձ, ինչպես ընթերցողը կիմանա հետագայում։ Միևնույն ժամանակ ես վերջացնում եմ իմ դժբախտ ճանապարհորդուցյան ճանապարհորդության երկրորդ մասը։
==Երրորդ մաս — Ճանապարհորդուցյուն Ճանապարհորդություն դեպի Լապուտա==
==Գլուխ առաջին==
:   Հեղինակն սկսում է իր երրորդ ճանապարհորդուցյունն ճանապարհորդությունն ու գերի ընկնում ծովահեններին։ Հոլանդացու չարակամությունը։ Հեղինակը ժամանում է մի կղզի։ Նրան բարձրացնում են Լապուտա։
:   Տասն օր չկար, որ տանն էի, երբ մոտս եկավ կոռնիշեցի կապիտան Վիլյամ Ռոբինզոնը, «Հուսատու»֊ի հրամանատարը, մի նավի, որ երեք հարյուր տոննա տարողություն ուներ։ Մի ժամանակ, Լեվանտ ճանապարհորդելիս, ես վիրաբույժ էի մի ուրիշ նավի վրա, որի պետն ու չորրորդ մասի տերն էր նա։ Ինձ հետ նա վարվում էր ավելի շուտ իբրև եղբոր, քան ստորադաս ծառայողի, ուստի լսելով իմ գալուստը՝ ինձ այցելության եկավ, ինչպես թվաց, լոկ բարեկամական զգացմունքից դրդված, որ երկար բացակայությունից հետո միանգամայն հասկանալի էր։ Սակայն իր այցելությունները մի քանի անգամ կրկնելուց և ինձ ողջ և առողջ գտնելու համար իր խնդակցությունը հայտնելուց հետո նա հարցրեց, թե արդյոք ես այժմ նստակյա՞ց կյանք պիտի վարեմ, թե՞ ոչ, ու ավելացրեց, որ երկու ամսից հետո մտադիր է մի ճանապարհորդուցյուն ճանապարհորդություն կատարել դեպի Արևելայն Հնդկաստան․ ի վերջո մի շարք ջատագովություններից հետո ուղղակի հրավիրեց ինձ՝ նրա նավում վիրաբույժ լինելու․ նա հայտնեց, որ ես, բացի երկու բուժակից, մի օգնական վիրաբույժ էլ պիտի ունենամ, որ իմ ռոճիկը սովորականից երկու անագամ ավելի պետք է լինի և որ փորձից գիտե, թե ես համարյա նրա չափ ծանոթ եմ ծովային գործերին․ ուստի նա պարտավորվում է հետևել իմ խորհուրդներին, ինչպես եթե ես նրա օգնականը լինեի։:   Նա ինձ այնքա՜ն շատ սիրալիր խոսքեր ասած, և ես այնքա՜ն էի ճանաչում նրան, իբրև մի ազնիվ մարդու, որ անկարող էի մերժել նրա առաջարկը․ և վերջապես աշխարհ տեսնելու ցանկությունը, չնայած իմ ունեցած դժբախտություններին, առաջվա պես իմ մեջ շատ ուժգին էր։ Միակ դժվարությունը մնում էր իմ կնոջը համոզել․ սակայն վերջ ի վերջո ես ստացա նրա համաձայնությունը, երբ նկարագրեցի այն օգուտները, որ պիտի ունենան մեր երեխաներն այդ ճանապարհորդուցյունից։ճանապարհորդությունից։
:   Մենք մեկնեցինք 1706 թվի օգոստոսի 5֊ին ու 1707 թվի ապրիլի 11֊ին հասանք Սան֊Ջորջի ամրոցը։ Մենք այդտեղ մնացինք երեք շաբաթ՝ կազդուրելու համար մեր նավաստիներին, որոնցից շատերը հիվանդ էին։ Այդտեղից մենք գնացինք Տոնքին, որտեղ կապիտանը որոշեց մի առժամանակ մնալ, որովհետև ապրանքի շատ մասը, որ նա մտադիր էր գնել, դեռ պատրաստ չէր և հույս չուներ, որ մի քանի ամսից կանուխ կարող էր վերջացնել գործը։ Ուստի ծախքերը մասամբ թեթևացնելու հուսով նա մի սլուպ գնեց, զանազան ապրանքներ բարձեց վրան, որոնցով տոնքինցիները միշտ առևտուր են անում հարևան կղզիների հետ, ու նավի մեջ տեղավորելով տասնչորս մարդ, որոնցից երեքը տեղացիներ էին, ինձ նշանակեց սլուպի գլխավորը և իրավունք տվեց ապրանքը վաճառելու, մինչև որ նա կավարտի իր գործերը Տոնքինում։ Երեք օր չանցած՝ մի մեծ փոթորիկ բարձրացավ, որ մեզ հինգ օր շարունակ քշեց հյուսիս֊արևելք, և ապա դեպի արևելք․ դրանից հետո եղանակը լավացավ, սակայն արևմուտքից միշտ փչում էր բավականին ուժեղ քամի։ Տասներորդ օրը մեզ սկսեցին հետապնդել երկու ծովահեն, որոնք շուտով հասան մեզ, որովհետև իմ սլուպն այնքան ծանրաբեռնված էր, որ չէր կարողանում արագ սուրալ, իսկ մենք ի վիճալի չէինք պաշտպանվելու։
:   Մենք համարյա թե միաժամանակ շրջապատվեցինք երկու ծովահենների կողմից, որոնք արագ բարձրացան մեր նավը իրենց մարդկանց հետ միասին, և տեսնելով, որ մենք ամենքս էլ գետնատարած չոքել ենք նրանց առաջ (որովհետև ես այդպես էի հրամայել), բավարարվեցին նրանով, որ թոկերով ամուր կապոտեցին ու հսկողներ դնելով մեզ վրա, սկսեցին խուզարկել սլուպը։
:   Ես ամենևին չկարողացա իմանալ իսկական ստուգաբանությունն այն խոսքի, որ ես թարգմանում եմ՝ թռչող կամ լողացող կղզի և որն իրենց լեզվով կոչվում է Լապուտա։ Հին, անգործածական լեզվով լապ խոսքը նշանակում է՝ գերագույն, իսկ ունտուն՝ վարիչ, որից, ասում են, աղավաղված կերպով ածանցված է Լապուտա խոսքը՝ փոխանակ՝ Լապունտուհ֊ի։ Սակայն ես չեմ կարող հավանություն տալ այդ ածանցման, որ թվում է ինձ մի փոքր բռնազբոսիկ։ Ես համարձակություն ունեցա առաջարկելու նրանց գիտնականներին իմ սեփական վարկածը, որ Լապուտա խոսքը quasi լապ աուտեդ֊ն է․ լապ ― հատկապես նշանակում է ծովի մեջ արևի շողերի խաղ, իսկ աուտեդ՝ նշանակում է թև․ սակայն ես չեմ պնդում այդ վարկածը, այլ միայն առաջարկում եմ արդարամիտ ընթերցողին։
:   Թագավորի հրամանով ինձ վրա կարգված խնամատարները նկատելով, թե ես որքա՜ն վատ եմ հագնված, կարգադրեցին, որ հետևյալ առավոտ մի դերձակ գա և վերցնի իմ չափը մի ձեռք հագուստի համար։ Այդ վարպետն իր պաշտոնը կատարեց միանգամայն այլ կերպ, քան անում են նրա արհեստակիցները Եվրոպայում։ Նախ և առաջ քառորդակի օգնությամբ վերցրեց իմ հասակի բարձրությունը, ապա քանոնով ու կարկինով որոշեց իմ մարմնի ծավալն ու շրջագիծը, և այս ամենն արձանագրեց թղթի վրա ու վեց օրից հետո բերեց իմ հագուստը, շատ վատ կարած և ոչ իմ վրայով, շնորհիվ այն սխալի, որ նա արել էր հաշվելու ժամանակ։ Սակայն ես մխիթարվում էի նրանով, որ նման դեպքեր հաճախ էի նկատում, ուստի այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։
:   Հագուստ չունենակու և ինձ մի փոքր վատ զգալու պատճառով ես մի քանի օր սենյակում փակված մնացի և այդ ժամանակամիջոցում կարողացա ավելացնել իմ բառապաշարը, և երբ հետագայում ես գնացի արքունիք, արդեն կարողանում էի թագավորի բառերից շատ բան հասկանալ ու քիչ թե շատ պատասխանել։ Նորին մեծությունը հրամայեց, որ կղզին քշեն հյուսիս֊արևելք, դեպի Լագադո, թագավորության մայրաքաղաքը, որ գտնվում էր ներքև, երկրի երեսին, մոտ իննսուն լիգ հեռավորության վրա։ Մեր ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը տևեց չորս և կես օր։ Ես ամենևին չզգացի կղզու՝ օդի մեջ արած շարժման թափը։ Հետևյալ օրը, առավոտյան, ժամը մոտ տասնմեկին, ինքը թագավորը, իր ազնվականությունը, պալատականներն ու պաշտոնյաները, ամենքը միասին սկսեցին նվագել իրենց երաժշտական գործիքները, ամբողջ երեք ժամ, առանց դադարի, այնպես որ ես այդ աղմուկից կատարելապես խլացա․ ես չկարողացա հասկանալ այդ համերգի իմաստը, մինչև որ իմ դասատուն չբացատրեց ինձ։ Նա ասաց, որ իրենց կղզու ժողովրդի ականջներն օժտված եմ երկնային երաժշտությունը լսելու կարողությամբ, իսկ այդ երաժշտությունը հնչում է որոշ ժամանակներ, ուստի պալատականները պատրաստություն են տեսնում մասնակցելու այդ տիեզերական համերգին այն գործիքներով, ինչի վրա նրանք ավելի լավ են նվագում։
:   Դեպի մայրաքաղաքը՝ Լագադո կատարած ճանապարհորդության ժամանակ նորին մեծությունը հրամայեց, որ կղզին կանգ առնի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա՝ իր հպատակներից խնդրագրեր ընդունելու համար։ Այդ նպատակով բաց էին թողնվում դեպի ցած բարակ թոկեր՝ ծայրերին փոքրիկ ծանրություններ կապած։ Այդ թոկերից ժողովուրդը կապում էր իր խնդրագրերը, որոնք վեր էին բարձրանում, ինչպես թղթի կտորները, որոնք աշակերտները կապում են իրենց թռչող առագաստի թելի ծայրին։ Երբեմն մենք ցածից ստանում էինք գինի և ուտելիքներ, որ ճախարակների միջոցով բարձրացնում էին վեր։
:   Մաթեմատիկայի մեջ ունեցած իմ գիտությունը մեծ ծառայություն մատուցեց ինձ ըմբռնելու նրանց ֆրազեոլոգիան, որ ըստ մեծի մասին առնված էր այդ գիտությունից ու երաժշտությունից, քանի որ վերջինիս նկատմամբ էլ անճարակ չէի։ Նրանց գաղափարները շարունակ պտտում են գծերի և ձևերի շուրջը։ Եթե նրանք ցանկանում են, օրինակի համար, գովել մի որևէ կնոջ կամ կենդանու գեղեցկությունը, նրանք նկարագրում են այդ գեղեցկությունը շեղանկյունների, շրջագծերի, զուգահեռագծերի, ձվաձև գծերի և այլ երկրաչափական տերմինների օգնությամբ կամ երաժշտությունից առնված խոսքերով, որոնց կրկնությունն այստեղ անտեղի կլիներ։ Թագավորական խոհանոցն ամբողջապես լեցուն էր մաթեմատիկական և երաժշտական գործիքներով, որոնց ձևերով նրանք կտրատում են նորին մեծության սեղանի համար պատրաստած մսեղենը։
:   Երբ մի որևէ քաղաք խռովություն կամ ապստամբություն է բարձրացնում, կամ բռնկվում են այնտեղ խառնակություններ և կամ հրաժարվում է իր սովորական տուրքը վճարելուց, թագավորը նրան հնազանդեցնելու համար երկու միջոց ունի։ Առաջին և ամենամեղմ միջոցն այն է, որ նա կղզին կանգնեցնում է այդպիսի քաղաքի և շրջակա հողամասերի վրա, որով զրկում է նրանց արևի և անձրևի բարերար ազդեցությունից և, հետևապես, ազգաբնակությանը մատնում է սովի ու հիվանդության։ Եվ նայած հանցագործության չափին, նրանք միևնույն ժամանակ վերևից ենթարկվում են քարկոծության․ թափվող խոշոր քարերից պաշտպանվելու համար նրանք թաքնվում են մառանների և նկուղների մեջ, թողնելով, որ իրենց տների կտուրները քարուքանդ լինեն։ Իսկ երբ նրանք շարունակում են իրենց համառությունը կամ փորձում են ուժեղացնել ապսամբությունը, այն ժամանակ թագավորը դիմում է վերջին միջոցին՝ նա թույլատրում է, որ կղզին ընկնի ուղիղ նրանց գլխին, որով նա կործանում է թե՛ տները և թե՛ մարդկանց։ Սակայն թագավորն այդ ծայրագույն միջոցին հազվագյուտ դեպքերում է դիմում և մեծ վարանումներից հետո, քանի որ մինիստրներն էլ չեն համարձակվում այդ խորհուրդը տալ, որովհետև դա մի կողմից ժողովրդի մեջ ատելություն է առաջացնում, իսկ մյուս կողմից կարող է մեծ վնաս հասցնել իրենց սեփական կալվածքներին, որոնք գտնվում են ցամաքի վրա, մինչդեռ կղզին թագավորի սեփականությունն է։
:   Բացի այդ կա մի կարևոր պատճառ, թե այդ երկրի թագավորներն ինչու՞ են խորշում այդ տեսակ սոսկալի արարքից, ի բաց առյալ այն ծայրահեղ դեպքերը, երբ հարկը պահանջում է․ որովհետև, եթե կործանումի դատապարտված քաղաքի մեջ կան բարձրաբերձ ապառաժներ, ինչպես սովորաբար պատահում են խոշոր քաղաքներում, մի հանգամանք, որ թերևս օգտագործվում է նման կատաստրոֆաներից խույս տալու համար, կամ եթե քաղաքում կան բարձր զանգակատներ, այն ժամանակ կղզու հանկարծակի անկումը կարող է վնասել նրա հատակը կամ ստորին մակերեսը, որը թեև շինված է ինչպես ես ասի, երկու հարյուր յարդ հաստության ձույլ ադամանդից, բայց կարող է պատահել, որ նա ուժեղ հարվածից կոտրվի կամ ցածր տների կրակներին մոտենալուց ճաքի, ինչպես օրինակ կրակարանի վրա դրած երկաթե կամ քարե կափարիչը։ Այդ ամենը ժողովուրդը շատ լավ գիտե և հասկանում է, թե ինչքան կարող է տևել իր դիմադրությունը, մանավանդ, երբ հարցն իր ազատության և գույքին է վերաբերում։ Եվ, թագավորը, երբ ծայր աստիճանի զայրացած է լինում կամ հաստատուն որոշման հանգած, քաղաքը փոշիացնել, հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն, ոչ թե նրա համար, որ խճում է իր ժողովրդին, այլ որովհետև վախենում է, թե միգուցե կղզու ադամանդե հատակը կոտրվի, քանի որ այդ դեպքում, նրանց փիլիսոփաների ընդհանուր կարծիքով, մագնիսաքարն այլևս չի կարող կղզին պահել օդում և, ամբողջ զանգվածը կփլվի ներքև։
:   Լապուտացիների մոտ իմ գալուց մոտ երեք տարի առաջ, երբ թագավորը ճանապարհորդուցյուն ճանապարհորդություն է կատարել իր տիրապետության վրա, տեղի է ունեցել մի արտակարգ դեպք, որ կարող էր ճակատագրական լինել այդ թագավորության համար, մանավանդ նրա ներկա շրջանի համար։ Թագավորության երկրորդ քաղաքը՝ Լինդալինոն առաջինն էր, որ արժանացավ նորին մեծության այցելությանը՝ իր ճանապարհորդուցյան ճանապարհորդության ժամանակ։ Նրա մեկնելուց երեք օր անց ազգաբնակությունը, որ հաճախ գանգատվել էր անսահման հարստահարություններից, փակել է քաղաքի դարպասները, ձերբակալել նահանգապետին և անհավատալի արագությամբ ու ջանքով կառուցել չորս հատ խոշոր աշտարակ քաղաքի չորս անկյուններում (քաղաքը քառակուսու ուղիղ ձև է ունեցել, և նույն մեծությամբ, ինչպես և քաղաքի կենտրոնում բարրձրացող սրածայր ժայռն է։ Ամեն մի աշտարակի, ինչպես և աշտարակի ծայրին նրանք ամրացրել են մի֊մի խոշոր մագնիսաքար, իսկ իրենց մտադրությունը չհաջողվելու դեպքում նրանք նախօրոք պատրաստել են մեծ քանակությամբ հրաբորբոք վառելանյութ, նրանով կղզու ադամանդե հատակը պայթեցնելու նպատակով, եթե բան է՝ մագնիսաքարի ծրագիրն ի դերև ելնի։
:   Ութ ամիս անցնելուց հետո թագավորը լուր է ստանում, որ լինդանիլացիներն ապստամբել են։ Նա հրամայում է, որ կղզին քշեն դեպի քաղաքը։ Միահամուռ ժողովուրդը ուտելիքի ահագին պաշար է տեսել։ Քաղաքի միջով անցնելիս է եղել մի գետ։ Թագավորը մի քանի օր սավառնում է քաղաքի գլխին, զրկելով նրանց արևից ու անձրևից։ Նա հրամայում է կղզուց բազմաթիվ թոկեր իջեցնել, բայց ոչ ոք չի մտածում աղերսագիր ուղարկելու, այլ ընդհակառակը, դրա փոխարեն վեր են բարձրանում հանդուգն պահանջներ՝ վերջ տալ իրենց տառապանքներին, վերադարձնել արտոնությունները և իրենց համար նահանգապետ ընտրելու իրավունքը և նման առտառոց բաներ։ Դրան ի պատասխան նորին մեծությունը հրամայում է կղզու ամբողջ ազգաբնակությանը, որ ստորին պատշգամբից քաղաքի վրա քարեր նետեն։ Բայց այդ դժբախտությունից խույս տալու համար, քաղաքացիները, առնելով իրենց գույքը, մտնում են չորս աշտարակները և թաքնվում այլ և այլ ամուր շինությունների ու ստորերկրյա մառանների մեջ։
:   Այն ժամանակ թագավորը որոշում է ընկճել այդ հպարտ ժողովրդին և հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն դեպի աշտարակներն ու ժայռը մինչև չորս յարդ։ Թագավորի հրամանը կատարում են։ Սակայն այդ գործի վրա կարգած պաշտոնյաները տեսնում են, որ կղզու անկումը սովորականից ավելի արագ է կատարվում և մագնիսաքարը շուռ տալուց հետո միայն, մեծ դժվարությամբ, կարողանում են կղզին պահել անշարժ դրությամբ և, չնայած դրան, գտնում են, որ կղզին հակվում է դեպի ցած։ Նրանք անմիջապես տեղեկություն են տալիս թագավորին այդ զարմանալի երևույթի մասին և խնդրում, որ նորին մեծությունը թույլ տա բարձրացնել կղզին։ Թագավորը տալիս է իր համաձայնությունը և հրավիրում գերագույն խորհուրդ, հրամայելով, որ մագնիսաքարի պաշտոնյաները ներկա լինեն։ Ավագագույն և փորձված պաշտոնյաներից մեկը թույլտվություն է խնդրում մի փորձ կատարելու։ Նա վերցնում է հարյուր յարդ երկարությամբ թոկ, և երբ կղզին բարձրանում է քաղաքից այնքան, որ սպառվում է ներքևի ձգողական ուժի ներգործությունը, կապում է թոկի ծայրին ադամանդի մի կտոր, որի մեջ պարունակում է երկաթահանքի մի խառնուրդ, նման այն զանգվածին, որից շինված է կղզու հատակի ստորին մակերեսը, և այդ թոկը ստորին պատշգամբից հանդարտ կերպով իջեցնում է դեպի քաղաքի աշտարակների կատարը։ Դեռևս չորս յարդի վրա պաշտոնյան նկատում է, որ ադամանդը մի այնպիսի ուժով է ուզում ցած ընկնել, որ նրան հազիվ է հաջողվում հետ քաշել։ Այնուհետև նա նետում է ցած ադամանդի մի քանի փոքրիկ կտորներ և նկատում, որ աշտարակի կատարներն այդ կտորներն ուժգին կերպով ձգում են իրենց։ Նույն փորձը նա կատարում է մյուս երեք աշտարակների և ժայռի նկատմամբ և հետևանքը միևնույնն է լինում։
:   Այդ լորդ Մյունոդին մի առաջնակարգ անձնավորություն էր, որը մի քանի տարի շարունակ եղել էր Լագադոյի նահանգապետը, սակայն մինիստրների մեքենայությունների շնորհիվ պաշտոնանկ էր եղել, իբրև անկարող մարդ։ Բայց թագավորը նրա հանդեպ սիրալիր էր, իբրև մի բարեմիտ մարդու, թեև նրան համարում էր սահմանափակ և նվազ հասկացողության տեր։
:   Երբ ես ազատ կերպով հայտնեցի իմ կարծիքն այդ երկրի և նրա բնակիչների մասին, նա պատասխանեց, թե ճիշտ կարծիք կազմելու համար ես քիչ եմ ապրել նրանց մեջ, և թե աշխարհի տարբեր ազգերն ունեն տարբեր սովորություններ և նման ընդհանուր կողմեր։ Իսկ երբ վերադարձանք նրա պալատը, նա հարցրեց, թե ինչպե՞ս հավանեցի նրանց շինությունները, ինչ անհեթեթություններ նկատեցի և ի՞նչ գանգատներ ունեմ նրա ծառաների արտաքին տեսքից ու հագուստներից։ Նա վստահ կերպով կարող էր այդ հարցերը տալ, որովհետև նրա տանն ամեն ինչ հոյակապ էր, կարգին ու վայելուչ։ Ես պատասխանեցի, թե նորին վսեմության խոհեմությունը, բարեմասնությունն ու հարստությունը զերծ են պահել նրան այն թերություններից, որ ծնունդ են առել ուրիշների մոտ շնորհիվ նրանց անխելքության և չքավորության։ Նա ասաց, թե եթե մենք գնալու լինենք քաղաքից դուրս կառուցած նրա տունը, որը գտնվում է քսան մղոն հեռավորության վրա, այնտեղ, ուր նրա կալվածքն է, այն ժամանակ մենք ավելի պատեհություն կունենանք նման զրույցներով զբաղվելու։ Ես նորին վսեմությանը հայտնեցի, թե ամբողջովին գտնվում եմ նրա տրամադրության տակ, և մյուս օրը առավոտյան մենք ճանապարհ ընկանք։
:   Մեր ճանապարհորդուցյան ճանապարհորդության միջոցին նա իմ ուշադրությունը հրավիրեց զանազան մեթոդների վրա, որ ֆերմերները գործադրում էին իրենց հողի մշակման համար և որոնք ինձ միանգամայն անհասկանալի էին, որովհետև, շատ քիչ բացառությամբ, ես կարողացա երևան հանել հացահատիկի որևէ հասկ կամ խոտի որևէ ծիլ։ Սակայն երեք ժամ տևող ճանապարհորդուցյունից ճանապարհորդությունից հետո տեսարանը բոլորովին փոխվեց․ մենք հասանք մի չնաշխարհիկ բնակավայր․ տեսանք գյուղական կոկիկ տներ, մեկը մյուսից մի քիչ հեռու։ Ցանկապատով դաշտեր՝ ներսը խաղողի այգիներ, ցորենի արտեր և մարգագետիններ։ Այդպիսի հաճելի տեսարան ես վաղուց է չէի տեսել։ Նորին վսեմությունը նկատեց, որ իմ դեմքը պայծառացավ․ նա, հառաչելով ինձ ասաց, թե այստեղից սկսվում է իր կալվածքը և շարունակվում է մինչև նրա տունը։ Որ նրա հայրենակիցները ծիծաղում են նրա վրա և ծաղրում նրան, որ նա այդպես վատ է տանում իր գործերը և տերության համար տգեղ օրինակ է դառնում, որին շատ քչերն են հետևում, և այն էլ նրա պես ծեր, կամակոր և անզոր մարդիկ։
:   Վերջապես, մենք հասանք նրա տունը, որը մի հոյակապ շենք էր՝ հնագույն ճարտարապետության լավագույն կանոններով կառուցված։ Շատրվանները, այգիները, ծառուղիներն ու պուրակները դասավորված էին շատ խելացի և ճաշակով։ Այդ ամենը, ինչ ես տեսա, արժանի կերպով գովեցի, որին նորին վսեմությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց մինչև ընթրիքի վերջը, իսկ երբ մենք մնացինք մենակ, նա մելամաղձոտ ձայնով ասաց ինձ, թե իր մտքով երբեմն անցնում է քարուքանդ անել քաղաքի և գյուղի իր տները և վերաշինել այսօրվա ճաշակով․ ոչնչացնել իր բոլրոր ագարակները և հիմնել նորերը, որ համապատասխան լինեն ժամանակի պահանջներին՝ նույն խորհուրդը տալով իր գյուղացիներին․ հակառակ դեպքում իրեն պիտի կշտամբեն գոռոզության, տարօրինակության, ցուցամոլության, տգիտության և քմահաճույքի համար, իսկ նորին մեծության դժգոհությունն էլ, ո՞վ գիտե, գուցե ավելի պիտի մեծանա։ Նա ասաց, որ իմ զարմանքն ավելի պիտի պակասի կամ չքանա, երբ նա պատմի ինձ մի քանի մանրամասնություններ, որոնց մասին ես պալատում ամենևին չլասեցի, որ մարդիկ այնքա՜ն են խորասուզված վերացական մտքերի մեջ, որ չեն տեսնում, թե այստեղ՝ ցածում ի՞նչ է կատարվում։
:   Նրա բոլոր ասածների իմաստն այս էր։ Սրանից քառասուն տարի առաջ մի քանի հոգի բարձրացան Լապուտա, ոմանք գործով, ոմանք զվարճության համար․ և հինգ ամիս մնալուց հետո հետ եկան մաթեմատիկական մակերեսային գիտությամբ, սակայն լիքը ցնդաբանություններով, որ նրանք ձեռք էին բերել այդ օդային երկրում։ Վերադարձից հետո ներքևի բոլոր հիմնարկություններն այդ մարդկանց աչքում անդուրեկան թվացին, և նրանք սկսեցին ծրագիր կազմել վերակառուցելու արվեստը, գիտությունը, լեզուն և տեխնիկան ըստ նոր ձևի։ Այդ նպատակով նրանք ձեռք բերին թագավորական արտոնություն՝ հիմնելու Լագադոյում Ծրագրողների Ակադեմիա։ Այդ միտքն այնքա՜ն հավանեց ժողովուրդը, որ թագավորության մեջ չմնաց քիչ թե շատ աչքի ընկնող մի քաղաք, ուր գոյություն չունենային նման ակադեմիաներ։ Այդ վարժարաններում պրոֆեսորները հնարում են հողագործության և ճարտարապետության նոր ձևեր ու մեթոդներ և արհեստագիտության ու արթյունաբերության նոր գործիքներ ու միջոցներ, և, ինչպես հավատացնում են նրանք, մեկը պիտի աշխատի տասը հոգու փոխարեն, մի որևէ պալատ կարելի է կառուցել մի շաբաթվա ընթացքում և մի այնպիսի ամուր շինանյութից, որ առանց նորոգման կարող է հավիտյան գոյություն ունենալ։ Երկրային բոլոր պտուղները տարվա բոլոր եղանակներին և մեր ուզած ժամանակ պիտի հասունանան և հարյուր անգամ ավելի մեծ պիտի լինեն, քան մեր այժմյան պտուղները, և ուրիշ այլ բազմաթիվ երջանիկ ծրագրեր։ Ափսոս միայն, որ այդ ծրագրերից ոչ մեկը կատարելապես չի մշակված, մինչդեռ ամբողջ երկիրն ապագա բարիքների հույսով մատնված է սոսկալի ամայության, տներն ավերակ վիճակի մեջ են, իսկ ժողովուրդը մնացել է առանց ապրուստի, ու ցնցոտիների մեջ։ Սակայն այդ ամենը նրանց չի վհատեցնում, այլ միայն ավելի ուժգին կերպով դրդում է հետապնդելու իրենց ծրագրերը, և նրանց հավասար կերպով ոգևորում է թե՛ հույսը և թե հուսահատությունը։ Իսկ ինչ վերաբերում է իրեն՝ Մյունոդիին, չունենալով ձեռներեց ոգի, գոհ է, որ ընդանում է հին կարգերով, ապրում իր նախնիների շինած տներում և անում այն, ինչ որ նախնիներն են արել, չմտցնելով իր կյանքի մեջ որևէ նորություն։ Նույն բանն են անում նաև մի քանի այլ երևելի և միջին դասակարգի մարդիկ, սակայն նրանց վրա նայում են արհամարանքով ու չարակամությամբ, իբրև գիտության թշնամիների, տգետների ու հասարակության վնասակար մարդկանց վրա, որոնք իրենց սեփական հանգիստն ու ծուլությունն ավելի են գերադասում, քան իրենց երկրի ընդհանուր բարիքը։
:   Մի այլ պրոֆեսոր ցույց տվեց ինձ հրահանգների մի ընդարձակ ձեռագիր, պետության դեմ սարքած դավադրություններն ու մեքենայությունները երևան հանելու համար։ Նա պետական մարդկանց խորհուրդ էր տալիս քննության ենթարկելու բոլոր կասկածելի անձնավորությունների կերակուրը, իմանալու՝ թե երբ են նրանք ճաշում, ո՞ր կողքի վրա են պառկում, ո՞ր ձեռքովն են սրբում իրենց հետույքը, մանրազնին կերպով զննելու նրանց կղկղանքի գույնի, հոտի, համի, թանձրության, թուլության ու պնդուցյան հիման վրա կարծիք կազմել նրանց մտքի ու նպատակների մասին, որովհետև երբեք մարդն այնքան լուրջ, խորամիտ և կենտրոնացած չի լինում, քան այն ժամանակ, երբ նա նստած է արտաքնոցում, մի բան, որ պրոֆեսորը գիտե իր սեփական փորձից։ Եվ իսկապես, երբ նա այդ վիճակում ցանկացավ, լոկ փորձի համար, մտածել, թե ո՞րն է թագավորին սպանելու լավագույն միջոցը, այն ժամանակ նրա կղկղանքը կանաչավուն ներկով գունավորվեց, և այդ կղկղանքի գույնը միանգամայն այլ էր, երբ նա մտածում էր միայն ապսամբություն բարձրացնելու և մայրաքաղաքը հրդեհելու մասին։
:   Այդ բոլոր դատողությունները գրված են խոր նրբամտությամբ ու պարունակում են պետական մարդկանց համար հետաքրքրական և շահավետ բազմաթիվ դիտողություններ, թեև այդ դիտողություններն ինձ այնքան էլ լրիվ չթվացին։ Ես վստահություն ունեցա հեղինակին ասելու այդ և առաջարկեցի, որ նա բարեհաճի կցել մի քանի հավելումներ։ Նա մեծ հաճույքով ընդունեց իմ առաջարկը, ավելի, քան սովորաբար անում են մեզ մոտ գրողները, մանավանդ նրանք, որոնք աշխատում են ծրագրեր կազմելու վրա, և հայտնեց, թե ուրախությամբ կլսի հետագա հրահանգները։
:   Այն ժամանակ ես նրան ասացի, թե Տրիբնիայի թագավորության մեջ, որ տեղացիների կողմից կոչվում է Լանգդին, ուր ես ապրել եմ մի առժամանակ, իմ կատարած ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների միջոցին՝ ժողովրդի մեծագույն մասը բաղկացած է հետախույզներից, վկաներից, լրտեսներից, ամբաստանողներից, դատապնդողներից, ականատեսներից, երդվյալներից և նրանց ստորադաս արբանյակներից, որոնք վարձված են մինիստրների և դեպուտատների կողմից։ Այդ թագավորության մեջ դավադրությունը վարպետություն են համարում նրանք, ովքեր ուզում են իրենց մասին եղած նուրբ պոլիտիկոսի համարումը, տոգորել քայքայված իշխանությունը նոր կորովով, խեղդել կամ շեղել ժաղովրդական անբավականությունը, լցնել իրենց գրպանը տուգանքներով և կենդանացնել կամ մեռցնել պետական վարկի հանդեպ եղած վստահությունը, նայած թե դրանցից որն է համապատասխան իրենց սեփական շահին։ Նախ և առաջ նրանք միմյանց հետ համաձայնության են գալիս ու որոշում, թե կասկածելի մարդկանցից որին է հարկավոր ամբաստանել դավադրույան համար․ ապա ամեն ջանք գործ են դնում գրավելու նրանց նամակներն ու թղթերը և ոճրագործներին շղթայակապ անելու։ Այդ թղթերը ներկայացնում են վարպետ մարդկանց, որոնք ճարպկություն ունեն բառերի, վանկերի և տառերի մեջ խորհրդավոր նշանակություն գտնելու։ Զորօրինակ, նրանք երևան հանեցին, որ արտաքնոցի աթոռը նշանակում է գաղտնի խորհրդակցություն,
:   Սագերի երամը ― սենատ,
:   Կաղ շունը ― գահի թեկնածու,
==Գլուխ յոթերորդ==
:   Հեղինակը հեռանում է Լագադոյից ու գալիս է Մալդոնադո։ Պատրաստի նավ չկա։ Նա կատարում է մի կարճառոտ ճանապարհորդուցյուն ճանապարհորդություն դեպի Գլըբբդըբդրիբ։ Կառավարչի ցույց տված ընդունելությունը։
:   Այն ցամաքամասը, որի մասն է այս թագավորույթունը, ինչպես ես հիմք ունեմ կարծելու, ընկած է Ամերիկայի անծանոթ երկների արևելյան կողմը, Կալիֆորնիայից դեպի արևմուտք ու Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս․ այդ օվկիանոսից մոտ հարյուր հիսուն մղոն հեռավորության վրա գտնվում է Լագադոն, ուր կա հիանալի նավագանգիստ, որն առևտրական գործերով կապված է հյուսիս֊արևմտյան մասում՝ հյուսիսյին լայնության 29 աստիճանի և երկայնության 140 աստիճանի վրա գտնվող Լըգգնեգգ խոշոր կղզու հետ։ Այս Լըգգնեգգ կղզին ընկած է Ճապոնիայի հարավ֊արևելյան կողմը, մոտ հարյուր լիգ հեռավորության վրա։ Ճապոնիայի կայսեր և Լըգգնեգգի թագավորի միջև գոյություն ունի սերտ բարեկամություն, որի շնորհիվ այդ երկու կղզիները մշտական կապ ունեն։ Ուստի ես որոշեցի այդ ճանապարհը բռնել՝ Եվրոպա վերադառնալու նպատակով։ Ես վարձեցի երկու ջորի, ճանապարհը ցույց տվող մի առաջնորդ ու փոխադրեցի իմ ճանապարհորդական թեթև իրերը։ Ես հրաժեշտ տվեցի իմ ազնիվ հովանավորին, որը դեպի ինձ այնքա՜ն սիրալիր էր, և իմ մեկնելու ժամանակ թանկագին նվերներ էր պարգևել։
:   Իմ ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը տեղի ունեցավ առանց որևէ դիպվածի կամ արկածի, որոնց մասին կարիք լիներ պատմելու։ Երբ ես հասա Մալգոնադո նավահանգիստը (այդպես էր անունը)՝ ափին Լըգգնեգգ մեկնող ոչ մի նավ չկար և ոչ էլ շուտով պիտի լիներ։ Քաղաքը մոտավորապես Պորտսմուտի չափ էր։ Շուտով ես ձեռք բերի որոշ ծանոթուցյուններ, և ինձ մեծ հյուրասիրությամբ ընդունեցին։ Մի անվանի պարոն ինձ ասաց, թե քանի որ Լըգգնեգգ մեկնող նավը մի ամսից առաջ պատրաստ չի լինի, ուստի ինձ համար անհաճո բավականություն չէր լինի, եթե ես մի փոքրիկ պտույտ կատարեի դեպի Գլըբբդըբդրիբ կղզին, որ գտնվում է հարավ֊արևմտյան ուղղությամբ մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Նա ասաց, որ ինքն ու իր բարեկամը կընկերակցեն և ճանապարհորդության համար ինձ կտրամադրեն մի փոքրիկ հարմար առագաստանավ։
:   Գլըբբդըբդրիբ, որքան կարողացա ես մեկնել այդ խոսքը, նշանակում է վհուկների և կախարդների կղզի։ Նա մոտավորապես Ուայտ կղզու մի երրորդի չափ է և չափազանց բերրի։ Նրա կառավարիչը կախարդների ցեղապետն է։ Այդ կղզու բնակիչներն ամուսնանում են միմիայն իրար հետ և ժառանգների մեջ ամենից մեծը դառնում է թագավոր կամ կառավարիչ։ Թագավորն ունի մի հոյակապ պալատ, երեք հազար ակր մեծության մի պուրակ, որ շրջապատված է քսանչորս ոտնաչափ բարձրության տաշած քարից շինած պարսպով։ Այդ պուրակում կան մի քանի ցանկապատած տեղեր՝ անասունների, հացահատիկների և այգիների համար։
:   Այդ կառավարչի սպասավորները և նրանց ընտանիքները մի քիչ արտասովոր տեսք ունեն։ Հոգեհարցություն քաջ գիտենալու շնորհիվ կառավարիչն ըստ իր ցանկության զորավոր է կանչելու մեռածներին և ստիպելու նրանց՝ ծառայել իրեն քսանչորս ժամից ոչ ավելի․ սակայն նույն ննջեցյալին նա չի կարող երեք ամիսը մի անգամից ավելի հաճախ կանչել, բացառությամբ արտակարգ դեպքերի։ Երբ մենք առավոտյան ժամը մոտ 11֊ին հասանք կղզին, ինձ առաջնորդող պարոններից մեկը գնաց կառավարչի մոտ ու խնդրեց ընդունելու մի օտարականի, որ եկել է կղզին նորին մեծությանը ներկայանալու պատվին արժանանալու համար։ Կառավարիչն անմիջապես տվեց իր համաձայնությունը, և մենք երեքս ներս մտանք պալատը, անցնելով երկու շարք պահակների արանքով, որոնց սպառազինումն ու հագուստը շատ հին տեսակի էր, կերպարանքներն այնաքան սարսափելի, որ ես արտահայտել չեմ կարող։ Մենք անցանք մի քանի սենյակների միջով, նույն տեսակի սպասավորների կողքով, մինչև որ հասանք ընդունարանը, ուր երեք անգամ խորը գլուխ տալուց և մի քանի սովորական հարցուփորձից հետո՝ մենք թույլտվություն ստացանք նստելու նորին մեծության գահի ստորին աստիճանի մոտ՝ երեք աթոռակի վրա։ Նա հասկանում էր Բալնիբարբի կղզու լեզուն, թեև այդ լեզուն մի փոքր տարբեր էր։ Նա ցանկացավ, որ ես որոշ տեղեկություն տամ իմ ճանապարհորդուցյան ճանապարհորդության մասին․ և ցույց տալու համար, որ նա ինձ հետ պիտի վարվի առանց որևէ ձևականության՝ մատի շարժումով նա ազատ արձակեց բոլոր ներկա եղողներին, որից հետո, ի մեծ զարմանս իմ, նրանք մի ակնթարթում անհետացան, ինչպես երազը, երբ մենք հանկարծակի արթնանաում ենք։ Ես մի առժամանակ չկարողացա ուշքի գալ, մինչև որ կառավարիչը հավատացրեց ինձ, որ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում․ տեսնելով, որ իմ երկու ընկերակիցները, որոնք վարժվել էին ընդունելության այդ ձևին, ոչ մի անհանգստություն չեն ցույց տալիս՝ մի փոքր զգաստացա ու նորին մեծությանը համառոտ պատմեցի իմ մի քանի արկածների մասին, տակավին չկարողանալով զսպել իմ հուզմունքը և հաճախ ետ նայելով դեպի այն տեղը, ուր ես տեսա ուրվական ծառաներին։ Ես բախտ ունեցա ճաշելու կառավարչի հետ միասին, երբ ուրվականների մի նոր շարք սպասարկում էր մեզ ու հոգ տանում սեղանին։ Այժմ արդեն ես ինձ ահաբեկված չէի զգում, ինչպես առավոտյան։ Ես մնացի այդտեղ մինչև արևի մուտքը և խոնարհաբար խնդրեցի նորին մեծությանը՝ ներել ինձ, որ չպիտի ընդունեմ նրա հրավերը՝ գիշերելու պալատում։ Իմ երկու բարեկամներն ու ես գիշերն անց կացրինք մի մասնավոր տան մեջ՝ քաղաքում, ուր այդ փոքրիկ կղզու մայրաքաղաքն էր․ և մյուս օրն առավոտյան մենք նորից եկանք կառավարչի մոտ՝ մատուցելու մեր հարգանաց հավաստիքը և մեզ դնելու նրա տրամադրության տակ։
:   Այսպես մենք անցկացրինք մեր ժամանակը ամբողջ տասն օր, օրվա մեծ մասը լինելով կառավարչի հետ, իսկ գիշերները՝ մեր օթևանում։ Շուտով ես այնքան վարժվեցի այս ոգիներին, որ երրորդ թե չորրորդ օրից հետո նրանք ինձ վրա այլևս չէին ազդում․ կամ թե չէ եթե անգամ իմ մեջ լինում էր որևէ ահ, հետաքրքրությունս հաղթում էր նրան։ Այդ նկատելով նորին մեծություն կառավարիչն առաջարկեց, որ ես տամ աշխարհի սկզբից մինչև այժմ մեռած մարդկանց ուզածս քանակի անուններ, ու հրամայեց նրանց պատասխանել այն բոլոր հարցերին, որ ես կտայի, միայն այն պայմանով, որ իմ հարցերը կապ չունենան նրանց կենդանության օրով տեղի ունեցած անցքերի հետ։ Համենայն դեպս ես կարող եմ վստահ լինել, որ նրանք ինձ անկասկած ճշմարտությունը պիտի ասեն, որովհետև հանդերձյալ կյանքում ստախոսությունը մի անպետք արվեստ է։
:   Ես հայտնեցի նորին մեծությանն իմ խորին շնորհակալությունը նրա ցույց տված մեծագույն շնորհի համար։ Մենք գտնվում էինք մի սենյակում, որտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի պուրակը։ Եվ որովհետև ես տրամադիր էի զվարճանալու շքեղ և հոյակապ տեսարաններով, ուստի ցանկացա տեսնել Ալեքսանդր Մեծին Արբելայի ճակատամարտից հետո, անմիջապես իր զորքի գլուխին կանգնած։ Եվ ահա, կառավարչի մատի շարժումով նա անմիջապես երևաց դաշտում, պատուհանի տակ, որի մոտ մենք կանգնել էինք։ Ալեքսանդրը հրավիրվեց սենյակ։ Շատ դժվար էր հասկանալ նրա հին հունարենը և նա էլ դժվար էր հասկանում ինձ։ Նա երդվեց ինձ իր պատվով, որ իրեն չեն թունավորել, այլ որ ինքը մեռել է տենդացավից, խիստ հարբեցողության հետևանքով։
:    Հեղինակը վերադառնում է Մալդոնադո։ Այդտեղից նավով գնում է Լըգգնեգգի թագավորությունը։ Հեղինակին բանտարկում են։ Նրան տանում են արքունիք։ Ընդունելության ձևերը։ Թագավորի քաղցրաբարո վերաբերմունքը դեպի իր հպատակները։
:    Երբ վրա հասավ մեր մեկնելու օրը՝ ես հրաժեշտ տվի Գլըբբդըբդրիբի նորին մեծության կառավարչին և իմ զույգ ուղեկիցների հետ միասին վերադարձա Մալդոնադո, որտեղ երկու շաբաթ սպասելուց հետո, նավ նստեցինք դեպի Լըգգընեգգ։ Երկու իմ ընկերները և ուրիշ մի քանի հոգի այնքան սիրալիր գտնվեցին, որ ինձ համար ուտելիքի պաշար բերին և ինձ ճանապարհեցին դեպի նավը։ Իմ ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը տևեց մի ամիս։ Հանդիպեցինք մի կատաղի փոթորկի, որ ստիպեց մեզ արևմտյան ուղղությունը բռնել՝ հասարակածաին քամիների տակ ընկնելու համար, որոնք ընդգրկում էին վաթսուն լիգ տարածություն։ 1708 թվի ապրիլի 21֊ին մենք մտանք Կլըմեգնիդ գետը, որի գետաբերանը ծառայում է իբրև նավահանգիստ՝ ընկած Լըգգնեգգի հարավ֊արևելյան ծայրում։ Քաղաքից մեկ լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք և նշան արինք, որ մի նավաստի գա։ Կես ժամ չանցած երկու հոգի եկան ու դժվարանց խարակների միջով մեզ տարան մի ընդաձակ ծովախորշ, ուր նավերն ապահով կերպով կարող են կանգ առնել քաղաքի պարիսպներից մի պարանաչափ տարածության վրա։ Մեր նավաստիներից մի քանիսը, նենգամտությամբ թե անփութությամբ, հայտնեցին, որ նավի վրա մի օտարական և հայտի ճանապարհորդ կա։ Մեր առաջնորդները հաղորդեցին այդ լուրը մաքսատան պաշտոնյաին, որն ինձ խիստ հարցաքննության ենթարկեց, երբ ես ծովափ հասա։ Նա ինձ հետ խոսում էր Բալնիբարբի լեզվով, որ աշխույժ առևտրական կապերի շնորհիվ ծանոթ էր այդ քաղաքին, մանավանց նավաստիներին ու մաքսատան ծառայողներին։ Ես համառոտ կերպով պատմեցի մի քանի արկածներ իմ ճանապարհորդուցյուններիցճանապարհորդություններից, աշխատելով իմ ասածներին տալ հավատալի և պատշաճ բնույթ։ Սակայն հարկավոր համարեցի թաքցնելու իմ ազգությունը և ասելու, որ հոլանդացի եմ, որովհետև ես մտադրություն ունեի գնալ Ճապոնիա, ուր, ինչպես հայտնի է, բոլոր եվրոպացիներից միայն հոլանդացիներն ունեն իրավունք մուտք գործելու։ Ուստի ես մաքսատան պաշտոնյային ասացի, որ երբ մեր նավը Բալնիբարբիի ափերի մոտ խորտակվեց, ես ընկա մի ժայռի վրա, որտեղից բարձրացա Լապուտա կամ թռչող կղզին (որի մասին նա հաճախ առիթ էր ունեցել լսելու), իսկ այժմ փորձում եմ գնալ Ճապոնիա, իսկ այնտեղից գուցե հնարավորություն ունենամ վերադառնալու իմ հայրենիքը։ Պաշտոնյան պատասխանեց, թե մինչև պալատից կարգադրություն ստանալը պետք է ինձ բանտարկի և անմիջապես հաղորդի՝ ուր հարկն է, և հույս ունի, որ երկու շաբաթում պատասխանը կստանա։ Ինձ տվին մի հարմար օթևան, որի մուտքի մոտ կանգնեց պահակը։ Սակայն ինձ թույլ տվին զբոսանքի դուրս գալ մի ընդարձակ պարտեզ․ հետս վարվում էին բավական մարդավայել և իմ ապրուստը հոգում էին ի հաշիվ թագավորի։ Բազմաթիվ մարդիկ թույլտվություն էին խնդրում ինձ այցելելու, ըստ մեծի մասին հետաքրքրությունից դրդված, որովհետև լուր էին տարածել, որ ես եկել եմ շատ հեռավոր երկրներից, որոնց գոյության մասին նրանք ամենևին չէին լսել։
:    Իբրև թարգման՝ ես վարձեցի մի երիտասարդ, որ եկել էր միևնույն նավով․ նա Լըգգնեգգում էր ծնվել, բայց մի քանի տարի ապրել էր Մալդոնադոյում և երկու լեզվին էլ կատարելապես տիրապետում էր։ Նրա օգնությամբ ես կարողացա խոսել ամենքի հետ, որոնք գալիս էին ինձ այցի, սակայն ամբողջ խոսակցությունը բաղկացած էր նրանց հարցերից և իմ պատասխաններից։
:    Մեր սպասած ժամանակին արքունիքից եկավ նամակը։ Այդ նամակում հրաման կար շքախմբով և տասը ձիավորներով ուղարկել ինձ Տրալդրեգդըբ կամ Տրիլդրոդրիբ (որքան հիշում եմ՝ այդ անունը երկու տեսակ է հնչում)։ Իմ ամբողջ շքախումբը բաղկացած էր այդ խեղճ պատանի թարգմանից, որին ես համոզեցի ինձ ծառայելու, և իմ խոնարհ խնդրով ամեն մեկիս տվին մի֊մի ջորի հեծնելու համար։ Մեր մեկնելուց կես օր առաջ մի սուրհանդակ ուղարկեցին՝ թագավորին իմաց տալու իմ գալուստը և խնդրելու, որ նա բարեհաճի նշանակոլու այն օրն ու ժամը, երբ ես պատիվ կունենամ լիզելու նրա ոտնաթոռի առջևի փոշին։ Այդպես էր տեղիս արքունիքի ոճը և ես փորձով համոզվեցի, որ դա մի հասարակ ձևականություն չէր։ Արդարև, գալուց երկու օր հետո, ընդունելուցյան ժամին, ինձ հրամայեցին փորի վրա սողալով առաջ գալ և լիզել ճանապարհի փոշին։ Բայց ի նկատի ունենալով իմ օտարական լինելը, հոգ էին տարել սրբելու հատակն այնքան մաքուր, որ վրայի փոշին շատ աննշան էր։ Դա մի բացառիկ շնորհ էր, որ ցույց էին տալիս միայն բարձրադիր անձանց, երբ նրանք ընդունելություն էին խնդրում։ Ընդհակառակը, երբ ընդունելուցյուն խնդրող անձն ուժեղ թշնամիներ ունի արքունիքում, այն ժամանակ դիտմամբ հատակին փոշի են ցանում։ Մի անգամ ես ինքս տեսա մի նշանավոր լորդի, որի բերանն այնքան փոշի էր լցվել, որ երբ նա սողալով մոտեցավ գահին, մինչև որոշ տարածություն, այլևս հնարավորություն չուներ ոչ մի խոսք արտասանելու։ Ուրիշ ելք էլ չկար, որովհետև մահացու հանցանք է, ով ունկնդրության ժամանակ թքում է կամ սրբում իր բերանը նորին մեծության ներկայությամբ։ Բացի այդ, կա և մի այլ սովորություն, որ ամենևին ինձ հաճելի չէ։ Երբ թագավորն իր ազնավականներից մեկին ուզում է մահվան դատապարտել մեղմ և ներողամիտ կերպով, այն ժամանակ նա հրամայում է հատակին ցանել մի տեսակ դարչնագույն թունավոր փոշի, որ հանցապարտը լիզելով, առանց այլևայլության քսանչորս ժամվա մեջ մեռնում է։ Սակայն ի արդարություն այդ թագավորի մեծագույն գթության և իր հպատակների առողջության մասին ունեցած հոգածության (այդ տեսակետից ցանկալի պիտի լիներ, Եվրոպայի թագավորներն օրինակ վերցնեին նրանից) հարկավոր է նշել ի պատիվ նրա, որ ամեն մի այդպիսի մահապատժից հետո խիստ հրաման է տրվում մաքուր կերպով լվանալու հատակի վարակված մասը․ իսկ երբ ծառաները զանց են առնում այդ հրամանը, այդ ժամանակ նրանց սպառնում է արքայական դժգոհության արժանանալու վտանգը։ Ես ինքս լսեցի, թե ինչպես նա կարգադրեց, որպեսզի իր մանկլավիկներից մեկին խարազանեն, նրա համար, որ նա, չնայած իր հերթին, չարամտությամբ զանցառու էր եղել և ուշադրություն չէր դարձրել մահապատժից հետո հատակը լվալու․ այդ անհոգության շնորհիվ մի հուսատու երիտասարդ լորդ, որ ունկնդրության էր եկել, դժբախտ կերպով թունավորվեց, թեև թագավորն այդ ժամանակ ամենևին մտադրություն չուներ նրան կյանքից զրկելու։ Սակայն բարեմիտ թագավորն այնքա՜ն ողորմած էր, որ ազատեց թշվառ մանկլավիկին խարազանումից, որովհետև վերջինս խոստացավ, որ այլևս առանց հատուկ կարգադրության այդ բանը չի անի։
:   Ես հանգամանորեն կանգ առա ուրիշ այլ նյութերի վրա, որ առատորեն մատուցեց ինձ անվախճան կյանքի և լուսնի տակ եղած երջանկության բնական ցանկությունս։ Երբ ես վերջացրի և իմ ճառի բովանդակությունը թարգմանվեց ներկա եղողներից նրանց համար, ովքեր չէին հասկանում, լըգգնեգգցիները աշխուժորեն սկսեցին տեղական լեզվով խոսել միմյանց հետ, մերթ ընդ մերթ հեգնանքով նայելով ինձ վրա։ Վերջապես միևնույն ջենտլմենը, որ իմ թարգմանի դերն էր կատարում, ասաց, թե նրան խնդրում են, որ ես ուղղեմ իմ սխալները, որոնք արդյունք են մարդկային տխմարության, հետևապես և ներելի են ինձ համար։ Մանավանդ որ ստրուլդբրուգների այդ ցեղն իրենց երկրում բացառիկ հանգամանք ունի, որովհետև այդպիսի մարդիկ չկան ոչ Բալնիբարբիում և ոչ էլ Ճապոնիայում, ուր նա նորին մեծության կողմից պատիվ է ունեցել դեսպան լինելու․ վերոհիշյալ երկու թագավորույթյունների ժողովուրդները շատ թերահավատ են այդ երևույթի հնարավորության նկատմամբ։ Իսկ իմ զարմանքը, երբ նա առաջին անգամ հիշատակեց դրանց մասին, ցույց է տալիս, թե որ աստիճանի նորություն էր ինձ համար այդ փաստը և հազիվ հավատալի։
:   Վերոհիշյալ երկու թագավորություններում եղած ժամանակ նա շատ է խոսել այդ մասին և նկատել է, որ երկարակեցությունը հանդիսանում է մարդկաության ընդհանուր ցանկությունն ու երանելի տենչանքը, որ մարդս իր մի ոտը գերեզմանում եղած ժամանակ աշխատում է որքան կարելի է ամուր կերպով մյուս ոտը ետ պահել։ Զառամած ծերերը դեռևս հույս ունեն մի օրով երկարացնելու իրենց կյանքը և մահվան վրա նայում են, իբրև մեծագույն չարիքի, որից բնությունը միշտ դրդում է ետ փախչելու, միայն այս Լըգգնեգգ կղզու վրա կյանքի ծարավան այնքան խիստ չէ, որովհետև ամենքի աչքի առաջ կանգնած են երկարակեցության մշտական նմուշները՝ ստրուլբրուգները։
:   Իմ խորհած ապրելակերպը թե՛ անիմաստ է, և թե սխալ, որովհետև դա պայմանավորված է հավիտենական երիտասարդության , առողջության և ուժի հետ, մի հանգամանք, որին ոչ ոք այնքան տխմար չպիտի լինի, որ հավատա, որքան էլ բուռն լինի նրա ցանկությունը։ Խնդիրն ուրեմն այն չէ՝ կնախնտրի՞ արդոյք մարդս երիտասարդուցյան մշտական թարմությունը և նրա հետ կապված ուժն ու առողջությունը, թե ոչ, այլ այն, թե ինչպես անց կկացնի իր անվախճան կայնքը, որ լիքն է ծերության զուգընթաց ձախորդություններով։ Թեև շատ քչերն են ցանկություն հայտնում այդ դժվարին պայմաններով անմահ մնալու, սակայն վերոհիշյալ երկու թագավորությունների՝ Բալնիբարբիի և Ճապոնիայի մեջ նկատված է, որ ամեն մի մարդ աշխատում է իր մահից հեռու փախչել, թեկուզ և դա գա ամենախոր ծերության հասակում։ Եվ չլսված բան է, որ մեկը իր կամքով մեռնի, բացի նրանցից, որոնց մահվան շարժառիթը կամ ծայրահեղ տառապանքն է, կամ մեծագույն վիշտը։ Ու նա հարցրեց, թե չե՞մ նկատել միևնույն երևույթը և այն երկրներում, ուր ես եղել եմ իմ ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների ժամանակ և կամ թե չե սեփական հայրենիքում։
:   Այս առաջաբանից հետո նա ինձ տվեց իրենց մեջ ապրող ստրուլբրուգների մանրամասն նկարագրությունը։ Նա ասաց, որ նրանք մինչև երեսուն տարեկան հասակը սովորական մահկանացուների պես են, ապա կամաց֊կամաց դառնում են թախծոտ ու նկուն, և այդ տրամադրությունը գնալով աճում է մինչևն ութսուն տարեկանին հասնելը։ Այդ իմացել է նա նրանց արած խոստովանությունից, քանի որ հարյուր տարվա ընթացքում նրանցից երկու թե երեք հոգուց ավելի չի ծնվում, ուստի նրանք շատ սակավաթիվ են, որպեսզի կարելի լինի օբյեկտիվ դիտողությունների վրա հիմնված մի ընդհանուր կարծիք կազմել։ Երբ նրանք դառնում են ութսուն տարեկան, որ համարվում է այդ երկրում մարդկային կյանքի սահմանագիծը, նրանց բաժին է ընկնում ոչ միայն ծերերին հատուկ հիվանդուցյուններն ու անկարողությունը, այլև անմահության սոսկալի հեռանկարը։ Նրանք ոչ միայն կամակոր են, տրտնջացող, կծծի, թախծոտ, սնապարծ, շատախոս, այլև բարեկամության անընդունակ, բնական զգացմունքներից զուրկ, զգացմունքներից, որ իրենց թոռներից այն կողմ չի տարածվում։ Նախանձն ու անզոր փափագը անընդհատ կրծում է նրանց։ Նրանց նախանձի առարկաներն առավելապես հանդիսանում են՝ երիտասարդական մոլությունն ու ծերերի մահը։ Առաջինին անդրադառնալով՝ նրանք զգում են, որ իրենք զուրկ են հաճույք ստանալու հնարավորությունից, իսկ թաղում տեսած ժամանակ նրանք տրտնջում ու գանգատվում են, որ ուրիշները կարող են հասնել հանգստության ափին, մինչդեռ նրանք զուրկ են այդ հույսից։ Նրանք հիշում են միայն այն ամենը, ինչ նրանք իմացել կամ տեսել են իրենց երիտասարդության և հասունության տարիներին, և այն էլ ոչ կատարյալ կերպով, այնպես որ, որևէ իրադարձության իսկությունը ստուգելու կամ այդ իրադարձության մասին մանրամասն տեղեկանալու դեպքում ավելի վստահելի են բանավոր ավանդությունները, քան նրանց ամենահստակ հիշողությունները։ Նրանց մեջ ամենից թշվառները նրանք են, որոնք զառամության մեջ են ընկել կամ վերջնականապես կորցրել են իրենց հիշողությունը․ դրանք ամենից ավելի են գթաշարժության ու կարեկցության հանդիպում, որովհետև չունեն այն վատ հատկությունները, որոնցով հարուստ են ուրիշները։
:   Եթե ստրուլբրուգներից մեկն ամուսնանա իր բախտակից մի աղջկա հետ, շնորհիվ թագավորության մեջ տիրող ամուսնական իրավունքի, լուծելի է, երբ երկու ամուսիններից կրտսերը դառնում է ութսուն տարեկան․ որովհետև օրենքը միանգամայն արդարացի է համարում, որպեսզի նրանք, որոնց վիճակված է այս աշխարհում ընդմիշտ մնալու, չկրկնապատկեն իրենց թշվառությունը հավիտենական կնոջ բեռով։
:   Նորին մեծությունը հաճախ ինձ ստիպում էր, որ իր արքունիքում մի որևէ պաշտոն հանձն առնեմ, բայց տեսնելով իմ հայրենիք վերադառնալու վերջնական որոշումը, բարեհաճեց տալ մեկնելու հնարավորություն և արժանացրեց ինձ իր հանձնարարական նամակին, որ իր սեփական ձեռքով գրեց ճապոնական կայսրին։ Բացի այդ՝ նա ինձ նվիրեց չորս հարյուր քառասունչորս խոշոր ոսկեդրամ (այս ժողովուրդը սիրում է զույգ թվեր) և մի կարմիր ադամանդ, որ ես Անգլիայում ծախեցի տասնմեկ հազար ֆունտով։
:   1709 թվի մայիսի 6֊ին ես հանդիսավոր կերպով հրաժեշտ տվի նորին մեծությանն ու իմ բարեկամներին։ Թագավորն այնքան սիրալիր եղավ, որ հրամայեց իր պահակին ուղեկցելու ինձ մինչև Գլանգուենստալդ, որ կղզու հարավ֊արևմտյան կողմում մի նավահանգիստ էր։ Վեց օրից հետո ես գտնվում էի Ճապոնիա մեկնելու պատրաստ մի նավում։ Ճանապարհորդությունս տևեց տասնհինգ օր։ Մենք իջանք մի փոքրիկ ծովային քաղաք, որ կոչվում է Քսամոշի և գտնվում է Ճապոնիայի հարավ֊արևելյան մասում։ Քաղաքն ընկած էր արևմտյան ծայրամասում, որտեղից սկսվում էր մի ոչ լայն նեղուց, դեպի ծովի հյուսիսային երկարաձև թևը, որի հյուսիս֊արևմտյան կողմում գտնվում է Եդոն՝ կայսրության մայրաքաղաքը։ Ափ իջնելուց հետո մաքսատան պաշտոնյաներին ես ցույց տվի Լըգգնեգգի թագավորի ձեռքով նորին մեծության անունով գրած նամակը։ Պաշտոնյաները շատ լավ գիտեին թագավորական կնիքը, որ իմ ափի մեծության չափ էր։ Վրան նկարած էր՝ մի թագավոր կաղ մուրացկանին բարձրացնում էր գետնից։ Քաղաքագլուխը լուր առնելով նամակի մասին, ինձ ընդունեց իբրև բարեկամական տերության դեսպանի։ Նա իմ տրամադրության տակ դրեց կառք և ծառաներ ու հոգած իմ ծախսերը մինչև Եդոն, ուր ես արժանացա կայսերական ընդունելության։ Այդտեղ ես հանձնեցի իմ նամակը, որը բաց արին մեծ ծիսակատարությամբ և թարգմանի միջոցով կարդացին կայսրին․ հետո թարգմանը նորին մեծության հրամանով ինձ հասկացրեց, որ ես կարող եմ ներկայացնել իմ խնդիրը, և ինչ էլ որ խնդրելու լինեմ՝ կշնորհվի ինձ ի հարգանս նորին արքայական եղբոր Լըգգնեգգի թագավորի։ Այդ թարգմանի պաշտոնը հոլանդացիների գործերը վարեն էր․ նա իմ արտաքինից իսկույն իմացավ, որ ես եվրոպացի եմ և նորին մեծության հրամանը կրկնեց հոլանդերեն, որին նա կատարյալ տիրապետում էր։ Ես պատասխանեցի (ինչպես սկզբում որոշել էի), որ մի հոլանդացի վաճառական եմ, որ իմ նավը խորտակվել է մի հեռավոր երկրում, որտեղից ցամաք ու ծով անցնելով եկել եմ Լըգգնեգգ, իսկ Լըգգնեգգից նավ եմ նստել մինչև Ճապոնիա, ուր իմ հայրենակիցները, ինչպես հայտնի է, հաճախ առևտուր են անում, և որտեղից, հույս ունեմ, այդ առևվտրականներից որևէ մեկի հետ վերադառնալ Եվրոպա, ուստի ես խոնարհաբար խնդրում եմ, որ նորին արքայական մեծությունը շնորհ անի և հրամայի, որպեսզի ինձ ապահով կերպով տանեն մինչև Նագասակի։ Ես խնդրեցի նաև, որ նորին մեծությունը, ի սեր իմ հովանավոր Լըգգնեգգի թագավորի, ազատի ինձ իմ հայրենակիցների համար պարտադիր խաչելությունը ոտնահարելու ծիսակատարությունից, քանի որ ես նրա երկիրն եմ ընկել դժբախտության շնորհիվ և առևտուր անելու որևէ մտադրություն չունեմ։ Երբ իմ այս վերջին խնդիրը թարգամանեցին կայսրին, նա մի փոքր զարմացավ և ասաց, թե իմ հայրենակիցների մեջ ես առաջին մարդն եմ, որ իմ վարանումն եմ ցույց տալիս այդ խնդրի հանդեպ, ուստի նա սկսում է կասկածել, թե գուցե ես իսկական հոլանդացի չեմ, այլ միայն, ինչպես երևում է, քրիստոնյա։ Այնուամենայնիվ իմ արած պատճառաբանությունից հետո, բայց գլխավորապես իր շնորհի արտակարգ նշանով Լըգգնեգգի թագավորին գոհություն պատճառելու համար՝ նա հարգեց իմ այդ եզակի քմահաճույքը․ սակայն ասաց, որ այդ զանցառությունը հարկավոր է շատ ճարպիկ կերպով անել, իսկ ինքը կհրամայի իր պաշտոնյաներին, որ ինձ անցկացնեն իբր թե մոռացմամբ, որովհետև, ասաց նա, եթե իմ հայրենակից հոլանդացիներն իմանան այդ գաղտնիքը՝ ճանապարհին ինձ սրախողխող կանեն։ Թարգմանի միջոցով ես խորին շնորհակալություն հայտնեցի այդ անսովոր շնորհի համար։ Եվ քանի որ մի փոքր զորագունդ պիտի գնար Նագասակի, ուստի հրամանատար սպան կարգադրություն ստացավ, որ ինձ ողջ֊առողջ ճանապարհ դնի, ստանալով նաև խաչելության վերաբերյալ մասնավոր հրահանգներ։
:   1709 թվի հունիսի 9֊ին, երկար ու չարչարանքներով լի ճանապարհորդուցյունից ճանապարհորդությունից հետո ես հասա Նագասակի։ Շուտով ես ընկա հոլանդացի նավաստիների շրջանը, որոնք ծառայում էին Ամստերդամից եկած «Ամբորինա» նավի վրա, որ 450 տոննա տարողություն ուներ։ Ես երկար ժամանակ ապրել էի Հոլանդիայում, իմ ուսումն ավարտել էի Լեյդենում և հիանալի կերպով խոսում էի հոլանդերեն։ Նավաստիները շուտով իմացան իմ որտեղից գալը և սկսեցին հետաքրքրությամբ հարձուփորձ անել իմ ճանապարհորդուցյան ճանապարհորդության ու վարած կյանքի մասին։ Ես հնարեցի մի համառոտ, բայց հավանական պատմություն, թաքցնելով դեպքերի կարևոր մասերը։ Հոլանդիայում ես շատ ծանոթներ ունեի․ ես հնարավորություն ունեի հորինելու իմ ծնողների անունները, ձևացնելով, որ նրանք Գելդեռլանդ գավառի հետամնաց բնակիչներ են։ Ես առաջարկեցի կապիտանին (մի ոմն Թեոդորիս Վանգրուլտ), որ նա իր ուզած ճանապարհածախսը վերցնի մինչև Հոլանդիա․ բայց իմանալով, որ ես վիրաբույժ եմ, նա բավականացավ ծախսի կեսն առնելով, պայմանով, որ ես ճանապարհին բժշկի պաշտոնը կատարեմ։ Նախքան մեկնելը՝ նավաստիներից մի քանիսը հարցրին, թե վերոհիշյալ ծիսակատարությունը ես կատարե՞լ եմ թե՞ ոչ։ Ես խուսափեցի այդ հարցից՝ տալով անորոշ պատասխան, որ ես կատարել եմ կայսեր և նրա արքունիքի բոլոր պահանջները։ Սակայն մի սրիկա նավաստի գնաց սպայի մոտ և ինձ մատնացույց անելով ասաց, թե ես խաչելությունը դեռ չեմ ոտնահարել։ Սակայն ապան, որին կարգադրված էր ազատելու ինձ այդ ծիսակատարությունից, այդ անզգամի թիկունքին բամբուկի քսան հարված հասցրեց, որից հետո ոչ ոք այլևս նման հարցերով ինձ չէր նեղացնում։:   Այդ ճանապարհորդուցյան ճանապարհորդության միջոցին հիշատակելու արժանի բան չպատահեց։ Մեր նավը գնաց հաջող քամու տակ մինչև Բարեհուստ հրվանդանը, ուր մենք կանգ առանք խմելու ջուր վերցնելու համար։ Ապրիլի 10֊ին մենք անփորձ հասանք Ամստերդամ՝ ճանապարհին հիվանդուցյունից կորցնելով երեք հոգի, իսկ չորրորդը Ջենովայի ափերի մոտ նախակայմից իրեն նետեց ծովը։ Ամստերդամից, քաղաքին պատկանող մի նավով, ես շուտով գնացի Անգլիա։
:   1710 թվի ապրիլի16֊ին մենք մտանք Դաունս։ Հետևյալ առավոտ ափ իջա և հինգ ու կես տարվա բացակայությունից հետո կրկին տեսա իմ հայրենի երկիրը։ Ես ուղղակի գնացի Ռեդրիֆֆ, ուր հասա նույն օրը՝ կեսօրից հետո ժամը երկուսին և կնոջս ու երեխաներիս գտա ողջ֊առողջ։