Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 2 բայտ, 17:51, 20 Հուլիսի 2013
:   Թեև միստր Գուլիվերը ծնվել է Նոտտինգհեմշայրում, ուր ապրում էր նրա հայրը, սակայն ես նրանից լսել եմ, որ նրանց տոհմը գաղթել է Օքսվորդշայրից․ հավաստիանալու համար ես դիտեցի Բանբերի գերեզմանատունն այդ երկրում և գտա Գուլիվերների մի քանի գերեզմաններ ու հուշարձաններ։
:   Ռեդրիֆֆից մեկնելուց առաջ նա պահ տվեց ինձ ներքոգրայլ ձեռագիրը, նրա կարգադրությունը թողնելով իմ հայեցողությանը։ Ես երեք անգամ ուշադրությամբ կարդացի այդ ձեռագիրը․ ոճը շատ հարթ է ու պարզ․ ես գտա միայն մի պակասություն․ այդ այն է, որ հեղինակը, հետևելով ճանապարհորդների սովորության, պատմում է չափազանց մանրամասն։ Ամբողջի մեջ, անշուշտ, ճշմարտության շունչ կա․ և հիրավի, հեղինակն իր ճշմարտասիրության համար այնքան է հռչակված, որ Ռեդրիֆֆում հարևանների մեջ առած է դառել, և երբ մեկն ուզում է մի բան հաստատել, ասում է, թե դա ճշմարիտ է այնպես, ինչպես միստր Գուլիվերի խոսքը։
:   Մի քանի արժանավոր մարդկանց խորհրդով, որոնց ես, հեղինակի թույլտվությամբ, հաղորդակից արի այս ձեռագրին, որոշում եմ լույս ընծայել այն հույսով, որ նա, համենայն դեպս, մի առ ժամանակ մեր երիտասարդ ընթերցողների համար կլինի աավելի ավելի լավ ժամանց, քան պոլիտիկոսների և պարտիաների սովորական խծբծանքները։
:   Այս հատորը թերևս երկու անգամ ստվար լիներ, եթե ես չհանդգնեի դեն ձգել քամիների, ամեն մի ճանապարհորդության օդերևութաբանական առանձնահատկությունների, ինչպես և մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ անթիվ էջեր․ դրա հետ միասին փոթորկի ժամանակ նավի ղեկավարության մանրամասն նկարագրությունը՝ ծովային ժարգոնով գրած։ Ճիշտ այդպես էլ վարվեցի լայնությունների ու երկարությունների հետ։ Միայն վախենում եմ, որ միստեր Գուլիվերը կարող է մի փոքր անբավական լինել դրանից․ սակայն իմ նպատակն էր նրա երկասիրությունը որքան կարելի է մատչելի դարձնել ընթերցողների լայն շրջանակի համար։ Իսկ եթե ծովային գործերի մեջ ունեցած իմ անգիտությունն ստիպել է ինձ որևէ սխալ կատարել, ապա միակ պատասխանատուն ես եմ։ Բայց եթե գտնվի որևէ ճանապարհորդ, որ կամենա ծանոթանալ ամբողջ գրվածքին իր ընդարձակ ծավալով, ինչպես որ ելել է հեղինակի գրչի տակից, ես պատրաստ եմ նրան գոհացնելու։
:   Հեղինակի վերաբերյալ հետագա մանրամասնություններն ընթերցողը կգտնի այս գրքի առաջին էջերում։
:   Հույս ունեմ, որ չեք մերժի հրապարակավ ընդունելու, երբ էլ ձեզ հարցնելու լինեն, որ դուք ձեր համառ և հաճախակի խնդրանքներով համոզեցիք ինձ հրատարակության տալու իմ ճանապարհորդությունների միանգամայն թերի և անստույգ պատմությունը, որ միևնույն ժամանակ, առաջարկեցիք ինձ այս կամ այն համալսարանից հրավիրել մի քանի երիտասարդ՝ կարգի բերելու իմ ձեռագիրն ու սրբագրելու իմ ոճը, ինչպես որ այդ, իմ խորհրդով, կատարեց իմ քեռորդին՝ Դեմպիերը իր գրքի նկատմամբ, որ կոչվում է՝ «Ճանապորհորդություն աշխարհի շուրջը»։ Սակայն ես չեմ հիշում, որ ձեզ արտոնած լինեմ հավանություն տալու, որպեսզի որևէ բան բաց թողնեն և, մանավանդ, որևէ բան ավելացնեն․ այդ պատճառով ես այստեղ հայտարարում եմ, որ ինչ վերաբերում է վերջինիս, ես միայնգամայն հաստատում եմ ասածներս, մասնավորապես մի պարբերության նկատմամբ, որ վերաբերում է նորին մեծության հանգուցյալ Աննա թագուհու ամենաբարեպաշտ և փառապանծ հիշատակին․ թեև ես նրան հարգում ու գնահատում էի ավելի, քան մարդկային մի այլ էակի։ Իսկ դուք կամ բնագրի աղավաղիչը, նկատի պետք է առնեիք, որ ես սովորություն չունեմ քծնել ինձ նմաններին և ես անպատշաճ կհամարեի տիրոջս ՝ Հուիհընհնմին ուղղած իմ ճառում փառաբանել մեր կազմության տեսակի որևէ կենդանու։ Բացի այդ, հենց փաստն ինքնին սխալ է․ որքան ինձ հայտնի է, նորին մեծության թագավորության օրով, իմ Անգլիա եղած ժամանակ, թագուհին կառավարում էր երկիրն ավագ մինիստրի, մինչև անգամ, հաջորդական կերպով, երկուսի ձեռքով․ դրանից առաջինը լորդ Գոդոլֆինն էր, իսկ երկրորդը՝ լորդ Օքսվորդը․ այնպես որ դուք ինձ ասել եք տվել այն, ինչ չի եղել։ Նմանապես Ծրագրողների Ակադեմիայի պատմության և իմ տիրոջ Հուիհընհընմին ուղղած ճառի մի քանի մասերում դուք կամ բաց եք թողել մի քանի կարևոր հանգամանքներ և կամ մեղմացրել ու փոփոխության ենթարկել այնպես, որ ես դժվարությամբ եմ ճանաչում իմ սեփական երկասիրությունը։ Երբ ես նախապես ակնարկեցի այդ մասին իմ մի նամակում, դուք հաճեցիք ինձ պատասխանել, թե վախեցել եք անարգելուց․ թե իշխանավորները շատ աչալուրջ են մամուլի նկատմամբ և ընդունակ են ոչ միայն մեկնաբանության ենթարկելու ամեն ինչ, որ թվում է իրենց իբրև հեռավոր ակնարկ (կարծեմ դուք այդպես արտահայտվեցիք), այլև պատժի ենթարկելու։ Սակայն, աղաչում եմ, այն, ինչ ասել եմ այնքան տարի սրանից առաջ, հինգ հազար լիգ այստեղից հեռու, այլ պետության մեջ, ինչպե՞ս կարող է վերաբերել եհուներից որևէ մեկին, որոնք, այսպես ասած, կառավարում են հոտը․ մանավանդ, որ այդ ժամանակ ես ամենևին չեմ մտածել, որ պիտի ապրեմ նրանց իշխանության ներքո և վախ չեմ ունեցել այդ դժբախտությունից։ Արդյոք ես հիմք չունե՞մ զայրանալու, երբ տեսնում եմ, թե ինչպես այդ եհուները հուիհընհընմների վրա նստած քշում են, իբր թե իրենք իմաստուն արարածներ են, իսկ հուիհընհընմները՝ անբան անասուններ։ Իսկապես, իմ մեկուսացման հիմնական դրդապատճառը նման հրեշային և գարշելի տեսարաններից խուսափելու ցանկություն էր։
:   Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ եի համարում ասել իմ՝ դեպի ձեզ ցույց տված վստահության և ձեր մասին։
:   Այնուհետև ինձ ափսոսանք է պատճառում իմ սեփական անփութությունը, որի պատճառով ես զիջեցի ձեր և ուրիշների աղերսանքներին ու կեղծ առարկություններին և, հակառակ իմ սեփական համոզմունքի, տվի համաձայնություն իմ «Ճնապարհորդությունների» «Ճանապարհորդությունների» հրատարակության մասին։ Բարեհաճեցեք մտաբերել, թե երբ դուք պնդում էիք հրապարարական բարիքի վրա, քա՜նի անգամ ես ցանկություն հայտնեցի, որպեսզի ի նկատի առնեք, որ եհուները պատկանում են կենդանիների այն տեսակին, որոնք կատարելապես անընդունակ են կերպարանափոխվելու խրատների և օրինակների միջոցով․ և այդպես էլ եղավ։ Փոխանակ տեսնելու ամեն տեսակ զեղծումների և ապականությունների վերջը, գոնե այս փոքրիկ կղզու վրա, ինչպես ես հիմք ունեի ակնկալելու, ընդհակառակը, զգում եմ, որ վեց ամիս անցնելուց հետո ես չեմ նկատում, որ իմ գիրքն ունեցած լինի իմ նպատակներին համապատասխանող որևէ ազդեցություն։ Ես խնդրել էի ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան պարտիական հաշիվներն ու ինտրիգները․ երբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ․ փաստաբաններ՝ ազնիվ, համեստ և, թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր․ երբ Սմիտսֆիլդը կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից․ երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփխության կենթարկվի, բժիշկները կվտարվեն․ իգական եհուները կպճնվեն առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ և առողջամտուցյամբ․ արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն․ հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները , լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով։ Ձեր խրախուսանքներից ներշնչված ես հույս էի դրել այդ և հազար ուրիշ բարեփոխությունների վրա․ չէ՞ որ այդ ամենը պարզ և մեկին բխում է այն հրահանգներից, որ տալիս է իմ գիրքը։ Եվ պիտի խոստովանել, որ յոթ ամիսը բավական ժամանակամիջոց է շտկելու համար ամեն մի մոլություն և խենթություն, որոնց ենթակա են եհուները, եթե միայն նրանք ունեցել են բնական հակում դեպի առաքինությունն ու իմաստությունը։ Սակայն ձեր նամակների մեջ տված պատասխանները ոչ միայն հեռու էին իմ ակնկալություններից, այլ դուք, ընդհակառակը, ամեն շաբաթ ծանրաբեռնում էիք թղթատարներին, ուղարկելով զանազան տեսակի պարսավագրեր, մեկնաբանություններ, հուշագրություններ և այլ երկրորդական բաներ։ Դրանց մեջ ես տեսա, որ ինձ մեղադրում են պալատականներին այպանելու մարդկային բնության ստորացման (որովհետև այդ հեղինակները հանդգնություն ունեն այդպես արտահայտվելու) և իգական սեռին վիրավորելու համար։ Ես նաև գտնում եմ, որ այդ անպետքության հորինողները նույնիսկ իրար հետ համաձայնության չեն եկել, նրանցից ոմանք չեն ցանկանում ճանաչել ինձ իմ Ճանապարհորդությունների հեղինակ, իսկ ոմանք ինձ են վերագրում այնպիսի հեղինակություններ, որոնք որևէ առնչություն չունեն ինձ հետ։
:   Ապա ես ուշադրություն եմ հրավիրում ձեր գրաշարի ծայր աստիճան անփութուցյան վրա․ նա ժամանակագրության, իմ ճանապարհորդությունների և վերադարձների և ժամկետների նշանակումների մեջ ահագին շփոթ է մտցրել և ոչ մի տեղ ճշգրիտ չի նշել ոչ տարին, ոչ ամիսը և ոչ ամսաթիվը։ Ես լսել եմ, որ գրքի տպագրությունից հետո բնագիրն իսպառ ոչնչացված է, իսկ ինձ մոտ պատճեն չի մնացել։ Այնուամենայնիվ ուղարկում եմ ձեզ մի քանի ուղղումներ, որ դուք կարող եք մտցնել գրքի մեջ, եթե երբևիցե լույս տեսնի նրա երկրորդ տպագրությունը։ Ես չեմ պնդում այդ ուղղումների վրա, այլ թողնում եմ բանիմաց և անաչառ ընթերցողների վճռին՝ կարգադրելու այնպես, ինչպես նրանք կամենում են։
:   Ինձ լուրեր են հասնում, որ մեր ծովային եհուներից ոմանք իմ ծովային լեզվի մեջ սխալներ են գտնում՝ համարելով այն շատ դեպքերում անճիշտ և անգործածելի։ Որևէ կերպ օգնել նրանց չեմ կարող։ Երբ ես երիտասարդ էի, իմ առաջին ճանապարհորդությունների ժամանակ, ուսուցիչներս եղել են հին նավաստիներ և նրանցից էլ յուրացրել եմ այդ լեզուն։ Սակայն հետագայում ես համոզվեցի, որ ծովային եհուները, ցամաքայինների պես, հակամետ են հնարելու նորաձև խոսքեր, որոնք ամեն տարի փոխվում են այնպես, որ, ինչպես հիշում եմ, ամեն անգամ հայրենիք վերադառնալիս նրանց հին բարբառը գտնում էի այնքան փոփոխված, որ չէի կարողանում հեշտությամբ հասկանալ նորը։ Եվ ես նկատեցի․ երբ հետաքրքրասիրության համար մի որևէ եհու այցի է գալիս Լոնդոն՝ իմ սեփական տունը, մեզանից ոչ մեկը չէր կարողանում իմ միտքը հասկանալի դարձնել մյուսին։
==Գլուխ ութերորդ==
:   Հեղինակը, շնորհիվ մի բախտավոր դեպքի, հնարավորություն է գտնում թողնելու Բկեֆուսկուն Բլեֆուսկուն և, մի շարք դժվարություններից հետո, անփորձ վերադառնալու իր հայրենի երկիրը։
:   Գալուց երեք օր հետո, երբ զբոսնում էի կղզու հյուսիս արևելյան ափերին, մոտ կես լիգ հեռավորությամբ ծովի վրա նկատեցի մի բան, որ շատ նման էր շուռ տված նավի։ Կոշիկներս ու գուլպաներս հանելով ես երկու, թե երեք հարյուր յարդ ծովը մտա և նկատեցի, որ այդ առարկան մակընթացությունից մղվելով մոտենում է ափին․ կասկած չկար, որ դա մի իսկական մակույկ էր, գուցե որևէ փոթորկի հետևանքով նավից պոկված։ Անմիջապես վերադարձա քաղաք ու խնդրեցի նորին կայսերական մեծությունից տալ ինձ իր նավատորմիղի կորուստից հետո մնացած խոշոր նավերից քսան հատ ու երեք հազար նավաստի՝ փոխ֊ծովակալի հրամանատարությամբ։ Նավատորմիղը շրջան գործեց ծովով, իսկ ես կարճ ճանապարհով գնացի ծովափի այն տեղը, ուր նկատել էի մայույկը․ մակյույկը․ մինչ այդ մակընթացությունը մակույկն ավելի էր մոտեցրել ափին։ Նավաստիներն ամենքն էլ վերցրել էին թոկեր, որ ես ամրության համար երկու տակ միմյանց էի ոլորել։ Երբ նավերը տեղ հասան, ես հանվեցի և մտա ծովը և առաջ գնացի հարյուր յարդ մինչև մակույկը, իսկ հետո՝ լողացի։ Նավաստիներն ինձ մեկնեցին թոկի ծայրը, որ ես կապեցի մակույկի առաջի մասում գտնվող մի ճեղքից, իսկ մյուա ծայրը ռազմանավից․ սակայն գտա, որ իմ ջանքն ապարդյուն է անցնում, որովհետև ոտքս չէր հասնում հատակին, որպեսզի աշխատեի ինչպես հարկն է։ Հարկադրված ես ետ նահանջեցի ու սկսեցի մի ձեռքով, որքան ուժ ունեի, հրել մակույկը հետևից․ և որովհետև մակընթացությունը նպաստում էր ինձ, ես հասա այնքան հեռու, որ կարողացա ոտքս հատակին դնել, մինչև ծնոտս ջրի մեջ մնալով։ Երկու թե երեք րոպե հանգստանալով, նորից սկսեցի հրել մակույկը, մինչև որ ծովի ջուրը հասավ իմ կռնատակերը․ այժմ կատարած լինելով իմ աշխատանքի ամենադժվար մասը, ես վերցրի նավերից մեկի մեջ դարսած թոկերն ու կապեցի նախ մակույկից, ապա ինձ ուղեկցող ինը նավերից․ նավաստիները հեշտությամբ էին քաշում մակույկը, որովհետև քամին հաջող էր․ իսկ ես հրում էի հետևից, մինչև որ քառասուն յարդ մոտեցանք ափին․ և երբ մակընթացությունը վերջացավ, նավակը մնաց ցամաքի վրա և ես երկու հազար մարդու օգնությամբ, թոկերով ու մեքենաներով, շուռ տվի մակույկն իր հատակի վրա ու գտա, որ շատ քիչ է վնասված։
:   Ես չպիտի ձանձրացնեմ ընթերցողին, թե ինչ դժվարությամբ, թիավարելով, տասը օր տևող աշխատանքից հետո (որ ես թափեցի թիակներ պատրաստելու վրա), մակույկը բերի Բլեֆուսկուի նավահանգիստը, որ գալուս առիթով ահագին ժողովուրդ էր հավաքվել, մի այդպիսի վիթխարի նավի տեսքից զարմացած։ Ես կայսրին պատմեցի, թե բախտն այդ մակույկը բերել է ինձ, որպեսզի նրանով ես գնամ մի այնպիսի տեղ, որտեղից կարող կլինեի վերադառնալ իմ հայրենի երկիրը․ ապա խնդրեցի կայսրին, որ նա հրամայի տալ ինձ անհրաժեշտ պարագաներ՝ կարգի բերելու մակույկը և միևնույն ժամանակ թույլ տա ինձ մեկնելու։ Սկզբում նա փորձեց համոզել ինձ մնալու, բայց վերջը բարեհաճեց տալ իր համաձայնությունը։
:   Ես շատ զարմացա, որ այդ ժամանակամիջոցում, որքան ինձ հայտնի էր, Բլեֆուսկուի արքունիքն մեր կայսրից ոչ մի հարցում չեկավ։ Բայց հետագայում կողմնակի կերպով ես իմացա, որ նորին կայսերական մեծությունը ամենևին չկասկածելով, որ ինձ հայտնի է իր մտադրությունը, հավատացել է, թե գնացել եմ Բլեֆուսկո կատարելու համար իմ խոստումը՝ համաձայն այն թույլտվության, որ նա տվել էր ինձ և որ հայտնի էր մեր արքունիքին, ու համոզված էր, որ պիտի վերադառնամ մի քանի օրից հետո, երբ ծիսակատարությունները վերջանան։ Բայց վերջն իմ երկար բացակայությունը սկսեց նրան անհանգստացնել․ գանձապահի և մյուս մինիստրների հետ խորհրդակցելուց հետո նա Բլեֆուսկուի արքունիքն ուղարկեց մի երևելի անձ մեղադրական ակտի հետ միասին։ Այդ պատվիրակին հանձնարարված էր նկարագրել Բլեֆուսկուի կայսրին այն մեծ գթասրտությունը, համաձայն որի իր տերը բավականացավ պատժել ինձ միայն իմ աչքերը հանելով ու հայտնել, որ ես փախել եմ արդարադատության ձեռքից, և եթե երկու ժամվա ընթաց քում ես չվերադառնամ՝ պիտի զրկվեմ նարդակ տիտղոսից ու հայտարարվեմ իբրև դավաճան։ Բացի այդ, պատվիրակն ավելացրեց, թե երկու կայսրությունների միջև գոյություն ունեցող խաղաղությունն ու բարեկամությունը հաստատ պահելու համար, իր տերը հավատացած է, որ Բլեֆուսկուի իր եղբայրը կհրամայի ետ ուղարկել ինձ Լիլիպուտիա, ոտ ու ձեռս կապած՝ իբրև դավաճան պատիժ կրելու համար։
Ադմին, Վստահելի
1876
edits