Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 5 բայտ, 18:40, 21 Հուլիսի 2013
/* Կապիտան Գուլիվերի նամակը իր քերորդի Սիմփսոնին */
Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ եի համարում ասել իմ՝ դեպի ձեզ ցույց տված վստահության և ձեր մասին։
Այնուհետև ինձ ափսոսանք է պատճառում իմ սեփական անփութությունը, որի պատճառով ես զիջեցի ձեր և ուրիշների աղերսանքներին ու կեղծ առարկություններին և, հակառակ իմ սեփական համոզմունքի, տվի համաձայնություն իմ «Ճանապարհորդությունների» հրատարակության մասին։ Բարեհաճեցեք մտաբերել, թե երբ դուք պնդում էիք հրապարարական բարիքի վրա, քա՜նի անգամ ես ցանկություն հայտնեցի, որպեսզի ի նկատի առնեք, որ եհուները պատկանում են կենդանիների այն տեսակին, որոնք կատարելապես անընդունակ են կերպարանափոխվելու խրատների և օրինակների միջոցով․ և այդպես էլ եղավ։ Փոխանակ տեսնելու ամեն տեսակ զեղծումների և ապականությունների վերջը, գոնե այս փոքրիկ կղզու վրա, ինչպես ես հիմք ունեի ակնկալելու, ընդհակառակը, զգում եմ, որ վեց ամիս անցնելուց հետո ես չեմ նկատում, որ իմ գիրքն ունեցած լինի իմ նպատակներին համապատասխանող որևէ ազդեցություն։ Ես խնդրել էի ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան պարտիական հաշիվներն ու ինտրիգները․ երբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ․ փաստաբաններ՝ փաստաբանները՝ ազնիվ, համեստ և, թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր․ երբ Սմիտսֆիլդը կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից․ երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփխության փոփոխության կենթարկվի, բժիշկները կվտարվեն․ իգական եհուները կպճնվեն առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ և առողջամտուցյամբ․ արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն․ հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները , լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով։ Ձեր խրախուսանքներից ներշնչված ես հույս էի դրել այդ և հազար ուրիշ բարեփոխությունների վրա․ չէ՞ որ այդ ամենը պարզ և մեկին բխում է այն հրահանգներից, որ տալիս է իմ գիրքը։ Եվ պիտի խոստովանել, որ յոթ ամիսը բավական ժամանակամիջոց է շտկելու համար ամեն մի մոլություն և խենթություն, որոնց ենթակա են եհուները, եթե միայն նրանք ունեցել են բնական հակում դեպի առաքինությունն ու իմաստությունը։ Սակայն ձեր նամակների մեջ տված պատասխանները ոչ միայն հեռու էին իմ ակնկալություններից, այլ դուք, ընդհակառակը, ամեն շաբաթ ծանրաբեռնում էիք թղթատարներին, ուղարկելով զանազան տեսակի պարսավագրեր, մեկնաբանություններ, հուշագրություններ և այլ երկրորդական բաներ։ Դրանց մեջ ես տեսա, որ ինձ մեղադրում են պալատականներին այպանելու մարդկային բնության ստորացման (որովհետև այդ հեղինակները հանդգնություն ունեն այդպես արտահայտվելու) և իգական սեռին վիրավորելու համար։ Ես նաև գտնում եմ, որ այդ անպետքության հորինողները նույնիսկ իրար հետ համաձայնության չեն եկել, նրանցից ոմանք չեն ցանկանում ճանաչել ինձ իմ Ճանապարհորդությունների հեղինակ, իսկ ոմանք ինձ են վերագրում այնպիսի հեղինակություններ, որոնք որևէ առնչություն չունեն ինձ հետ։
Ապա ես ուշադրություն եմ հրավիրում ձեր գրաշարի ծայր աստիճան անփութուցյան վրա․ նա ժամանակագրության, իմ ճանապարհորդությունների և վերադարձների և ժամկետների նշանակումների մեջ ահագին շփոթ է մտցրել և ոչ մի տեղ ճշգրիտ չի նշել ոչ տարին, ոչ ամիսը և ոչ ամսաթիվը։ Ես լսել եմ, որ գրքի տպագրությունից հետո բնագիրն իսպառ ոչնչացված է, իսկ ինձ մոտ պատճեն չի մնացել։ Այնուամենայնիվ ուղարկում եմ ձեզ մի քանի ուղղումներ, որ դուք կարող եք մտցնել գրքի մեջ, եթե երբևիցե լույս տեսնի նրա երկրորդ տպագրությունը։ Ես չեմ պնդում այդ ուղղումների վրա, այլ թողնում եմ բանիմաց և անաչառ ընթերցողների վճռին՝ կարգադրելու այնպես, ինչպես նրանք կամենում են։
Ինձ լուրեր են հասնում, որ մեր ծովային եհուներից ոմանք իմ ծովային լեզվի մեջ սխալներ են գտնում՝ համարելով այն շատ դեպքերում անճիշտ և անգործածելի։ Որևէ կերպ օգնել նրանց չեմ կարող։ Երբ ես երիտասարդ էի, իմ առաջին ճանապարհորդությունների ժամանակ, ուսուցիչներս եղել են հին նավաստիներ և նրանցից էլ յուրացրել եմ այդ լեզուն։ Սակայն հետագայում ես համոզվեցի, որ ծովային եհուները, ցամաքայինների պես, հակամետ են հնարելու նորաձև խոսքեր, որոնք ամեն տարի փոխվում են այնպես, որ, ինչպես հիշում եմ, ամեն անգամ հայրենիք վերադառնալիս նրանց հին բարբառը գտնում էի այնքան փոփոխված, որ չէի կարողանում հեշտությամբ հասկանալ նորը։ Եվ ես նկատեցի․ երբ հետաքրքրասիրության համար մի որևէ եհու այցի է գալիս Լոնդոն՝ իմ սեփական տունը, մեզանից ոչ մեկը չէր կարողանում իմ միտքը հասկանալի դարձնել մյուսին։
Եթե եհուների կշտամբանքները որևէ կերպ ազդեին վրաս, ես հիմք կունենայի գանգատվելու իմ սեփական քննադատներից, որոնցից շատերը կարծում են, թե իմ ճանապարհորդությունները սեփական ուղեղիս երևակայության արդյունքն են և այնքան հեռու են գնում, որ ենթադրում են, թե հուիհընհընմներն ու եհուներն ավելի իրական չեն, քա քան Ուտոպիայի բնակիչները։
Մինչդեռ պիտի խոստովանեմ, որ ինչ վերաբերում է Լիլիպուտիայի, Բրոբդինգեգի (այդ խոսքն այդպես պիտի արտասանվի և ոչ թե սխալ կերպով՝ բրոբդինգնեգ) և Լապուտայի ժողովուրդներին, ես երբեք չեմ լսել, որ մի որևէ եհու, որքան էլ որ նա հավակնոտ լինի, ժխտի նրանց գոյությունը, կա թե չէ նրանց վերաբերյալ իմ պատմած իրողությունները, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է ընթերցողին իր ակնհայտ փաստերով։ Եվ մի՞թե քիչ հավանականություն կա հուիհընհընմների և եհուների մասին իմ արած պատմության մեջ, երբ հայտնի է, որ վերջիններից նույնիսկ այս քաղաքում հազարներ կան, որոնք տարբերվում են հուիհընհընմների երկրում ապրող նրանց բիրտ եղբայրներից նրանով, որ նրանք խոսում են արագ և անհասկանալի ու մերկ ման չեն գալիս։ Ես գրել եմ նրանց ուղղելու համար և ոչ թե նրանցից հավանություն ստանալու համար։ Նրանց ամբողջ ցեղի միահամուռ գովեստն ինձ համար ավելի պակաաս արժեք ունի, քան թե վրնջույնը երկու այլասերված հուիհընհընմի, որոնց ես կապում եմ իմ գոմի մեջ, որովհետև այս վերջիններից, որքան էլ այլասերված լինեն, ես կարող եմ որևէ առաքիություն սովորել, որ զերծ է մոլությունից։
Ադմին, Վստահելի
1876
edits