{{Վերնագիր
|վերնագիր = Շվեյկը եկեղեցական գինի է գնում
|հեղինակ = [[Յարոսլավ Հաշեկ]]
|թարգմանիչ = Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
|աղբյուր = [[«Շաֆրանեկի-ժառանգությունը»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Պատմվածք]]
:Դաշտային առաքելական տեղապահ դոկտոր Կոլոմոն Բելոպոտոցկին Տրիենտի կայազորի քահանա նշանակեց Ավգուստին Քլելնշրոդտին։ Սովորական քաղաքացիական քահանայի և զինվորական քահանայի միջև հսկայական տարբերաթյան ա։ Վերջինիս մեջ միաձուլված են կրոնն ու ռազմատենչությունը, նա երկու տարբեր կաստաների միացման մարմնացումն է։ Այս երկու հոգևորականների միջև այնպիսի տարբերություն կա, ինչպիսին կա, ասենք, ռազմական ակադեմիայում հեծելազորային գործ դասավանդող դրագուների լեյտենանտի ու ձիարշավարանի տիրոջ միջև։
:Զինվորական քահանան ռոճիկ է ստանում պետությունից։ Նա որոշակի դասի զինվորական աստիճանավոր է, նա սուսեր կրելու և մենամարտ վարելու իրավունք ունի։ Քաղաքացիական քահանան էլ պետաթյունից պարգևատրություն է ստանում, բայց լիության մեջ ապրելու համար ստիպված է որոշ բան վերցնել նաև հավատացյալներից։