Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 153 բայտ, 11:20, 28 Հուլիսի 2013
/* Գլուխ հինգերորդ */
Ընթերցողը թերևս հիշի, որ երբ ես ստորագրեցի այն հոդվածները, որոնց հիման վրա ինձ շնորհվեց ազատություն, կային նվաստացուցիչ և ինձ անհաճո տեղեր, որ միմիայն ծայրահեղ հարկադրությունն ստիպեց ինձ ընդունել։ Սակայն այժմ լինելով կայսրության մեջ ամենաբարձր դիրքի նարդակ, նման հանձնառությունները կլինեին իմ արժանապտվությունից ստոր, և կայսրը (արդարություն տանք նրան) ոչ մի անգամ չհիշեցրեց ինձ դրանց մասին։
Մի օր, կես գիշերին, իմ ամրոցի դռան հետև հազարավոր մարդիկ աղմուկ բարձրացրին․ ես վախեցած արթնացա քնից ու լսեցի անընդհատ կերպով կրկրնվող մի խոսք՝ բորգլըմ։ Մի քանի պալատական, ամբոխը ճեղքելով, աղաչեցին ինձ, որ անմիջապես պալատը գնամ, որովհետև թագուհու օթևանը բոցերի ճարաք է դառել պալատական տիկիններից մեկի անզգուշության պատճառով, որը վեպի ընթերցանության ժամանակ քնել է, առանց մոմերը հանգցնելու։ Ակնթարթի մեջ ես մի կերպ հագնվեցի, հրամայված էր, որ ինձ համար ճանապարհները մաքրեն․ բացի այդ, լուսնյակ գիշեր էր, այնպես որ հաջող կերպով հասա պալատը, ոչ ոքի կոխ չտալով։ Պալատի պատերին արդեն սանդուղքներ էին դրել և կուտակել մեծ քանկությամբ դույլեր, իսկ ջուրը շատ հեռու էր։ Դույլերից ամեն մեկը հավասար էր մի մեծ մատնոցի, և խեղճերը մեծ եռանդով ջուր էին բերում ինձ․ մինչդեռ կրակն այնքան ուժգին էր, որ այդ եռանդն իզուր էր անցնում։ Ես դյուրությամբ կարող էի հանգցնել հրդեհը՝ պալատի վրա փռելով իմ վերարկուն, սակայն աճապարանքից կարողացել էի հագնել միայն իմ կաշվե բաճկոնը։ Թվում էր, թե դրությունը շատ վշտալի ու անհույս էր, և այդ հոյակապ պալատն անկասկած, մինչև վերջը կայրվեր, եթե շնորհիվ իմ անսովոր զգաստության, անսպասելի կերպով չհղանայի մի միջոց։ Նախընթաց օրը, երեկոյան, ես խմել էի մի սքնչելի գինի, որ հայտնի է զլըմգրըմ անունով (բլեֆուսկուցիների լեզվով դա կոչվում է ֆլյունեկ, բայց մեր գինիներն ավելի լավ են), որ մեզն առատացնելու հատկություն ունի։ Բարեբախտաբար, ես դեռևս խմած գինուց չէի թեթևացել։ Մինչդեռ բոցերի ու հրդեհը հանգցնելու անդուլ աշխատանքի տաքությունն ազդեց ինձ վրա և խմածս գինին մեզի վերածեց։ Ու ես բաց թողի մեզը այնպիսի առատությամբ ու այնպես շեշտակի, որ երկու֊երեք րոպեի մեջ կրակը հանգավ ու մի քանի սերնդի աշխատանքի գնով շինած հոյակապ պալատի մնացած մասերը փրկվեցին ավերումից։փրկվեցինավերումից։<ref>Պալատի մնացած մասերը փրկեցին ավերումից․ ― Այս տեարանը ներշնչել է երևի Ռաբլեն</ref>
Մինչ այդ, լույսն արդեն բացվեց, ու ես վերադաձա տուն, չսպասելով, որ կայսրը շնորհակալություն հայտնի, որովհետև, չնայած որ նրան շատ կարևոր ծառայություն մատուցեցի, սակայն չգիտեի, թե նորին մեծությունն ինչպես կվերաբերվի այն միջոցին, որով ես ցույց տվի այդ ծառայությունը, մանավանդ, եթե ի նկատի ունենամ պետության հիմնական օրենքները, որոնց համաձայն ոչ ոք, անգամ ամենաբարձր դիրքի մարդը, ծանր պատժի վտանգի տակ իրավունք չունի միզելու պալատի բակում։ Սակայն ինձ հանգստացրեց կայսեր նամակը, որով խոստանում էր հրամայել բարձրագույն դատարանին ձևական ներում շնորհել ինձ, որին ես այդպես էլ երբեք չհասա։ Մյուս կողմից ինձ, իբրև գազտնիք, հայտնեցին, որ թագուհին սաստիկ զայրացել է իմ արարքից և առանձնացել պալատի ամենահեռավոր մասերից մեկում, հաստատ վճռելով այլևս չվերադառնալ իր շենքը, միևնույն ժամանակ իր մտերիմների ներկայուցյամբ երդվել է ինձնից վրեժխնդիր լինել։
Ադմին, Վստահելի
1876
edits