Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 520 բայտ, 04:47, 9 Հոկտեմբերի 2013
/* Տասնհինգերորդ գլուխ */
Վերջին հիվանդությունից թուլացած, հանկարծակի հարձակումից և գլխին իջած հարվածներից շշմած, շան կատաղի ոռնոցից ու մարդու գազանային վերաբերմունքից սարսափած և մանավանդ ընկճված դիտրդների մոտ գոյացած այն համոզմունքից, թե ինքն իսկապես նրանց պատկերած անզգամ փոքրիկ թշվառականն է, ի՞նչ կարող էր անել մի խեղճ երեխա։ Մութն արդեն ընկել էր, վատահամբավ մի թաղամասում էին գտնվում, օգնության հույս չկար, դիմադրելն անօգուտ էր։ Նրան իսկույն մեծ արագությամբ քարշ տվեցին մութ ու նեղլիկ բակերի լաբիրինթոսի միջով, և այն մի քանի նվաղկոտ ճիչերը, որ համարձակվեց արձակել, անլսելի մնացին։ Սակայն ի՜նչ փույթ, եթե անգամ լսելի լինեին։ Այդ մասին ո՛չ մտահոգվաղ կար, ո՛չ էլ անհանգստացող։
 
Գազային լապտերները վառվեցին։ Միսիս Բեդվինը անձկությամբ սպասում էր բաց դռան շեմքին։ Սպասավորը մի քսան անգամ փողոցն ի վեր վազել էր տեսնելու, թե արդյոք Օլիվերը չէ՞ր երևում։ Իսկ երկու ծերունի ջենթլմենները, ժամացույցը դրած իրենց առջև, դեռևս լռությամբ սպասում էին խավար հյուրասենյակում։
Ադմին, Վստահելի
1876
edits