==Գործողություն առաջին։==
Ընդարձակ, հարմար խոհանոց, շատ մաքուր, խորքում մեծ օջախ։ Քարե հատակը փայլում է։ Օջախի դիմաց, ճոճաթոռի մեջ նիրհում է կատուն։
<center><i>Ընդարձակ, հարմար խոհանոց, շատ մաքուր, խորքում մեծ օջախ։ Քարե հատակը փայլում է։ Օջախի դիմաց, ճոճաթոռի մեջ նիրհում է կատուն։</i></center> <b>Լանցելոտ</b> <i>(ներս է գալիս, շուրջն է նայում, բացականչում է)</i>։ Պարո՜ն տանտեր։ Տիկի՜ն տանտիրուհի։ Ո՞վ կա ողջ, արձագանքի՛ր։ Ոչ ոք… Տունը դատարկ է, դարպասները բաց են, դռները կողպված չեն, պատուհանները կրնկի վրա բաց են։ Ինչ լավ է, որ ես ազնիվ մարդ եմ, թե չէ հիմա ստիպված էի դողալ, շուրջս նայել, ընտրել ամենաթանկ իրերը ու ամբողջ ուժով փախչել, երբ այդքան հանգստանալ եմ ուզում։ (Նստում է)։ Կսպասենք։ Պարո՛ն կատու։ Ձեր տերերը շո՞ւտ են վերադառնալու։ Հմ՞։ Դուք լռո՞ւմ եք։
<b>Կատու։</b> Լռում եմ։
<b>Կատու։</b> Ոչ։ Այս պատմության ամենատխուր մասն էլ հենց այն է, որ նրանք ժպտում են։ Սո՛ւս։ Բարեւ ձեզ։ Եկեք ընթրենք, իմ թանկագին ընկերներ։
<br><center><i>Ներս են գալիս Էլզան եւ Շարլեմանը։</i></center><br>
<b>Լանցելոտ։</b> Ոջո՜ւյն, բարի պարոն եւ սքանչելի օրիորդ։