Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 27 բայտ, 09:47, 23 Նոյեմբերի 2013
/* Քառասուներորդ գլուխ */
― Լավագույնը, որ կարող եք անել ինձ համար, լե՛դի, ― պատասխանեց աղջիկը՝ ձեռքերը տրորելով, ― այդ այն է, որ ինձնից իսկույն խլեք իմ կյանքը, որովհետև իմ ողորմելի վիճակի համար ես դեռ երբեք այնքան խոր վիշտ չեմ զգացել, որքան այս գիշեր, և արժեր մեռնել այս մաքուր մթնոլորտում, հեռու այն դժոխքից, որի մեջ ապրել եմ։ Աստված օրհնի ձեզ, քնքուշ լե՛դի, և թող ձեր գլխին շաղ տա նույնքան օրհնություն, որքան ես իմ գլխին ամոթանք եմ շաղ տվել։
Այսպես խոսելով ու բարձրաձայն հեկեկալով, դժբախտ աղջիկը հեռացավ, իսկ Ռոզ Մեյլին այս տարօրինակ տեսակցությունից շփոթված, տեսակցություն, որ ավելի շուտ նմանվում էր արագահաս երազի, քան իրական պատահարի, ընկավ մի բազկաթոռի մեջ և աշխատեց իր ցրված մտքերըկենտրոնացնել։
Ադմին, Վստահելի
1876
edits