Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 4 բայտ, 18:42, 30 Հունվարի 2014
Խոսում է այն մասին, թե նախորդ գլխում մի ինչ֊որ լեդիի անպատկառորեն լքելու անքաղաքավարության համար ներողություն է խնդրվում։
Քանի որ համեստ մի հեղինակի համար վայելուչ չէր լինի բիդըլի նման կարևոր մի անձնավորության սպասեցնել մեջքը կրակին և վերարկուի ծայրերը թևի տակ, մինչև բարեհաճեր ազատել նրան այդ անհանգիստ դիրքից, և, մանավանդ, քանի որ այդ հեղինակի պաշտոնին կամ ասպետությանը առավել ևս խոտոր կհամարեր նույնպիսի զանցառության երթարկել նաև մի լեդիի, որը այդ բիդըլի սիրո և գուրգուրանքի առարկան էր դարձել, և որի ականջին նա շշնջացել էր քնքուշ խոսքեր, որոնք, բխելով այդպիսի աղբյուրից, կարող էին որևէ բարձրաստիճան կույսի կամ կնոջ սրտի լարերը իրավացիորեն թրթռացնել, պատմագիրը, որ գրում է այս տողերը՝ համոզված լինելով, որ նա գիտակցում է իր դիրքը, և որը այս երկրում բարձր և կարևոր հեղինակություն շնորհված մարդկանց հարգում է ըստ պատշաճի, փութով գալիս է վճարելու նրանց այն տուրքը, որ թելադրված է այդ անձանց պաշտոնով, և վերաբերվել նրանց այնպես, ինչպես նրանց վսեմ հասարակական դիրքը (բնականաբար) մեծ առաքինությունները խստորեն պահանջում են իրենից։ Ահա այս նպատակը հետապնդելով, նա ծրագրել էր այստեղ ներածել բիդըլների սրբազան իրավունքը շոշափող ու նրանց դիրքը բնորոշող մի ուսումնական ճառ այն մասին, թե բիդըլները անսխաալական անսխալական են։ Եվ այս դատողությունները ողջախոհ ընթերցողի համար անտարակույս կլինեն և՛ հաճելի, և՛ շահեկան, բայց տեղի ու ժամանակի սղության պատճառով հեղինակը հարկադրված է հետաձգել դրանք ավելի հարմար և համապաըասխան համապատասխան առիթի։ Երբ այդ առիթը ներկայանա, նա սիրով պիտի ցույց տա, որ առ ի պատշաճի գոյություն ունեցող մի բիդըլ, այսինքն՝ ծխական մի բիդըլ, կցված ծխական մի աղքատանոցի և ծառայելով որպես պաշտոնական անձ ծխական եկեղեցուն, իր դիրքի և իրավունքների բերումով օժտված է մարդկային բոլոր կատարելություններով ու լավագույն հատկություններով, և այս առաքինություններից ոչ մեկը ունենալու հավակնությամբ չեն կարող պարծենալ առևտրական ընկերությունների, դատական գրասենյակների և նույնիսկ երկրորդական եկեղեցիների բիդըլները։
Միստր Բամբըլը կրկին ու կրկին հաշվել էր գդալները, կշռել և վերակշռել շաքարի ունելիները, ավելի ևս ուշադիր զննել կաթնամանը, ստուգել կարասիները, մինչև իսկ բազկաթոռների փսիաթե նստատեղիները, գոհունակությամբ նկատելով այդ բոլորի անթերի վիճակը։ Նա յուրաքանչյուր գործողություն կրկնել էր առնվազն վեց անգամ, երբ սկսեց մտածել, որ միսիս Քորնին պետք է վերադարձած լիներ։ Մի միտք ծնունդ է տալիս մի այլ մտքի․ քանի որ միսիս Քորնիի վերադարձը հայտնող ոտնաձայներ դեռևս չէին լսվում, միստր Բամբըլը մտածեց, որ վատ չէր լինի, եթե միսիս Քորնիի պահարանի դարակների մեջ հարևանցի մի ակնարկ գցեր ի գոհացում իր հետաքրքրասիրության ։ Ժամանակը վատնելու շատ անմեղ ու պարկեշտ միջոց էր այդ։
― Ոչ, անկարելի բան է, ― պատասխանեց միսիս Քորնին։ ― Չեմ կարող, օ՜հ։ Աջ անկյունում գտնվող ամենավերևի դարակը, օ՜հ։ ― Այս բառերը ասելիս ազնիվ լեդին մտացիր մատնացույց արավ պահարանը և ներքին օրգանների կծկումի հետևանքով սկսեց ցավից գալարվել։ Միստր Բամբըլը տագնապով մոտեցավ պահարանին և անկապ խոսքերով մատնացույց արված դարակից կես լիտրանոց մի ինչ֊որ կանաչ շիշ խլելով ՝ մի թեյի բաժակ լցրեց շշի պարունակած հեղուկից և մոտեցրեց լեդիի շրթներին։
Արդեն ավելի լավ եմ զգում, ― ասաց միսիս Քորնին, կեսը խմելուց հետո աթոռին հենվելով։
Միատր Միստր Բամբըլը երախտագիտական զգացումներով լցված աչքերը բարեպաշտորեն դեպի ձեղունը բարձրացրեց և ապա վերցնելով թեյի բաժակը՝ հոտ քաշեց։
― Օշարակ է, պատրաստված անանուխված շաքարով, որի մեջ խառնված է նաև մի փոքր, մի փոքր ուրիշ բան, ― նվաղկոտ ձայնով շշնջաց միսիս Քորնին, խոսելիս մեղմորեն ժպտալով բիդըլին։ ― Փորձեցե՛ք։
― Ածուխ, մոմ, բնակարան, բոլորը ձրի, ― ասաց միստր Բամբըլը։ ― Օ՜հ, միսիս Քորնի, դուք ուղղակի հրեշտակ եք։
Անկարող լինելով դիմագրավել զգացումների այսքան զեղուն հորձանքին, լեդին նետվեց միստր Բամբըլի գիրկը, և այդ ջենթլմենը՝ հուզումից իրեն կորցրած, սիրատենչ մի համբյուր համբույր դրոշմեց լեդիի պարկեշտ քթի վրա։
― Ծխական ինչպիսի՜ կատարելություն, ― հափշտակությամբ բացականչեց միստր Բամբըլը։ ― Գիտե՞ս, որ միստր Սլաուտի դրությունը այս գիշեր ավելի է վատթարացել, ո՜վ իմ հոգու հատոր։
Հարցերը այսպես բարեկամաբար լուծելուց և չափազանց գոհացուցիչ արդյունքի հասնելուց հետո, դաշինքը առավել ամուր դարձնելու համար, նրանք հանդիսավոր կերպով մի երկրորղ բաժակ էլ լցրին անանուխված շաքարի բաղադրությունից, ― որը մանավանդ լեդիի թրթռացող և հուզված սրտի համար անհրաժեշտ էր, ― և մինչդեռ խմում էին այդ օշարակը, միսիս Քորնին տեղեկացրեց միստր Բամբլին պառավի մեռնելու մասին։
― Շատ լավ, ― ասաց այդ ջենթլմենը, կում առ կում, դանդաղ խմելով անուշահամ հեղուկը։ ― Տուն գնալիս կանցնեմ Սովերբերիի Սովերբերրիի խանութի մոտով և կասեմ, որ առավոտյան մի դագաղ ուղարկի։ Ուրեմն ա՞յդ է սարսափեցրել քեզ, հոգյակս։
― Առանձնապես ոչինչ չի պատահել, սիրելի՛ս․ ― խուսափողաբար պատասխանեց լեդին։
― Անպայման մի բան պատահել է, հոգյա՛կս, ― պնդեց միստր Բամբըլը։ ― Եվ մի՞թե դու այդ բանը չես հայտնելու քո աիրեցյալ սիրեցյալ Բ֊ին։
― Ո՛չ այժմ, ― պատասխանեց լեդին, ― մոտ օրերս։ Ամուսնությունից հետո, սիրելի՛ս։
Եթե այս արտահայտությունները զարդարված չլինեին ձեռքի զանազան համարձակ շարժումներով, գուցե այնքան էլ մեծ տուրք վճարած չէին լինի լեդիի հմայքներին, բայց քանի որ միստր Բամբըլի սպառնական խոսքերին ընկերակցում էին բազմաթիվ մարտական ձեռնաշարժումներ, լեդին շատ հուզվեց նրա նվիրումի այս փաստարկությունից և մեծ հիացմունքով հայտարարեց, որ նա իրոք մի աղավնյակ էր։
Ապա աղավնյակը բարձրացրեց վերարկուի օձիքը, դրեց եռանկյունի գլխարկը և, իր ապագա կողակցի հետ երկար ու սիրալիր գրկախառնեվելուց հետո, հրաժեշտ տվեց նրան։ Նախքան ախքատանոցից դուրս գալը, սակայն, մի քանի րոպե կանգ առավ տղամարդկանց պալատում և նրանց անտեղի կերպով նախատելով՝ ավելի ևս համոզվեց այն բանում, որ կարող էր պահանջված դաժանությամբ վարել աղքատանոցի մեծավորի պաշտոնը։ ԱյապեսԱյսպես, իր ընդունակությունների մասին վստահ և իր պաշտոնի ապագա բարձրացման մասին վառ երազներով համակված, միստր Բամբըլը թեթև սրտով դուրս եկավ հաստատությունից և այս մտքերով տարված՝ հասավ դագաղագործի խանութը։
Միստր և միսիս Սովերբերիները Սովերբերրիները բացակայում էին տնից, իսկ միստր Նոա Քլեյփոլը ինչպես միշտ ուտելու և խմելու հանգստավետ գործողությունից բացի ֆիզիկական որևէ այլ հոգնության ենթարկվելու տրամադիր չէր, հետևաբար, դագաղագործի խանութը տակավին փակված չէր, թեպետ խանութների փակվելու ժամը վաղուց անցել էր։ Միստր Բամբըլը գավազանով մի քանի անգամ թփթփացրեց վաճառասեղանին, բայց ոչ մի ուշադրություն չգրավելով և նկատելով, որ խանութի հետևում գտնվող փոքրիկ ճաշասենյակի լուսամուտից լույս էր երևում, մտածեց գաղտագողի ներս նայել ու տեսնել, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Երբ տեսավ, թե ի՛նչ էր կատարվում, մեծապես զարմացավ։
Ընթրիքի համար սփռոցը փռված էր․ սեղանի վրա դրված էին հաց, կարագ, ամաններ, բաժակներ, մի գարեջրաման և մի գինու շիշ։ Սեղանի վերևի ծայրում միստր Նոա Քլեյփոլը անհոգ ընկղմված էր բազկաթոռում, ոտքերը բազկաթոռի թևից կախ տված։ Նրա մի ձեռքում դանակ կար, մյուսում՝ կարագով պատած հացի մի մեծ զանգված։ Հենց նրա կողքին կանգնած էր Շառլոթը և մի փոքրիկ տակառից ոստրեներ հանելով հյուրասիրում էր նրան, իսկ միստր Քլեյփոլը զիջողաբար կուլ էր տալիս դրանք արտասովոր անհագությամբ։ Այդ երիտասարդ ջենթլմենի քթի սովորականից ավելի կարմիր լինելու պարագան, նրա աջ աչքի շարունակական թարթումը և ոստրեները այդքան ծայրահեղ ախորժակով լափելը վկայում էին այն մասին, թե նա փոքր֊ինչ հարբած էր։ Եվ իրոք, միայն ներքին ջերմության պարագային մատդ կարող էր դրանց զովացուցիչ հատկությունները այդքան բարձր գնահատել։
― Ոչ այնքան, ― պատասխանեց Շառլոթը։ ― Ւնձ ավելի հաճույք է պատճառում, երբ դու ես ուտում, անգի՛նս։
― Տե՜ր աստված, ― ասաց Նոան խորհրդածելով, ― ի՜նչ տորօրինակ տարօրինակ բան։
― Մի հատ էլ վերցրու, ― ասաց Շառլոթը։ ― Ահա այս մեկը այնքան գեղեցիկ, նուրբ մորուս ունի։
==Քսանութերորդ գլուխ==
Զվաղվում Զբաղվում է Օլիվերով և շարունակում պատմել նրա արկածների մասին
― Հանգի՜ստ, խնդրո՛ւմ եմ, ― ասաց լեդին։ ― Մի րոպե հանգիստ սպասեք, մինչև մորաքրոջս հետ խոսեմ։
Դեռատի լեդին իր ձայնի նման մեղմ ու եթերային քայլվածքով սահեց ու անհետացավ։ Փոքր անց նա վերադարձավ և, հաղորդելով նրանց մորաքրոջ կարգադրությունը, ասաց, որ վիրավորը ուշադրությամբ փոխադրվելու էր վերև, միստր Ջայլսի սենյակը, իսկ Բրիտըլզը ձին թամբելով, իսկույն գնալու է Չերթսի, որտեղից նա շատապ շտապ ուղարկելու էր մի ոստիկան ու մի բժիշկ։
― Գեթ մի անգամ չէի՞ք ցանկանա տեսնել նրան, միսս, ― հարցրեց միստր Ջայլսը այնպիսի պարծանքով, ասես Օլիվերը հազվագյուտ փետուրներով մի թռչուն լիներ, որին նա ձեռք էր բերել ճարտարությամբ կրակելով։ ― Գեթ մի փոքրիկ ակնարկ․ միթե ա՞յդ էլ մերժում եք, միսս։
Տալիս է նախնական տեղեկություն այն տան բնակիչների մասին, որոնց մոտ ապաստան գտավ Օլիվերը
 
― Շքեղ մի սենյակում, որի կահավորումը չնայած ոչ այնքան ժամանակակից պերճանքի, քան հնի դրոշմը կրող հանգստավետության մասին էր խոսում, ճոխ մի սեղանի առաջ նստել էին երկու լեդիներ։ Միստր Ջայլսը, բոլորովին անթերի սև կոստյում հագած, սպասարկում էր նրանց։ Նա կանգնած էր ճաշասեղանի և բուֆետի միջև։ Ամբողջ հասակով ձգված, գլուխը պահած էր դեպի ետ և թեթևակի մի կողմ թեքած․ ձախ ոտքը դեպի առաջ և աջ ձեռքը խրած բաճկոնի մեջ, մինչդեռ ձախով բռնել էր մի մատուցարան։ Այդ կեցվածով նա ուներ տեսքը այն մարդու, որը գիտակցում է իր մեծությունը և արժանիքները։
Վստահելի
1396
edits