Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 1 բայտ, 17:30, 11 Փետրվարի 2014
― Իհարկե, ― հաստատեց միստր Բլեթհերզը, ― նախ կզննենք կալվածքի հարակից մասերը, ապա կհարցաքննենք սպասավորներին։ Այդ է հետաքննության ընդունված կարգը։
Ապա լույս բերվեց, և պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը, տեղական ոստիկանի, Բրիտըլզի, Ջայլսի, կարճ ասած՝ բոլորի ուղեկցությամբ գնացին միջանցքի վերևի ծայրում գտնվող սենյակը և լուսամուտին նայեցին ներսի կողմից, ապա շրջանցելով մարգը, լուսամուտին նայեցին դրսի կողմից։ Այնուհետև նրանց տվեցին մի մոմ՝ փեղկը զննելու համար, ապա նույն ձևով մի լապտեր տեղ հասավ՝ ոտնահետքերի ուղղությանը հետևելու համար, հետո բերվեց մի եղան՝ թավուտները քրքրելու համար, և երբ հանդիսատեսների լարված ուշադրության ներքո այս բոլորը ավարտվեց, նրանք նորից ներս եկան, և սկսվեց միստր Ջայլսի ու Բրիտըլզի հարցաքննությունը նախորդ գիշեր պատահած դեպքերին իրենց ունեցած մասնակցության մասին։ Այդ պատմությունը նրանք արեցին մելոդրամատիկ ձևով, վեց անգամ, իրար ժխտելով ոչ ավելի քան մեկ կարևոր կետում՝ առաջին անգամ, և ոչ ավելի քան տասներկու կետում՝ վերջին անգամ։ Այս արդյունքին հասնելուց հետո Բլեթհերզն ու Դաֆֆը, մյուսներին դուրս ուղարկելով, սենյակում առանձանցան առանձնացան և երկար խորհուրդ արեցին։ Այդ տեղի ունեցավ այնքան հանդիսավոր ու գաղտնի կերպով, որ բժշկական ամենակնճռոտ հարցերի վերաբերյալ հայտնի բժիշկների ունեցած խորհրդակցությունը դրա համեմատությամբ սոսկ երեխայական խաղ կարող էր համարվել։
Այդ միջոցին բժիշկը հարևան սենյակում շատ վրդովված վեր ու վար էր անում, իսկ միսիս Մեյլին ու Ռոզը մտահոգությամբ հետևում էին նրա բոլոր շարժումներին։
― Ինչո՞ւ չէ, ― հարցրեց Ռոզը։
― Որովհետև, իմ սիրուն հարցաքննիչ, ― պատասխանեց բժիշկը, ― նրանց տեսանկյունից դիտելով, նրա պատմությունը շատ կասկածելի կետեր ունի, և նա կարող է ապացուցել միայն դրա բացասական կողմերը, իսկ դրականների մասին ոչ մի ապացույց չունի։ Սատանան տանի, նրանք անպայման կհարցնեն, ինչու և ինչպես, և ոչնչի չեն հավատա առանց շոշափելի փաստարկության։ Ինչպես տեսնում եք, իր սեփական խոստովանությամբ նա որոշ ժամանակ ապրել է գողերի մեջ և տարվել է ոստիկանատուն ինչ֊որ ջենթլմենի գրպանը խուզարկած լինելու համար։ Ապա այդ ջենթլմենի տնից բռնությամբ փոխադրվել է այնպիսի տեղ, որը նա ո՛չ նկարագրել կարող է, ո՛չ մատնացույց անել։ Այդ վայրի մասին ամենատարտամ գաղափար անգամ չունի։ Այդ մարդիկ, չգիտես թե ինչ֊ինչ պատճառներով, ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել նրանից, հաշվի չառնելով՝ նա այդ բանը կամենում է, թե ոչ։ Ու այսպես մի օր նրան հանկարծ բերում են Չերթսի և մի ինչ֊որ տուն կողոպտելու համար խցկում են լուսամուտից ներս։ Այն պահին, երբ նա պատրաստվում է գողության մասին ազդարարել տան բնակիչներին և այդ մի արարքով արդարանալ նախկինում գործած բոլոր հանցանքների համար, ահա այդ միջոցին հայտնվում է այս անմիտ, կիսաքաղաքակիրթ մատակարար կոչեցյալ շունը և կրակում նրա վրա։ Կարծես դիտավորյալ կերպով արգելեու արգելելու համար նրան, որ իր օգտին որևէ բան անի։ Մի՞թե այդ բոլորը դուք չեք տեսնում։
― Անշուշտ տեսնում եմ, ― բժշկի խիստ տոնի վրա ժպտալով պատասխանեց Ռոզը, ― այնուամենայնիվ, այդ խեղճ երեխային ամբաստանող ոչինչ չեմ գտնում այստեղ։
― Քոնքի նշանակում է քթավոր, տիկի՛ն, ― ընդմիջեց Դաֆֆը։
― Անշուշտ այդ բառը լեդիին հասկանալի է, այնպես չէ՞, ― հարցրեց միստր Բլեթհերզը։ ― Անվերջ ընդհատում ես ինձ, բարեկամս։ Ուրեմն, այս Քոնքի Չիքվիդը, միսս, Բեթլ Բրիջի ճանապարհին ուներ մի գինետուն ու մի մառան։ Այդ մառանում մեծ թվով երիտասարդ ջենթլմեններ հավաքվում էին աքլորակռիվ դիտելու կամ, բախտախաղով ու նման ժամանցներով զբաղվելու։ Այդ խաղերը ղեկավարում էին շատ վարժ կերպով, քանի որ ես ինքս հաճախ ներկա եմ գտնվել։ Այս դեպքը պատահած ժամանակ նա դեռևս գողերի խմբի մեջ չէր մտնում։ Մի գիշեր նրանից գողանում են երեք հարյուր քսանյոթ գինեա, որը նա պահում էր կտավե մի տոպրակում։ Ինչ֊որ բարձրահասակ մարդ, որի աչքի մեկը ծածկված է լինում սև շորով, թաքնվում է նրա մահճակալի տակ և գողությունը խուլ գիշերին կատարելուց հետո դուրս է ցատկում սենյակի լուսամուտից, որը լինում է երկրորդ հարկում։ Նա այդ կատարում է շատ արագ, բայց Քոնքին էլ չի դանդաղում։ Աղմուկից զարթնելով, նա տեղից վեր է թռչում և կրակում նրա հետևից՝ ամբողջ թաղը ոտքի հանելով։ Նրանք սկսում են վազել գողի հետևից, բայց շուտով տեսնում են, որ Քոնքին արդեն վիրավորել է նրան, քանի որ ամբողջ ճանապարհը, մինչև բավական հեռու գտնվող ինչ֊որ ցանկապատ, ծածկված է լինում արյան հետքերով, իսկ այնտեղ հետքերը կորչում են։ Համենայն դեպս, գողը իր ավարով փախած էր, հետևաբար, արտոնյալ խմիչք վաճառող միստր Չիքվիդի անունը հրապարակվեց «Գազեթում», մյուս սնանկացած մարդկանց շարքում, և ամեն տեսակ նպաստներ ու հանգանակություններ և չգիտեմ էլ ինչեր չարվեցին այդ խեղճ մարդու համար։ Իր կորուստի պատճառով նա գտնվում էր շատ ծանր հոգեկան տագնապի մեջ և ծայրահեղ հուսահատության մատնված՝ մազերը փետելով մի քանի օր շարունակ մոլորված թափառում էր փողոցներում։ Մի օր նա խուճապահար գալիս է ոստիկանանտուն և առանձին տեսակցում ոստիկանապետի հետ, որը երկար զրույցից հետո զանգը հնչեցնում և կարգադրում է Ջեմ Սփայերզին (Ջեմը ակտիվ գործակալ էր)` գնալ և օգնել միստր Չիքվիդին գողին գտնելու և ձերբակալելու գործում։ «Ես նրան տեսա, Սփայերզ, ― ասում է Չիքվիդը, ― երեկ առավոտ նա իմ տան առջևով անցավ»։ «Իսկ ինչո՞ւ օձիքից չբռնեցիր», ― ասում է Սփայերզը։ «Այնքան շփոթված էի, որ կարող էր գանգս մի փետուրով փշրել», ― ասում է խեղճ մարդը։ «Բայց մենք անպայման կբռնենք նրան, որովհետև գիշերվա ժամը տասի և տասնմեկի միջև նա նորից անցավ»։ Սփայերզը, այս խոսքերը լսելով և մտածելով, որ թերևս մի քանի օր հարկադրված կլինի այնտեղ մնալ, մի ձեռք սպիտակեղեն և մի սանր է վերցնում ու ճանապարհ ընկնում։ Տեղ հասնելով, նա թաքնվում է գինետան լուսամուտներից մեկի կարմիր վարագույրի հետևը՝ առանց գլխարկը հանելու, որպեսզի հարկ եղած րոպեին կարողանա իսկույն դուրս պրծնել։ Ուշ գիշերին, երբ նա այնտեղ նստած գլանակ է ծխելիս լինում, Չիքվիդը հանկարծ որոտում է․ «Ահա՛ գողը, բռնեցե՛ք նրան։ Մարդասպանությո՜ւն»։ Ջեմ Սփայերզը դուրս է վազում և տեսնում, որ Չիքվիդը, բարձրագոչ կանչերով, խուճապահար սլանում է փողոցներով։ Շտապում է Սփայերզը, վազում է Չիքվիդը, հավաքվում են մարդիկ, բոլորը որոտագին գոչում են «գողե՜ր», ինչպես նաև ինքը՝ Չիքվիդը ամբողջ ժամանակ դիվահարի նման գոռալով կրկրնում կրկնում է նույնը։ Բայց ինչ֊որ անկյուն շուռ գալու ժամանակ Սփայերզը մի րոպե կորցնում է նրան, տեսնում է մարդկանց փոքր մի խումբ, մտնում է նրանց մեջ․ «Սրանցից ո՞ր մեկն է գողը», ― հարցնում է անհամբերությամբ։ «Սատանան տանի, ― ասում է Չիքվիդը, ― նորից անհետացավ»։ Շատ զարմանալի երևույթ, բայց գողը ոչ մի տեղ չի երևում, հետևաբար, նրանք վերադառնում են գինետուն։ Հաջորթ Հաջորդ առավոտ Սփայերզը դարձյալ գրավում է իր նախկին տեղը և վարագույրի հետևը դարանում՝ տեսնելու մեկ աչքը սև կտորով ծածկված բարձրահասակ մարդուն։ Նա այնքան լարված է նայում, որ երկու աչքերն էլ սկսում են ցավել, և երբ փոքր ինչ հանգստանալու համար մի րոպե փակում է, նույն պահին լսում է Չիքվիդի բարձրագոչ աղաղակը՝ «Գողը այնտե՜ղ է»։ Սփայերզը նորից է սկսում վազել, մինչդեռ Չիքվիդը փողոցի կեսը անցած է լինում։ Ապա նախորդ օրվանից կրկնապատիկ տարածություն վազելուց հետո այդ մարդը նորից անհետանում է։ Այսպես կրկնվում է մեկ կամ երկու անգամ ևս, մինչև հարևանների մի մասը հայտարարում է, թե սատանան է կողոպտել միստր Չիգվիդին և այժմ խաղեր է խաղում նրա հետ, իսկ մյուս մասը թե՝ խեղճ միստր Չիքվիգը վշտից խելագարվել է։
― Իսկ Ջեմ Սփայերզը ի՞նչ ասաց, ― հարցրեց բժիշկը, որը պատմությունն սկսելուց մի քիչ հետո վերադարձել էր սենյակ։
― Ջեմ Սպայերզը, ― շարունակեց գործակալը, ― երկար ժամանակ ոչինչ չէր ասում, ամեն ինչ ականջ էր դնում, այնպես ձևացնելով, իբրև թե ոչնչի ուշադրություն չի դարձնում, բայց ինչպես երևում էր, նա գործը լավ գիտեր։ Մի առավոտ նա մտավ գինետուն և իր քթախոտի տուփը հանելով՝ ասաց․ «Չիքվչդ«Չիքվիդ, ես գողին գտել եմ»։ «Իսկապե՞ս ― ասաց Չիքվիդը։ ― Օ՜հ, սիրելի՛դ իմ Սփայերզ, միայն թող վրեժս լուծեմ, ապա հանգիստ մեռնեմ։ Օ՜հ, սիրելի՛դ իմ Սփայերզ, որտե՞ղ է այդ սրիկան»։ «Գիտե՞ս ինչ, ― ասաց Սփայերզը, մի պտղունձ քթախոտ մատուցելով նրան, ― վերջ տուր խարդավանքներիդ։ Ինքդ ես արել գողությունը»։ Եվ այդպես էլ էր։ Նա բավականին մեծ գումար էր շահել այդ միջոցով, և ոչ ոք բնավ չէր իմանա այդ մասին, եթե նա երևույթները փրկելու համար այնքան դերասանություն արած չլիներ, ― ասաց միստր Բլեթհերզը, գինու բաժակը ցած դնելով և ձեռնաշղթաները շրխկացնելով։
― Իրոք որ շատ զարմանալի է, ― նկատեց բժիշկը։ ― Այժմ, եթե կցանկանաք, կարող եք բարձրանալ վերև։
Օլիվերը քնից նոր էր զարթնել, բայց տենդը ավելի սաստկացած և դրությունը ավելի վատթարացած էր երևում։ Նա բժշկի օգնությամբ հազիվ նստեց անկողնում և շփոթված շուրջը նայեց, չհասկանալով, թե ինչ է կատարվում, ավելին, անգամ չհիշելով, թե որտեղ է գտնվում և ինչ է պատահել իր հետ։
― Ահա նայեցեք, ― ասաց միստր Լոզբերնը, մեղմ, բայց խիստ ձայնով, ― սա այն տղան է, որ մեր հարևանության մեջ գտնվող միստր ֊Չգիտեմ֊ինչի կալվածում ինչ֊որ տղայական ոտնձգության միջոցին ինքնաձիգ զենքով պատահաբար վիրավորվելով, օգնության համար այստեղ է դիմել այս առավոտ, և մոմը պահող այդ հնարագետ ջենթլմենը նրան ձերբակալել է և վատ է վերաբերվել, որի պատճառով տղայի կյնաքը կյանքը լուրջ վտանգի մեջ է, ինչպես, որպես բժիշկ, ես այդ կարող եմ հաստատել։
Պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը նայեցին Ջայլսին, երբ նա այդ ձևով հանձնարարվեց նրանց ուշադրությանը։ Շփոթված մատակարարը, որի աչքերում ծիծաղելիորեն միախառնված էին սարսափն ու զարմանքը, սևեռուն հայացքը նրանցից փոխադրեց Օլիվերի վրա, իսկ Օլիվերից՝ միստր Լոզբերնի։
Կարճ ասած, հարցը բավական երկար քննելուց և այդ մասին առավել ևս երկար խոսելուց հետո միստր Լոզբերնը և միսիս Մեյլին տեղական ոստիկանական դատավորի ներկայությամբ միասնաբար երաշխավորեցին, որ Օլիվերը որևէ պահանջի դեպքում կներկայանա ոստիկանատուն, ապա Բլեթհերզն ու Դաֆֆը, երկու գինեա վարձատրություն ստանալով, վերադարձան քաղաք, իրենց արշավանքի նկատմամբ երկու տարբեր կարծիքներով։ Վերջին ջենթլմենը, բոլոր հանգամանքները լուրջ դատելուց հետո, պաշտպանում էր այն թեզը, որ գողության փորձը կատարել էր Ֆեմիլի Փեթը, իսկ առաջին ջենթլմենը հավասարապես տրամադիր էր այդ ամբողջ արժանիքը վերագրելու հռչակավոր Քոնքի Չիքվիդին։
Մինչ այդ, Օլիվերը աստիճանաբար ապաքինվեց ու կազդուրվեց միսիս Մեյլիի, Ռոզի և բարեսիրտ միստր Լոզբերնի միացայլ միացյալ հոգածությամբ շրջապատված։ Եթե շնորհապարտ սրտերից բխած ջերմեռանդ աղոթքները արձագանք են գտնում երկնքում, ― իսկ եթե նման աղոթքները արձագանք չգտնեն, էլ ինչու դիմել աստծուն, ― ապա այն օրհնությունները, որ խեղճ որբուկը հայցեց իր բարերարների համար, սուզվեցին նրանց հոգիների մեջ՝ սփռելով խաղաղություն և երջանկություն։
― Իսկ գրավաճա՞ռը, սըր, ― ասաց Օլիվերը։ ― Ես գիտեմ, թե որտեղ է գտնվում նրա կրպակը։ Գոնե նրա՛ն տեսեք, սըր, խնդրում եմ, գոնե նրա՛ն տեսեք։
Խե՜զճ Խե՜ղճ տղա, մի օրվա համար այսքան հուսախաբությունն էլ բավական է։ Եթե գնանք գրավաճառի հետևից, երևի նա անպայման մահացած կլինի, տունը հրկիզված, կամ թե փախած։ Ո՛չ, ուղիղ տուն պիտի գնանք։
Եվ հնազանդվելով բժշկի ցանկությանը՝ նրանք ուղևորվեցին տուն։
Այս հանգամանքը, սակայն, ոչնչով չփոխեց նրա բարերարների վերաբերմունքը իր նկատմամբ։ Տասնհինգ օրից հետո, երբ ձմռան ցուրտը տեղի տվեց գարնան հեշտալի ջերմության, և յուրաքանչյուր ծառ ու ծաղիկ պճնվեց նորաբողբոջ տերևներով ու փարթամ ծիլերով, նրանք պատրաստություններ տեսան մի քանի ամսով հեռանալու Չերթսիից։ Ոսկեղենն ու արծաթեղենը, որ այնքան գրգռել էին Ֆեգինի ընչաքաղցությունը, ուղարկելով դրամատուն, շենքի պահպանությունը հանձնեցին Ջայլսին և մի ուրիշ սպասավորի, իսկ Օլիվերին իրենց հետ վերցնելով՝ նրանք գնացին քաղաքից բավական հեռու գտնվող մի գյուղ։
Որքա՜ն խաղաղ էր այնտեղ, որքա՜ն ամոքիչ դալար բլուրների ու փարթամ անտառների խնկաբույր օդը։ Ո՞վ կարող է նկարագրել այն ամենը, ինչ զգաց խեղճ, հիվանդագին երեխան այդ հեռավոր գյուղի վեհ լռության մեջ։ Ո՞վ կարող է ըմբռնել այն անհուն երջանկությունը, որ համակեց նրա մանկական հոգին։ Մի՞թե կարելի է պատմել, թե հեղձուցիչ վայրերում ապրող բնակիչների հոգնաբեկ մտքերի վրա ինչպես են ներգործել խաղաղ ու անդոր տեսարանները, և դրանց թարմությունը ինչպես է թափանցել այդ խոնջացած սրտերից ներս։ Մարդիկ, որոնք իրենց կյանքի ամբողջ տևողության ընթացքում ապրել են դժնդակ պայմաններում և երբեք փոփոխության պահանջ չեն զգացել, մարդիկ, որոնց համար, արդար սովորությունը դարձել է բնավորության չափ հարազատ, և որոնց առօրյա պտույտների նեղ պայմաններում գտնվող յուրաքանչյուր քար ու աղյուս դարձել է համարյա սրբություն, նույնիսկ այդպիսի մարդիկ, մահվան շեմին կանգնած, վերջապես տենչացել են գեթ շատ կարճ ժամանակով վայելել բնությունը։ Եվ երբ իրենց վշտերի ու հաճույքների վաղեմի թատերաբեմից տեղափոխվել են բնության գիրկը, նրանց այնպես է թվացել, որ անցել են մի նոր գոյավիճակի։ Արևաշող մարգերից դիտելով ջինջ երկնքի կապույտը, վճիտ ջրի ծփանքը, կանաչազարդ բլուրների ու հովիտների հմայքը, նրանք ունեցել են երկնքում լինելու ինչ֊որ զգացողություն, որը մեղմացրել է մահվան մղձավանջը, և նրանք իջել են գերեզման այնպես հանգիստ ու անվրդով, ինչպես նրանց անփայլ աչքերի առաջ հանգել է արևը, որի մայրամուտը ընդամենը մի քանի ժամ առաջ դիտել են իրենց մենավոր ննջարանի պատուհանից։Գյուղական խաղաղ տեսարանները ինչ֊որ անդրաշխարհային հուշեր են արթնացնում, որ երկրային հույսեից հույսերից և հույզերից ոչինչ չեն պարփակում իրենց մեջ։ Այդ հուշերի բարերար ազդեցության տակ մենք գուցե սովորում ենք թարմ պսակներ հյուսել մեր սիրեցյալների գերեզմանների համար, գուցե դրանով ազնվանում է մեր հոգին, և տապալվում են այնտեղ բույն դրած վաղեմի թշնամությունն ու ատելությունը։ Բայց այդ ամենի խորքում, մեր ենթագիտակցության մեջ դեռևս մնում է հեռավոր անցյալում այդպիսի զգացմունքներ ունենալու մասին ինչ֊որ տարտամ և անորոշ զգացություն, որը մեր մեջ արթնացնում է հանդիսավոր մտքեր հեռավոր ապագայի համար և խորտակում է աշխարհի ունայնությունն ու հպարտությունը։
Հիանալի էր այն վայրը, որ նրանք ընտրել էին իբրև ամառանոց։ Այն գարշելի շրջապատից հետո, ուր նա անց էր կացրել իր օրերը, և այն փոթորկալից կյանքից հետո, որ մինչև հիմա բաժին էր ընկած Օլիվերին, նրան այնպես թվաց, որ ինքը վերածնվել է։ Վարդն ու անճուպարը ծածկել էին քոթեջի պատերը, բաղեղը պլլված էր ծառերի բներին, և օդը հագեցած պարտեզի երփներանգ ծաղիկների հեշտալի բուրմունքով։ Նրանց մոտ կար փոքրիկ մի գերեզմանատուն, որը պճողված չէր բարձր, տգեղ տապանաքարերով։ Այնտեղ կային միայն համեստ հողաթմբեր, ծածկված թարմ դալարիքով ու մամուռով, որոնց տակ անդորր ննջում էին գյուղի ծերերը։ Օլիվերը հաճախ էր մենակ թափառում այնտեղ և, մտաբերելով այն խղճալի շիրիմը, որի մեջ իր մայրն էր թաղված, նստած թաքուն արտասվում էր։ Բայց երբ նա իր աչքերը բարձրացնում էր երկնակամարի անհունին, այլևս երկրի նեղ սահմաններում չէր տեսնում իր մորը, և այդ մտքից սփոփված նրա հոգին խաղաղվում էր։
Վստահելի
1396
edits