«Եթե վայրի թռչունն է հանկարծակի ներս թռել,
Նշանակում է տանտերը շուտով այնտեղից կհեռանա»:
«Թույլ տուր հարցնել, - ― դիմեցի ես գիշերային հյուրին,
Ո՞ր ուղին ես հիմա պիտի ընտրեմ:
Պատասխան տուր,
Այն հանգիստ է, ասես անտակ փողրակի մութ ջրերը,
Դատարկության մեջ անհետացող
Թեթևաշարժ նավակի մնաննման,
Առանց ղեկի և թիերի է նա սահում,
Կապված չէ ապրողների աշխարհին: