== 1. Շվեյկը ռուս գերիների էշելոնում ==
Այն ժամանակ, երբ Շվեյկը,— որին ռուսական շինելի և գլխարկի պատճառով Ֆելդշտայնի մոտ գտնվող գյուղից փախած ռուս գերու տեղ էին դրել,— պատի վրա անձողով շարադրում էր իր հոգու հուսահատական ճիչերը, ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Իսկ երբ Խիրովի հանգրվանային կայանում, գերիներին եգիպտացորենի քարթու հաց բաժանելու ժամանակ, նա փորձեց իր մոտով անցնող հունգարացի զինվորին հանգամանորեն բացատրել եղելությունը, էշելոնի պահակներից մեկը հրացանի խզակոթով խփեց նրա ուսին, չզլանալով ավելացնել․ «Baszom az élet<ref>Օ՛, եղևնի, օ՛, եղևնի, ինչ սիրուն են ասեղները քո կանաչ (գերմ․)։</ref>, Շա՛րք մտիր, ռուսական խոզ»։
Մենք զինվոր ենք, քաջ ենք մենք,<br />Ինչքան ասես փող ունենք,<br />Սիրուներն են մեզ սիրում,<br />Ամեն տեղ լավ ընդունում։<br />Ցա-րա-րա․․․ Ein-zwei!
== 2. Հոգևոր մխիթարություն ==
Ֆելդկուրատ Մարտինեցը ոչ թե մտավ, այլ բառիս իսկական իմաստով ներս ճախրեց Շվեյկի մոտ, ինչպես պարուհին բեմ մտնելիս։ Այդ սրտաշարժ րոպեին երկնային բարյաց փափագը և մի շիշ հին «Հումպոլդսկիրհենը» նրան դարձրել էին փետուրի պես թեթև։ Նրան թվում էր, թե այդ սրբազան պահին մոտենում է աստծուն, մինչդեռ մոտենում էր Շվեյկին։
Առավոտյան նա արթնացավ մկան պես քրտնած։ Ստամոքսը խանգարվել էր, իսկ ուղեղն այն միտքն էր ծակում, թե Մորավիայի իր ֆարարն իր համեմատությամբ կատարյաչ հրեշտակ է։
== 3. Շվեյկը նորից իր երթային վաշտում ==
Դատարանի երեկվա առավոտյան նիստում Շվեյկի գործով աուդիտորի պարտականություն կատարող մայորը նույն այն մարյորն էր, որն երեկոյան գեներալի տանը ֆելդկուրատի հետ բրուդերշաֆտ էր խմում և նիրհում։