===ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԳՆԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ===
Աշխատուժի արժեքը որոշվում է միջին բանվորի սովորական անհրաժեշտ կենսամիջոցների արժեքով։ Այդ կենսամիջոցների մասսան, չնայած նրանց ձևի հնարավոր փոփոխություններին, տվյալ դարաշրջանի և տվյալ հասարակության համար տրված է, ուստի և պետք է դիտվի որպես մի հաստատուն մեծություն։ Փոխվում է միայն այդ մասսայի արժեքը։ Աշխատուժի արժեքի որոշման մեջ մտնում են ևս երկու գործոն։ Մի կողմից՝ աշխատուժի զարգացման ծախքերը, որոնք փոփոխվում են արտադրության եղանակի փոփոխման հետ. մյուս կողմից՝ բնական տարբերությունները տղամարդու և կնոջ աշխատանքի միջև, մեծահասակ բանվորների և դեռահասների աշխատանքի միջև։ Այդ տարբեր աշխատուժերի գործադրումը, որ դարձյալ պայմանավորված է արտադրության եղանակով, խոշոր տարբերություն է ստեղծում բանվորական ընտանիքի վերարտադրության ծախքերի և մեծահասակ տղամարդ-բանվորի արժեքի միջև։ Սակայն հետագա ուսումնասիրության մեջ այղ այդ երկու գործոնը հաշվի չեն առնվում [''Տես 9b ծանոթ.'']։
Մենք ենթադրում ենք, 1) որ ապրանքները ծախվում են իրենց արժեքով. 2) որ աշխատուժի գինը կարող է երբեմն արժեքից բարձրանալ, բայց երբեք նրանից ցած չի ընկնում։
Օրինակ, տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում նոր արտադրվող արժեքը հավասար է 6 շիլլինգի, թեև արտադրված սպառողական արժեքների քանակը փոխվում է աշխատանքի արտադրողական ուժի հետ և, հետևաբար, 6 շիլլինգ արժեքը բաշխվում է ավելի շատ կամ ավելի քիչ քանակությամբ ապրանքների վրա։
Երկրորդ. Աշխատուժի արժեքը և հավելյալ արժեքը փոփոխվում են հակադիր ուղղությամբ։ Աշխատանքի արտադրողական ուժի փոփոխումը, նրա աճումը կամ նվաղումընվազումը, հակառակ ուղղությամբ է ազդում աշխատուժի արժեքի վրա, իսկ հավելյալ արժեքի վրա՝ միևնույն ուղղությամբ։
Տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում նոր արտադրված արժեքը հաստատուն մեծություն է, օրինակ, 6 շիլլինգ է։ Այդ հաստատուն մեծությունը հավասար է հավելյալ արժեքի գումարին պլյուս աշխատուժի արժեքը, որ բանվորը փոխհատուցում է համարժեքով։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ հաստատուն մեծության երկու գումարելիներից ոչ մեկը չի կարող աճել առանց մյուսի նվազելուն։ Աշխատուժի արժեքը չի կարող 3 շիլլինգից բարձրանալ 4-ի, առանց հավելյալ արժեքը 3 շիլլինգից 2-ի իջեցնելու, և, ընդհակառակը, հավելյալ արժեքը չի կարող 3 շիլլինգից բարձրանալ 4-ի, առանց աշխատուժի արժեքը 3 շիլլինգից 2-ի իջեցնելու։ Հետևաբար, տվյալ պայմաններում աշխատուժի արժեքի կամ հավելյալ արժեքի բացարձակ մեծության փոփոխությունը հնարավոր չէ առանց նրանց հարաբերական կամ համեմատական մեծությունների միաժամանակյա փոփոխման։ Նրանք չեն կարող միաժամանակ բարձրանալ կամ իջնել։
Այնուհետև, աշխատուժի արժեքը չի կարող իջնել, և, հետևապես, հավելյալ արժեքը չի կարող բարձրանալ, եթե աշխատանքի արտադրողական ուժը չի բարձրանում. այսպես, վերը բերված օրինակում աշխատուժի արժեքը կարող է 3 շիլլինգից իջնել 2-ի միայն այն դեպքում, եթե աշխատանքի բարձրացած արտադրողական ուժը թույլ է տալիս 4 ժամում նույն քանակությամբ կենսամիջոցներ արտադրել, որոնք առաջ 6 ժամ էին պահանջում իրենց արտադրության համար։ Ընդհակառակը, աշխատուժի արժեքը չի կարող 3-ից բարձրանալ 4 շիլլինգի, եթե աշխատանքի արտադրողական ուժը չրնկնի չընկնի այնպես, որ 8 ժամ պահանջվի կենսամիջոցների այդ նույն մասսան արտադրելու համար, որի համար առաջ 6 ժամը բավական էր։ Սրանից հետևում է, որ աշխատանքի արտադրողականության ավելացումն իջեցնում է աշխատուժի արժեքը և, հետևապես, բարձրացնում է հավելյալ արժեքը, և, ընդհակառակը, աշխատանքի արտադրողականության նվաղումը նվազումը բարձրացնում է աշխատուժի արժեքը և իջեցնում է հավելյալ արժեքը։
Այդ օրենքը ձևակերպելիս Ռիկարդոն աչքաթող է արել մի հանգամանք. թեև հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի մեծության փոփոխումը ենթադրում է աշխատուժի արժեքի կամ անհրաժեշտ աշխատանքի մեծության հակադարձ փոփոխում, սակայն այստեղից ամենևին չի հետևում, թե այդ մեծությունները միևնույն համամասնությամբ են փոփոխվում։ Այստեղ ավելացումը կամ պակասումը միևնույն քանակով է կատարվում։ Բայց այն համամասնությունը, որով ավելանում կամ պակասում է նոր արտադրված արժեքի կամ աշխատանքային օրվա բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրը, կախված է սկզբնական այն բաժանումից, որ կատարվել էր աշխատանքի արտադրողական ուժի փոփոխումից առաջ։ Ասենք՝ աշխատուժի արժեքը 4 շիլլինգ է, կամ անհրաժեշտ աշխատաժամանակը՝ 8 ժամ, հավելյալ արժեքը՝ 2 շիլլինգ, կամ հավելյալ աշխատանքը՝ 4 ժամ. եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով աշխատուժի արժեքն իջնի 3 շիլլինգի, կամ անհրաժեշտ աշխատաժամանակը՝ 6 ժամի, ապա հավելյալ արժեքը կբարձրանա 3 շիլլինգի, կամ հավելյալ աշխատանքը՝ 6 ժամի։ 2 ժամ կամ 1 շիլլինգ կազմող միևնույն մեծությունը մի դեպքում ավելացվում է, մյուս դեպքում՝ հանվում։ Բայց մեծությունների համամասնական փոփոխությունը երկու դեպքում էլ միևնույնը չէ։ Մինչդեռ աշխատուժի արժեքը 4 շիլլինգից իջնում է 3-ի, հետևապես, պակասում է ¼-ով կամ 25%-ով, հավելյալ արժեքը 2 շիլլինգից բարձրանում է 3-ի, այսինքն՝ ավելանում է կիսով չափ կամ 50%-ով։ Սրանից հետևում է, որ այն համամասնությունը, որով աշխատանքի արտադրողական ուժի տվյալ փոփոխության հետևանքով հավելյալ արժեքը աճում կամ պակասում է, այնքան է մեծ, որքան փոքր է, և այնքան փոքր, որքան սկզբում մեծ է եղել աշխատանքային օրվա այն մասը, որ արտահայտվում է հավելյալ արժեքի մեջ։
Երրորդ օրենքի համաձայն՝ հավելյալ արժեքի մեծության փոփոխությունը ենթադրում է աշխատուժի արժեքի այնպիսի փոփոխություն, որն առաջացել է աշխատանքի արտադրողական Ուժի փոփոխությունից։ Առաջին փոփոխության սահմանը տրված է աշխատուժի արժեքի նոր մակարդակով։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ պայմանները թույլ են տալիս, որ քննվող օրենքը երևան բերի իր ներգործությունը, հնարավոր են միջակա փոփոխություններ։ Այսպես, օրինակ, եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով աշխատուժի արժեքն ընկնում է 4 շիլլինգից 3-ի, կամ անհրաժեշտ աշխատաժամանակը՝ 8 ժամից 6-ի, ապա աշխատուժի գինը կարող է ընկնել ընդամենը մինչև 3 շիլլինգ 8 պենս, 3 շիլլինգ 6 պենս, 3 շիլլինգ 2 պենս և այլն, հետևապես, հավելյալ արժեքը բարձրանալով հասնում է միայն 3 շիլլինգ 4 պենսի, 3 շիլլինգ 6 պենսի, 3 շիլլինգ 10 պենսի և այլն։ Այս անկման աստիճանը, որի վերջին սահմանը 3 շիլլինգ է, կախված է այն տեսակարար կշռից, որ ունի կապիտալի ճնշումը՝ մի կողմից, բանվորների դիմադրությունը՝ մյուս կողմից։
Աշխատուժի արժեքը որոշվում է կենսամիջոցների մի որոշ քանակի արժեքով։ Աշխատանքի արտադրողական ուժի փոփոխության հետ փոխվում է այդ կենսամիջոցների արժեքը, և ոչ թե նրանց մասսան։ Աշխատանքի արտադրողական ուժը բարձրանալիս կենսամիջոցների այն մասսան, որ անհրաժեշտ է թե՛ բանվորին՛ և թե՛ կապիտալիստին, կարող է միաժամանակ ու միևնույն համամասնությամբ աճել՝ առանց որևէ փոփոխություն առաջ բերելու աշխատուժի գնի և հավելյալ արժեքի մեծությունների միջև։ Եթե աշխատուժի սկզբնական արժեքը 3 շիլլինգ է, իսկ անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 6 ժամի, և եթե հավելյալ արժեքը նույնպես 3 շիլլինգ է, այսինքն՝ հավելյալ աշխատանքը նմանապես հավասար է 6 ժամի, ապա աշխատանքի արտադրողական ուժի կրկնապատկումը, աշխատանքային օրվա առաջվա բաժանման դեպքում, անփոփոխ կթողնի աշխատուժի գինն ու հավելյալ արժեքը։ Հիմա ենթադրենք, որ նրանցից ամեն մեկն արտահայտվում է կրկնակի քանակությամբ, բայց համապատասխանորեն էժանացած սպառողական արժեքների մեջ։ Թեև աշխատուժի գինն անփոփոխ է մնացել, բայց նա, այնուամենայնիվ, հիմա այդ ուժի արժեքից բարձր է։ Եթե աշխատուժի գինն ընկներ, բայց ոչ մինչև 1½ շիլլինգ նվազագույն սահմանը, որը նրա նոր արժեքի միջոցով է որոշվում, այլ մինչև 2 շիլլինգ 10 պենսի, 2 շիլլինգ 6 պենսի և այլն, ապա նույնիսկ այդ ընկած գինն այնուամենայնիվ կենսամիջոցների աճող մասսա կներկայացներ։ Այսպիսով, աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ժամանակ աշխատուժի գինը կարող էր շարունակ ընկնել բանվորի կենսամիջոցների մասսայի անընդհատ աճմանը զուգընթաց։ Բայց հարաբերաբար, այսինքն՝ հավելյալ արժեքի հետ համեմատած, աշխատուժի արժեքը շարունակ կպակասեր, և, հետևապես, է՛լ ավելի կխորանար բանվորի և կապիտալիստի կենսական մակարդակների միջև եղած անդունդը<ref>Երբ փոփոխություն է տեղի ունենում արդյունաբերության արտադրողականության մեջ, և աշխատանքի ու կապիտալի տվյալ քանակը ավելի շատ կամ ավելի քիչ արդյունք է արտադրում, աշխատավարձի հարաբերական մեծությունը կարող է զգալի չափով փոխվել, մինչդեռ արդյունքների այն քանակը, որ այդ հարաբերական մեծությունն է ներկայացնում. , նույնն է մնում, կամ կարող է փոխվել արդյունքների քանակը, մինչդեռ հարաբերական մեծություն անփոփոխ է մնում («Outlines of Poltical Political Economy etc.». London 1832, էջ 67)։</ref>։
Առաջինը Ռիկարդոն է խստորեն ձևակերպել վերևում սահմանված երեք օրենքը։ Նրա շարադրանքի թերություններն են՝ 1) այն առանձնահատուկ պայմանները, որոնց շրջանակներում հիշյալ օրենքները ուժ ունեն, նա համարում է կապիտալիստական արտադրության ինքնրստինքյան ինքնըստինքյան հասկանալի, ընդհանրական ու բացառիկ պայմաններ։ Նրա համար գոյություն չունեն փոփոխություններ ո՛չ աշխատանքային օրվա երկարության մեջ, ո՛չ էլ աշխատանքի ինտենսիվության մեջ, այնպես որ նրա համար բուն աշխատանքի արտադրողական ուժը միակ փոփոխուն գործոնն է։ 2) Մյուս բոլոր տնտեսագետների նման Ռիկարդոն երբեք չի հետազոտել հավելյալ արժեքը որպես այդպիսին, այսինքն՝ անկախ նրա այն հատուկ ձևերից, ինչպես շահույթը, հողային ռենտան և այլն։ Եվ այդ երկրորդ անճշտությունը շատ ավելի զգալի սխալներ է մտցրել Ռիկարդոյի վերլուծության մեջ, քան առաջին անճշտությունը։ Հավելյալ արժեքի նորմային վերաբերյալ օրենքները նա անմիջաբար խառնում է շահույթի նորմայի օրենքների հետ։ Մինչդեռ, ինչպես արդեն ասվեց, շահույթի նորման հավելյալ արժեքի հարաբերությունն է ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այնինչ հավելյալ արժեքի նորման հավելյալ արժեքի հարաբերությունն է այդ կապիտալի միայն փոփոխուն մասի նկատմամբ։ Ենթադրենք, թե 500 ֆնտ. ստ. կապիտալը (K) բաժանվում է հումքի, աշխատամիջոցների և այլն, որոնք միասին կազմում են 400 ֆնտ. ստ. (c) և 10 ֆնտ. ստ. աշխատավարձի (v) . այնուհետև ենթադրենք, թե հավելյալ արժեքը = 100 ֆնտ. ստ. (m)։ Այն ժամանակ հավելյալ արժեքի նորման <math>\frac{m}{v}=\frac{100 \ ֆնտ. \ ստ.}{100 \ ֆնտ. \ ստ.} = 100%</math>։ Մինչդեռ շահույթի նորման <math>\frac{m}{K}=\frac{100 \ ֆնտ. \ ստ.}{500 \ ֆնտ. \ ստ.} = 20%</math>։ Բացի դրանից, ակնհայտ է, որ շահույթի նորման կարող է կախված լինել այնպիսի հանգամանքներից, որոնք ոչ մի ազդեցություն չեն գործում հավելյալ արժեքի նորմայի վրա։ Ես հետագայում, այս աշխատության երրորդ գրքում, ցույց կտամ, որ որոշ հանգամանքներում հավելյալ արժեքի միևնույն նորման կարող է արտահայտվել շահույթի ամենատարբեր նորմաների մեջ, և հավելյալ արժեքի տարբեր նորմաները՝ շահույթի միևնույն նորմայի մեջ։
====II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է====
Աշխատանքի աճող ինտենսիվությունը ենթադրում է աշխատանքի ավելի մեծ ծախսում միևնույն ժամանակամիջոցում։ Ուստի ավելի ինտենսիվ աշխատանքային օրը մարմնանում է ավելի մեծ քանակությամբ արդյունքների մեջ, քան նույն տևողությամբ ավելի պակաս ինտենսիվ աշխատանքային օրը։ Ճիշտ է, արտադրողական ուժը բարձրանալիս էլ նույն աշխատանքային օրն ավելի շատ արդյունք է տալիս։ Բայց վերջին դեպքում իջնում է արդյունքի միավորի արժեքը, որովհետև արտադրողականության աճման հետևանքով արդյունքն առաջվանից ավելի քիչ աշխատանք արժի, ընդհակառակը, առաջին դեպքում արժեքն անփոփոխ է մնում, որովհետև արդյունքը նույնքան աշխատանք արժի, որքան և առաջ։ Արդյունքների քանակն այստեղ աճում է առանց գների անկում առաջ բերելու։ Նրանց քանակի հետ աճում է նաև նրանց գների գումարը, մինչդեռ արտադրողականությունը բարձրանալիս արժեքների միևնույն գումարը արտահայտվում է արդյունքների աճած մասսայի մեջ։ Այսպիսով, աշխատաժամերի թիվն անփոփոխ մնալիս ավելի ինտենսիվ աշխատանքային օրը մարմնանում է նոր ստեղծված ավելի բարձր արժեքի մեջ, հետևապես, եթե փողի արժեքը չի փոխվում,— ավելի մեծ քանակով փողի մեջ։ Աշխատանքային օրվա ընթացքում նոր ստեղծված արժեքը փոփոխվում է աշխատանքի ինտենսիվության շեղումների հետ՝ հասարակական նորմալ մակարդակից։ Միևնույն աշխատանքային օրն այժմ արտահայտվում է ո՛չ թե մի հաստատուն, ինչպես առաջ էր, այլ փոփոխուն, նոր արտադրված արժեքի մեջ. ինչպես, օրինակ, տասներկուժամյա ավելի ինտենսիվ աշխատանքային օրը 7 շիլլինգի մեջ, 8 շիլլինգի մեջ և այլն՝ փոխանակ 6 շիլլինգի մեջ, ինչպես արտահայտվում է սովորական ինտենսիվություն ունեցող տասներկուժամյա աշխատանքային օրը։ Ակներև է, որ եթե աշխատանքային օրվա ընթացքում նոր արտադրված արժեքը փոփոխվում է, օրին.՝ 6-ից մինչև 8 շիլլինգի, ապա այդ նոր արտադրված արժեքի երկու բաղկացուցիչ մասն էլ — աշխատուժի գինն ու հավելյալ արժեքը — կարող են միաժամանակ աճել նույն կամ տարբեր համամասնությամբ։ Աշխատուժի գինը և հավելյալ արժեքը կարող են միաժամանակ աճել, 3 շիլլինգից հասնելով 4-ի, եթե նոր ստեղծված արժեքը 6-ից բարձրանա 8-ի։ Աշխատուժի գնի աճումը տվյալ դեպքում անհրաժեշտորեն չի նշանակում, թե այդ գինը գերազանցել է աշխատուժի արժեքը։ Այդ բարձրացումը կարող է, ընդհակառակը, զուգորդվել աշխատուժի արժեքի անկման հետ։ Այդ անկումը տեղի է ունենում այն բոլոր դեպքերում, երբ աշխատուժի գնի բարձրացումը չի փոխհատուցում նրա արագացած մաշումը։
Մեզ հայտնի է, որ, անցողիկ բացառությունները չհաշված, աշխատանքի արտադրողականության փոփոխությունը միայն այն դեպքում է փոփոխություն առաջ բերում աշխատուժի արժեքի, հետևապես նաև հավելյալ արժեքի մեծության մեջ, երբ արդյունաբերության տվյալ ճյուղի արդյունքները մտնում են բանվորի սովորական սպառման մեջ։ Այդ սահմանափակումը տվյալ դեպքում վերանում է։ Ծախսված աշխատանքի քանակը էքստենսիվ կերպով կփոխվի թե ինտենսիվ կերպով, համենայն դեպս այդ մեծության փոփոխությանը համապատասխանում է նոր ստեղծվող արժեքի մեծության փոփոխումը, անկախ այն առարկաների բնույթից, որոնց մեջ այդ արժեքը մարմնանում է։
Եթե աշխատանքի ինտենսիվությունն արդյունաբերության բոլոր ճյուղերում միաժամանակ ու հավասարաչափ բարձրանար, ապա ինտենսիվության նոր ավելի բարձր աստիճանը կդառնար սովորական հասարակական նորմալ մակարդակ և, հետևապես, արդեն հաշվի չէր առնվի այլևս որպես էքստենսիվ մեծություն։ Սակայն այդ դեպքում էլ աշխատանքի ինտենսիվության միջին աստիճանները տարբեր կմնային տարբեր ազգերի մոտ, ուստի և կձևափոխեին արժեքի օրենքի կիրառումը, տարբեր ազգերի աշխատանքային օրերի նկատմամբ։ Մի ազգի ավելի ինտենսիվ աշխատանքային օրը փողի ավելի խոշոր գումարի մեջ է արտահայտվում, քան մի ուրիշ ազգի ավելի պակաս ինտենսիվ աշխատանքային օրը<ref>«Մյուս հավասար պայմաններում անգլիական գործարանատերը կարող է տվյալ ժամանակամիջոցում շատ ավելի մեծ քանակությամբ արդյունք ստանալ, քան օտարերկրյա գործարանատերը, և այս հանգամանքի շնորհիվ հավասարակշռվում է տարբերությունը մեր 60-ժամյա աշխատանքային շաբաթվա և արտասահմանի 72 կամ 80-ժամյա շաբաթվա միջև»։ («Reports of Insp. of Fact. for 31st October 1855», էջ 65)։ Մայր-ցամաքային գործարաններում աշխատանքային օրվա ավելի կամ պակաս օրենսդրական զգալի կրճատումը ամենաիրական միջոցը կլիներ՝ պակասեցնելու համար այդ տարբերությունը մայր-ցամաքային և «անգլիական անգլիական աշխատանքային ժամի միջև։</ref>։
====III.ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺՆ ՈՒ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է====
Աշխատանքային օրը կարող է փոփոխվել երկու ուղղությամբ։ նա Նա կարող է կրճատվել և երկարել։
1) Աշխատանքային օրվա կրճատումը տվյալ պայմաններում, այսինքն՝ աշխատանքի անփոփոխ արտադրողական ուժի և ինտենսիվության պայմաններում, անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը, հետևապես նաև անհրաժեշտ աշխատաժամանակը։ Նա կրճատում է հավելյալ աշխատանքն ու հավելյալ արժեքը։ Վերջնի բացարձակ մեծության անկման հետ ընկնում է նաև նրա հարաբերական մեծությունը, այսինքն՝ նրա մեծությունը աշխատուժի արժեքի անփոփոխ մեծության նկատմամբ։ Տվյալ դեպքում կապիտալիստը կարող է կորուստներից զերծ մնալ միայն աշխատուժի գինը նրա արժեքից իջեցնելով։
2) Աշխատանքային օրվա երկարացումը.— Թող անհրաժեշտ աշխատաժամանակը լինի 6 ժամ կամ աշխատուժի արժեքը՝ 3 շիլլինգ, հավելյալ աշխատանքը՝ նույնպես 6 ժամ և հավելյալ արժեքը՝ 3 շիլլինգ։ Այն ժամանակ աշխատանքային ամբողջ օրը կազմում է 12 ժամ և արտահայտվում է 6 շիլլինգ արժեք ունեցող արդյունքի մեջ։ Եթե աշխատանքային օրը 2 ժամով երկարացվում է, և աշխատուժի գինն անփոփոխ է մնում, ապա հավելյալ արժեքի բացարձակ մեծության հետ աճում է նաև նրա հարաբերական մեծությունը։ Թեև աշխատուժի արժեքն իր բացարձակ մեծությամբ չի փոփոխվում, հարաբերաբար նա ընկնում է։ I կետում ենթադրված պայմաններում աշխատուժի արժեքի հարաբերական մեծությունը չէր կարող փոփոխվել առանց նրա բացարձակ մեծության փոփոխման։ Այստեղ, ընդհակառակը, աշխատուժի արժեքի հարաբերական մեծության փոփոխությունը հավելյալ արժեքի բացարձակ մեծության փոփոխության հետևանք է։
Որովհետև նոր արտադրված արժեքը, որի մեջ արտահայտվում է աշխատանքային օրը, աճում է այս վերջնի երկարացման հետ միասին, ապա աշխատուժի գինն ու հավելյալ արժեքը կարող են միաժամանակ աճել միևնույն կամ տարրեր տարբեր մեծությամբ։ Հետևաբար, այդ միաժամանակյա աճումը հնարավոր է երկու դեպքում — աշխատանքային օրվա բացարձակ երկարացման և աշխատանքի աճող ինտենսիվության դեպքում՝ առանց այդպիսի երկարացման։
Աշխատանքային օրը երկարացնելիս աշխատուժի գինը կարող է ընկնեք ընկնել իր արժեքից ցած, թեկուզ և նա անվանապես անփոփոխ մնա կամ մինչև անգամ բարձրանա։ Ինչպես հիշում ենք, աշխատուժի օրական արժեքը որոշվում է բանվորի կյանքի նորմալ միջին տևողությամբ, կամ նրա կյանքի նորմալ ժամանակաշրջանով և այն պրոցեսով, որը կենդանի սուբստանցը նորմալ, մարդկային բնությանը հատուկ եղանակով փոխարկում է շարժման<ref>«Աշխատանքի այն քանակը, որ մարդ ծախսում է 24 ժամում, կարող է մոտավորապես որոշվել նրա մարմնի մեջ կատարված քիմիական փոփոխությունները հետազոտելու միջոցով, որովհետև նյութի փոփոխված ձևերը մատնանշում են շարժիչ ուժի նախընթաց ծախսումը» (Grove: «On the Correlation of Physical Forces»)։</ref>։ Մինչև մի որոշ կետ աշխատուժի ավելի մեծ մաշումը, որ անխզելիորեն կապված է աշխատանքային օրվա երկարացման հետ, կարող է համակշռվել նրա ուժեղ փոխհատուցումով։ Այս կետի սահմաններից դուրս մաշումն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և միևնույն ժամանակ խորտակվում են աշխատուժի վերարտադրության ու գործունեության բոլոր նորմալ պայմանները։ Աշխատուժի գինն ու նրա շահագործման աստիճանը այդ պահից դադարում են համաչափելի մեծություններ լինելուց։
====IV. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԻ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ====
1) Աշխատանքի նվազող արտադրողական ուժը աշխատանքային օրվա միաժամանակյա երկարացման դեպքում։
Աշխատանքի նվազող արտադրողական ուժի մասին խոսելով, մենք այստեղ նկատի ունենք աշխատանքի այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, օրինակ՝ աշխատանքի արտադրողական ուժի նվազումը հողի աճող անպտղաբերության և հողագործության արդյունքների համապատասխան թանկացման հետևանքով։ Ենթադրենք՝ աշխատանքային օրը տևում է տասներկու ժամ, իսկ նրա ընթացքում նոր արտադրված արժեքը կազմում է 6 շիլլինգ, որի կեսը փոխհատուցում է աշխատուժի արժեքը, իսկ մյուս կեսը կազմում է հավելյալ արժեքը։ Հետևապես, աշխատանքային օրը տրոհվում է 6 ժամ անհրաժեշտ աշխատանքի և 6 ժամ հավելյալ աշխատանքի Ենթադրենք, թե հողագործական արդյունքների թանկացման հետևանքով աշխատումի արժեքը բարձրանում է 3-ից 4 շիլլինգի, հետևաբար, անհրաժեշտ աշխատաժամանակը 6-ից բարձրանում է 8 ժամի։ Եթե աշխատանքային օրն անփոփոխ է մնում, ապա հավելյալ աշխատանքն ընկնում է 6-ից 4 ժամի, հավելյալ արժեքը՝ 3-ից 2 շիլլինգի։ Եթե աշխատանքային օրը երկարացվում է 2 ժամով, այսինքն՝ 12-ից դառնում է 14 ժամ, ապա հավելյալ աշխատանքը մնում է հավասար 6 ժամի, հավելյալ արժեքը՝ 3 շիլլինգի։ Բայց հավելյալ արժեքի մեծությունը ընկնում է աշխատուժի արժեքի համեմատությամբ, որը չափվում է անհրաժեշտ աշխատանքով։ Եթե աշխատանքային օրը երկարացվում է 4 ժամով, 12-ից դառնում է 16 ժամ, ապա հավելյալ արժեքի հարաբերությունը աշխատուժի արժեքի նկատմամբ, հավելյալ աշխատանքի հարաբերությունը անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ անփոփոխ է մնում, բայց հավելյալ արժեքի բացարձակ մեծությունն աճելով՝ 3-ից դառնում է 4 շիլլինգ, հավելյալ աշխատանքի բացարձակ մեծությունը 6-ից դառնում է 8 ժամ, հետևապես, դրանք աճում են <math>^1/_3</math>-ով կամ 33math>^1/_3</math>%-ով։ Այսպիսով, աշխատանքի արտադրողական ուժը նվազելիս և աշխատանքային օրը միաժամանակ երկարացնելիս հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը կարող է անփոփոխ մնալ, չնայած որ նրա համեմատական մեծությունն ընկնում է. նրա հարաբերական մեծությունը կարող է անփոփոխ մնալ, մինչդեռ նրա բացարձակ մեծությունն աճում է, և, վերջապես, աշխատանքային օրը մինչև որոշ աստիճան երկարացնելիս կարող են միաժամանակ աճել հավելյալ արժեքի թե թե՛ հարաբերական և թե թե՛ բացարձակ մեծությունները։
1799-ից մինչև 1815 թվականը տևող ժամանակամիջոցում կենսամիջոցների գների աճումն Անգլիայում առաջ բերեց աշխատավարձի անվանական բարձրացում, թեև կենսամիջոցների մեջ արտահայտված իրական աշխատավարձն ընկավ։ Ուեստն ու Ռիկարդոն այստեղից եզրակացրին, թե հողագործական աշխատանքի արտադրողականության նվազումն առաջ է բերել հավելյալ արժեքի նորմայի անկում, և միայն իրենց երևակայության մեջ գոյություն ունեցող այդ ենթադրությունը դարձրին աշխատավարձի, շահույթի ու հողային ռենտայի մեծությունների հարաբերակցության կարևոր վերլուծության ելակետ։ Բայց փաստորեն, աշխատանքի աճած ինտենսիվության և աշխատանքային օրվա հարկադրական երկարացման շնորհիվ, հավելյալ արժեքն այն ժամանակ աճեց թե՛ բացարձակորեն և թե՛ հարաբերաբար։ Այդ այն ժամանակաշրջանն էր, երբ աշխատանքային օրվա անչափ երկարացումը քաղաքացիության իրավունք ձեռք բերեց<ref>«Հացն ու աշխատանքը հազվադեպ միևնույն տեմպերով առաջ ընթանում։ Բայց կա մի ակնհայտ սահման, որից այն կողմը նրանք չեն կարող անջատվել։ Ինչ վերաբերում է այն արտակարգ ջանքերին, որ թանկության ժամանակաշրջանում արել են բանվոր դասակարգերը, թանկության, որն առաջ բերեց աշխատավարձի անկում, հաստատված վկաների (այն է 1814—15 թթ. պառլամենտական կոմիտեների առջև տրված) ցուցմունքներով, ապա այդ ջանքերն, իհարկե, պատիվ են բերում աոանձին անհատներին և նպաստում են կապիտալի աճմանը։ Բայց ոչ մի մարդասեր չի ցանկանա, որ նրանք մնային որպես մշտական երևույթ և չթուլանային։ Նրանք ամեն գովասանքի արժանի են որպես դրությունից դուրս գալու ժամանակավոր միջոց. բայց եթե նրանք դառնային մշտական, ապա կստացվեին հետևանքներ, որոնք տեղի են ունենում, երբ ժողովրդի բազմացումը ուժեղանալով հասնում է այն վերջին սահմաններին, որ թույլ են տայիս նրա գոյության միջոցները» (Maltus: «Inquiry into the Nature and Progress of Rent». London 1815, էջ 48, ծանոթագրություն)։ Մալթուսն այստեղ ընդգծում է աշխատանքային օրվա երկարաձգումը, մի բան, որ նա ուղղակի մատնանշում է իր պամֆլետի մի այլ հատվածում ևս, այնինչ Ռիկարդոն և ուրիշները, չնայած այդ տեսակ աղաղակող փաստերին, իրենց բոլոր հետազոտություններում աշխատանքային օրը դիտում են որպես հաստատուն մեծություն։ Այս, իհարկե, պատիվ է բերում Մալթուսին։ Բայց պահպանողական շահերը, որոնց սպասավորն է Մալթուսը, նրան խանգարում էին տեսնելու, որ աշխատանքային օրվա անչափ երկարացումը, մեքենաների արտակարգ զարգացման և կանանց ու երեխաների աշխատանքի շահագործման հետ միասին, պետք է բանվոր դասակարգի մի զգալի մասին դարձներ «ավելորդ», մանավանդ երբ դադարեցին պատերազմի ստեղծած պահանջարկը էլ և անգլիական մոնոպոլիան համաշխարհային շուկայում։ Ինքնին հասկանալի է, շատ ավելի հարմար և շատ ավելի համապատասխան էր իշխող դասակարգերի շահերին, որոնց զուտ տերտերական եռանդով խնկարկում էր Մալթուսը, այդ «գերբնակչությունը» բացատրել բնության մշտնջենական օրենքներով և ոչ թե բացառապես կապիտալիստական արտագրության արտադրության պատմական բնական օրենքներով։</ref>, այն ժամանակաշրջանը, որի համար առանձնապես բնորոշ են, մի կողմում` կապիտալի արագացած աճումը և մյուս կողմում` պաուպերիզմի աճումը<ref>«Պատերազմի ընթացքում կապիտալի աճման գլխավոր պատճառն առաջ էր գալիս յուրաքանչյուր հասարակության մեջ ամենից ավելի մեծաթիվ աշխատավոր դասակարգերի մեծ հանքերից ու թերևս է՛լ ավելի մեծ զրկանքներից։ Հանգամանքներն ստիպեցին, որ է՛լ ավելի մեծ քանակությամբ կանայք ու երեխաներ զբաղվեն արդյունաբերական աշխատանքով. և նախկին աշխատողներն էլ հենց նույն պատճառով պետք է իրենց ժամանակի է՛լ ավելի մեծ մասը նվիրեին արտագրության արտադրության մեծացմանը» («Essays on Political Economy in which are illustrated the Principal Causes of the Present National Distress». London 1830, էջ 248)։</ref>։
2) Աշխատանքի աճող ինտենսիվությունը և նրա աճող արտադրողական ուժը աշխատանքային օրվա միաժամանակյա կրճատման դեպքում։
Որքան ավելի ուժեղ կերպով է աճում աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի շատ կարող է կրճատվել աշխատանքային օրը, իսկ որքան ավելի կարճ է աշխատանքային օրը, այնքան ավելի ուժեղ կարող է աճել աշխատանքի ինտենսիվությունը։ Հասարակական տեսակետից աշխատանքի արտադրողականությունն աճում է նաև նրա տնտեսման միջոցով։ Վերջինը պարունակում է ո՛չ միայն արտադրության միջոցների տնտեսումը, այլև ամեն մի անօգտակար աշխատանքի վերացումը։ Թեև արտադրության կապիտալիստական եղանակն ամեն մի առանձին ձեռնարկության մեջ տնտեսման է հարկադրում, այնուամենայնիվ, կոնկուրենցիայի նրա անարխիկ ձևն առաջ է բերում արտադրության հասարակական միջոցների և աշխատուժերի անսահման շռայլում, ինչպես նաև բազմաթիվ, մինչև այժմ չվերացված, բայց ըստ էության ավելորդ ֆունկցիաներ։
Աշխատանքի տվյալ ինտենսիվության ու տվյալ արտադրողական ուժի դեպքում հասարակական աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է նյութական արտադրության համար, այնքան ավելի կարճ է, հետևապես, անհատի մտավոր ու հասարակական ազատ գործունեության համար մնացող ժամանակն այնքան ավելի մեծ է, որքան ավելի հավասարաչափ է բաշխված աշխատանքը հասարակության բոլոր աշխատունակ անդամների միջև, որքան հասարակության մի խավ ավելի քիչ հնարավորություն ունի աշխատանքի բնական. անհրաժեշտությունն իր վրայից թոթափելու և մի ուրիշ խավի վրա բարդելու։ Այս կողմից աշխատանքային օրվա կրճատման բացարձակ սահմանն աշխատանքի ընդհանրականությունն է։ Կապիտալիստական հասարակության մեջ մի դասակարգի ազատ ժամանակն ստեղծվում է մասսաների ամբողջ կյանքը աշխատանքի ժամանակ դարձնելու միջոցով։
===ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՅԻ ՏԱՐԲԵՐ ՖՈՐՄՈՒԼԱՆԵՐ===
Աշխատանքի շահագործման իրական աստիճանը կամ հավելյալ արժեքի նորման այդ բոլոր ֆորմուլաների մեջ սխալ է արտահայտված։ Ենթադրենք՝ աշխատանքային օրը 12 ժամ է։ Պահպանելով մեր նախկին օրինակի բոլոր մնացած ենթադրությունները, մենք այդ դեպքում աշխատանքի իրական շահագործման աստիճանը կարտահայտենք հետևյալ հարաբերությունների մեջ.
<math>\frac{6 \ ժամ \ հավելյալ \ աշխատանք}{6 \ ժամ \ անհրաժեշտ \ աշխատանք}=\frac{3 \ շիլլինգ \ հավելյալ \ արժեք}{3 \ շիլլինգ \ փոփոխուն \ կապիտալ}</math>=100%։
Այնինչ II) ֆորմուլաները կիրառելով, մենք կստանանք`