[{{Գլուխ|հիմնական=Քաջարի զինվոր Շվեյկի արկածները|նախորդ=|հաջորդ=Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն երկրորդ: Ռազմաճակատում}}
== Թե ինչպես Շվեյկը մտավ համաշխարհային պատերազմի մեջ ==
– Ես մեղավո՜ր չեմ, ես մեղավո՜ր չեմ,– կրկնեց խճճված մազերով մարդը։
– Հիսուս Քրիստոսն էլ անմեղ էր, բայց և այնպես խաչեցին։ Երբեք ոչ մի տեղ ոչ ոք չի հետաքրքրվել անմեղ մարդու վիճակով․ «Maul halten und weiter dienen»<ref>Կաց Լեզուդ քեզ քաշիր ու ծառայիր (գերմ.)։</ref>, ինչպես մեզ ասում էին զինվորական ծառայության մեջ։ Դա ամենալավ բանն է։
Շվեյկը պառկեց մահճակալի վրա և հանգիստ քնեց։
Այնուհետև նրան հետ բերին, պառկեցրին անկողնու մեջ և նորից խնդրեցին քնել։ Մի որոշ ժամանակից հետո նրան արթնացրին ու տարան բուժազննման կաբինետ, որտեղ Շվեյկը, բոլորովին մերկ կանգնած երկու բժիշկների առաջ, հիշեց զինվորապարհակի փառավոր ժամանակը, և ակամա բերանից թռավ.
– Tauglich!<ref>Կաց Պիտանի՛ է (գերմ.)։</ref>։
– Ի՞նչ եք ասում,– հարցրեց բժիշկներից մեկը։– Արեք հինգ քայլ առաջ և հինգ քայլ հետ։
– Ես էլ միշտ սիրով խորհրդակցում եմ ուրիշների հետ,– պատասխանեց Շվեյկը։– Հավատացած եղեք, պարոն կոմիսար, ես ձեր լավությունը երբեք չեմ մոռանա։
Քաղաքավարի գլուխ տալով, Շվեյկը ոստիկանի հետ իջավ պահակատուն, և արդեն քառորդ ժամ անց նրան կարելի էր տեսնել Եչնայա փողոցի և Կառլի հրապարակի անկյունում։ Նա գնում էր մի այլ ոստիկանի ուղեկցությամբ, որի կռնատակին կար մի ստվարածավալ մատյան՝ վրան գերմաներեն դրված, «Arestantenbuch»<ref>Կաց Կալանավորների գրանցման մատյան(գերմ.)։</ref>։
Սպալենայա փողոցի անկյունում Շվեյկն ու նրա ուղեկցորդը դեմ առան մարդկային մի բազմության, որ խռնվել էր պատին փակցված մի հայտարարության առաջ։
– Իսկ մի՞թե հիմարություն չէ, պան Շվեյկ,– համոզում էր գիշատիչը կեղծ-հայրական տոնով,– որ դուք, ձեզ այստեղ բերող ոստիկանի վկայությամբ, փողոցի անկյունում փակցված մանիֆեստի առաջ մի բազմություն հավաքելով՝ նրան գրգռել եք «Կեցցե՛ Ֆրանց Իոսիֆ կայսրը», «Մենք կհաղթենք» բացականչություններով։
– Ես չէի կարող ոչինչ չանել,– բացատրեց Շվեյկը, իր բարի աչքերը հառելով ինկվիզիտորի վրա։– Ես հուզվեցի, երբ տեսա, որ բոլորը կարդում են պատերազմի այդ մանիֆեստը և չեն դրսևորում ուրախության ոչ մի նշան. ո՛չ հաղթական բացականչություններ, ո՛չ «ուռռա»․․․ առհասարակ ոչինչ, պարոն խորհրդական։ Կարծես դա բոլորովին նրանց չի վերաբերվում։ Եվ ահա այդ ժամանակ ես, Իննսունմեկերորդ գնդի հին զինվորս, չհամբերեցի և գոչեցի այդ խոսքերը։ Եթե իմ տեղը դուք լինեիք, երևի ճիշտ նույնը կանեիք։ Քանի որ պատերազմ է, ի՞նչ արած, մենք պետք է այն հասցնենք հաղթական վախճանի և պարտավոր ենք շարունակ փառաբանել թագավոր կայսրին։ եվ Եվ այդ բանում ոչ ոք չի կարող իմ կարծիքը փոխել տալ։
Պատին դեմ արված սևադեղին գիշատիչը չդիմացավ Շվեյկի գառային անմեղ հայացքին, աչքերը խոնարհեց իր թղթերի վրա և ասաց.
– Ձեր ոգևորությունը ինձ համար միանգամայն հասկանալի կլիներ, եթե արտահայտված չիներ լիներ այլ հանգամանքներում։ Ինքներդ էլ լավ գիտեք, որ ձեզ տանում էր ոստիկանը, այնպես որ, ձեր հայրենասիրությունը ավելի շուտ պետք է ծիծաղ պատճառեր հասարակությանը, քան նրա վրա լուրջ տպավորություն գործեր։
– Ոստիկանի հսկողությամբ գնալը ծանր պահ է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Բայց եթե նույնիսկ այդ ծանր պահին մարդ չի մոռանում, թե ինչ է պարտավոր անել պատերազմ հայտարարվելիս, ապա, կարծում եմ, նա այնքան էլ վատ մարդ չի։
Տուն գնալիս նա միտք էր անում, թե արդյոք նախ չմտնի՞ «Թասի մոտ» գարեջրատունը, և ի վերջո բացեց նույն այն դուռը, որտեղից վերջերս դուրս էր եկել գործակալ Բրետշնայդերի ուղեկցությամբ։
Գարեջրատանը մեռելային լռություն էր տիրում։ Այնտեղ կային մի քանի հաճախորդներ, որոնց մեջ էր սուրբ Ապոլինարի եկեղեցու պահակը։ Բոլորի դեմքերր դեմքերը մռայլ էին։ Վաճառասեղանի հետևում նստած էր պանդոկապետուհին, Պալիվեցի կինը, և բութ, հայացքով նայում էր գարեջրի ծորակներին։
– Ահա և ես վերադարձա,– ուրախ-ուրախ ասաց Շվեյկը։– Տվեք ինձ, խնդրեմ, մի գավաթ գարեջուր։ Իսկ ո՞ւր է մեր պան Պալիվեցը։ Երևի արդեն տա՞նն է։
– Ես ուզում էի քնել մինչև իրիկվա ժամը ութը,– ասաց շվարած շվեյցարը, վեր քաշելով վարտիքը։– Ես անկողնու համար տանտիրուհուն օրը երկու կրոն եմ վճարում և կարող եմ սրճարանից այստեղ օրիորդներ բերել… Մարժենկա, վեր կաց։
Օձիքն ու փողկապը կապելուց հետո նա արդեն այնքան էր ուշքի եկել, որ սկսեց Շվեյկին համոզել, թե «Միմոզա» գիշերային սրճարանն ամենավայելուչ հաստատություններից մեկն է, ուր մուտք ունեն միայն այն դամաները, որոնց դեղին տոմսերր տոմսերը միանգամայն կարգին են, և սիրալիր կերպով Շվեյկին հրավիրեց այցելել այդ սրճարանը։
Սակայն նրա գործակցուհին խիստ դժգոհ մնաց Շվեյկից և թույլ տվեց մի քանի բարձրաշխարհիկ ծանրակշիռ արտահայտություններ, որոնցից ամենավայելուչն «աստծու դմբլո»-ն էր։
– Գրո՜ղը տանի,– բացականչեց Շվեյկը,– նա կարող է փորձանքի մեջ ընկնել։ Հիմա, անկասկած, ոստիկանությունը կհետապնդի նրան։
– Կծեց ոստիկանական պարոն կոմիսարներից մեկին,– շարունակեց պանի Մյուլլերը,– երբ խուզարկության ժամանակ պարոնը նրան մահճակալի տակից դուրս քաշեց։ Այն պաներից մեկն ասաց, թե մահճակալի տակ մարդ կա, և սեն-բերնարին հրամայեցին դուրս գալ հանուն օրենքի, բայց նրա մտքովն էլ չէր անցնում դուրս դալգալ, այդ պատճառով էլ նրան դուրս քաշեցին։ Սեն֊բերնարն ուզում էր նրանց բոլորին խժռել, բայց հետո դռնից դուրս պրծավ, ու էլ հետ չեկավ։ Ինձ էլ հարցաքննեցին. հարցրին, թե ո՛վ է մեզ մոտ գալիս, արդյոք արտասահմանից փող չե՞նք ստանում, հետո սկսեցին ինձ հիմարի տեղ դնել, երբ ասացի, թե արտասահմանից հազարից մի անգամ է փող գալիս, թե վերջին անգամ փող ստացել ենք Բռնոյից՝ պարոն կառավարչից,– հիշո՞ւմ եք անգորական կատվի համար նրա ուղարկած այն վաթսուն կրոն կանխավճարը։ Ասացի, թե դուք այդ կատվի մասին հայտարարություն էիք տպել «Ազգային քաղաքականություն» թերթում, իսկ կատվի փոխարեն թուզի արկղով Բռնո ուղարկեցիք ֆոքստերիերի մի կույր լակոտ։ Այդ բոլորը պատմեցի նրանց, իսկ նրանք սկսեցին ակնարկ անել, թե ես հիմար եմ։ Բայց հետո հետս շատ քաղցր խոսեցին և, որպեսզի մենակ չվախենամ, ինձ կենվոր հանձնարարեցին գիշերային սրճարանի այն շվեյցարին, որին դուք դուրս գցեցիք։
– Համա թե տանջվեցի այդ ոստիկանության ձեռքին, պանի Մյուլլեր,– հառաչեց Շվեյկը։– Ա՛յ, շուտով կտեսնեք, թե նրանցից քանիսը կգան այստեղ շուն գնելու։
Իսկ իրականում ՍԲ-ն նշանակում էր սեն-բերնար, ՖՏ-ն՝ ֆոքստերիեր, իսկ Լ-ն՝ լեոնբերգ։ Այդ բոլոր շները Բրետշնայդերը Շվեյկի տնից տարել էր ոստիկանական վարչություն։
Դրանք գարշելի ճիվաղներ էին, որ բացարձակապես ոչ մի րնդհանուր ընդհանուր բան չունեին այն ազնվացեղ շների հետ, որոնց փոխարեն Շվեյկը նրանց հրամցնում էր Բրետշնայդերին։ Նրա սեն-բերնարը խառնածին պուդելի և բակապահ շան խառնուրդ էր, ֆոքստերիերը տաքսա տեսակի շան ականջներ ուներ, մեծ էր, գայլխեղդ շան պես, իսկ ոտքերը ծուռտիկ էին, կարծես ռախիտ ուներ, լեոնբերգն իր թավամազ գլխով նման էր գամփռի, պոչը կտրած էր, տաքսայի պես մեծ էր և պավիանի մերկ հետույք ուներ։
Շվեյկի մոտ շուն գնելու եկավ նաև ինքը՝ խուզարկու Կալոուսը… և վերադառնալիս իր հետ տարավ մի կատարյալ ճիվաղ, որ նման էր բծավոր բորենու, թեև շոտլանդական գամփռի բաշ ուներ։ Իսկ գաղտնի ֆոնդի հոդվածում դրանից հետո ավելացավ մի նոր նշում – Դ–90 կ.։
Նա այնքան ազնիվ էր, որ պետական գանձարանն ազատեց թաղման ծախքերից։
Ոստիկանական վարչությունում նրա ծառայությանց ցուցակի մեջ «Պաշտոնի բարձրացում» սյունակում գրված էին ողբերգականությամբ լի հետևյալ բառերը․ «Լափված է սեփական չների շների կողմից»։
Հետագայում լսելով այդ ողբերգական դեպքի մասին, Շվեյկն ասաց.
<references />
]