Changes

Օտարը

No change in size, 09:35, 24 Դեկտեմբերի 2014
Ես նրան շնորհակալություն հայտնեցի։ Մայրս թեև աթեիստ չէր, բայց կենդանության օրոք երբեք չէր հետաքրքրվել կրոնով։
Ներս մտա չափազանց լուսավոր, կրով սպիտակեցրած և ապակեծածկ առաստաղով սենյակ, որր որը կահավորված էր աթոռներով և իշոտնուկներով։ Դրանցից երկուսի վրա՝ կենտրոնում, դրված էր դագաղը, որի կափարիչը փակ էր։ Դարչնագույն ներկված տախտակների վրա երևում էին միայն փայլուն պտուտակները, որոնք շատ թույլ էին ամրացված։ Դագաղի մոտ նստած էր սպիտակ խալաթով ու վառ գլխաշորով արաբ հիվանդապահուհին։
Իմ ետևից անմիջապես ներս մտավ դռնապանը։ Երևի վազել էր։ Մի քիչ կմկմալով՝ ասաց.
Ես հարցրի, թե հնարավո՞ր չէ հանգցնել լամպերից մեկը։ Ճերմակ պատերից անդրադարձվող լույսը հոգնեցուցիչ էր։ Նա ասաց, որ հնարավոր չէ. այդպես էր միացված՝ կամ բոլորը, կամ ոչ մեկը։ Ես այլևս ուշադրություն չդարձրի նրան։ Նա գնաց, եկավ, տեղավորեց աթոռները։ Դրանցից մեկի վրա՝ սրճամանի շուրջը, շարեց գավաթները։ Հետո նստեց իմ դիմաց՝ մորս մյուս կողմը։ Հիվանդապահուհին էլ էր այնտեղ՝ մեջքով դեպի ինձ։ Ես չէի տեսնում՝ ինչ էր անում նա, բայց ձեռքերի շարժումներից կարող էի գուշակել, որ հյուսում էր։ Բավական զով էր, սուրճն ինձ ջերմացրել էր, իսկ բաց դռնից ներս էր թափանցում գիշերվա և ծաղիկների անուշաբույրը։ Թերևս մի քիչ ննջեցի։
Ինչ-որ մեկը դիպավ ինձ ու արթնացրեց։ Աչքերս փակ՝ սպիտակեցրած սենյակն ինձ էլ ավելի շլացուցիչ էր թվում։ Իմ դիմաց չկար որևէ մութ կետ, ամեն բան, բոլոր իրերն ու անկյունները, բոլոր կորերը գծագրվում էին աչք ծակող մաքրությամբ։ Այդ պահին ներս մտան մորս ընկերները։ Բոլորը միասին մի տասը հոգի էին, որոնք ասես լուռ սահում էին այդ կուրացուցիչ լույսի միջով։ Նրանք նստեցին, բայց ոչ մի աթոռ չճռռաց։ Ես սկսեցի նայել նրանց, ինչպես չեմ նայել երբևէ ոչ մեկին, նրանց դեմքերի ու հագուստների ոչ մի մանրամասն չէր վրիպում իմ աչքից։ Բայց ես նրանց չէի լսում, և դժվար էր հավատալ նրանց իրական գոյությանը։ Գրեթե բոլոր կանայք գոգնոց էին կրում, որոնց գոտին, սեղմելով իրանը, ավելի ցցուն էր դարձնում նրանց ուռուցիկ փորերը։ Մինչ այդ երբեք չէի նկատել, որ ծեր կանայք այդքան մեծ փոր են ունենում։ Տղամարդիկ գրեթե բոլորը շատ նիհար էին և հենված էին ձեռնափայտերին։ Ապշեցուցիչն այն էր, որ նրանց դեմքերի վրա աչքեր չէին երևում, միայն մի աղոտ լույս էի նշմարում նրանց կնճիռների արանքում։ Երբ նստեցի, նրանցից շատերր շատերը սկսեցին նայելինձ ու շփոթված ճոճել գլուխները, շրթունքներն ասես ծամելով անատամ բերաններում, այնպես որ չէի կարողանում կռահել՝ ողջունո՞ւմ են ինձ, թե՞ սովորույթի համաձայն թափահարում գլուխները։ Իմ կարծիքով, այնուամենայնիվ, բարևում էին։ Նկատեցի, որ նրանք նստել էին դռնապանի շուրջը՝ իմ դիմաց, ու տմբտմբացնում էին գլուխները։ Մի պահ այնպիսի ծիծաղելի զգացում ունեցա, թե եկել են ինձ դատելու։
Քիչ անց կանանցից մեկը սկսեց լացել։ Նա նստած էր երկրորդ շարքում՝ իր ընկերուհիներից մեկի ետևը, և ես նրան վատ էի տեսնում։ Նա լաց էր լինում համաչափ, կարճ հեծկլտանքներով, և ինձ թվում էր, թե երբեք կանգ չի առնի։ Մյուսները կարծես չէին լսում։ Նրանք ընկճված տեսք ունեին, մռայլ էին ու լուռ։ Նայում էին դագաղին, ոմանք՝ իրենց ձեռնափայտին կամ մեկ ուրիշ տեղ, բայց նայում էին սևեռուն հայացքով։ Կինը շարունակում էր լացը։ Ես շատ էի զարմացել, որովհետև չէի ճանաչում նրան։ Շատ կուզեի այլևս չլսել նրա ձայնը, բայց չէի համարձակվում այդ ասել։ Դռնապանը խոնարհվեց նրա կողմը, ինչ-որ բան ասաց, բայց կինը թափահարեց գլուխր, քրթմնջաց և լացը շարունակեց նույն հաճախականությամբ։ Այդ ժամանակ դռնապանը եկավ ու նստեց կողքս։ Բավական երկար լռելուց հետո ասաց՝ առանց ինձ նայելու.
― Նա շատ մտերիմ էր ձեր մոր հետ։ Ասում է, թե նա իր ամենամոտ ընկերուհին էր, և հիմա այլևս ոչ ոք չունի։
Այդպես նստած էինք երկար ժամանակ։ Կնոջ հեծկլտանքներն ու հոգոցներր հոգոցները նվազում էին։ Քիթն անընդհատ վեր էր քաշում։ Վերջապես լռեց։ Իմ քունն այլևս չէր տանում, բայց հոգնած էի, ու մեջքս ցավում էր։ Այժմ արդեն ծանր էր այդ մարդկանց լռությունը։
Միայն ժամանակ առ ժամանակ ինչ-որ յուրօրինակ ձայն էի լսում, բայց չէի հասկանում, թե ինչ է։ Ի վերջո, գլխի ընկա, որ ծերուկներից ոմանք ծծում էին իրենց այտերը ներսից, իսկ դրանից առաջանում էր այդ տարօրինակ ճպճպոցը։ Նրանք դա չէին զգում, որովհետև շատ էին տարված իրենց մտքերով։ Ես անգամ այն տպավորությունը ստացա, որ մեջտեղում պառկած հանգուցյալը ոչ մի կարևորություն չուներ նրանց համար։ Իսկ հիմա կարծում եմ, որ այդ տպավորությունը խաբուսիկ էր։
Ես նրան հարցրի՝ երեկոյան չէ՞ր ցանկանա կինո գնալ։ Նա նորից ծիծաղեց և ասաց, որ կուզենար դիտել Ֆերնանդելի ֆիլմերից որևէ մեկը։ Երբ հագնվեցինք, նա շատ զարմացավ՝ տեսնելով իմ սև փողկապը և հարցրեց, թե արդյոք սգի մե՞ջ եմ։ Ասացի, որ մայրս է մահացել։ Եվ քանի որ ուզում էր իմանալ՝ երբ, պատասխանեցի. «Երեկ»։ Նա փոքր-ինչ ընկրկեց, բայց ոչ մի դիտողություն չարեց։ Ուզեցի ասել, որ մեղք չունեմ, բայց զսպեցի ինձ՝ մտածելով, որ նույնն արդեն ասել եմ պետիս։ Դա ոչ մի նշանակություն չուներ։ Ամեն դեպքում միշտ էլ մի քիչ մեղավոր ես լինում։
Երեկոյան Մարին ամեն ինչ մոռացել էր։ Կինոնկարր Կինոնկարը տեղ֊տեղ ծիծաղելի էր, բայց հիմնականում՝ չափազանց հիմար։ Մարիի ոտքը կպել էր ոտքիս, ես փաղաքշում էր նրա կուրծքը։ Սեանսի վերջում ես համբուրեցի նրան, բայց՝ անհաջող։ Հետո նա եկավ ինձ մոտ։
Երբ արթնացա, Մարին արդեն գնացել էր։ Նա ինձ ասել էր, որ գնալու է մորաքրոջ մոտ։ Հիշեցի, որ կիրակի է, ու սրտնեղեցի, չեմ սիրում կիրակի օրը։ Շուռ եկա մյուս կողքիս, գլուխս խոթեցի գլանաձև բարձի մեջ՝ փնտրելով Մարիի մազերի աղաբույրը, ու քնեցի մինչև ժամը տասը։ Հետո մինչև կեսօր պառկած ծխում էի։ Չէի ուզում սովորականի պես ճաշել Սելեստի մոտ, քանի որ նրանք, անկասկած, հարցուփորձ կանեին ինձ, մի բան, որ ինձ դուր չի գափս։ Ձվածեղ սարքեցի ու կերա հենց թավայից, առանց հացի, որովհետև խանութ գնալ չէի ուզում։
Վստահելի
1318
edits