Եֆրեյտորը ոչինչ չասաց և մտածեց․ «Ախր ինչի՞ համար ես ինձ պատմում այդ ամենը։ Նորից սկսել է գլուխս եղել իր այդ Բոլդեյովիցիով»։
Նրանք անցնում էին լճակի մոտով, և Շվեյկն սկսեց հեատաքրքրվելհետաքրքրվել, թե նրանց շրջանում շա՞տ ձկնորսներ կան, որ ձուկը որսում են առանց թույլտվության։
— Այստեղ բոլորը որսագողեր են,— պատասխանեց եֆրեյտորը։— նրանք նախկին վախմիստրին ուզում էին խեղդել։ Լճակի պահակը նրանց հետույքները դաղում է խոզաստևով լցրած փամփուշտներով, բայց բան դուրս չի գալիս, քանի որ շալվարների մեջ թիթեղ են դնում։
Իջևանատուն մտնելուց առաջ եֆրեյտորն ասել էր, թե մի գավաթ խմելը վատ չէր լինի, սակայն այն ժամանակ նա չափից ավելի լավատես էր եղել, քանզի չէր նախատեսել, թե այդ գավաթների թիվը որքանի պիտի հասներ։ Տասներկուերորդ գավաթը պարպելուց հետո նա բարձրաձայն և վճռականորեն հայտարարեց, թե շրջանային ժանդարմական բաժանմունքի պետը մինչև ժամը երեքը ճաշում է և միտք չունի դրանից առաջ տեղ հասնել, մանավանդ որ դրսում բուք է։ Եթե Պիսեկ հասնեն երեկոյան ժամը չորսին, ապա մինչև վեցն ինչքան ասես ժամանակ կմնա։ Եղանակից երևում է, որ ստիպված են լինելու մթնով գնալ։ Հիմա շուտ կամ ուշ գնալու միջև ոչ մի տարբերություն չկա, Պիսեկը տեղից չի փախչի։
— Մենք պետք է ուրախ լինենք, որ նստած ենք տաք տեղում,— եզրավսսկեց եզրափակեց նա։— Այս եղանակին ավելի վատ է գտնվել այնտեղ, խրամատներում, քան մեզ պես նստել այստեղ, վառարանի մոտ։
Կաֆելապատ մեծ վառարանը ջերմություն էր բուրում, և եֆբեյտորը հավաստեց, թե անհրաժեշտ է զանազան քաղցր ու թունդ թրմօղիներով արտաքին ջերմությունը լրացնել ներքին ջերմությամբ, ինչպես ասում են Գալիցիայում։ Իջևանատերն ուներ ութ տեսակ թրմօղի, և նա նրանց հետ միասին սկսեց փարատել իջևանատան ձանձրույթը, իր տնակի շուրջը մոլեգնող բուքի աղմուկի տակ հերթականորեն ու անշտապ անուշ անելով թրմօղիների բոլոր տեսակները։
Այդ միջոցին նա բերնից խոսք թռցրեց մի քանի գաղտնի շրջաբերականների մասին։ Իջևանատերն այլևս ոչինչ չէր հասկանում։ Միակ բանը, որ նա կարողացավ կմկմալով ասել, այն էր, թե շրջաբերականներով հնարավոր չէ պատերազմ շահել։
Սկրդեն Արդեն օրը մթնել էր, երբ եֆրեյտորը որոշեց Շվեյկի հետ ճանապարհ ընկնել դեպի Պիսեկ։ Քուրքի մեջ երկու քայլի վրա ոչինչ չէր նշմարվում։ Եֆրեյտորն անդադրում կրկնում էր․
— Հո՛ւպ տուր ուղիղ մինչև Պիսեկ։
— Դե որ այդպես է, եկեք իրար լծվենք,— առաջարկեց Շվեյկը,— փորձը փորձանք չէ։
Եֆրեյտորը մի ճարպիկ շարժումով ձեռնաշղթայի մի օղակն ամրացրեց Շվեյկի, իսկ մյուսը՝ իր ձեռքին։ հիմա նրանք, երկուսով իրար էին միացել, ինչպես Սիամի երկվորյակները։ Երկուսն էլ սայթաքում էին, և եֆրեյտորն իր հետևից Շվեյկին քաշ էր տալիս քարակույտերի միջով, իսկ ընկնելիս նրան ձգում-տանում էր իր հետևից։ Այդ միջոցին ձեռնաշղթայի օղակները խրվում էին նրանց ձեռքերի մեջ։ Վերջապես եֆրեյտորն ասաց, թե այդպես շարունակել չի կարելի և հարկավոր է անջատվել։ Իրեն ու Շվեյկին ձեռնաշղթայից ազատելու երկար nւ ու ապարդյուն ջանքերից հետո եֆրեյտորը հառաչելով ասաց.
— Մենք իրար կապված ենք հավիտյանս հավիտենից։
Պիսեկի ռոտմիստրը տիպիկ չինովնիկ էր՝ ստորադրյալների նկատմամբ խիստ և մինչև ուղն ու ծուծը բյուրոկրատ։
Նրան ենթակա ժանդպրմական ժանդարմական բաժանմունքներում մարդիկ երբեք չէին կարող թեթևացած սրտով ասել, . «Է՜հ, փառք աստծու, սև ամպն անցավ»։ Սև ամպը վերադառնում էր ռոտմիստր Քյոնիգի ձեռքով ստորագրված ամեն մի նոր գրության հետ։ Առավոտից մինչև երեկո ռոտմիստրը նկատողություններ, հիշեցումներ ու նախազգուշացումներ էր գրում և առաքում ամբողջ շրջանին։
Պիսեկի բոլոր ժանդարմական բաժանմունքների գլխին սև ամպեր կախվեցին պատերազմի հենց սկզբից։
Իսկ վերից, Պաշտպանության մինիստրությունից, իրեն՝ ռոտմիստրին ռմբակոծում էին հրամաններով և դիտել տալիս, թե, ըստ զինվորական մինիստրության տեղեկությունների, Պիսեկի շրջանից զորակոչված զինվորներն անցնում են թշնամու կողմը, և Քյոնիգին խթանում էին, որ ավելի աչալուրջ հետևի շրջանի բնակչության լոյալությանը։ Այդ ամենը ծանր էր նրա համար։ Նա լավ գիտեր, որ երբ զորակոչված զինվորների կանայք իրենց ամուսիններին ճանապարհում են ռազմաճակատ, վերջիններս նրանց խոստանում են, թե թույլ չեն տա, որ իրենց սպանեն հանուն թագավոր կայսեր։
Սևադեղին հորիզոնները ծածկվում էին հեղափոխության ամպերով։ Սերբիայում ու Կարպատներում զինվորներն ամբողջ գումարտակներով անցնում էին թշնամու կողմը։ Անձնատուր էին եղել Քսանութերորդ և Տասնմեկերորդ գնդերը։ Վերջինս կազմված էր պիսեկցիներից։ Այդ նախահեղափոխական ահեղ մթնոլորտում Վոդյանիից գալիս էին զինվորագրվածներ՝ կրծքներին արհեստական սև մեխակներ։ Պիսեկի կայարանով գալիս-անցնում էին Պրագայից եկող զինվորները, որոնք հետ էին շպրտում այն սիգարետներն ու շոկոլադները, որ հորթատար վագոններում նրանց մատուցել էին Պիսեկի բարձրաշխարհիկ տիկինները։ Մի ուրիշ անգամ, երբ Պիսեկի կայարանով անցել էր մի երթային գումարտակ, մի քանի պիսեկցի հրեաներ, իբր թե զինվորներին ողջունելով, գոռացել էին. «Heil! Nieder mit den Serben!»<ref>Եթե դրանք լույս տեսնեն լավ կազմերով Հա՛յլ։ Կորչեն սերբերը (գերմ.):։</ref>։ Նրանց քիթ ու մռութն այնպես էին արնաշաղախ արել, որ դրանից հետո նրանք մի ամբողջ շաբաթ փողոցում չերևացին։
Եվ մինչդեռ տեղի էին ունենում այդ դեպքերը, որոնք պարզ ցույց էին տալիս, որ եկեղեցիներում ավստրիական «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնի ամենօրյա երգեհոնային կատարումը պարզապես մի հնամաշ ոսկեզօծանք է և համընդհանուր երեսպաշտություն,— ժանդարմական վարչություններից ստացվում էին ala alà Պուտիմ գրված արդեն հայտնի պատասխաններ, թե ամեն ինչ միանգամայն կարգին է, պատերազմի դեմ ոչ մի ագիտացիա չի մղվում, բնակչության տրամադրությունն է Ia, իսկ խանդավառությունը՝ Ia, Ib։
— Դուք ժանդարմներ չեք, այլ գորոդավոյներ,— հայոհոյում, էր ռոտմիստրը իր ուղևորությունների ժամաակ։—Փոխանակ ժամանակ։— Փոխանակ ձեր զգոնությունը հազար տոկոսով բարձրացնելու, դուք հետզհետե դառնում եք անասուններ։— Այդ կենդանաբանական հայտնագործությունից հետո, նա ավելացնում էր.― Տանը պառկում եք փեչերի վյրա վրա ու մտածում. «Mit ganzen Krieg kann man uns Arsch lecken!»<ref>Այդպիսի տրամադրությամբ նա հրավեր ստացավ և գնաց նրա մոտ Ձեր ամբողջ պատերազմով հանդերձ լիզեցեք հետույքս (գերմ.)։</ref>
Դրան հետևում էր դժբախտ ժանդարմների պարտականուկթյունների թվարկումը և մի դասախոսություն ժամանակակից քաղաքական դրության, ինչպես և այն մասին, թե անհրաժեշտ է լավ աշխատել, որպեսզի ամեն ինչ կարգին լինի։ Այնուհետև, իդեալական ժանդարմի համարձակ ու պայծառ նկարագիրը տալուց հետո,— մի իդեալ, որի նպատակն է Ավստրիայի հզորացումը,— գալիս էին սպառնալիքները, կարգապահական տույժերը, տեղափոխություններն ու հանդիմանությունները։
Ռոտմիստրն ուսումնասիրում էր Շվեյկի մասին Պուտիմի ժանդարմական վախմիստրի ուղարկած զեկուցագիրը, իսկ նրա ասաջ կանգնած էր իր վախմիստր Մատեյկան և մտքում, գրողի ծոցն էր ուղարկում ռոտմիստրին ու նրա բոլոր զեկուցագրերը, քանի որ ներքևում, գարեջրատանը, իրեն սպասում էր «շնապսի» մի պարտիա։
— Օրերս ես ձեզ ասացի, Մատեյկա,— ասաց ռոտմիստրը,— որ մեծագույն ապուշը, որին տեսել եմ կյանքումս, Պրոտիվինի վախմիստրն է։ Բայց, դատելով այս զեկուցագրից, Պուտիմի վախմիստրն արդեն վաղուց նրան գերազանցել է։ Այն զինվորը, որին բերեց այդ շուն շանորդի հարբեցող եֆրեյտորը,— հիշո՞ւմ եք, նրանք շների պես կցված էին,— բնավ էլ լրտես չէ։ Դա ամենայն կասկածից դուրս է։ Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական դասալիք։ Վախմիստրն իր զեկուցագրի մեջ ամեն տեսակ ցնդաբանություններ է դուրս սխալիս։ տալիս։ Երեխան էլ կհասկանա, որ սրիկան Պապի պրելատի պես հարբած է եղել։ Անմիջապես այստեղ բերեք այդ զինվորին,— հրամայեց նա, աչքի անցկացնելով Պուտիմից ուղարկված զեկուցագիրը։— Կյանքումս այսպիսի իդիոտական բառակույտ չեմ տեսել։ Դեռ ավելին, նա այդ կասկածելի տիպին ուղարկում է այստեղ այնպիսի մի էշի ուղեկցորդությամբ, ինչպիսին է իր եֆրեյտորը։ Այդ մարդիկ ինձ լավ չեն ճանաչում։ Մինչև որ իմ առաջ վախից շալվարները մի երեք անգամ չլցնեն, չեն համոզվի, որ ինձ հետ հանաք անել չի կարելի։
Եվ ռոտմիստրն սկսեց բարբառել, թե ժանդարմները հրամանների վրա ուշադրություն չեն դարձնում և զեկուցագրերը կազմելու ձևից երևում է, որ ամեն մի վախմիստր ամեն բան կատակի է տալիս ու աշխատում միայն գործը խճճել։
'''Չեխական Բուդեյովիցիի նորին մեծության 91-րգ գնդի շտաբին'''
''«Սույնին կից որպես առդիր հղվում է ձեզ Շվեյկ Յոզեֆը, որը, իր պնդմամբ, հանդիսանում է վերոհիշյալ գնդի շարքային և, համաձայն իր ցուցմունքների, Պիսեկի շրջանի Պուտիմում ժանդարմների կողմից ձերբակալվել է դասալքության կասկածանքով։ Վերոհիշյալ Շվեյկ Յոզեֆը պնդում է, թե գնում էր վերոգրյալ գունդը։ Հղյալը ունի միջինից ցածր հասակ, դիմագծերը սովորական են, քիթը սովորական, աչքերը կապույտ, առանձին նշաններ չունի։ Սույնին կից հղվում է ձեզ վերոհիշյալի պարենավորման հաշիվը, որը բարեհաճեցեք փոխանցել Պաշտպանության մինիստրության հաշվին, խոնարհաբար խնդրելով հավաստել հղյալի ընդունումը։ cl C. l առդիրով ուղարկվում է նաև ձերբակալության մոմենտին ձերբակալվածի վրա եղած պետական իրերի ցուցակը, որոնց ընդունումն ևս անհրաժեշտ է հավաստել։»''
Գնացքում, Պիսեկից մինչև Բուդեյովիցի, Շվեյկի համար ժամանակն արագ ու աննկատ անցավ։ Շվեյկին ուղեկցում էր մի ջահել նորընծա ժանդարմ, որը աչքը չէր հեռացնում նրանից և սաստիկ վախենում էր, որ չլինի թե փախչի։ Ամբողջ ճանապարհին ժանդարմին մտատանջում էր մի ահարկու պրոբլեմ․ «Ի՞նչ պիտի անի, եթե հանկարծ իր մեծ կամ փոքր պահանջը հոգալու համար արտաքնոց գնալու անհրաժեշտություն զգա»։
Հարցր լուծվեց այսպես։ ժանդարմը Ժանդարմը որոշեց անհրաժեշտության դեպքում Շվեյկին տանել իր հետ։
Կայարանից Բուդեյովիցիի Մարինյան զորանոցները գնալիս Ժանդարմը ժանդարմը ամբողջ ճանապարհին աչքը չէր հեռացնում Շվեյկից և ամեն անգամ որևէ անկյունի կամ խաչմերուկի մոտենալիս, իբր թե հենց այնպես, խոսք էր գցում, թե ուղեկցորդին քանի մարտական փամփուշտ է տրվում։ Ի պատասխան նրա ասածի, Շվեյկն արտահայտում էր իր հաստատ համոզումը, թե ոչ մի ժանդարմ իրեն թույլ չի տա փողոցի մեջ կրակել, քանի որ դյուրավ կարող է դժբախտություն պատահել։
Ժանդարմը վիճում էր նրա հետ, և երկուսն էլ չնկատեցին, թե ինչպես հասան զորանոց։
Պորուչիկ Լուկաշը, բոլորովին սփրթնած, դողդողացող ձեռքով վերցրեց ուղեկցական թղթերը, ստորագրեց, բոլորին հրամայեց դուրս գալ և, ժանդարմին ասելով, թե ամեն ինչ կարգին է, Շվեյկի հետ փակվեց գրասենյակում։
Այդպես ավարտվեց Շվեյկի Բուդեյովիցյան անաբազիսը։ Կասկած չի կարող լինել, որ եթե նրան զրկած չլինեին տեղաշարժման ազատությունից, նա ինքր ինքը կհասներ Բուդեյովիցի։ Եթե պետական հիմնարկները իրենց էին վերագրում Շվեյկին իր ծառայության վայրն հասցնելու պատիվը, ապա դա պարզապես սխալ էր։ Շվեյկի եռանդն ու կռվելու անհագ ցանկությունն ունեցող մարդու համար իշխանությունների միջամտությունը տվյալ դեպքում միայն խոչընդոտ էր։
Շվեյկն ու պորուչիկ Լուկաշը իրար էին նայում։