== Լիտավայի Բրակից դեպի Սոկալ ==
Պորուչիկ Լուկաշը կատաղած գնում-գալիս էր տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում։ Դա վաշտի, սարայում միջանցքից միայն տախտակներով անջատված մի մութ անկյուն էր, որտեղ կար մի սեղան, երկու աթոռ, նավթի մի շիշ և մի մահճակ։ Լուկաշի առաջ կանգնած էր ավագ գրագիր Վանեկը, որն այդ շենքում կազմում էր զինվորների ռոճկացուցակները, վարում զինվորների խոհանոցի հաշվետվությունը, մի խոսքով՝ ամբողջ վաշտի ֆինանսների մինիստրն էր, որ իր ամբողջ օրն այդտեղ էր անցկացնում և այդտեղ էլ քնում։ Դռան մոտ կանգնած էր Կրկոնոշի մորուքով մի հաստլիկ հետևակ զինվոր։ Դա Բալոունն էր, պորուչիկի նոր սպասյակը, որը զինվորական ծառայություննց ծառայությունից առաջ Չեխական Կրումլովի մոտերքում ջրաղացպան էր եղել։
— Խոսք չունեմ, լա՜վ սպասյակ եք գտել ինձ համար,— դիմեց պորուչիկ Լուկաշը ավագ գրագրին,— խորապես շնորհակալ եմ այդ սյուրպրիզի համար։ Առաջին օրը ես նրան ուղարկում եմ սպայական խոհանոցից ճաշ բերելու, իսկ նա ճանապարհին կեսը լափում է։
— Կներեք, ես ճաշը թափեցի,— ասաց հաստլիկ հսկան։
— Ենթադրենք, թե այդպես է։ Թափել կարելի է սուպը կամ սոուսը, բայց ոչ ֆրանկֆուրտյան տապակած միսը։ Չէ՞ որ գու դու այնպիսի մի կտոր էիր բերել, որ մարդու եղունգի տակ կմնար։ Իսկ ի՞նչ էիր արել խնձորի ռուլետը։
— Ես…
Պորուչիկն այդ վերջին խոսքն արտաբերեց այնպես խիստ և այնպիսի եռանդագին ժեստով, որ Բալոունը ակամա երկու քայլ հետ-հետ գնաց։
— Ես խոհանոցում տեղեկացա, թե այսօր ճաշի համար ինչ էին պատրաստել։ Եղել է լյարդի կոլոլիկներով սուպ։ Կոլոլիկներն ի՞նչ ես արել։ Ճանապարհին հանել ես, ճի՞շտ է։ Իհարկե, ճիշտ է։ Հետո եղել է տավարի խաշած միս, հետո վարունգ։ Իսկ դա ի՞նչ ես արել։ Նույնպես լափել ես։ Եղել է երկու կտոր ֆրանկֆուրտյան տապակած միս, իսկ դու ինձ միայն կես կտոր էիր բերել։ Ճիշտ է։ Եղել է երկու կտոր խնձորի ռուլետ։ Ի՞նչ ես արել։ Լափել ես, Գոնջուկի մեկը, կեղտոտ խոզ։ Ասա, ի՞նչ ես արել խնձորի ռուլետը։ Ցեխի մե՞ջ ես գցել։ Ա՛խ դու, սրիկա։ Ցույց տուր, թե որտեղ է ցեխի մեջ ընկած։ ՀաՀա՜, մի շուն վազել գտել է այդ կտորն ու տարել, կարծես նրան դիտմամբ հրավիրած են եղել։ Աստվա ծ Աստվա՛ծ իմ։ Ռեխդ այնպես կջարդեմ, որ տակառի պես կուռչի։ Այս կեղտոտ խոզը դեռ համարձակվում է սուտ ասել։ Գիտե՞ս ով է քեզ տեսել։ Ավագ գրագիր Վանեկը։ Նա ինքն եկավ ինձ մոտ ու ասաց. «Համարձակվում եմ զեկուցել, պարոն պորուչիկ, ձեր Բալոունը, այդ շուն շանորդին, ձեր ճաշը լափում է։ Նայում եմ լուսամուտից, իսկ նա այնպես է հուպ տալիս, որ կարծես մի շաբաթ բան չի կերել»։ Լսեցեք, ավագ գրագիր, մի՞թե դուք չէիք կարող ինձ համար ավելի կարգին անասուն գտնել, քան այս ղոչուն է։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, մեր ամբողջ երթային վաշտում Բալուոնն ինձ ամենակարգին զինվորն էր թվում։ Սա այնքան դմբո է, որ չի կաբողանում միտը պահել հրացանի ոչ մի բռնելաձև, և եթե ձեռքը հրացան տան՝ վայ թե գլխներիս փորձանք բերի։ Վերջին վարժական հրաձգության ժամանակ, փուչ փամփուշտներով կրակելիս, քիչ էր մնում կողքինի աչքին խփեր։ Կարծում էի, որ կկարողանա գոնե այս ծառայությունը կատարել։
― Եվ ամեն օր լափել իր սպայի ճաշը,— ասաց Լակաշը։— Լուկաշը։— Կարծես իր բաժինն իրեն բավական չէ։ Հը՞, կարծեմ արդեն կուշտ ես։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես միշտ սոված եմ։ Եթե որևէ մեկի հացից մի կտոր մնամ է, իսկույն փոխանակում եմ սիգարետի հետ, և էլի ինձ հերիք չի անում, քանի որ այդպես եմ ծնվել։ Մտածում եմ, թե, ըհ՛ը, հիմա կուշտ եմ, բայց՝ չէ։ Մի րոպե անց փորս սկսում է ղռղռալ, կարծես բան չեմ կերել, և մեկ էլ տեսար այդ գարշելին, այսինքն փորս, նորից իրեն զգալ է տալիս։ Երբեմն մտածում եմ, թե իսկապես հերիք է, էլ տեղ չկա, բայց ի՜նչ։ Հենց որ տեսնում եմ մեկը բան է ուտում կամ մի հոտ եմ առնում, ստամոքսս կարծես ցախավելով մաքրված լինի, նորից սկսում է իր իրավունքները ներկայացնել։ Այդ ժամանակ պատրաստ եմ նույնիսկ մեխեր կուլ տալ։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես արդեն խնդրել եմ, թե արդյոք չի՞ կարելի ինձ կրկնակի բաժին տալ։ Այդ խնդրով ես Բուդեյովիցիում եղել եմ գնդի բժշկի մոտ, իսկ նա կրկնակի բաժնի փոխարեն ինձ երկու օր նստեցրեց լազարեթում և ամբողջ օրվա համար միայն մի թաս լողլող բուլյոն նշանակեց։ «Ես, ասում է, քեզ ցույց կտամ, սրիկա, թե ինչպես կարելի է սոված լինել։ Եթե մեկ էլ գաս, այստեղից դուրս կգաս չոփ դարձած»։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, ոչ միայն չեմ կարողանում համեղ բաժիններին անտարբեր նայել, այլև հասարակ բաներն էլ այնպես են ստամոքսս գրգռում, որ թուքս թափվում է։ Համարձակվում եմ խոնարհաբար ձեզ խնդրել, պարոն օբեր-լեյտենանտ, որ կարգադրեք ինձ կրկնակի բաժին տալ։ Եթե միս չի լինի, գոնե գարնիր տան,— կարտոֆիլ, կնեդլիկ, մի քիչ սոուս։ Դա հո միշտ ավելանում է։
Երբ Վանեկը վերադարձավ ու հայտարարեց, թե Բալոունն արդեն կապված է, պորուչիկ Լուկաշն ասաց.
— Դուք ինձ ճանաչում եք, Վանեկ, ես չեմ սիրում այդպիսի բաներ անել, բայց այլ կերպ վարվել չեմ կարող։ Նախ, դուք գիտեք, որ երբ շան ոսկորը խլում են՝ գռմռում է։ Ես չեմ ուզում, որ մոտս սրիկա ապրի։ Երկրորդ, այն հանգամանքը, որ Բալոունը կապված է, բարոյական և հոգեբանական մեծ նշանակություն ունի ամբողջ զորամասի համար։ Վերջերս տղերքը հենց որ երթային գումարտակ են ընկնում և իմանում, որ վաղը կամ մյուս օրը նրանց ուղարկելու են խրամատները, ինչ խելքներին փչում՝ անում են։— Պորուչիկը տանջված մարդու տեսքով ցածրաձայն շարունակեց.— նախանցյալ օրը գիշերային զորաշարժերի ժամանակ մենք պետք է գործեինք շաքարի գործարանի հետևում գտնվող հոժարականների զորամասի դեմ։ Առաջին դասակը, ավանգարդը, խճուղու վրա քիչ թե շատ լռություն էր պահպանում, որովհետև ես ինքս էի նրան վարում, իսկ երկրորդը, որ դեպի ձախ պիտի գնար և շաքարի գործարանի մոտ դետքեր նշանակեր, իրեն այնպես էր պահում, որ կարծես արտաքաղաքային զբոսանքից էր վերադառնում։ Երգում էին իրենց համար և ոտքերով այնպես դոփում, որ երևի ձայնը ճամբար էր հասնում։ Բացի դրանից, աջ թևում, անտառի մոտ տեղանքը շրջադիտելու էր գնում երրորդ դասակը։ Մեզնից հեռու էին ընդամենը տասը րոպեի ճանապարհի չափ, բայց այնուամենայնիվ, պարզ երևում էր, թե ինչպես այդ սրիկաները ծխում են,— ամենուրեք կրակի կետեր։ Իսկ չորրորդ դասակը, որ պետք է արերգարդ լիներ, սատանան գիտե, թե ինչպես հանկարծ հայտնվեց մեր ավանգարդի վերջում, այնպես որ նրան թշնամու տեղ դրին, և եu ես ստիպված եղա նահանջել իմ վրա հարձակվող սեփական արերգարդի առաջ։ Ահա թե ինչ վիճակի մեջ եմ ժառանգել տասնմեկերորդ երթային վաշտը։ Ես ի՞նչ կարող եմ դուրս բերել այդ անձնակազմից։ Նրանք իրենց ինչպե՞ս կպահեն իսկական մարտի ժամանակ։
Այդ ասելիս Լուկաշը աղոթողի պես ձեռքերը ծալեց և նահատակի դեմք ընդունեց, իսկ նրա քիթը երկարեց։
Պորուչիկ Լուկաշը շրթունքը կծեց և վառեց սիգարետը։
Այդ ամենը նա արդեն գիտեր և համոզված էր, որ իր հետ անարդար են վարվում։ Աստիճան ստանալու գործում կապիտան Սագներն արդեն երկու անգամ նրանից առաջ էր ընկել։ Սակայն Լուկաշը ասաց միայն։միայն.
— Բանը կապիտան Սագները չէ…
— Դա այնքան էլ իմ սրտովը չէ,— մտերմաբար ասաց ավագ գրագիրը։— Ֆելդֆեբել Հեգներն ինձ պատմում էր, որ պատերազմի սկզբում պարոն կապիտան Սագների խելքին փչել է Չերնոգորիայի ինչ-որ տեղում աչքի ընկնել, և նա իր գումարտակի վաշտերն իրար հետևից, գնդացիրների կրակի տակ, քշել է դեպի սերբերի դիրքերը, թեև դա բոլորովին անհուսալի գործ էր և այնտեղ հետևակը առհաասրակ առհասարակ ոչինչ չէր կարող անել, քանի որ սերբերին այն ժայռերի միջից կարող էր դուրս մղել միայն հրետանին։ Ամբողջ գումարտակից միայն ութսուն մարդ է մնացել, կապիտան Սագներն ինքը վիրավորվել է թևից, իսկ հետո հիվանդանոցում էլ վարակվել է դիզենտերիայով և միայն դրանից հետո Բուդեյովիցիում հայտնվել մեր գնդում։ Իսկ երեկ իբր թե սպայական ժողովարանում ասել է, թե երազում է ռազմաճակատ ընկնել, թե պատրաստ է այնտեղ կորցնելու ամբողջ երթային գումարտակը, միայն թե կարողանա իրեն ցույց տալ և signum laudis<ref>Պատվանշան (լատ.)։</ref> ստանալ։ Սերբիական ճակատի իր գործունեության համար նա ոչինչ չստացավ, իսկ հիմա կա՛մ ամբողջ երթային գումարտակի հետ գլուխը վայր կդնի, կա՛մ փոխգնդապետի աստիճան կստանա, թեև երթային գումարտակի բանը վատ կլինի։ Ես կարծում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ այդ ռիսկը մեզ էլ է վերաբերվում։ Նորերս ֆելդֆեբել Հեգներն ասում էր, թե դուք կապիտան Սագների հետ բոլորովին հաշտ չեք և թե նա առաջին հերթին կռվի կուղարկի մեր տասնմեկերորդ վաշտը, գցելով ամենավտանգավոր տեղերը։
Ավագ գրագիրը հառաչեց։
Ամեն առավոտ պորուչիկը մտածում էր. «Այսօր չի երևա։ Երևի նորից մի օյին է խաղացել, և նրան դեռ էլի կպահեն այնտեղ»։
Բայց Շվեյկն այդ բոլոր հաշիվներն ի դերև դարձրեց իր պարզ nւ ու անուշիկ հայտնությամբ։
Սկզբում նա մի հայացք նետեց ավագ գրագիր Վանեկի վրա, և, դուրեկան ժպիտով դիմելով նրան, հանձնեց շինելի գրպանից հանած թղթերը։
— Երբ պիտի դրան վերջ լինի։
ԶևացնելովՁևացնելով, թե նրա ասածը լավ չի լսել, Շվեյկը պատասխանեց.
— Հետո այնտեղ ինձ մի փոքրիկ անախորժություն պատահեց,― բայց ես ամեն ինչ իմ վրա առա։ Ճիշտ է, ինձ չէին հավատում, թե ես այդ պանիի հետ նամակագրություն ունեմ, բայց, այնուամենայնվ, հետքը կորցնելու համար, հարցաքննության ժամանակ նամակը կուլ տվի։ Հետո կատարյալ պատահականության բերումով,— դա այլ կերպ չի կարելի բացատրել, խառնվեցի մի փոքրիկ տուրուդմփոցի, բայց բարեհաջող դուրս պրծա։ Իմ անմեղությունն ընդունեցին, հետաքննությունը դադարեցրին։ Գնդի գրասենյակում ես միայն մի քանի րոպե սպասեցի, մինչև որ եկավ գնդապետը, որը ինձ մի թեթև հայհոյեց ու ասաց, պարոն օբեր-լեյտենանտ, թե անհապաղ պետք է ներկայանամ ձեզ և զեկուցեմ, որ ստանձնում եմ հանձնակատարի պարտականությունը։ Բացի դրանից, պարոն գնդապետն ինձ հրամայեց ձեզ հայտնել, որ դուք անհապաղ իր մոտ գնաք երթային վաշտի գործերով։ Այդ պահից ավելի քան կես ժամ անցել է։ Բայց չէ՞ որ պարոն գնդապետը չգիտեր, որ ինձ քարշ կտան նաև գնդի գրասենյակ և որ ես այնտեղ կնստեմ տասնհինգ րոպե, գուցե և ավելի։ Իսկ ես այնտեղ նստել էի այն պատճառով, որ ինձ չէին վճարել այդ ամբողջ ժամանակվա ռոճիկս, որը պետք է տային ոչ թե վաշտում, այլ գնդում, քաճի որ համարվում էի գնդային կալանավոր։ Այնտեղ ամեն ինչ այնպես էին իրար խառնել ու խառնշտորել, որ պարզապես մարդ կարող է խելագարվել։
Լսելով, որ դեռևս կես ժամ առաջ պարտավոր էր գնդապետի մոտ լինել, պորուչիկն սկսեց արագ հանգնվել։
— Նորից ինձ լավությո՜ւն արիք, Շվեյկ,— ասաց նա այնպիսի վհատալից ձայնով։ ձայնով, որ Շվեյկը փորձեց բարեկամական խոսքով նրան հանգստացնել և հետևից ձայն տվեց.
— Ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ, գնդապետը կսպասի, մեկ է՝ նա անելու բան չունի։
Վանեկը բացասաբար շարժեց գլուխը։
— Մենք կովերի բուժիչ խոտերը պատրաստում էինք օծված սրբապատկերներ պատրաստելու հետ միասին։ Մեր դեղատնատեր Կոկոշկան բացառիկ բարեպաշտ մարդ էր և մի տեղ կարդացել էր, թե սուրբ Ուխտագնացը անասուններին բուժել է փորափքությունից։ Եվ ահա, նրա պատվերով Սմիխովում տպեցին սուրբ Ուխտագնացի պատկերները, որոնք նա տարավ Էմաուսի վանքը, որտեղ երկու հարյուր ոսկով օծեցին, որից հետո մենք այդ պատկերները, կովերի համար պատրաստած մեր բուժիչ խոտերի հետ, դնում էինք ծրարների մեջ։ Այդ բուժիչ խոտերը տաք ջրի մեջ լավ բացում, լցնում էին տաշտի մեջ ու կովին խմել տալիս։ Ընդ որում անասունի գլխին կարդում էին սուրբ Ուխտագնացին ուղղված մի փոքրիկ աղոթք, որ հորինել էր մեր գործակատար Տաուհենը, իսկ դա այսպես էր եղել։ Երբ սուրբ Ուխտագնացի այդ պատկերները պատրաստ էին, անհրաժեշտ էր դրանց մյուս երեսին որևէ աղոթք տպագրել։ Եվ ահա երեկոյան մեր ծերուկ Կոկոշկան կանչեց Տաուհենին և նրան պատվիրեց մինչև առավոտ մեր սրբապատկերների ու բուժիչ խոտերի համար մի աղոթք հորինել, այն հաշվով, որ մյուս օրը ժամը տասին, երբ նա գա խանութ, աղոթքը պատրաստ լինի տպարան ուղարկելու, քանի որ կովերն արդեն վաղուց այդ աղոթքին են սպասում։ Երկուսից մեկը,— ասաց Կոկոշկան,― — եթե լավ աղոթք հորինի, ապա ինքր ինքը նրան մի գուլդեն կպարգևի, իսկ եթե ոչ՝ երկու շաբաթից հետո նա վերջնահաշիվ կստանա։ Պան Տաուհենը ամբողջ գիշերը քրտինք թափեց, առավոտյան քունը գլխին եկավ խանութը բացելու, բայց դեռ ոչինչ չէր գրել։ Դեռ ավելին․ նույնիսկ մոռացել էր այդ բուժիչ խոտերի սրբի անունը։ Նրան փորձանքից ազատեց մեր խանութի ծառա, Ֆերդինանդը։ Սրա ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Երբ մենք ձեղնահարկում թեյի համար երիցուկ էինք չորացնում, նա, մեկ էլ տեսար, բոբկանում էր ու մտնում այդ երիցուկի մեջ։ Նա մեզ ասում էր, թե դրանից հետո ոտքերն այլևս չեն քրտնում։ Նա կարողանում էր ձեղնահարկում աղավնիներ որսալ, կարողանում էր բացել փողի գզրոցը և մեզ փող վաստակելու ուրիշ միջոցներ էլ էր սովորեցնում։ Եվ ես, լակոտ տեղովս, տանն այնպիսի դեղատուն ունեի,— դա խանութից թռցրել ու տարել էի տուն,— ինչպիսին չուներ նույնիսկ «Գթասիրտ մարդկանց մոտ» հիվանդանոցը։ Եվ ահա Տաուհենին փրկեց հենց այդ Ֆերդինանդը։ «Թողեք, ասում է, մի տեսնեմ»։ Պան Տաուհենը անմիջապես ինձ ուղարկեց նրա համար գարեջուր բերելու։ Դեռ գարեջուր չէի բերել, որ Ֆերդինանդը գործի կեսն արդեն արել էր, և մեզ համար կարդաց.
Ահա երկնքից մի ձայն է հնչում,<br />Եվ մարդիկ հանգիստ սրտով են շնչում։<br />Կոկոշկայի մոտ ձմեռ ու ամառ<br />Բի հրաշք խոտ կա տավարի համար։
Ապաքինում է նա բոլորովին<br />(Պտղունցը արժե մի գուլդեն միայն)<br />Ե՛վ հիվանդ հորթին, և՛ հիվանդ կովին՝<br />Առանց բժշկի միջամտության։
Իսկ հետո, երբ Ֆերդինանդը ուզածին պես գլուխը քաշեց ստամոքսի կաթիլներին խառնած սպիրտը, գործն արագ ընթացավ, և նա մի ակնթարթում հիանալի ավարտեց.
Խոտն այդ գտել է սուրբ Ուխտավորը,<br />Ուստի թող նրան փառք տան բոլորը.<br />Ո՜վ դու կովերի փրկիչ հրաշագործ,<br />Մեր խեղճ նախիրը պահպանիր անփորձ։
Իսկ հետո, երբ պան Կոկոշկան եկավ, պան Տաուհենը նրա հետ մտավ գրասենյակ, իսկ այնտեղից դուրս գալիս մեզ ցույց տվեց երկու, և ոչ թե մեկ գուլդեն, որ նրան խոստացել էր Կոկոշկան։ Նա ուզում էր ստացածը պան Ֆերդինանդի հետ հավասար կես անել, բայց այդ երկու գուլդենը տեսնելուն պես ծառա Ֆերդինանդը համակվեց շահամոլությամբ ու ասաց․ «Կամ բոլորը, կամ ոչինչ»։ Պան Տաուհենն էլ նրան ոչինչ չտվեց և այդ երկու գուլդենն իրեն պահեց։ Հետո ինձ տարավ խանութ, վզակոթիս հասցրեց ու ասաց, որ ես այդպիսի հարյուր հարված էլ կստանամ, եթե երբևէ համարձակվեմ ասել, թե ոտանավորը նա չի գրել։ Եթե Ֆերդինանդը գնա մեր տիրոջը գանգատվելու, ապա ես պարտավոր եմ ասել, թե ծառա Ֆերդինանդը ստախոս է։ Ստիպված եղա թարխունի քացախի շշի առաջ երդվել, թե այդպես կվարվեմ։ Իսկ մեր ծառան սկսեց իր բարկությունը կովերին բուժող խոտերի գլխին թափել։ Մենք այդ խոտերը ձեղնահարկում պահում էինք խոշոր արկղերի մեջ, իսկ նա, չգիտես որտեղից մկան կղկղանք էր ճարում, ծեծում ու խառնում այդ բուժիչ խոտին։ Հետո փողոցից ձիու թրիք էր հավաքում, տանը չորացնում, հավանգի մեջ ծեծում և դա էլ լցնում կովերին բուժող խոտի և սուրբ Ուխտագնացի պատկերների վրա, բայց դրանով էլ չէր բավարարվում։ Միզում, դուրս էր գնում այդ արկղերի մեջ, իսկ հետո այդ ամենը իրար խառնում։ Ստացվում էր խաշի պես մի բան…
― Այդ մասին դեռ բան չեմ լսել։
— Խոսք չունեմ, Լա՜վ լա՜վ հանձնակատար ես: ես։ Իսկ քո լեյտենանտն ի՞նչ է անում։
— Ոչ թե լեյտենանտը, այլ օբեր-լեյտենանտը։
— Չգիտեմ։
— Ախ դու, դատարկագլուխ, ես հո քեզ չեմ ուտի։ (Լսվեց, թե ինչպես հեռախոսով խոսողը դիմեց իր մոտ գտնվող ինչ-որ մեկի, «Ֆրանտա, վերցրու երկրորդ փողը, տես թե տասնմեկերորդ վաշտն ինչպիսի հիմար հանձնակատար ունի»)։ Ալլո, քնա՞ծ ես, քեզ ի՞նչ պատահեց։ Դե, պատասխանիր, երբ կոլեգադ բան է հարցնում։ Ուրեմն, դեռ ոչինչ չգիտե՞ս։ Մի՛ թաքցրու։ Մի՞թե ավագ գրագիրը չի ասել, որ ձեզ պահածո են տալու։ Դու նրա հետ այդպիսի բաների մասին չես խոսո՞ւմ։ Ա՛յ քեզ դդում։ Դա քեզ չի վերաբերվո՞ւմ։ (Ծիծաղ լսվեց)։ Հը՞, չլինի տանիքից գլխիգ գլխիդ աղյուս ընկավ։ Դե լավ, հենց որ մի բան իմանաս՝ զանգահարիր տասներկուերորդ երթային գունդ, ազի՛զ տխմար։ Որտեղացի՞ ես։
— Պրագացի։
— Ալլո՛։ Ո՞վ է խոսում։ Լսում է տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Շվեյկը։
Շվեյկը ճանաչեց պորուչիկ Լակաշի Լուկաշի ձայնը.
— Ի՞նչ եք անում այդտեղ։ Ո՞ւր է Վանեկը։ Անմիջապես հեռախոսի մոտ կանչել Վանկեին։Վանեկին։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, զանգը նոր հնչեց։
— Վերջապես մի քիչ խելոքացաք։ Իսկ առայժմ կզանգահարեմ գնդի գրասենյակ, Վանեկին, որ նա էլ գնա պահեստ՝ պահածոներն ընդունելու։ Իսկ եթե մինչ այդ բարաք վերադառնա, թող ամեն ինչ թողնի և վազի պահեստ։ Իսկ հիմա հեռախոսափողը կախեցեք։
Շվեյկը բավական երկար և ապարդյուն փնտրում էր Ֆուքսին և մյուս ենթասպաներին։ Նրանք բոլորը տնկվել էին խոհանոցի մոտ, կրծմրծում էին ոսկորների վրա մնացած մսերը և զվարճանում սյանը կապված Բալոունին նայելով, որը, ճիշտ է, ոտքի ամբողջ թպթով թաթով հենված էր գետնին, քանի որ նրան գթացել էին։ Հետաքրքիր մի տեսարան էր դա։ Խոհարարներից մեկը Բալոունի համար մի կողոսկր բերեց և խոթեց նրա բերանը։ Մորուքավոր հսկա Բալոունը ձեռքերով գորձելու հնարավորություն չունենալով, զգուշաբար ոսկորը շուռումուռ էր տալիս բերանում, գործելով ատամներով ու լնդերով։ Նա միսը կրծմրծում էր անտառաոգու տեսքով։
— Ձեզնից ո՞վ է դասակապետ Ֆուքսը,— հարցրեց Շվեյկը, վերջապես ենթասպաներին գտնելով։
— Չի վերադարձել, պարոն օբեր-լեյտենանտ։
— Այդպես մի բղավեք հեռախոսափողի մեջ։ Չգիաե՞քՉգիտե՞ք, թե հիմա որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։
— Չգիտեմ, պարոն օբեր-լեյտենանտ, թե որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։
Բալոունը Շվեյկին նայում էր ինչպես իր ազատարարի վրա և նրան խոստացավ, թե նրա հետ կկիսի այն բոլոր ծանրոցները՝ որ երբևէ տնից կստանա։
— Շուտով մեր տանը խոզ են մորթելու,— մելամաղձոտ ասաց Բալոունը։— Դու խոզի ո՞ր երշիկն ես սիրում, արյունով պատրաստա՞ծ թե առանց արյունի։ Ասա, մի՛ քաշվիր, ես հենց այս գիշեր նամակ եմ գրելու տուն։ Իմ այդ խոզը համարյա հարյուր հիսուն կիլո կլինի։ Գլուխը ոնց որ բուլդոգի գլուխ, իսկ այդ տեսակ խոզերը ամենից լավն են։ Այդպիսի խոզից մարդ վնաս չի տեսնի։ Խոզի այդ ցեղատեսակը, ախպերացու, մարդու ամոթով չի թողնի։ Վրան ութ մապ մատ ճարպ կա։ Տանը լյարդաթոքի երշիկն ես ինքս էի պատրաստում։ Օր էր լինում, այնքան ֆարշ էի խպշտում, որ քիչ էր մնում տրաքեի։ Անցյալ տարվա խոզը հարյուր վաթսուն կիլո էր։ Ա՛յ թե խոզ եմ ասել,— հիացմունքով ասաց նա հրաժեշտ տալիս, ամուր սեղմելով Շվեյկի ձեռքը։— Իսկ ես նրան կերակրում էի միայն կարտոֆիլով և ինքս էլ զարմանում, թե ինչքան արագ է չաղանում։ Մի կտոր աղաջրի մեջ պահած ու տապակած վետչինա, հետը կաղամբ ու կարտոֆիլի կնեդլիկներ, վրան խորխոզի ցանած… Մարդ մատները կլպստի։ Դրանից հետո մարդ գարեջուրն էլ հաճույքով է խմում… Կյանք հո չի, իսկը դրախտ։ Մարդուս էլ ի՞նչ է պետք։ Եվ պատերազմն այդ բոլորից մեզ զրկեց։
Մեծամորուք Բալոունը մի խոր հոգոց քաշեց և գնաց դեպի գնդի գրասենյակը, իսկ Շվեյկը լորենիների հին ծառուղիով քայլերն ուղղեց դեպի կանտինա։
Հիմա շտաբի գրագիրը բոլորովին վհատված էր, որ ախորժակը կորել է, չէր կարողանում հասկանալ, թե խոսքն ինչի մասին է, իսկ էմալի ներկերին վերաբերող տրակտատին բնավ չէր անդրադառնում։
Նա զբաղված էր իր սեփական խոհերով և քթի աակ տակ քրթմնջում էր, թե երկաթուղաճյուղը պետք է ձգվեր Տրեշեբոնից դեպի Պիլիգրիմով, իսկ հետո հետ դառնար։
Երբ Շվեյկը ներս մտավ, Վանեկը ջանում էր շտաբի գրագրին մի անգամ ևս թվերով բացատրել, թե մի կիլոգրամ շինարարական ներկից ինչքան էին վաստակում, մի բան, որին շտաբի գրագիրն անառիթ պատասխանեց.
— Նա քայլում էր բաց հովանոցը գլխին բռնած։
— Ավելի լավ կլինի,— շարունակեց ավագ գրագիը Վանեկը,— այդ ամենը բանի տեղ չդնել։ Եթե այսօր գնդի գրասենյակում ասել են, թե վաղը մեկնում ենք, ապա երեխան էլ չի հավատա։ Մի՞թե կարող ենք մեկնել առանց վագոնների։ Իմ ներկայությամբ զանգահարեցին կայարան։ Այնտեղ ոչ մի ազատ վագոն չկա։ Կրկնվում է ճիշտ նույնը, ինչ պատահեց վերջին երթային վաշտին։ Այն ժամանակ մենք երկու օր կայարանում նստել ու սպասում էինք, որ մեկնումեկը մեզ խղճա և մեզ համար գնացք ուղարկի։ Իսկ հետո չգիտեինք, թե ուր ենք գնում։ Նույնիսկ ինքր գնդապետը չգիտեր։ Արդեն ամբողջ հունգարիան Հունգարիան անցել էինք, և դեռ ոչ ոք չգիտեր՝ Սերբիա՞ ենք գնալու թե Ռուսաստան։ Ամեն մի կայարանից ուղիղ հեռախոսագծով խոսում էինք դիվիզիայի շտաբի հետ։ Իսկ մենք պարզապես կարկատանի նման մի բան էինք։ Մեզ, վերջապես, կարեցին-կպցրին Դուկլայի մոտ գտնվող ինչ-որ տեղի։ Այնտեղ մեզ մի թունդ ջարդեցին, և մենք նորից գնացինք վերակազմավորվելու։ Հարկավոր է չշտապե՛լ։ Իր ժամանակին ամեն ինչ կպարզվի, իսկ առայժմ շտապելու կարիք չկա։ Jawohl, nochmal!<ref>Այդպես է, ևս մի անգամ (գերմ.)։</ref> Այստեղի գինին հիանալի է,— շարունակեց Վանեկը, չլսելով, թե ինչպես շտաբի գրագիրն ինքն իրեն քրթմնջում է.
— Glauben Sie mir, ich habe bisher wenig von meinem Leben gehabt! Ich wundere mich über diese Frage․<ref>Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում է (գերմ.)։</ref>