— Հետաքրքրաշարժ արկածախնդրություն,— ասաց Վանեկը, որը խմելիս սիրում էր գեղեցիկ բառեր գործածել։
Խոհարար Յուրայդան սկսեց փիլիսոփայել, մի բան, որ նրա նախկին զբաղմունքին սազական էր։ Պատերազմից առաջ նա հրատարակում էր օկուլտային ժուռնալ և մի մատենաշար «Կյանքի և մահվան գաղտնիքներ» խորագրով։ Զինվորական ծառայության մեջ նա խցկվել էր դաշտային սպայական խոհանոց, և երբեմն, երբ տարվում էր հին հնդկական Պրահնա Պրամիտայի («Հայտնություն իմաստությանց») ընթերցանությամբ, նրա պատրաստած տապական խանձվում էր։ Գնդապետ Շրեդերը նրան գնահատում էր իբրև գնդում գտնվող անթիկա մի բան։ Հիրավի, ո՞ր սպայական խոհանոցը կարող էր պարծենալ այնպիսի խոհարար-օկուլտիստով, որը, թափանցելով կյանքի ու մահվան խորհուրդների մեջ, բոլորին զարմացնում էր սմետանով պատրաստած այնպիսի ֆիլեյով ֆիլեով կամ ռագույով, որ Կոմարովի մոտ մահացու վիրավոված պոդպորուչիկ Դուֆեկը շարունակ նրա անունն էր տալիս։
— Այո՛,— անպատեհ ասաց Յուրայդան, որը հազիվ էր կարողանում աթոռին նստած մնալ և որից տասը քայլի վրա ռոմի հոտ էր փչում,— երբ այսօր պարոն գնդապետին բաժին չհասավ և երբ նա տեսավ, որ միայն շոգեխաշ կարտոֆիլ է մնացել, ընկավ գակիի վիճակի մեջ։ Գիտե՞ք գակին ինչ է։ Դա քաղցած ոգիների վիճակն է։ Եվ ահա այդ ժամանակ ես նրան ասացի. «Արդյոք բավական ուժ ունե՞ք, պարոն գնդապետ, անդրդվելի մնալու բախտի ճակատագրական նախասահմանման առաջ, այսինքն դիմանալու այն բանին, որ ձեզ հորթի երիկամ չհասավ։ Կարմայով սահմանված է, որ դուք, պարոն գնդապետ, այսօր ընթրիքին աստվածային օմլետ և հորթի ծեծած, շոգեխաշ լյարդ ստանաք»։
Նա անկապ-անկապ խոսում էր, թե երկու ամիս առաջ ռազմաճակատն ինչպես էր դասավորված, հարավում ու արևելքում, թե ինչպիսի կարևորություն ունի առանձին զորամասերի սերտ կապը, խոսում էր հեղձուցիչ գազերի, հակառակորդի սավառնակները գնդակոծելու, ռազմաճակատում զինվորների մատակարարման մասին և հետո անցավ բանակում գոյություն ունեցող ներքին փոխհարաբերություններին։ Ապա երկար-բարակ խոսեց այն վերաբերմունքի մասին, որ պետք է ունենան սպաները շարքայինների, իսկ շարքայինները ենթասպաների նկատմամբ, թշնամու կողմն անցնող փախստականների մասին, քաղաքական իրադարձությունների, ինչպես և այն մասին, որ չեխ զինվորների հիսուն տոկոսը քաղաքականապես անբարեհույս է։
― Jawohl, meine Herren, der Kramarsch, Scheiner und Klofatsch<ref>Այո, պարոնայք, ինչ կուզեք ասեք, Կրամարժը, Շայները և Կլոֆալը․․․ Կլոֆաչը․․․ (գերմ.)։</ref>…
Այդ միջոցին սպաների մեծ մասը մտածում էր, թե վերջապես, ե՞րբ պիտի այդ ծեր շաղակրատն ավարտի իր դատարկախոսությունը, սակայն գնդապետ Շրեդերը շարունակում էր ամեն տեսակ հիմարություններ դուրս տալ նոր երթային գումարտակների նոր խնդիրների, կռվում ընկած սպաների, օդապարիկների, լարափակոցների, երդումի մասին․․․
Շվեյկը հեռախոսի մոտ նիրհում էր, երբ հանկարծ նրան արթնացրեց զանգը։
— Ալլո՛, — լսվեց հեռախոսափողի մեջ,— հեռախոսի մոտ է regmientskanlei-ը։
― Ալլո՛,— պատասխանեց Շվեյկը,— սա տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակն է։
— Ես ոչինչ չլսեցի, մի ուրիշն էլ էր խոսում։
— Էշի մեկը էշ։ Կարծում ես հետդ խա՞ղ եմ անում։ Հեռախոսագիրն ընդունելո՞ւ ես թե ոչ։ Մատիտ ու թուղթ ունե՞ս։ Ի՞նչ… Չունե՞ս… Անասո՛ւն։ Ուրեմն սպասեմ մինչև գտնե՞ս։ Ա՛յ թե զինվորներ են… Հհ՛Հը՛, ի՞նչ արիր։ Գուցե դեռ չե՞ս պատրաստվել։ Վերջապես տեղից շարժվեցիր։ Ուրեմն լսիր՝ 11. Marschkumpanie<ref>Տասնմեկերորդ երթային վաշտին (գերմ․):</ref>. Կրկնիր։
― 11. Marschkumpanie.
Նա շրջվեց կողքի վրա և իսկույն նորից քնեց։
Շվեյկր Շվեյկը նորից նստեց հեռախոսի մոտ և, գլուխը սեղանին դնելով, սկսեց ննջել, բայց հեռախոսի զանգն արթնացրեց նրան։
— Ալլո, տասնմեկերորդ երթային վա՞շտն է։
Շվեյկն արթնացավ իր քնից ելնող արեգակի հետ, որը ծագեց խտացրած սուրճի անուշ բուրմունքի մեջ, որ փչում էր բոլոր վաշտային խոհանոցներից։ Շվեյկը մեքենաբար, այնպես, որ կարծես հեռախոսով խոսելը նոր էր ավարտել, հեռախոսափողը կախեց և դրա սենյակում սկսեց իր առավոտվա բուժազբոսանքը։ Այդ միջոցին նա երգում էր, սկսելով այն երգի կեսից, թե ինչպես զինվորը աղջկա շոր է հագնում և գնում ջրաղաց՝ իր սիրածի մոտ, իսկ ջրաղացպանը նրան պառկեցնում է քնելու իր աղջկա կողքին, բայց նախքան այդ գոռում.
Վեր կաց, պառա՛վ, բեր ապուրը,<br />Թող կուշտ ուտի ազիզ հյուրը։
Ջրաղացպանի կինը կերակրում է անպատկառ տղային, իսկ հետո սկսվում է ընտանեկան ողբերգությունը.
Ծեգին զարթնեց ջաղացպանը,<br />Տեսավ՝ գրած իր դռանը.<br />Ձեր աղջիկն այս իրիկունը<br />Կորցրել է իր կուսությունը։
Շվեյկն երգի վերջն այնպես բարձր երգեց, որ ամբողջ գրասենյակը լցվեց կենդանությամբ։ Ավագ գրագիր Վանեկն արթնացավ ու հարցրեց.
— Ի՞նչ ես գգում դու, երբ չափից ավելի ես խմում։
Նրանք էլ մի կերպ, անկապ ու կցկտուր, պատասխանում էին, թե իբր երբեք բանը դրան չի հասել, և կամ ամեն անգամ, երբ մարդ չափից ավելի է խմում՝ սիրտը սկսում է խառնել, իսկ մեկն էլ ասաց, թե իսկույն զգացել է, որ արձակուրդից զրկվելու է։ Մայոր Բլյուգերն անմիջապես հրամայեց նրանց բոլորին մի կողմ տանել, որպեսզի ճաշից հետո բակում ազատ մարմնամարզությամբ զբաղվեն ի պատիժ այն բանի, որ չեն կարողանում իրենց զգացածն արտահայտել։ Սպասելով իմ հերթին, ես հիշեցի, թե նա վեբջին վերջին անգամ ինչի մասին էր երկար-բարակ խոսում, և երբ մայորը մոտեցավ ինձ, բոլորովին հանգիստ պատասխանեցի. «Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն մայոր, երբ ես չափից ավելի եմ խմում, ամեն անգամ ներսս մի տեսակ անհանգստություն, վախ և խղճի խայթ եմ զգում։ Իսկ երբ ժամանակին եմ վերադառնում զորանոց, ինձ մի երանելի հանգստություն և ներքին բավականություն է համակում»։ Շուրջս բոլորը սկսեցին հռհռալ, իսկ մայոր Բլյուգերը ծղրտաց. «Քեզ, դդո՛ւմ, միայն փայտոջիլներ են համակում, երբ մահճակի վրա մրափած ես լինում։ Շանորդուն տեսեք, դեռ սրախոսում էլ է», և ինձ այնպիսի շպանգլներ տվեց, որ ասել չեմ կարող։
— Զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի,— ասաց ավագ գրագիրը, ծուլորեն մեկնվելով իր մահճակի վրա,— հնուց այդպես է ընդունված․ ինչպես էլ որ պատասխանես, ինչ էլ որ անես, միշտ գլխիդ ամպեր են կախված և վրադ շանթ ու կայծակ է տեղում։ Առանց դրան կարգապահություն չի լինի։
— Ճիշտ եք ասում,— ասաց Շվեյկը։— Երբեք չեմ մոռանա, թե զորակոչիկ Պեխին ինչպես նստեցրին։ Մեր վաշտի հրամանատարն էր լեյտենանտ Մոցը։ Մի անգամ նա զորակոչիկներին հավաքեց և սկսեց հարցնել, թե ով որտեղից է։ «Ամենից առաջ, դեղնակտուցնե՛ր,— դիմեց նա նրանց,— դուք պետք է սովորեք պատասխանել պարզ ու կարճ, մտրակը շրխկացնելու պես։ Դե, ուրեմն, սկսենք. դուք որտեղացի՞ եք, Պեխ»։ Պեխը ինտելիգենտ տղա էր և այսպես պատասխանեց. «Գյուղն Նիժնի Բոուսով, Unter Bauzen, 267 տուն, 1936 չեխ բնակիչ, Իչինի շրջան, վոլոստ Սոբոտկա, նախկին Կոստիի հայրենաժառանգ կալվածք, սուրբ Եկատերինայի ծխական եկեղեցի, որ կառուցվել է տասնչորսերորդ դարում և վերակառուցվել կոմս Վացլավ Վրատիսլավ Նետոլիցկու արյամբ և ձեռամբ, դպրոց, փոստ, հեռագրատուն, չեխական ապրանքատար գնացքների կայարան, շաքարի գործարան, ջրաղաց, սղոցարան, Վալխա անունով մի խուտոր, տարեկան վեց տոնավաճառ…»։
Լեյտենանտ Մոցը նետվեց նրա վրա և սկսեց դնչին հարվածներ տեղալ, ասելով․ «Ահա քեզ առաջին տոնավաճառը, ահա երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը․․․»։ Իսկ Պեխը, թեպետ և զորակոչիկ էր, պահանջեց թույլ տալ, որ գումարտակին բողոքի զեկույց ներկայացնի։ Այն ժամանակ գրասենյակում մի խումբ շատ ուրախ մարդիկ կային։ Եվ ահա նրանք այնտեղ գրեցին, թե նա ուղարկվում է գումարտակ՝ զեկույց տալու Նիժնի Բոուսովի ամենամյա, տոնավաճառների մասին։ Այն ժամանակ գումարտակի հրամանատարն էր մայոր Ռոգելը։ «Բանն ի՞նչ է հարցրեց նա Պեխին, իսկ նա միանգամից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել պարոն մայոր, Նիժնի Բոուսովում տարեկան վեց տոնավաճառ է լինում»։ Մայորն սկսեց բղավել նրա վրա, ոտքերը գետնին խփեց և անմիջապես հրամայեց նրան տանել զինվորական հոսպիտալ խելագարների բաժանմունքը։ Այդվօրից Այդ օրից ի վեր Պեխս դարձավ ամենահետին զինվորը, ոչ թե զինվոր, այլ իսկական պատիժ։
— Զինվորին դաստիարակելը հեշտ գործ չէ,— հորանջելով ասաց ավագ գրագիր Վանեկը։— Այն զինվորը, որ զինվորական ծառայության մեջ ոչ մի անգամ չի պատժվել, զինվոր չէ։ Գուցե խաղաղ ժամանակ հնարավոր էր, որ առանց որևէ պատժի ծառայությունն ավարտած զինվորը հետո, քաղաքացիական ծառայության մեջ, ամեն տեսակ արտոնություններ ունենար։ Հիմա բոլորովին հակառակն է, ամենավատ զինվորները, որոնք խաղաղ ժամանակ բանտից դուրս չէին գալիս, պատերազմի մեջ ամենալավ օինվորներն զինվորներն եղան։ Հիշում եմ ութերորդ երթային վաշտի շարքային Սիլվանուսին։ Օր չէր լինի, որ մի պատիժ չստանար։ Այն էլ ի՜նչպիսի պատիժներ։ Չէր ամաչում ընկերոջից գողանալ վերջին Կրեյցերը։ կրեյցերը։ Իսկ երբ կռվի մեջ մտավ, առաջինը նա կտրատեց լարափակոցները, երեք հոգու գերի վերցրեց և նրանցից մեկին հենց դաշտի մեջ գնդակահարեց, թե ինչ է իրեն վստահություն չի ներշնչում։ Արծաթե մեծ մեդալ ստացավ, օձիքի վրա երկու աստղ կտրեցին, և եթե հետո Դուկելի լեռնանցքում նրան չկախեինք հիմա վաղուց դասակապետ կլիներ։ Իսկ կռվից հետո անհնար էր նրան չկախել։ Մի անգամ հանձն առավ տեղադիտության գնալ, իսկ մյուս գնդի պարեկը նրան բռնեց դիակները պրպտելու վրա։ Մոտը ութ հատ ժամացույց և բազմաթիվ մատանիներ գտան։ Կախեցին բրիգադի շտաբի մոտ։
— Դա ցույց է տալիս,— խորիմաստ կերպով ասաց Շվեյկը,— որ ամեն մի զինվոր ինքը պիտի իր համար դիրք ստեղծի։
Հեռախոսի զանգը հնչեց։ Ավագ գրագիրը մոտեցավ հեռախոսին։ Ձայնից կարելի էր ճանաչել, որ խոսողը պորուչիկ Լուկաշն է, որը հարցնում էր, թե պահածոներն ինչ եղան, ապա լսելի էր, թե նա ինչպես էր շշպռում։
— Ճիշտ եմ ասում, պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ,— հեռախոսի մեջ գոռում էր Վանեկը։— Ախր որտեղի՞ց պիտի լիներ, դա միայն ինտենդանտության ֆանտազիան է։ Բոլորովին կարիք չկար այնտեղ մարդ ուղարկելու։ Ես ուզում էի ձեզ հեռախոսել։ Ես կանտինայո՞ւմ։ Ո՞վ ասաց։ Սպայական խոհանոցի օկուլտիստ խոհարա՞րը։ Իսկապես, ես ինձ թույլ տվի մտնել այնտեղ։ Իսկ գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ, թե այդ օկուլտիստն ինչ անուն տվեց պահածոյի համար ստեղծված իրարանցմանր։ իրարանցմանը։ «Անծինի սարսա՛փ»։ Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ես միանգամայն սթափ եմ։ Ինչ է անում Շվեյկը՞։ Նա այստեղ է։ Կհրամայե՞ք կանչել… Շվեյկ, հեռախոսի մոտ,— ձայն տվեց ավագ գրագիրը և փսփսալով ավելացրեց․— Եթե հարցնի, թե ինչ վիճակում եմ վերադարձել, ասացեք՝ միանգամայն կարգին։
Շվեյկը հեռախոսի մոտ է․
— Կա, պարոն օբեր-լեյտենանտ։
— ՇՎեյկՇվեյկ, դուք նորից ձեզ հիմարի տեղ եք դնում։ Որևէ կարևոր, շտապ բան հաղորդե՞լ են։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, միայն թե ժամը իննին։
— Նորից ինչ-որ խորհրդակցություն, պարոն օբեր-լեյտենանա, այսօր ժամը իննին պարոն գնդապետի մոտ։ Գիշերն ուզում էի ձեզ արթնացնել, բայց հետո միտքս փոխեցի։
— Հենց այդ էր պակաս, որ ամեն մի դատարկ բանի համար գիշերն ինձ արթնացնեք։ Դրա համար առավոտյան էլ ժամանակ կգտնվի։ Wieder eine Besprechung, der Teufel soll das alles bliserieren!<ref>Նորից խորհրդակցություն, գրողը տանի դրանց բոլրին բոլորին (գերմ․)։</ref> հեռախոսափողը ցած դրեք, հեռախոսի մոտ կանչեցեք Վանեկին։
— Ավագ գրագիր Վանեկր Վանեկը հեռախոսի մոտ է։ Rechnungsfeldwebl Vanek, Herr Oberleutnant<ref>Ավագ գրագիր ֆելդֆեբել Վանեկը, պարոն օբեր-լեյտենանտ. (գերմ․)։</ref>.
— Վանե՛կ, անմիջապես ինձ համար ուրիշ սպասյակ գտեք։ Այդ սրիկա Բալոունը այս գիշեր իմ ամբողջ շոկոլադը լափել է։ Կապե՞լ։ Ոչ, կուղարկենք սանիտարություն անելու։ Զռփի տղամարդ է, թիկունքը մի սաժեն, թող գնա ու կռվի դաշտից վիրավորներ դուրս բերի։ Ես նրան անմիջապես կուղարկեմ ձեզ մոտ։ Գնդի գրասենյակում անհապաղ կարգավորեցեք այդ ամենը և իսկույն վերադարձեք վաշտ։ Ի՞նչ եք կարծում, շո՞ւտ կմեկնենք։
— Շտապելու կարիք չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ մենք իններորդ երթային վաշտի հետ մեկնում էինք, ամբողջ չորս օր քթներիցս բռնած ման ածեցին։ Ութերորդին էլ նույնը պատահեց։ Միայն տասներորդի գործը լավ գնաց։ Մարտական լրիվ պատրաստության մեջ էինք, առավոտյան ժամը տասներկուսին հրամանը ստացանք, իսկ երեկոյան արդեն ճանապարհվել էինք։ Սակայն, դրա փոխարեն, մեզ հունգարիայի Հունգարիայի մի ծայրից մյուսն էին քշում և չգիտեինք թե մեզնով ո՛ր ճակատի որ ծակը խցեն։խցկեն։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար դառնալու օրից ի վեր պորուչիկ Լուկաշը գտնվում էր մի այնպիսի վիճակի մեջ, որը սինկրետիզմ է կոչվում այն փիլիսոփայական սիստեմի անունով, որ ջանում է հասկացությունների հակասություններն հաշտեցնել հակադիր հայացքների խառնակման աստիճանին հասնող կոմպրոմիսով։
'''* * *'''
Գնդապետ Շրեդերը խորհրդակցության էր հրավիրել երթային գումարտակի բոլոր սպաներին։ Նա անհամբեր սպասում էր այդ խորհրդակցությանը, որպեսզի հնարավորություն ունենար խոսելու։ Բացի դրանից, հարկավոր էր որևէ որոշում ընդունել հոժարական Մարեկի վերաբերմամբ, որը հրաժարվել էր արտաքնոցները մաքրել և որին իբրև խռովարարի գնդապետ Շրեդերը ուղարկել էր գիվիզիայի դիվիզիայի դատարան։
Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից Մարեկին միայն երեկ գիշեր էին տեղափոխել հաուպտվախտ, որտեղ և գտնվում էր կալանքի տակ։ Միաժամանակ գնդի գրասենյակին հանձնվել էր դիվիզիայի դատարանի հղած վերին աստիճանի խրթին գրությունը, որի մեջ նշվում էր, թե տվյալ դեպքում գործը խռովարարության չի վերաբերվում, քանի որ հոժարականները պարտավոր չեն ոտացճանապարհներ մաքրել, բայց, այնուամենայնիվ, դա դիտվում է որպես կարգապահության խախտում, որպիսի զանցանքը նա կարող է քավել ճակատում օրինակելիորեն ծառայելով։ Նկատի ունենալով այդ ամենը, մեղադրյալ հոժարական Մարեկը նորից ուղարկվում է իր գունդը, իսկ կարգապահության խախտման հետաքննությունը դադարեցվում է մինչև պատերազմի վերջը և կարող է վերսկսվել այն դեպքում, երբ հոժարական Մարեկը նոր զանցանք գործի։
Մի ուրիշ գործ էլ կար։ Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից հոժարական Մարեկի հետ միասին հաուպտվախտ էին տեղավախել նաև ինքնակոչ դասակապետ Տևելեսին, որը վերջերս էր հայտնվել գնդում, ուր նրան ուղարկել էին Զագրեբի հոսպիտալից։ Նա ուներ մեծ արծաթե մեդալ, հոժարականի ուսաթելեր և երեք աստղ։ Այդ Տևելեսը պատմում էր Սերբիայում վեցերորդ երթային վաշտի կատարած հերոսական սխրագործությունների, ինչպես և այն մասին, թե ամբողջ վաշտից միայն ինքն է կենդանի մնացել։ Հետաքննությամբ հաստատվել էր, որ իսկապես պատերազմի սկզբում վեցերորդ երթային վաշտի հետ ոազմաճակատ էր գնացել ինչ-որ Տևելես, որը, սակայն, հոժարականի իրավունքներ չէր ունեցել։ Տեղեկանք էին պահանջել այն բրիգադից, որի կազմի մեջ էր գտնվել վեցերորդ երթային վաշտը 1914 թվի դեկտեմբերի 2-ին Բելգրադից փախչելու ժամանակ, և հաստատվել էր, որ պարգևատրման ներկայացվածների և արծաթե մեդալով պարգևատրվածների մեջ ոչ մի Տևելես չկա։ Չէր հաջողվել, սակայն, պարզելէ պարզել, թե արդյոք բելգրադյան արշավանքի ժամանակ Տևելեսը դասակապետի աստիճան ստացե՞լ էր, որովհետև ամբողջ վեցերորդ երթային վաշտը Բելգրադի սբ. Սավուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած մարտից հետո իր բոլոր սպաների հետ անհետ կորել էր։ Տևելեսը դիվիզիայի դատարանում արդարանում էր, թե իսկապես իրեն արծաթե մեծ մեդալ էին խոստացել և թե դրա համար էլ ինքը մի բոսնիացուց գնել էր այդ մեդալը։ Ինչ վերաբերվում է հոժարականի ուսաթելերին, ապա նա դրանք իր համազգեստի վրա կարել է հարբած վիճակում և շարունակել է կրել միայն այն պատճառով, որ շարունակ հարբած է եղել, քանի որ օրգանիզմը դեզենտերիայից թուլացած է։
Բացելով ժողովը, նախքան այդ երկու հարցերի քննարկմանն անցնելը, գնդապետ Շրեդերը նշեց, թե մեկնումից առաջ,— մի բան, որ արդեն շատ չի ուշանա,— անհրաժեշտ է ավելի հաճախ հավաքվել։ Բրիգադի շտաբից իրեն հաղորդել են, թե դիվիզիայից հրամանների են սպասում։ Զինվորները պետք է կազմ ու պատրաստ լինեն, և վաշտերի հրամանատարները պետք է աչալուրջ հետևեն, որ բոլորն իրենց տեղերում գտնվեն։ Այնուհետև նա մի անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ ասել էր երեկ։ Նորից ռազմական իրադարձությունների տեսություն կատարեց և հիշեցրեց, թե ոչ մի բան չպետք է թուլացնի բանակի մարտական ոգին ու անվեհերությունը։
Վերադառնալով սպաների մոտ, զայրույթից կարմրատակած, գնդապետ Շրեդերը մոռացավ, որ անհրաժեշտ է խոսել նաև հոժարական Մարեկի և ինքնակոչ դասակապետ Տևելեսի գործի մասին։
— Խնդրում եմ, պարոնայք սպաներ, պատրաստ լինել և սպասել իմ հետագա կարգադրություններին nւ ու հրահանգներին,— ասաց նա կարճ ու կտրուկ։
Եվ այդպես էլ հոժարականն ու Տևելեսը կալանքի տակ մնացին հաուպտվախտում, և, երբ հետո նրանց միացավ Ցվիբելֆիշը, ի վիճակի եղան «ինն» խաղալու, իսկ խաղից հետո սկսեցին իրենց պահակներին նեղել, պահանջելով, որ նրանք որսան իրենց ներքնակների բոլոր լվերը։
'''* * *'''
Դրությունն առաջվա պես պարզ չէր։ Մեկնելո՞ւ են թե ոչ։ Շվեյկը տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում հեռախոսով խիստ բազմապիսի, լավատեսական և հոռետեսական, կարծիքներ էր լսում։ Տասներկուերորդ երթային վաշտը հեռախոսում էր, թե իբր ինչ-որ մեկը գրասենյակից լսել է, որ նախ շարժուն թիրախների վրա հրաձգային վարժություններ պիտի կատարեն և միայն դրանից հետո մեկնեն։ Այդ լավատեսական հայացքը չէր բաժանում տասներեքերորդ երաթյին երթային վաշտը, որը հեռախոսում էր, թե հենց նոր քաղաքից վերադարձել է կապրալ Գավլիկը, որը մի երկաթուղային ծառայողից լսել է, թե վագոններն արդեն կայարանում պատրաստ կանգնած են։
Վանեկը Շվեյկի ձեռքից զայրացած խլեց հեռախոսափողը և գոռաց, թե երկաթուղայինները ոչինչ չգիտեն և թե ինքը հենց նոր է եկել գնդի գրասենյակից։
Շվեյկը հաճույքով մնում էր իր դիրքում, հեռախոսի մոտ նըստածնստած, և «ի՞նչ նորություն» հարցին պատասխանում, թե առայժմ ոչ մի հաստատ բան չկա։
Այդպես նա պատասխանեց նաև պորուչիկ Լուկաշի հարցին.
Այնուհետև ստացվեցին մի քանի հեռախոսագրեր, որոնք Շվեյկն ընդունեց ամեն տեսակ վեճերից հետո։
Նա ընդունեց այն հեռախոսագիրը, որ գիշերը նրան թելադրել չէին կարողացել, որովհետև նա լսափողը չէր կախել և քնեղ քնել էր։ Այդ հեռախոսագիրը վերաբերվում էր այն զինվորների gուցակինցուցակին, որոնց հակատիֆային պատվաստում արել կամ չէին արել։
Հետո Շվեյկն ընդունեց պահածոներին վերաբերվող մի ուշացած հեռախոսագիր։ Այդ հարցն արդեն երեկ պարզված էր։
— Դա հնարել է բանակի շտաբում նստած որևէ ապուշ, իսկ հետո հաղորդում են բոլոր դիվիզիաներին, բրիգադներին, գնդերին։
Ապա Շվեյկն ընդունեց մի հրամանագիր ևս, որը այնքան արագ էին թելադրում, որ նա հազիվ կարողացավ բլոկնոտի մեջ խզմզել ծածկագրի պես մի բան. «In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden»<ref>Հետևանքով ավելի ճիշտ թույլատրվում է կամ թե չէ ինքնուրույն կերպով ընդհակառակը ենթակա է հատուցման (գերմ.գերմաներեն բառերի անիմաստ դասավորություն)։</ref>։
— Այդ բոլորն ավելորդ բաներ են,— ասաց Վանեկը, երբ Շվեյկը շատ զարմացավ իր գրածի վրա և երեք անգամ բարձրաձայն կարդաց։— Դատարկ բան է, և ուրիշ ոչինչ, թեև, ո՛վ գիտե, գուցե ծածկագրված հեռախոսագիր է։ Մեր վաշտում ծածկագրման բաժանմունք չկա։ Դա էլ կարելի է դեն նետել։
— Ես էլ նույնն եմ կարծում ասաց Շվեյկը,— եթե ես պա-րոն պարոն օբեր-լեյտենանտին ասեի, թե In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden, անպայման կնեղանար։
— Այնպիսի շուտ նեղացող մարդիկ են լինում, որ ասել չեմ կարող,— շարունակեց Շվեյկը, նորից խորասուզվելով հիշողությունների մեջ։— Մի անգամ Վիսոչանից տրամվայով գնում էի Պրագա, իսկ Լիբնեում մեր վագոնը մտավ ոմն Նովոտնի։ Հենց որ նրան ճանաչեցի, գնացի մոտը՝ վագոնահարթակ, և խոսք բաց արի, թե, ախր, մենք հայրենակիցներ ենք, երկուսս էլ դրաժովցի, իսկ նա սկսեց վրաս գոռալ, որ իրեն հանգիստ թողնեմ, որ իբր ինձ չի ճանաչում։ Նրան հիշեցնելու համար սկսեցի, բացատրել, թե ինչպես երեխա ժամանակ մորս հետ, որի անունն էր Անտոնիա, գնում էի նրա մոտ, թե հորս անունն էլ Պրոկոպ էր և կալվածքում ստրաժնիկություն էր անում։ Բայց նա դրանից հետո էլ չցանկացավ խոստովանել, թե մենք ծանոթներ ենք։ Այդ ժամանակ նրան էլ ավելի մանրամասն տեղեկություններ հայտնեցի, պատմեցի, թե Դրաժովում երկու Նովոտնիներ կային՝ Տոնդա և Յոսիֆ, և նա հենց այն Յոսիֆն է, որի մասին ինձ Դրաժովից գրել են, թե կնոջը գնդակահարել է, որովհետև կինը նրան հանդիմանել է հարբեցողության համար։ Բայց այդ պահին նա ձեռքը թափով վրա բերեց, ես հարվածից խուսափեցի, և նա առջևի հարթակում ջարդեց վագոնավարի դիմացի ապակին։ Մեզ իջեցրին ու տարան։ Իսկ կոմիսարիատում պարզվեց, որ այդ մարդը նրա համար է այդքան նեղացկոտ, որ անունը բնավ էլ Իոսիֆ Նովոտնի չէ, այլ Էդուարդ Դուբրավա, և որ նա Ամերիկայի Մոնտգոմերի քաղաքից է և եկել է ազգականներին տեսնելու։
Եվ հեռախոսը նորից սկսեց ներընկալել ճամբարի ջղային կյանքի ջղաձգությունները։ Հանգստի հարմոնիան այստեղ խախտված էր։
Նույն այդ պահին պորուչիկ Լուկաշն իր սենյակում ուսումնասիրում էր գնդի շտաբից հենց նոր նրան հանձնված ծածկագիրն ու դրա վերծանման ուղեցոլյցը ուղեցույցը և միաժամանակ մի ծածկագիր հրաման, թե երթային գումարտակն ի՛նչ ուղղությամբ պետք է շարժվի գեպի Գալիցիայի սահմանը (առաջին էտապ).
7217 — 1238 — 475 — 2121 — 35 — = Մոշոն,
8922 — 375 — 72 — 82 — = Ռաբ,
4432 — 1238 — 7217 — 375 — 8922 — 35 — = Կոմարնո,
7282 — 9299 — 310 — 375 — 7881 — 298 — 475 — = Բուդապեշտ։
Վերծանելով այդ թվերը, պորուչիկ Լուկաշը հառաչեց.
— Der Teufel soll das buserieren<ref>Գերմանական կոպիտ հայհոյանք։</ref>։
�
<references />