Անճոռնի, թեև ամոթխած Շատովը քնքշություններ չէր սիրում։ Արտաքուստ կոպիտ մարդ էր, բայց ներքուստ կարծես թե շատ էր նրբանկատ։ Թեև հաճախ էր չափը կորցնում, բայց դրանից առաջինն ինքն էր տառապում։ Ի պատասխան Ստեպան Տրոֆիմովիչի կոչական բառերի, քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով և արջի պես տեղում դոփդոփելով՝ նա հանկարծ անսպասելի քմծիծաղելով դեն էր նետում գլխարկն ու նստում նախկին աթոռին՝ համառորեն ցած նայելով։ Անշուշտ, գինի էին բերում, և Ստեպան Տրոֆիմովիչը մի որևէ հարմար կենաց էր ասում, ասենք, թեկուզ անցյալի գործիչներից որևէ մեկի հիշատակին։
== Գլուխ երկրորդ. Արքայազն Հարրին: Հարսնախոսություն ==
== Գլուխ երրորդ. Ուրիշի մեղքեր ==
== Գլուխ չորրորդ. Կաղլիկը ==
== Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը ==