Զոլտանեց կայարանում հավաքվել էր կապիտան Սագների ամբողջ գումարտակը, բացի վերջապահից` տասնչորսերորդ վաշտից, որը Լվովը թևանցելիս ինչ-որ տեղ կորել էր։
Մտնելով այդ գյուղաքաղաքը, Շվեյկն իրեն գտավ բոլորովին նոր իրադրության մեջ։ Ընդհանուր աշխուժությունից երևում էր, որ հեռու չէր ռազմաճակատը, որտեղ կոտորած էր տեղի ունենում։ Ամենուրեք կանգնած էին թնդանոթներ ու գումակներ, բոլոր տներրց տներից դուրս էին գալիս զանազան գնդերի զինվորներ, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում գերմանացիները, որոնք, արիստոկրատների պես, ավստրիացի զինվորներին սիգարետներ էին բաժանում իրենց հարուստ պաշարից։ Հրապարակում տեղ բռնած գերմանական խոհանոցների մոտ նույնիսկ գարեջրի տակառներ էին դրված։ Գերմանացի զինվորներին ճաշի և ընթրիքի ժամանակ գարեջուր էին տալիս, իսկ նրանց շուրջը, քաղցած կատուների պես, ցիկորիի կեղտոտ եփուկից ուռած փորերով, թափառում էին լքյալ ավստրիացի զինվորները։
Երկար կապաներով պեյսավոր հրեաները, խումբ-խումբ հավաքված, ձեռքները թափահարելով ցույց էին տալիս արևելքում երևացող ծխի ամպերը։ Ամենուրեք գոռում էին, թե Բուգ գետի ափին վառվում են Ուտիշկուվը, Բուսկը և Դերևյանին։
Պարզ լսվում էր թնդանոթների որոտը։ Նորից սկսեցին գոռգոռալ, թև ռուսները Գրարբովի Գրաբովի կողմից ռմբակոծում են Կամյոնկա Ստրումիլովան և թե մարտեր են մղվում Բուգի երկայնքով մեկ, թե զինվորները կանգնեցնում են փախստականներին, որոնք արդեն պատրաստվել էին վերադառնալ Բուգի այն ափը՝ իրենց տները։
Ամենուրեք իրարանցում էր, և ոչ ոք ստույգ չգիտեր, թե ինչ են անում ռուսներրռուսները, արդյոք նորից հարձակմա՞ն են անցել թե շարունակում են իրենց անվերջանալի նահանջը ամբողջ ռազմաճակատով։
Դաշտային ժանդարմերիայի պարեկները րոպեն մեկ գյուղաքաղաքի գլխավոր պարետանոց էին բերում որևէ ահաբեկված հրեայի։ Սուտ ու սխալ լուրեր տարածելու համար այդ դժբախտ հրեաներին այնտեղ ծեծելով արյունլվիկ էին անում և ապա բաց թողնում ճիպոտահարությունից կապտած հետույքներով։
Պատերազմի ժամանակ այդ դպրոցը մի քանի փուլեր էր անցել։ Այդտեղ տեղավորված էին եղել ռուսական և ավստրիական շտաբները, իսկ Լվովի բախտը որոշող մեծ մարտերի ժամանակ մարզադահլիճը դարձրել էին վիրահատարան, որտեղ ոտքեր ու ձեռքեր էին կտրում և գանգեր շաղափում։
Դպրոցի հետևում, դպրոցական պարտեզում, մեծ տրամաչափի արկի պայթյունից մի մեծ փոս էր գոյացել։ Պարտեզի անկյունում մի հաստաբուն տանձենի կար, որի ճյուղից կախ ընկած տարուբերվում էր այն պարանի կտորը, որով վերջերս կախել էին տեղիս հունակաթոլիկ քահանային։ Նրան կախել էին տեղիս դպրոցի լեհ դիրեկտորի մատնությամբ և այն մեղադրանքով, թե ստարոռուսների կուսակցության անդամ է եղել և ռուսական օկուպացիայի ժամանակ եկեղեցում պատարագ է մատուցել հանուն ռուսաց ուղղափառ ցարի զենքի հաղթանակի։ Դա ճիշտ չէր, քանի որ մեղադրյալն այդ ժամանակ առհասարակ այդտեղ չէր եղել։ Այդ ժամանակ նա գտնվում էր մի փոքրիկ կուրորտում, որին պատերազմը չէր դիպել,— ԲnխնաԲոխնա-Զամուրովանում, որտեղ բուժվում էր լեղապարկի քարերի պատճառով։
Հունակաթոլիկ քահանայի կախվելու մեջ դեր էին կատարել մի քանի գործոններ՝ ազգությունը, կրոնական երկպառակությունը և մի հավ։ Բանն այն է, որ դժբախտ քահանան պատերազմն սկսվելուց քիչ առաջ իր բանջարանոցում սպանել էր դիրեկտորի հավերից մեկին, քանզի այդ հավերը կտցահարում էին նրա ցանած սեխի սերմերը։
— Ինչպես միշտ, պատճառը մի փոքրիկ թյուրիմացություն էր,— ասաց Շվեյկը։— Իսկ դու ի՞նչ ես անում։
— Ինչպես տեսնում ես,— պատասխանեց Մարեկը,— թդթի վրա պատկերում եմ Ավստրիայի հերոս պաշտպաններին, բայց դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում։ Առկա է միայն «N»-ը։ Ընդգծում եմ, այդ տառը ներկայումս հասել է արտակարգ կատարելության և ավելի մեծ կատարելության կհասնի ապագայում։ Կապիտան Սագները, բացի իմ արդեն հայտնի ընդունակություններից, իմ մեջ հայտնաբերել է մաթեմատիկական բացառիկ տաղանդ։ Ես հիմա պետք է ստուգեմ գումարտակի հաշիվներր հաշիվները և առայժմ հանգել եմ այն եզրակացության, որ գումարտակր գումարտակը միանգամայն պասիվ է և միայն առիթի է սպասում որևէ կերպ համաձայնության գալու իր ռուս վարկատուների հետ, քանի որ և պարտությունից, և հաղթանակից հետո ամբողջ թափով գողանում են։ Ի դեպ, դա կարևոր չէ։ Եթե նույնիսկ մեզ գլխովին ջախջախեն,— ահավասիկ մեր հաղթանակի փաստաթուղթը, քանի որ ինձ, որպես մեր գումարտակի պատմաբանի, պատվավոր առաջադրանք է տրված գրելու․ «Գամարտակը նորից գրոհի նետվեց թշնամու վրա, որն արդեն կարծում էր, թե հաղթանակն իր կողմն է։ Մեր զինվորների հարձակումը և սվինագրոհը մի րոպեի գործ եղան։ Թշնամին գլխապատառ փախչում է, թափվում իր իսկ խրամատների մեջ, մենք նրան սվիններով անխնա խոցոտում ենք, այնպես որ նա անկանոն կերպով լքում է խրամատները, մեր ձեռքում թողնելով վիրավորված ու չվիրավորված գերիներ։ Դա ամենափառապանծ պահերից մեկն է։ Ով մարտից հետո ողջ կմնա, դաշտային փոստով մի այսպսի նամակ կուղարկի տուն․ «Քամակին տվին, թանկագի՛ն կընիկ։ կնիկ։ Ես ողջ և առողջ եմ։ Մեր չարաճճիկին ծծից կտրե՞լ ես։ Միայն թե նրան մի սովորեցրու ուրիշներին պապա ասել, դա ինձ համար հաճելի չի լինի»։ Հետո գրաքննությունը նամակից կջնջի «քամակին տվին»-ը, քանի որ հայտնի չէ, թե ում քամակին են տվել, դա կարելի է տարբեր կերպ հասկանալ, որովհետև պարզ չի արտահայտված։
— Գլխավորը պարզ արտահայտվելն է,— ասաց Շվեյկը։— Երբ 1912 թվին Պրագայի սուրբ Իգնատիոս եկեղեցում միսիոներներն էին սպասարկում, նրանց մեջ մի քարոզիչ կար, որն ամբիոնից ասաց, թե հավանաբար ինքը երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Այդ իրիկնային ժամերգությանը ներկա էր թիթեղագործ Կուլիշեկը։ Ժամերգությունից հետո նա եկավ գինետուն և այն միտքը հայտնեց, թե երևի միսիոները շատ վատ բաներ է արել, եթե եկեղեցում ի լուր ամենքի հայտարարում է, թե երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Եվ ինչո՞ւ են թողնում, որ այդպիսի մարդիկ ամբիոն բարձրանան։ Պետք է միշտ պարզ ու հասկանալի խոսել, և ոչ թե երկիմաստ բաներ ասել։ Բրեյշկների մոտ շատ տարիներ առաջ մի կառավարիչ կար։ Սա մի վատ սովորություն ուներ, աշխատանքից վերադառնալով կատարը տաք, միշտ մտնում էր մի սրճարան, այնտեղ անծանոթ այցելուների հետ բաժակ-բաժակի տալիս և մի գլուխ կրկնում․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ վրա․․․»։ Մի անգամ Հիհլավում ապրող մի հարգարժան պան այդ խոսքի համար այնպես հասցրեց նրա ատամներին, որ երբ առավոտյան ատամներն ավլում էին, սրճարանատերը կանչեց իր աղջկան, որ հինգերորդ դասարանի աշակերտուհի էր, և հարցրեց, թե տարեց մարդը քանի ատամ է ունենում։ Աղջիկն այդ բանը չգիտեր, որի պատճառով հայրը տվեց-հանեց նրա երկու ատամը, իսկ հաջորդ օրը կառավարչից մի նամակ ստացավ, որով նա ներողություն էր խնդրում իր պատճառած անախորժությունների համար և բացատրում, թե իբր ինքը չի ցանկացել որևէ անպարկեշտ բան ասել, թե հասարակությունը իրեն չի հասկացել, որովհետև «մենք ձեզ վրա, դուք մեզ վրա»-ն պարզապես նշանակում է․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ չպետք է բարկանանք»։ Ով երկիմաստ բաներ է ասում, պարտավոր է ասելիքը կշռադատել։ Անկեղծ մարդը, որ ինչ մտածում, այն էլ ասում է, հազվադեպ է ծեծ ուտում։ Իսկ եթե մի քանի անգամ ուտի էլ, առհասարակ կգերադասի մարդկանց մոտ լեզուն իրեն քաշել։ Ճիշտ է, այդպիսի մարդու մասին մտածում են, թե նենգ է ու չգիտեմ էլ ինչ է, և նրան էլ շատ անգամ կդնքստեն ինչպես հարկն է, բայց այդ ամենը կախված է նրա խոհեմությունից ու ինքնազսպումից։ Այստեղ արդեն նա պետք է հաշվի առնի, որ ինքը մենակ է, իսկ իր դեմ շատերը կան, որ իրենց վիրավորված են զգում, և եթե սկսի նրանց հետ կռվել, ապա երկու-երեք անգամ ավելի ծեծ կուտի։ Այդպիսի մարդը պետք է համեստ ու համբերող լինի։ Նուսլիում մի պան է ապրում, անունը Հաուբեր։ Մի կիրակի օր նա վերադառնում էր քաղաքից դուրս՝ Բարդունկովոյի ջրաղացի մոտ կատարած զբոսանքից, և Կուդրատիցիի խճուղու վրա սխալմամբ նրա մեջքը դանակ խրեցին։ Եվ այդպես էլ դանակը մեջքին տուն եկավ։ Կինը նրա պիջակը հանելիս խնամքով դանակը դուրս քաշեց, իսկ ցերեկը դրանով գյուլյաշի համար միս էր կտրտում, քանի որ հիանալի դանակ էր, զոլինգենյան մետաղից շինած և շատ լավ սրած, իսկ նրանց տան բոլոր դանակներն այնքան բութ էին, որ բանի պետք չէին գալիս։ Հետո կինը ցանկացավ տնտեսության մեջ այդպիսի դանակների մի ամբողջ կոմպլեկտ ունենալ, և ամեն կիրակի ամուսնուն ուղարկում էր Կունդրատիցիում զբոսնելու։ Բայց ամուսինն այնքան համեստ էր, որ գնում էր միայն Բանգետների մոտ։ Նա լավ գիտեր, որ եթե գտնվում է նրանց խոհանոցում, ապա ավելի շուտ Բանգետը նրան դուրս կշպրտի, քան մի ուրիշը ձեռք կտա։