{{Անավարտ}}

Նաթանայել Հոթորնին՝
ի նշան նրա հանճարի նկատմամբ
խորին ակնածանքի
նվիրվում է սույն գիրքը

== Ծագումնաբանություն ==
(_Տեղեկությաններբ հավաքել է դասական գիմնազիայի ուսուցչի օգնականը, որը մեռավ թոքախտից_)
Ես նրան տեսնում եմ այնպես, ասես հիմա էլ կանգնած լինի աչքերիս առաջ՝ գունատ, հնամաշ սերթուկը հագին, և նույնքան հնամաշ ուղեղով, հոգով և մարմնով։ Օրեր շարունակ նա հին բառարաններից ու քերականներից սրբում էր փոշին իր արտասովոր թաշկինակով, որն, ասես ծաղրի ճամար, զարդարված էր ամբողջ աշխարհի ազգային խայտաբղետ դրոշակներով։ Նա սիրում էր հին քերականներից սրբել փոշին, այդ խաղաղ զբաղմունքը խորհրդածությունների առիթ էր տալիս մահվան մասին։

«Եթե դու հանձն ես առնում խրատել և ուսուցանել ուրիշներին, թե մեր լեզվով կետաձուկը կոչվում է whale, և միաժամանակ, սեփական անկրթության պատճառով արհամարհում ես h տառը, որն արտահայտում է այդ բառի գրեթե ամբողջ նշանակությունը, ապա ոչ թե գիտելիքներ ես պատվաստում, այլ մոլորություն»։
Հեքլյույթ
Whale *** շվեդ․ և դանիերեն hval։ Այս կենդանու անուհը կապված է կլորության կամ բոլորակության հասկացության հետ, քանզի դանիերեն hvalt նշանակում է «կոր, գմբեթաձև»։
Վեբսթերի բառարան
Whale *** անմիջականորեն ծագում է հոլանդերեն և գերմաներեն wallen-ից, անգլոսաքս. «walw-ian»— «լողալ, թպրտալ»։
Ռիչարդսոնի բառարան
== Քաղվածքներ ==
== Գլուխ առաջին․ Ուրվագծերը նշմարվում են ==