Changes

Պետականության մարտահրավերները

16 bytes removed, 09:21, 11 Հուլիսի 2015
==Ներածություն==
Գիրքր փաստարկ է հօգուտ բանական քննարկման եւ իրազեկ բանավեճի՝ ի հակադրություն ճարտասանության կամ, ինչպես դարասկզբի հայ սոցիալիստ վերլուծաբան Երվանդ Պալյանն է կոչել՝ «ոեֆլեքսիվ ռեակցիաների»։ Իբրեւ այդպիսին, այն կարող է դիտվել որպես իմ 1989֊1990֊ին գրած եւ 1991թ․–ին 1991թ․֊ին հրատարակված «Հայաստանը քառուղիներում» գրքի շարունակություն։ Այն ժամանակ Հայաստանում, եւ ամենուր, հայության մեծ մասի համար անկախությունը դեռեւս հեռավոր երազանք էր։ Իմ մտքով իսկ չէր անցել, եւ կասկածում եմ, թե որեւէ մեկի մտքով կարող էր անցնել, որ ես ի վերջո աշխատելու եմ Հայաստանում՝ այդ գրքում արծարծված խնդիրներից մի քանիսի վրա։
Տասր տարի անց եւ բավական անցուդարձից հետո թերթում էի այդ զործր՝ ամփոփելու համար այս հատորը։ Ինձ ցնցեց այն փաստը, որ 1988֊ից սկզբնավորված եւ հատկապես 1998֊ին տեղի ունեցած իրադարձությունները առնվազն արդարացրել են այնտեղ արծարծված հարցերը՝ միեւնույն ժամանակ պարունակերւվ այդ նույն հարցերի, թեեւ ոչ վերջնական, պատասխանը․
Փոխարենը մի ժամանակ արտոնյալ վերնախավն այժմ վարձում էր իր դիրքերը փրկել՝ անցյափ եւ իր սեփական ձախողումները քողարկելով։ Նրանք ընդդիմանում էին փոփոխությունների բոլոր փորձերին եւ ձայնակցում «մտավորականների» ճարտասանությանը, որը պախարակում էր նոր վարչակազմին ու նրա ձեռնարկումները, կարծես թե դա մի լիովին նոր երկիր էր, եւ 1990֊ին ամեն բան սկսվել էր դատարկ տեղից։ Նրանք ցանկանում էին բոլորին համոզել, որ անկախությունն ու նոր վարչակազմն են պատասխանատու ամեն բանի՝ շրջափակումների ու բարտերային տնտեսության, աղքատության ու պոռնկության, կոռուպցիայի ու հանցագործության համար։ Այժմ Ռ․ Քոչարյւսնի վարչակազմում կոչեր են հնչում 1990֊1997 թթ․ վար–
3 Պետականության մարտահրավերը
չակազմի անդամներին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն երբեք նման կոչեր չհնչեցին նրանց կապակցությամբ, ովքեր ղեկավարել էին երկիրը 1921 –ից ֊ից մինչեւ 1990֊ը եւ այն հասցրել քաղաքական, տնտեսական ու բարոյական սնանկության։
Նորմալ, առողջ հասարակություն դառնալու համար Հայաստանը կարիք ուներ արմատական վավաիտւթյունների ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաեւ կրթական, իրավական, առողջապահական եւ սոցիալական ապահովության համակարգերում։ Հիմնար– կությունների, չինովնիկության, մասնագիտական խմբերի եւ արտոնյալ վերնախավի կողմից փոփոխության հանդեպ դիմակայությունը դարձավ նոր եւ արժանապատիվ հասարակություն ստեղծելու հարցում Հայաստանի անկարողության պատճառների կարեւոր մի մասր։ Քաղաքական կուսակցությունները համակիրներ ապահովելու համար փոփոխության հանդեպ դիմակայությունը վերածեցին քաղաքական օրակարգի, իսկ «ազգային գաղափարախոսությունը» հարմարավետ քող էր ապահովում հետադեմ քաղաքականության համար։
Խնդիրների միջոցով կուսակցությունների վերլուծությունը հեշտացնում է Հայաստանի քաղաքականության ըմբռնումը։ Ի լրումն Ղաբաբաղի հիմնախնդրի, որը հիմնականում դեռեւս գտնվում էր իր նախառազմական վտւլում, 1990 թվին ՀՀՇ֊ի աոաջնորդած հաղթական ոչ֊կոմունիստ ընդդիմության առջեւ երեք մեծ խնդիր կար ծառացած․ Հայաստանը պե՞տք է դաոնա անկախ պետություն, թե՞ մնա իբրեւ ԽՍՀՄ֊ի մաս։ Հայաստանը պե՞տք է ընտրի բազմակուսակցական ժողովրդավարություն, թե՞ մնա միակոաակցական վարչակարգ։ Հայաստանը պե՞տք է պահի կենտրոնի կողմից պլանավորվող սո– ցիափստական տնտեսական համակարգը, թե՞ պետք է որդեգրի ա– զատ շուկայական տնտեսության քաղաքականություն։
1988 –ին ֊ին ոչ ոք չգիտեր, թե դարաբաղյան հիմնախնդիրն ուր էր տանելու։ Ամեն դեպքում, 1991֊ին ամեն ոք ենթադրում էր, որ Հայաստանի անկախությունը կհռչակվի այդ տարի, սակայն անկախության միջազգային ճանաչումը չէր ակնկալվում առաջիկա երեք, թերեւս հինգ տարում։ Թեեւ բազմակուսակցական համակարգի եւ ազատ շուկայական տնտեսության ընդունման հարցում գոյություն ուներ ընդհանուր համաձայնություն, սակայն հստակ չէր, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ աստիճանի եւ որքան արագ կարող էր իրականացվել՝ առանց Մոսկվայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման։ Ամեն դեպքում, ուղղությունների հիմնավոր ընտրությունները կատարվեց ին 1991֊ի հուլիսին:
1991 թ․ դեկտեմբերին ԽՍՀՄ֊ի փլուզումը խթանեց Հայաստանի, ինչպես նաեւ բոլոր մյուս խորհրդային հանրապետությունների անկախության ճանաչումը, ներառյալ նաեւ այն հանրապետություննե– րինը, որոնք չէին ձգտելու քայլեր չէին ձեռնարկել այդ ուղղությամբ։
Հայաստանի Նախագահը հզոր է, եթե խորհրդարանում մեծամասնություն ունի։ Եթե ընդդիմությունն է վերահսկում խորհրդարանում, Նախագահի դերը նվազեցվում է ձեւականության աստիճանի։ Ընդդիմությունից կազմված խորհրդարանական մեծամասնություն՝ նշանակում է, որ վարչապետը լինելու է ընդդիմությունից։ Ընդդիմությունից վարչապետ՝ նշանակում է նա է վերահսկում գրեթե բոլոր նշանակումները, քանի որ Նախագահը կարող է միայն րնտրել այն թեկնածուների թվից, որոնց ներկայացրել է վարչապետը։ Այս առումով, Հայաստանի համակարգր նման է ֆրանսիական Սահմանա– դրությանր, որն արդեն ունեցել է «համակեցության» երկու դեպք։
1991– –ին ֊ին րնդունված Նախագահի մասին օրենքը նախատեսում էր, որ Նախագահի վետոյի հաղթահարման համար պահանջվում էր օրենսդիր մարմնի քվեների երկու երրորդը։ 1995֊ի Սահմանադբութ– յունր այն փոխեց պարզ մեծամասնության, որ նշանակում է, թե Նախագահը կարող է իտբհբդաբանին առաջարկել փոփոխություններ մտցնել ընդունված օրենքի մեջ, կարող է աոարկել, փաստարկել եւ
57
համոզել սակայն միայն պարզ մեծամասնություն է հարկավոր՝ անտեսելու համար այդ վետոն, եւ Ազգային ժալովը հարկ չունի նախագահի առարկություններն ընդունելու իբրեւ ավելի մեծ բան, քան սոսկ խորհուրդ։ Ազգային ժալովը կարող է այդ նույն օրենքն ընդունել, եւ Նախագահն այլ ընտրություն չի ունենա՝ այն ստորագրելուց կամ հրաժարականից բացի։
Այժմ, երբ ժամանակի փոշին նստել է նյութի վրա, եւ նյութը բավականաչափ չարչրկվել է գիտակների կողմից, հնարավոր է մի հայացք նետել եղած պնդումներին եւ, հիմք ունենալով մեծ մասամբ հանրահայտ տեղեկատվությանր, իրերը դնել իրենց տեղը։ Դրանով հնարավորություն կունենանք տեսնելու հրաժարականի ետեւում թաքնը– ված ավելի մեծ հարցերը։ Դրա նպատակը ոչ թե Լ․ Տեր֊Պետրոսյա– նին պաշտպանելն է, այլ այն նկատառումր, որ պրոբլեմի սխալ բնո– րոշումր քաղաքականություն որոշողներին եւ հետաքրքրված ակադեմիական կամ այլ խմբերի կարող է դեպի կեղծ հույսեր աոաջնոբդելեւ հետագայում սխալ դատողությունների հիմք հանդիսանալ ինչպես բազմիցս պատահել է անցյալում։
Անկախ նրանից, նրա անձը սիրել են կամ համաձայնել նրա քաղաքականությանը, թե ոչ, Լեռն Տեր֊Պետրոսյանը պետք է համարվի հայոց պատմության վերջին տասնամյակի ամենաազդեցիկ դեմքը։ Նա, հավանաբար Վազգեն Սանակյանի հետ միասին, եղել է Ղարա– բաղ Կոմիտեի գաղափարական առաջնորդր, այն Կոմիտեի, որր 1988֊ից ի վեր պաշտպանել է Ղարաբաղի հայերի իրավունքները եւ ի վերջո Հայաստանն առաջնորդել դեպի անկախություն։ 1990թ․–ի 1990թ․֊ի հու–
69
լիսին Լ․ ․Տեր֊Պետրոսյանն ընտրվեց դեռես Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1991֊ի հոկտեմբերին՝ անկախ Հայաստանի առաջին գործադիր Նախագահ։ Հրաժարականի ժամանակ նա իր երկրորդ հնգամյա պաշտոնավարման փուլում էր։
89
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ընտրությունների դիտորդների զեկույցը 1996֊ին ժամանակի ընդդիմության կողմից համարվեց րնտրությանների կեղծման վկայություն, իսկ 1998֊ին՝ քաղաքական ակտ։ Հայաստանի կողմից Ղարաբւտլի անկախությունը չճանաչելը 1992 թ֊ին նշանակում էր Ղարաբաղը «ծախել», սակայն նույնը չէր նշանակում 1998թ–ին։ 1998թ֊ին։ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի կողմից առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ձգտումը դավաճանություն էր համարվում, սակայն նույն այդ դիրքորոշումը Քոչարյանի վարչակազմի կողմից՝ արդեն այդպիսին չէ։
Լ․ Տեր֊Պետրոսյանի քաղաքականությունը համարվում էր «արեւ– մըտամետ», չնայած գերազանց հարաբերություններ էին զարգացվել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ ներառյալ վերջինիս հետ երբեւէ եղած աոաջին Բարեկամության ու համագործակցության մեծ պայմանագիրը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո երկու եբկրների հետ լարված դիվանագիտական հարաբերությունները գնահատվում են իբրեւ «գերազանց» հարաբերություններ եւ իբրեւ ազգային շահերի վրա հիմնված առողջ արտաքին քաղաքականության վկայություն։
Գ․ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը
Քննարկվող «բարձրագույն առաքելությունների» իմաստով ՀՅԴ֊ի ծրագրածն ամենից ավելի ծանրակշիռն է, ամենից ավեփ համապարփակն ու լայնորեն ճանաչվածը։ Դրա վերջնական նպատակն է ազատ երկրի հիմնադրումը, որն անկախ փնի եւ միավորի պատմականորեն հայկական բոլոր տարածքներր։ Օսմանյան Հայաստանում բարեփոխումների հասնելու նպատակով 1890թ․–ին 1890թ․֊ին հիմնադրված ՀՅԴ֊ն անկախությունն իբրեւ նպատակ որդեգրեց 1919թ․–ին։ 1919թ․֊ին։ Հիմնականում ՀՅԴ֊ի ջանքեբով հիմնադրված եւ նրա կողմից կառավարվող Առաջին Հանրապետությունը մեկ տարեկան էր, երբ «Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան» կարգախոսն ընդունվեց իբրեւ կուսակցության իդեալ։ Սփյոտքյան միջավայրում, ուր կուսակցության հետ միասին աքսորվել էր նաեւ այդ կարգախոսր, այն ներկայացնում էր պատմական բոլոր անարդարությունների վերացումր, անցյալի ողջ նահատակության հատուցումը, ներկայի բոլոր զոհողությունների աբդարացամր։ Ա՛յդ Հայաստանն էր, որ սփյուռքահայ երին մատուցելու էր խոստացված հանդերձյալ կյանքը, եւ սփյուռքահայերը վերադառնալու էին եւ վայելելու իրենց երազանքները։
Այս իդեալին հասնելու ռազմավարությունը ժամանակի ընթացքում զարգացավ, եւ նախապատվությունները փոխվեցին։ Սակայն փոփոխությունների խճողումից անկախ, իդեալական հայրենիքի պահանջը հայտնի էր իբրեւ «Հայ Դատ» կամ Հայկական Հարց։ Թեեւ այս տերմինը գործածվում է այլ կուսակցությունների, ոչ֊կոաակցա– կան խմբավորումների եւ անհատների կողմից եւս, ՀՅԴ֊ն իրեն է համարում հարցի տերը։
այդ պահին։ Իսկ ուրիշներ, հիմնականում պաշտպանության նախարարները, կասկածներ ունեին այն տարածքների վերադարձման վերաբերյալ, որոնք անվտանգության եւ ռազմավարական նկատառումներով գրավել էին պատերազմի ընթացքում։ Մի շարք առիթներով Վազգեն Սարզսյանը հրապարակավ հայտնել է իր այն կաբծիքր, որ արյունով նվաճված հալը չի կարելի վերադարձնել դրանով իր դիրքորոշումը մերձեցնելով նրանց, ովքեր գտնում էին, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պատմությունը շտկելու հարց է, թեեւ պետք է նշել, Վ․ Սարզսյանը միշտ չէ, որ այդպես է մտածել։
Երկրորդ զաբգացումր Հայաստանում Ղարաբաղի կուսակցության առաջացումն էր՝ Երկրապահների տեսքով։ Սզբնապես կազմված իբրեւ պատերազմի վետերանների կազմակերպություն՝ այն վայելում էր Պաշտպանության նախարար Վազգեն Սաբգսյանի հովա– նավորությունր։ 1995 թ․–ին թ․֊ին ութ երկրապահներ Ազգային ժողովի անդամ ընտրվեցին՝ ՀՀՇ֊ի աւվանավորությամբ եւ առանց սեփական հատուկ քաղաքական ծրագրի։ Նրանք օժանդակում էին Լ․ Տեր– Պեարոսյանին՝ խորհրդարանում մնալով վետերանների շահերի պաշտպան։
Երբ վարչակազմում ներքին պայքարը սաստկացավ, Երկրապահները վերածվեցին քաղաքական կուսակցության։ Իսկ երբ Ռ․ Քոչարյանը եւ ուժային երկու նախարարներր որոշեցին Լ․ Տեբ– Պեսւրոսյանին մարտահրավեր նետել, տատանվող տեբպետրոսյա– նական պատգամավորներր ուղղվեցին դեպի խորհրդարանի Երկրապահ խմբակցությունր, որպես նոր ընդդիմության միջուկ։ Բավակա– նաչավւ պատգամավորներ փոխեցին իրենց դիրքերը՝ հանգեցնելով Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմնակիցների մեծամասնության կոբստին եւ, ի վերջո, նրա հրաժարականին։
Չնայած պատրանքների եւ թյուր ակնկալությունների ժամանակն անցել է, Ռ․ Քոչարյանի հույսերն ամրացնող պնդումները դեռեւս պետք է լիարժեք քննություն բռնեն։ Այդ հույսերն են․ Սփյուռքը կարող է կազմակերպվել իր ներուժի չավավ, նրա անունից խոսողները իսկապես կարող են Սփյուռքի բոլոր կարողությունները ասպարեզ բերել ազգային ծրագրի համար՝ սահմանված Հայաստանի որեւէ Նախագահի կողմից, եւ Սփյուռքի ներուժը Հայաստանի ճակատագրի մեջ նշանակալի փոփոխություն կկատարի։
Սփյուռքի նկատմամբ Լ․ Տեբ֊Պետբոսյանի կարծեցյալ հակակրանքի մեջ մեղադրանքներից մեկը «կթան կովի» վւաստարկն էր։ Այն կայանում էր հետեւյալում․ Հայաստանի կառավարությունը Սփյուռքին նայում էր պարզապես իբրեւ փողի աղբյուրի եւ դեմ էր գոբծ– րնթացներին նրա որեւէ տեսակի մասնակցության ու խորհրդի։ Որպես դրա լավագույն վկայություն բերվում էր 1995 թ․–ի թ․֊ի Սահմանա– դրությունր, որով արգելվում է երկքաղաքացիությունը՝ սփյոտքահա– յերին զբկելով Հայաստանի քաղաքացիության ստանալու եւ իրենց հայրենիքի մի մասն զգալու բնական իրավունքից։ Բայց Լ․ Տեբ֊Պետբոսյանի վարչակազմն այդ խնդիրը լուծել էր՝ ստեղծելով հատուկ անձնագրեր, որոնք սփյուռքահայերը կարող էին ստանալ՝ շարունակելով մնալ այլ երկրների քաղաքացիներ։ Անձնագիրր նրանց տավա էր քաղաքացու բոլոր իրավունքներն ու առավելությունները՝ բացի ընտրելու եւ ընտրվելու իրավունքից եւ զինված ուժերում ծառայելու պարտականությունից։
Եբկքադաքացբաթյունր բարդ խնդիր է, որը պետք է մի շարք նրբին գործոններ հարթի։ Նախագահական ընտրարշավում Ռ․ Քո– չարյանը խոստանում էր այդ հարցով սահմանադրական փոփոխություն՝ իբրեւ Սփյուռքի հետ հարաբերությունների բարելավման իր ծրագրի մաս։ Սակայն Հայաստանի մի շարք քաղաքական խմբավորումներ, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանն ու Երկրապահները, դեմ են դրան։ Այս հարցում եւս Սահմանադրությունը վախելու որեւէ քայլ չի կատարվել նոր վարչակազմում։
շուրջ րնդհանրական համաձայնության։ Սփյուռքի քաղաքական կուսակցությունները զերծ են այդ պարտավորությունից, քանի որ Սփյոտքր նման սահմաններ չունի։ Սփյուռքի համայնքներում քաղաքական ասպարեզր գրավված է իդեալներով, որոնք վավերացված են ավանդույթով ու ինքնապահպանությամբ եւ գործածվում են դրան– ցից կատարվող շեղումները ապազգային, ապամիասնական զգացումների հետ հավասարեցնելու համար։
Որքան էլ Սփյուռքի շատ համայնքներում տարածված լինի կուսակցական անդամակցությունը, քաղաքական կուսակցությունները բազմատարր Սփյուռքի ամբողջությունը չեն արտացոլում։ Կազմակերպության ներքին մեխանիզմներն ինչպիսին էլ լինեն, քաղաքական կուսակցությունների եւ հիմնական կազմակերպությունների ղեկավարներն ընտրվում են անդամների կողմից որոշված ընթացակարգով, եւ, հետեւաբար, այդ ղեկավարները կարող են խոսել միայն ի– րենց կուսակցությունների անունից։ Սիեւնույն ժամանակ, երեք ա– վանդական կուսակցությունները միասին Սփյուռքի բնդհանուր բնակչաթյան ծայրաստիճան փոքր մասն են ներկայացնում։ Տարբեր համայնքներում բազմաթիվ կազմակերպությունների, ոչ թե սոսկ քաղաքական կուսակցությունների, մեջ ընդգրկված սփյուռքահայ երի թիվր տատանվում է զրոյից մինչեւ հավանաբար 40 տոկոսի միջեւ, սակայն սովորաբար 20% –ից ֊ից ոչ ավելի։ Դա, ամեն դեպքում, վտքրւս– մասնություն է։ Ինչն ավելի կարեւոր է՝ Սփյուռքի շեփորված մարդկային ու ֆինանսական ռեսուրսների մեծ մասը այդ կազմակերպությունների կողմից չի տնօրինվում։
Բացի այդ, մեծաթիվ անդամներ ունեցող կազմակերպությունները (եկեղեցիները, ՀԸԲՄ֊ն եւ այլն) ոչ֊քաղաքական են եւ չեն հավակնում խոսելու հայ ժողովրդի անունից: Քաղաքական օրակարգերի դրույթների ու ընտրանքների հասցեագրումը նրանց լիազորությունների մեջ չի մտնում։
Եթե Ցեղասպանության ճանաչման նպատակը Թուրքիայի կողմից ճանաչման հասնելն է՝ իբրեւ բարոյական ու պատմական արդարության խնդիր, ապա կլպողի է մտածել դրա ռազմավարության մասին։ Եթե Թուրքիայի կողմից ճանաչման նպատակը դրանից այն կողմ անցնող մի այլ նպատակ է, ապա ճանաչման չհասնելու հեռանկարը պետք է դիտվի իբրեւ մանր ձախողում, քանի դեռ հետապնդվում է «այլ նպատակը»։ Հարկավոր է գիտակցել, որ այդ «այլ նպատակները», արդարացի կերպով, թե ոչ՝ վերացնում կամ նվազեցնում են Թուրքիայի կողմից ժխտման քաղաքականությունը վախելու հնարավորությունը, ինչպես նաեւ փաստարկի վարկն են նսեմացնում միջազգային հանրության աչքին։
Որքան էլ տարօրինակ ու պարադոքսալ հնչի, Լ․ Տեբ֊Պետբոսյա– նի վարչակազմի վերջին հինգ տարում, երբ Թուրքիայի հետ կառուցողական երկխոսություն էր սկսվել, Ցեղասպանության ճանաչման հարցում շատ ավելի առաջընթաց եղավ, քան հակաթուրքական կամպանիայի վերջին երեք տասնամյակում։ Այս առումով աչքի են դարնում հատկապես երկու հրապարակային իրադարձություն։ Առաջինը Երեւանում 1995 թ․–ին թ․֊ին Ցեղասպանության 80֊բդ տարելիցին նվիրված պետականորեն կազմակերպված միջազգային գիտաժատ– վին թուրք սոցիոլոգի մասնակցությանն էր եւ 1915֊ի իրադարձությունները նրա կողմից հստակորեն իբրեւ ցեղասպանություն բնորոշելը։ Երկրորդ իրադարձաթյունր Մտամբուլի մերձակա էսենյուրտ քաղաքի քաղաքապետի այցն էր Երեւան եւ Եղեռնի հուշահամալիբ։ Ուղղա– վւառռւթյան սոսկ միամիտ պահապանները կարող են կարծել, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել առանց Թուրքիայի կառավարության համաձայնության։
Ապշեցուցիչ կերպով, այս իրադարձություններից ոչ մեկը բավարար ուշադրության չարժանացավ հայկական աատվամիջոցների կամ մարդկանց, կուսակցությունների ու գիտնականների կողմից, որոնք պնդում են, թե Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց օրակարգի առաջնակարգ խնդիրն է։ Կուսակցությունների մեջ եղան այնպիսիք, որոնք 1995֊ին, ԱՄՆ Նախագահ ԲիլՔփնթոնի երկլարդ ընտրարշավի ժամանակ, կրկին պաշտպանեցին նրա թեկնածությու–
Մյուս պատճառն այն է, որ, բախվելով Ցեղասպանության իբա– կանությանր, Սփյուռքի կորովը դարձավ հայության կողմից 1915֊ի իր մահվան դատապարտումը մերժելու հաստատուն միջոց։ Դա մոռացության մատնվելու մերժումն է, մոռացման դեմ ազդակոչը։
Թեեւ Հայկական Սփյոտքր նախորդել է Ցեղասպանությանը, այն ապաքինվել է տեղահանումների նվաստացումից, նվաստացում, որը հատկանշական էր 1915 թ․–ից թ․֊ից հետո ժողովրդի սփռված մնացորդների համար։ Գաղթականները հասնում էին այնպիսի երկրներ, որոնց լեզուն չգիտեին, որոնց մշակույթն իրենց խորթ էր, եւ որոնց բնակիչները, թեեւ հյուրընկալ, սակայն նորեկների հանդեպ տածում էին համընդհանուր կանխակալ վերաբերմունք։ Ֆրանսիայում նրանք «կեղտոտ հայեր» էին, ԱՄՆ֊ում՝ «քաղցած հայեր», Հարավային Ամերի– կայում՝ «թուրք», արաբական որոշ երկրներում՝ «հայի կտոր»։ Երեք սերնդի ծանր աշխատանք, հարյուր հազարավոր անհատների նվիրում, տնտեսական ինտեգրացիա եւ համայնքի դանդաղ վերակառուցում հարկ եղավ ներդնել՝ հաղթահարելու համար հոգեբանական վնասը։
Որքան էլդրսից դիտողին տարօրինակ թվա, համայնքային կազմակերպությունների անդադար ժողովներին ու ամենաանկարեւոր հարցերի անվերջ քննարկումներին մասնակցելը գաղթականների համար ինքնահաստատման ակտ էր, համայնքի զգացում ստեղծելու, միասին լինելու եւ խմբի համար որոշումներ կայացնելու ակտ, նույնիսկ եթե այդ գաղթականները դժվարություն ունեին հասկանալու պատմական մեծ իրադարձություններր, որոնք այդքան խոր ազդեցություն էին թալել նրանց վրա։ Լսելով այնպիսի բառապաշարով կառուցված ճառեր, որ դժվար էր ըմբռնել, եւ քրիստոնեության մասին քարոզներ, որ այլեւս չէին հասկանում՝ վերապրածները օր օրի, մեկ առ մեկ կյանքի վերադարձան, հարմարվեցին նոր միջավայրին եւ սովորեցին ապրել՝ հաշտվելով իրենց սիրեցյալների մահվան զարհուրելի հիշողությունների հետ։ Ներկայումս հայ ժողովուրդը հիմնականում հաղթահարել է այդ ամենը եւ իրավունք ունի իր վեբածննդով հպարտ լինելու։
քաղաքականացումը դժվար է դրական զարգացում համարել։ Համայնքը եռանդը կենտրոնացնում էր մանր իշխանության համար տարվող քաղաքական պայքարի վրա, այդ պայքարը սաստկանում էր ու վանում նոր սերունդների նկատեփ մասին, հանգեցնում էր որակների կորստի, համայնքի ղեկավարների վարկն իջեցնում համայնքի չեզոք, բայց ազդեցիկ անդամների աչքում, որոնք դեռեւս ազդեցություն ունեին, եւ կուսակցություններին խոցելի դարձնում հյուրընկալ եբկբնեբի եւ միջազգային այլ ուժերի խաղարկումների հանդեպ։
Ի վերջո կայացվեցին կարեւոր որոշումներ, մշակվեցին մշակութային, քաղաքական ու մտավորական աշխատաոճեր՝ հիմնականում երեք կազմակերպությունների կողմից, որոնց անդամների թիվը միասին 1988 թ․–ին թ․֊ին կազմում էր մոտ 12․000․ ՀՅԴ֊ն ներկայացնում էր այդ թՎԻ մոտ երեք֊քաոորդր։
Այս «կուսակցություններն» ահա, բուն հողի վրա մտան Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքականության մեջ, այլ ոչ թե մնացին հեռվում՝ իբրեւ օժանդակող մեխանիզմներ։
«հոգեւոր» տան եւ ոչ թե վերլուծության նյութի։ Այս վերաբերմունքը համակերպվելու, ինչպես նաեւ ազատագրության մի ձեւ էր։ Որոշ մարդիկ պնդում էին, որ այժմ ժամանակն է հետազոտելու Սփյուռք լինելու գոյաբանական իմաստը՝ զերծ այն արգելքներից, որ հաղորդում էր «հայրենիքի» հետ կապը։
Սակայն ի՞նչ գնով ձեռք բերվեց այս համակեցությունը՝ աօժստ \՚ւ\՚6աե–ին։ ՚6աե֊ին։ Խաղաղ Սփյուռքը շատ կազմակերպությունների հնարավորություն տվեց կենտրոնանալ կառույցների ստեղծման վրա, համայնքների կողմից իրենց կառավարությունների վրա ազդելու կարողությունը բարձրացնելու վրա այն երկրներում, որտեղ դա արտոնված էր, մշակույթի, արվեստի, կրթության ոլորտներին որոշ օժանդակության տրամադրելու վրա, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման ջանքեբի վրա։
Համայնքի վրա վերահսկողության համար պայքարը, նայած տեղի, լուծվեց երկու ուղիներից մեկնումեկով՝ կամ մեկ կուսակցության վերահսկողությամբ եւ մյուսների բացառմամբ, կամ համայնքը «ազդեցությունների ոլորտների» բաժանելով, երբ յուրաքանչյուր կուսակցություն զերծ էր մրցակցությունից։ Եկեղեցիների միավորման հարցը լուծվեց՝ վստահանալով, որ յուրաքանչյուր կողմ պահպանում է վերահսկոդությունր «իր Եկեղեցու» վրա , որն իր հերթին նշանակում էր եկեղեցու բաժանվածության պահպանում։ Կուսակցությունները, երբ կարիք ունեին, համագործակցում էին, հակառակ դեպքում՝ միմյանց հանգիստ էին թողնում։ Կուսակցական մարմինները դադարեցրին մյուս կուսակցություններին քննադատելը, ոչ մի իրական հարց ու հակասություն լույս աշխարհ չէր գափս։ Սի քիչ գրվեց կամ խոսվեց դպրոցների ու դասագրքերի որակի եւ բովանդակության մասին, ղեկավարների որակի ու ոճի մասին, ներհամայնքային լարվածությունների մասին, Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ փնելու ռազմավարության մասին, կուսակցության ու կառույցների գործունեության հաշվետվության եւ նման այլ խնդիրների մասին։ Կուսակցություններն ու կազմակերպությունները գոհ էին՝ իրենց ոլորտների վրա վերահսկողությունը պահպանելու եւ իրենց գործունեության համար ֆինանսական եւ այլ կարգի օժանդակության հիմքերը ապահովելու համար։ Պատմաբանները նորից ու նորից ապացուցում էին, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ կուսակցությունները հետապնդում էին Ցեղասպանության ճանաչման հարցը։ Ստածելա շատ բան չէր մնացել։
Պետք է անել նաեւ մի ավելի հիմնավոր (հիմնավոր՝ Հայաստանի անվտանգության, կենսական շահերի եւ անկախության առումով, ինչպես նաեւ Սփյուռքի համայնքների բարեկեցության համար) հարցադրում, նույնիսկ եթե այն լինի զուտ վարկածային, ինչպե՞ս պիտի վարվել շահերի այնպիսի հնարավոր բախման դեպքում, երբ սփյուռքյան կուսակցությունը ներկայացնում է սփյոտքյան մի համայնք եւ միաժամանակ նաեւ կառավարում է Հայաստանում, իսկ տվյալ երկրի ու Հայաստանի կենսական շահերը հակադրության մեջ են։ Ինչպե՞ս պետք է սփյոտքյան մեկ կուսակցությունը ստանձնի Հայաստանի կամ Ղարաբաղի շահերի պաշտպանության պատասխանատվությունը՝ առանց դրանով ինքն իր համար եւ ժողովրդի տարբեր հատվածների համար լուրջ պրոբլեմներ ստեղծելու։
«Սիասնության հրամայականի» վրա հիմնված էժան պատասխաններն ընդանեփ չեն։ Միայն գաղափարաբանական կառույցներում կարող են նման պատասխանները բավարար փնել։ Գաղափարախոսությունները խեղաթյուրում են իրականությունը՝ հանուն հարմարության եւ հանուն անօգուտ, նույնիսկ վնասարար գաղափարաբանական համապատասխանեցման։ Միայն նրանք, ովքեր չեն հասկանում Հայաստանի ու Ղարաբաղի իրավիճակը, միայն նրանք, ովքեր անգետ են եւ հպարտ իրենց անգիտությամբ, կարող են նման պատասխաններ աոաջադրել եւ հավատալ, որ դրանք բավարար են բոլոր հետաքրքրվածների համար։ Ընդ որում, հարցն այնքան էլ վարկածային չէ։ Նման խնդիր ծագեց 1914 թ․–ինթ․֊ին, երբ Դաշնակցությունը խոսում ու բանակցում էր հայ ժողովրդի երկու հատվածների՝ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների հայերի անունից, իսկ երկու պետություններր պատերազմի ճանապարհին էին։ Իրավացիորեն հարց է ծագում՝ ՀՅԴ֊ն (կամ նույն կարգի որեւէ այլ կուսակցություն) շա՞տ լավ է կատարել (կամ կարո՞ղ էր լավ կատարած լինեյ) այդ դերը։
Պետականության մարտահրավերը հայ Սփյուռքի համար եղել է եւ՛ ցավագին, եւ ուրախալի։ Կառույցների մակարդակում վերահար– մարեցումներր եղել են նվազագույն չափի։ Չի կատարվել նաեւ արժեքների, ակնկալությունների եւ դերակատարումների վերլուծություն։
Վստահելի
593
edits