Նայեց ժամացույցին։ Ընդամենը երկու ժամ էր քնել, բայց հոգնածություն չէր զգում։ Բոլորովին միտք չուներ նորից ծանր քուն մտնել և առավոտյան վեր կենալ ամբողջովին ջարդոտված։ Նա մտավ լոգասենյակ, ջուրը բացեց ու կանգնեց ցնցուղի տակ։
Ինչ-որ աղմուկի ձայն եկավ։ Նորի՞ց հեռախոսն է։ Ռավիկը ջուրը կտրեց։ Թրխկթրխկոցի ձայն հասավ ականջին։ Դուռը բախում էին։ Նա խալաթը գցեց վրան։ Դռան ձայնն ուժեղացավ։ Սա ժոանը Ժոանը լինել չի կարող։ Նա ուղղակի ներս կմտներ։ Դուռը փակած չէր։ Ռավիկը մոտեցավ դռանը և մինչև բացելը մի վայրկյան ականջը սրեց։ Չլինի՞ ոստիկանությունից է։
Ռավիկը դուռը բացեց։ Միջանցքում կանգնած էր մի մարդ, որին ինքը չէր ճանաչում, բայց շատ աղոտ հիշեցնում էր ինչ֊որ մեկին։ Նրա հագին սմոկինգ էր։
— Ի՞նչ դժբախտություն,— թերահավատ քմծիծաղեց Ռավիկը։
— Նրա վրա կրակել են,— ասաց անծանոթը։— ժոանը Ժոանը վիրավորված է․․․
— Վիրավորվա՞ծ է,— կրկնեց Ռավիկը, նույն թերահավատ քմծիծաղը դեմքին։ Երևի, ձևացրել է, թե ինքնասպանություն է ուզեցել գործի՝ որպեսզի խեղճիս վախեցնի, մտածեց նա։
Մեքենան թռչում էր գիշերային կաթնագույն խավարի միջով։ Քաղաքը ամբողջովին լուսաքողարկման մեջ էր։ Այլևս Փողոցներ չկային — կար միայն հոսուն, մառախլապատ մի հեռաստան, որի մեջ անսպասելիորեն առկայծում էին կորած կապույտ լույսերը։ Թվում էր, թե մեքենան ծովի հատակով է սլանում։
Ռավիկը վրան գցած խալաթը խրեց նստիքի արանքը և սկսեց կոշիկներն ու շորերը հագնել։ Նա ոչ գուլպաներն էր վերցրել և ոչ էլ փողկապը։ Անհանգիստ հայացքը մեխել էր գիշերային խավարի մեջ։ Նպատակ չուներ մեքենան վարող անծանոթին հարցուփորձ անել։ Նա ամբողջովին կենտրոնացած վարում էր մեքենան և լարված ուշադրությամբ հետևում ճանապարհին։ Խոսելու համար ժամանակ չուներ։ Նա միայն մտահոգված էր, որ հանկարձ հանկարծ մեքենան չխփի ուրիշ մեքենայի, ճանապարհից չշեղվի անսովոր խավարում։ Տասնհինգ րոպե կորած է, մտածեց Ռավիկը։ Ամենաքիչը տասնհինգ րոպե։
— Քշեք որքան կարելի է արագ․․․— ասաց նա։
Վերելակը նորից վեր սողաց։ Չորրորդ հարկի մարդը հայհոյեց ու սկսեց կատաղած նորից զանգ տալ։ Վերելակը կանգ առավ։ Ռավիկը նույն վայրկյանին թափով բացեց դուռը, որպեսզի չորրորդ հարկի մարդը չհասցնի կատաղությունից սեղմել «կանչի» կոճակը ու նրանց նորից ցած բերի։
ժոանը Ժոանը պառկած էր մահճակալին, նրա հագինը իրիկնային մի շոր էր, ամուր կոճկված մինչև կոկորդը։ Արծաթագույն այդ շորի վրա ամենուրեք արյան բծեր էին։ Արյունոտված էր նաև հատակը։ Հենց այդտեղ էլ նա ընկել էր։ Իսկ այդ ապուշը վերցրել և դրել էր մահճակալին։
― Հանգիստ եղիր,— ասաց Ռավիկը,— հանգիստ։ Ամեն ինչ լավ կլինի։ Սարսափելի ոչինչ չկա։
Ռավիկը շորի ուսերը կտրեց և զգուշորեն ներքև քաշեց։ Կուրծքը չէր վնասվել, գնդակը կպել էր վզին։ Կոկորդն, ըստ երևույթին, նույնպես վիրավորված չէր, այլապես Ժոանը չէր կարող հեռախոսով խոսել նրա հետ։ Անվնաս էր նաև զարկերակը,զարկերակը։
— Ցավո՞ւմ է,— հարցրեց Ռավիկը։
Ժոանը նայեց Ռավիկին։ Նրա դեմքի կոսմետիկան խառնվել էր իրար, տուշը թարթիչներից հոսել էր ցած, շրթունքների ներկը քսվել էր երեսին։ Դեմքի մի կողմը նման էր էժանագին կրկեսի ծաղրածուի, իսկ մյուս կողմը, որտեղ տուշը լղոզել էր աչքի տակը, հոգնած, մաշված պոռնիկի։ Միայն մազերն էին, որ դեռ շարունակում էին շողշողալ։
— Ես չեմ ուզում, որ ինձ վիրահատեն,— շշնջաց ժոանը։Ժոանը։
— Դեռ կտեսնենք։ Գուցե դրա կարիքը չլինի։
— Ստուգման համար։ Ես պետք է հիմա․․․ Մի՛ վախենա, չեմ ցավեցնի․․․
Սրսկումն իր գործը տեսավ։ Ժոանի աչքերից չքացավ սարսափի արտահայտությունը ։ արտահայտությունը։ Ռավիկն սկսեց զգուշորեն զննել վերքը։ Տղամարդը վերադարձավ։
— Շտապ օգնությունը հիմա ուր որ է կգա։
— Ես չեմ կարող․․․ ես չեմ կարողանա ցավերը տանել․․․— Ժոանը նվաղեց․․․ Նրա ձայնը կամաց-կամաց խլացավ։— Ես պարզապես չեմ դիմանում ցավերին․․․
Ռավիկը նայում էր գնդակի բացած անցքին։ Արյան խոշոր անոթները անվնաս են մնացել։ Գնդակի դուրս գալու անցքը չկա։ Նա ոչինչ չասաց։ Կոմպրեսային վիրակապ դրեց, ժոանին Ժոանին առանց հայտնելու, թե ինքն ինչից է վախենում։
— Քեզ ո՞վ է դրել մահճակալին,— հարցրեց Ռավիկը։— Դու ի՞նքդ ես բարձրացել․․․
— Կլինիկան է․․․
Ռավիկն արադ արագ մոտեցավ հեռախոսին։
— Ո՞վ է խոսում։ Էժենի՞։ Մի հիվանդասենյակ․․․ այո․․․ և կանչեք Վեբերին։— Ռավիկը աչքը գցեց ննջարանի կողմը և կամացուկ ավելացրեց։— Ամեն ինչ շտապ պատրաստեք։ Անմիջապես պետք է վիրահատել։ Ես շտապ օգնություն եմ կանչել։ Այստեղ դժբախտություն է պատահել․․․ Այո․․․ այո․․․ ճիշտ է․․․ այո, տասը րոպեից հետ․․․
— Գնացեք,— ասաց Ռավիկը։— Եվ այդ անիծյալ վերելակի խցիկը պատրաստ պահեք։ Աստված գիտե, թե մենք ինչպես ենք պատգարակը դրա մեջ խրելու։
— Դու ինձ կօգնես, Ռավիկ,— ասաց ժոանը Ժոանը քնկոտ ձայնով։
— Անպայման,— ասաց նա, առանց որևէ հույս ունենալու։
Որոշ ժամանակ Ժոանը հանգիստ պառկած էր։ Հետո աչքերը բացեց։
— Դա ապուշի մեկն է,— ասաց Ժոանը զարմանալի պարզ։— Իհարկե, նա այդպես չէր ուզում, այդ անճարակ ողորմելին․․․ իրեն ուզում էր մեծավարի պահել։— Ժոանի աչքերում հանկա րծ հանկարծ հայտնվեց տարօրինակ, գրեթե խորամանկ մի արտահայտություն։— Ես ինքս էլ չէի դրան հավատում․․․ և գրգռում էի․․․
— Դու չպետք է խոսես, չի կարելի։
— Այո, գրգռում էի․․․— ժոանի Ժոանի աչքերը գրեթե փակվել էին։— Եվ ահա թե ինչով դա վերջացավ, Ռավիկ․․․ իմ կյանքը..․ նա չէր ուզում ինձ խփել․․․ բայց խփեց․․․ և ահա․․․
Ժոանի աչքերը լրիվ փակվեցին, ժպիտը հանգավ։ Ռավիկը ականջը սրեց դեպի դռան կողմը։
Դերասանն սկսեց քրտնել։ Քրտինքը հանկարծ բոլոր ծակոտիներից այնպես ողողեց նրան, որ թվում էր, թե մաշկի տակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա։ Նա վերադարձավ բնակարան։
Ռավիկը գնում էր պատգարակը տանող սանիտարների հետևից։ Սանդուղքը լուսավորված էր էլեկտրական լույսով, որը երեք րոպեից հետո ավտոմատիկ կերպով հանգչում էր։ Յուրաքանչյոլր Յուրաքանչյուր հարկում մի կոճակ կար, որը սեղմելիս լույսը նորից էր վառվում։ Սանիտարները սանդուղքն իջնում էին բավական արագ և հեշտ։ Միայն պտույտների ժամանակ էր, որ գործը դժվարանում էր։ Պատգարակը պետք է բազրիքներից ու գլխներից վեր բարձրացնեին, որպեսզի հնարավորություն լիներ պտտվել։ Վիթխարի ստվերները պատերի վրայով այս ու այն կողմ էին օրորվում։ Ե՞րբ է արդյոք այս բոլորր բոլորը եղել,— մտածեց Ռավիկը։ Բայց ինչ֊որ տեղ մի ժամանակ ճիշտ այսպիսի մի բան է եղել․․․ Եվ նա հիշեց Ռաչինսկուն, որի մարմինը ճիշտ այս ձևով դուրս էին տանում։ Դա Ժոանի հետ ծանոթանալու սկզբնական շրջանում էր։
Պտույտներին պատգարակի ծայրերը կպչում էին պատերին, տեղ֊տեղ ծեփերը թափվում։ Սանիտարները բարձրաձայն խոսում էին միմյանց հետ։ Սանդղահարթակներին կիսով չափ բացվում էին դռները։ Մարդիկ հետաքրքրությամբ գլուխները դուրս էին հանում ճեղքերից, թե ինչ է պատահել, հետաքրքրասեր դեմքեր, խռիվ տված մազեր, պիժամաներ, խալաթներ — ծիրանեգույն, թունավոր — կանաչ, տրոպիկական ծաղիկներով․․․
Ժոանը տեղում անհանգիստ շարժվեց։ Հիմա ուր որ է կարթնանա։ Կարթնանա և նորից կսկսի ցավեր զգալ։ Ցավերը կուժեղանան։ Նա դեռ մի քանի ժամ կամ մի քանի օր կարող է ապրել։ Այդ ցավերն այնպես կուժեղանան, որ սրսկումներն այլևս ոչ մի ազդեցություն ունենալ չեն կարող։
Ռավիկը գնաց շպրից ու ամպուլաներ բերելու։ Երբ նա վերադարձավ, ժոանն Ժոանն աչքերը բացեց։ Ռավիկը հայացքը շրջեց նրա կողմը։
— Գլուխս ցավում է,— շշնջաց Ժոանը։
Նա փորձեց ոտքը ցույց տալ։ Բայց շարժել չկարողացավ։
— Նույնը և ոտքդ է, ժոան։ Ժոան։ Դրա համար մի անհանգստանա։ Դա նույնպես կանցնի։
Ժոանը հազիվ նկատելի գլուխը շարժեց։
Ռավիկը լուռ էր։ Դրան պատասխանելու բան չկար։ Գուցե դա ճշմարիտ էր․․․ Ո՞վ է, որ չի ուզում միշտ ուրիշ կերպ ապրել․․․․
Ժոանը նորից գլուխը անհանգիստ շարժումով մի կողմից մյուը մյուսը թեքեց։ Միապաղաղ, տանջված ձայն։
— Լավ էր․․․ որ դու․․․ եկար։ Առանց քեզ ի՞նչ էր լինելու։
— Այդ մասին մտածելու կարիք չկա, ժոան։Ժոան։
Լա՜վ էր, որ եկա․․․ կարծես թե առանց ինձ նույնը չէր լինելու, հուսահատ մտածեց Ռավիկը։ Ոչինչ չէր փոխվի, առանց ինձ էլ նույնն էր լինելու։ Ուզածդ փինաչին ինձանից վատ չէր գլուխ հանի։ Ուզածդ փինաչին։ Միակ անգամն էր, որ ես այնքա՜ն էի զգում իմ փորձի և գիտելիքների կարիքը, և այդ բոլորը զուր անցավ։ Ամենասովորական հեքիմն էլ կարող էր անել այն, ինչ ես եմ անում։ Ի՜նչ է իմ արածը․․․ ոչինչ։
Կեսօրվա մոտ ժոանը Ժոանը ամեն ինչ հասկացավ։ Ռավիկը նրան ոչինչ չասաց։ Բայց հանկարծ նա ամեն ինչ ինքը հասկացավ։
— Ես չեմ ուզում հաշմանդամ դառնալ, Ռավիկ․․․ ի՞նչ է պատահել իմ ոտքերին․․․ ոտքերս էլ չեն․․․
— Երբ ես․․․ նորից․․․ ոտքի կանգնե՞մ․․․ ինչո՞ւ ես ստում, Ռավիկ։ Քո ինչի՞ն է․․․ այդ սուտը պետք․․․
— Ես չեմ ստում, ժոան։Ժոան։
— Ստում ես․․․ դու պարտավոր ես ստել․․․ Միայն թե ինձ չթողնես, որ երկար պառկած մնամ․․․ եթե ինձ ցավերից բացի, ուրիշ ոչինչ չի մնում․․․ խոստացիր ինձ այդ․․․
— Եթե ցավերս շատ խիստ լինեն, դու ինձ որևէ բան պետք է տաս։ Իմ տատը․․․ հինգ օր պառկեց․․․ և անընդհատ բղավում էր։ Ես դա չեմ ուզում, Ռավիկ։
— Դու չես բղավի։ Այդպիսի ցավեր դու չես ունենա, ժոան։Ժոան։
— Ուժեղ ցավերի դեպքում․․․ այնպիսի դոզա կտաս․․․ որ իսկույն վերջանա․․․ մեկընդմիշտ․․․ Դու պետք է այդ անես․․․ եթե անգամ չուզեմ․․․ կամ գիտակցությունս կորցրած լինեմ․․․ Անում ես այնպես, ինչ ես քեզ հիմա ասում եմ․․․ Անկախ նրանից, թե հետո ինչ եմ ասելու․․․ Դա իմ վերջին խոսքն է․․․ խոսք տուր, որ կանես։
— Ես քեզ խոսք եմ տալիս։ Բայց դրա կարիքը չի լինի։
Սարսափի արտահայտությունը Ժոանի աչքերից չքացաց։ չքացավ։ Նա իսկույն խաղաղվեց։
— Դու իրավունք ունես այդպես վարվելու, Ռավիկ, շշնջաց Ժոանը։— Չէ՞ որ առանց քեզ ես հիմա․․․ միևնույն է, արդեն կենդանի չէի լինի։
Ժոանը պառկել էր անշարժ։ Վերմակի երեսին ընկած էին նրա մեռելային ձեռքերը։
― Ես քեղ․․․ քեզ․․․ շատ բան․․․ ունեմ ասելու․․․
— Հետո կասես, ժոան․․․Ժոան․․․
— Ոչ։ Հիմա պետք է ասեմ․․․ Այլևս սպասելու..․ ժամանակ չկա․․․ Շատ բան ունեմ․․․ բացատրելու․․․
— Դու գիտես․․․ ես միշտ քեզ հետ եմ եղել միայն։
— Գիտեմ, ժոան․․․Ժոան․․․
— Իսկ մնացածները․․․ միայն անհանգստություն են եղել․․․
Ռավիկը խոնարհվեց Ժոանի վրա։ Այնտեղ միայն մթություն էր և Ժոանի դեմքը։
— Ես լավը չեղա․․․ քեզ համար,— շշնջաց ժոանը։Ժոանը։
— Դու իմ կյանքն ես․․․
Այդպես հարցնում է հոգնած երեխան, երբ ուզում է իրեն պառկեցնեն քնելու։ Դա բոլոր հոգնածությունների վերջին հոգնածությունն էր։
— Ժոան,— ասաց Ռավիկը։— Սերն այստեղ այն բառը չէ։ Այդ բառի տարողությունը չափազանց փոքր է։ Դա ընդամենը մի աննշան մասնիկ է, ամբողջական գետից վերցրած մի կաթիլ, մի տեըև տերև ծառի վրա։ Այս ամենը շատ ավելի մեծ է․․․
— Տօոօ sono stata․․․ Sempre con te․․․
Ռավիկը իր ձեռքերից դեռ բաց չէր թողել Ժոանի ձեռքերը, որոնք արդեն կորցրել էին իրենց զգացողությունը։
— Baciami․․․
Ռավիկը համբուրեց ժոանի Ժոանի տաք, չոր շրթունքները։
— Դու միշտ ինձ հետ ես եղել, ժոան․․․ Ժոան․․․ միշտ․․․
— Sono stata․․․ perduta... Senza di te...
— Օ ոչ, այդ ես էի, որ առանց քեզ կորած մարդ էի։ Քո մեջ էր ամփոփված ամբողջ լույսը, կյանքի ամբողջ քաղցրությունը և դառնությունը ամբողշջ․․․ Դու ցնցեցիր ինձ, սթափեցրիր, դու վերադարձրիր ինձ իմ սեփական անձը, և քեզ նվիրեցիր դու ինձ։ Դու վերադարձրիր ինձ կյանքը։
Ժոանը մի քանի րոպե լուռ պառկած էր։ Չէր խոսում նաև Ռավիկը, ուշադիր, կենտրոնացած նայում էր նրան։ ժոտնի Ժոանի ձեռքերն ու ոտքերը մահացած էին, մահացած էր ամբողջ մարմինը։ Միայն աչքերն ու շրթունքներն էին, որոնց մեջ դեռ կյանքը տրոփում էր։ Ժոանը դեռ շնչում էր, բայց Ռավիկը գիտեր, որ շնչողական մկանները արդեն աստիճանաբար կաթվածի են ենթարկվում։ Նա գրեթե այլևս չէր կարողանում խոսել, սկսել էր արդեն շնչահեղձ լինել, ատամները կրճտում էին, դեմքը համարյա ծամածռվել էր։ Ժոանի և մահվան միջև պայքար էր գնում։ Վիզը ջղաձգվել էր, նա ճգնում էր ինչ-որ բան ասել, շրթունքները դողում էին։ Սկսեց խռխռալ։ Խոր և զարհուրելի խռխռոց էր դա․․․ և վերջապես մի ճիչ դուրս թռավ։
— Ռավիկ․․․ օգնի՜ր․․․ օգնի՜ր ինձ․․․ հիմա․․․
Շպրիցը նախապես պատրաստված էր։ Ռավիկը իսկույն վերցրեց և ասեղը վայրկենապես խրեց Ժոանի մաշկի տակ։ Ռավիկը չէր ուզում, որ նա մահանա դանդաղ ու տանջանքներով լեցուն շնչահեղձությունից։ Չէր ուզում, որ նա անմիտ կերպով տառապի։ Նրա առևջում, զարհուրելի ցավերից բացի, ուրիշ ոչինչ չկար։ Անտանելի ցավեր, որոնք գուցեև երկար ժամեր տևեին․․․
Ժոանի կոպերն սկսեցին թռթռալ։ Հետո նա հանդարտվեց։ Շուրթերը փակվեցին..․ Շնչառությունը կանգ առավ։ Ռավիկը գալարավարագույրները բարձրացրեց, ետ տարավ վարագույրները։ Հետո մոտեցավ մահճակալին։ ժոանի Ժոանի սառը և անշարժ դեմքը օտարացել էր։
Նա բացեց դուռը և գնաց ընդունարան։ Էժենին, սեղանի մոտ նստած, դասավորում էր թղթապանակի մեջ եղած հիվանդությունների պատմությունները։
Ռավիկը նայեց շուրջը։
— Այսօր իմ այստեղ լինելու վերջին օրն է։ Ինձ թվում է, ամեն ինչ այստեղ նորմալ ընթացքի մեջ է։ Արգանդի վիրահատությունը բարեհաջող է։ Լեղապարկով հիվանդը ապաքինվում է։ Քաղցկեղի բուժման վրա ոչ մի հույս դնել չի կարելի, երկրորդ անդամ անգամ նրան վիրահատելը ոչ մի նպատակ չունի։ Ահա բոլորը։
— Իսկ ինչո՞ւ,— հոգնած հարցրեց Վեբերը։— Ինչո՞ւ է այսօր ձեր այստեղ լինելու վերջին օրը։
— Որովհետև հենց պատերազմ հայտարարվեց, մեզ բոլորիս կձերբակալեն այստեղ։— Ռավիկը տեսավ, որ Վեբերր Վեբերը ինչ֊որ բան է ուզում ասել, բայց, առանց այդ հնա րավորությունը հնարավորությունը նրան տալու, ինքը շարունակեց։— Արի այդ մասին չվիճենք։ Դա անխուսափելի է, և կանեն։
Վեբերը նստեց իր աթոռին։
Ռավիկը տեղից կանգնեց։
— Եթե ձերբակալված չլինեմ, երեկոյան մի անգամ էլ կգամ։ ժամը Ժամը ութի մոտերքը։
— Լավ։
Ռավիկը դուրս եկավ։ Ընդունարանում նա հանդիպեց դերասանին։ Ռավիկը նրան բոլորովին մոռացել էր։ Դերասանը տեղից վեր ցատկեց։
— Ի՞նչ եղավ ժոանը։Ժոանը։
— Մահացավ։
Նրա աչքերը լցվեցին։
— ԼսեքքԼսեք,― — համբերությունը կորցրած ասաց Ռավիկը։— Ավելի լավ է, կորեք այստեղից։ Այդ կինը մեռել է և ոչինչ այլևս հնարավոր չէ փոխել։ Գնացեք ձեր գործերը լուծեք ինքներդ ձեզ հետ։ Կորեք այստեղից գրողի ծոցը։ Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ձեզ ինչ կանեն, մի տարի բանտարկությո՞ւն կտան, թե՞ դրամատիկ զգացմունքներով լցված ազատ կարձակեն։ Մի երկու տարի էլ չի անցնի, դուք կսկսեք պարծենալ ձեր քաջագործությամբ, ուրիշ կանանց առաջ ձեր գինը բարձրացնելու և նրանց նվաճելու համար․․․ Կորեք այստեղից, խեղկատակ ապուշ։
Ռավիկը հրեց նրան դեպի դուռը։ Դերասանը մի պահ ուզում էր դիմադրել։ Բայց չհաջողվեց։ Դռան շեմին շրջվելով դեպի Ռավիկը, նետեց։
— Չգիտեմ։ Որևէ գերեզմանատան։ Ես այստեղ կթողնեմ նրա անունն ու հասցեն։
Ռավիկը վերցրեց կլինիկայի բլանկներից մեկը, գրեց ինչ որ պետք էր, և մեկնեց Վեբեբին։ Վեբերին։ Վեբերը վերցրեց հասցեն և դրեց ոչխարի արծաթյա արձանիկով զարդարված բյուրեղապակյա պրեսպապիեի տակ։
— Շատ լավ, Ռավիկ։ Ես կարծում եմ, որ մի քանի օրից հետո ես նույնպես այստեղ չեմ լինի։ Առանց ձեզ մենք հազիվ թե կարողանանք այստեղ նույնպիսի հաջողությամբ վիրահատություններ կատարել։
— Այդպես էլ գիտեի։
— Ես Իվան Կլուգեի անձնական վկայականն եմ բերել։ Հիշո՞ւմ ես այն մահացած ռուսին, որի մասին ես քեզ պատմում էի։ Ղեռ Դեռ մեկ ու կես տարի ուժի մեջ է։ Արի գնանք «Շեհերազադե»։ Այնտեղ լուսանկարը կփոխենք, հետո կփոխադրվես ուրիշ հյուրանոց և կդառնաս ռուս էմիգրանտ։
Ռավիկը գլուխն օրորեց։
― Գեորգ Հինգերորդի ավենյուի։ Ի՞նչ հիմար մարդ ենք ես ու դու։ Ուղղակի երկուսս էլ փսլնքոտ հերոսական իդիոտներ ենք։ Է՛հ, Բորիս, մնաս բարով։
― Այո, գործր գործը կեղտամեջ եղավ,— նորից ասաց Մորոզովը։― Նույնիսկ ամաչում ենք ինչպես պետքն է հրաժեշտ տալ իրար։ Ապա մի մոտ արի, մոտ արի, մի տեսնեմ, հիմար-հիմարի գլուխ։
Մորոզովը համբուրեց Ռավիկի այտերը։ Ռավիկն զգաց նրա մորուքի ծակծկոցն ու ծխախոտի հոտը։ Դա մի տեսակ տհաճ էր։ Ռավիկը շարժվեց դեպի հյուրանոց։
— Անձնագիր ունե՞ք,— հարցրեց ոստիկանական պաշտոնյան Ռավիկին։
— Ոլչ։Ոչ։
— Իսկ ուրիշ փաստաթղթե՞ր։